23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովում ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը անդրադարձել է օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի արած այն հայտարարությանը, որ Իրանը թույլ չի տա որևէ փոփոխություն Հայաստանի և Իրանի սահմանին և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից հնչեցվող «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշմանը։
«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի համար։ Կարևոր եմ համարում նշել, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը», ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել։ Այս գործելաոճը նոր չէ, սա առանձնապես չի օգնում կոնստրուկտիվ քննարկումներին, ցավոք մեր հարևանները առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ գործելակերպով։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցով չի փոխվել, նման քննարկումներ տեղի չեն ունենում։ Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել և ի սկզբանե է հրաժարվել»,- ասաց Աղաջանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն։
«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, ժամկետների առումով հստակ չեմ կարող ասել», — ասաց Աղաջանյանը։
Արևմուտքն իր խաղերն ունի Հայաստանում, նրա ազդեցությունը շատ մեծ է Հայաստանի քաղաքական դաշտի վրա, չի բացառվում, որ որոշակի փուլում, երբ ՀՀ գործող իշխանությունը կատարած լինի բոլոր այն խնդիրները, որոնց համար 2018-ին բերել են նրանց իշխանության, Արևմուտքը իշխանափոխություն անի Հայաստանում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ Արևմուտքի ազդեցությունն այս պահին Հայաստանում ավելի մեծ է, քան՝ Ռուսաստանինը, ուստի կարող է շատ հանգիստ փորձել փոխել իշխանությանը:
Զրուցակիցը, սակայն, բացառում է, որ Արևմուտքը փոխի ՀՀ գործող իշխանություններին նախքան նրանց առջեւ դրված խնդիրների իրականացումը։
«Մավրն արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ, այս սկզբունքով կարող է առաջնորդվել Արևմուտքը, սա կախված է նրանից՝ թե ինչ խնդիր ունի Արևմուտքը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում։ Կարող է ընդհանրապես չփոխել իշխանությանը, գործող իշխանությունը կարող է 10 տարի բավարարել Արևմուտքին իր այս վիճակով, կարող է և մեկ ամիս էլ չբավարարի»,-ասաց նա:
Ակնհայտ է, որ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ ու տարբեր փորձագետներ վերջերս ակտիվորեն մի թեզ են շրջանառում, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինող հնարավոր է դիտարկվի իր կինը՝ Աննա Հակոբյանը, հատկապես, հաշվի առնելով վերջին շրջանում նրա ակտիվ շրջագայությունները և հանդիպումները:
Արմեն Բադալյանը ևս չի բացառում այս տարբերակը.
«Հայաստանում այլևս ոչինչ անհավանական չէ, Հայաստանի հասարակությունն այլևս սուբյեկտ չէ, որ ինչ-որ բան որոշի, ամեն ինչ կախված է նրանից՝ թե ինչ ծրագրեր ունի Արևմուտքը, կարող է այնպիսի մի անծանոթ մարդու բերի և դնի Հայաստանի ղեկավար, որին որևէ մեկը չի ճանաչում»,-ասաց նա:
Արմեն Բադալյանը նկատում է՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում այս պահին հարաբերական անդորր է, ընդդիմությունը և իշխանությունն արձակուրդ են գնացել։
«Եթե իշխանությունների դեպքում սա տրամաբանական է, որովհետև իրենք կորցնելու բան չունեն, պարտված կողմ չեն, ապա ընդդիմության դեպքում սա մի քիչ տարօրինակ է, ընդդիմությունը, երբ դադարեցրեց հանրահավաքները, ինչը տրամաբանական է, քանի որ ամռանը չի լինում հանրահավաք անել, բայց պետք է գոնե այլ գործողություններ աներ, տարբեր ձևերով քաղաքական դաշտում ակտիվություն ապահովեր, բայց, ինչպես տեսնում ենք, ընդդիմությունն էլ է հոգնել, Սևանի կամ Քոբուլեթիի կարիք ունի»,-ասաց Բադալյանը:
Փորձագետը, սակայն, կարծում է, որ սեպտեմբերին Հայաստանում քաղաքական դաշտում կրկին ակտիվանա.
«Ընդդիմադիրները հայտարարել են, որ նոր միջոցառումներ են անում, որ աշնանը սկսեն նորից «Դիմադրության» շարժումը, բնականաբար, եթե շարժումը լինի, քաղաքական դաշտը ակտիվանալու է, բայց ընդդիմությունը, եթե մտածում է, երթերով ու ցույցերով իշխանափոխություն կանի, քիչ հավանական է,նախորդ 30 տարում դա չի ստացվել, հիմա էլ չեմ կարծում, որ կստացվի»,-ասել է Բադալյանը:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին, մեծ բողոքի ակցիայի են պատրաստվում։
Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, դեռ չի կատարվել, և հենց դա է հիմք հանդիսացել նման ակցիա նախաձեռնելու համար։
«Աշխատանքներ են տարվում, որպեսզի համախմբված ուժերով փորձենք ստիպել՝ գործն ուղարկվի Ազգային անվտանգության ծառայություն։ Մենք ժամկետներ էինք տվել դատախազին, բայց մինչ այս պահը, բնականաբար, ոչ մի ժամկետ չի պահպանվել․․․»,- ասել է նա։
Ճշտող հարցին՝ արդյոք Գլխավոր դատախազությունից բացատրություն չի՞ եղել, թե ինչ հիմնավորմամբ չեն կարող գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, զոհված զինծառայողի հայրը պատասխանել է․
«Գլխավոր դատախազը՝ Արթուրը, պատասխանում է՝ հիմքեր չկան գործն ԱԱԾ ուղարկելու համար»։
Վիգեն Ազատյանն ասել է, որ ակցիան սկսելու են Գլխավոր դատախազության մոտ, սակայն միայն այդ ակցիայով չեն բավարարվելու։
«Սկսվելու է Գլխավոր դատախազությունից, բնականաբար, մի քանի տեղ է լինելու․․․ Բավականին հզոր ակցիա է լինելու։ Բացի զոհված տղերքի հարազատներից, ներգրավված են լինելու փաստաբաններ և այլ մասնագետներ․․․»,- ասել է զոհված զինծառայողի հայրը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Իշխանության բառամթերքը ընդդիմությանը խորհրդարան կանչելու համար վիրավորական, իրենք չեն ցանկանում, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, որպեսզի Աժ-ն լեգիտիմ ցրեն և նոր ընտրություններ լինեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ ընդդիմությունը Խորհրդարան չի վերադառնա, և երկրի ներսում քաղաքական ճգնաժամն ավելի կխորանա:
Մելիք- Շահնազարյանի համոզմամբ՝ ընդդիմությունը փողոցում մեծ զանգվածներ ներգրավվելու պոտենցիալ ունի, բայց պետք է տակտիկական փոփոխություններ անի, նույն գործիքակազմով հնարավոր չէ մեծ արդյունք ունենալ:
Անդրադառնալով արտաքին քաղաքականութանը, քաղաքագետը նշեց, որ թեհրանյան հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ-ն և Իրանը լուրջ վերապահումներ ունեն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, սակայն հարց է՝ հայկական կողմը, որքանո՞վ կարող է օգտվել իրավիճակից՝ Ադրբեջանին զսպելու համար.
«Թեհրանյան հանդիպման և այնտեղ հնչած բոլոր հայտարարությունների հետևանքները մենք կտեսնենք առաջիկա ամիսներին, պարզ չէ՝ պայմանավորվածությունը ի նպաստ մեզ է, թե՞ ոչ: Իրանը պատկերացնում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը՝ ՀՀ-ի կազմում, աշխատանքի դաշտ է ստեղծվել և ՀՀ-ն պետք է ակտիվ աշխատանք տանի Իրանի և ՌԴ-ի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ մարչդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Անվտանգության քարտուղար Արեմն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի։
Թաթոյանը գրել է․«Պարզվում է` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը (ԱԽՔ) մի քանի օր առաջ հայտարարել է, թե Արցախում կան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Եվ նորից ասել է, որ Արցախում ՀՀ ժամկետային զինծառայողներ չեն լինելու:
Ի՞նչ իրավունքով է այս պաշտոնյան մտնում նման կարևորության, բայց իրեն չվերաբերող հարցերի մեջ, իր ո՞ր իրավասությամբ ու ո՞ր օրենքով է խոսում այս հարցերի մասին:
ԱԽՔ-ի այս հարցազրույցը բացահայտ հակապետական է և ուղղված է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ: Այս պաշտոնյան հերթական վտանգն է ստեղծում մեզ համար և նվեր է մատուցում ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ ԱԽՔ-ի այս հակապետական հայտարարությունն ընկալվելու է որպես ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշում ու վստահ եմ` ինքն էլ դա գիտի:
Նախ, այս անպատասխանատու հայտարարությունից ստացվում է` Հայաստանն Արցախում մինչ օրս ունի զինված միավորներ (գնդեր, վաշտեր և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով զինծառայողների իրավունքներին վերաբերող աշխատանքս էր հստակ ցույց տվել, որ Արցախում չկան ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ:
Միայն Ադրբեջանն է այս կեղծ գաղափարն առաջ տանում, դրանով փորձում է ապահովել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ ագրեսիայի արհեստական հիմքեր ու սպառնում ուժ կիրառել, իսկ ԱԽՔ-ը ստեղծում է այդ հիմքերը:
ՀՀ ԱԽՔ-ի այս հայտարարությունը բացահայտ կեղծիք է:
Կամ Արցախում Հայաստանից ժամկետային զինծառայողներ լինելու կամ չլինելու հետ կապված` ի՞նչ գործ ունի այս հարցից: Սա ի՞նչ հայտարարելու բան է առհասարակ: Առանց այն էլ որքան շահարկեց դա ու ծառայեցրեց Ադրբեջանի շահերին:
Այսինքն` ծանոթ վիճակ է. նախ, իրենց հակապետական հայտարարություններով տարբեր մակարդակի պաշտոնյաներով օրինականացրեցին ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին, վտանգի տակ դրեցին մեր խաղաղ բնակչության ու զինծառայողների կյանքը, հիմա էլ վտանգներ են ստեղծում ողջ երկրի ու ժողովրդի համար:
Ու, ցավոք, սա դարձել է կանոն` նման հայտարարություններ անում են իրենց պաշտոնների ու խոսքերի նկատմամբ անպատասխանատու, ձևախեղված պատկերացումներ ունեցող, կոնկրետ հարցի հետ կապ չունեցող պաշտոնյաներ»:
Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարություն է արել հայ-իրանական սահմանի առնչությամբ՝ շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը այդ կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը:
Շահրիար Հեյդարին այդ խոսքերն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Թուրքիայի նախագահին ուղղված խոսքերի համատեքստում:
«Ինչպես հայտարարել է հոգևոր առաջնորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանը արգելափակվի», — ընդգծել է Հեյդարին:
Մատնանշելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը՝ իրանցի խորհրդարանականն ասել է, որ դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սակայն ըստ Շահրիար Հեյդարիի խնդիրը պետք է լուծվի լրջորեն և դիվանագիտության միջոցով։
«Իրանը միշտ հավատացած է եղել, որ երկու երկրները խնդիրը պետք է կարգավորեն քաղաքական ճանապարհով: Արտատարածաշրջանային որոշ ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով Նախիջևան տանող միջանցք ստեղծել, որ Իրանին լուսանցք մղեն, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, որի մի մասը Արաքս գետի սահմանն է, և թույլ չենք տա, որ որևէ կերպ վնաս հասցվի այդ սահմաններին: Իրանի և Հայաստանի սահմանը միշտ անվտանգ է եղել, դրա անվտանգության համար երկու երկրներն էլ ջանում են և կանխում են ցանկացած անօրինական երթևեկություն ու սահմանային ոտնձգություն, և մենք որևէ երրորդ կողմի, ինչպես օրինակ՝ Թուրքիայի խորհրդի կարիքը չունենք», — հայտարարել է Շահրիար Հեյդարին:
Հուլիսի 19-ին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ընդունել էր Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման նպատակով Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:
Ադրբեջանը չի թաքցնում, որ մտադրություն չունի 2025-ից հետո երկարացնել Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը, երկրի ղեկավարությունը քանիցս այդ հարցը բարձրացրել է, իսկ ադրբեջանական մամուլն ամբողջությամբ հակառուսական քարոզչություն է տանում կոնկրետ խաղաղապահների մասով, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները իրենց անցակետում կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ավտոշարասյունը և առանց փաստաթղթերի զենք հայտնաբերելուց հետո շարասյունը հետ էին ուղարկել։
«Ըստ էության, իրենց ամբողջ քաղաքականությամբ Ադրբեջանը տրամադրված է նրան, որ արգելի կամ թույլ չտա երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում 2025-ից հետո, սակայն այլ հարց է, որ Ռուսաստանը չի ուզում իր խաղաղապահներին հանել Արցախից»,– ասաց նա՝ հավելելով, որ թեև այստեղ Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակ են, սակայն դեպքում 2025-ին իրենք այդ հարցը միանշանակ բարձրացնելու են։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե խաղաղապահները միակողմանիորեն սատարում են հայերին, զինում են հայկական ստորաբաժանումներին, ապահովում են, որպեսզի ինժեներական աշխատանքներ արվեն և դա ներկայացնում են որպես ապակառուցողական մոտեցում ռուսների կողմից։
«Այսինքն՝ փորձում են ներկայացնել, թե ռուս խաղաղապահներն են լարում իրավիճակը Արցախում, այնինչ բոլորին պարզ է, որ Ադրբեջանն է դիմում սադրանքների, ագրեսիայի, կրակում է, գազն է անջատում, հումանիտար աղետ առաջացնում, նոր տարածքներ զավթում և այլն»,– ասաց նա։
Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ քանի որ Ադրբեջանի վերջնական նպատակը Արցախը բռնակցելն է, ընդորում՝ առանց հայերի, ամեն ինչ անում են, որպեսզի վերացնեն այդ նպատակին հասնելու բոլոր խոչընդոտները, իսկ այս խոչընդոտներն են՝ ռուս խաղաղապահները, Արցախի պաշտպանության բանակը և Արցախի հայկական բնակչությունը։
«Լարվածություն ստեղծելով՝ փորձում են պայմաններ ստեղծել, որպեսզի բնակչությունն ինքը գնա Արցախից։ Եվ եթե չլինի հայկական բնակչություն, ապա չի լինի խնդիր։ Եթե չլինեն խաղաղապահներ, ապա ավելի մեծ կլինի հավանականությունը Ադրբեջանի համար անել այնպես, որ Արցախի հայկական բնակչությունը ստիպված լինի լքել այդ տարածքները։ Իրենց քաղաքականությունը հենված է դրա վրա»,– նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
-Խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի մուտքը Հայաստան:
-Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:
Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:
Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ քաղաքացիները վստահ են, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը, ուստի այս պահին Սյունիքը կորցնելու վտանգ են տեսնում:
«Փաստինֆո»-ի հարցման ժամանակ քաղաքացիներին մեկը հայտարարեց, որ իշխանությունները միայն իրենց գրպանի մասին են մտածում, բայց երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ոչինչ չեն անում
«Իրենք միայն իրենց են ապահովում, երկրի անվտանգությունը չեն ապահովում, միայն իրենց գրպանների մասին են մտածում: Փաշինյանը շատ լավ ուսումնասիրել է «Աղվեսն ու կկուն» հեքիաթը, իր իշխանությունը պահելու համար նա ամեն ինչ կանի, նա կարող է գերեզմանափոսից հանել իր նախնիներին և վերավաճառել, միայն իր իշխանությունը պահի»,-ասաց քաղաքացին:
Մեր հարցին՝ արդյո՞ք այս պահին Սյունիքի կորստի վտանգ տեսնում են, քաղաքացիներից մեկն արձագանքեց. «99%, Նիկոլին էդպես էլ ասեք»:
Հարցման մասնակիցներից միայն մեկը նշեց, որ Սյունիքի կորստի վտանգ չի տեսնում, քանի որ վստահ է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա, միջազգային հանրությունը սանկցիաներ կկիրառի:
Մանրամասները՝ տեսանյութում
Մենք Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։ Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է: Մենք մի ժողովուրդ, երկու պետություն ենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հետ հարցազրույցում։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 11-ին կայացած առաջին հեռախոսազրույցին՝ Չավուշօղլուն նշել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է իր տեսակետները: Թուրք դիվանագետը հայտնել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում տարածաշրջանում, ինչի մասին և հրապարակավ հայտարարարել են։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.