23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 16-ին ԲԴԽ նիստին ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը ներկա գտնվել չի կարողացել հիպերտոնիկ կրիզի պատճառով։
«Ես առողջ մարդ եմ, չեմ ուզում ինձ որպես հիվանդ կամ սիմուլյանտ դիտեք, բայց այդ օրը էլեկտրոմագնիսական փոթորիկների պատճառով շատերի մոտ, ինչպես հետո պարզ դարձավ, ճնշման տատանում է եղել»,-ասաց Վարդազարյանը։
Նա ասաց՝ մտադիր էին միջնորդել այս օրն անցկացնել դռնփակ դատական նիստ, պատրաստվում էր հրապարակել մի ձայնագրություն։
«Քանի որ այդ հնարավորությունից ես զրկվել էի, հիմա կհրապարակեմ այդ ձայնագրությունը։ Դուք կտեսնեք, կլեսեք իրական դրդապատճառները, թե ինչու եմ ես դարձել թիրախ, ինչո՞ւ է քաղաքական որոշում կայացվել, թե ինչու Ռուբեն Վարդազարյանը չպետք է աշխատի Բաձրագույն դատախական խորհրդի նախագահի պաշտոնում»,-ասաց Վարդազարյանը՝ ավելացնելով, որ ձայնագրությունը դռնփակ նիստում հրապարակելն արդար դատաքննության իրականացումն է եղել։
Նա խոստովանեց, որ ձայնագրությունը հանրայնացնելն իր կյանքի բարդ որոշումներից մեկն է եղել, այն կատարվել է 2021 թ. փետրվարի 20-ին։
«Մեկ ու կես տարի ես այն չեմ հրապարակել այն պարզ պատճառով, որ սպասել եմ ԲԴԽ-ն այնքան ողջամիտ կգտնվի, որ ծայրահեղ քայլի չի դիմի։ Սակայն հունիսի 16-ի նիստում տեղի ունեցած ցինիզմն ինձ իրավունք է տալիս նման բան անել։ Ավելին ասեմ, նախաքննական մարմիններին եմ զգուշացնում, ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով, ես եմ խնդրել, որ ձայնագրվի իմ ու Ջհանգիրյանի խոսակցությունը, բնօրինակը ու ձայնագրող սարքը Հայաստանում չեն, մեր տանը չեն, իմ ամառանոցում չեն։ Եթե որևէ դեպք պատահեց ինձ հետ, իմ հարազատների հետ, դա կլինի վթար, վրաերթ, կամ իմ գխին քյարփիչ կընկնի, վստահ եմ կգտնեք, մեղավորներին»,-ասաց նա՝ ներողություն խնդրելով ոչ եթերային բառերի համար, չի ցանկացել մոնտաժել։
Ձայնագրությունն ավելի քան 2 ժամ է, ներկայացվեց 14 րոպեն։
Խոսակցությունը տեղի է ունենում Վարդազարյանի, Ջհանգիրյանի ու Ստեփան Միքայելյանի միջև։
Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը Վարդազարյանին ասում է՝ ասել են, որ Վարդազարյանը չպիտի մնա այդտեղ.
«Էլ մենք սիլավոյ ոչ մի բան չենք անելու։ Կա մի քրեական գործ, չեմ թողել երկրորդը հարուցվի, չեմ թողել երրորդը հարուցվի։ Ես ասում եմ՝ երկրորդ, երրորդ քրեական գործ հարուցողի մերը ք…եմ։ Դե ասա, ով է հարուցել, ու իրեն ասա, Ջհանգիրյանն ասում է ՝ մերդը ք..եմ։ Ասում եմ՝ չկա։ Հաշվի՝ առաջինն էլ չկա»։
Ձայնագրության մեջ Վարդազարյանն ասում է՝ իրեն հետապնդում են, որ հայտարարել է՝ Վանեցյանի ընկերն է։
«Հիմա ինձանից ուզում են, որ ընկերներիս սկզբունքներս դավաճանած լինե՞մ։ Չէէէ։ Ասել եմ, սա իմ ընկերն է, սա իմ ընկերն է»,-ասում է Վարդազարյանը։
«Լսի, քեզ դրա համար են բան ասել»,-հարցնում է Ջհանգիրյանը։
«Հաա, ասում է՝ Վանեցյան Արթուրը դատական համակարգը բան է անում»,-Վարդազարյանի խոսքը կիսատ է մնում։
«Ես քեզ ասում եմ՝ մի հակառակվի։ Ռուբիկ ջան, դու 52 տարեկան ես, իմ տղեն 42 տարեկան է, հաշվի իմ տղեն ես, ըտեղ պրոբլեմ պետք չի սարքել։ Քեզ խորհուրդ եմ տալիս։ Եկել է քո դասախոսը, ուրիշ պատճառ մի ման արի»,-ասում է Ջհանգիրյանը։
«Հայտարարելով, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, Արարատ Միրզոյանը ցանկացել է տալ Սերգեյ Լավրովին, այսպես ասած, «երկրորդ խոսքը», — «Փաստինֆո» — ի եթերում ասել է հասարակական գործիչ, քաղաքագետ Մհեր Ղուշչյանը: Որպեսզի Լավրովն էլ հաստատի, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, և ընդհանրապես ամեն ինչ լավ է։ Դե, իսկ Լավրովը, լինելով շատ խելացի մարդ, իհարկե, այդ արտահայտությունից զերծ է մնացել, Միրզոյանի խոսքերը չի հաստատել»։
Այնուամենայնիվ, զրուցակիցը հիշեցրել է Պուտինի խոսքերը, որը նախագահ Խաչատուրյանի հետ զրույցում ասել է. «մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»: Ղուշչյանը կարծում է, որ այս արտահայտությունը նշանակում է․ «մեզ մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է», ոչ ավելին: Խոսքը ներքաղաքական իրավիճակի մասին է։
Մհեր Ղուշչյանը մեջբերեց մեկ տարի առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. «Առաջ Մենք Ռուսաստանի դաշնակիցն էինք, իսկ հիմա դարձել ենք պրոտեկտորատ»:
«Ընդ որում, մենք դարձանք պրոտեկտորատ այն իշխանության օրոք, որն ամենից շատ ատում էր Ռուսաստանին և քարոզում էր Ռուսաստանի դեմ», — նշեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է եվրոպացի պաշտոնյաներին, ապա նրանք ակնկալում են կոնկրետ գործողություններ, որոնք խոստացել է կատարել գործող վարչապետը։ Կոնկրետ՝ նրանք ուզում են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացն իրենց ձեռքը վերցնել։ Նրանց պետք չէ, որ Հայաստանը ինչ-որ օգուտներ քաղի, նրանց ուղղակի պետք է վերցնել միջնորդական առաքելությունը Ռուսաստանից»։
Քաղաքագետը կարծում է, որ հնարավոր է՝ ինչ-որ բանավոր խոստումներով Փաշինյանը եվրոպացիներին դա խոստացել է։ Ահա նրանք էլ գալիս են խոստացածի հետևից։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետը:
«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասաց Միքայել Հարությունյանը
Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։
168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հայ ժողովուրդը գնահատում է ձեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ դուք արեցիք ռազմական գործողությունների ժամանակ, ձեր ջանքերը, որոնց օգնությամբ պատերազմը դադարեց, գնահատվում է ոչ միայն իմ կողմից։ Գիտեմ, որ Հայաստանի բնակչությունն էլ է գնահատում դա», – ասել է Խաչատուրյանը։
«Իրականում, մենք ուզում էինք շուտ ավարտել պատերազմը, ինչ-որ կերպ վերջացնել պատերազմը, և ես գիտեմ ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]. այս մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր, բայց այնպես եղավ, որ նոյեմբերի 9-ին ավարտվեց [2020թ.], բայց ամենակարևորը՝ պատերազմը դադարեց», – ասել է ՀՀ նախագահը։
«Եվ դրանից հետո ձեր ջանքերը, որ ռազմական գործողություններ տեղի չունենան, որպեսզի ձեր, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև պայմանավորվածությունները փաստացի ամրագրվեն և պահպանվեն, դա էլ շատ կարևոր է մեզ համար», – նշել է Խաչատուրյանը։
Հայաստանը մասնագետներ է որոնում նոր արբանյակի կառավարման համար: Պատճառն այն է, որ երկրում այդպիսիք պարզապես չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու արբանյակի նախագիծը չի գործարկվել «Ռոսկոսմոսի» հետ. ռուսական տիեզերական գործակալությունը նման ծրագրեր չի ունեցել, ուստի ստիպված է եղել այլ գործընկեր գտնել Իսպանիայից:
Իսկ արբանյակի կառավարման կենտրոնի մասնագետներին այժմ փնտրում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արեւմտյան երկրներում, պարզաբանել Է նախագահը:
Ազգային-ազատագրական «Դիմադրության» շարժման հուիսի 16-ի առավել քան տպավորիչ երթը եկավ հաստատելու պայքարի նոր թափով ծավալման իրական հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներն ու կանխատեսումները: Եվ հակառակը՝ երթը լռեցրեց նիկոլական եղկելի քարոզչական աղբահորերից ծիկրակող-չարախնդացողներին: Ճիշտ է` վերջիններիս կռռոց-կռավոցը չի դադարի, բայց դա արդեն իրենց ռեֆլեկտիվ դրսևորման հարցն է ու, ոչ այնքան կարևոր:
Իսկ այն, որ պայքարը հունիսի 14-ի հայտարարություններից հետո չի մարելու, սթափ գնահատողներին պարզ էր ու հիմնված փաստացի իրողությունների, պայքարի մեջ ներգրավված հայրենակիցների ընդրանուր տրամադրությունների, մարդկանց ու «Դիմադրության» շարժումն առաջնորդող գործիչների՝ մինչև վերջ գնալու վճռական տրամադրությամբ: Ասենք, դա արդեն տրամադրություն էլ չի, այլ Հայրենիք ու պետություն ունենալու համար համախմբված հազարավոր ու հազարավոր մարդկանց՝ հրապարակավ միմյանց տված անխախտելի երդում:
Հասկանալի է, որ պայքարը ակտիվորեն շարունակվելու է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի երկրակործան ռեժիմից Հայաստանը չի ազատագրվել, քանի դեռ այդ ռեժիմը, իր պարագլուխներով հանդերձ, չի հեռացվել ու չի հայտնվել առավել քան վաստակած տեղում՝ ճաղերի ետևում:
Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանի ունեցած ծրագրային ելույթում, ի դեպ, ընդգծվեց նաև օգոստոսի 2-ից հետո Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետի, անվստահություն հայտնելու հնարավորության մասին: Այդ պահը որոշ ակամա, իսկ ոմանց դեպքում՝ կանխամտածված թերընկալման տեղիք տվեց: Ոմանք դա ընկալեցին, իսկ նիկոլական որոշ քարոզիչներ մատուցեցին այնպես, թե «Դիմադրության» շարժումը, ամեն ինչ մի կողմ դրած, նստել-սպասելու է, թե… Երբ է գալու օգոստոսի 2-ը, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն:
Մինչդեռ, ոչ մեկը տրամադրված չէ մինչև օգոստոս, այսինքն՝ ամիսուկես թախտին նստած բախտին սպասելու, կամ այն չինական հայտնի ասացվածքի տարբերակով, գետի ափին նստած՝ թշնամու մարմնի անցնելու ականատեսը դառնալուն: Խոսքն ընդամենը այն մասին է, որ եթե մինչև օգոստոս գլխավոր նպատակը՝ նիկոլական ռեժիմի հեռացումը կատարված չլինի, ապա մեկուկես ամիս անց ազգային-ազատագրական շարժման տակտիկական զինանոցը համալրվելու է նաև անվստահության հայտնելու օրինական «զենքով» ևս: Այսինքն, դա նիկոլական ռեժիմի վրա ճնշում բանեցնելու ևս մեկ ու լավ «գործիք» է:
Ավելին, «անվստահություն հայտնելու» գործընթացը փողոցային ակտիվ պայքարը նոր թափով ու Հայաստանով, Արցախով, Սփյուռքով մեկ ծավալելու լրացուցիչ խթան կարող է լինել: Նույնիսկ առանց այդ գործընթացի, այսինքն, եթե անգամ «անվստահություն հայտնելու» գործընթաց խորհրդարանական ընդդիմությունը չնախաձեռնի (ասում ենք՝ եթե), միևնույն է, պետք է ակնկալել ազգային-ազատագրական պայքարի ուժգնացում, եթե կուզեք՝ նոր հզոր ալիք:
Նման կանխատեսման առիթ է տալիս այն, որ առաջիկա մեկ-մեկուկես ամիսը լիովին բավարար են, որպեսզի «Դիմադրության» շարժման ղեկավարությունը ավարտին հասցնի հունիսի 14-ին հռչակված կառուցվածքային-կազմակերպչական աշխատանքները, «թարմացումները»: Իսկ այդ աշխատանքների նպատակը հենց մի նոր և հուժկու ալիք բարձրացնելն է՝ անցած մեկուկես ամսվա ակտիվ պայքարի ընթացքում ձևավորված տպավորիչ ռեսուրսը համալրելուց և ուժեղացնելուց, ավելի արդյունավետ կառուցվածք ձևավորելուց հետո: Եվ այդ ամենը՝ առանց դադարի, փողոցային ակտիվ պայքարը շարունակելու պայմաններում:
Առկա իրավիճակը, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա «թիմի» նյարդային ու անադեկվատ վիճակը հուշում են, որ այս մի ալիքին նիկոլական ռեժիմը կարող է և չդիմանալ: Դա է հուշում նաև ռեժիմի միակ հենասյանի՝ ոստիկանության ներքին խմորումներն ու «հալումաշ» տեսքը: Խոսքը ոչ թե հատուկ կատաղեցված մարդատյաց-սադիստ «բերետների»՝ մասին է, որքան «սովորական մելիցեքի»: Երեկ, օրինակ, նաև Արմավիրի մարզի ոստիկաններին էին քշել Երևան՝ երթի: Տեսնել էր պետք այդ ոստիկաններին. որը՝ անթրաշ, որը՝ համազգեստով ու արտաքինից ճմռթված, որը հոգնատանջ ու «հանգած» հայացքով: Մի խոսքով, խղճահարույց տեսքով, որքան էլ որ նիկոլական ռեժիմն արել է ամեն ինչ, որ որևէ հայ մարդ նրանց չխղճա:
Աղբյուրը՝ yerevan.today
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին.
Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում նշել էր, որ Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում։ Ի՞նչպես կմեկնաբանեք դա:
Պատասխան․ ՀՀ կառավարությունը բազմիցս է ապացուցել իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Հարավային Կովկասում երկարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Միաժամանակ, ակնհայտ է, որ այս ջանքերը չեն կարող լինել միակողմանի, և Ադրբեջանը նույնպես պետք է գործուն և անկեղծ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Խաղաղության հաստատումը չի կարող լինել միայն մեկ կողմի ջանքերի արդյունքում, իսկ խաղաղ բանակցությունները չեն կարող հիմնվել միայն մեկ կողմի առաջարկների վրա:
Ակնհայտ է նաև, որ այդ ջանքերի հաջողության համար անհրաժեշտ է, որ հասցեագրվի և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ստանա գոյություն ունեցող և հակամարտության պատճառ դարձած խնդիրների ողջ թնջուկը։ Այս համատեքստում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված լինելու մասին, առնվազն չեն հասկացվում կամ ավելին՝ կասկածի տակ են դնում Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությունը։ Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել։
Պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլևս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, ևս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։ Ավելորդ է ասել, որ այն, բնականաբար, չի համապատասխանում ո՛չ փաստացի իրականությանը, որի կարևորագույն մասն են կազմում Արցախում արցախահայության գոյությունը և նրանց անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը, և ո՛չ էլ պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը:
Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն և համպարփակ խաղաղության հասնել, ապա ինչու՞ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ձևաչափ, որն ունի միջազգային հանրության հստակ աջակցությունը, և որի փորձն ու ներուժը չօգտագործելն ուղղակի տրամաբանական և ողջամիտ չէ։
Հարց. Իլհամ Ալիևը նաև պնդում է, որ հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։ Ի՞նչ կասեք այս մասին:
Պատասխան. Մենք ինքներս մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ։ Այս մասին են վկայում թե՛ 2021թ․ հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ռուսական կողմի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությունները, թե՛ Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները։
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը: Ավելին՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը տարբեր կարգավիճակներ, տարբեր հարևանություն և տարբեր անվտանգային միջավայր ունեն: Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ նրանց կապերը նույնպես չեն կարող լինել նույնական:
Կրկին ընդգծեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում, և երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ։
Ազգային ժողովում Փաշինյանը երեկ հայտարարեց․ «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ «խաղաղության օրակարգը» հաջողություն կունենա»։ Նա նաև ընդունեց, որ «սա վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է»։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք չէ գնալ մի ճանապարհով, որը վտանգներ ու կորուստներ է ենթադրում, մանավանդ, որ վստահ չես, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել ցանկալի եզրակետին։ Սակայն գերագույն գլխավոր մեղավորն ու պատասխանատուն շարունակում է․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման»։
Փորձենք «ընկալելի» լեզվի թարգմանել Փաշինյանի՝ երեկվա խորհրդավոր ելույթը։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան խաղաղություն չբերեց, չբերեց նույնիսկ հրադադար։ Սրա վկան են մեր շարունակվող մարդկային ու տարածքային կորուստները, Ադրբեջանի՝ գնալով ավելի լկտիացող պահվածքն ու առավել ստորացուցիչ պահանջները, ամեն վայրկյան պատերազմ վերսկսվելու վտանգը։ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ այս ամենը կվերջանա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Սակայն նա քաջատեղյակ է, որ «խաղաղության» գինն Արցախն է։ Արցախն է այն կորուստը, որին Փաշինյանը պատրաստում է հայ ազգին Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում։ Այս հարցում որևէ նորություն չկա։ Փաշինյանը շարունակում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու՝ իր քաղաքականությունը։ Դա հիմնավորում է իրականության հետ ոչ մի աղերս չունեցող փաստարկ-պնդումներով, փաստերի յուրօրինակ մեկնաբանություններով և բացահայտ ստերով։ Սակայն Փաշինյանը երեկ խոսեց երաշխիքների մասին։ Նույնիսկ եթե Հայաստանն իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի։ Իսկ Ադրբեջանի պահանջները հայտնի են՝ առնվազն «զանգեզուրյան միջանցք» (կամ նույնիսկ միջանցքներ), Ադրբեջանական ՍՍՀ անկլավների վերադարձ։ Այսպիսով, կապիտուլյանտը երեկ բացեիբաց խոսեց ոչ միայն Արցախի կարգավիճակի, այլև նոր տարածքային զիջումների մասին։
Իսկ ինչպե՞ս է նա հիմնավորում այս զիջումների անհրաժեշտությունը․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման»։ Այսինքն՝ եթե չհամաձայնենք Ադրբեջանի պահանջներին, կկորցնենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ շանտաժ՝ «եթե մի մասը չտանք, կկորցնենք ավելին»։ Այս մոտեցումը Փաշինյանը փորձարկեց դեռևս նոյեմբերի 9-ի լույսի 10-ի ուշ գիշերվա իր ուղերձում։ Հիշո՞ւմ եք՝ «եթե կրակը չդադարեցնեի, շրջապատման մեջ կհայտնվեր 20,000 հոգի»։ Ի դեպ, 20,000-ը վերջում դարձավ 35,000։ Թողնենք այն ողջամիտ կասկածն առ այն, որ պատերազմի թատերաբեմում մենք այդքան զորք ենք ունեցել, բայց փաստենք, որ Փաշինյանի շանտաժն անցավ։ Հետո հիշենք նրա բացատրությունը Շուռնուխը ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ՝ «եթե զորքերը Շուռնուխից ետ չքաշեինք, Հայաստանը կանգնելու էր ավելի լուրջ անվտանգային խնդրի առջև»։ «Ավելին չկորցնելու համար քիչը զիջենք» արդարացումով մենք մաս-մաս զիջեցինք Արցախի մեծ մասը, Գորիս-Կապան ճանապարհը, Սև լճի մի հատվածը, Շորժայից մի հատվածը, Իշխանասարի մի մասը, Ներքին Հանդի մի մասը, իսկ հիմա էլ կանգնած ենք Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ (Լաչինի միջանցք) ճանապարհը կորցնելու վտանգի առջև։ Իսկ եթե Արցախը հանձնվի Ադրբեջանի ենթակայությանը, կկորցնենք նաև ամբողջ Արցախը։ Կորցնելով Արցախը՝ կփակենք մեր պատմության վերջին էջը։ Այսպիսով՝ Փաշինյանի շանտաժի ու սպառնալիքի քաղաքականության վախճանը հայրենիքի կորուստն է։ Շատ կոսմոպոլիտ ՔՊ-ականների դա գուցե չհուզի էլ։ Նրանց համար հայրենիքը կարևոր չէ, կարևոր է երջանկությունը։ Այնպես որ՝ եթե երջանիկ չլինես Երևանում, կարող ես երջանիկ լինել Փարիզում։ Ուղղակի նրանք մոռանում են, որ հայրենիք ունեցող ֆրանսիացին շատ ավելի երջանիկ է, քան անհայրենիք գնչուն։ Մոռանում են, թե՞ նրանց նպատակը ոչ թե երջանկությունն էր, այլ Հայաստանի կործանումը․․․
Սակայն Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այս ողբերգական իրականության պատասխանատվությունն ու մեղքն այլոց ուսերին չդներ։ Նա խոսում է տարբեր ժամանակներում քննարկված ինչ-որ սխեմաների ու սկզբունքների մասին՝ միասնական պետություն, Մեղրի-Լաչին փոխանակում, Մադրիդյան սկզբունքներ և այլն, սակայն խորամանկորեն չի անդրադառնում այն տրիվիալ ճշմարտությանը, որ բանակցել ինչ-որ մոտեցման շուրջ և համաձայնել այդ մոտեցմանը՝ լրիվ տարբեր բաներ են։ Բանակցության օրակարգը ձևավորում են բանակցող կողմերն ու միջնորդները։ Այնպես որ՝ եթե հակընդդեմ կողմը կամ միջնորդները որևէ տարբերակ են առաջարկում, դու չես կարող կամակոր երեխայի նման ընկնել և ոտքերով ու բռունցքներով խփել գետնին։ Պետք է բանակցես ու այդ հարցը հանես օրակարգից։ Այլապես դա կնշանակի բանակցային գործընթացի գիտակցված տապալում, որն էլ կնշանակի պատերազմ։ Ի դեպ, դա հենց այն էր, ինչ արեց Փաշինյանը։ Նաև չմոռանանք, որ բանակցությունների սեղանին դրված, նույնիսկ Ադրբեջանի կողմից ներկայացված ոչ մի լուծում այսքան ողբերգական հետևանք չէր ունենա հայության համար ինչ ունեցավ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը։ Եթե Փաշինյանը փակ աչքերով ընտրեր 30 տարում բանակցությունների սեղանին եղած տարբերակներից որևէ մեկը, միևնույն է, մեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ, քան հիմա է։
Հնարավոր չէ չանդրադառնալ կարգավիճակի հարցի շուրջ բանակցելու՝ փաշինյանական մեկնաբանությանը։ Համաձայն Փաշինյանի՝ Հայաստանի նախկին իշխանությունները չէին առաջնորդվել «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» սկզբունքով, քանի որ անտեսել էին Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի արդյունքները և պատրաստ էին Արցախում անցկացվելիք նոր հանրաքվեի։ Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս։ Արցախում հանրաքվե էր անցկացվել։ Հանրաքվեի արդյունքում Արցախն անկախություն էր հռչակել։ Բայց այդ հանրաքվեի արդյունքները և Արցախի անկախ կարգավիճակը միջազգային հանրությունը չէր ընդունել։ Որպեսզի աշխարհն ընդուներ Արցախի կարգավիճակը, առաջարկվում էր այն հաստատել «պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»։ Այլ տարբերակ ուղղակի չկար։ Հայաստանը չէր կարող չբանակցել կարգավիճակի շուրջ՝ հղում կատարելով դեկտեմբերի 10-ի հանրաքվեին։ Դա կնշանակեր բանակցությունների վիժեցում և պատերազմ։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի օրոք։
Հ․Գ․ Փաշինյանը ոգևորության պահին Դաշնակցությունը կոչեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «արբանյակ»։ Դաշնակցությունը երբեք որևէ մեկի արբանյակ չի եղել։ Մենք միշտ եղել ենք ինքնուրույն քաղաքական մեր ուրույն մոտեցումներով։ Սա վերաբերվում է նաև այն ժամանակահատվածին, երբ եղել ենք կառավարող կոալիցիայի անդամ (1999 – 2009 և 2016 — 2018 թվականներին): Բավարար է հիշել Դաշնակցության դիրքորոշումը «ֆուտբոլային դիվանագիտության» վերաբերյալ։ Իսկ ո՞ւմ արբանյակն ու հոգեզավակն է եղել Նիկոլ Փաշինյանը, բոլորին է հայտնի։ Ի դեպ, ոմանք zoxovrti varcapetin կասկածում են ոչ միայն «արբանյակ» այլև «պրոյեկտ» լինելու մեջ․․․․
Արթուր Խաչատրյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները՝ ԱԺ ամբիոնից, ժողովրդին հերթական անգամ մանիպուլացնելու փորձ էր։ Մասնավորապես, այսպես կոչված, խաղաղության օրակարգի չհաջողելու հավանականության մասին հայտարարությունը երաշխավորություն էր, որ եթե հանկարծ չհաջողի, դարձյալ մեղքը բարդելու է ուրիշների վրա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրից առայսօր իր գործած ոչ մի սխալի համար պատասխանատվություն չի ստանձնել․ միշտ փորձել է մեղքը բարդել ուրիշների վրա՝ «նախկինների», «սևերի» ու «սպիտակների»։ Տեսնում ենք, որ նրա ցանկացած ելույթ, ցանկացած քայլ, որը փորձում է անել, ավելի շատ է վնասում հայ ազգին ու հայկական պետականությանը, քան եթե լռեր ուղղակի»,-ասաց արցախցի պատգամավորը՝ հավելելով, որ նրա՝ իշխանության մնալու յուրաքանչյուր ավել օրը վնասում է հայկական երկու պետություններին։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Աժ-ում արած այն պնդմանը, թե, իբր, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն ու «Դաշնակցությունը» բանակցային գործընթացի ողջ ընթացքում Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս՝ Արցախի ԱԺ պատգամավորը նախ՝ հիշեցրեց նույն Փաշինյանի ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ ինքը բանակցային գործընթացն սկսում է զրոյից։
«Եթե, ինչպես ինքն էր ասում, զրոյական կետից է սկսել բանակցությունները, ապա ինչո՞ւ է վերադառնում նախկին վիճակին։ Այստեղ ևս հակասում է ինքն իրեն։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես 2019-ի օգոստոսին եկավ Արցախ և այստեղ հայտարարեց, թե Արցախը Հայաստան է ու վերջ, իսկ այսօր վախենում է անգամ Արցախի սահմանին մոտենալ։ Իր այդ վախերն ու ձախողումները կապում է ուրիշների հետ՝ ինչպես անցած 4 տարիների ընթացքում է արել»,-շեշտեց պատգամավորը։
Ռուս-վրացական սահմանային անցակետում`«Վերին Լարսում», ապրիլ ամսից բեռնատարների մեծ կուտակումներ կան։ Կուտակումների մեջ են նաեւ հայկական բեռնատարները։ Անցակետի մոտ մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների մեծ հերթերը մեծ վնաս են հասցրել հատկապես հայաստանյան արտահանող ընկերություններին, որոնք ստիպված են թափել փչացած մթերքը:
«Էքսպորտ արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրը սկսվել է դեռեւս ապրիլ ամսից։ Երբ Եվրամիությունը փակել է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանը եւ բեռնատարները սկսել են «Վերին Լարսի» ճանապարհահատվածով գնալ, ինչից հետո ծանրաբեռնվածությունը Վերին Լարսում կտրուկ մեծացել է:
««Սպայկա» ընկերությունը ընդամենը մեկ ամսվա ընթացքում 3 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել։ Վախենամ, որ դա դեռ սկիզբն է։ Մեզ սպասվում է շատ ավելի դժվար հունիս ամիսը, եւ էլ ավելի դժվար օգոստոս ամիս։ Վնասները դեռ պետք է գնահատվեն, բայց այսօր պետությունը դրանք նույնիսկ չէ էլ գնահատում։ Դեռ անհայտ է, թե որքան է Հայաստանը տուժելու այս լոգիստիկ կոլապսից»,- ասաց նա
Էմիլ Ստեփանյանի խոսքով՝ վրացական եւ թուրքական բեռնատարներն առանց հերթ են անցնում ճանապարհատվածը. «Նրանք խուսափում են Ադրբեջանով գնալ, քանի որ ճանապարհը մոտ 1000 կիլոմետրով ավելի երկար է։ Վրացիներն ու թուրքերն ավելի մեծ լծակներ ունեն, կարողանում են առանց հերթ անցնել անցակետը, ամենաանպաշտաններն էլ Հայաստանի բեռնափոխադրողներն են, որոնք մնում են հերթերի մեջ»։
Ստեփանյանը պնդեց, որ այս խնդրով պետք է զբաղվի երկրի փոխվարչապետը. «Դա Հայաստանից միակ դուրս եկող ուղին է, բայց Էկոնոմիկայի նախարարից բարձր այս խնդիրը չի բարձրաձայնվում»։
Նշենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ասել է, որ Ռուսաստանը քննարկում է ծանր բեռնատարների համար լրացուցիչ անցակետ ստեղծելու հնարավորությունը։ Նոր անցակետը ռեղակայված կլինի «Վերին Լարսից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա, կգործարկվի մոտ ապագայում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առաջիկայում կհանդիպի ռուս եւ վրացի գործընկերների հետ՝ հայկական բեռանատարների համար առաջացած խնդրի լուծում գտնելու նպատակով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.