23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօրվա Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնար է։ Մենք պետք է պատրաստվենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, որն ամեն վայրկյան կարող է թակել մեր դուռը։ Մենք չպետք է խուսափենք պատերազմի մասին մտածելուց, այլ պետք է տրամադրվենք, որ այն անխուսափելի է։ Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, օրակարգը պետք է լինի ոչ թե խաղաղ, այլ պետք է կապվի պատերազմին նախապատրաստման հետ։
«Ոչ մի փաստաթուղթ չի ապահովի Հայաստանի անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի նույն հայտարարության տակ գերտերության ստորագրությունն է, բայց նույնիսկ հումանիտար խնդիրները չեն լուծվում»,- պարզաբանեց նա։
Ոսկանյանը կոչ արեց սերտ համագործակցել Իրանի եւ Հնդկաստանի հետ, որոնք զսպում են Ադրբեջանի ախորժակները՝ միաժամանակ ընդգծելով. «Ուզու՞մ ենք արդյոք շարունակել ունենալ պետության կարգավիճակ։ Եթե այո, ապա նման ցանկությունները անհամատեղելի են օտար պետության, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի բանակին ապավինելու մտքերի հետ։ Մեր խնդիրների արմատը ոչ թե Իրանում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում է, այլ մեր մեջ է»։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ արևմտյան մոտեցումները լիովին հավասարակշռված չեն: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ՝ մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք դեմ ենք. հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի տարր՝ մանևրումներ, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման։ Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք հանգեցնում են շոշափելի դրական արդյունքների։ Եվ մենք բոլորս գիտենք, թե որն է դրական արդյունքը՝ իրավիճակի կայունացումը։ Եվ դրա համար մենք միջնորդական դեր ենք կատարում, ամեն ինչ արել ենք, որպեսզի կողմերը մշակեն ու կնքեն եռակողմ պայմանագրեր, և որ ամենակարեւորն է՝ միտված ենք դրանց իրականացմանը։
Բոլոր հարցերի բոլոր պատասխանները կան: Դե, իհարկե, կարող են լինել ավելի շատ հարցեր, բայց հիմնական հարցերի պատասխանները կան: Սա պետք է իրականացվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում։ Եվ, ճիշտն ասած, ես նույնիսկ չեմ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է խաղաղության միջնորդ անվանել», — ասել է Զախարովան։
Ես ուզում եմ հստակ արձանագրել․ արդյո՞ք ՀՀ որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և որ իշխանությունն է ճանաչել։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։
Այս մասին Աժ–ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ես ելույթ եմ ունեցել այդ թեմայով մեկ ժամ, և որևէ մեկը բովանդակային հակադարձում չի արել։ Ավելին ասեմ, Վարդան Օսկանյանն է եղել, որ Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ, և Հայաստանի Հանրապետությունը Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել։ Այո, մինչև այսօր չի կարողացել հաղթահարել, և մենք պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները մենք գուցե երբևէ չկարողնանք հաղթարարել, մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ Հայաստանի Հանրապետւթյունը։ Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան։ Դա տեղի է ունեցել 2007 թվականին, և Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյան էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս»։
ԱԺ նիստերի դահլիճում Փաշինյանին ուղղեցին, նշելով որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ղարաբաղն են ճանաչել, դա դեռ լեզվի սայթաքում չէ, ուրիշ խորքեր էլ կան, եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասացի։ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելով 1998–ին՝ բանակցային գործընթացից»։
Ըստ Փաշինյանի՝ հիմա իրենք պայքարում են այդ որոշումների դեմ․«Արդյո՞ք հաջողել ենք, ոչ, չենք հաջողել, և ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու, բայց այդ ու՞մ վրա եք փորձում բարդել»։
Սահմանին այս պահին հարաբերական անդորր է, երբեմն սադրանքներ իրականացնում են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Թշնամին փորձելու է անընդհատ իր օրակարգն առաջ տանել՝ կլինի միջանցքի հարցով, թե այլ հարցով։ Արվող գործողությունները բազմաբնույթ են եւ բազմաշերտ են՝ սկսած անվտանգային հարցերից, ավարտած՝ դիվանագիտականով»,- ընդգծեց Խաչատրյանը։
Հարցին՝ պատերազմից հետո ինչո՞ւ բնագիծ չկա, պատգամավորն ասաց. «Այո, Արցախում երկրորդ, երրորդ շերտ բնագծեր չեն եղել։ Պատերազմից հետո սահմանային ծավալները ամբողջապես փոխվել են, եւ բնագծերը նոր են սկսել կառուցվել։ Բավականին մեծ աշխատանք է իրականացվել, այդ թվում՝ ինժեներական»։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում Իշխանասարի դիրքերից մեկում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինծառայողներին գնդակահարելուն՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Անհամաչափ ուժերի արդյունքում։ Այսօր Ադրբեջանի նկատմամբ մեր ուժերն անհամաչափ են»։
Անդրադառնալով ադրբեջանական խմբերի՝ Ջերմուկում շրջափակման մեջ գտնվելուն՝ Խաչատրյանն ասաց, որ խմբերը շարունակում են մնալ այնտեղ. «Ջերմուկի հատվածում, որտեղ որ ներթափանցել են, հիմնականում այդ դիրքերն էլ զբաղեցնում են։ Այդ պատճառով մեր դիվանագիտական կորպուսը ամբողջությամբ աշխատում է, որպեսզի այդ օկուպացված տարածքները մեկ օր առաջ լքեն։ Թշնամիները շրջափակման մեջ են, թե՝ ոչ, էական չէ այդքան։ Երբ մարտական գործողությունների անհրաժեշտություն լինի վարել, այդքան էլ հաշվի չի առնվելու՝ ով է շրջափակման մեջ, ով՝ ոչ. արվելու է բոլորի հանդեպ, բոլորի, նրանք, ովքեր օկուպացրել են մեր տարածքները, բայց դա չպետք է ծնի լայնածավալ մարտական գործողություններ»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ իր երկիրը մասնակցում է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը:
Այդ մասին նա հայտարարել է ռազմական անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը մեր մասնակցությանը, ապա, այո՛, մենք մասնակցում ենք: Մենք չենք թաքցնում դա: Բայց մենք ոչ մեկի չենք սպանում: Մենք ոչ մի տեղ չենք ուղարկում մեր զինվորականներին: Չենք խախտում մեր պարտավորությունները»,-հայտարարել է Լուկաշենկոն:
«Մեր մասնակցությունն այն է, որպեսզի թույլ չտանք այդ հակամարտության տարածմանը առաջին հերթին Բելառուսում: Երկրորդ հերթին, թույլ չտալ ռազմական հատուկ գործողության անվան տակ՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կողմից Բելառուսին հարված հասցնելը: Ինչպես ասել եմ, Բելառուսի տարածքում ոչ ոք չի կրակի ռուսների թիկունքին: Ահա մեր մասնակցությունը»,-ընդգծել է նա:
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու համառոտ հրապարակել է տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլիի հետ։
Նրանք քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների մասնակցությամբ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև «Հավերժություն-2023» և «Կովկասյան արծիվ-2023» համակարգչային հրամանատարաշտաբային վարժանքների կազմակերպումը։
Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի պետ, գեներալ-մայոր Ֆիզուլի Սալահովը հայտնել է, թե ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցել է թուրքական ձևաչափին։ Ուսուցումը, ծրագրերը, սարքավորումները, անձնակազմի կառուցվածքը, կառավարումն արդեն նոր ձևաչափի մեջ է։
Թուրքիայի, Ադրբեջանի, Կատարի, Ղազախստանի, Պակիստանի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ Անկարայում անցկացվել են «Sonsuz Kardeşlik-I» համատեղ զորավարժություններ։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուղղաթիռային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական կրակով վարժանքներ են անցկացվել։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե իրենք միշտ աջակցելու են Ադրբեջանին։
Հոկտեմբերի 3-ին Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բենիամին Գանցի գլխավորած պատվիրակության հետ։ Գանցի հետ հանդիպել է նաև Ալիևը և քննարկել է երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության հարցը։
Հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող զարգացումների մասին
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, թե ուժի գործադրումը չի կարող լուծում լինել, հարկ է անհապաղ վերսկսել Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը։ Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է, թե Միացյալ Թագավորության կառավարությունը հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։
Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը և կոնգրեսական Աննա Էշուն: Իսկ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երկկուսակցական բանաձև է ներկայացրել, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից ապօրինի եւ անհիմն հարձակումը հայկական տարածքի վրա եւ կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում։
Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները այցելել են Գեղարքունիքի մարզ: Նրանց թվում են եղել ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:
Նրանք տեղում ծանոթացել են քաղաքացիական բնակչությանը, օբյեկտներին, ենթակառուցվածքներին, հանրակրթական և այլ նշանակության օբյեկտներին հասցված վնասներին: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին։
Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն է ընդունվել, որում Անկարան աջակցություն է հայտնել Ադրբեջանին։ Միջազգային ճգնաժամային խումբը (ICC) հրապարակել է նյութ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացման մասին՝ նշելով Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի տարածքները գրավելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման նպատակով նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։
Լեհաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Ռաու Զբիգնևը և Կատարին Կոլոննան հեռախոսով քննարկել են ԵԱՀԿ-ի կողմից հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հարցը։
Գերիների սպանության տեսանյութի մասին
Տելեգրամ ալիքներում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինծառայողների: Այդ տեսանյութը Հայաստանը ներկայացրել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան։
Տեսանյութին է անդրադարձել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և իր թվիթերյան էջում գրել է, թե պետք է հետաքննություն անցկացվի և մեղավորները պետք է պատժվեն:
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։
Իսպանացի առաջատար վերլուծաբաններ, գիտավերլուծական կենտրոնների ղեկավարներ Պեդրո Բանյոս Բախոն, Էդուարդո Սալդանյան, Ֆերնանդո Արանկոնն իրենց գրառումներով դատապարտել են ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ գերիների սպանության տեսանյութը, կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին վերլուծել այն ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից:
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ իր հայտարարությունում նշել է, թե ակնկալում է՝ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։
ԵՄ-ն կոչ է արել Բաքվին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդկահարությունը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, թե Փարիզը ցնցված է Ադրբեջանի բանակի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունից։ Հունաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատիժը։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը հայտարարել է, թե ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կովսական (Զանգիլանի) օդանավակայանում սահմանային անցակետի բացման համար։
Սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան Հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Վարանդա (Ֆիզուլի)։ Իսկ Շուշիում Ալիևը և Ալիևան ծանոթացել են նոր բնակելի համալիրի, «Շուշա» հյուրանոցի և թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։
Ադրբեջանի գիտության և կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը հայտարարել է, թե առաջիկայում շահագործման կհանձնվեն Շուշիում, Ակնայում, Ջրականում (Ջաբրայիլում) կառուցված դպրոցները։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե 2022-2026 թթ․-ին նախատեսվում է շուրջ 66 հազար բնակիչների վերաբնակեցում Ղարաբաղում։ Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Էլչին Զեյնալովը հայտարարել է, թե իրենք պլանավորում են յակեր գնել Տաջիկստանից՝ Ղարաբաղում դրանց բուծումը կազմակերպելու համար։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
Իլհամ Ալիևը հայտարարել է մինչև 2027 թ-ն Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ 2021 թ-ին ադրբեջանական գազի արտահանումը կազմել է մոտ 19 միլիարդ խորանարդ մետր, որից 8,2 միլիարդը հասել է Եվրոպա։ Այս ցուցանիշը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Սկսվել է Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման գծի կոմերցիոն (IGB) շահագործումը, որը Բուլղարիային թույլ կտա ստանալ ադրբեջանական գազ, որն արտահանվում է ադրբեջանական «Շահ Դենիզ-2» գազային կոնդենսատային հանքավայրից։
Բուլղարիայի էներգետիկայի և ջրի կարգավորման հանձնաժողովը տեղեկացրել է, թե Հունաստանի հետ փոխկապակցիչի գործարկման պատճառով Բուլղարիայում գազի մեծածախ գինը միանգամից իջել է 34 տոկոսով։
Սոֆիայում IGB գազատարի բացման արարողությունից առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-ի իր էջում գրել է, թե Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման համակարգը առանցքային նախագիծ է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, թե Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչը չափազանց կարևոր է Սերբիայի համար։ Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ևս կարևորել է գազատարի գործարկումը:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, թե IGB փոխկապակցիչը էներգետիկ կամուրջ է, որն էլ ավելի կմոտեցնի Հունաստանին և Բուլղարիային։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ընդգծել է, թե առաջիկա տարիներին Ադրբեջանից Եվրոպա արտահանվող գազի ծավալը կկրկնապատկվի։
Այլ թեմաներ
Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել Իրանի դեսպանատան դիմաց։ Մի քանի տասնյակ ցուցարարներ վանկարկել են՝ «Ազատություն Հարավային Ադրբեջանին», «Հեռացի՛ր, մոլլաների ռեժիմ», «Մա՛հ Իրանին», «Հեռացի՛ր, բռնապետ»։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։
Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Մանուկյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Թղթե՞ շերեփ, թե՞ երկաթե
Երեկ ոչ միայն մենք, նաև ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցիների հերթական վայրագությանը հայ գերիների նկատմամբ։
Այժմ պահանջում են այդ տեսանյութի հանցակիցներին պատժել` որպես ռազմական հանցագործներ։
Եկեք խոստովանենք, որ դա ինքնախաբեություն է։ Խնդիրը միայն այդ խումբը չէ։ Դա ադրբեջանական պետական քաղաքականություն է։ Ադրբեջանի ողջ ժողովուրդն իր իշխանության քարոզչության տակ տասնյակ տարիների ընթացքում դարձել է մի վայրենի գազան, որը մինչև վերջ ուզում է հոշոտել հայերին։ Ու այսօր, խոսելով խաղաղության պայմանագրերի մասին, նրանք զուգահեռաբար հոխորտում են, որ հասնելու են մինչև Երևան:
Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։
Մեր հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան, այսինքն ու՞մ լծի տակ ավելի լավ կլինի, ո՞վ մեզ ավելի լավ կպաշտպանի։ Բայց հիմնական հարցը դա չէ. հիմնական հարցն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք մեզ պաշտպանել, մենք նման խնդիր դնու՞մ ենք մեր բանակի և մեր ժողովրդի առաջ, քանի որ մեր դեմ կանգնած է կատաղի թշնամի։
Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։
Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ»:
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաալիքն այսպես է բնութագրել վերջին իրադարձություններից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ իր հարցազրույցը, որն արվել է հայ պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Ըստ Fox News-ի՝ հայ պաշտոնյաները «անհանգստացած են», որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանի հակառակորդին՝ Ադրբեջանին:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նախորդ շաբաթ մի շարք կարևոր հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, Պաշտպանության դեպարտամենտի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Fox News-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին «նոր բան չէ», դա «երկար պատմություն է», որի մասին Հայաստանը բարձրաձայնել է Մոսկվայի առջև:
«Դա հրապարակային տեղեկություն է: Այո՛, դա ճիշտ է: Եվ դա շատ է անհանգստացնում մեզ: Դա նոր բան չէ», — ասել է Արմեն Գրիգորյանը Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների մասին:
Հարցազրույցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-14-ին իրականացված ռազմական ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի և դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից:
Անտեր ենք մնացել, պետությունը զավթում են. ՀՀ սահմանին զորք են կուտակել Իրանը, Թուրքիան,Ադրբեջանը, Ռուսաստանի զորքն էլ Հայաստանում է վաղուց. Ղազարյան (տեսանյութ)
Անտեր ենք մնացել, պետությունը զավթում են, — ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է հանրային գործիչ Էդգար Ղազարյանը` նշելով, որ մեր սահմանների մոտ է ոչ միայն Ադրբեջանի զորքը, այլ նաեւ զորք է կուտակել Իրանը, Թուրքիան, Ռուսաստանի զորքն էլ վաղուց Հայաստանում է:
Նրա արձանագրմամբ` 4 օտար պետության զորք կուտակված է ՀՀ սահմանների մոտ ու կայծի են սպասում:
Մանրամասները` տեսանյութում:
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։
«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների եւ իշխանությունների կողմից»,- գրել է Բուիսոնը։
Ադրբեջանցի զինվորների կողմից չորս անզեն հայ գերիների մահապատիժը պատկերող սարսափելի տեսանյութ տարածվում է Telegram-ի ալիքներում։
Ավելի վաղ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ մեղավորները պետք է պատժվեն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, ադրբեջանական զինուժը սահմանի արեւելյան ուղղությամբ սկսել էր ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել էր երեք հայ զինծառայող։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.