23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

AntiFake.am-ի տրամադրության տակ բացառիկ կադրեր են հայտվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյունից։ Տեսանյութը փաստում է, որ առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել շինության ներքևի հատվածում։
ԶԼՄ-ներն արդեն իսկ անդրադարձել են թեմային, թե առևտրի կենտրոնի որ հատվածներում են մեծաքանակ հրավառ նյութեր եղել։ Ըստ այդմ, նշվում է, որ հրավառ նյութերի պահեստ է եղել պայթած շինության վերին հարկերում։ Մինչդեռ, ինչպես երևում է տեսանյութում, պայթյունի օջախը շինության ստորին հարկերն են։ Առևտրի կենտրոնի պայթած շինության վերին հարկերում հրավառ նյութեր ունեցող տնտեսվարողներն էլ իրենց հերթին նշում են, որ այնքան մեծ քանակությամբ հրավառ նյութեր առկա չեն եղել, որոնք կարող էին նման ողբերգության հանգեցնել։ Ավելին մասնագետները նշում են, որ եթե անգամ մի քանի տոննա ավել հրավառ նյութեր լինեին շենքում, նման հզորության պայթյունի չէին կարող հանգեցնել, իսկ թե պայթյունն ինչ ուժգնությամբ է եղել և ինչ հետևանքների է հանգեցրել, տեսել են բոլորը։
Նշենք նաև, որ դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական հասկանալի մեկնաբանություն դեռևս չի տրվել, բայց իշխանությունները համառորեն հերքում են ահաբեկչության վարկածը, իսկ բարձրագույն իշխանության կրող թիվ մեկ անձն իր հրապարակային հայտարարությամբ պնդել է, որ «տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։
Ինչպես նախկինում տեղի ունեցած այլ աղմկահարույց դեպքերի պարագայում, այս պարագայում ևս ՀՀ իշխանություններն իրենց հապշտապ եզրակացություններով և ոչ պրոֆեսիոնալ պահվածքով փակուղի են մտցրել գործի պրոֆեսիոնալ հետաքննության հեռանկարը: Իսկ թե իրականում ինչպե՞ս է տեղի ունեցել պայթյունը՝ տեխնածին է եղել, թե ոչ, պարզ կլինի միայն այն պարագայում, երբ հետաքննությունն իրականացնող մարմինը զերծ կլինի կողմնակի ազդեցություններից և գուշակությունների փոխարեն կհենվի առկա փաստական հանգամանքների վրա:
Երեկ առավոտյան թշնամուն հանձնվող Աղավնոյում բնակիչներից մեկը կրկին փորձել էր այրել իր տունը, սակայն րոպեներ անց ժամանել էր հրշեջ մեքենան եւ մարել կրակը: Հիշեցնենք, որ «խաղաղասեր» Հայկ Խանումյանը դեռ օրեր առաջ էր հորդորել չայրել տները եւ լուրեր կային, որ ադրբեջանցիների հետ նման պայմանավորվածություններ կան՝ Աղավնոյի տները անվնաս հանձնել թշնամուն։ Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս թեմայով։
Պարզվում է՝ յուրաքանչյուր տունն այրելուց հետո Ադրբեջանը գրեթե համաշխարհային աղմուկ է բարձրացնում՝ տեսանյութեր եւ հաղորդագրություններ հղում տարբեր միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ բնապահպանական, որ հայերը միտումնավոր այրում, ոչնչացնում են բնությունը, բնակավայրերը, որ դա վնասում է աշխարհի էկոլոգիային եւ դեմ է այս, այս կոնվենցիաներին։
Բայց միայն արեւմտյան կառույցներին դիմելով չեն բավարարվում, անմիջապես ահազանգում են ռուս խաղաղապահներին եւ սպառնալիքներ ուղարկում, որ եթե կրակը չմարեք, զորքը հենց հիմա մտցնում ենք Աղավնո։ Եւ ռուս խաղաղապահները կամ իրենք են միջոցներ ձեռնարկում, կամ դիմում են Արցախի իշխանություններին՝ խնդրելով դադարեցնել պրոցեսը, միջոցներ ձեռնարկել։ Երեկ Աղավնոյում այրված տան հետ կապված էլ է նման սուր իրավիճակ առաջացել եւ ռուս խաղաղապահների իրարանցումը դրանով է պայմանավորված եղել։
Ստացվել է, որ պատերազմի սպառնալիքը ծանր է տանում ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ ռուս զորամիավորման հրամանատարությունը, որն ամեն ինչ անում է, որ բանը զենքի կիրառման չհասնի։
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց այդ լուրը, որ հրդեհը արագ հանգցրել են: «Այո, հավանաբար հրշեջներն են հանգցրել կրակը», — նշեց նա: Մեր այն հարցին, թե ո՞վ է դիմել հրշեջ ծառայություն, գյուղապետը չգիտեր՝ հավանաբար այրողը: Սակայն բացառված է, որ իր իսկ ձեռքով առանձնատունն այրող մարդը դիմեր հրշեջ ծառայությանը։
Արցախի իշխանությունների ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում այս թեմայով մի քիչ բացեց փակագծերը․
«Ադրբեջանցիները հայերի տներում չեն ապրելու, իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո քանդելու են այդ տները։ Բայց այս պահվածքը 30 տարի առաջվա մեր հաղթանակի ու իրենց ստորացումների պատասխանն է։ Մենք ժամանակին քանդել ենք Աղդամն ու իրենց բնակավայրերը, օգտագործել ենք իրենց հողերը, չենք ապրել, բայց արոտավայր ու ցանքատարածություններ ենք դարձրել, այգիներ ենք գցել, շենքերի ու շինությունների պիտանի մասերն ենք հանել՝ օգտագործել, հիմա իրենք վրեժ են լուծում դրա համար եւ առաջիկայում էլ չեն ապրի, բայց նույնպես կօգտագործեն մեր գյուղերի տարածքները եւ եկամուտ կստանան»։
past.am
Ուկրաինայի ղեկավարությունը կորցրել է իրականությունը սթափ գնահատելու կարողությունը և, հանուն իր քաղաքական շահերի, պատրաստ է երկրորդ Չեռնոբիլ իրականացնել, անդրադառնալով Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված խնդրին՝ «Россия-1»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Անխոհեմությունը, որը մեր հակառակորդները ցուցաբերում են միջուկային անվտանգության նկատմամբ, սպառնալիք է ստեղծում Եվրոպայում խոշորագույն միջուկային օբյեկտի համար, պոտենցիալ ռիսկեր առաջացնում հսկայական տարածքի համար՝ գտնվող ոչ միայն այս կայանի հարևանությամբ, այլև ուկրաինական սահմաններից բավականին հեռու՝ Ուկրաինայից արևմուտք և այլն։ Խնդրին այսպիսի թեթևությամբ մոտենալը վկայում է, որ մարդիկ ամբողջովին կորցրել են իրականության զգացողությունը և, հանուն իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների, պատրաստ են երկրորդ Չեռնոբիլ իրականացնել»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ այս սցենարի՝ իրականություն չդառնալու երաշխիքն է ռուս զինվորականների ներկայությունը, որոնք իրականացնում են Զապորոժիեի ատոմակայանի հսկողությունը։
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնված միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց:
ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը»,-նշվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացումն է:
«Այս «միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները «Զանգեզուրի միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացման շուրջ: Մենք ակնկալում ենք, որ «միջանցքը» (չակերները՝ Tert.am) կբացվի շատ մոտ ապագայում»,- նրա խոսքերն է մեջբերում APA-ն:
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, Փաշինյանը ընդգծել էր, որ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր», — նշել էր նա:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի քրեական գործով չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության հերթական նիստին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցին՝ արդյո՞ք դիտարկվել է ահաբեկչության կամ դիտավորությամբ նման գործողություն իրականացնելու վարկածները։
«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ ձեր կողմից նշած վարկածները։ Քրեական գործում առկա ապացույցները ավելի շատ վկայում են անզգուշությամբ ձեւով տեղի ունեցող հանցագործությունը»,- պատասխանեց ՔԿ նախագահը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պայթյունի տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որեւէ գործողության տրամաբանությունը բացառվում է.
«Տեսնում ենք՝ ծուխ, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Նման դեպքից հետո առաջին հարցն ինձ մոտ ծագում է հետեւյալը՝ Կառավարությունն ինչն այնպես չի արել, որպեսզի կարողանար կանխել նման զարգացումը։ Դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, որ հավաքեն տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների եւ ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունենք պայթյունավտանգ նյութերի հետ։ Դեպքից հետո առաջին գործողություններից մեկն այն է, որ փորձել եմ հաշվետվություն ստանալ տրված հանձնարարական վերաբերյալ։ Այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է»։
Փաշինյանը ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին հանձարարեց՝ ուսումնասիրել, թե իր տված հանձնարարականն ինչպես է կատարվել. «Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը։ Այդ հանձնարարականի շրջանակում արձանագրել է խախտումներ։ Ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն»։
Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում, պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։
168.am-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվել է՝ արդյոք տնօրինությունը մտածո՞ւմ է մետաղորսիչ կամ այլ սարքավորումների ձեռքբերման կամ տեղադրման մասին, որպեսզի ամեն օր նման իրավիճակ չստեղծվի:
«Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինը հիմա իրականացնում է ուժեղացված հսկողություն, ու ոստիկանները մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը: Շրջում են նաև Մետրոպոլիտենի կայարաններում. ստուգում են բոլոր ուղևորներին՝ վճարման համակարգի մոտից սկսած»,- նշել է Տաթև Խաչատրյանը:
Հարցին՝ այլ սարքավորումներ ձեռք բերելու, հսկողությունն է՛լ ավելի խստացնելու առումով Մետրոպոլիտենը դիմելո՞ւ է Կառավարությանը, Քաղաքապետարանին, մամուլի խոսնակը պատասխանել է, որ այս պահին հստակ որևէ բան չի կարող ասել:
«Միայն կարող եմ ասել, որ պահպանությունը հիմա ուժեղացված ծառայության է անցել, ոստիկանները շրջում են բոլոր կայարաններում»,- եզրափակել է Տաթև Խաչատրյանը:
44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Վերջին շրջանում բավականաչափ հաճախակի դարձած՝ Երևանի տարաբնույթ հասարակական վայրերում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ կեղծ «ահազանգերը», որոնց հերթական ալիքն ակտիվացավ Սուրմալուի աղետալի պատահարին համընթաց, նաև այսօր, ակնհայտ նպատակային ուղեգիծ են պարունակում՝ հայ հասարկությանը պահելու մշտական վախի, խուճապի և անհանգստության մթնոլորտում։
Մի բան անհերքելի է, որևէ ծայրահեղական, ահաբեկչական խումբ իր գործողությունը ծրագրելիս կամ իրականացնելուց առաջ չի իրազեկում դրա մասին։
Հաշվի առնելով նշված ուղեգծի հստակ միտումը՝ չի կարելի բացառել, որ այն նաև Հայաստանի արտաքին թշնամիների՝ մեր երկրի և ժողովրդի դեմ իրականացվող տեղեկատվական-հոգեբանական պայքարի առարկայական բաղադրիչներից է։ Գուցե նաև արտաքին հետքով է պայմանավորված ՀՀ համապատասխան կառույցների կողմից անհրաժեշտ հակաքայլերի բարդությունը։
Այս հարցում, իհարկե, մենք էլ բոլոր հնարավոր մակարդակներում՝ պետական անհետևողականությամբ, հանցավոր անփութությամբ, անկազմակերպվածությամբ, անտարբերությամբ, փնթիությամբ աջակցում ենք նրանց։
Ավա՜ղ, 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն։ Դրա շրջանակում արվում է ամեն հնարավորը, որպեսզի դեռ տևական ժամանակ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը չկարողանա ոտքի կանգնել, վերականգնվել, որպեսզի շատ ավելի դյուրին և անարգել իրականացվեն կիսատ մնացած ծրագրերը։ Սա Հայաստանի շուրջ և ներսում, Արցախում իրականացվող հակահայ քաղաքականության կարևոր շերտերից մեկն է՝ միտված հայկական պետականության վերջնական վերացմանը։
Անելիքը… ձախողել թշնամական դավադիր ծրագրերը բոլոր հնարավոր մակարդակներում»,-գրել է նա։
Ասում են՝ Տավուշում ռուսական դիրքեր են տեղադրել՝ անկլավների հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նկատեց, որ բոլորը խոսում են այդ մասին։ Աշոտյանը ներկայիս զիջումներն անվանեց նույն Տավուշում եւ Սյունիքում նոր զիջումների նախապատրաստում։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում կան խորը կնճիռներ, իսկ գերիների եւ անհետ կորածների հարցը ընդհանրապես դուրս է եկել Հայաստանի հանրային դիսկուրսից։ «Որպեսզի աշխարհի քարտեզի վրա հայ ժողովուրդը չջնջվի, պետք է հեռացնել Նիկոլին։ Մենք պետություն չունենք։ Այս մասին են վկայում Բերձորի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները եւ Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը։ Իսկ իշխանությունները սգո օր հայտարարելու մտադրության մասին հայտարարեցին ողբերգությունից միայն երկու օր անց»,-ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա հիշեցրեց, որ անցած շաբաթվա ընթացքում բանակում արձանագրվել է մահվան 5 դեպք ոչ մարտական պայմաններում։
Նա Փաշինյանին անվանեց հայկական պետության տակ տեղադրված ռումբ։ «Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի դիրքերն ավելի ամուր էին, քան հիմա՝ Նիկոլի իշխանության մնալուց հետո։ Եվ եթե նա հեռանար նոյեմբերի 9-ից հետո, ապա գերիները կվերադառնային, ղարաբաղյան հակամարտությունը կմնար միջազգային լեքսիկոնում, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կմնար որպես հակամարտության կարգավորման կարեւորագույն սկզբունք։ Ի վերջո, դա միջազգային հանրության դիրքորոշումն էր նոյեմբերի 9-ից հետո։ Եթե Փաշինյանը գնար, բանակը կամրապնդվեր, դաշնակցի հետ հարաբերությունները կամրապնդվեին, եւ հիմա մենք կորցրել ենք հարգանքը համաշխարհային հանրության մոտ»,-հավելեց Աշոտյանը։
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսի տարհանված բնակիչներից շատերն այլեւս չեն ուզում վերաբնակվել Արցախում։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, առայժմ հստակ թիվ չկա, թե քանիսն են վերաբնակվելու Հայաստանի հանրապետությունում, քանիսը՝ Արցախում, ցուցակները ճշտվում են, բայց բնակիչների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել վերաբնակվել Հայաստանում։
«Այս պահի դրությամբ տարհանվելիք բնակչության մոտ 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախի այլ բնակավայրերում։ Մեծ մասը ցանկանում է Հայաստան տեղափոխվել, բայց հստակ թվեր դեռ չենք կարող ասել, քանի որ ցուցակների կազմումը դեռ ընթացքի մեջ է։ Համայնքների ղեկավարներն ու վարչակազմի ղեկավարն այդ հարցով են զբաղված»,-«Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Վիկտորիա Պետրոսյանը։
Նրա տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին թշնամուն հանձնվելիք բնակավայրերից ոչ մեկը դեռ դուրս չի եկել․ մարդիկ առայժմ անձնական իրերն են տեղափոխում։ Այդ աշխատանքներում Աղավնոյի, Բերձորի և Ներքի Սուսի բնակիչներին օգնում է նաև Կարմիր խաչը։ Արցախի ՏԿԵ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսի բնակիչներին սեփականությունը տեղափոխելու հարցում ևս Կարմիր խաչը կաջակցի։ Նշենք, որ նախքան պատերազմը շուրջ 190 բնակիչ ունեցող գյուղում պատերազմից հետո շատ քիչ մարդ էր մնացել։ Մեզ հետ զրույցում գյուղապետ Մխիթար Ներսիսյանը նշել էր, որ բնակիչների՝ գյուղ չվերադառնալու հիմնական պատճառը Ներքին Սուսը, վաղ թե ուշ, թշնամուն հանձնելու մասին խոսակցություններն են եղել։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսում ներկա դրությամբ առնվազն մեկ ընտանիք ապրում է։ Ոչ մշտական, բայց փաստացի ևս մի քանի հոգի աշխատանքի բերումով այնտեղ են ապրում, որոնց իրերի տեղափոխումը ևս Կարմիր խաչն է կազմակերպելու։
Ներքին Սուսի այն բնակիչներին, ովքեր պատեազմից հետո չէին վերադարձել գյուղ, ՀՀ-ում հաստատվելու դեպքում սերտիֆիկատ, իսկ Արցախում վերաբնակվելու դեպքում՝ բնակարան կտրամադրվի, թե ոչ, նախարարությունից դժվարացան պատասխանել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.