23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած 6 կետանոց առաջարկներին ի պատասխան Ադրբեջանից պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, մամուլում տարբեր շահարկումներ, արտացոլումներ կային, բայց որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ նա ասաց, որ բանակցությունների նպատակն այն է, որ համադրվեն երկու կողմերի մոտեցումները: Իսկ, թե որքանով դա կհաջողի, կերևա բանակցությունների ընթացքից: Հնարավոր բանակցությունների կայացման օրվա վերաբերյալ որոշում ևս հայտնի չէ փոխնախարարին:
«Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է, այդ թվում` բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»,-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկին, որից հետո նոր մեկնարկեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվում է՝ նա ասաց. «Հարցը նույնպես քննարկման փուլում է, գիտեք որ քննարկումները սկսվել են, և այդ առաջարկը սեղանին է: Այդ առաջարկին մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք, թե ինչպես կլինի»:
Մարտ ամսին Ադրբեջանը փոխանցել էր 5 կետանոց իր առաջարկները, որին ի պատասխան օրեր անց Հայաստանը փոխանցել էր առաջարկները:
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելն իր քայլերը Ռուսաստանի հետ չի համադրում, և միտք էլ չունի՝ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ավելին, եվրոպացի դիվանագետն ասել է, թե այժմ և՛ Երևանը, և՛ Բաքուն զգուշանում են Կրեմլից՝ աչքի առաջ ունենալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները։
«Հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության ու Ռուսաստանի միջև որևէ շարժ չկա, և ոչ էլ մտադրություն՝ ռուսների հետ շփվելու։ Երկու կողմն էլ վախեցած են Մոսկվայից, անգամ եթե դա հրապարակավ ցույց չեն տալիս, հատկապես, այն ամենի ֆոնին, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում։ Երկուսն էլ գիտակցում են, որ հաջորդը կարող են իրենք լինել»,- «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, հավելելով, — «Ռուսաստանը գուցե կանգնեցրել է պատերազմը, սակայն ակնհայտ է, որ գործընթացի շարունակությունը տեղի է ունենում Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում։ Եվ այն, որ կողմերն այդքան հաճախ են գալիս Բրյուսել, դրա վկայություններից մեկն է»։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները անցած կես տարում միայն երեք հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գլխավորությամբ, ընդ որում, վերջին երկուսը եղել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։
Մոսկվան ակնհայտ դժգոհությամբ է արձագանքում Բրյուսելի միջնորդական այս ջանքերին․ շաբաթներ առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակավ Արևմուտքին մեղադրեց «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ», պնդելով, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը մեծացրել են դիվանագիտական ակտիվությունը՝ հրաժարվելով համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում։
Ավելի վաղ այդ մասին բացահայտ խոսել էր նաև Ռուսաստանի արտգործնախարարը՝ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
«Պաշտոնական հայտարարություն, որ Մինսկի խումբը մեռած է, չի լինելու, բայց այն այլևս կենսունակ չէ»
Հայկական կողմը պարբերաբար խոսում է միջնորդական խմբի կարևորության մասին, և ամիսներ առաջ դիմել էր համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ Որևէ արձագանք չէր եղել։ Պատասխանելով այս մասին «Ազատության» հարցին, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է՝ միջնորդական ձևաչափը թեև դե յուրե կա, բայց՝ դե ֆակտո չի գործում։
«Պաշտոնական հայտարարություն, որ Մինսկի խումբը մեռած
է, չի լինելու, բայց այն այլևս կենսունակ չէ», — ասել է դիվանագետը, հավելելով՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքում ընդհանրապես չեն ուզում, որ որևէ բան կապված լինի Բելառուսի կամ՝ Մինսկի հետ։
Այդ դեպքում ինչպե՞ս են Արևմուտքում պատկերացնում հետագա զարգացումները, հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ստորագրված հրադադարի հայտարարության մեջ հստակ նշվում է՝ Մոսկվան առնվազն հինգ տարի ոչ միայն իր խաղաղապահ առաքելությունն է ունենալու Ղարաբաղում, այլև վերահսկելու է ճանապարհը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, երբ կողմերը ապաշրջափակման շուրջ համաձայնության գան։
«Ինչ վերաբերում է Նախիջևանի ճանապարհին և հաղորդակցության մյուս կետերին, որոնք պետք է հսկվեն Ռուսաստանի կողմից՝ այո, այդպես է, և առայժմ այդպես կլինի, սակայն գաղափարն այն է, որ դա ի վերջո փոխվի։ Որևէ մեկը, իհարկե, չի կասկածում, որ դրա համար տևական ժամանակ է պահանջվելու», -ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան՝ չհստակեցնելով՝ ինչպես են կողմերը փոխելու դրույթները, որոնք նոյեմբերի 9-ից հետո անխտիր բոլորն էին ողջունել։
Առայժմ հստակ չէ նաև բանակցությունների թերևս ամենավիճահարույց՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Բաքուն պնդում է, որ նման խնդիր այլևս գոյություն չունի, Երևանը պահանջում է, որ նախ Ղարաբաղի անվտանգության ու հայերի իրավունքների, ապա՝ կարգավիճակի հարցը ճշգրտվի։ Եվրոպական խորհրդի նախագահը, անդրադառնալով այս տարաձայնություններին, այս շաբաթ հայտարարեց, թե «հարաբերությունների կայուն կարգավորման համար պետք է քննարկվեն հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը, ընդ որում՝ խնդրի բոլոր մասնակիցների կողմից։
Արդյո՞ք Եվրամիությունը նկատի ունի նաև Ղարաբաղի մասնակցությունը, և ի՞նչ լուծում են տեսնում Բրյուսելում անվտանգության ապահովման ու կարգավիճակի համար՝ հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է՝ «ակնհայտ է, որ դա ինչ-որ պահի լինելու է բանակցությունների սեղանին, բայց՝ ոչ հիմա, քանի որ ամենադժվարն է, և ժամանակից շուտ բանակցությունները ծանրաբեռնելու կարիք չկա»։
Այս փուլում, ըստ «Ազատության» զրուցակցի, ամենակարևորն այն է, որ կողմերը շարունակում են շփումները՝ չնայած տարաձայնություններին։ «Վերջին հանդիպումը սիրառատ չէր, բայց առաջընթաց կա», — ասել է նա՝ առանց հստակ մանրամասների։
Չնայած և՛ Երևանը, և՛ Բաքուն հավաստիացնում են, թե պատրաստ են գնալ խաղաղության, իրավիճակը սահմանին կրկին պարբերաբար սրվում է։ Բրյուսելյան հանդիպումից հետո ադրբեջանական կրակոցից ևս մեկ հայ զինծառայող զոհվեց, նախագահ Ալիևն էլ, վերադառնալով Բաքու հայտարարեց, թե Փաշինյանը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ համաձայնել զանգեզուրյան միջանցք բացել։ Երևանը հերքել է, բանակցություններին ներկա Շառլ Միշելը՝ ափսոսանք հայտնել։ Միջնորդներից որևէ մեկը, սակայն, Ալիևի վերջին հայտարարություններն ու կրակոցները չեն դատապարտել։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը»:
«Տարիներ շարունակ իր պսևդո քաղաքական կարիերան կերտած Նիկոլ Փաշինյանը երեկ մի շատ կարևոր արձանագրում կատարեց, այն է՝ մատի 1-ի դեպքերի շահարկումն իր կողմից էժանագին քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով են կատարվել միայն։ Ինքս երեկ Կառավարական ամառանոցների տարածքում էի՝ մարդկանց շարքերում, երբ ոստիկանական ուժերի կողմից սկսվեցին անհամաչափ և դատապարտելի բռնությունների կիրառումը, որոնք, կարծես, նախապես հստակ պլանավորված գործողություններ լիներ։ Ոստիկանները, կարծես, նախապես գիտեին, թե ինչ է սպասվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լևոն Մնացականյանը, ով անմիջական մասնակից է եղել երեկ տեղի ունեցած ոստիկանական ուժերի կողմից ցուցաբերված վայրագ գործողություններին։
Վերջինս հավելում է՝ երեկ, կարծես թե, հայ ժողովրդի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. «Վերջապես, գիտակից մասսաների մոտ գիտակցության արթնացում է տեղի ունեցել։ Նիկոլը, որպես քաղաքական էակ, արդեն ավարտվում է, որովհետև նրա բոլոր առաջ քաշած թեզերը, որոնց դեմ, ինքն, իբր, պայքարում էր՝ սկսած մարտի 1-ի շահարկումներից, դատական ոլորտի բարեփոխումներից՝ մինչև կոռուպցիայի դեմ պայքարը և այլն, հօդս են ցնդել։ Փաշինյանը քաղաքական բովանդակության առումով արդեն դիակ է, նա բացարձակապես սպառված է»։
Լևոն Մնացականյանի գնահատմամբ՝ երեկ երեկոյան կառավարական ամառանոցների հարևանությամբ տեղի ունեցած դեպքերը խոսում են Փաշինյանի վախերի մասին։ «Միանշանակ է, որ, փողոցային պայքարի արդյունքում, արդեն տեղի են տվել Հայաստանի «վայ վարչապետի» նյարդերը։ Որքան էլ Ոստիկանությունը փորձի ձայնային նռնակների օգնությամբ սպառնալ և վախի մթնոլորտ ստեղծել ակցիաների մասնակիցների մոտ, միևնույն է, Դիմադրության շարժումը դրանից միայն և միայն նոր թափ է հավաքելու, իսկ դրանց մասնակցողներն, ավելի ու ավելի, համառ են դառնալու՝ գործող վարչախմբին հեռացնելու գործում»,- ասել է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ոստիկանական ուժերի կողմից լուսաձայնային նռնակների կիրառմանը՝ Լևոն Մնացականյանը նկատել է՝ նռնակ նետողները, հավանաբար, սխալ հաշվարկներ էին կատարել, որի արդյունքում նրանց նետած նռնակներից վնասվել են նաև իրենց իսկ կոլեգաները, որոնք այդ պահին ծառայություն էին իրականացնում Կառավարական ամառանոցների մուտքի մոտ, սակայն, նետված նռնակներից երկուսը, սխալմամբ, անցել էին նաեւ Կառավարական ամառանոցների պարիսպներից ներս, վստահաբար, լավ վախեցնելով Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար, Լևոն Մնացականյանը կատակում է՝ գուցե լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանական ծառայողները հայրենասեր տղաներ են եղել, ովքեր, այս կերպ, Փաշինյանի կացարանի ուղղությամբ նախազգուշական ազդանշաններ ուղարկելով, նրան ինչ — որ ճշմարտություններ են փորձել տեղ հասցնել»։
Հարցին՝ ի՞նչ նպատակ էին հետապնդում երեկ տեղի ունեցած ոստիկանական բռնի գործողությունները՝ Լևոն Մնացականյանը պատասխանում է՝ սա, առաջին հերթին, հստակ ազդակ էր, որ իշխանությունը լիարժեք սպառել է իրեն. «Եթե Ոստիկանական նմանօրինակ գործողությունների արդյունքում շարժումը չի մարում, իսկ մենք գիտենք, որ, արդեն այսօր հանրահավաք կա, ապա սա հստակ ցուցիչ է, որ իշխանությունները սպառել էն փողոցային պայքարի դեմ իրենց գործադրած ռեզերվային բոլոր միջոցները։ Հաջորդ քայլը, այս ամենից հետո, պետք է բնական կերպով լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թեև, չափազանց սպասելի և տեղին կլիներ, եթե Փաշինյանն՝ իր մոտ ապագայում հրապարակելիք հրաժարականի տեքստում, անպայման, նշեր՝ «Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի…», որովհետև փորձը ցույց տվեց, որ իր ողջ քաղաքական պսևդո կարիերան, որ կառուցված էր մարտի 1-ի վրա, երեկ ամբողջությամբ հօդս ցնդեց»։
ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում թե’ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը և’ թե հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության նկատմամբ ուժի կիրառումը։ Այս մասին ասվումէ ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:
«03.06.2022թ.-ին երեկոյան Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած գործողությունները գտնվել են Մարդու իրավունքների աշտպանի ուշադրության կենտրոնում։
Դեպքի ընթացքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության համապատասխան բաժիններ, ինչպես նաև իրականացվել է ԶԼՄ հրապարակումների և տարածված տեսաձայնագրությունների ուսումնասիրություն։
Այսպիսով, նշված դեպքերի հետ կապված Պաշտպանն արձանագրում է հետևյալը.
1. Ոստիկանության կողմից կիրառվել է առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցներ։ Կոնկրետ իրավիճակում կիրառված այդ հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին դրանց համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում օգտագործման անհրաժեշտության, համաչափության ու պիտանելիության վերաբերյալ Պաշտպանն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից։
Պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ցանկացած դեպքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը պետք է ունենա իրավաչափ նպատակ, և այն պետք է լինի խիստ համաչափ։ Հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի բացառիկ միջոց՝ դրա կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու տեսանկյունից։
Ավելին՝ օրենսդրության համաձայն, Ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ այդպիսի նախազգուշացումն անհնար է։
03.06.2022թ. տեղի ունեցած կոնկրետ դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է մանրամասն և անաչառ քննարկման առարկա դառնա, ինչպես դրա համաչափության, հետապնդած իրավաչափ նպատակի, այնպես էլ այլ միջոցներով ակնկալվող արդյունքին հասնելու անհնարինության տեսանկյունից, պետք է հիմնավորվի հատուկ միջոցի կիրառումից առաջ նախազգուշացնելու կամ դրա անհնարինության մասին։
Պաշտպանը հետևողական է լինելու դեպքը պատշաճ քննության առարկա դարձնելու հարցում։
2. Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հայտնած տվյալների՝ նշված դեպքի արդյունքում բժշկական կենտրոններ դիմել են թվով 60 անձինք, որից 39-ը ոստիկանության ծառայողներ։
Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում թե’ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը և’ թե հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության նկատմամբ ուժի կիրառումը։ Պետք է բացառել ինչպես հավաքների ժամանակ հակաօրինական գործողությունների կատարումը, այնպես էլ անհամաչափ ուժի կիրառումը։
3. Պաշտպանի արագ արձագանման խմբերը Ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված բոլոր 11 քաղաքացիների հետ։ Բոլոր 11 անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն կատարած լինելու կասկածանքով։ Քաղաքացիներից 5-ը ունեցել են տարբեր տեսակի մարմանական վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի, ծնոտի և աչքի հատվածում վնասվածքներ։
Առանձնազրույցներում քաղաքացիների հայտնած տեղեկությունների համաձայն մի շարք դեպքերում իրենց մարմանական վնասվածքները հասցվել են արդեն իսկ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս փաստացի արգելանքի վերցված լինելու պայմաններում, ինչն անընդունելի է և Պաշտպանը պահանջել է, որ նման յուրաքանչյուր դեպք պատշաճ ժամկետում իրավական գնահատականի արժանանա՝ որպես անթթույլատրելի վարքագծի կանխարգելիչ նշանակության երաշխավորում։
4. Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են նաև Ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։
Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաք իրականացնող անձանց և կազմակերպիչներին՝ գործադրելու առավելագույն ջանքերը հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու և մասնակիցների հակաօրինական արարքները կանխարգելելու համար՝ ի թիվս այլնի համագործակցելով հավաքի ընթացքը սպասարկող ոստիկանության ծառայողների հետ։
Նախորդիվ օրերի մշտադիտարկումը վկայում է, որ այն դեպքերում, երբ Ոստիկանության ու հավաքի կազմակերպիչների կողմից համագործակցության ջանքեր են գործադրվել, հիմնականում ապահովվել է հավաքի խաղաղ ընթացքը՝ չհանգեցնելով անձանց իրավունքների խախտումների։
5. Պաշտպանն անթույլատրելի է համարում նաև ատելության ու բևեռացված խոսքի հրահրումն ու արդարացումը հանրային խոսույթում, ինչպես հավաքներ իրականացնողների, դրանց կազմակերպիչների, այնպես էլ դրան մասնակից չհանդիսացող հանրային դերակատարների ու քաղաքացիների կողմից։
Հատկապես հանրային դերակատարում ունեցող գործիչները և անձինք պետք է ձեռնպահ մնան նման կոչերից և խոսքից՝ հանրության շրջանում կրքերի և միջավայրի առավել մեծ լարում թույլ չտալու նպատակով։ Սա կոլեկտիվ պատասխանատվություն է, որը պետք է գիտակցենք բոլորս»:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի տարածքում «РИА новости»-ի արգելափակմանը, որը, ինչպես արդեն նշել ենք, արվել է Բեգլարյանի հետ ծավալուն հարցազրույցի հրապարակումից ժամեր անց, տելեգրամյան ալիքում գրել է․
Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից, քանզի այդ հարցազրույցում ես ընդամենը ներկայացրել եմ Արդբեջանի իրականացրած հարցագործությունները և ագրեսիվ գործունեությունը ոչ միայն ընդդեմ հայերի, այլև՝ Ռուսաստանի։ Ներկայացրել եմ նաև Արցախի ներկայի և ապագայի հետ կապված իրավիճակը և մեր հստակ դիրքորոշումը՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի և քարոզչական ձևակերպումների։
Նշենք, որ Բեգլարյանի հարցազրույցը «РИА новости»-ն հրապարակել էր մաս-մաս, ըստ այդմ՝ ռուսական պետական գործակալությունում Արցախի թեմայով թվով յոթ նյութ է հրապարակվել․
1. В Нагорно-Карабахской Республике рассказали о противоречиях с Азербайджаном
2. Госминистр НКР: власти Карабаха продолжат усилия по признанию республики
3. Госминистр НКР: в республике хотели бы бессрочного присутствия российских миротворцев
4. Госминистр НКР Бегларян: ЕС не должен участвовать в урегулировании карабахского конфликта
5. Госминистр НКР Бегларян: Карабах ведет переговоры с Арменией о признании, но подвижек нет
(Речь касается постоянных сношений, в не текущих переговоро)
6. Министр НКР Бегларян: радикалы, воевавшие в Карабахе, могли быть отправлены на Украину
7. Госминистр НКР Бегларян: около 60% жилищного фонда в Нагорном Карабахе уже восстановлено
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ, իր տեղեկություններով, նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ուկրաինացի զինվորականների միջև լուրջ հակամարտություն է սկսվում։
«Լեհաստանը, տեսնում եք, և՛ այստեղ է, և՛ այնտեղ՝ «մենք կընդունենք փախստականներին, մենք նրանց չենք ընդունի», և «փող տվեք, և մեր միջոցով փող տվեք Ուկրաինային»: Արդեն խոսում են, որ նրանք պատրաստ են կտրել արևմտյան Ուկրաինան: Արդեն Ուկրաինայում, իմ տեղեկություններով, լուրջ առճակատում և հակամարտություն է սկսվում Զելենսկիի և ուկրաինացի զինվորականների միջև»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է Sputnik գործակալությունը։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ ուկրաինացի զինվորականները հասկացել են, որ այլեւս չեն կարող կռվել։ «Զինվորականները, ինչպես ոչ ոք, հասկանում են, թե ինչ է Ռուսաստանի հետ հակամարտությունը, այնտեղ զինվորական տղաներ են մահանում, նրանք տեսնում են, թե ինչի են ընդունակ և ինչքան կարող են պայքարել: Բայց նրանք չեն կարողանա ավելի շատ կռվել: Տեսնում եք` Ռուսաստանը փոխել է իր մարտավարությունը»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Լեհաստանի իշխանությունների հետ Զելենսկիի պայմանավորվածությունները դժգոհություն են առաջացրել նաև Ուկրաինայի «ազգայնական ուժերի» շրջանում։ «Նրանք տեսան, որ նա լեհերին կարգավիճակ տվեց: Եվ դա ինչի՞ է հանգեցնում: Կտրել արևմուտքը (Ուկրաինայի): Հետևաբար, նրանց մոտ սկսում է այս առճակատումը նախագահի և զինվորականների միջև: Եվ ես վստահ եմ, որ ուկրաինացի զինվորականները կկտրեն ցանկացած մեկի գլուխը… Եվ նրանք գլխատելու են բոլորին, ովքեր ցանկանում են մասնատել Ուկրաինան այսօր: Մեզ դա պետք չէ: Ես սա վաղուց եմ ասել: Տեսեք, դա իրականանում է: Ես այն ժամանակ ասացի՝ նրանք կդիմեն մեզ և ռուսներին՝ պաշտպանելու այս Ուկրաինան»,- ասել է Լուկաշենկոն։
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վարչական տարածքում երեկ՝ հունիսի 2–ին, ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից մահացած 11–ամյա տղան Գենադի Օսիպովն է։
Գենադիի ընտանիքը կարճ ժամանակ է՝ ինչ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից աշխատելու նպատակով տեղափոխվել էր Վահան գյուղ։ Նրա հայրը հովիվ է։
11–ամյա տղան հոր համար արոտավայր ուտելիք տանելիս է եղել, երբ ողբերգական դեպքն է պատահել։
«Ազգականների խոսքով՝ երեխան հոր համար արոտավայր հաց էր տանում։ Ինքը ամեն օր այդ ժամին հորը ուտելիք էր տանում։ Երեկ «պալիգոն» կոչվող տարածքով անցնելիս, գտել է ինչ–որ իր, այսինքն՝ էդ զինամթերքը, վերցրել է ու մտել էդ կաթնարան կոչվող շենքը ու կարճ ժամանակ անց լսվել է պայթյունը»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սոթք համայնքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։
Պայթյունն առաջինը լսել են հրաձգարանի զինվորականները, որոնք էլ մոտեցել են շենքին ու տեսել երեխայի մասնատված մարմինը։
«Երեկ, ժամը 15։00–ի սահմանում ահազանգ ստացանք, որ Վահան գյուղին հարակից զինվորական «պալիգոնում» ինչ–որ զինամթերքի պայթյունից երեխա է զոհվել։ Անմիջապես գնացի դեպքի վայր, շատ ծանր իրավիճակ էր, երեխայի մարմինը ամբողջությամբ մասնատված էր»,– մեզ հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Դժբախտաբար, սա Օսիպովների ընտանիքում պատահած միակ ողբերգական դեպքը չէ։ Ըստ NEWS.am-ի զրուցակիցների՝ տարիներ առաջ էլ Գենադիի երկու եւ չորս տարեկան եղբայրներն են մահացել՝ մեկը ջրհորում էր խեղդվել, մյուսի վրա էլ եռման ջուր էր լցվել։
«Ընտանիքում չորս երեխա էին, երեքը սենց դժբախտ դեպքի հետեւանքով զոհվել են, հիմա ընտանիքի խնամքի տակ 3 տարեկան երեխա կա»,– ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տարածքում, ձեռքի հակատանկային նռնականետի արկի հետ անզգույշ վարվելու հետեւանքով պայթել է ականն ու 11–ամյա երեխա է մահացել։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկանը հատուկ միջոց կիրառում ցուցարարների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
«Որեւէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ ըստ Իշխան Սաղաթելյանի գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով ոստիկանները,ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես՝ ծխարձակող նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, այդ թվում՝ մեկ ոստիկանի։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է. «Քրեական գործով կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ 2004թ. «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։
Կառուցումից անմիջապես հետո Ս. Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Արդյունքում` Գ. Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 ՀՀ դրամ: Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 ՀՀ դրամ։
Այս գործընթացի հետևանքով Գ. Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ։
2021թ. դեկտեմբերի 7-ին ստացվել է Գ. Հակոբջանյանի դիմումը, որով վերջինս չի առարկել և խնդրել է իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 27.12.2021թ. կայացվել է այդ հիմքով Գ. Հակոբջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշոմ:
Հաշվի առնելով, որ առկա է պետության գույքային շահի խախտման հանգամանք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հօգուտ պետական բյուջեի՝ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատատարան՝ Ս. Մայրապետյանից և Գ. Հակոբջանյանից՝ համապարտության կարգով, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, 5.678.764.260 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողներին պատկանող գույքի վրա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.