23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։
Քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի քննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից՝ վերջիններին փոխանցել է ծառայության բերումով իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի տեղեկություններ, որից հետո պարտավորագիր է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համագործակցության վերաբերյալ, ստացել համապատասխան ծածկանուն և յուրաքանչյուր ամսվա համագործակցության դիմաց 500 ԱՄՆ դոլար վարձատրության խոստում:
Դրանից հետո, հիշյալ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի կազմով ընդգրկված լինելով պաշտպանության տարբեր տեղամասերում մարտական գործողությունների իրականացմանը, հակառակորդի կողմն անցնելով և նպատակ ունենալով գործել ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային անձեռնմխելիության, ունենալով հրթիռավորի մասնագիտությամբ բարձրագույն զինվորական կրթություն, տիրապետելով ռեակտիվ համակարգից մարտական արձակումների հմտություններին և ղեկավարելով զորամասի հաշվեկշռում գտնվող ռեակտիվ համակարգերից մեկը, ՀՀ ՊՆ համար N զորամասի համապատասխան ծառայության կողմից տրված և վերստուգված ճշգրիտ կոորդինատների առկայության պայմաններում իր ղեկավարած մարտական ռեակտիվ համակարգից դիտավորությամբ կատարել է ոչ նպատակային կրակային արձակումներ և չի խոցել հակառակորդի կրակային նշանակետերը, ինչի արդյունքում հնարավոր չի եղել կատարել հաշվարկի առջև դրված մարտական առաջադրանքը։
Ընդ որում, հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմինների տեսադաշտում հայտնվելուց, բացահայտվելուց խուսափելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հիշյալ անձին տրամադրել են իրենց հաղորդակցական կապը քողարկող հավելվածով ծրագրավորված բջջային հեռախոս՝ հանձնարարելով այն չօգտագործել հաղորդակցման նպատակներով, մշտապես պահել «թռիչքային» ռեժիմում, տեղեկությունները փոխանցելիս օգտվել հանրային վայրերում տեղակայված համացանցի միացման հնարավորություններից և այլն:
Արդյունքում, քրեական հետապնդման ենթակա անձը հավաքել և քողարկված ինտերնետային կապի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է տրամադրել հայրենիքի կողմից ձեռքբերված ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, պատերազմի ընթացքում ունեցած զինտեխնիկայի կորստի վերաբերյալ՝ տրամադրելով նաև իր ծառայության զորամասի դիվիզիոնի զինծառայողների՝ անձնակազմի քանակի, զբաղեցրած հաստիքների, ամրակցված զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաստիքացուցակը, զինծառայության անցնելու պայմանների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերը:
Բացի այդ, հիշյալ անձը խոստացել է հավաքել ու 4.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններին հանձնել պետական գաղտնիք հանդիսացող ՀՀ ՊՆ համար N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական պատրաստվածության պլանը, քարտեզները և մարտական կարգադրությունները, սակայն չի կարողացել հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից:
Քրեական վարույթի ընթացքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել նաև առ այն, որ նույն անձը պատերազմի ընթացքում վարելով ՀՀ ՊՆ համար N զորամասին ամրակցված, ռազմական տեխնիկա հանդիսացող ռեակտիվ համակարգի ավտոմեքենան, նպատակ ունենալով դիտավորությամբ վնասել այն և նույն զորամասի մեկ այլ ռազմական տեխնիկա հանդիսացող տրանսպորտալիցքավորման ավտոմեքենան ու դրա վրա տեղադրված ռազմամթերք հանդիսացող ռեակտիվ արկերը, տեսնելով իր վարած տրասնպորտային միջոցի հետնամասում կայանված հիշյալ ավտոմեքենան, կտրուկ հետընթաց է կատարել և հետնամասով բախվել է հիշյալ ավտոմեքենային՝ վնասելով այն և դրա վրա բեռնված ռեակտիվ արկերը, որի արդյունքում հիշյալ ռազմական տեխնիկան 44-օրյա պատերազմի ընթացքում տևական ժամանակ չի օգտագործվել մարտական խնդիրների լուծման նպատակով։
Այսպիսով, գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ կարգավիճակի զորամասերի կողմից իրենց առջև դրված մարտական խնդիրների բնույթը, նրանց կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները և արդյունքում խոչընդոտել զինված ուժերի ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 8 քրեական վարույթներ 15 անձանց վերաբերյալ։
Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է և նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին։
Մոտ ապագայում կարող են նոր գործընթացներ լինել, որոնք հնարավոր է որոշակի անհանգստություն առաջացրած լինեն իշխող վարչակազմի մոտ, դրա համար էլ, գուցե, նման գործելաոճ է որդեգրվում նրանց կողմից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երեկվա հանդիպմանը, որի ընթացքում Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել: Նա, մասնավորապես, հայտարարել էր, թե հիանում է Պուտինի՝ հարցեր լուծելու օպերատիվությամբ, բարձր գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում, թեեւ կառավարության նիստերին մշտապես դժգոհում է ռուս խաղաղապահների գործունեությունից Արցախում։
Փորձագետի դիտարկմամբ՝ իշխող քաղաքական ուժը Հայաստանում իշխանափոխության վտանգ է զգում և փորձում է ցույց տալ, թե հայ-ռուսական հարաբերությունների ջատագով է.
«Բոլորի համար անսպասելի Արցախում հայտնվում է Ռուբեն Վարդանյանը, տեղի են ունենում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, այս դեպքում չենք կարող բացառել, որ որևէ պաշտոնյա կամ նույն Ռուբեն Վարդանյանը, որը գործուղվել է Արցախ, միգուցե մի օր հայտնվի Հայաստանում՝ որպես Հայաստանի վարչապետ: Այս հնարավոր իշխանափոխությունը հնարավոր է տհաճ անակնկալ լինի իշխող կուսակցության համար, միգուցե նման տեղեկություններ ունենալով կամ վտանգ զգալով՝ փորձում են ցույց տալ, որ իրենք ջատագովն են հայ-ռուսական հարաբերությունների, սակայն այն գործելաոճը, որն այսօր իրականացվում է իշխանական որոշ շրջանակների կողմից, կարող ենք ասել, որ գործը և խոսքը չեն համապատասխանում իրար»։
Մեր հարցին՝ այսինքն Ռուբեն Վարդանյանին ռուսական կողմն է գործուղել Արցախ՝ հետագայում այստեղ իշխանափոխություն անելու համար, Բալասանյանը նշեց.
«Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի բարձր մակարդակով ունեցած կապերը բրիտանական թագավորական ընտանիքի հետ, չեմ կարծում, թե ռուսական կողմն է նախաձեռնել նրա տեղափությունն Արցախ։ Սա մի փոքր այլ աշխարհաքաղաքական կենտրոնների ոլորտում է, որի մասին հնարավորություն կունենանք տեղեկանալ »,-ասաց նա:
Գրիգոր Բալասանյանը միևնույն ժամանակ ընդգծում է, եթե Փաշինյանը կանխամտածված փորձ է անում դիվանագիտական ճկունություն ցուցաբերել՝ հաճոյախոսելով իր կոլեգայի նկատմամբ, ապա շատ դեպքերում կարող է սա վտանգավոր լինել մեզ համար.
«Այս դեպքում միանգամից հարցեր են առաջանալու Ռուսաստանի և Արևմուտքի մոտ, ստացվում է, որ Հայաստանում հաճոյանում են Արևմուտքին, իսկ Ռուսաստանում հաճոյանում են Ռուսաստանին, կամ էլ Փաշինյանը գտնվում է այլ փորձագետների կամ խորհրդականների ազդեցության տակ Հայաստանում և շատ հաճախ ստիպված է լինում անել հայտարարություններ, որոնք իր սրտով չեն, նման գործելաոճն այս պահին, երբ Հայաստանն ամեն պահի գտնվում է պատերազմական վտանգի առաջ, ես կարծում եմ ճիշտ չէ»,-ասաց նա:
Արդեն երկու օր է՝ համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ տղամարդը Կուբաթլույի (Որոտան) ճանապարհին կանգնեցնում ադրբեջանական ավտոշարասյունը։ Oragir.news-ի հետ զրույցում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ, համադրելով իրենց ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։
Սահակյանը նաև նշեց, որ տարածվող մաքրած լուսանկարները ճիշտ մաքրած չեն և իրականում բոլորովին այլ դեմք է պատկերված։ «Նա համարվում է անհետ կորած, որի գերեվարումը չէինք բացառել, որովհետև զինակցից ունեինք տեղեկություններ, որ իրենք երկուսով են եղել»։ Սահակյանը նշեց նաև, որ առավել հստակ տեղեկություններ կարող է հաղորդել ավելի ուշ։ «Այս պահին փորձում ենք նաև փորձագիտական հաստատում ստանալ, որ կադրերում Տարոն Անդրեասյանն է»։ Հրապարակված տեսանյութում նշվում էր, որ ադրբեջանցիների հետ բարձրաստիճան սպա կար,ով առաջարկում էր հանձնվել՝ խոստանալով, որ չի սպանի, սակայն հայ ռազմիկը չհամաձայնեց, սպառնաց, որ կսպանի ադրբեջանցիների ու կրակ բացեց։ Ադրբեջանցիները նշում էին, որ ստիպված էինք ոչնչացնել նրան:
Աղբյուրը՝ Oragir.news
Yerevan. Today-ին հասած տվյալներով, Կառավարության ներսում սեպետմեբերի 1-ից փակ գաղտնի ռեժիմով որոշում է ընդունվել, որն առնչվում է ԵԱՏՄ երկրներ արտահանողներին, իսկ գլոբալ իմաստով՝ լրիվ քաղաքական որոշում է, ընդդեմ ՌԴ-ն։
Մեկ շաբաթ է` Հայաստանի հանրապետութան տարածքից արգելված է օդային ճանապարհով արտահանել օդանավերի պահեստամասեր (այսպես կոչված՝ սանկցիոն ապրանքներ) և առանձին սարքավորումներ՝ հիմնականում հիշող սարքեր ու բարձր տեխնոլոգիական ապրանքներ։
Մաքսակետում գործարարներին հրաժարվում են կնքած փաստաթղթերով մերժումները հիմնավորել․ մասնավոր զրույցներում են քաղաքական ենթատեսքտերով բան հասկացնում։
Չկա իրավական ակտ, առհասարակ՝ դրա իրավական հիմքերը հնարավոր չէ ստեղծել, քանի որ այդ սահմանափակումներն ամբողջովին հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանն ու հիմնարար սկզբուններին։ Փոխարենը կա ներքին կարգով իջեցված հրահանգ ու դրան սրբորեն հետևում են Զվարթնոցի մաքսայինի ղեկավարներից մինչև շարքային օպերատոր։
ՊԵԿ ներսում ակնարկել են, որ կարծես ՌԴ-ի դեմ արևմտյան սանկցիաների տրամաբանության կոնտեքստում են այս արգելանքները կիրառվում, աղբյուրը նշում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ցուցումով։ Իսկ եթե ճիշտ են տեղեկությունները, ստացվում է՝ ՌԴ ռազմավարական գործընկեր Հայաստանում ԱՄՆ դեպսանությունը միջամտում է ՀՀ ներքին գործերին և կարողանում է ԵԱՏՄ երկրների տնտեսական շրջանառության մեջ միջամտել՝ ՀՀ կառավարության ձեռքերո՞վ։
Ու այս մասին լռում է ՊԵԿ-ը, պաշտոնապես խուսափում են մերժումները տնտեվարողներին հիմնավորել, գոնե բանավոր բացատրություն տան։
Yerevan.today-ին ևս բանավոր մերժեցին պարզաբանումներ տրամադրել, հանգամանալից գրավոր հարցում ենք ներկայացրել ՊԵԿ։
Բազմաթիվ տնտեսվարողներ են տուժել այս կամակայանությունից․ ասում են՝ գործարարները փակուղային վիճակից միասնական ելք են գտել՝ դիմել են Հայաստանում ՌԴ դեսպանություն։ Yerevan.Today–ին հասած տվալներով՝ Զվարթնոց մաքսատան ստեղծած արհեստական խոչընդոտների ու ՌԴ-ի դեմ հնարավոր ներքին քաղաքական խարդավանքների հրահրումների մասին է զեկուցվել դեսպանին՝ հույսով, որ ԵԱՏՄ դեմ հետեևողական քայլերը կկանխվեն ու կհանվեն այս բոլոր արհեստական սահմանափակումները։
Խնդիրն այն է, որ ցամաքային ճանապարհով ապրանքի արտահանման պարագայում գործ կունենան հայ-վրացական սահմանային անցակետի հետ, իսկ վրացական մաքսային մարմինները ոչ ֆորմալ ավելի վաղ էին սկսել արգելանքները՝ իրենց տարածքով սանկցիոն ապրանքների արտահանումը ՌԴ, իսկ ՀՀ-ն միակ երկիրն է ԵԱՏՄ կազմում, որ ընդհանուր սահման չունի անդամ պետությունների հետ, ուստի հարկադրված է վրացական օդային կամ ցամաքային՝ հայ-վրացական սահմանով բեռն անցկացնել։
Աղբյուրը՝ Yerevan. Today
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն վտանգներով է հղի․ «Անվերջ սպանվելու վտանգի տա՞կ ենք ուզում մնալ, թե՞ կոնֆլիկտը պետք է լուծել»։
Իսկ այդ նպատակի համար նա տեսնում է անհրաժեշտություն՝ 30 տարի պատերազմներով և ռազմական բախումներով անցնող հայ և ադրբեջանցի ժողովուրդների «վերքերն ապաքինել՝ թշնամանքը խորացնելու փոխարեն»։
«Ադրբեջանը խոցվել է 94-ի պատերազմում՝ 25․000 զոհ տալով և 600․000 փախստական ունենալով, թե՞ միայն մենք ենք զոհը, վերքերը երկկողմանի պիտի լավացնենք։ Ծուղակ է մեզ՝ ադրբեջանցիների հետ հարատև թշնամության դրդելը․ թշնամանքը չպիտի սնենք»,- ասում է Թորոսյանը։
Կառավարող ուժի՝ ՔՊ-ի վարչության անդամ Արսեն Թորոսյանը կարծում է, որ նախորդ տարիներին պետությունը ձախողվել է՝ չկարողանալով հասնել Արցախի անկախության։ Ասում է, որ այդ գաղափարն ինքնախաբեություն է եղել․ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։ Ըստ պարոն Թորոսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընկերներն աշխատում են, որ ական կամ հետաձգված պայթյուն չլինի Արցախի հարցի լուծումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Տհաճ միջադեպ է գրանցվել Starmus միջազգային փառատոնի բացման օրը։ Ռուսաստանի ամենախոշոր գիտական լրատվամիջոցի՝ Naked Science-ի թղթակից Ռուսլան Մարտիրոսյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն իր նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ապա դուրս հրավիրել Մարզահամերգային համալիրի տարածքից։ Միջադեպի մասին գրել է Naked Science-ը։ Սպուտնիկ Արմենիան կապ է հաստատել Ռուսլանի հետ՝ կատարվածի մասին մանրամասներ իմանալու համար։ Ռուսլանի խոսքով՝ անվտանգության աշխատակիցներն իրենց կոպիտ են պահել հենց առաջին րոպեներից, թույլ չեն տվել ներս մտնել՝ նշելով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են համալիր մուտք գործել միայն ժամը 4-ից հետո, այլ ոչ թե մինչեւ 4-ը։
«Ցույց տվեցի բեյջս, ասացի, որ դրսում ասել են՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մինչեւ 4-ը կարող են մտնել, ինձ շատ վատ տոնով ասացին՝ «չէ», ես էլ շարունակեցի՝ էնտեղ ասում են մինչեւ 4-ը, դուք ասում եք՝ 4-ից հետո, որտե՞ղ է ճիշտը։ Կրկին կոպիտ պատասխան եղավ՝ «Քեզ ասում ենք 4-ից հետո, գնա ստեղից, 4-ից հետո կգաս»։ Ասացի՝ լավ, արդեն շոկի մեջ էի»,- պատմում է Ռուսլանը։
Դրանից հետո նա փորձում է ներս մտնել համալիրի մեկ այլ մուտքից, որտեղից արդեն առանց խնդիրների ներս են թողնում։ Ասում է՝ այս աշխատակիցների հագուստից արդեն հասկանալի էր, որ գործ ունի փառատոնի անվտանգության ծառայողների հետ։ Ներս մտնելուց հետո մոտենում է այն անվտանգության աշխատակիցներին, որոնք րոպեներ առաջ իրեն ներս չէին թողել։
«Անկեղծ եմ ասում, ամենալավ մտքերով եմ մոտեցել, ասացի՝ «բա ասում էիք մինչեւ ժամը 4-ը չի կարելի է ներս մտնել, բա ես ո՞նց մտա»։ Ասացի՝ «կներեք, բայց ինչու՞ եք նման մեծ փառատոնի մուտքի հարցերն այսպես վատ կազմակերպել եւ այսպես վատ եք խոսում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»։ Սա սրտացավորեն եմ ասել, որովհետեւ առաջին անգամը չէր, երբ ես մեծ փառատոնի էի մասնակցում, չեմ ուզում, որ լրագրողները գնան ու ասեն, թե իրենց Հայաստանում ինչպես են վերաբերվել»,- նշում է Ռուսլանը։
Նրա խոսքով՝ մի կողմից այս մարդկանց դուր չեկավ, որ իրեն հաջողվել է մինչեւ ժամը 4-ը ներս մտնել, մյուս կողմից էլ՝ դիտողությունը չընդունեցին։
«Եթե դուք էդ վիդեոն տեսնեք, միանգամից ինձ վրա են հարձակվում՝ «դու ո՞վ ես, որ մեզ ասես՝ վատ ենք կազմակերպել, հլը արի ստեղ»։ Եթե տեսանյութը լիներ, կտեսնեիք, թե ինչ խայտառակություն էր։ Միանգամից մոտեցան եւս մի քանի հոգի, մեկը, որ ավելի հաղթանդամ էր, եկավ ու չորս մատով փորիս խփեց, թե՝ «արի ստեղ»»։
Ռուսլանի խոսքով՝ դրանից հետո իրեն հրելով փորձում են մտցնել մի սենյակ։ Ասում է՝ այդ պահին իրական վտանգ զգաց եւ սկսեց բարձր ձայնով բղավել՝ ակնկալելով, որ մարդիկ ուշադրություն կդարձնեն։
«Դրանից հետո ինձ մտցրեցին մի անկյուն, մոտեցավ ծառայողներից մեկը, ես ասացի՝ «սա այն Հայաստանը չէ, որի համար մենք պայքարել ենք»։ Նշեցի՝ անպայման հանրայնացնելու եմ այս միջադեպը, հետո փորձեցի մտնել դահլիճ, մեկը սկսեց բղավել վրաս՝ «հլը արի ստեղ, դու չես մտնելու ներս, հելար ստեղից»։ Վերնաշապիկիցս քաշելով եւ հրելով՝ ինձ դուրս հանեցին»։
Այսպիսով՝ փառատոնին նախապես հավատարմագրված լինելով՝ Ռուսլանը չի կարողացել մասնակցել եւ լուսաբանել այն։
Հարցին, թե ինչու է վստահ, որ վարչապետի անվտանգության աշխատակիցներն էին իր նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորած անձինք, ասում է՝ հագուստից արդեն հասկանալի էր։
«Բացի այդ, ըստ արարողակարգի՝ անվտանգության աշխատակիցները պետք է այդտեղ լինեին, որովհետեւ վարչապետը ներկա էր լինելու փառատոնի բացմանը»,- ասում է Ռուսլանը։
Նրա խոսքով՝ միջադեպի երեկոյան իր հետ կապ է հաստատել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գոռ Ծառուկյանը՝ հասկանալու համար, թե ինչ է եղել։
Sputnik Արմենիան կապ է հաստատել նաեւ ՊՈԱԿ-ի հետ։ Գոռ Ծառուկյանի խոսքով՝ անմիջապես, երբ տեղեկացվել է միջադեպի մասին, խոսել է ոչ միայն թղթակցի, այլեւ համալիրի անվտանգության աշխատակիցների հետ։ Ասում է՝ «տեսակետները մի քիչ տարբերվում են», ըստ աշխատակիցների՝ ֆիզիկական ուժ լրագրողի նկատմամբ չի գործադրվել։
«Քանի որ տեսագրություն չկա, ես մի քիչ կդժվարանամ տեսակետ հայտնել»,- նշել է Ծառուկյանը։
Պատասխանելով այն հարցին՝ միջադեպի մասնակիցները համալիրի անվտանգության ծառայողներն են, թե վարչապետի՝ Ծառուկյանը նշեց, որ չգիտի, քանի որ միջադեպին ներկա չի եղել, տեսագրություն էլ, ինչպես իրեն հայտնի է, չկա։ Ասում է՝ իր միջամտությունը պայմանավորված է նրանով, որ ՊՈԱԿ-ը փառատոնի կազմակերպման աշխատանքային խմբում է ընդգրկված, առավել եւս, երբ դեպքը վերաբերում է լրատվամիջոցին։
Աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա
Կառավարության այսօրվա` սեպտեմբերի 8-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։
«Օգոստոսի 24-ի կառավարության նիստում սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ։
Գործող օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան երեք հազար դրամը, և մենք որոշեցինք, որ բարձրացնենք նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները մեր խոստացած 3000 դրամը ստանան: Այս նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների, 5 հազար 186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի մեկից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները», — ասաց նախարարը։
Այսպիսով՝ այն թոշակառուները, որոնց թոշակը բարձրացել էր 1900 կամ 2500 դրամ, մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանան։
«Ընդհանուր առմամբ՝ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները, որը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին», — ասաց Մկրտչյանը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, թե կառավարության համար կարևորագույն նպատակներից մեկն է թոշակների բարձրացումը։
«Կարծում եմ՝ այս քայլը կարևոր առաջընթաց էր», — նշեց նա։
Մինչ Եվրոպան հույսեր է կապում Ադրբեջանից Թուրքիայի տարածքով գազի մատակարարումների հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատում է ԵՄ առաջնորդներին՝ առճակատում ստեղծելով Հունաստանի հետ այն կղզիների պատճառով, որտեղ նա մտադիր է գազ եւ նավթ արդյունահանել:
ԵՄ-ն, «Հյուսիսային հոսքով» Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումների կրճատում կանխատեսելով, հուլիսին Ադրբեջանի հետ հուշագիր ստորագրեց էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին: Բրյուսելը ցանկանում է ավելացնել Ադրբեջանից գազի գնումները եւ կրկնապատկել դրա մղման ծավալը Թուրքիայի տարածքով Անդրանատոլիական խողովակաշարով։ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ ադրբեջանական բնական գազը, որը կփոխադրվի TANAP-ով՝ տարեկան ավելի քան 16 միլիարդ խորանարդ մետրի չափով, նախ գնորդներին կառաջարկվի Թուրքիայում։ TANAP համակարգի ընդլայնումը տարեկան 32 միլիարդ խորանարդ մետր նախնական հզորությունից դուրս կիրականացվի պետությունների փոխադարձ համաձայնությամբ։
Ամեն տարի ԵՄ երկրները Ռուսաստանի Դաշնությունից մոտ 155 մլրդ խմ բնական գազ էին ներկրում, ուստի Ադրբեջանի մատակարարումները կկազմեն անհրաժեշտության միայն 10-15 տոկոսը։
Օրերս Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Եվրամիությանը Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականության համար՝ նշելով, որ պատժամիջոցների պատճառով Եվրոպան այս ձմեռը լուրջ խնդիրներով կանցկացնի։
Ընդ որում, Թուրքիան ամեն ամիս պետք է մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծի 6 երկրներից. Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում 40-ից պակաս, Իրանն եւ Ադրբեջանը մատակարարումների ծավալով երկրորդ եւ երրորդ տեղերում են։
Թուրքիան 2020-ից հետախուզական աշխատանքներ է իրականացնում Միջերկրական ծովում։ Օգոստոսի սկզբին՝ կղզիներից մեկում հորատման սարքով չորրորդ նավի՝ ջրի մեջ իջեցման ժամանակ, Էրդողանը կոշտ գնահատականներ տվեց Հունաստանին՝ միաժամանակ նշելով, որ Միջերկրական ծովում հետախուզումներն ու հորատումները կատարվում են Թուրքիայի ինքնիշխան տարածքում, եւ իրենց այդ գործողությունների համար թույլտվություն պետք չէ, եւ ոչ ոք չի կարող խանգարել իրենց։
Փորձագետները Թուրքիայի նախագահի այս պահվածքը համեմատում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության հետ։
Ատլանտյան խորհրդի փորձագետ Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Էրդողանի մոտեցումը ինչ-որ առումով նման է Թրամփի հռետորաբանությանը.
Ըստ Բրայզայի՝ Էրդողանն հայտարարում է, որ ԱՄՆ-ն անտեսել է Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրենք կհետապնդեն իրենց ազգային շահերը, նույնիսկ եթե դրանք հակասում են դաշինքի անդամների շահերին։ Թուրքիան ասում է՝ դուք մեզ կարող թելադրել։
ՄԱԿ-ի հովանու ներքո եւ Ռուսաստանի աջակցությամբ Ուկրաինայից հացահատիկի արտահանմամբ ճգնաժամը հաջողությամբ լուծելուց հետո Էրդողանն առաջարկեց միջնորդ լինել Զապորոժյեի ատոմակայանում ստեղծված վտանգավոր իրավիճակի կարգավորման հարցում՝ ձգտելով պահպանել տարածաշրջանային առաջնորդի իր դերը, ով կարող է ընդհանուր լեզու գտնել տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ։
.
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ճանաչողները, նրա մարտական ընկերները վճռական են տրամադրված՝ պայքարելու են այնքան, մինչև թյուրիմացաբար կամ միտումնավոր կալանքի տակ առնված հրամանատարն ազատ արձակվի։
Միքայել Արզումանյանի մարտական ընկեր Յաշա Խաչիյանը, ով Միքայել Արզումանյանի հետ միասին կռվել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հրամանատարության ներքո, շեշտում է՝ Միշան (նկատի ունի Միքայել Արզումանյանին) զինվորից գեներալ-լեյտենանտ է դարձել իր տաղանդի, համարձակության ու խելքի շնորհիվ։
«Փոքր ժամանակվանից ճանաչում եմ Միշային։ Ճարպիկ, համարձակ, անվախ տղա էր։ Մայիսի 8-ին մեր վաշտից առաջինն ինքն է բարձրացել Շուշի։ Աշոտ Ղուլյանն (Բեկոր) ասաց՝ մեկը թող բարձրանա պատով, ինքն էլ, որ ամենաթեթևն էր ու շատ համարձակ, անմիջապես բարձրացել, նստել է բանտի պատին ու սկսել գնդացրով կոտորել ներսում գտնվող թուրքերին»,-հիշում է Միքայել Արզումանյանի մարտական ընկեր, Շուշիի ազատագրման ռազմագործողության մասնակից Յաշա Խաչիյանը։
Ազատամարտիկը շեշտում է՝ Բեկորը բոլոր մարտերին իր հետ տանում էր Միշային. ով լիներ՝ չլիներ, Միշան կար։
«1992թ. Լեոնարխ գյուղի վերևում ծանր մարտեր էին։ Ժամից ավել թշնամին անընդհատ գրոհում էր։ Այդ ժամանակ Միշան գլխից վիրավորվեց։ Ուղարկեցինք հոսպիտալ ու ասացինք՝ կմնաս այնքան, մինչև վերքդ լավանա։ Գնաց, վիրակապեցին, հետ եկավ։ Ասացինք՝ ինչո՞ւ ես եկել, ինքն էլ թե՝ ձեզ չէի կարող էստեղ մենակ թողնել»։
Խաչիյանը հիշում է՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոչ ոք նահանջելու մասին չէր մտածում, որևէ մեկի մտքով չէր անցնում մարտադաշտը, ընկերոջը թողնել ու փախչել։
«Ամեն անգամ մարտի գնալուց առաջ Բեկորն ընտրում էր, թե ով պետք է գնա իր հետ։ Ում չէր ասում, որ գնա իր հետ, նեղանում էր։ Մայիսի 8-ին, երբ պատրաստվում էինք Շուշիի ռազմական գործողությանը, 88 հոգի էինք մեր վաշտից։ Բեկորն ընտրեց առաջին խումբը՝ բաղկացած 45-50 հոգուց, որը պիտի առաջինը բարձրանար։ Մնացածները նեղացել էին, որ առաջինը չեն մտնելու մարտի մեջ, ասում էին՝ բա էլ ինչո՞ւ ենք եկել էստեղ, եկել ենք՝ պիտի կռվենք։ Էն ժամանակ բոլորս համարձակ էինք, չգիտեինք՝ փախչելն ինչ է։ Եթե մեկը հանկարծ փորձեր նման բան անել, կկրակեինք»,-պատմում է ազատամարտիկը։
1992թ. նոյեմբերին Ստեփանակերտի առաջին վաշտը վերակազմավորվում է գումարտակի. Գենադի Հակոբյանը նշանակվում է գումարտակի հրամանատար, Միքայել Արզումանյանը՝ վաշտի հրամանատար։
Միքայել Արզումանյանի ռազմական վերընթաց ուղին այդտեղից էլ սկսվում է։
Պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը եւս հավաստիացնում է՝ ՊԲ նախկին հրամանատարը գեներալ-լեյտենանտի կոչումն արդարացիորեն վաստակել է ու ինքը նահանջի հրաման չտվող, հմուտ հրամանատար է։
«Հինգ տարի Միքայել Արզումանյանի անմիջական հրամանատարության ներքո ծառայել եմ։ Երբ ինքը ՊԲ հրամանատարի տեղակալ էր և բանակի մարտական պատրաստության համար էր պատասխանատու, ես եղել եմ զինպատրաստության պետ։ Ամեն անգամ, երբ գալիս էր ստուգումների, հարցնում էր՝ ինչո՞վ կարող եմ օգնել, որ զինվորների պատրաստվածության մակարդակն ավելի բարձրանա։ Հիշում եմ՝ 2017թ.-ին մենք էլ մասնակցեցինք բանակային ձեռնամարտի միջազգային առաջնությանը և վերադարձանք մրցանակային տեղերով։ Այդ արդյունքներին հասել էինք Արզումանյանի մեծ ներդրման շնորհիվ նաև։ Ինքն իրեն իր ուսադիրներից զարմացած գեներալի պես չէր պահում, երբեք վերևից չէր նայում զինվորներին. իրեն պահում էր զինակից ընկերոջ պես»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Պետրոսյանը։
Ի աջակցություն Միքայել Արզումանյանի՝ Ստեփանակերտում երեկ կայացած ակցիային՝ ի թիվս ՊԲ նախկին հրամանատարի մյուս զինակից ընկերների, մասնակցում էին նաև ազատամարտիկներ Արմենն ու Յաշան։
Ռուբեն Վարդանյան և այլն, և այլն, իրենց հայրենասիրական անկեղծությանը ես չեմ հավատում: Այս մասին 24news.am–ի տաղավաում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ռուբեն Վարդանյան, և այլն, և այլն, իրենց հայրենասիրական անկեղծությանը ես չեմ հավատում, ես իրավունք ունեմ չհավատալու այդ մարդու հայրենասիրական պոռթկմանը, բայց լավ է, որ կփորձի գոնե իր բիզնես օբյեկտների համար ներդրումներ անել Արցախում։ Ես տեսնում եմ տարբեր վերլուծական շրջանակներ սկսել են քծնել Վարդանյանին, քծնել նաև իրենց կանանց միջոցով, մտածելով՝ իրենց կգնի ու քաղաքագիտական փտած վերլուծությունները փաթեթով կվաճառեն նրան: Ես վստահ եմ, ես իրավունք ունեմ չհավատելու «Ապրելու երկիր» կուսակցության լիդերների ազնվությանը, երբ ասում են՝ ապրելու երկիր, բաց իրենց երեխաներն ապրում են այլ երկրում: «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի երկու որդիներն ապրում են այլ երկրում, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրում է այլ երկրում, ես իրավունք ունեմ չհավատալու «Ապրելու երկիր» լիդերշիփի ազնվությանը։ Արևմտյան սանկցիաներից խուսափելու բիզնես պրոյեկտների լոլոները թող իրենք կախեն նրանց ականջներին, ովքեր դրանց կհավատան»։
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց՝ ինքը չի բացառում, որ Ռուբեն Վարդանյանը կարող է դառնալ ՀՀ հաջորդ ղեկավարը․ «Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի հեռահար պրոյեկտների մեջ կա դա»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.