23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Կա առաջարկ՝ Ադրբեջանն արել է իր առաջարկը, Հայաստանն արել է իր առաջարկը: Ամեն մի բառը քննարկման առարկա է», — «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կա առաջարկ՝ Ադրբեջանն արել է իր առաջարկը, Հայաստանն արել է իր առաջարկը: Վերցնում ենք երկու առաջարկը, նստում ենք և սկսում ենք քննարկել: Ամեն մի ձևակերպումը, ամեն մի բառը քննարկման առարկա է, բայց ինչ-որ բանից պետք է սկսել, չէ՞: Ինչ-որ ձևակերպում Ադրբեջանի ձևակերպման մեջ մեր դուրը չի գալիս, ինչ-որ՝ մեր, դա է գործընթացը», — նշեց խորհրդարանի խոսնակը:РЕКЛАМА
Հարցին, թե ինչպե՞ս են տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ձեզ ասելը նշանակում է, պայմանական, ինչ-որ բանակցային գործընթացի մեջ խառնվել, որի իրավասությունը ես չունեմ»:
«Ես որպես օրենսդիր մարմնի ղեկավար, չեմ կարող բանակցային պրոցեսի մաս հանդիսանալ և ինչ-որ ձևով կանխորոշել: Այդ հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարարը, կառավարության ղեկավարը, ես հիմա այդ գործողությունն անելով, մեղմ ասած, կխառնվեմ մի գործընթացի մեջ, որին ես այս պարագայում խառնվելու իրավունք չունեմ», — նշեց Սիմոնյանը:
«Ազատության» դիտարկմանը, թե մինչև բանակցությունների գնալը, պետք է արդեն քաղաքական որոշում կայացրած լինեին, ԱԺ նախագահն արձագանքեց. «Քաղաքական որոշման մասին «Ազատության» ուղիղ եթերում ասելը նշանակում է դա ասել Ադրբեջանին, Ռուսաստանին, Ֆրանսիային: Եթե ես դրա կարիքն ունենամ, ես դա կանեմ այդ ճանապարհով»:
Անդրադառնալով իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմության պնդմանը՝ եթե Արցախի կարգավիճակի հարցն ուզում են լուծել հայանպաստ, պետք է ասեն, որ երբեք չեն պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Սիմոնյանը նշեց. «Իրենք որևիցե հարցի պատասխան չեն ուզում ստանալ, իրենց բազմաթիվ անգամ առաջարկվել է գալ և դրա մասին զրուցել: Իրենց հետաքրքիր է, ժողովրդական լեզվով ասեմ, պաշտոնակռիվը, որովհետև այս ամբողջ կռիվը պաշտոնի համար է, տեղի համար է, և մենք այսպես ասած մեր 10 մատին մոմ էլ անենք, մեկ է, իրենք ասելու են՝ «բայց այդ մոմն, այնուամենայնիվ, կարճ է վառվում» և այլն: Ուստի բովանդակային զրույցի մեջ մտնելու համար հիմա նույնիսկ այս ֆորմատով համարում եմ անիմաստ, որովհետև հիմա վերցնելու են ինչ-որ նախադասություն կտրեն, մի բառակապակցություն վերցնեն, ասեն՝ «բայց դու սենց ասեցիր, նենց ասեցիր», 100 անգամ ասվել է՝ հետաքրքրված եք Արցախով, Ամիրյան փողոցի վրա չեն Արցախի հարցով հետաքրքրվում, եկեք մեր հետ խոսացեք, պատմենք ձեզ»:
Արցախի Հանրապետության ողջ տարածքում Ներքին գործերի նախարարությունը կազմակերպում և իրականացնում է հատուկ միջոցառումներ, այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ–ն։
Հատուկ միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ԱՀ Նախագահի կողմից Անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարությունները, ՆԳ նախարարի կարգադրությունները և ԱՀ ոստիկանության պետի հրամանը։
Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների, շրջանային բաժինների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում` պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով, որի շրջանակներում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում են ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում։
Մեկ անգամ ևս՝
Թուրքիայի հետ «սահմանի բացման» հարցը
Քաղաքական և ենթակառուցվածքային խնդիրներից զատ առկա են Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման լրջագույն խնդիրներ։
Առաջին
Հայաստանը 2003թ.-ից անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), Թուրքիան ԱՀԿ անդամ է՝ 1995թ.-ից։
Հայաստանի ԱՀԿ-ն անդամակցելիս Թուրքիան կիրառել է ԱՀԿ Մարակեշի համաձայնագրի հոդված 13-ի մաս 1-ի դրույթը։ Համաձայն այս դրույթի՝ ԱՀԿ անդամ պետությունը կարող է դեմ չլինել որևէ երկրի անդամակցությանը («դեմ» չքվեարկել), սակայն հրաժարվել կիրառել ԱՀԿ համաձայնագրերի դրույթները այդ երկրի հանդեպ։ Այսինքն` չլինել «դեմ» անդամակցությանը (անդամակցությունը կոնսենսուսով է), սակայն պաշտոնապես չճանաչել այդ երկրին, որպես ԱՀԿ անդամ պետություն, համապատասխանաբար հրաժարվելով իրավական առումով կանոնակարգված երկկողմ և բազմակողմ առևտրային հարաբերություններից։
Արձանագրենք.
Հայաստանի ու Թուրքիայի միջև չեն գործում ԱՀԿ համաձայնագրերը։
Երկրորդ
Հայաստանի Հանրապետությունը 2015թ.-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։
Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (հոդված 25)՝ միության անդամ երկրներում գործում են արտաքին առևտրի Միասնական մաքսային սակագներ և այլ կարգավորումներ։ Հետևաբար, ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ ԱՀԿ շրջանակում չեն կարող միայնակ բանակցել, սահմանել, կամ փոփոխել մաքսատուրքերի սակագները, կամ հաստատել առևտրի պայմանները երրորդ երկրների հետ։ Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի (կետ 38)՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ բանակցություններն անցկացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված կազմով պատվիրակության կողմից։ Բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հավանության են արժանանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: Թուրքիայի հետ երբևէ բանակցություններ չեն վարվել։
Արձանագրենք՝
Թուրքիայի կողմից Հայաստանին ԱՀԿ անդամ ճանաչելու հետ կապված գործընթաց սկսելիս՝ բանակցություններն ընթանալու են ԵԱՏՄ լիազորված պատվիրակության հետ։
Երրորդ
Թուրքիան 1995թ.-ից հանդիսանում է Եվրոպական Միության (ԵՄ) մաքսային միության անդամ։ Այս միությունում նույնպես գործում են Միասնական արտաքին (մաքսային) սակագներ և այլ կարգավորումներ։
Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, իսկ Թուրքիան՝ ԵՄ մաքսային միության, առևտրային և սակագնային հարցերով առաջնորդվելու են համապատասխան միությունների օրենսդրությամբ և կարգավորումներով։ Այսինքն, որպեսզի Հայաստանն ու Թուրքիան սահմանեն որևէ առևտրի ռեժիմ, և այն իրավական ուժ ստանա, ապա պետք է բանակցեն ԵԱՏՄ և ԵՄ մաքսային միության պատվիրակությունները։
Արձանագրենք.
Հայաստանը և Թուրքիան չեն կարող սկսել, և միայնակ` բացառապես երկկողմ բանակցություններով իրավաբանորեն հաստատել որևէ առևտրատնտեսական հարաբերություններ։
Ընդհանուր եզրահանգումը հետևյալն է.
Հաշվի առնելով վերոնշյալը, և առկա աշխարհաքաղաքական իրողությունները (մասնավորապես՝ Ռուսաստան-Արևմուտք քաղաքական առճակատումը) տեսանելի ապագայում ու գործնականում Հայաստան — Թուրքիա երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները իրավական առումով չեն կարող կարգավորվել։
Լրացուցիչ անհրաժեշտ պարզաբանում
«Սահմանը բացել» ամենևին չի նշանակում հենց այնպես, առանց միջազգային իրավական կարգավորման՝ սահմանի վերացում, կամ ազատ առևտրի ռեժիմի սահմանում, և դրանից բխող՝ ապրանքների էժանացում։
Թուրքական որոշ ապրանքների մինչ օրս համեմատաբար էժան լինելը պայմանավորված է դրանց, որպես անձնական բեռ, կամ այլ ձևակերպմամբ ներմուծման հետ, ինչը հետևանք է Հայաստանի և Թուրքիայի միջև արտաքին տնտեսական հարաբերությունները կանոնակարգող երկկողմ, կամ բազմակողմ միջազգային իրավական կարգավորման բացակայությամբ, այդ թվում՝ ԱՀԿ շրջանակում։
ՀԳ
Կրկնում եմ…
Առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման վերջնական ճանաչման՝ որևէ երկարատև արդյունավետ փոխհարաբերություններն ու համագործակցությունն անհնար են։
Կարեն Ճշմարիտյան
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և Կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի ֆոնին:
«Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատել:
«Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ աշխատանքին և նշել, որ անցած տարի, նույն այս ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք, այդ ժամանակ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեզի միջոցներ ձեռք առնվեն, որոնք նախատեսված են ՀԱՊԿ խորհրդի կողմից հաստատված փաստաթղթով։ Ինչպես նշեց Փաշինյանը, ցավոք, կազմակերպությունն չարձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանը:
«Հայկական կողմը երկար ժամանակ նաև բարձրացրել է կազմակերպության անդամ երկրների կողմից Հայաստանի ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը։ Այդ զենքն օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Եվ դա նույնպես խնդիր է։ Անկեղծ ասած, 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը այնքան էլ չգոհացրեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։
Բայց ես ուզում եմ հատուկ ընդգծել Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եռակողմ հայտարարությանը՝ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին, նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարություններին»,-ավելացրել է Նիկոլ Փաշինյանը։
Օրերս փոխոստիկանապետը, կատարելով ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի /անունը չեմ գրում, քանի որ ընկերներիս մեջ կան կանայք և երեխաներ/ ՀՐԱՄԱՆԸ, հայտնեց, որ բերման ենթարկվածների տվյալները կփոխանցեն ՊՆ-ին, որպեսզի զորակոչ իրականացնեն։ Այս մասին Favebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբեւը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:
Ստացվում է՝ ՀՀ Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով, ինչը խախտում է մարդու անձնական տվյալների սահմանադրորեն երաշխավորված իրավունքները։
Այս խախտման հիմքով դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարությանը, որպեսզի վարչական վարույթ հարուցվի և արձանագրվի ՀՀ ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափ լինելը։ Իսկ փոխոստիկանապետի և տեղեկությունները ապօրինի օգտագործողների արարքների իրավաչափության ստուգումը առանձին թեմա է և հաղորդմամբ կներկայացնենք ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Եվս մեկ անգամ ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին, գործել բացառապես օրենքի և սեփական առաքելության գիտակցման դիրքրեից։ Ոստիկաններին տեղեկացնում եմ, որ բոլոր գործողությունները փաստաթղթավորում են և անպայման արժանանալու են գնահատականի»։
Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրության» շարժման
Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները կիրակի հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց իրենց համերաշխությունը հայտնելով Հայաստանում ժողովրդի «Դիմադրության» շարժմանը. հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցը:
Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Արցախի փողոց: Հանրահավաքի ժամանակ, քայլերթի և եզրափակման ժամանակ Արցախի փողոցում, հավաքվածների ուղերձը հստակ էր.
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և Հայաստանը չի թուրքացվելու,
Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ դա միակ լուծումն է Արցախը փրկելու և Հայաստանը պաշտպանելու,
Իր գործողություններով, որպես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար, Զարեհ Սինանյանը Փաշինյանի դավաճանության մեղսակիցն է,
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և հատկապես Սփյուռքում չունի մանդատ բանակցելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Ցեղասպանության պահանջատիրության հաշվին,
Փաշինյանի կողմից ցանկացած պայմանավորվածություն չի արտացոլում Արցախի, Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով սին է և առ ոչինչ:Նշենք, որ Հայաստանում փաշինյանական թուրքամետ իշխանությունների դեմ սկսված «Դիմադրության» շարժմանը զուգահեռ, Սփյուռքում նույնպես պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում:
Հայաստանի վրա շպրտած 5 կետերը ապագա խաղաղության պայմանագրի ադրբեջանական պատկերացումներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը:
«Իշխանության անմեղսունակության 6 կետերը
Թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից եւ այն էլ շատ արագ՝ պարզ է։ Հայաստանի վրա շպրտած 5 կետերը ապագա խաղաղության պայմանագրի ադրբեջանական պատկերացումներն են։
1 տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում
2 տարածքային պահանջների բացառում
3 ուժի կիրառման եւ անվտանգությանը սպառնալիքների բացառում
4 սահմանազատում, սահմանանշում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում
5 հաղորդակցության ուղիների բացում
Սա Ադրբեջանի օրակարգն է ։
Իսկ ի՞նչ է առաջարկում Հայաստանն իր 6 կետերով, որի «պրեզենտացիան» արեց հատուկ նշանակության դեապանը։
Պարզվեց՝ Հայաստանը մոտավոր պատկերացում անգամ չունի, թե ի՞նչ է ուզում ընդգրկել խաղաղության պայմանագրի իր տարբերակում։
Եւ այսպես՝ մեր 6 կետերը.
Կետ1 «նամյոկ+բոչկա» Ռուսաստանի հասցեին, որ եղբայրական Ադրբեջանի փոխանցած նամակը տեղ է հասել 20 օր ուշացումով։
Կետ 2 Հղում ԱՊՀ ստեղծման մասին հայտարարությանը՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին եւ ոչ մի պարզաբանում, որ Հայաստանն այդ փաստաթղթին միացել է հատուկ վերապահումով։
Կետ 3 Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի «սկզբունքային» լինելու մասին ընդամենը բառեր՝ առանց հստակեցնելու ինքնորոշման իրավունքը եւ սրանով չբացառելով, օրինակ՝ Արցախը մշակութային ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում։ Մի անկապ «կռուտիտ»։
Կետ 4 Ռւսաստան֊Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով նախորդ հայտարարություններով սահմանված պարտավորությունների կատարման «կարեւորության» ֆիքսում եւ ոչ մի իմպերատիվ պահանջ կամ բանակցությունները սկսելու համար նախպայման։ Ընդամենը՝ «լայթսի» մեջ արձանագրում։
Կետ 5
Բանակցություններ սկսելու հայկական կողմի պատրաստակամության մասին հայտարարություն՝ առանց որեւէ նախապայմանի. օրինակ՝ ռազմագերիների վերադարձ+ադրբեջանական զինուժի հետքաշում ՀՀ սուվերեն տարածքից։
Կետ 6. ինֆորմացիա այն մասին, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցությունների կազմակերպման առաջարկով, մոռանալով, որ ըմդամենը մի քանի օր առաջ Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ անիմաստ է ԵԱՀԿ համանախագահների միջնորդությանը սպասելը՝ ՌԴ-Արեւմուտք կոնֆլիկտի ֆոնին եւ պետք է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ։
Ինչպես տեսանք՝ 6 կետ իդիոտիզմի մասին։
Հա, առաջին անգամ համաձայն եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, ով թերթելով հայկական կողմի ներկայացված առաջին «առաջարկը»՝ ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը»»,- գրել է Զոհրաբյանը:
Ընդհանրապես այս երկու գործիչներին համեմատելը խիստ պայմանական պետք է դիտարկել: Քանզի նրանք թե տարբեր կենսագրություն են ունեցել, և թե տարբեր քաղաքական ուղիներով են անցել: Սակայն նրանց միավորում է մեկ բան, նրանք երկուսն էլ ցանկանում էին բարեփոխել իրենց երկրները, սակայն փլուզման պատճառ դարձան: Սկզբում, երկուսից էլ կային մեծ սպասումներ, սակայն երկուսն էլ պարզվեց դատարկախոս պոպուլիստներ էին, որոնց գործունեության արդյունքում եղան միայն փլուզումներ և պարտություններ: Զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը դարձավ ավելի պահանջված «դրսում», քան «ներսում»: Սակայն սկսելով զիջել «դրսին», նա վերջնաարդյունքում դարձավ քաղաքական «փալաս» երկրի ներսում, և որի արդյունքում նրան սկսեցին արհամարհել և «դրսում», և «ներսում»:
Մինչդեռ սկզբում նա ընկալվում էր խորհրդային ժողովուրդների մոտ որպես «փրկիչ»:
Նույնը կատարվեց Նիկոլ Փաշինյանի հետ, նա նույնպես սկզբում «փրկչի» դերում էր, նույնիսկ փորձում էր մտնել հանրահայտ Մոնթեի կերպարի մեջ, սակայն կարճ ժամանակ անց բացահայտվեց իր քաղաքական դատարկությունը:
Այսօր, երբ Փաշինյանի քաղաքական դատարկությունը բացահայտված է, նա փորձում է գոնե «դրսում» կապիտալիզացնել իր գործունեությունը Հայաստանի և հատկապես Արցախի հարցում զիջումների հաշվին: Սակայն պարզվում է, որ նույնիսկ այդ պարագայում զիջելով մի հարցում, նրանից «դուրսը» սկսել է պահանջել զիջել նաև այլ հարցերում: Այդպիսին է քաղաքական տրամաբանությունը միջազգային ասպարեզում: Այսօր ադրբեջանցիները ոչ միայն արգելել են Փաշինյանին խոսել Արցախի կարգավիճակի մասին, այլև նույնիսկ չեն հանդուրժում ցանակացած քննադատություն, այդ թվում հումանիտար խնդիրների հետ կապված:
Այսպիսի ծայր աստիճանի նվաստացման քաղաքականություն վարել են միայն հիտլերյան Գերմանիայի պարագլուխների հետ 1945 թվականից հետո:
Այսպիսի նվաստացում դեռ ոչ մի ղեկավար չէր տեսել հետկոմունիստական շրջանում: Նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իրեն վերջում ավելի արժանապատիվ պահեց: Նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռուս-վրացական պատերազմից հետո իրեն այդպես չէր պահում, ինչպես որ այսօր իրեն պահում է Փաշինյանը:
Պարզ է, որ Հայաստանի հանրության անսահման հնազանդությունը չի կարող փրկել Փաշինյանին, քանզի Ալիևի լկտիությունը, ինչպես ասում են, սահմաններ չունի:
Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զարմացած Ալիևի անսահման լկտիությունով, սակայն իրականությունն է այդպիսին: Պարզապես Տեր-Պետրոսյանի նման գործիչները, այդպես էլ չհասկացան, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքները էապես տարբերվում են, ասենք Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների պահվածքից:
Հարցրեք ցանկացած ռուս կամ եվրոպացի փորձագետ թուրքագետի և նրանք լիարժեք կբացատրեն այդ նրբությունները:
Իհարկե, վերջնաարդյունքում թե Թուրքիայի, և թե Ադրբեջանի հետ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, բայց խնդիրը կայանում է հենց նրանում, որ այդ երկխոսությունը չպիտի լինի «եղնիկի և առյուծի երկխոսություն», քանզի, ինչպես հայտնի է, բնության մեջ այդպիսի երկխոսություն չի լինում:
Այլ խնդիր է, որ հայ հանրության մեջ, գուցե անճարությունից, միշտ ինչ-որ հատված ձգտել է ցանկացած գնով «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի այդ վտանգավոր հարաբերությունները «կառավարելի» լինեն:
Ի դեպ նույնը ժամանակին ուզում էր նաև Գորբաչովը, փորձելով զիջումների գնալով լավ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Թե ինչ ստացվեց իրականությունը՝ մեր աչքերի առաջ է:
Բնության օրենքները շրջանցել հնարավոր չէ: Այս դեպքում, մինչև իրական ուժ չտեսնեն, մեր հարևաններն իսկական երկխոսության չեն մտնի Հայաստանի հետ: Քանզի, օրինակ, ի տարբերություն Վրաստանի, Իրանի կամ Ռուսաստանի, նրանք միշտ համարել են, որ Հայաստանը, որպես այդպիսին չպիտի լիներ, իսկ եթե այն կա ապա այն պետք է վերանա: Դրա մասին գրեթե բացահայտ պարբերաբար հայտարարում էր Իլհամ Ալիևը: Իսկ թուրքական Իգդիրում հենց այս պահին գործում է, այսպես կոչված, «վտարանդի Արևմտյան Ադրբեջանի կառավարությունն ու պառլամենտը»: Իհարկե, դրանք այսօր Թուրքիայի օրակարգում դեռ չկան, սակայն այսօր դեռ չկան:
Հարյուր տարի առաջ Գրիգոր Զոհրաբն էլ էր երազում լավ ընկերության միջոցով համոզել Թալեաթ Փաշային, որ հնարավոր է հայերի և թուրքերի խաղաղ գոյակցությունը Օսմանյան կայսրությունում: Զոհրաբն անկեղծ էր իր ձգտումով, ինչպես նաև անկեղծ էր նաև Թալեաթը: Քանզի եթե հարմար իրավիճակ չլիներ, Թալեաթը չէր կատարի այն, ինչ կատարեց 100 տարի առաջ:
Այդ տեսանկյունից հայտնի մատերի կոմբինացիայով հայտնի Մևլութ Չավուշօղլուն, ոչնչով չի տարբերվում Թալեաթից: Պարզապես հանգամանքները դեռ թույլ չեն տալիս, որ Չավուշօղլուն կրկնի Թալեաթի արարքը:
Հիշենք, որ պատերազմից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե կրկնեց այդ միտքը Բաքվում, հղում անելով Էնվերի երազանքներին:
Նշանակու՞մ է արդյոք, որ նրանց հետ լեզու հնարավոր չէ գտնել: Պատասխանը նույնպես պարզ է: Բանակցություններն ու երկխոսությունը անհրաժեշտություն է, լավ հասկանալով, որ իրական անվտանգային միջավայրի հաստատման համար անհրաժեշտ է երկու իրար հետ շաղկապված բան, կրկին ձևավորել երկրի ներսում ուժի բռունցք և վերականգնել մեր դաշնակցային հարաբերությունները, չեզոքացնելու համար վերը նշված վտանգները:
Ակնհայտ է, որ Փաշինյանն իր չորս տարվա կառավարման ընթացքում բոլորիս ապացուցեց, որ ունակ չէ լուծել մեզ համար կարևոր թե առաջին, և թե երկրորդ խնդիրը: Ինչը նշանակում է, որ իր կառավարման շարունակության պարագայում մենք քայլ առ քայլ մոտենալու ենք նոր 1915 թվականի իրադարձություններին:
Պետք է ուշքի գանք, քանի դեռ մեզ համար վտանգավոր ռուբիկոնը դեռ չենք անցել: Հետո ուշ կլինի, դրանից բխող մեզ համար ծայրաստիճան վտանգավոր հետևանքներով:
Սա է իրականությունը:
«Ադրբեջանը փորձում է ինչքան հնարավոր է կապիտալիզացնել պատերազմում ունեցած իր հաջողությունը, իսկ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը պատրաստ է ցանկացած զիջման»,-դիմադրության շարժման երթի ժամանակ հայտնեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ դիտարկելով պաշտոնական Բաքվի հայտարարությունը Տիգրանաշենի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ցանկանում են առաջ տանել անկլավների վերաբերյալ իրենց առաջարկները և եթե այն հաջողվի, ապա խնդիրը լուծված կհամարեն, եթե ոչ, ապա դրա միջոցով զիջումներ կկորզեն այլ հարցերում, օրինակ՝ Արցախի կարգավիճակում:
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Ադբերջանի հայտարարությունը փաստեց, որ գործող իշխանությունները թույլ են դիվանագիտություն վարելու հարցում:
«Երբ դու ասում ես, որ քո համար ընդունելի է Ադրբեջանի 5 կետերը և այնուհետև, հետին կարգով, փորձում ես քո կետերն ավելացնել, ապա Ադրբեջանը տրամաբանորեն ասում է՝ դու ընդունել ես իմ առաջարկները՝ շարժվում ենք դրանցով, ես քո կետերը չեմ ընդունում»,-հայտարարեց Խալաթյանը և կարծիք հայտնեց, որ հայկական կողմը չպետք է 5 կետերը միանգամից ընդուներ, այլ պետք է ասեր, որ պատրաստ է քննարկել դրանք և ՀՀ-ի առաջարկած կետերը:
Նա փաստեց, որ մինչ այժմ հասարակությունը տեղյակ էլ չէ, թե Հայաստանն ինչ կետեր է առաջարկել, որը նոր հարցեր է առաջացնում:
Հայկ Խալաթյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը պատերազմի հավանականության մասին, մանիպուլյատիվ, հասարակության վախերի հետ խաղալու միտում է հետապնդում:
«Իշխանությունները ցանկանում են օգտագործել ամենավատ զգազումները, որոնք կան ցանկացած ժողովրդի մեջ՝ վախը, նախանձը: Իմ կարծիքով այս պահին որևէ պատերազմ չի լինի: Համենայն դեպս՝ մինչև պարզ չդառնա ուկրաինական պատերազմի ընթացքը: Լայնամաշտաբ պատերզամ հնարավոր է միայն Ռուսաստանի պարտության դեպքում, իսկ դրա մասին այս պահին հնարավոր չէ խոսել»,-հայտարարեց քաղաքական մեկնաբանը:
Ըստ Խալաթյանի՝ սահմանային միադեպերը միշտ եղել և լինելու են, որովհետև ադրբեջանցիները ցանկանում են բարձունքներ գրավել, որը մինչև ընդդիմության ակցիաներն էլ էին անում:
2021թ-ի մայիսի 12-ից ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական տարածքը՝ ներխուժելով Սոթք-Խոզնավար հատվածի որոշ մասեր։ Սոթքից Վերին Շորժա հատվածում ադրբեջանական զինուժն առնվազն 16 դիրք է առաջ քաշել։
Այս մասին տեղեկացնում է civilnet.am-ը։
Դիրքերի հեռավորությունն ու դասավորվածությունը, ինչպես նաև գյուղերի բնակիչների վկայությունները ցույց են տալիս, որ հակառակորդը այս հատվածում առաջ է եղել մոտ 41 քառ կմ՝ զավթելով 4100 հեկտար հողատարածք։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Սև լճի տարածքին, այնտեղ ադրբեջանական կողմը օկուպացիայի տակ է պահում ավելի քան 13 քա կմ կամ 1300 հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ՝ Սոթք-խոզնավար հատվածում ադրբեջանական զինուժը զավթել ավելի քան 54 քա կմ կամ 5400 հեկտար տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.