23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում կամայականորեն մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիների խմբին։
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-գրել է Փաշինյանը:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,-գրել է Փաշինյանը:
ՀՀ ԱԳՆ-ն այլեւս խուսափում է հայտարարել, որ ԼՂ հակամարտության կարգավորման և ԼՂ կարգավիճակի հարցը պետք է տարնաջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից։ Համենայն դեպս՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ձեռնպահ է վերահաստատել ավելի վաղ հնչեցված կարծիքը։
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հրապարակված նախնական տեղեկության համաձայն՝ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվելու է «խաղաղության պայմանագրին» առնչվող հարցեր:
Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտարարվել էր դեռեւս օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցություններից հետո։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»,- նշվում էր Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին պաշտոնապես տարածված հաղորդագրության մեջ:
«Փաստինֆո»-ն նախ բանավոր հարցմամբ էր դիմել ԱԳՆ՝ պարզելու՝ արդյո՞ք «խաղաղության պայմանագիրը» շոշափելու՞ է նաև ԼՂ հակամարտության և կարգավիճակը հարցը՝ նկատի ունենալով, որ արտգործնախարարների մակարդակով քննարկվելու է հենց պայմանագրի նախագիծը, քանի որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ կա գաղափար ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։ Սակայն ԱԳՆ-ից առաջարկել էին դիմել գրավոր հարցմամբ, ինչը ուղարկվել էր դեռեւս 2022 թվականի սեպտեմբերի 12-ին
Գրավոր հարցմամբ ընդամենը խնդրել էին պատասխանել հետեւյալ հարցերին՝
1.Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը, ըստ Բրյուսելում կայացած պայմանավորվածության, պետք է կայանա առաջիկա մեկ ամսում, քննարկվելու են խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր: Խաղաղության պայամանագիրը շոշափելու՞ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման և ԼՂ կարգավիճակի հարցը:
2.Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտնել է, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից. «Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք՝ ինչպես առաջ ընթանալ»: Արդյո՞ք այս հարցը շուրջ Ադրբեջանի հետ ձեռք բերվել է պայմանավորվածություն:
3.Հայկական կողմը մնո՞ւմ է արդյոք իր կարծիքին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբարությունների կարգավորումից:
Գրավոր հարցմանը պատասխանելու համար ԱԳՆ-ից նախ 30 օր լրացուցիչ ժամանակ խնդրեցին:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԳՆ-ն մերժել է պատասխանել, ավելի ճիշտ՝ մեկնաբանություն տալ նշված հարցերի շուրջ՝ հորոդորելով մեր հարցադրումների պատասխանը փնտրել ՀՀ վարչապետի ելույթներում և ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրություններում: Իսկ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա, ավելին՝ Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը՝ համարելով, որ այն լուծված է։
Այդուհանդերձ, Հայաստանը պատրաստակամ է շարունակել բանակցությունները՝ Ադրբեջանի հետ՝ նրանց սկզբունքների շուրջ։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ պաշտոնական Երեւանը հետ է կանգնել իր հայտարարություններից ու «խաղաղության» է գնում բացառապես Ադրբեջանի առաջարկած խաղի կանոններով։
Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ։ Հնարավոր է այն տեղափոխվի նաեւ մեր տարածաշրջան։ Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։
«Աշխարհը փոխվում է։
Փոխվում է Երկրորդ համաշխարհայինից հետո հաստատված, իսկ այնուհետեւ ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւափոխված աշխարհակարգը։
Քիչ առաջ տեղի ունեցավ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի ու Խերսոնի ՌԴ-ին միանալու պայմանագրերի ստորագրումը։
Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ։
Հնարավոր է այն տեղափոխվի նաեւ մեր տարածաշրջան։
Նման պայմաններում հուզական հակառուսական հայտարարությունները մեզ օգուտ չեն տալու։
Ակնհայտ է՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն այսօր մնացել է ռուս խաղաղապահը։
102-րդ ռազմաբազան էլ եղել եւ մնում է թուրքական էքսպանսիան կանխելու հիմնական խոչընդոտը։
Այս ամենը գալիս է հուշելու,որ Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում այս հակամարտությունում Ռուսաստանի անհաջողությունը։
Իսկ եթե պոպուլիստների ու հակառուսականության քարոզիչների փոխարեն ունենայինք նորմալ իշխանություն,ապա կարելի էր ինքնորոշման իրավունքի հաղթարշավը հետխորհրդային տարածքում օգտագործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ։
Իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ամենախորը եւ ամուր հիմքերն ունի, որից նիկոլականները վաղուց հրաժարվել են»,-գրել է նա։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն զինվորական բժիշկ, մայոր Ջեյմի Լի Հենրիին և նրա կնոջը՝ բժիշկ Աննա Գաբրիելյանին, մեղադրել է դավադրության, մասնավորապես՝ գաղտնի տեղեկատվությունը ռուսական իշխանություններին փոխանցելու համար, գրում է bbc.com-ը:
Ամուսինները ծրագրել էին Ռուսաստանին փոխանցել ամերիկյան ռազմական հոսպիտալի հիվանդների մասին գաղտնի տեղեկությունները։ Նրանք ռուսական կողմի ներկայացուցչին (իրականում եղել է ՀԴԲ-ի գաղտնի գործակալ) ասել են, որ իրենց հիմնական շարժառիթը Ռուսաստանի հանդեպ հայրենասիրական զգացմունքներն են։ Մեղադրյալների փաստաբանները, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս պատմությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մայոր Հենրին դարձել է ԱՄՆ բանակի առաջին ծառայող սպան, որը հայտարարել է, որ տրանսգենդեր է այն բանից հետո, երբ 2015 թվականին նրան օրինականորեն թույլ են տվել փոխել անունը և սեռը: Նույն թվականին Հենրին և Գաբրիելյանն ամուսնացել են:
Ըստ դատախազների՝ զույգը, հայրենասիրական նկատառումներից ելնելով, ցանկացել է օգնել Ռուսաստանի կառավարությանը «տեղեկություն ստանալ ԱՄՆ բանակի և կառավարության հետ կապված անձանց առողջական վիճակի մասին»։
Մայոր Հենրին ծառայել է Հյուսիսային Կարոլինայի «Ֆորտ Բրեգ» խոշոր ռազմաբազայում: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա մտադրվել էր օգտագործել գաղտնի տեղեկատվության հասանելիության իր իրավունքը՝ «Ֆորտ Բրեգ» հիվանդանոցի, ինչպես նաև մեկ այլ բժշկական հաստատության հիվանդների բժշկական քարտերին ծանոթանալու համար:
Բժիշկ Գաբրիելյանն իր հերթին աշխատել է Բալթիմորի «Ջոն Հոփկինս» հիվանդանոցում և, ենթադրաբար, մի քանի ամիս առաջ՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումն սկսելուց հետո, նա իր օգնությունն է առաջարկել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։
Օգոստոսի կեսերին Գաբրիելյանի հետ կապվել է մի մարդ, որը պնդել է, թե Ռուսաստանի դեսպանատան աշխատակից է, բայց իրականում նա գաղտնի ՀԴԲ գործակալ էր:
Հանդիպման ժամանակ, ըստ մեղադրական եզրակացության, բժիշկ Գաբրիելյանը գործակալին ասել է, որ «Ռուսաստանի նկատմամբ հայրենասիրության զգացումով դրդված՝ նա պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն, նույնիսկ եթե դա իր համար նշանակում է աշխատանքից ազատում կամ ազատազրկում»։
Գաբրիելյանը մեղադրվում է կողակցին ևս դավադրության ներգրավելու և գործակալին ասելու համար, որ գիտի, թե ինչպես են պատրաստում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար նախատեսված զինվորականներին։
Նույն օրը նոր հանդիպման ժամանակ մայոր Հենրին գաղտնի գործակալին ասել է, որ ինքը նույնպես դրդված է Ռուսաստանի հանդեպ հայրենասիրության զգացումով և որ պատրաստ է միանալ ռուսական զինված ուժերին:
Միևնույն ժամանակ, մայորը մտահոգություն է հայտնել Ամերիկյան առողջության ապահովագրության շարժունակության և հաշվետվողականության ակտի (HIPAA) հնարավոր խախտման վերաբերյալ, ինչի համար, փաստորեն, այժմ այս զույգը մեղադրվում է։
Սակայն բժիշկ Գաբրիելյանը, ըստ երևույթին, նման մտավախություն չուներ, և արդեն օգոստոսի վերջին նա գործակալին փոխանցել է գաղտնի տեղեկությունների մի մասը։
Չի կարելի իրական գործող եռակողմ պայմանավորվածությունները փոխարինել ինչ-որ երեւակայական բանով։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի կամ այլ կազմակերպության դիտորդներ։
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ հակամարտության կարգավորմանը կօգնի միայն եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացումը։
«Անդրկովկասում իրավիճակն փորձում են ապակայունացնել արտատարածաշրջանային խաղացողները»,- հավելել է Զախարովան:
Գեղարքունիքի 12 բնակավայր թիրախավորվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին Գեղարքունիքի մարզում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ընթացքում ասաց Գնել Սանոսյանը։
Սանոսյանն ընդգծեց, որ ակնհայտ է, որ թշնամին մեր քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորել է։
«Այդ մասին է խոսում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների քանակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում կա չորս զոհ և վեց վիրավոր։ Բազմաթիվ ենթակառուցվածքներ, ընդ որում, տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտների՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ կամ արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ, որոնք բավականին լայն աշխարհագրություն ունեն, համատարած բնույթ է կրել քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Կա նաև ջրամբարի հրթիռակոծման դեպք՝ Կեչուտի ջրամբարի մասին է խոսքը, շտապօգնության մեքենաների»,- ընդգծեց Սանոսյանը՝ արձանագրելով, որ հրթիռակոծվել է նաև Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն դեպի Իրան բավականին մեծ քանակով էլեկտրաէներգիա է արտահանում և կարող է թվալ, թե պատահաբար է հրթիռակոծվել էլեկտրահաղորդման գիծը, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ գծին՝ այն վերականգնելու, ամեն անգամ, երբ մասնագետները մոտենում էին գծին, հրթիռակոծում էին, ինչի հետևանքով մեր մասնագետները վերադառնում էին և, էլեկտրաէներգիայի ավելցուկի հետևանքով ստիպված եղանք Ատոմակայանի, Երևանի ՋԷԿ-ի հզորությունն իջեցնել։ Սանոսյանն ընդգծեց՝ դիտավորյալ խախտել են մեր էներգետիկ համակարգը և ժամեր շարունակ չէին թողնում, որպեսզի վերականգնեինք։
երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել. որո՞նք են նրա կողմից հնչեցված հիմնական 10 մեսիջները:
Մեսիջ առաջին
Արցախի այսօրվա վիճակը անվտանգության տեսակետից դժվարին է, բայց անելանելի չէ, եթե մենք ունենանք կամք չհրաժարվել մեր նպատակներից: Սակայն ներկայիս ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից, իսկ Արցախի իշխանություններն այս իրավիճակում փորձում են գոյատևման իրենց լուծումները փնտրել:
Մեսիջ երկրորդ
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում՝ ՄԱԿ-ի ամբիոնից փաստացի խոստովանեց, որ իր «խաղաղության դարաշրջանի» ծրագիրը ձախողվել է: Որից բխում է, որ երկրին անհրաժեշտ է նոր ղեկավար և նոր բանակցող:
Մեսիջ երրորդ
Ոչ թե պետք է տեր ման գալ դրսում սեփական խնդիրները լուծելու համար, այլ փորձել ինքնուրույն պաշտպանության օրակարգ ձևավորել, որից հետո գտնել դաշնակիցներ: Միայն այդ պայմաններում մեզ կաջակցեն, իսկ քաղաքական մուրացկանին ոչ ոք չի ցանկանա օգնել: Մեծ քաղաքականության մեջ դա բնական օրինաչափություն է:
Մեսիջ չորրոդ
2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո անցել է երկու տարի, սակայն Փաշինյանի իշխանությունը գրեթե ոչինչ չի արել երկրի անվտանգությունը ուժեղացնելու համար, հույսը դնելով Ալիևի հետ «խաղաղության դարաշրջան» կերտելու վրա:
Սակայն Ադրբեջանը տեսնելով այս իրավիճակը էլ ավելի է մեծացրել իր ճնշումները Հայաստանի վրա բոլոր բնագավառներում, սկսած դիվանագիտական ոլորտից, վերջացրած սահմանի վրա ճնշումների ուժեղացմամբ:
Մեսիջ հինգերոդ
Այսօր Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է, նաև մեր պարտության պատճառով 2020 թվականի պատերազմում: Բացի այդ դրան ավելացել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի գործոնը: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք Մոսկվայից և տեր ման գանք ԱՄՆ-ում, կամ Ֆրանսիայում: Վերջիններս զորքեր չեն ուղարկի մեր տարածաշրջան, հերիք է դիտարկել մեր տարածաշրջանի քարտեզը և ամեն ինչ պարզ կլինի:
Մեսիջ վեցերորդ
Այսօր գետնի վրա մեզ կարող են աջակցել միայն Ռուսաստանը և Իրանը: Ընդվորում Իրանը կարող է նույնիսկ զորքով աջակցվել, ի տարբերություն Մոսկվայի, քանզի իր երկրի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, մեր հարավային սահմանների պաշտպանության հարցում:
Մեսիջ յոթերորդ
ՀԱՊԿ-ը այսօր չի կարող աջակցել մեզ ռազմական տեսանկյունից, սակայն այդ կառույցից դուրս գալը սխալ կլինի մի շարք պատճառներով: Նախ այդ խողովակով ստանում ենք էժան զենք և զինամթերք: Իսկ այն տեսակետը, թե այդ կառույցի անդամակցությունը խանգարում է մեզ զենք գնել այլ երկրներից սուտ է: Իր տաս տարվա կառավարման ընթացքում Հայաստանը զգալի քանակի զենք է գնել նաև այլ երկրներից:
Մեսիջ ութերորդ
Որպեսզի մենք դուրս գանք այս իրավիճակից երկրի համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխվի բանակցողը: Բայց դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է այդ խնդրի լուծման համար: Նոր բանակցողը պետք է հանդես գա գործողության նոր առաջարկով, որին էլ ինքը՝ Քոչարյանը կարող է աջակցել: Ընդ որում այդ փոխզիջումային ֆիգուրը կարող է առաջարկվել նույնիսկ իշխանության կողմից:
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել ազգային համերաշխության նոր իշխանություն:
Մեսիջ իններորդ
Ինքը՝ Քոչարյանը, չգիտի թե ինչու «Դիմադրության շարժումը» հաջողության չհասավ, հենց դրա պատճառով էլ նա չի մերժում այլ ֆորմատների առաջ գալը, եթե դա կօգնի երկրին այս իրավիճակից դուրս գալու համար:
Մեսիջ տասերրորդ
Երեք նախագահների ֆորմատից ՀՀ երկրորդ նախագահն շատ մեծ սպասումներ չունի, սակայն միաժամանակ հույսը չի կորցնում, որ այդ ֆորմատում էլ հնարավոր կլինի լուծումներ գտնել: Բայց բացառում է, որ նախագահները համաձայնվեն համախմբվել կապիտուլյացիայի թղթի շուրջ:
Մոսկվայում մասնավոր ինքնաթիռներում տեղերի պահանջարկը մեծացել է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին զորահավաք անցկացնել, ինչից հետո հարուստ ռուսները երկրից դուրս գալու ելք են փնտրում այն լուրերի ֆոնին, որ իշխանությունները մտադիր են փակել սահմանները մոբիլիզացիոն տարիքի տղամարդկանց համար, գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
Նշվում է, որ ուղևորները հիմնականում մեկնում են Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան՝ երկրներ, որոնք թույլ են տալիս ռուսաստանցիներին մուտք գործել առանց այցագրի: Նրանք վճարում են 20 000-ից մինչև 25 000 ֆունտ ստերլինգ մասնավոր ինքնաթիռում տեղի համար, մինչդեռ ութ տեղանոց ինքնաթիռի վարձակալության գինը տատանվում է 80 000-ից մինչև 140 000 ֆունտ ստերլինգ, ինչը մի քանի անգամ ավելի թանկ է, քան սովորական գնից, գրում է պարբերականը:
«Իրավիճակը բացարձակապես խելահեղ է այս պահին», — ասել է Your Charter բրոքերային ընկերության տնօրեն Եվգենի Բիկովը:
«Օրական 50 հարցում էինք ստանում. հիմա մոտ 5000 է», հավելել է նա:
Բիկովի խոսքով՝ իր ընկերությունը սկսել է վարձակալել ավելի մեծ կոմերցիոն ինքնաթիռներ՝ փորձելով բավարարել պահանջարկը և նվազեցնել գները:
«Սակայն մենք պարզապես չենք կարող գտնել բավարար տեղեր բոլորի համար», — ասել է նա՝ հավելելով, որ վարձակալված կոմերցիոն ինքնաթիռի ամենաէժան տեղը Երևան մեկնելու համար արժե մոտ 200 000 ռուբլի:
FlightWay ընկերությունը, որն առաջարկում է մասնավոր ինքնաթիռներով թռիչքներ, հայտնել է, որ միակողմանի թռիչքների հայտերի աճ է նկատվում դեպի Հայաստան, Թուրքիա, Ղազախստան և Դուբայ:
«Պահանջարկն աճել է 50 անգամ»,- ասել է ընկերության ղեկավար Էդուարդ Սիմոնովը։
The Guardian-ը գրում է, որ միայն հարուստները չէ, որ ցանկանում են օգտվել մասնավոր ինքնաթիռներից, որոշ ընկերություններ վարձակալում են ինքնաթիռներ՝ իրենց անձնակազմի արական սեռի ներկայացուցիչներին ՌԴ-ից դուրս հանելու համար: Ըստ ռուսական «Կոմերսանտ» բիզնեսի, Մոսկվայում տեսախաղերի նախագծման մի ընկերություն վարձել է մի ամբողջ ինքնաթիռ՝ աշխատակիցներին երկրից դուրս բերելու համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել Հայաստանի իշխանություններին «իրական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե զբաղվել բանակցային գործընթացի իմիտացիայով»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնողն է՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության խստիվ պահպանման հիման վրա։
«Կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները, կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման։ Հայաստանը վերջապես պետք է դադարեցնի բանակցությունները կեղծելը և իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի․ տարածաշրջանի խաղաղ զարգացմանն այլ այլընտրանք չկա», – հայտարարել է այն երկրի արտաքին գործերի նախարարությունը, որի բանակը երկու շաբաթ առաջ ագրեսիա էր իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ չսադրված ռազմական ագրեսիային: Խոսելով նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման, ինչպես նաև կողմերի՝ խաղաղության հաստատման հարցում իսկապես հետաքրքրված լինելու մասին՝ Փրայսն ասել է ամերիկյան կողմի համար կարևոր էր կողմերի միջև հանդիպում կազմակերպելը:
«Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու առաջնորդների հետ, բայց սա բռնությունների վերջին բռնկումից հետո երկու արտգործնախարարների միջև առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր: Պետքարտուղարը երկու ղեկավարներին նշել է հրադադարի պահպանման կարևորությունը, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու սրան երկկողմ, բազմակողմ (ձևաչափերով), գործընկերների հետ միասին: Սա ներառում է մեր աջակցությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ առաջներդների միջև հանդիպում կազմակերպելու ջանքերին:
Նրանք այդ հանդիպման ընթացքում քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, և պետքարտուղարն առաջարկել է կողմերին մտքեր փոխանակել, թե ինչպես բովանդակալից առաջ տանել խաղաղ գործընթացը մինչև ամսվա վերջ:
Մեր ուղերձը տևական ժամանակ հետևողական է. մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքերը, կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա հասկացրել ենք մասնավոր կերպով: Մենք դա նաև հրապարակայնորեն հայտնել ենք, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, ներառյալ բարձր մակարդակներով, ներառյալ անցյալ շաբաթ Նյու Յորքում՝ երկու երկրների հետ, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար և դրան կարելի է հասնել. այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- եզրափակել է Փրայսը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.