23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը:
«Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 49 զոհի մասին, սակայն ոչ մեկի անունը չի հրապարակվել։ Զոհերի տարբեր անուններ են հրապարակում, պաշտոնական ինֆորմացիան բացակայում է։
Ոչ ոք չի կարող ստիպել արցախահայությանը համաձայնել հայրենիքից վտարմանը եւ ինքնասպանությանը, իսկ դա հնարավոր կդառնա, եթե իշխանությունները համաձայնեն Բաքվի հայեցողությամբ Արցախն անորոշ կարգավիճակով Ադրբեջանին փոխանցել։ Այդ դեպքում հայերի մի մասի՝ հայրենիքից վտարումը մի քանի ամսվա հարց կդառնա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դիվանագետ, Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
«Չգիտեմ՝ հանրությունը տեղյակ է, թե ոչ, բայց դա անխուսափելի է եւ կնշանակի, որ ՀՀ իշխանությունները հայ ժողովրդի մի մասին իրենց ձեռքով ցեղասպանության են ենթարկում։ Համաձայն չեմ իշխանությունների որոշ գնահատականների հետ, քանի որ պետությունը մի իրավիճակում է հայտնվել, երբ Արեւմուտքին մեղադրում են ռուսամետ հայացքների մեջ, իսկ Ռուսաստանում՝ արեւմտամետ, երբ իշխանությունները հայամետ քաղաքականություն չեն վարում։ Այդ դեպքում յուրաքանչյուրը կարող է բոլոր գործընթացները վարել իր հայեցողությամբ եւ իր շահերից ելնելով։ Եթե իշխանությունները Հայաստանին ու Արցախին ձեռնտու քաղաքականություն վարեն՝ սպասարկելով դրանց քաղաքական, տնտեսական եւ անվտանգության շահերը, ապա ոչ ոք, թշնամուց բացի, չի կարողանա որպես պետականամետ չգնահատել այն։ Առաջնահերթ խնդիրն Արցախի անվտանգության ու խնդրի հետ կապված սպառնալիքներն ու մարտահրավերներն են։ Բայց ես չեմ տեսել, որ այս ուղղությամբ կտրուկ հայանպաստ քայլեր ձեռնարկվեն։ Այս իամստով մենք լուրջ խնդիրների առջեւ ենք կանգնած»,- ասաց Աղաջանյանը։
Նա նկատեց, որ պետությունը որեւէ մեկի սեփականությունը չէ։ Իշխանությունները որոշակի ժամանակով գալիս ու գնում են, իսկ նրանց պարտականությունների մեջ է մտնում սպասարկել պետական շահը, այլ ոչ թե պետությանը որպես սեփական բնակարան վերաբերվել եւ որոշել, թե որ սենյակը ինչ նպատակով վարձով տալ կամ տրամադրել սեփականության իրավունքի հիման վրա։
«Այս իմաստով թե՛ Անկախության հռչակագիրը, թե՛ Սահմանադրությունը հստակ սահմանում են շրջանակը։ Ցանկացած պայմանագիր, հատկապես՝ խաղաղության պայմանագիր, տարիներ աշխատանք է պահանջում: Դա պարզապես հռչակված դրույթներ չեն, դրանց տակ հսկայական խնդիրներ կան, եւ դրանք պետք է մանրակրկիտ քննարկվեն, ուսումնասիրվեն, եւ քննարկման հիման վրա մասնագետների կողմից պետք է փաստաթուղթ ստեղծվի, որը կարող է ընդունվել միայն հանրության աջակցությամբ։ Ես, կոնֆլիկտաբան լինելով, չեմ հիշում, որ որեւէ խաղաղ պայմանագիր մեկ ամսվա ընթացքում ձեւակերպվեր ու ընդունվեր իշխանությունների կողմից եւ օրինական, լեգիտիմ ու ընդունելի համարվեր ժողովրդի համար։ Այս տեսանկյունից դա ուղղակի աբսուրդ է։ Նման բան լինել չի կարող։ Անիրատեսական եւ ոչ նյութական խաղաղության անվան տակ ոչ մեկին երկրի տարածքներ չեն հանձնում, հատկապես՝ հաշվի առնելով թշնամուց եկող սպառնալիքները։ Դա ոչ թե խաղաղություն, այլ ստրկություն է, զրկում հայրենիքից եւ պետությունունից։ Արդյունքում, իշխանություններն ու նրանց աջակցող քաղաքական միավորները փաստացի Հայոց ցեղասպանության իրականացման կամայական մասնակիցներ են դառնում։
Այն կարծիքը, թե Արցախը երբեք չի ունեցել ու չունի ճանաչման հնարավորություն, անհեթեթ է։ Քի Ուեսթում քննարկված փաստաթղթի հիման վրա Արցախը Հայաստանի մաս էր դառնում։
Ինչ վերաբերում է կոնֆլիկտին, ապա այն չի լուծվում առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, որն այդ հակամարտության սուբյեկտն է։ Այս պարագայում առաջնահերթն ու վճռորոշն Արցախի ժողովրդի կամքն է, որն այն արտահայտել է դեռ 1991-ին՝ օգտագործելով համապատասխան իրավական ու օրինական հիմքերը։ Հարցը, թե ինչպես կճանաչվեն ինքնորոշմանն ուղղված գործողությունների արդյունքները, ժամանակի հարց է։ Հարցը, թե կոնկրետ ինչպես են դրանք ճանաչվելու, նույնպես պետք է որոշի Արցախի ժողովուրդը։ Դա բացարձակ ճշմարտություն է»,- հավելեց նախկին դեսպանը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած պարբերականն ակնարկել է Արցախում «հատուկ օպերացիայի» մասին։
«Ինչպե՞ս կարող է Ադրբեջանն ազատվել Ղարաբաղում հայկական զինված կազմավորումներից» ոչ երկիմաստ վերնագրով հոդվածում երկար թվարկումներից հետո, թե Հայաստանն իբր ինչ պետք է անի, հեղինակներն իրենք իրենց հարց են տալիս. «Արդյունքում գնալով ավելի հրատապ է դառնում հարցը, թե ի՞նչ պետք է անի Ադրբեջանը ստեղծված իրավիճակում։ Եւ որ ամենակարեւորն է՝ որքա՞ն Բաքուն պետք է հանդուրժի անօրինական զինված խմբավորումների ու հայ զինծառայողների ներկայությունն իր տարածքում»։ «Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հրահանգել է խստորեն ճնշել ցանկացած սադրանք ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տարածքներում։
Ինչից հետեւում է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հատուկ օպերացիա իրականացնել՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում գործող անօրինական հայկական կազմավորումների ամբողջական չեզոքացման համար։ Եթե Հայաստանը շարունակի դիմել հետաձգման մարտավարությանը եւ չկատարի զինաթափման եւ Խանքենդիում անջատողական ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս գալու իր պարտավորությունները, Ադրբեջանն ունի բոլոր հնարավորություններն ու համապատասխան միջոցները՝ ամենակարճ ժամկետում հատուկ օպերացիայի իրականացման համար»:
Գործողությունների մասին նման հայտարարությունն առնվազն տարօրինակ է թվում, ավելի շուտ՝ խոսքը «կեղծ հարձակման» փորձի մասին է՝ հակառակորդին վախեցնելու հույսով։
Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են, այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են: Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից:
Օրինակնշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը
դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ:
Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տարածք ներխուժած ու անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից:
Մշտապես եմ ասել, որ ինքնին ադրբեջանական զինված տեղակայումները ՀՀ գյուղերի հարևանությամբ կամ ճանապարհներին հանցավոր է, դա արդեն իսկ իրական սպառնալիք է մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին, մեր ողջ երկրին:
Երեկվանից սկիզբ առած հարձակումները ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության բնական շարունակությունն են: Այդքան ապացուցել եմ, որ դա չի դադարելու, քանի որ Ադրբեջանում սեփական իշխանությունը պահպանելու միջոց է:
Ադրբեջանը հետևողականորեն սրում է առաջնագծի լարվածությունը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հատվածում։ Մյուս կողմից սեպտեմբերի 12-ի առավոտյան կրակել է Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։
Այս ընթացքում Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը զորքին հրահանգել է պատրաստ լինել մարտական գործողությունների։
Հետևելով թշնամու քաղաքական ու ռազմական գործողությունների տրամաբանությանը՝ կարծում եմ, Ադրբեջանը առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել ոչ թե Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի կամ Արցախի ուղղությամբ, այլ Սյունիքի։
Հիմա տեղի է ունենում մարտավարական խաբկանք՝ զորքերի հրամանատարության ուշադրությունը հիմնական ուղղություններից շեղելու համար։
Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։Այս մասին հայտարարել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը.
«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը»,-հայտնել է նա:
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածի և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
***Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։
Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։
Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա նաեւ նշել է. «Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։
Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։
Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։
Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը։
Հայաստան վերադարձած բոլոր 5 գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել երեկ Քննչական կոմիտեում գրեթե 10 ժամ տևած հարցաքննությունից հետո, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակը։
Ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:
Այս վերջին միջադեպի արդյունքում գերեվարված, ապա հայրենադարձված 26 զինվորականներից 6-ին մեղադրանք էր առաջադրվել։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն հայ զինվորականները փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։ Ըստ քննիչների, դիրքերի անձնակազմը թողել էր մարտական դիրքերն ու դիմել փախուստի, ինչի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի տարածք և գրավել հայկական դիրքերը։
Մեղադրյալներից մեկի՝ դիրքի ավագ, ջոկատի հրամանատար Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանն ասում է՝ հնարավոր է մեկ ամսից ավարտվի նախաքննությունն ու գործը գնա դատարան, բայց միևնույն է՝ համոզված է, թե բոլոր փաստերն իր պաշտպանյալի օգտին են, և եթե ոչ նախաքննության ընթացքում, ապա դատարանում նա կարդարացվի։
«Արեն Արամյանը, ինչպես վայել ա հային, ինչպես վայել ա հայ զինվորին, կռվել ա մինչև վերջ, վիրավորվել ա, նաև մենք ունենք անհերքելի փաստեր դրա հետ կապված և որևէ մեկը չի կարող, այդ թվում նաև նախաքննական մարմինը, դա միգուցե սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես հիմնվում եմ իմ մոտ եղած փաստերով, որ Արեն Արամյանը հետնահանջ ա կատարել կամ հետնահանջի հրաման ա տվել: Արեն Արամյանը ոնց որ վայել ա հայ զինվորին, կռվել ա ադրբեջանցում դեմ», — ասաց փաստաբանը:
Այո, պատերազմի արդյունքը կարող էր այլ լինել, դա միանշանակ է, եւ նման արդյունքի պատճառը սխալ կառավարումն էր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը իր տպավորությամբ կարող էր նաև այլ ելք ունենար:
Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե երբեմն այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե հրամանները այլ տեղից են եկել, այլ կենտրոններից, Մովսես Հակոբյանն ասաց. «Դա բացառվում է, եւ ես պատրաստ եմ ցանկացած զինվորականի համար պատասխանատվություն կրել: Մեկ այլ հարց է, որ այնտեղից, որտեղից պետք է ղեկավարվեր, չի ղեկավարվել, կամ ղեկավարվել է վատ»:
Անդրադառնալով նրան, որ բարձրաստիճան զինվորականների, գեներալների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ Փաշինյանը զարմանք է հայտնել, թե ինչու են հիմա որոշ շրջանակներ պաշտպանում այն զինվորականներին, որոնք պատասխանատու են եղել այդ օրերին, Մովսես Հակոբյանը նկատեց. «Նախ անդրադառնամ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին մասին, որը վերաբերում է հարավային ուղղության օպերացիայի կազմակերպմանը: Նիկոլ Փաշինյանը որպես գլխավոր հրամանատար, անձամբ ներկա է գտնվել այդ որոշման կայացման ժամանակ եւ ինքը դրան անդրադարձել է, որ ինքը մոդերատոր է եղել: Մոդերատոր լինելը գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնով նախատեսված չէ, այդ պաշտոնով նախատեսված է ղեկավարել, եւ այդ որոշումը հաստատել է ինքը: Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն իրեն որպես այդ որոշումը հաստատած անձ:
Երկրորդը, հրամանատարներին իրավունք չունեն դատելու որոշման արդյունքներով, որովհետեւ ոչ մի հրամանատարի կայացրած որոշում, անկախ նրանից, թե ինչ ռանգի է, դեռեւս չի նշանակում 100 տոկոսով իրագործում, որովհետեւ գործ ունենք հակառակորդի հետ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ քո պլանավորած միջոցառումը 100 տոկոսով այնպես չի իրականանալու, ինչպես դու պլանավորել ես: Դրա հմար պատերազմը անընդհատ ղեկավարում են, ոչ թե որոշում եմ կայացնում ու մի կողմ քաշվում: Իմ ասածը վերաբերում է նրան, որ հրամանատարների որոշումը քննարկման ենթակա չէ, եւ դա օրենքի պահանջն է, իմ ցանկությունը չէ»:
Հարցին, թե արդյոք սրանով վարչապետը չի փորձում քաղաքական իշխանությունից պատասխանատվությունը տեղափոխել զինվորականների վրա, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ են ուզում անել, բայց այն, ինչ անում են, կոպիտ սխալ են թույլ տալիս, հատկապես ապագայի համար: Այսօր մեր լավագույն երկու գեներալների դատում են, քրեական գործ է հարուցված: Ո՞վ է մեղադրանք առաջադրել, քննիչը, որը զինվորական գործից ընդհանրապես գաղափար չունի եւ չպետք է ունենա: Հրամանատարներին իրավունք ունեն դատել, եթե նրանք խախտել են օրենքը: Իսկ որոշում կայացնելը օրենքի խախտում չէ՝ անկախ նրանից, թե այդ որոշման արդյունքներն ինչպիսին են:
Մանրամասները՝ News.am–ում։
Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ այո, կարող էր այլ ելք լինել։ Նա նաեւ ասել է, թե տպավորություն է, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Այս հայտարարության շուրջ «Փաստինֆո»— ն մի քանի հարց է ուղղել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին:
-Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամաբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ պատերազմում կարող էր այլ ելք լինել։ Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ,այսինքն, գեներալիտե՞տն է կայացրել այնպիսի որոշումներ, որոնք պարտություն են բերել:
-Էդ հարցն ուղղեք իրավապահ մարմիններին, ես չեմ կարա պատասխանեմ: Հետագայում պարզ կլինի:
-Փաշինյանը նաեւ ասել է, թե տպավորություն էր, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Որտեղի՞ց կարող էին գալ որոշումները:
-Ես չեմ տիրապետում: Իրավաբանների որոշումն ա, տենանք՝ ինչ կպարզեն:
-Դուք ՝ որպես ազատամարտիկ, ի՞նչ եք կարծում, կարող էր պատերազմն այլ ելք ոինենալ, հնարավորություն կա՞ր բեկում մտցնելու:
-Ես չեմ ուզում հիմա էդ հարցին պատասխանեմ, որովհետեւ էդ լուրջ խնդիր ա, ընթացքում ամեն ինչ պարզ կլնի, կընկնի իրա տեղը: սաղ տարվա մեջ չորս մասը իրար դավաճան են գոռում, վերջիվերջո, պտի հասկանանք՝ ով ա ինչ արել, ով ինչ համար պտի պատասխան տա:
-Այսինքն, կարծում եք՝ դավաճանությու՞ն է եղել:
-Եթե երեսունքանի հոգի մարդ ա նստած բարձրագույն սպայական կազմից, ո՞նց կարա չլինի: Երեսունքանի հոգի սպա նստած ա դավաճանության հոդվածով, թող պարզվի՝ ով ա եղել:
-Օրինակ, Լելե Թեփեի օպերացիայից Փաշինյանն էլ է տեղյակ եղել…
Ես չեմ կարա քեզ բացատրեմ քննություն է էթում, ընթացում կերեւա:
-Բայց կարծում եք այդ քննությունն օբյեկտի՞վ կլինի:
-Դե, ասում եմ՝ չորս մասի բաժանած, իրար դավաճան են գոռում, թող պարզեն, եթե կա մեկը, որ ճիշտը գիտի, թող ասի՝ էս մարդն ա արել:
-Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ գործեր են հարուցվել: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եք նա է՞լ պիտի պատասխանատվության կանչվի, եթե գեներալների նկատմամբ հարուցում են:
-Միքայելյան Սասունն էլ լինի, եթե սխալ բան ա արել պտի պատասխանատվության ենթարկվի: Էտի նենց բան չի, 4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա:
-Անգամ Փաշինյա՞նը:
-Ես կռվող տղա եմ, երկիրը կործանվում ա, դու հելել ես՝ ինձի բան ես բացատրում…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.