23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար։Այս մասին հայտարարություն է տարածել։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը։
«Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերմանը «կանաչ լույս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիևին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը զրոյացնելու և 907-րդ բանաձևի կատարումից հրաժարվելու նախագահական իրավասությունը սահմանափակելու համար»։
Նախագահ Բայդենը մինչև պաշտոնավարումը ստանձնելը, 2020թ․ հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Առաջին անգամ Բայդենն իր դիրքորոշումից հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին։
907-րդ բանաձևը, ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց ամեն տարի հրաժարվել 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից, ինչը ամերիկյան նախագահներն անում են ցայսօր։
Հատկանշական է, որ 907-րդ բանաձևի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի հատուկ հաղորդումն այն մասին, որ ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին հաշվի չի առել Հարավային Կովկասում ուժի հավասարակշռության խախտման հավանականությունը և վերջինիս վերաբերյալ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկույցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկյան օգնություն։
Ադրբեջանին ամերիկյան բազմաբնույթ ռազմական օժանդակությունից զրկումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ հանձնախմբի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են»,-նշվում է հայտարարությունում։
Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների երկարատեւ թշնամությունն ավարտվել է սպանությամբ հենց քաղաքի կենտրոնում։ Ոչ մեկից չթաքնվելով՝ 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան եւ բոլորի աչքերի առջեւ սպանել այցելուին, որը եկել էր այստեղ ճաշելու, տեղեկացրել է НТВ-ն։
Կամո Եղոյանին չի անհանգստացրել ոչ աշխատանքային եռուզեռը սրճարանում, ոչ երեխաները սեղանների շուրջ։ Նա մտել է հաստատություն եւ կրակել սեղանի առջեւ նստած տղամարդուն։ Հաստատության մատուցողուհին Եղոյանի վրա է նետել աթոռը, ինչից հետո նրան կարողացել է բռնել հաճախորդներից մեկը։
Սպանության պատճառներն այժմ փորձում են պարզել քննիչները։ Արդեն հայտնվել են առաջին վարկածներն այն մասին, որ զոհված 28-ամյա Սերգեյ Հակոբջանյանն ագրեսիվ կերպով պահանջում էր, որ Կամո Եղոյանի որդին վերադարձնի պարտքը։ Երկու ընտանիքների թշնամությունը սկսվել էր վաղուց, իսկ սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանի տունը։ Արդյո՞ք դա հրդեհում էր՝ առայժմ հայտնի չէ, բայց Եղոյան ընտանիքի 54-ամյա հայրը վերցրել է հրացանն ու որոշել վերջակետ դնել երկու ընտանիքների վեճին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը՝ ընդգծելով, որ ԼՂ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակչության խոշտանգումներին, համացանցով անգամ տարածվող ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ ու անբավարար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից ՝ իր ուղերձում Գրիգորյանը բարձր է գնահատել հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու և ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը:
«Պաշտպանը անդրադարձ է կատարել 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի և ռազմագերիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, արտադատական և ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին և նշել, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական և կամայական մահապատիժների գործելակերպի համար»,-ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում:
Եզրափակելով ելույթը՝ ՄԻՊ-ն ընդգծել է հատուկ զեկուցողի կողմից տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։
Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։
Նախագահն անդրադարձել է Արցախի կարգավիճակի խնդրին։ Հաղորդավարի դիտարկմանը, թե «Ընդդիմությունը մի այսպիսի թեզ ունի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», նախագահն արձագանքել է.
«Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերենք պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից: Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բաց խոսելու, բայց դրա մեջ ինչ վատ բան կա: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի այդ, ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը:
Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, ովքեր այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում: Սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը, ամենքս մեր տեղը, մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունն անելիք ունի, իշխանությունն իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը»։
Կասկածից վեր է, որ ԼՂ հարցի կարգավորման կարևոր և առարկայական լծակները Ռուսաստանի Դաշնության ձեռքում են, եթե խոսքը վերաբերում է հատկապես արցախահայության անվտանգությանը և Արցախի ապագային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Մյուս կողմից, մեր զրուցակցի խոսքով, չպետք է մոռանալ, որ Արցախի խնդրին զուգահեռ՝ գոյություն ունեն հայ-թուրքական և հայ-ադրբեջնական հարաբերությունների կարգավորման խնդիրներ։
«Ահա այս հարցերում մեզ համար շատ կարևոր են Արևմուտքի դերակատարումն ու դիրքորոշումը, չնայած հասկանում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ ավելի կոնկրետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում նույնպես, Ռուսաստանի լծակներն ավելի մեծ են, քան Արևմուտքի լծակները։
Ամեն դեպքում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կագավորման հարցում մեզ համար ավելի կարևոր պետք է լինի Արևմուտքի դերակատարումը։ Ինչո՞ւ. որովհետև այդ հարցերում միայն ռուսական կողմի միջնորդությանն ապավինելը, չեմ կարծում, թե ողջամիտ է»,- ասաց Արմեն Բաղդասարյանը՝ տեսակետ հայտնելով, թե Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի և՛ Թուրքայի, և Ադրբեջանի հետ, և այդ հարաբերություններում կարող է «վաճառքի հանել» Հայաստանի շահը։
Քաղաքագետի խոսքով՝ հենց սրա համար ճիշտ է հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները։
«Սակայն կոնկրետ Արցախի հարցում հավասարակշռել որևէ կերպ հնարավոր չի լինելու, որովհետև Արցախի անվտանգության ապահովումը ռուսական դաշտում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Մոսկվան կասկածում է ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը, թե պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես թույլ եմ տալիս ինձ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը իսկապես կարեւոր էին համարում Մինսկի խմբի եզակի միջնորդական ձեւաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նրանք ցուցադրաբար խզեցին, առանց որեւէ խորհրդակցության, շփումները Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ փետրվարի 24-ին։
Դրանով իսկ, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքին հասցվել է անուղղելի վնաս։ Ոչ մի հասկանալի պարզաբանում այս վրդովեցուցիչ քայլի պատճառների մասին մինչ այժմ չի ստացվել. «Չկան երաշխիքներ, որ նման անպատասխանատու գործողությունը չի կրկնվի։ Ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի։ Ստիպված են հաշվի առնել նոր իրողությունները։ Հաշվարկն այնպես էր կատարվել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվել են իրենց հայեցակարգում եւ իրենք իրենց են մեկուսացրել մեզանից»։ Այն դեպքում, երբ արտաքին աշխարհը չի սահմանափակվում միան Եվրատլանտիկայով։ Ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որպեսզի որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խափանեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման առանց այդ էլ դժվարին ջանքերը։ Այսուհետ եւս կանենք մեզանից կախված ամեն ինչ պարտավորությունների եւ այն խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք գրանցվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ օրերս Սանկտ Պետերբուրգում անցկացվող ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ ՀՀ դատախազն իր թիմով դուրս է եկել դահլիճից:
«Այդ դուրս գալուց առաջ, երբ ֆորումը սկսվում էր, ԱՊՀ երկրներից բավականին մեծ պատվիրակություններ մտերմիկ մթնոլորտում ծանոթացել են, հյութ, սուրճ, ոգելից խմիչք է եղել, և Հայաստանի պատվիրակության պահվածքը՝ տղերքը հարբում են և սկսում հիշել, որ տղամարդ են: Ես ավել փակագծեր չբացեմ: Այն այլանդակությունները, որ դատախազության աշխատողներն արել են, հիմա թող Արթուր Դավթյանը փորձի հերքել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանալու ատեստացիոն քննությունն Արթուր Դավթյանը հանձնել է Սանկտ Պետերբուրգում:
«Հայրենիք» կուսակցության որոշմամբ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում։
Տարածածված հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
«Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։
Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։
Հարգելի՛ հայրենակիցներ,
2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։ Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։
Անշուշտ, այդ ամենին, ինչպես նաև իմ՝ պատգամավորական գործունեության այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։
Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։
Հունիսի 18-ի գիշերը Վարդենիսի ուղղությամբ թշնամու նախահարձակ գործողությունների և դրա հետևանքով ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին Պաշտպանության նախարարությունն առ այս պահը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։ Այն, որ նման կարևոր միջադեպը ՊՆ-ի կողմից որևէ արձագանք չի ստացել մինչև հիմա, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ՝ պետական ու պաշտպանական համակարգերի քայքայման մասին են վկայում։
«Կոնկրետ հունիսի 18-ի միջադեպին ՊՆ-ն թե ինչու չի անդրադարձել, բուն պատճառը չեմ կարող ասել, բայց սա առաջին անգամը չէ ու, ցավոք, վերջինն էլ չի լինի։ Շատ կարևոր տեղեկությունները, որոնց մասին պարտավոր են հայտնել, հանրությունից թաքցնում են։ Նույն ձևով, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, իմացանք ամիսներ հետո, ավելին՝ Պն-ն ստում էր՝ ասելով, թե նման բան չկա։ Դա նշանակում է՝ պետական համակարգերը քայքայվել են և փոխարենը ստեղծվել նույն անունով, բայց Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը պահող համակարգեր»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը։
Զուգահեռներ տանելով երեկվա՝ Նիգավանի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի և առանց պաշտպանական կառույցների սահմանագոտի պահող զինվորի հանդեպ իշխանության անտարբերության միջև՝ փորձագետը նկատեց․
«Այն ամենը, ինչ չի սպասարկում Փաշինյանի շահը, ուղղակի, քանդվում է։ Դիտարկենք թեկուզ երեկվա դեպքը․ ոստիկանները սմարթֆոնների լապտերներով էին լուսավորում դեպքի վայրը, որ տեսնեն՝ ինչ են գտնում։ Ստացվում է,որ այն միլիարդները, որ հատկացվում են ոստիկանական համակարգին, ուղղվում են ոստիկանության այն մասին, որը զբաղված է ցուցարարներին ծեծելով, իսկ հանցավորության դեմ պայքարողներին, փաստորեն, բան չի հասնում»։
Այն, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ արվող ոտնձգությունների, ՀՀ տարածք ադրբեջանցի զիվորականների ներխուժման փաստերի, թշնամու դիպուկահարի կրակոցից հայ սահմանապահի զոհվելու մասին հանրությունը չի իրազեկվում, Վրթանեսյանի համոզմամբ, մեկ նպատակ է հետապնդում․ «Իշխանությունները չեն ուզում, որ հասարակությունը տեսնի, թե անվտանգային առումով ինչ խայտառակ վիճակում ենք հայտնվել։ Արդարացի քննադատությունից փորձում են խուսափել՝ թաքցնելով կատարվածը»։
Հանուն հայրենիքի նահատակվածների գործը արժեզրկելու իշխանության փորձերը, ըստ ռազմական փորձագետի, դեռ նախքան պատերազմն էր տեսանելի, իսկ 44-օրյայից հետո շատ ավելի ցայտուն դարձավ։ Այն, որ ավելի քան 4000 զոհերից գրեթե ոչ մեկը չհերոսացվեց պետական մակարդակով, ում էլ հիշում ենք, ապա ոչ պետության ջանքերի շնորհիվ, այլ՝ անհատների, փորձագետը հետևողական քարոզչության հետևանք է համարում, որը վարում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։
Ստեղծված իրավիճակում կոլեկտիվ հիշողության ձևավորման և պահպանման բարդ խնդիրը դրված է ազգային էլիտաների վրա։
Ռազմական փորձագետը համոզված է՝ թշնամու լկտիությունները թաքցնելու՝ իշխանության որդեգրած քաղաքականությունն ավելի է սանձարձակ դարձնելու նրան։
«Ադրբեջանցիներն անընդհատ փորձելու են ավելի ու ավելի շատ գծեր հատել։ Եթե չկա հակազդեցություն, չկա դիմադրություն, նրանք որևէ բանով կաշկանդված չեն։
Մինչև հակազդեցություն չլինի, թշնամին ավելի ու ավելի լկտի քայլերի է գնալու, նոր տարածքներ է փորձելու պոկել։ Նիկոլ Փաշինյանի կրավորական քաղաքականությունը, բոլոր հարցերում թշնամու դիմաց չոքելու քաղաքականությունն ավելի շատ է հրահրում թշնամուն և մեզ տանում նոր պատերազմի»,-եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։
Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով երկու մահ ունեցանք, բազմաթիվ վիրավորներ։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Երկրում իշխում է «բեսպրեդելը», որի թելերն անմիջականորեն վերը նշված անձի ձեռքում են, ով Հայաստանն իր անձնական «սամասուդի»՝ մահերով լի բանտի է վերածել։ Սակայն ոչ միայն նրա։ Այսօր նրա կողքին են իրավապահներ, որոնք իրենց «մասնավոր բանտն» են ունեցել՝ անձնական հաշվեհարդարների համար։
Իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են)՝ այսօր հրապարակած ձայնագրությունն իր մեջ պարունակելով հանցագործությունների մի երկար շարան՝ ուղղակիորեն հաստատում է, թե ով և ովքեր են այս զարհուրելի իրականության շարժիչ ուժերը։ Խնդրո առարկա ձայնագրությունը նախ՝ փաստում է գործադիրի ղեկավարի կողմից ԲԴԽ-ի աշխատանքներին միջամտության, ԲԴԽ նախագահի նկատմամբ սպառնալիքների, եւ վերջապես՝ դատական իշխանության քաղաքական նպատակներով ու քաղաքական գործընթացների մեջ ներքաշման մասին։
Հրապարակված ձայնագրության մեջ խոսողները երեքն են, սակայն, հիմնականում գործ ունենք երկխոսության հետ՝ ծավալված Ռուբեն Վարդազարյանի և ներկայումս ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախկինում՝ գլխավոր դատախազի տեղակալ և զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջև։
Իրականում Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ոչ այլ ինչ է, քան հաղորդում բազմադրվագ պետական և քրեական հանցագործությունների՝ մասին, ուր «իշխանության» բոլոր ճյուղերը ենթակա են մեկին և կառավարվում են մեկ անձի կողմից։
2021-ի փետրվարին Ջհանգիրյանը Վարդազարյանին իրեն հատուկ ոճով համոզում էր /ընդհուպ, ասում էր՝ գնա, որովհետև դասախոսդ է եկել/, որ նա թողնի ԲԴԽ նախագահի պաշտոնը, միաժամանակ, ընթացքում էլ՝ բացահայտում, որ Վարդազարյանի դեմ գլխավոր դատախազից մինչև ՀՔԾ և ՔԿ գործեր են կարել և որ առաջին, երկրորդ, երրորդ՝ համարակալված գործեր չկան, բոլորն օդի փչոց են, փչել են, և ընդհանրապես, ըստ նրա՝ «այս պահին ոչ մի բան չի գնում՝ սկսած Վահագի գործից»։
Այսինքն, այսպիսով իշխանության թիվ մեկ մերձավորն է փաստում՝ ինչպես Վարդազարյանի դեմ, այնպես էլ՝ շատ այլ «գործերը կարվում, սարքվում են գործադիրի ղեկավարի հրահանգով»։
Երկխոսության ընթացքում Ջհանգիրյանն, ըստ էության, նաև ներկայացնում է իրեն, թե՝ «ապեր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել», միաժամանակ՝ հաստատում է, որ իրավական հարցերում այժմ էլ ինքն է հիմնական «թելադրողը», կառավարողը, իր ասածն է ճիշտը, իսկ տարբեր անձանց մասին խոսելիս էլ՝ այդ թվում՝ գլխավոր դատախազի՝ դիմում է հայհոյանքների։
Այս ձայնագրությունը լսելուց հետո անգամ՝ ակնկալել, որ Դավթյան Արթուրը քրեական գործ կհարուցի ու հետապնդում կիրականացնի այն անձանց նկատմամբ, որոնք շարունակում են հանցագործությունների շղթան՝ այդ թվում՝ նաև իրեն նոր պաշտոն տալու համար, ուղղակի անմտություն է։ Նա ծառայություններն անվարձահատույց չի մատուցում՝ դեռ նոր պաշտոնի ակնկալիքներ ունի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.