23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ երեկոյան թշնամին հերթական անգամ սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հակառակորդը սեպտեմբերի 5-ի երեկոյան կրակել է հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասնեց, որ հակառակորդը կրակել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա և Ախպրաձոր գյուղերի դիրքերի ուղղությամբ: Նրա հաղորդմամբ՝ կարճատև կրակոցներ են եղել:
Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնեց, որ սահմանային միջադեպի հետևանքով զոհված զինծառայող Արման Սարգսյանը Վայոց ձորի Մալիշկա գյուղից էր:
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ մեր քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, ինչպես նաև անօգնականության, անելանելիության, ճնշված լինելու զգացողություններ առաջացնելու և Հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նենգ նպատակով։
Արցախի իշխանությունները Իվանյան համայնքի ու մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի, և, առհասարակ, Արցախի Հանրապետության որևէ այլ բնակավայրի «հանձնելու» մասին որևէ բանակցություններ չեն տանում։ Ընդհակառակը՝ նրանք օրուգիշեր աշխատում են այս և մյուս բոլոր համայնքների բնակիչների կենսագործունեության բարելավման նպատակով երկարաժամկետ և հիմնարար լուծումներ մշակելու ու կյանքի կոչելու ուղղությամբ։
«Հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ և ցանկացած այլ բնույթի ապատեղեկատվություն տարածելուց, քանի որ դրանով դուք նպաստում եք թշնամու ծրագրերի իրականացմանը»,-ասված է հաղորդագրությունում:
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի անունից, որտեղ Բաբայանն անդրադարձել է պատերազմական օրերին Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ լուրերին։
«Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների:
2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ, այդ թվում՝ խորհրդատվություն տրամադրել մարտական գործողությունների կազմակերպման վերաբերյալ։ Հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։
2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)։ Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբերենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
Պետական համակարգից հեռանալուց հետո, բազմակողմանիորեն գնահատելով Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իմ քաղաքական գաղափարակիցների հետ մշակել և Արցախի ու Հայաստանի իշխանություններին եմ ներկայացնել ճգնաժամային կառավարման ոլորտային մոտեցումներ, ծրագրեր, հայեցակարգեր։ Նշեմ նաև, որ ԱՀ իշխանությունների հետ պարբերական շփումներ եմ ունենում իբրև խորհրդարանական ուժի առաջնորդ, իսկ ՀՀ իշխանությունների հետ առնչվել եմ բացառապես արտախորհրդարանական ուժերի հարթակում, ապա հեռացել՝ ձևաչափի անարդյունավետության պատճառով։
44-օրյա պատերազմի վերաբերյալ քննչական գործողությունների շրջանակում երկու անգամ հրավիրվել եմ հարցաքննության, պարզաբանումներ տվել մարտական գործողություններին իմ առնչության և ներգրավվածության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կանխակալ մեդիահրապարակումներով ինձ մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատրաստ եմ կրելու պատասխանատվություն։ Հակառակ դեպքում հետամուտ եմ լինելու՝ պատասխանատվության ենթարկելու զրպարտության և սուտ մատնության հեղինակներին։ Զինվենք համբերությամբ և հետևենք դատավարական գործընթացներին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները իմ, որպես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյայի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ տեղեկությունների հիմքով օրենքով սահմանված գործողություններ չեն նախաձեռնել, դիմում եմ ԱՀ դատախազությանը՝ վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահատելու պահանջով։ Իրավապահ մարմինների գործողությունների առանցքում, ի դեպ, վաղուց հայտնված պիտի լիներ նաև ԱԽ 2020թ․ նոյեմբերի 6-ի նիստում շրջանառված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող, պետության կողմից պահպանվող և պաշտպանվող տեղեկատվության՝ ԱԽ քատուղարի ելույթի առանձին դրվագների հանրայնացված լինելու հանգամանքը։
Պետական, ռազմական, քաղաքական, հասարակական իմ ողջ գործունեության ընթացքում առաջնոդվել եմ բացառապես սեփական գաղափարներով և խղճով: Ըմբռնումով եմ մոտենում ինձ վերագրվող երևույթները, քանի որ շրջանակները, ովքեր մշտապես ուղղորդվոմ են ինչ-ինչ կենտրոններից, չեն կարող հավատալ ազատ և անկաշկանդ միտք ունենալու հնարավորությանը: Հարգելով յուրաքանչյուրի արտահատվելու իրավունքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ հասկացությունը նույնական չէ զրպարտության ու սուտ մատնության հետ․ որևէ մեկի իրավունքը չի կարող իրացվել մյուսի իրավունքների ոտնահարման հաշվին»,–ասվում է հաղորդագրությունում։
Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողներ ներկայացուիչ Լիպարիտ Սիմոնյանը ֆեյսբույքան էջում գրում է.
«Ցոր-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը կարծես թե իր արդյունք է տալիս.
1. 25.08.2021թ-ին Դ-20 ՀԴ-ն 1-ին մարտկոցի հրամանատար՝ Գևորգ Գևորգյանին, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Երկու բառով ասած՝ թշնամու կողմից հարձակման պահին զինվորներին թողել էր միայնակ և իր կաշին փրկելու համար ճողոպրել մարտի դաշտից: Արժանիորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ քրեական գործն գտնվում է դատարանում:
2. 02.09.2022թ-ին մեղադրանք առաջադրվեց Ջալալ Հարությունյանին 2003թ-ի ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով /երկու դրվագ/ /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին/ այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն: Առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Անհասկանալի պատճառներով Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինչ չի դիմել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Նշեմ, որ Ջալալ Հարությունյանը որևէ բանով առավել չէ, ոչ Գևորգ Գևորգյանից և ոչ էլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձաստիճան այն սպաներից ում մեղադրանք է առաջադրված և կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրված:
3. Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցոր-ի զորամասին հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ: Հույսով ենք նախաքննական մարմինը մյուսների գործողություններին էլ կտա համարժեք /թեև մյուսներին գործողությունները համարժեք չի գնահատվել/ իրավական գնահատական:
Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողները շարունակելու են պայքարել որպեսզի բոլոր մեղավորների գործողություններն արժանանան համապատասխան իրավական գնահատականի և ստանան համարժեք պատիժներ»։
Ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ եղավ Եմենում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ է կատարվում Եթովպիայում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ կատարվում այժմ Հայաստանում․ ամեն շաբաթ մեկ կամ երկու գյուղ է օկուպացվում, ի՞նչ եղավ 110-118 ռազմագերիների հետ վերջին երկու տարիների ընթացքում։ Այս մասին ԵՀԽ գագաթնաժողովին ասել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարցերով պատասխանատու, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը:
«Շնորհակալություն ժողովի նախագահողին, իմ գնահատանքը հանրային հարցերով համագործակցող կազմակերպություններին, միևնույն ժամանակ ունեմ որոշ մտահոգություններ:
Անհնար է անտեսել իմ ժողովրդի նկատմամբ վայրագությունները։ Եթե չեմ սխալվում ինչ-որ մեկն ասաց, թե ինչո՞ւ ենք այդքան շատ խոսում Ուկրաինացիների մասին, որովհետև Ուկրաինան եվրոպա է։ Նկատի ունեմ, եթե ինչ-որ բան է պատահում Աֆրիկայում, նշանակում է չպե՞տք է միջամտենք, եթե ինչ-որ բան է կատարվում Ասիայում չպե՞տք է միջամտենք, կամ ինչ-որ բան է պատահում Ամերիկայում ՝ չե՞նք պատրաստվում միջամտել։
Եթե անարդարություն է լինում, մեր բարոյական պարտականությունն է արձագանքել։ Նախագահող, սույն ժողովը չի կարող տեղի ունենալ առանց մատնանշելու այն վայրագությունները, որոնք կատարվել են մարդկանց նկատմամբ։ Ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ եղավ Եմենում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ է կատարվում Եթովպիայում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ կատարվում այժմ Հայաստանում․ ամեն շաբաթ մեկ կամ երկու գյուղ է օկուպացվում, ի՞նչ եղավ 110-118 ռազմագերիների հետ վերջին երկու տարիների ընթացքում։ Աշխարհում չկա ոչ մի կառավարություն, որը ճնշում է գործադրում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների վրա, որպեսզի այդ երիտասարդներին ազատ արձակեն։ Որտե՞ղ էինք մենք, երբ շուրջ 5000 երիտասարդ սպանվեց։ Պարզապես եզրահանգում ենք․ «Մենք դատապարտում ենք»։ Եվ ինչ՞, հետո ի՞նչ․․․ Նախագահող, սույն կազմակերպությունը պետք է լինի բարոյական կազմակերպություն և հոգ տանի յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր փոքրամասնության, յուրաքանչյուր մարդու համար, ովքեր տառապում են. շնորհակալ եմ»,- ասել է նա:
Արցախի Հանրապետությունը, Հայաստանի հանրաապետության հետ կապող միջանցքով անցնող նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված եւ նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաեւ Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից:Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ից Հայաստանից Արցախ երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով։ Ժամանակավոր ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է։ Այստեղ, սակայն, շինարարական աշխատանքները շարունակվում են, կառուցվում է նաեւ Սուս եւ Աղավնո գյուղերն իրար կապող ճանապարհ։ Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը։Նշենք, որ Ադրբեջանի՝ ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 մետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջին շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը: Նոր հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Հայկական կողմը շինարարությունը սկսել է օգոստոսից։ Շինարարությունը կավարտվի հաջորդ գարնանը։
Ալիեւը Նիկոլ Փաշինյանից պահանջել է փոխել Սահմանադրությունը, որի մասին նա խոսել էր 2021թ. ապրիլին եւ սեպտեմբերին։ Ալիեւի անհանգստությունը նրանում է, որ ՀՀ սահմանադրությունն իր նախաբանով հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որն ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, քան Սահմանադրությունը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է հանրային գործիչ Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ Հռչակագրի մեջ երկու կարեւոր առանձնահատկություն կա։
Առաջինը Հռչակագրի 11-րդ կետն է, որը վերաբերում է Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության ճանաչման դատապարտման պարտավորությանը, որ Հայաստանը հանձնառություն է ստանում՝ որպես պետություն զբաղվել դրանով։ Երկրորդ կարեւոր կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Անկախության հռչակագիրն իր նախաբանում հղում է անում Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման որոշմանը։
«Սա նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած պայմանագիր, ինչ փաստաթուղթ էլ որ ստորագրվի, Սահմանադրական դատարանը չի կարող ասել, որ դա համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, որովհետեւ դա ուղիղ հակասության մեջ է գտնվելու Հայաստանի անկախության հռչակագրի հետ։ Հետեւաբար ցանկացած պայմանավորվածությու՝ն Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա, լինելու է հակասահմանադրական»,- նշել է Էդգար Ղազարյանը։
Ուստի, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանակաանությամբ, քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորների հետ Ալիեւի հետ ձեռքբերած պայմանավորվածությունները եւ ստացած հանձնարարությունները, որպեսզի փոխեն Սահմանադրությունը եւ հրաժարվեն Անկախության հռչակագրից։ «Իսկ Անկախության հռչակագրի նախաբանը շատ կարեւոր, դիվանագիտական ուղերձ է պարունակում։ Որովհետեւ երբ ստեղծվել է Հայաստանը որպես պետություն, հիմքում եղել է Անկախության հռչակագիրը, քանի որ այդ ժամանակ նույնիսկ Սահմանադրությունը դեռեւս չէր ընդունվել։ Այն առաջին անգամ ընդունվել է 1995թ։Եւ Անկախության հռչակագիրը համարվել է հիմնադիր փաստաթուղթ։ Եթե միայն այդ փաստաթղթով Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին, աշխարհի գրեթե բոլոր երկրները ճանաչել են Հայաստանի անկախությունը, ապա իրենք փաստացի ընդունել են Հայաստանի ԼՂ-ի հետ միավորման ճշմարատացիությունն ու իրավազորությունը»,- նշել է նա։
Դատախազությունը անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի վերաբերյալ արված որոշ մեկնաբանություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Հայաստանը, որպես ԵԽ անդամ, մահապատժի բացարձակ արգելք սահմանելու պարտավորություն չի ստանձնել, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, նշեցին, որ հիշյալ ոլորտում Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները արտացոլված են երկու փաստաթղթերում՝ մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունում և ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունում:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրության 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ, սակայն նույն պայմանագրի 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները կարող են մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում: Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները (բացառությամբ ԵԽ նախկին անդամ ՌԴ-ի, որը ստորագրել էր պայմանագիրը 16.04.1997թ.-ին, սակայն չէր վավերացրել այն):
2001 թվականի հունվարի 25-ին և վավերացրել 2003 թվականի սեպտեմբերի 29-ին: Սակայն հարկ է արձանագրել, որ սույն պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությունները ըստ էության խոչընդոտ չեն հանդիսանա պատերազմական իրավիճակներում կատարված որոշակի հանցագործությունների դեպքում մահապատիժ սահմանելու համար»,- նշեցին դատախազությունից:
Ինչ վերաբերվում է ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրության (ընդունվել է Վիլնյուսում 03.05.2002թ.), ապա Դատախազությունից ասացին, որ սույն պայմանագրի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ:
«Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը ստորագրել է 19.05.2006թ., սակայն չի վավերացրել և Ադրբեջանի, որը ընդհանրապես չի ստորագրել այս պայմանագիրը:
Հետևաբար, նշված պայմանագրի ստորագրված, սակայն վավերացված չլինելու պայմաններում ՀՀ-ն չունի ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն՝ մահապատժի բացարձակ արգելք սահմանելու»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու եւ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», — ասել է Ռ. Վարդանյանը։
Նա ասել է նաեւ, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։
Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:
Վարդանյանը նաեւ համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։
Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝ ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։
Հայտարարությունը
Այս ձայնագրությունն անում եմ Արցախում՝ բացառիկ Տնջրի ծառի մոտ, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հնագույն ծառերից մեկը։ Այս ծառը կյանքի խորհրդանիշ է: Խորհրդանիշն այն բանի, որ, չնայած բոլոր հողմերին, կյանքը շարունակվում է, եթե կան արմատներ, որոնք պահում են ծառը: Արցախը համայն հայության արմատն ու հիմքն է։ Եվ այստեղ է ահա, որ ուզում եմ դիմել ձեզ հետեւյալ խոսքով:
Ես որոշել եմ տեղափոխվել Արցախ։ Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Երկու պատերազմ տարած եւ անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված են զգում։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք արցախցիների հետ լինել։ Մենք պետք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլեւ օգնենք գործնական աշխատանքով։ Սա հայության կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զորության վայր, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարավոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացության մատնվի։
Այդ պատճառով որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ։ Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա է ճիշտը։ Հուսով եմ՝ ռուս գործընկերներս ու ընկերներս իմ այս որոշումը կընդունեն ըմբռնումով՝ որպես իրենց բարեկամի որոշում։
Ուզում եմ դիմել Ռուսաստանին։ Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկա է Արցախում, որի խաղաղապահները պաշտպանում են արցախցիների անվտանգությունը։ Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:
Ուզում եմ դիմել մեր հարեւաններին, որոնք հաճախ շատ ագրեսիվ հռետորաբանություն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրեք սեղմել զսպանակը։ Սա վտանգավոր ու անհեռատես ճանապարհ է, եւ կիրառվող ուժն անպայման մի օր բումերանգի պես ետ կհարվածի։ Պետք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Մենք թույլ չենք տա, որ հայերին աստիճանաբար դուրս մղեք այստեղից։ Դա անհնար է, քանի որ սա հայության պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնության բնօրրանն է։ Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերեն տառերը։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են հազարավոր տարիներ այստեղ ապրած հսկայական թվով հայերի նախնիները։
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝ հստակ նշելով, որ կարգավիճակը որոշված չէ։ Համոզված եմ, որ Արցախի ապագա կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրությունը, որտեղ անպայման պետք է ներկայացված լինեն բուն Արցախի բնակիչները եւ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան։
Ուզում եմ դիմել համաշխարհային հանրությանը։ Աշխարհում այսօր բազմաթիվ հակամարտություններ կան, և բոլորին անհանգստացնում են միայն նրանք, որոնք մոտ են իրենց սահմաններին։ Բայց այն, ինչ կատարվում է Արցախում, վերաբերում է բոլորին։ Սա պարզապես հինավուրց հող ու էթնոս չէ. սա քաղաքակրթության օրրաններից մեկն է, քրիստոնեության օրրաններից մեկն է: Եվ մշակութային, և էթնիկ զտումներն այստեղ անհնարին են ու աներևակայելի։ Այստեղ՝ այս հողի վրա, կան հսկայական թվով քրիստոնեական եզակի հուշարձաններ, ողջ մարդկության մշակույթի և ժառանգության եզակի հուշարձաններ։ Ի վերջո, այստեղ պարզապես մեծանում են երեխաներ, որոնք պետք է նախ ողջ լինեն, ապա նաև՝ առողջ, երջանիկ, ինչպես ուրիշ երկրներում ապրող իրենց հասակակիցները:
Ուզում եմ դիմել իմ հայրենակիցներին։ Այսօր մենք կանգնած ենք գրեթե նույն իրավիճակի առջեւ, ինչ 100 տարի առաջ, երբ հայությունը, ուժերը հավաքած, առաց զենք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն։ Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի եւ ամենադժվար ու օրհասական պահին պաշտպանվելու կարողության խորհրդանիշն է։ Հիմա համայն հայության համար վրա է հասել գոյաբանական Սարդարապատը։ Նո’ր Սարդարապատը։ Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, եւ քեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամեն բան: Մենք պետք է արթնանանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն բան անի, որ կասեցնի այս աղետը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։
Երկու շաբաթ առաջ ես առաջարկեցի ստեղծել Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ այդ ճակատը կապ չունի պատերազմի հետ։ Դուք ձեռնարկատե՞ր եք. մասնաճյուղ բացեք Արցախում։ Ուսանո՞ղ եք. եկեք աշխատելու որպես կամավոր: Ուսուցի՞չ եք, բժի՞շկ կամ իրավաբա՞ն. եկեք եւ առցանց խորհրդատվություններ անցկացրեք։ Լրագրո՞ղ եք կամ բլոգե՞ր: Եկեք գրելու եւ նկարահանելու, թե ինչպես է ապրում Արցախը։
Այսօր իշխանություններն ակնհայտորեն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Միայն միասին, միավորված մեկ միասնական ճակատում, մենք կկարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակվում է մի քանի տասնամյակ։ Միայն հզոր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հավատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ։
Սեփական օրինակով ես ուզում եմ ցույց տալ, թե որքան կարեւոր է Արցախն ինձ եւ բոլորիս համար։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր նրանց, ովքեր հավատում եւ լսում են իմ ասածները. միացե՛ք, մենք հարկավոր ենք Արցախին։ Մենք միասին պետք է ստեղծենք Արցախի զարգացման հստակ ծրագիր եւ դարձնենք իրականություն՝ համակարգված եւ մասնագիտորեն կյանքի կոչելով այն։ Հակառակ դեպքում կկորցնենք մեր ազգի հենարանը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը դառնա ուժեղ, անվտանգ, զարգացած, երջանիկ, դարձնել այն հայության կենտրոն, ինչպես նաեւ համաշխարհային կենտրոններից մեկը: Եվ համոզված եմ, որ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, բոլոր ռեսուրսները, որովհետեւ մենք հայ ենք։
Ես հավատում եմ մեզ եւ վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, հայտնում է ՔԿ-ն:
Այսպես.
2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։ Մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:
Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։
Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:
Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։
Նախաքննությունը շարունակվում է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.