23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ պատասխանելով քաղաքական մի շարք գործիչների հայտարարություններին: Օհանյանը գրել է.
«Այս օրերին տարբեր ճակատներով իշխանական շահերը սպասարկող, որոշ ճամբարափոխ զանգվածներ և նրանց ենթարկվող սուտ արբանյակները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են իրենց ծառայությունները մատուցել «գերագույն պատասխանատուին»՝ անվտանգության համակարգում իրենց ձախողումները նորից բարդելով «նախկինների» կամ ուրիշների վրա։ ԱՌԱՋԻՆԸ՝ խորհրդական Էդմոն Մարուքյանը Բանակի բարեփոխումների ձախողման մասին մեր տեսակետները անվանում է «մերկապարանոց»՝ բացարձակ պատկերացում չունենալով, որ երկրի պաշտպանության խնդիրների փոփոխության պայմաններում միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմամբ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ է իրականացվում՝ գնահատելով անվտանգության նոր միջավայրը, վեր հանելով արտաքին ու ներքին սպառնալիքները և որոշելով պետության յուրաքանչյուր գերատեսչության դերն ու խնդիրը պաշտպանական քաղաքականության մեջ։
Այնուհետև, ըստ զարգացման պլանի մեթոդաբանության, տեղեկությունների՝ գաղտնիք չպարունակող մասը ներկայացվում է հանրությանը, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ Բանակը վերականգնվում է և շարունակում մնալ որպես անվտանգության երաշխավոր։ Եվ սա «փիար» չէ, այլ, ընդհակառակը, իշխանությունն ինքն է պարտավոր փարատել քաղաքացու բոլոր մտահոգությունները՝ իր կատարած աշխատանքները խելամտորեն ներկայացնելով հանրությանը։
Լսո՞ւմ եք, նորից եմ կրկնում՝ նույնիսկ իրենք՝ այս իշխանություններն են իրենց շուրթերով ասում, որ այս գործընթացը իրենք չեն կատարել։ Ընդհակառակը, Նիկոլի իշխանությունը Բանակի նկատմամբ քաղաքականությունը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։ Ես մեղավոր չեմ, որ երկրի կառավարության աթոռին կառչած Նիկոլը չունի այդ կրթությունն ու մակարդակը։ Եվ խորհուրդ կտայի Էդմոն Մարուքյանին՝ չմտնել այն թեմաների մեջ, որոնցից գաղափար չունի և երբևէ չի էլ կարող ունենալ։
ԵՐԿՐՈՐԴԸ՝ բանակում ծառայած գեներալ Գագիկ Մելքոնյանը մինչև հիմա զարմանալի կերպով չգիտի՞, որ պետական կամ ռազմական գործում կարող են որոշումներ կայացնել ու իրականացնել մարդիկ, ովքեր պաշտոն ունեն և հետևաբար իրավական հիմքով լծակներ, իրավասություններ, պարտավորություններ՝ խնդիրները լուծելու համար։ Կոնկրետ ոչ մի պահեստազորի զինվորական, ներառյալ նաև գեներալ Մելքոնյանը թող գլուխ չգովեն․ իրենք այդ հնարավորությունը չունեին։
Կրթված զինվորականները գիտեն, որ բացարձակ տարբեր են մարտական գործողությունները լեռնային պայմաններում, որտեղ եղել է Մելքոնյանը, և ավելի դժվար են գործողությունները հարթավայրային պայմաններում, որտեղ հակառակորդը, ուժեր կուտակելով, գլխավոր հարված է հասցրել ու ճեղքել պաշտպանությունը։ Վերախմբավորումներ կատարել և փակել հակառակորդի առաջխաղացման ճանապարհը՝ պետության ղեկավարության խնդիրն է, ընդ որում՝ նաև Հադրութում ու առավել ևս Շուշիում։
Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները․ թող ինքը որոշի։ Իսկ ինչ եք կարծում՝ ինքը չգիտի՞ դրա մասին։
ԵՐՐՈՐԴԸ՝ ոստիկանության գնդապետն ասում է, որ ոստիկանության պետը թույլ է տվել կոլեգիայի անդամներին գլխարկ չկրել։ Պահանջում եմ հրապարակել այդ թույլտվության հրամանը․ թող ժողովուրդը տեսնի։ Ինչպե՞ս կարող է համազգեստի կրման մեջ տարբերություն լինել․ ի՞նչ օրինակ են ցույց տալիս պետերն իրենց ենթականերին։ Այդպես լավ չէ, թող մյուսին էլ թույլ տան կոճակները չկոճկել, ուսադիրները հանել կամ տաբատ չկրել։ Սա ի՛նչ «բեսպրեդել» է։
Ես հիմա պահեստազորում եմ և քաղաքացիական հագուստ եմ կրում, սակայն երբ ծառայում էի զինվորական համակարգում ու նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին, երբևիցե չեմ խախտել համազգեստ կրելու օրենքը։ Ես և ժողովուրդը՝ որպես պատգամավոր և հանրություն, պահանջում ենք, որ մեր օրենքի պաշտպանը օրենքի պաշտպանման համար օրինակ հանդիսանա։ Եվ նորից՝ Նիկոլն ու իր սատելիտները որտեղից իմանան դրա մասին ու պահանջեն կողքի կանգնածներին չխախտել օրենքը, եթե իրենք չեն ծառայել ու կյանքում՝ մինչև պաշտոնների դրվելը, նույնիսկ մի քանի մարդ չեն ղեկավարել։ Նրանք միայն կարող են իրենց կեղծ հրոսակախմբերին հրահանգ տալ, որ ամենակեղտոտ խոսքերով, ստերով հարձակվեն, վարկաբեկեն մարդկանց։
Եվ այսպես շարունակ։ Ժողովուրդը կարող է տարբեր ուղղություններով մերկացնել, թվարկել իշխող ուժի ստերը, ապօրինությունները։ Այնպես որ, խորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու ոչ թե, ինչպես իրենք են ասում, «հանգիստ նստեն տեղները», այլ շա՛տ արագ հեռանան»,-գրել է Սեյրան Օհանյանը:
Եթե փորձենք անդրադառնալ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ապա, առաջին հերթին, պետք է արձանագրենք համապատասխան ինստիտուտների վարած տարերային գործունեությունը, որտեղ չկա, բացակայում է որևէ հստակ ուղեծիր։ Այլ կերպ ասած, այստեղ աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախը։ «Փաստինֆո» -ի հետ զրույցում այս մասին ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով, Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած վերջին այցը, որի ընթացքում, պարզվում է, որևէ էական քաղաքական ձեռքբերում կամ պայմանավորվածություն չի գրանցվել։
Ընդհանրապես, արտաքին քաղաքականության վեկտորում, Վարդան Ոսկանյանի արձանագրմամբ, արդեն տևական ժամանակ է, ինչ միայն սիտուատիվ՝ իրավիճակային որոշումներ ու քայլեր են իրականացվում։
«Ցավալիորեն, գրեթե չեն կարևորվում Մերձավոր Արևելքի պետությունների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները, մինչդեռ, 44 օրյա պատերազմն, ավելի քան ցույց տվեց, որ մենք Մերձավոր Արևելքի անբաժան մասն ենք, հետևաբար, նրանց հետ մեր հարաբերությունները պետք է կառուցենք՝ ելնելով փոթորկված այս տարածաշրջանում մեր անվտանգային շահերի գիտակցումից։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արդեն իսկ բարեկամ համարվող երկրների՝ Իրանին, Իրաքին և Սիրիային, այնպես նաև՝ նոր բարիդրացիական երկրներ ընդգրկելու հեռանկարին։ Խոսքը, մասնավորապես, այնպիսի խոշոր պետության մասին է, ինչպիսին, օրինակ, Սաուդյան Արաբիան է և այլն։
Խոսելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների հետ փոխհամաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու կարևորության և անհրաժեշտության մասին, Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ պետք է փորձ կատարվի սերտ աշխատանքներ սկսել նաև Պակիստանի հետ, որպեսզի չեզոքացվեն այն վտանգները, որոնք բխում են այս պետությունից, հաշվի առնելով՝ 44 օրյա պատերազմում այդ երկրի ներգրավվածության գործոնը։
Փորձագետը արտաքին հարաբերությունների կառուցման գործընթացում կարեւորում է նաև Հնդկաստանի գործոնը. «Ակնհայտ է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը խոսքային մակարդակից պետք է տեղափոխել գործնական տիրույթ։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առաջիկա ապագայում համաշխարհային մակարդակով գլխավոր խաղացողներից մեկը լինելու է Չինաստանը, ուստի, Չինաստանի հետ հարաբերությունների պատշաճ կառուցումը, նույնպես, խիստ կարևոր և անհրաժեշտ քայլ է»։
Վերլուծելով աշխարհաքաղաքական վերադասավորումները՝ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում աչքի է ընկել չափազանց պասիվ արտաքին քաղաքականությամբ, չունենալով որևէ հստակ ուրվագիծ։ Հայաստանի Հանրապետությունը Մերձավոր Արևելքի այս փոթորկուն ծովում չունի նավարկության որևէ ուղենիշ։ Փոխարենն, ըստ Վարդան Ոսկանյանի դիտարկումների, օրվա իշխանությունների կողմից պարբերաբար ինչ- որ լղոզված տեսակետներ և գաղափարներ են հայտարարվում, այսպես կոչված՝ Խաղաղության դարաշրջանի բացման մասին. «Իսկ ի՞նչ է Խաղաղության դարաշրջան ասվածը։ Այստեղ բոլոր պատրանքները պետք է մի կողմ դնենք և խոստովանենք, որ Խաղաղության դարաշրջանն ու դրա հիմնական նպատակը թուրք – ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը մեզ կզրկի պայքարելու կամքից և հնարավորություններից»,- ասում է իրանագետը։
Մինչ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ իրավիճակային որոշումներ է կայացնում՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կրկին վտանգի տակ է հայտնվել՝ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել ինչ-որ անկլավների հարց, ինչին արձագանքելով Վարդան Ոսկանյանը նկատում է՝ Բաքվի բռնապետական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև՝ գլխավոր բռնապետ Ալիևի կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները ևս հեռուն գնացող նպատակներ են հետապնդում. «Սա, մասնավորապես, ռազմավարական նշանակության շատ թափանցիկ և հստակ նպատակ ունի՝ կտրել մեր պետության համար կենսական նշանակության կապը հյուսիսից՝ Վրաստանի ու Ռուսաստանի Դաշնության, իսկ հարավից՝ Իրանի հետ, այդպիսով՝ Հայաստանն իր իսկ ամբողջության մեջ վերածելով «անկլավի» թուրք-ադրբեջանական փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածքից ներս, ինչը մեր պետությանը, լավագույն դեպքում, կվերածի «Էրմանիստան» ցուցանակով» ինչ – որ ազգագրական ռեզերվացիայի,- ամփոփելով զրույցն, ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Այսօրվա կառավարության նիստին մեծ շուքով հայտարարվեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Ի դեպ, այդ 10 տոկոսից 5 տոկոսը վճարելու է պետությունը, իսկ մյուս 5 տոկոսը՝ գործընկեր բանկը։ Այս ծրագրի համար 2022 թվականին նախատեսվում է ծախսել մինչև 5,66 մլրդ դրամ։
Արժանի է հիշատակել ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումն այս հարցում, մասնավորապես՝ նախարարությունը նշում է, որ այս ծրագիրը հնարավոր է լինելու գործարկել մեծ առևտրի ցանցերում, ավելի շուտ՝ մեկ-երկու առևտրային ցանցերում, քանի որ, օրինակ՝ ՍԱՍ սուպերմարկետի գնային քաղաքականությունը հաշվի առնելով, դժվար թե թոշակառուները այնտեղից առևտուր անեն: Հետևաբար` ստացվում է, որ պետությունը սուբսիդավորում է մեկ առևտրային ցանցի (քաղաքների մասին է խոսքը), որը առանց այդ էլ գերիշխող դիրք է զբաղեցնում պարենային ապրանքների իրացման շուկայում:
Սա կենտրոնական բանկի լոբբինգով իրականացվող հերթական ծրագիրն է, որի նպատակը թղթի վրա սոցիալական է, բայց իրականության մեջ կոչված է աջակցելու բանկային հատվածին և մանրածախ առևտրի ոլորտի օլիգարխներին»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աջափնյակի նստավայրում քննվում է Յուրի Խաչատուրովի որդու՝ 44 օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը։
Փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ որևէ թույլատրելի ապացույց չկա, որը կհիմնավորի, որ Իգոր Խաչատուրովը որևէ հանցավոր արարք է կատարել: Փաստաբանն ընդգծեց, որ բողոքի ակցիան տեղի է ունեցել տեսախցիկների առկայությամբ, իսկ առկա բոլոր տեսանյութերը հիմնավորում են, որ Իգոր Խաչատուրովը որևէ ոստիկանի չի հարվածել, հակառակը՝ հիմնավորում են, որ որևէ ոստիկան գիտակցությունը չի կորցրել, ինչպես հաղորդել էր ՔԿ-ն:
Միհրան Պողոսյանը նաև հայտարարեց, որ Իգոր Խաչատուրովը նախապես տեղյակ է եղել, որ իրեն անհիմն քրեական հետապնդման են ենթարկելու.
«Ընդ որում, մեր պրոֆեսիոնալ ոստիկանները պետք է ընտրեն՝ կա՛մ իրենք «մեխի գլուխ» են, կա՛մ ստում են, որովհետև, ըստ գործի հանգամանքների, որոշ ոստիկաններ տեսել են, որ Իգոր Խաչատուրովը հարվածներ է հասցնում , բայց որևէ գործողություն չեն կատարել: Այդ ենթադրյալ գործողությունից հետո Իգոր Խաչատուրովը այլ ակցիաների, երթի է մասնակցել և քաղաքում գտնվելու ժամանակ այլ ոստիկաններ նրան բերման են ենթարկել, ոստիկանները պնդում են՝ որ տեսել են, ինչպես է Իգոր Խաչատուրովը հարվածում, հարգելիներս, բա ի՞նչ էիք անում, ինչո՞ւ հենց այդ պահին չձերբակալեցիք »,-ասաց Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ ՔԿ-ի կողմից ներկայացված ենթադրյալ դեպքից հետո Իգոր Խաչատուրովը շարունակել է մասնակցել ակցիաների ու բերման է ենթարկվել բոլորովին այլ տեղ, բոլորովին այլ ոստիկանների կողմից։
Նշենք, որ Իգոր Խաչատուրովը բերման է ենթարկվել ոչ թե Կիեւյան կամրջի մոտից, որտեղ, իբր, նա ոստիկանի է հարվածել, այլ Սարյան-Պուշկին խաչմերուկում, որտեղ Երիտասարդի ձայնը նախաձեռնության անդամների հետ միասին մասնակցում էր անհնազանդության ակցիաներին։
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոց, որտեղ «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողով է անցկացվում։ Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Ընդդիմադիր պատգամավորներին սակայն Փաշինյանի անվտանգությունը թույլ չտվեց մտնել դահլիճ, պատճառաբանելով, որ հրավիրվածների ցանկում չկան նրանց անունները։
Պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև լարվածություն առաջացավ։Պատգամավորները վանկարկում էին դահլիճ մուտքի մոտ՝ «ամոթ,ամոթ»։
«Արթուր Գալեյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մասին. չեմ սիրում ասել, անհիմն է, չպատճռաբանված է։ Մենք մեր պատճառաբանությունները կբերենք, կերևա»,-լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր և հորեղբոր՝ Գարիկ և Արթուր Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա հենց այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո ինքը տեսանյութ է հրապարակելու։
«Այն ամբողջապես պարզ կդարձնի, թե իմ պաշտպանյալներին ինչ է մեղսագրվում՝ կապված այդ զորամասի շարժի, մուտք ու ելքի և այլնի հետ»,-ասաց փաստաբանը։
Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ մինչ այս պահը իրենց չի ներկայացվել Գալեյաններին առաջադրված մեղադրանքի հիմքերը։
«Մեղադրանքի էությունը մեզ մինչև այս պահը չի ներկայացվել, հիմքերը չեն պատճառաբանվել։ Հետևաբար որևէ դիրքորոշում չենք հայտնել մեղադրանքի հետ կապված։ Մենք ինքներս չենք հասկացել՝ ինչ է այնտեղ գրված, մեր պաշտպանյալները որտեղի՞ց հասկանան»,-նշեց փաստաբանը։
Վ. Հովհաննիսյանի խոսքով, կալանքի միջնորդությունը քննող դատավորի հետ կապված վստահորդները որոշակի մտավախություններ ունեն։
«Ես փորձել եմ փարատել, քանի որ մեր գործերով պարոն Պողոսյանը կայացրել է նաև շատ օբյեկտիվ, արդարացի որոշում։ Կարծում ենք, որ այս անգամ ևս դատավորը համարձակություն կունենա և օբյեկտիվ որոշում կկայացնի»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել»։
Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նրանք արյուն են տենչում։ Երբ տեսնում են, որ քաղաքացիները ուժի կիրառման ճանապարհով չեն գնում, սադրում են։ Նրանք չեն հասկանում, որ մենք արդեն անցել ենք այս բոլոր փուլերը, չեն հասկանում, որ նրանք վերջապես դառնում են ոչնչություն։
Ով էլ լինի պատվիրատուն, նա պատասխան կտա օրենքի ողջ ծավալով։ Նույնը վերաբերում է կատարողներին։ Այսօր ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերել։ Ինձ թվում է՝ ոստիկանությունը հավելավճարներ է ստանում ոչ միայն իշխանություններից, այլ նաեւ այլ վայրերից։ Հայկազ Ջումարդյանի, Միքայել Արզումանյանի եւ այլ երեւույթների նման մարդիկ, հավանաբար, այլ տեղերից ֆինանսավորում կստանան քաղաքացիների եւ ընդդիմության նկատմամբ առանձնակի կոշտ վերաբերմունքի համար»,-հավելեց ընդդիմադիրը։
Մինասյանը խոսեց նաեւ իր նկատմամբ կիրառված բռնության մասին։
«Ոստիկանների հարվածները ցավալի էին։ Պայքարի շրջանակում, կարծում եմ, դա նորմալ է: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանը դառնա իրավական պետություն։
Այս երկու օրերի ընթացքում տարբեր գույների բերետավորները, ինչպես հրահանգվել է, որոշել են պատժել ՀՀ քաղաքացիներին։
Այսօրվա դրվագը դրա դրսեւորումներից մեկն էր։ Ոստիկանությունը, ակնհայտորեն, գիտեր, որ ես պատգամավոր եմ, եւ ես միայն կոչ էի անում, որ մարդկանց բերման ենթարկեն առանց բռնության։
Մարդիկ պատրաստ էին կամովին գնալ ոստիկանություն, սակայն, չնայած դրան, ոստիկանությունը բռնություն կիրառեց ամենացինիկ կերպով, այդ թվում՝ իմ նկատմամբ։
Հրամանատար կոչվածը (եթե չեմ սխալվում՝ Հայկազ Ջումարդյան), ցինիկաբար դիմելով ինձ, փորձեց ճնշում գործադրել՝ հասկանալով, որ խախտում է օրենքը։
Այդ պահին հայտնվեց մեկ այլ ոստիկան, որը՝ փորձելով ձեռքով խեղդել ինձ, սկսեց սպառնալ ինձ։ Նա թմրամիջոցների ազդեցության տակ է եղել, կամ նրան հրահանգել են անպայման վիրավորել ինձ։
Այդ պահին մեքենայում զինվորական համազգեստով տղամարդն անգիտակից վիճակում է եղել։ Երբ պահանջեցի օգնել քաղաքացուն, այս ոստիկանը շարունակեց սպառնալից տոնով խոսել, ապա քաղաքացուն բառացիորեն նետեցին ասֆալտին։
Ովքե՞ր են այդ իրավապահները, ինչպե՞ս են նրանք վերաբերում օրենքին: Նրանք հանցագործներ են։ Կարծես հրահանգ են ստացել»,- ասաց նա։
«Նիկոլ Փաշինյանը խնդրել է Կրեմլին ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան Ղազախստանի օրինակով»,-ուկրաինական «Ունիան»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Բազա» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պատճառն, ըստ այդ աղբյուրների, Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա ռեժիմով ընդդիմության կողմից անցկացվող մասսայական բողոքի գործողություններն են, որոնք վախեցրել են երկրի ղեկավարին (Փաշինյանին,-հեղ.)։
Տեղեկությունը բավական հետաքրքիր լույս է սփռում հատկապես «արևմտամետ» ներկայացող և արևմտյան երկրների և ՀՀ-ում գործունեություն ծավալող այդ երկկրների դիվանագիտական կառույցների կողմից «ժողովրդավար» հռչակվող Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի վրա:
Եվ այսպես, ըստ կայքի ըստ աղբյուրի՝ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։
«Նա եկել է Մոսկվա, որպեսզի կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանա՝ եթե Երևանում իրավիճակը զարգանա ղազախական սցենարով, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները զորք մտցնեն, ճնշեն անկարգությունները և օգնեն Փաշինյանին մնալ իշխանության։ Իբրև թե՝ երկրում ներկայումս մեծ թափ է հավաքում ազգայնական շարժում, որը սպառնում է պետության սահմանադրական կարգին, հետևաբար անհրաժեշտ որոշումը՝ Հայաստան ռազմական կոնտինգենտ ուղարկելն է»,- ասել է աղբյուրը, հավելելով, որ Փաշինյանի այդ խնդրանքը մերժվել է։
Ավելին, ըստ այդ տեղեկությունների, նախագահի աշխատակազմում, և հենց իրեն են խնդրել հետ կանչել խնդրանքը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն պաշտոնապես հանել օրակարգից։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նախագահականի պատասխանից հետո Փաշինյանը փորձել է աջակցություն ստանալ անմիջապես Վլադիմիր Պուտինից, սակայն այստեղ նա ևս մերժվել է։
Աղբյուրը նշել է նաև, որ ՀՀ ղեկավարը հանդիպմանը սպասել է հինգ ժամ, սակայն այդպես էլ հավանություն չի ստացել ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հարցի շուրջ։
Աղբյուրը՝ 168.am-ը
«Դիմադրություն» շարժումը մտադիր է հանդիպել Հայաստան ժամանող Լիտվայի նախագահի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այլեւս լեգիտիմ չէ
Համապատասխան նամակն արդեն հղվել է՝ նշելով, որ հանդիպման նպատակն է ներկայացնել Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության Նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար: Ստորև ներկայացնում եմ նամակի բովանդակությունը.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Տեղեկացանք Հայաստանի Հանրապետություն Ձեր այցի մասին։
Լիտվայի և Հայաստանի միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի, լիտվացի և հայ ժողովուրդները 1988թ.-ի ազգային-ժողովրդավարական զարթոնքի և անկախության համար մղվող պայքարի առաջամարտիկներն էին։ Մենք ջերմությամբ ենք հիշում լիտվացիների վերաբերմունքնը Արցախի անկախացման գործընթացին և այն սատարումը, որ ստացել ենք Լիտվայի ժողովրդի կողմից Արցախյան շարժման ժամանակ։
Այսօր Դուք Հայաստան եք այցելում հայերի համար շատ ծանր ժամանակահատվածում. Հայաստանի Հանրապետության հարյուր-հազարավոր քաղաքացիներ մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային և ներքաղաքական օրակարգով։ Տևական ժամանակ է՝ այդ քաղաքացիների հետ միասին, մենք պայքար ենք մղում հանուն արժանապատվության վերականգնման և ժողովրդավարական արժեքների պահպանման և բարձրաձայնում մեր անհանգստությունները Երևանի փողոցներից և Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքից, որի կողքով անցնելու է Ձեր ավտոշարասյունը։
Ցավոք, Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն կարող է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվել և շահարկվել՝ որպես սատարում գործող իշխանությունների կողմից վարվող բիրտ ու հակաժողովրդավարական քաղաքականությանը։ Այս օրերի ընթացքում հազարավոր մեր քաղաքացիներ բերման են ենթարկվել, նրանց նկատմամբ կիրառվել է բիրտ և անհամաչափ ուժ, ակնհայտ սահմանափակվել են նրանց խոսքի, ազատ տեղաշարժի, երթերի ու հանրահավաքների անցկացման, ինչպես նաև քաղաքացիների խաղաղ անհնազանդության իրավունքները։
Մենք՝ «Դիմադրություն» համահայկական շարժման ներկայացուցիչներս, ամենայն հարգանքով, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն փաստը, որ Հայաստան Ձեր պաշտոնական այցի շրջանակներում այն անհատները, որոնց հետ Դուք պատրաստվում եք հանդիպել, չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Մենք իրապես հավատում ենք, որ Դուք, լինելով ժողովրդավարական պետության ղեկավար, կդիտարկեք հայ ժողովրդի իրական պահանջները լսելու հնարավորությունը։ Արտաքին քաղաքականության և ներքաղաքական զարգացումների մասին հայերի կարծիքների ու մտահոգությունների վերաբերյալ անկողմնակալ և լիարժեք տեղեկություն ստանալու համար Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկություն են հայտնում անձամբ հանդիպել Ձեզ հետ, պարոն Նախագահ։
Հաշվի առնելով Ձեր հագեցած օրակարգը՝ մենք պատրաստ ենք Հայաստան այցի ընթացքում հանդիպել Ձեզ հետ ցանկացած ժամի և ցանկացած վայրում՝ լինի Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, թե Ֆրանսիայի հրապարակը կամ որևէ այլ տեղ։
Հանդիպելով մեզ հետ՝ Դուք հնարավորություն կունենաք ականջալուր լինելու գրեթե մեկ ամիս Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր անցկացնող հարյուր-հազարավոր հայերի ցանկությանը ու պահանջներին։ Հնարավորություն կունենաք տեսնել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքը։
«Դիմադրություն» համահայկական շարժման անունից հանդիպմանը կմասնակցեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Արամ Վարդևանյանը։
Մենք լիովին համոզված ենք, որ ԵՄ անդամ հանդիսացող պետության ղեկավարը չի արդարացնի Նիկոլ Փաշինյանի հրահանգով սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ կիրառվող ոստիկանական վայրագությունները և չի մերժի մեր խնդրանքը։
Մենք կիսում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ նույն արժեքները, և շարժման ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպման բուն փաստը ևս մեկ անգամ կընդգծի ապագայի հանդեպ մեր ընդհանուր տեսլականի կարևորությունը»»,- ասված է հաղորդագրության մեջ:
Shell ընկերության միջոցով ադրբեջանական կապիտալը միջնորդավորված կարող է ներթափանցել Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն ինքը կանգնած է վառելիքի արտադրության խնդրի առաջ, քանի որ նավթադոլարները չեն ուղղվում արտադրական հզորությունների ձեւավորմանը։ «Ադրբեջանն ինքը շարունակում է կախված մնալ բենզինի եւ դիզվառելիքի ներկրումից։ Միաժամանակ, ադրբեջանական վերնախավը սերտ կապեր ունի այս ընկերության հետ, ուստի նման ճանապարհներով Հայաստան ադրբեջանական կապիտալի ներթափանցելու սցենարը չի կարելի բացառել»,- հավելեց Վահե Դավթյանը։
Առաջին հայացքից նման խոշոր արեւմտյան ընկերության մուտքը պետք է հանգեցնի դրական արդյունքի, սակայն փորձագետը հորդորեց հաշվի առնել նաեւ ռիսկերը՝ աշխարհատնտեսական պատերազմի տրամաբանության մեջ տեղավորվող գործընթաց է դիտարկվում։
«Սա նիդեռլանդա-բրիտանական ընկերություն է, որը հեռացել է ռուսական շուկայից եւ դուրս է եկել «Սախալին-2» նախագծից՝ դեմարշ անելով Ռուսաստանի դեմ։ Նա չի համագործակցի «Ռոսնեֆտ»-ի հետ, այլ կփորձի Հայաստան ներկրել եվրոպական եւ կատարական վառելիք»,- պարզաբանեց նա։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները լուրջ մրցակից են ստեղծել ռուսական կապիտալի համար, ինչը կարող է հանգեցնել բացասական տնտեսական ու քաղաքական հետեւանքների։
«Հայաստանից ռուսական կապիտալի տեսական դուրս բերումը կստեղծի վակուում, որի համալրումը կարող է տեղի ունենալ, օրինակ, Թուրքիայով։ Այս դեպքում Անկարան Հայաստանում խորը տնտեսական էքսպանսիա կիրականացնի։ 2022 թվականի փետրվարից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է։ Սա նշանակում է, որ ներկրողները հնարավորություն ունեն ավելի էժան էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից։ Թուրքիան ակտիվորեն էլեկտրաէներգետիկ հզորություններ է կառուցում, եւ նրա ռազմավարության հիմքում այն գաղափարն է, որ 2025 թվականից արդեն ինքը պետք է սկսի էլեկտրաէներգիա արտահանել։ Թուրքիան բաց չի թողնի հայկական շուկայում, որտեղ ի դեպ էլեկտրաէներգիայի ավելցուկ կա, իր տեղը զբաղեցնելու հնարավորությունը։ Տնտեսական էքսպանսիան ի վերջո կհանգեցնի քաղաքական ազդեցության աճի։ Թուրքիան սովորաբար մշակութային միջանկյալ էքսպանսիա է իրականացնում»,- ընդգծեց Դավթյանը։ Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ այս տարվա աշնանը Shell ընկերությունը երկրում բենզալցակայաններ կգործարկի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.