23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Փաստինֆո»-ն գրում է․
44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանամության կարգից։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացրել են, որ 261 մասնակից, ովքեր ստացել էին հաշմանդամության 3-րդ կարգ, վերափորձաքննության ժամանակ զրկվել են կարգից, եւս 16 հոգի զրկվել են կարգից՝ մինչ այդ ունենալով հաշմանդամության երկրորդ կարգ։ Իսկ 128 հոգու հաշմանդամության կարգը 2-րդ-ից իջեցվել է 3-րդ:
Նշենք, որ 44-օրյայի ժամանակ հաշմանդամ դարձած տղաների հաշմանդամության կարգը տրվել է՝ հիմք ընդունելով 2003թ. հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները:
Ինչպես «Փաստինֆո»-ին հաղորդել են աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից, 2023 թվականի փետրվարի 1-ից արդեն անձի հաշմանդամության սահմանման գործընթացն իրականացվելու է այլ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի միջոցով:
«Վերոգրյալի հիմքով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման հավելվածով հաստատվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, իսկ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման հավելվածով՝ հաստատվել անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները»,-նշված է նախարարության պատասխան գրության մեջ:
Այսինքն՝ հետայսու ևս հաշմանդամության կարգ սահմանելիս հաշվի չի առնվելու՝ շահառուն ռազմական գործողությունների ժամանա՞կ է հաշմանդամ դարձել, թե՞ այլ պայմաններում: Հաշմանդամության կարգ սահմանելու հիմքում բոլոր դեպքերում դրվելու են նույն չափորոշիչները:
«Անձի հաշմանդամության սահմանման չափորոշիչները բխում են հաշմանդամության սահմանումներից և դիտարկվում են անձի օրգանիզմի ֆունկցիաների, անձի գործունեության և մասնակցության սահմանափակումների համատեքստում և չեն կարող կախված լինել ռազմական գործողություններին մասնակցելու հանգամանքից»-ասված է նախարարության գրության մեջ:
Ինչպես նշված է 2023թ. փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող որոշման հավելվածում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր առանձին դեպքի համար ձևավորվելու է գնահատող նոր հանձնաժողով։ Գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ընտրվելու են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից:
Համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» որոշման՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող ամբողջ փաստաթղթաշրջանառությունը 2023 թվականի փետրվարի 1-ը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ «e-disability» էլեկտրոնային համակարգի օգնությամբ:
Վերջինիս նախագծումը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ մինչև 2023 թվականի հունվարի 10-ը՝ հասցնել ապահովել փորձնական կիրարկումը և ներդրումը։
Ա՛յ ընկերներ․ Սեպտեմբերի 27-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը հանդիպել եւ արդյունքում «ստացել» են մի փաստաթուղթ, որը այնուհետ Պրահայում դրվել է Փաշինյան-Ալիեւ բանակցությունների սեղանին։ Չե՞ք տեսել, դե նայեք։ Երեկ արտահոսքի արդյունքում բացահայտվել է այդ փաստաթուղթը։ Դատելով նրանից, որ այն լայնորեն տարածվել է, բայց չկա որեւէ հերքում, ստացվում է որ, այդ թուղթը խիստ հավաստի է։
Ամենանընդունելի կետերից ընդամենը մեկը․
«Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ — ի բնակիչների իրավունքների եւ անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»։
Փաշինյանը գնում է ու ակտիվ հանդիպումներ ունենում Ալիեւի հետ, որպեսզի արցախցիները դառնան էթնիկ փոքրամասնություննե՞ր, Ադրբեջանի մարզերից մեկո՞ւմ, ընդամենը ներկայացուցիչ ունենան, որը քննարկում կանցկացնի Ալիեւի նշանակված ներկայացուցչի հետ։
Նիկոլը հարցազրույցում ասում է՝ թող Արցախը բանակցի Ադրբեջանի հետ, Արցախի բարձր պաշտոնյաներն ասում են՝ պատրաստ ենք ուղիղ բանակցել։ Ո՞ւմ հետ եք բանակցելու, Ալիեւի՞։ Իսկ մի գուցե ժպտացող ու կացինը ձեռքին Ռամիլ Սաֆարովի՞։ Մի հատ ինչ-որ «ճ» կլասի ներկայացուցչի՞։ Ու քննարկելու եք ոչ թե որպես Արցախի տեր, այլ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնություն՝ ընդամենը ինչ-որ իրավունքներ ունենալու համար։ Դա էլ հարց է՝ ձեզ տալո՞ւ են այդ իրավունքները, թե ոչ։ Վստահ կարող եք լինել՝ չեն տալու։ Ավելին, մուռ են հանելու նախորդ 30 տարին նվաստացած լինելու համար։ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները շատ ավելի մեծ իրավունքներ ունեն, քան ունենալու են Ադրբեջանում հայերը։ Քրդերը, եզդիները, որոնք մեզ մոտ ունեն կազմակերպություններ, խորհրդարանում ներկայացուցիչներ, դուք ոչինչ չեք ունենալու, ընդամենը ներկայացուցիչ, որը պետք է քննարկում անի ձեր իրավունքների վերաբերյալ։
Ի՞նչ կարգավիճակ, անվտանգություն, իրավունքներ, ոչինչ էլ չեն բանակցել, ոնչինչի էլ չեն կարողացել հասնել։ Կարող էին անգամ չգնալ բանակցելու, կարող է ավելի լավ տարբերակ լիներ։
Շեշտում եմ․ սա Միացյալ Արեւմուտքի քավորությամբ միջնորդած տարբերակն է։ Էն որ բերեցին Փելոսիին ու սարքեցին ամենայն հայոց փրկիչ, դրոշները սաղ քաղաքով մեկ տնկեցին (անգամ Հայաստանի անկախության օրը Ամերիկայի դրոշներն էին ծածանվում մեր երկրում), օրումեջ Բլինքենի հետ ա խոսում, Արարատը Բայդենի հետ ա նկարվում, ասացին վերջ՝ ռուսներին պասլատ անենք, ընդունենք Արեւմուտքին, Եվրոպային, այ էս ա»,- գրել է նա։
«Չինաստանից Եվրոպա գնացող Միջին միջանցքը պետք է անցնի Հայաստանով, այլ ելք չկա և արդեն 2014 թվականի ուկրաինական դեպքերից հետո պարզ էր, որ դրա շրջանակներում Արցախյան հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվեր»,-հայտարարեց «Փակագիծ» վերլուծական հարթակի հինադիր Հարութ Առաքելյանը՝ խոսելով «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» խորագրով քննարկման ժամանակ:
Բանախոսը վերոշարադրյալ տեսակետով բացատրեց 44-օրյա պատերազմի պատճառները:
Նրա խոսքով՝ աշխարհում ներկայում ձևափոխվում են բոլոր դաշինքները, նաև ՆԱՏՕ-ն և ձևավորվում են նորերը:
«Գնում է ֆորմալ՝ գաղափարային և ոչ ֆորմալ՝ առևտրային դաշինքների ձևավորում»,-ասաց Հարութ Առաքելյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դերակատարությանը՝ բանախոսը հայտնեց, որ վերջինիս ազդեցությունն արդեն դուրս է գալիս տարածաշրջանից՝ չնայած պատժամիջոցների հետևանքով նրա տնտեսությունն շատ վատ վիճակում է:
«Իրանը բազմազ երկիր է, բաղկացած է ցեղախմբերից, որոնցից ամենակտիվը քրդերն են, որոնք 40-50 տարի զինված պայքար են մղում: Նրանցից ակտիվը բալուջներն են, որոնք ապրում են Պակիստանի սահմանին»,-հայտնեց փորձագետը և տեղեկացրեց, որ ներկայում նրանք զինված պայքար են մղում Պարսկաստանի ներսում:
Ըստ Առաքելյանի՝ վերջիններս ակտիվանում են Պակիստանից և ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարված պահին Ալիևի հայտարարությունը, թե բալուջները Թեհրանում զորահանդես կանցկացնեն, եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, նրանց անջատողական պայքարին էր վերաբերում:
Փորձագետը տեղեկացրեց, որ քրդերն այսօր Իրանում զինված պայքար են մղում այրելով ոստիկանության կետերը, իսկ Իրանն արդեն չորրորդ շաբաթն է հրթիռակոծում է Իրաքի քրդական շրջանները:
«Ցավոք սրտի, այս ընթացքում մենք էլ ենք միանում ընդդեմ Իրանի այս արևմտյան գործընացին, որը մեր բնական դաշնակիցն է»,-պնդեց բանախոսը և տեղեկացրեց, որ վերջին շրջանում իրանական մամուլը և իրանցի վերլուծաբաններն այլ կերպ են խոսում Հայաստանի մասին, քան նախկինում էր՝ հայտարարելով, թե Հայաստանն էլ է իրենց քթի տակ դավադրություն պատրաստում Իրանի դեմ:
Ըստ քաղաքագետի, եթե այդ խոսույթն Իրանում տարածվի, ապա Ադրբեջանըկօգտվի դրանից, քանի որ հենց դրան էլ սպասում է:
Նրա խոսքով՝ Իրանի ազգային անվտանգության հայեցակարգում կա 15 ծովային և ցամաքային հարևաններ:
«Իրանի ազգային անվտանգության հայեցակարգում ամենակարևոր սահմանը Իրան-Հայաստան 42 կիլոմետրանոց հատվածն է: 1.5 մլն մ² տարածք ունեցող Իրանը մնացել է հայ-իրանական սահմանի հույսին, քանի որ մենք միակ բարեկամ երկիրն ենք, իսկ մնացած բոլորը խնդիր ունեն Իրանի հետ»,-հայտարարեց փորձագետը:
Հայտնելով, որ Հայաստանն էլ է Իրանի բարեկամի կարգավիճակը կորցնում՝ Հարութ Առաքելյանը ասաց, թե պետք է դրանից զգուշանալ և հիշեցրեց, որ մինչև 2020թ պատերազմը Փաշինյանը 1 տարի չեր զանգահարել Իրանի նախագահին:
Բանախոսը նաև հիշեցրեց, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու վերաբերյալ ՀՀ պաշտոնական շրջանակներից հնչել էր հայտարարություն, թե դրա համար երրորդ երկրի կարծիքը հաշվի չեն առնում, ինչի պատճառով Իրանը մեկ օր ուշ շնորհավորեց Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:
«Իրանը միակ պետությունն է, որը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, իսկ մենք, կոպիտ ասած, թքած ունենք այդ հայտարարությունների վրա և աղ ու հացող դիմավորում ենք Փելոսիին»,-հայտարարեց փորձագետը և կարծիք հայտնեց, որ դեպի Արևմուտք վեկտոր փոխելու դեպքում Հայաստանը հանդիպելու է պարենի, վառելանյութի խնդրին՝ նաև հիշեցնելով, որ ներկաում իրավիճակն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին է նման, երբ Հայաստանը փորձեց վեկտոր փոխել և ցավոտ հարված ստացավ:
Հայաստանի սահմանները շարունակում են կահավորման խնդիրներ ունենալ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ ՀՀ իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր՝ կահավորված առաջնագիծ ապահովելու համար:
Մենք խնդիր ունենք մեր սահմաններն ամրացնելու, մեր դարպասները փակելու, քանի որ մշտապես գտնվում ենք մեր հարևան, բայց՝ ոչ բարեկամ երկրի ծավալապաշտական նկրտումների տիրույթում, որը անընդհատ ցանկանում է իր տարածքներն ավելացնել՝ մեր հայրենիքի հաշվին, պետք է բոլոր ռեսուրսները մեկտեղենք, և թույլ չտանք սա»,-ասաց նա:
Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Հայաստանում եռամսյա հավաքների զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Նա մանրամասնեց, որ ծանուցումներն ուղարկվում են քաղաքացիներին և անմիջապես հաջորդ օրը նրանցից պահանջում են ներկայանալ՝ առանց անգամ հնարավորություն տալու բուժզննում անցնելու։
«Այս գործընթացը պետք է կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով, այլ ոչ թե՝ սպոնտան, ինչպես եղել է և շարունակվում է մինչ օրս»,-ասաց Թովմասյանը:
«ԵՄ քաղաքացիական առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու որոշումը համարում եմ լավ նախաձեռնություն։ 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 12-13-ի սահմանային իրադարձությունների լույսի ներքո ռուսական խաղաղապահ առաքելությունը, ցավոք սրտի, իրեն լավագույն կողմից չդրսևորեց», — «Փաստինֆո»- ի եթերում հայտարարել է բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը։
«Ես չէի սպասում, որ Ռուսաստանը կմիջամտի և զենքով կպաշտպանի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանը։ Բայց ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկվեին, իսկ մինչ օրս ադրբեջանական զորքերը գտնվում են հայկական տարածքում։ Ընդ որում, միայն խոսակցություններ են գնում, բայց հարցը չի լուծվում», — նշել է նա։
Բլոգերի կարծիքով, Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին արվել է ոչ այն նպատակով, որ կազմակերպությունը միջամտի։ Պարզ էր, որ դա տեղի չի ունենա երկու պատճառով. նախ՝ Ռուսաստանը բավական խնդիրներ ունի Ուկրաինայում, և երկրորդ ճակատը Հարավային Կովկասում նրան պետք չէ։ Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ն ավելի շուտ ֆորմալ կազմակերպություն է, քան իրական ուժային գործոն։
«Եվրոպական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, բնականաբար, Ռուսաստանին դուր չի գա, քանի որ նա իրեն դիտարկում է որպես միակ հեգեմոն Հարավային Կովկասում», — կարծում է Լապշինը: Այդպես է եղել դարեր շարունակ, բայց ժամանակները փոխվում են։ Ռուսաստանը բավական շատ է խճճվել Ուկրաինայում, ինչը հարվածում է Հայաստանի շահերին և մոտեցնում է նրան այն պահին, երբ պետք է որոշումներ կայացնել։ Եվ եթե խոսենք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ապա դա այնքան էլ հեշտ չէ։ Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը չափազանց շատ գործիքներ ունի Հայաստանի վրա ազդելու համար, որը, փաստորեն, սեղմված է աքցանների մեջ»։
Հայաստանի իշխանությունները, ըստ բլոգերի, փորձում են հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ինչ վերաբերում է ԵՄ քաղաքացիական առաքելությանը, ապա, Լապշինի խոսքով, դա արվում է առաջին հերթին տարածաշրջանում ռուսական շահերը հետ մղելու համար:
Ալեքսանդր Լապշինի խոսքով՝ Իսրայելը դժվար թե ինչ-որ բազաներ կառուցի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում։ «Դա Իսրայելին պետք չէ այն պատճառով, որ Ադրբեջանի ողջ ղեկավարությունն առանց այդ էլ ներծծված է իսրայելական հատուկ ծառայություններով։ Այսինքն, փաստորեն, Ադրբեջանն առանց այդ էլ սպասարկում է իսրայելական շահերը», — նշեց նա։
Զրուցակցի կարծիքով՝ այդ մասին լուրերը կարող են տարածվել երկու պատճառով. առանձին փորձագետների ոչ կոմպետենտությունը, որոնք թույլ են պատկերացնում, թե ինչ բան է Իսրայելը եւ ինչով է նա զբաղվում, կամ՝ շահագրգիռ երկրների կողմից: Բայց այն ամենը, ինչ անում է Ադրբեջանը, նա համակարգում է Իսրայելի հետ։
Մեկնաբանելով Էրդողանի հետ Փաշինյանի՝ Պրահայում կայացած հանդիպումը՝ բլոգերը նշել է, որ ինչպիսի կառավարություն էլ լինի Թուրքիայում, այն միշտ ադրբեջանամետ է լինելու։ «Ուղղակի Էրդողանն ուղիղ ասում է այն, ինչ մյուսները թաքցրել են։ Եվ ով էլ իշխանության գա Թուրքիայում, քաղաքականությունն այնտեղ չի փոխվի, ինչպես և Ադրբեջանում։ Հայաստանը որպես թշնամի ունենալը այդ երկրներին շատ ձեռնտու է։ Բայց պետք է բանակցել, միևնույն է, չմոռանալով հայտնի ասացվածքը՝ «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»։ Այդ քաղաքականությունը միշտ ապացուցել է իր օբյեկտիվությունը», — հայտարարել Է Ալեքսանդր Լապշինը։
Հեղինակ՝ Լանա Մշեցյան
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին։ Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրություններ իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Մանրամասներին ծանոթանալու համար Yerkir.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
«Իրարից տարբեր մարդիկ սոցցանցերում գրել էին և եկել հրապարակ, այնտեղ էին նաև «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները։ Մոտ 200-300, միգուցե, նաև ավել մարդիկ։ Երբ արդեն շարժումը վերափոխվեց, շարժման համակարգողները ուղղակի հեռացան, որովհետև ժողովրդական շարժումը չի կարող նման պահանջներ ներակայացնել։ Այսօր սկզբնական ակցիա եղավ, մյուս շաբաթ զարգացումներ կլինեն հաստատ, սա հիմանականում ավելի շատ անհատների խնդիր էր»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մարդկանց Էմոցիաները լարված են և կան մարդիկ ովքեր իրավիճակից օգտվում են, իսկ այն մասան, ովքեր գիտեն, թե ինչ կա անելու Արցախում, էնտեղ չեն․ «Ցավոք սրտի 2018 թվականից սկսված էդպիսի մարդիկ ներդրվել են Արցախում, իհարկե իրենք հետևում մարդիկ չունեն, բայց կարողանում են էմոցիոնալ իրավիճակ ստեղծել։ Այսօրվա հավաքը իր մեջ լուրջ տարրեր պարունակում էր, բայց ինքնաբուխ էր»,- ասաց տիկին Հակոբյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև Պրահայի քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությանը՝ նշելով, որ այդ հայտարարությունը որևէ իրավական նշանակություն չունեցող հայտարարություն է․
«Դա անձերի խոսակցության արդյունք է, որովհետև շատ վաղուց տարածքային ամբողջականությունները ճանաչված են։ Այս իրավիճակում ի՞նչ տարածքներ ճանաչելու մասին է խոսքը, ի՞նչ սահմաններով, ո՞վ է դա որոշել ընդհանրապես։ Դա ևս մարդկանց զգացմունքային դաշտ տանելու համար է և նաև այն առումով, որ միանգամից մտածեն, վերջ բոլոր հարցերն արդեն լուծված է, վերջ Արցախը տվել են, բայց իրականում էդպես չի, դա անում են, որպեսզի յուրաքանչյուրը մտածի, որ իրենից ոչինչ կախված չէ»,- ավելացրեց նա։
Պատգամավորը կարծում է, որ կան բավականին շատ մարդիկ, ովքեր հասկանում են, որ այս պահին այդիպիսի հայտարարությունները չեն կարող որոշիչ լինել․ «Մենք հո լավ գիտենք, որ պատերազմի միջոցով Արցախի հարցը չի լուծվել, դա կլինի էն դեպքում, երբ ժողովուրդը ևս իր թևերը իջեցնի և համաձայնվի էս իշխանությունների արածների հետ, որոնք կատարում են բոլոր պահանջները, ինչը որ իրենց առաջ դնում է Ադրբեջանը, և եթե այսօր ունենք էդպիսի իշխանություն, դա չի նշանակում, որ ժողովուրդը պետք է էդպիսի իշխանության հետևից գնա, ժողովուրդը կարող է հակադրվել և կարող է շատ բան փոխել, սկսած իշխանություններից, մինչև՝ իշխանությունների որոշումները»։
Նրա խոսքով՝ պետք է լինի ժողովրդական շարժում և դրան պետք է միանան բոլոր քաղաքական ուժերը։
Պատգամավորն անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարություններին, ըստ որի՝ Հայաստանն այլևս իվիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը՝ նշեց․
«Ժողովուրդը նաև ինքը պաշտպանված չէ իշխանություններից, դա մեսիջ էր նաև Հայաստանում բնակվող մեր ժողովրդին, որովհետև երբևէ Արցախն ու Հայաստանը առանձին չեն եղել իրարից, ոչ էլ ժողովուրդները, այսինքն մենք միշտ ունեցել ենք իշխանություններ, ովքեր անվտանգությունը երաշխավորելուց գիտակցել են, որ Արցախի ու Հայաստանի ժողովուրդը նույնն են, որովհետև առանց մեկը մյուսի չեն կարող գոյատևել, հիմա երբ ասում են, որ մենք չենք կարող Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորել դա նշանակում է, որ Հայաստանինը ևս։ Ունենք իշխանություններ Հայաստանում, որոնք ուղղակի հայի անվտանգության երաշխավորը չեն»,- ասաց նա։
Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ Այս մասին factor.am-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Դուք տեղյակ եք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, և, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»- ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումը արցախցիների բոլոր իրավունքների տեսանկյունից որևէ կերպ չի փոխվել։ Ցավալիորեն փոխվել են օբյեկտիվ իրողությունները և իրականությունը, որով պայմանավորված համապատասխան հետևություններ պետք է արվեն։ Ըստ Աղաջանյանի, պետք է համապատասխան ռազմավարություն և մարտավարություն որդեգրենք։ Ըստ այդմ, նաև պետք է արձանագրել, որ անվտանգության և մնացած բոլոր հնարավոր իրավունքների ապահովման իրացման համար, առկա է միայն միջազգային հանրության դիրքորոշումների, ճնշումների ռեսուրսը, այլ որևէ ռեսուրս՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, ՀՀ-ն ցավալիորեն չունի։
«Մեր դիրքորոշումները պետք է առավալագույնը ներդաշնակեցվեն միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որոնք առնչվում են արցախցիներին և Արցախի շուրջ ընթացող իրադարձություններին»- ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախում ազգային ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Այս երկու սկզբունքների միջև հակասություն են տեսնում միայն նեղ քաղաքական շահերով ուղղորդվողները, ինչը լայն տարածում ունի նաև այլ երկրների ղեկավարների պարագայում: Այս մասին գրում է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Ղազախստանի նախագահ Տոկաևը վերջերս բացահայտ անհիմն պնդում էր, թե դրանք միմյանց հակասող սկզբունքներ են, մինչդեռ՝ դե ֆակտո փորձում էր այդպիսով իբր կանխել ապագա իր համար անցանկալի զարգացումները:
Մենք ի սկզբանե պետք է ղեկավարվեինք ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային ամբողջականության սկզբունքով, որի իրավական հիմքը դրվել էր Հայկ ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների «Վերամիավորման մասին» համատեղ որոշումներով: Մենք լիարժեք իրավունք ունեինք պահանջելու, որ հետ վերադարձվեն ոչ պետական, զուտ կուսակցական կառույցների որոշմամբ բռնակցված մեր պատմական տարածքները, ինչը, ցավոք, այդպես էլ կամ հավուր պատշաճի չընկալվեց, կամ «այդպես էր» պետք:
Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). բայց նույնիսկ այս դեպքում, ազգային ինքնորոշման իրավունքը ոչ թե պահանջ է այլ երկրներից, այլ զգալի փոխզիջում, քանզի մեզ պատկանող տարածքի ճակատագիրը կախվածության մեջ ենք դնում հանրաքվեից:
Իսկ այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ. այդ փաստաթղթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը, և այս դեպքում, ոչ մի նշանակություն չունի, թե կողմերը դրա տակ դե ֆակտո ինչ են նկատի ունեցել, պարզապես այսուհետ Արցախի ժողովուրդը կարող է արդեն լիովին ինքնավար որոշում կայացնել, այլևս կաշկանդված չէ ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ պետության դիրքորոշմամբ և ստանձնած պարտավորություններով:
Հ.Գ. Քաղաքական բնույթ ունեցող պայմանագրերը ենթակա են վավերացման (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) ….
Կողմերի ընդունած հյատարարությունը բավականին անհստակ է, քանի որ Ալմա Աթայի հռչակագրում նշված չէ, թե ինչ պետք է հասկանալ տարածքային ամբողջականության տակ, ինչն է դրա համար հիմք հանդիսանալու: Այն տեղ է թողնում կողմերի միջև հետագայում նոր համաձայնությունների ձեռք բերման համար, հետևաբար, կարող ենք ենթադրել, որ Հայաստանի վրա ճնշումներն ավելանալու են: Անդրադառնալով երեկ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածութուններին՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Պատահական չէ, որ այդ պայմանավորվածությունից առաջ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց ՀՀ սուվերեն տարածքում և ադրբեջանական ստորաբաժանումներն ամրացան մեր երկրի տարածքում: Դրանից հետո թուրքական կողմը հաղորդագրություններ տարածեց, թե տարածքային ամբողջականության ճանաչումը չի ենթադրում ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշում ՀՀ տարածքից: Մեր վրա լինելու են նոր ճնշումներ և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» գործիք է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքում: Այդ փաստաթղթի նպատակն է որոշակի պրոցեսներ ՀՀ համար դարձնել անդառնալի: Դրա համար ենք ասում, որ ցանկացած փաստաթղթի ստորագրման պարագայում մենք չենք խուսափելու հետագա պրոցեսներից»,-ասաց քաղաքագետը:
Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ըստ մեր զրուցակցի, թուրք-ադրբեջանական տանդեմի համար նոր խաղաքարտ է լինելու՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և ինչ-ինչ հատվածներում զիջումներ կորզելու համար:
Քաղաքագետը հիշեցնում է՝ Ադրբեջանն առայսօր այդ գործելաոճով է առաջ շարժվում և դրանում կասկած չկա:
Ադրբեջանական կողմի գործողությունների գլխավոր նպատակը եղել է մեր ռազմավարական նշանակության բարձունքներն օկուպացնելը:
Դա նշանակում է, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» ընդամենը մանրակրկիտ մշակված մարտավարության մեկ հատվածն է, որի միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է ՀՀ ռազմավարական նշանակության կետերի օկուպացումը՝ արդեն իրավաբանական տեսքով»,-նշեց քաղաքագետը և հավելեց, որ մանրակրկիտ մշակված մարտավարությամբ Ադրբեջանը ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է մտնել և օկուպացնել ցանկացած տարածք մեր երկրից: Նրա պնդմամբ՝ այդ կերպ թշնամին նաև մեր հանրային դիմադրողականությունն էր ստուգում և փորձում պառակտել՝ իր գործը հեշտացնելու համար:
ՀՀ իշխանությունները հօգուտ Հայստանի գործելու համար, առնվազն, պետք է ժամանակ շահեր, որևէ փաստաթուղթ չստորագրեր՝ քանի դեռ մեր ռազմական ուժը որոշակի բալանսի չի բերվել:
«Մենք պարտավոր ենք նախ ամրացնել մեր ռազմական ուժերը, որպեսզի «X» պահի ի զորու լինենք ցույց տալ, որ վերականգնվել է ռազմական բալանսը և ռազմական շանտաժի ձևով խոսելն անիմաստ է: Երբ Ադրբեջանը դա հասկանա և հասկանա նաև, որ իր համար հարձակումը շատ ավելի թանկ կնստի, քան խաղաղության սեղանի շուրջ բանակցելը, այն ժամանակ հնարվոր կլինի սպասարկել նաև մեր շահերը»,-ընդգծեց քաղաքագետը:
Հաջորդ կարևոր քայլը, Պողոսյանի պնդմամբ, դաշնակիցներ ձեռք բերելն ու նրանց հետ վստահելի հարաբերություններ կառուցելն է, ինչի համար հեռու գնալ պետք չէ. Իրանը լավագույն տարբերակն է:
«Իրանի հետ այս պահին մեր շահերը համընկնում են բավականին բարձր տոկոսով: Դաշնակցային հարաբերություններ կառուցելով Իրանի հետ՝ մենք նաև տարածաշրջանային դերակատարների մակարդակում հնարավորություն կունենանք վերականգնել բալանսը»,-շեշտեց Արա Պողոսյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մեկնաբանելով երեկ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը։
Մարուքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են.
- Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն, իսկ օկուպացված հատվածը:
Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։
- Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է Ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.