29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վերջապես կարծես հստակություն եղավ կուսակցությունների համամասնական ցուցակների հարցում: Մուտիլովկաները պրծան, զի ամեն ինչ վերջնական է, ներման -բեկման ենթակա չէ… Միայն մեծամասնական ընտրատարածքներում է, որ հնարավոր է որոշակի սակարկություն` ով մնա, ով հանի թեկնածությունը:
Իսկ հետաքրքիր պահեր եղան. Օրինակ՝ Ճոյտը փորձեց հասնել նրան, որ գեներալ Սեյրանին չգրանցեն, բայց չստացվեց: Իսկ 7-րդ ընտրատարածքում հետաքրքիր եռյակ է կազմվել:Նիկոլը, Րաֆֆին և Լֆիկը, բայց այդ ամենը` հեչ, կարևորը Սամվել Ալեքսանյանը տանուլ տվեց իր գրազը, որ ուրիշ մարդ չի առաջադրվի իր տարածքում: Մյուս հետաքրքիր պահը Գագիկ Ջհանգիրյանի` մեծամասնականով չառաջադրվելն է` միգուցե վախեցավ, որ իրոք ցուցադրաբար իր գլխին կկոտրեն այն բոլոր ընտրակեղծարարական հնարքները, որ նա 1995-ին որպես «նաու-հաու» մտցրեց ՀՀ քաղաքական կյանք ու ապականեց ընտրության ինստիտուտը:
Սակայն վերադառնանք համամասնականին: Հիմա եկել է «ընտրացուցակային աբիժնիկների» պահը: Այդպիսինները կան գործնականում բոլոր կուսակցություններում, պարզապես ոմանք արտահայտվում են, ոմանք` ոչ: ԱԽՔ-ին մինչև ուղնուծուծը հավատարիմ Սուսաննա Աբրահամյանն, օրինակ, ցուցադրաբար լքեց և ՕԵԿ-ի խոսնակի պաշտոնը, և ՕԵԿ-ը, իսկ այ, Արարատ Զուրաբյանը «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից իր նեղացածությունն արտահայտեց ընդամենը մի կողմ քաշվելով: Այդ երկու կուսակցությունների պարագայում կռվախձորի դերում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թևան Պողոսյանն էր, բայց մեծ կռիվ — ղալմաղալից հետո ցուցակը մնաց անփոփոխ… Դե, ԱՄՆ դեսպանատուն կա, բան կա… Իսկ ՀԱԿ-ի պարագայում նեղացածների ձայնը շատ բարձր կհչի պաշտոնական քարոզչության շրջանում, երբ ՀԱԿ-ի դուռը շրխկացնելով փակելը ավելի արդյունավետ կլինի:
ԲՀԿ-ում «քցվածների» պարագան մի քիչ ուրիշ է` այնտեղ ցուցակ չմտան լրատվական դաշտի հետ առնչվող Պետրոս Ղազարյանը, Անդրանիկ Թևանյանը և Երվանդ Բոզոյանը, գումարած պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Վերջինս առայժմ զուսպ է, իսկ ինչ վերաբերում է առաջին երեքին, ապա Պետրոս Ղազարյանը սկզբում հայտարարեց, որ հեռուստաընկերությունն ավելի կարգին տեղ է համարում, քան ԱԺ-ն, իսկ հետո «Ֆեյսբուքում» կատակով կազմեց «աբիժնիկների» ցուցակը, ուր մտցրեց նաև սեփական անունը: Իսկ Թևանյանն ու Բոզոյանը, մինչ այդ լրատվական նյութերում ԲՀԿ-ն կրծքով պաշտպանելուց սահուն անցում են կատարում դեպի ԲՀԿ-ի քննադատությունը… Ինչևէ, լրատվական ոլորտին առնչվող մարդկանց հետ նախընտրական շրջանում կատակ անելն այնքան էլ անշառ բան չէ:
Ամենից հանդարտ վիճակը թերևս ՀՀԿ-ում է, ուր ոչ ոք ցուցակի հարցով դեմարշներ չի անում, զի բոլոր դեպքերում, անգամ ցածր տեղ գրավելու դեպքում միևնույն է, դա նշանակում է շարունակել մնալ իշխող կուսակցության նոմենկլատուրայում, կամ ինչպես կբնորոշեր քաղաքագետ Հրանտ Միքաելյանը` «գահնամակում»: Իսկ այդտեղ լինելը միշտ էլ պոտենցիալ հնարավորություն է առաջադիմելու գործադիր ոլորտում, ՀՀԿ-ն հո ընդդիմադիր կուսակցություն չի, ուր ոչ անցողիկ տեղը նշանակում է քաղաքականապես մնալ «բորդյուրին», ոչ էլ նույնիսկ կոալիցիոն «կրտսեր գործընկեր» ԲՀԿ-ն է, ուր ցածր տեղը առանձնապես պոտենցիալ շանսեր չի խոստանում, ու առավել ևս ԱԽՔ-ի կուսակցությունը չի, որին զզվելով ականջներից քաշելու են — հասցնեն 5 տոկոսի…
ՀՅԴ-ի դեպքում, անշուշտ, գործում է «յեղափոխական» կարգապահ գաղտնապահությունը, բայց դա չի նշանակում, որ ներսում կրքերը չեն եռում: Զորօրինակ, այնպիսի փորձառու քաղաքական գործիչներն, ինչպիսիք են Հրայր Կարապետյանը, Դավիթ Լոքյանը, Արթուր Աղաբեկյանը չեն կարող ներսից չեռալ այն հանգամանքից ելնելով, որ իրենք դուրս մնացին, իսկ «նեկրոլոգ գրող» Արտյուշա Շահբազյանը հայտնվեց երրորդ հորիզոնականում: Ճիշտ է, պաշտոնաես առաջ քաշվեց թեզ, որ այդպիսի դեմքերը լինելու են «պատվավոր վստահված անձ», բայց մարդիկ հո կարող են թերանալ վստահված անձի իրենց պարտականություններում ու դրանով ցույց տալ բարձր տեղերի տեր կուսակիցներին, թե որտեղ են ձմեռում ընտրապայքարից լրիվ դուրս մնացած ՌԱԿ-երը…
Հա, հետաքրքիր դրվագներ կան և ցուցակներից դուրս: Այսպես, վերջերս ուր ուղևորվեց ՀՀ նախագահը, նրա «պոչից» անմիջապես ոչ պաշտոնական այցերով ուղևորվեց Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար որոշելով, որ աշխարհի քարտեզի վրա բացի Մոսկվայից ու Սինգապուրից ուրիշ տեղեր չկան… միգուցե երկրորդ նախագահը ինչ — ինչ քայլեր է անում, իսկ միգուցե փորձում է ինչ-որ բանի շուրջ սակարկել: Չէ՞ որ այն էմիսարները, որոնց միջոցով նա լարվածություն է ստեղծում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև` Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը, բավականին խոցելի անցյալ ունեն…
Իսկ ընդդիմադիր, ավելի ստույգ` քաղաքացիական հատվածում, բավականին հետաքրքիր կրքեր բորբոքվեցին: Այսպես, անխոնջ բնապահպան Մարիամ Սուխուդյանը «Ֆեյսբուքում» զետեղեց նկար, ուր կողք — կողքի են Մաշտոցի այգու բուտիկները և մի տրասվեստիտի կերպար, մակագրելով դա` «Ո՛չ բուտիկներին և պուպսիկներին»: Ու սկսվեց վեճ, կռիվ-ղալմաղալ, թե արդյո՞ք իսկական բնապահպանն իրավունք ունի անհանդուրժող լինել միասեռականների նկատմամբ:
Լավ, ասենք մեր «բնապահպանները» որոշեցին Երևանի այգիները մաքրել «բուդկեքից» ու հակահիգիենիկ կերպարներից, սակայն կա՞ մեկը, որ երկրի քաղաքական դաշտը կմաքրի բառիս բուն և փոխաբերական իմաստով «պուպսիկներից»: Թե՞ ազգովի փող հավաքենք ու այդ նպատակի համար «գրանտ» հատկացնենք:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մարտի 8,Ապրիլի 7, կանանց օր, մամաների, տատիկների ու աղջիկների օրեր, ու մեջը մի կլոր ամիս՝ 30 օր, որի ընթացքում ազգովի պետք է կանանց վեհաբանել, հիշել նրանց մասին, հիշել ամենակարեւորը, որ կինը մայր է, քույր է, դուստր ու սիրելի կին, փորձել հասկանալ նրանց հիմնախնդիրները ամեն մեկն իր համար ու նաեւ՝ հասարակական ու իրավական կտրվածքով, ծաղիկներ ու այլ նվերներ անել նրանց, եւ այլն, եւ այլն, եւ այլն Ողջունելի միամսյակ է, բան չեմ ասում, բայց մեր մենթալ հետամնացության ֆոնին զավեշտալի է: Հենց միամսյակն անցնում է, կանանց մասին մոռանում են եւս մի տարի… Շնորհավորում եմ անցած միամսյակն բոլոր այն կանանց, ովքեր դա ընդունում են: Ինձ համար Մարտի 8-ը դա տատիկս է ամբողջ էդ օրը գազօջախի առջեւ կանգնած, որպեսզի երեկոյան տղամարդիկ գան ու շնորհավորեն, ու նշեն Մարտի 8: Իսկ երեկոյան՝ հոգնած, հազիվ—հազ բացած, էդ տոնը ստեղծողին հայոհոյող հայացք…
Ինձ համար Մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքարի օրն է, չնայած շնորհավորանքներ այնուամենայնիվ ընդունում եմ: Էս կյանքում փորձեցի ամեն ինչ, ինչ կանացի է՝ թույլ, հեզ, խոնարհ, քնքուշ, ներող, հոլանի, համբերատար եղա՝ կյանքը տվեց գլխիս, դարձա պայքարող…
Ես ֆեմինիստ եմ:
Աստված ստեղծեց Ադամին, իսկ որպեսզի նա չտխրի ու չձանձրանա, ինչպես նաեւ մարդկային ցեղը շարունակելու համար նրա կողից ստեղծեց Եվային, խտրականություն մտցնելով սեռերի միջեւ՝ դրանով իսկ դնելով ֆեմինիստական շարժման սկիզբը…
Իրական ֆեմինիզմը ոչ թե ծայրահեղության նկատմամբ ծայրահեղացված արձագանքն է, այլ կնոջ ու կանացիության իրական գնահատականը, որի դեպքում կնոջ համար անհեթեթ կդառնա ռադիկալ ֆեմինիզմը, իսկ տղամարդու համար՝ սեփական անասնական մղումը կնոջ առարկայացմանն ու նրա ընկալմանը՝ որպես աստծո բիզնես-պրոյեկտի, որի նպատակն է միայնակ աստծու պատկերով ստեղծած միայնակ տղամարդու բավարարումը:
«Ֆեմինիզմը ձգտումն է` տղամարդկանց հետ կանանց հավասարությանը կյանքի բոլոր ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ սոցիալ-փիլիսոփայական շարժում, որի նպատակն է կանանց շահագործմանը վերջ դնել և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովել։ Սակայն ֆեմինիզմի կողմնակիցները պայքարում են ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս ֆեմինիզմը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա»,- ասում է հայկական Wikipedia-ն:
Ֆեմինիզմը զուտ դեմոկրատական երևույթ է և կարող է խրախուսվել ու գոյատեւել միայն ազատ դեմոկրատական կամ դրա ուղու վրա կանգնած հասարակության կողմից: Այլ հասարակություններում ֆեմինիզմի դրսևորումը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Պատահական չի, որ շարժումն իր բուռն վերելքն ապրեց 60-ականներին ու մասնավորապես աշխարհի ամենադեմոկրատական երկրում ` ԱՄՆ-ում:
Հասկանալի է, որ ֆեմինիզմը հասարակական, քաղաքական ու քաղաքացիական կյանքում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության գաղափարի վրա հիմնված աշխարհայացք է:
Բայց հաճախ ֆեմինիստ ասելով հասկանում են ծայրահեղ մոտեցում ունեցող կանանց, ովքեր, օրինակ, կարող են խիստ վիրավորվել, երբ տղամարդն իրենց տեղ զիջի տրանսպորտում կամ, դուռը բացի նրանց համար։ Սա ռադիկալ ֆեմինիզմ է:
Ֆեմինիզմի երևույթն իրականում ավելի բազմաշերտ է ու բազմանշանակ: Ֆեմինիզմը կարող է սկսվել տղամարդ-կին հոգեբանական, բարոյական, ֆիզիկական հարաբերություններից և ավարտվել գլոբալիզացիայով: Պատրիարխալ քաղաքակրթությունը ձևավորել է ֆեմինիզմի սեփական ընկալումը. այն է` ֆեմինիզմը կանացի սկզբի ապստամբությունն է տղամարդկային սկզբի դեմ:
Մինչդեռ իրական ֆեմինիզմը չի կարող լինել միայն ռեակցիա կանացի սկզբի հանդեպ կատարված ու կատարվող ակցիայի նկատմամբ: Իրական ֆեմինիզմը և՛ տղամարդկային, և՛ կանացի սկզբերի կողմից կանացիության, կնոջ վեհ ընկալումն է որպես կենդանի կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, որպես արարչության ամենակարևոր գործոնը:
Իրականում ֆեմինիստ կարող է լինել և՛ տղամարդը, և՛ կինը. այս դեպքում խնդիրը ոչ թե սեռային տարբերությունն է, այլ աշխարհի ու կյանքի ոչ մարմնեղեն ու նյութեղեն ընկալումը, նրա ճիշտ ընկալելու ու արժևորման ունակությունը: Կանացի սկզբի արհամարհանքի վրա հիմնված քաղաքակրթություններն ի վերջո հանգում են այդ սկզբի աստվածացմանը, սակայն միայն այն ժամանակ, երբ քայքայված են լինում և´ տղամարդկային, և´ կանացի սկզբերն ու իրական կյանքն իր ամբողջականության մեջ վեր է ածված ունայնության: Իրական ֆեմինիզմը մարդկային կյանքի կենսագործության անխուսափելի պայմանն է, կեղծ ֆեմինիզմը` միայն մարդկային քաղաքակրթության անկման մեկ բաղադրիչը:
Ինտերնետում փնտրեցի՝ «Ֆեմինիստական շարժումը Հայաստանում» ու ստացա ծով արդյունքներ՝ « Հայաստանում ֆեմինիստական շարժում գոյություն չունի: Ուղղակի որոշ կին գործիչներ ընտրություններից առաջ ակտիվանում են` ֆավորիտ այս կամ այն կուսակցության ցուցակում անցողիկ տեղ «գրավելու» հույսով: Հույսերն արդարանան կամ չարդարանան` երկու դեպքում էլ նրանք մոռանալու են կանանց իրավունքների մասին: Այս «հիվանդությունը» բնորոշ է նաեւ հասարակական այլ խմբերի, ասենք` կարիերիստ ջահելներին, որոնց կոմսոմոլային ակտիվությունն իր գագաթնակետին հասնում է հատկապես ընտրություններից առաջ», — neonews.am: Մեկ էլ Ղազանչյանի ասած անհեթեթությունը, թե, իբր՝ «Ծխող կանաց թվի աճին նպաստում է ակտիվորեն զարգացող ֆեմինիստական շարժումը, կանայք ազատության են ձգտում», — Նովոստի-Արմենիա:
Ըստ իս, այսօր կանայք ավելի շատ ծխում են իրենց կենցաղային ղարդերը փարատելու համար, կամ գուցե, ինչպես ինձ համար մի ժամանակ, նրանց համար էլ, այո´ սիգարեթի ծուխը ասոցացվում է ազատության հետ, քանի որ միայն դա ունեն բոլոր ազատություններից:
Հասարակության նեգատիվ վերաբերմունքը ֆեմինիստական շարժմանը կոնկրետ Հայաստանում պատճառաբանվում է պատրիարխալ ամուր դիրքելը զիջել չցանկանալու հետ, ֆեմինիստներին են վերագրում պոռնկության, ծխելու, աբորտների, վաղ ամուսնությունների կամ սեռական կյանքի, նույնիսկ սեռավարակների վիճակագրական աճը: Գուցե՞ սկսեն շուտով կանանց մեղադրել արտագաղթի աճի ու հեղափոխական շարժման ակտիվացման հետ: Վերջինս ցանկալի է, քանի որ էս երկրում տղամարդիկ չկարողացան մի կարգին բան անել էս 20 տարվա մեջ, գուցե կանայք կկարողանան:
Ես գտնում եմ որ կանանց հիմնախնդիրներն էնքան շատ են մեր երկրում, որ անհրաժեշտ է քաղաքական կառույց, շարժում, միավորում, որը կմտնի պառլամենտ ու կզբաղվի կանանց շահերով, ինչ տիրակալներ էլ որ լինեն: Ուզում եմ որ խորհրդարանական ընտրությունների ներկայանանք: Պատկերացնում ե՞ք որքան էլեկտորատ կունենա մի կին, ում մեր կանայք կընդունեն ու կսիրեն, ում կվստահեն ու կհավատան, ու ոչ միայն կանանց հիմնահարցերով:
Մի նկար տեսա, ուր լիբիայի ապստամբներն էին միտինգում, լիբիացի ըմբոստ կանայք հրապարակն էին լցվել, ու իսլամով իրենց պարտադրված լաչակները հագներին գոռում-գոչում էին ու պահանջում արժանապատիվ ապրելու իրավունք, ես հասկացա, որ ցանկացած հեղափոխոթյուն անհնար է առանց կանանց, ու գուցե մի օր էլ, երբ մեր հրապարակներում վառ ու պայծառ գույներով հագուստներով կանայք կգերակայեն ավանդական սեւահագուստ մռայլ տղամարդկանց՝ մենք էլ կանենք հեղափոխություն:
Երբ նայում եմ մեր միտինգների ֆոտոները, մատովոր 80/20 վիզուալ հարաբերակցություն եմ ֆիքսում տղամարդկանց ու կանանց մասնակցության: Մտածեցի, որ եթե էդ տղամարդիկ իրենց կանանց հետ եկած լինեին միտինգի, երկու անգամ ավել մարդ կլիներ, իսկ եթե դուստրերին էլ բերած լինեին, հաշվի առնելով որ կանայք թվաքանակով գերակշռում են տղամարդկանց, ապա ամենաքիչը մեկ երորդով կավելանային միտինգավորները: Իմ հաշվարկով կանանց հավասար մասնակցությունը ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ընդդիմադիր իրենց ընտանիքի տղամարդկանց հետ միտինգներին, հաշվի առնելով, որ պատրիարխալ ընտանեկան կարգն է գերակշռում, կապահովեր մինիմում 170-180 հազար մարդ:
Մտածել է պետք: Թող էդ տղամարդիկ, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, ովքեր բռնապետության դեմ պայքարի են ելել, իրենց ընտանիքներում հեղափոխություն անեն ու նախ եւ առաջ ազատագրեն կնոջը, եւ ապա պահանջեն իրենց ազատագրել այդ նույն բռնապետությունից: Ես կոչ եմ անում իմ երկրի բոլոր ընդդիմադիր ամուսիններ ունեցող կանանց: Դուք չե՞ք հոգնել պասիվ դերից, դուք չե՞ք ուզում, որ ձեր ամուսինների միտինգի օրերը վերջանան, նրանք էլ հո մահանա են բռնում ու ամբողջ օրով կորում հետո էլ խմած տուն գալիս չէ՞ երբեմն ☺☺☺
Թեկուզ եթե էդպես էլ չի, դիցուք դուք համախոհ չեք ձեր տղամարդու հետ, ու նա գնում է իր միտինգին իր դիրքորոշումը պաշտպանելու, դուք ո՞ւր եք գնում, ո՞վ է ձեր շահերի պաշտպանը, ո՞ւմ եք վստահում: Կանայք, ովքեր չեն կողմնորոշվում, քանի որ մարդկային համապատասխան տեսակ են փնտրում, առաջարկված ծրագրերի մեջ իրենց խնդիրներն են փնտրում, ու ոչ մի տեղ չեն գտնում՝ անտեսված են, կամ ձեւական շոշոփված: Բայց եթե կինը հասարակական ակտիվ չի ընտանիքում, մեկ է, էդ կանանց էլ չես խաբի, նրանք հասկանում են, որ սա տղամարդկանց կռիվն է, իրենցը չի, դրա համար էլ պասիվ են:
Կոչ եմ անում բոլոր կանանց միավորվել մի գաղափարի շուրջ. այն քաղաքական ուժը, ով կընդունի մեր առաջադրած բարելավումները, մեր ծրագիրը, նրան էլ կտանք մեր քվեն էլ, մեր մարդաքանակն էլ: Պահանջները կձեւակերպենք միասին:
Որքան էլ պայքարեն պատրիարխալ հասարակարգի ջատագովները, որքան էլ փակեն տներում իրենց կանանց ու աղջիկներին, որքան էլ արգելեն նրանց ամեն ինչ(արգելված պտուղը քաղցր է), միեւնույնն է, մոտենում է Հայաստանում պատրիարախալ գերակայության վերջը այնպես, ինչպես մոտենում է ավազակապետության վերջը: Ու թող ոչ ոք չասի, թե չենք զգուշացրել:
Միամսյակը պրծնի էլ, միեւնույնն է` թող զգաստանան, կանա՛յք են գալիս:
Ֆեմինիզմ = Իրավահավասարություն = Ազատագրում
Երկար ժամանակ չէր գրվում: Երկար ժամանակ է, մտածում եմ. ինչի՞ գրեմ, ո՞ւմ համար, որ ի՞նչ դառնա, բա հետո՞, ի՞նչ կարող է փոխել իմ գրածը կամ ասածը մի երկրում, ուր առաջնայնությունները խախտված են, ուր գաղափարի փոխարեն ընտրացուցակներ ենք քննարկում, իսկ եկեղեցին անտարբեր ու պասիվ դիրք է ընդունել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ …
Գիտական հետազություններ ու գերակա ուղղություններ, որոնք անհրաժեշտ են Հայաստանին ապրելու համար, ու էլ ավելի լավ կապրեցնեն Հայաստանը` ըստ Գիտության Զարգացման Հիմանդրամի.
Աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, բարձրջերմաստիճանային գերհաղորդականություն, նանոտեխնոլոգիաներ և կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա, լազերային ֆիզիկա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինֆորմատիկա, էներգետիկա, ուղեղի նեյրոէնդոկրին իմունային համակարգի կենսաքիմիա, շրջակա միջավայրի վրա բացասաբար ազդող գործոնների գնահատում ու կանխում,Սևանա լճի բնական ռեսուրսների պահպանում, պղնձի և ոսկու կորզման նպատակով բակտերիական տարալվացման պրոցեսների բնութագրում և փորձարկում, հիդրոպոնիկական աճեցման կենսատեխնոլոգիաների մշակում, Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում եւ այլն:
Եթե երկիրը սնանկ է, նա չի կարող բուժել իր հիվանդներին, իսկ գիտության զարգացման համար ներդրված գումարները հազարապատիկ կվերադառնան հասարակություն:
Հայ Առաքելական Եկեղեցին պետականության բացակայության ու սովետիզմի պայմաններում կատարել է ազգապահպան դեր, հնում փոխարինել է պետական կրթական համակարգի ինստիտուտին, կրթել է ազգն ու պահել մշակույթը: Հայ Առաքելական Եկեղեցու կոչումը նաեւ քաղաքակրթական գործունեությունն է, մասնավորապես՝ գիտությունը: Քրիստոնեական ուսմունքն ու գիտությունը ձեռք -ձեռքի համընթաց քայլող դաշնակիցներ են եղել դարեր ի վեր, եւ փոխադարձաբար լրացրել են միմյանց: Դա հատկապես վառ կերպով դրսեւորվել է երրորդ-չորրորդ դարերից սկսած՝ շնորհիվ եկեղեցական նշանավոր գիտնական հայրերի, ովքեր, յուրացնելով իրենց ժամանակաշրջանի բնագիտությունն ու փիլիսոփայական մեթոդները, դրանք օգտագործեցին աստվածապաշտությունն ու քրիստոնեական աշխարհայացքը առավել հարստացնելու եւ մատչելի դարձնելու համար: Իրոք որ, եկեղեցին եղել է գիտության ռահվիրան: Հայոց եկեղեցին մշտապես հոգացել և հովանավորել է գիտություն ու մշակույթը: Միանգամայն օրինաչափ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսները ընտրվել են ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր գիտական ներուժով առաջնակարգ տեղ էր զբաղեցնում հայագիտության զարգացման բնագավառում: Հարյուրամյակների ընթացքում Մայր Աթոռում հավաքվել էր տպագիր եւ ձեռագիր գրքերի եզակի մի հավաքածու, որը Հայաստանի խորհրդայնացման տարիներին ազգայնացվեց: Եկեղեցին ամբողջովին զրկվեց նաեւ գիտական կենտրոններ ունենալու հնարավորությունից: Սակայն կարեւորելով գիտության դերը ժողովրդի կյանքում հայոց իմաստուն հայրապետներն ամեն կերպ աշխատեցին իրենց օժանդակությունը բերել Հայաստանում գիտակրթական գործի զարգացմանը:
Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի մենք ունենանք գիտություն, որ չմեռնի մեր ներուժը, որ երիտասարդ գիտնականները չգնան դուրս ու չմնան, այլ մնան երկրում ու գիտություն արարեն, քանի որ հիմարին էլ պարզ է, որ` ընդերքն անսպառ չի, աշխարհագրական դիրքը առեւտրի համար հեչ հարմար չի, տուրիզմը «հայի հագով» չի, որովհետեւ չափի զգացում չունենք… Գործարաններ չկան, արժեքավոր ոչինչ չենք արտադրում բացի նեղ շուկայում սպառվող ամենօրյա կենցաղային կարիքներ ապահովող ապրանքներից, դրանց մեծ մասն էլ կաթի փոշուց կամ կոնցենտրատից ենք ստանում, կամ ներկրածի պիտակները փոխում:
Ո՞նց ենք ապրելու, ինչո՞վ 20 տարի հետո: Եկեղեցական այրերը մտածո՞ւմ են այդ մասին: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն ահազանգում գիտության տխուր վիճակի մասին, ի՞նչ է արել վերջին տարիներին Սուրբ Աթոռ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի գիտություն լինի Հայաստանում:
Տեսնենք.
2000 թ. հունիսի 26-ին հիմվեց «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական Կենտրոնը, որը կոչված էր նպաստելու Հայաստանում աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրությանն ու հրատարակությանը, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտությանն ու վավերագրերի բազայի ստեղծմանը, հայ միջնադարյանկանոնական գրականության հետազոտության զարգացմանը: Կենտրոնը պետք է նպաստեր նաեւ եկեղեցագիտության եւ հասարակական գիտությունների ասպարեզում Մայր Աթոռի ուսումնական հաստատություններում կրթություն ստացած երիտասարդների առաջընթացին:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր գահակալության առաջին իսկ տարում խոստացել էր հովանավորել Հայաստանում եւ Մայր Աթոռում հայագիտական հետազոտությունները, խրախուսել հասարակագիտության բնագավառում արժեքներ ստեղծած գիտնականներին, այդ նպատակով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատանը ստեղծվեց «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնն ու եւ գիտական գրադարանը, որտեղ զուտ գրադարանային աշխատանքից, պետք է ունենար նաեւ գիտական ուղղվածություն:
Կենտրոնի այս կառույցն իհարկե, որոշ չափով իր նպաստն է բերում Մայր Աթոռում գիտական հետազոտությունների եւ գիտաժողովների կազմակերպմանը: Մասնավորապես, քայլեր է ձեռնարկում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակություն սկսելու համար: Համագործակցության կապեր է մշակում Մաշտոցի անվան Մատենադարանի, ԵՀ-ի պատմության եւ աստվածաբանության ֆակուլտետների եւ ՀՀ ազգային գրադարանի հետ:
«Գարեգին Ա» կենտրոնը փորձում է իր աշխատանքները համաձայնեցնել նաեւ ՀՀ ԳԱԱ հումանիտար ինստիտուտների եւ գրադարանի հետ:
Բայց միայն հասարակագիտության ու հայագիտության բնագավառները չեն, որ եղել են մեր եկեղեցու հովանավորչության ներքո, բնական ու ճշգրիտ գիտությունները, բժշկագիտությունը, թարգմանչաց գործը ոչ պակաս են կարեւորվել Հայ Եկեղեցու կողմից:
Եւ ցավալի է, որ երկրի առաջին դեմքերը, որոնք ասում են, որ երկրի զարգացման գրավականը գիտությունն է, հաճախում են այդ նույն եկեղեցիները, մոմ են վառում, ու ոչ մի եկեղեցական չի խոսում այդ մասին, չի ասում նրանց հոգեւոր հոր դիրքից` «Ամոթ է, որդյակս, մի՛ ամայացրու երկիրդ, մի՛ ստիր»…
Ոչ մի եկեղեցական չի արտահայտել ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլ նույնիսկ իր սեփական դիրքորոշումը գիտության ներկայիս հոգեւարքի մասին:
Այդ եկեղեցում կնքվում են միայնության մեջ ընտրված նախագահներ` եկեղեցական խաչը կախած, «հոգեւոր այրերը» բենթլիներով մեծամտորեն ու հպարտ պտտվում են քաղաքով, բոլորը ձեւեր են թափում իրար դիմաց, մեր առաջ ջանք էլ չեն գործադրում որեւէ արդարացում, կամ պարզաբանում տալու:
Ասում ենք` երկիրը ռեսուրս չունի, ընդերքը թալանում են, մեզ թունավորում հանրային գերակա շահը շահարկելով: Ասում են` «Աստված պահապան»: Էլի որ Աստված պահապան, այ իմ հարգարժան հոգեւոր այրեր, որ չգիտեմ ինչպես հաջողվել է ձեզ մասնակիցը դարձնել այսօրվա գորշ ու անդեմ «հայքրիստոնյա» ու «ցեղասպանություն» շահարկող սեւազգեստ միջակներ բուծելուն, դուք, դուք ինչի՞ համար եք, ո՞վ պետք է վատ թագավորին տեղը դնի, եթե ոչ տեր հայրը, ո՞վ պետք է լավուվատ հասկացնի իր իսկ ապրելակերպով, ոչ թե հակասի իր իսկ պատարագներին:
Հայ Առաքելական Եկեղեցին արժեզրկվել է իր սպասավորների երեսից: Ես կնքվել եմ այդ եկեղեցում, հասուն ու գիտակից տարիքում: Ես ուզում եմ իմ եկեղեցին լինի ժողովրդի կողմից ու խոսա նրա շահերից: Իսկ նրա շահը հաստատ գիտություն զարգացնելն է, ոչ թե հանքեր փորելը:
Եկեղեցին ոչ մի այլ ֆունկցիա չի կատարում այսօր, այն մասն է իշխանական ճնշող մեխանիզմի, եկեղեցին այսօր ինձ համար դադարել է լինել Աստծո տաճար, որովհետեւ այնտեղ ստում են ու անտարբեր են: Եկեղեցին ճնշում է մարդու ազատությունները, այնինչ գիտությունը ազատագրում է: Եկեղեցին անտարբեր է իր թեմի հանդեպ, նրան մեկ է` քաղցկեղն առաջացող էկո-աղտոտվածությունից, որի հարցերը նույնպես գիտությամբ են լուծվում, բուժումն էլ գիտությամբ է, ու հիմա ամենը միայն գիտությամբ է:
Ապաշխարեք, ապաշխարանքի թեմայի առաջնայնությունն էլ պետք է գիտականորեն հիմնավորել երբեմն…
Այսօր ընտրությունների օր է: Առանց կատակի: Եւ վերաբերում է հայերիս: Բայց Հայաստանում չէ, այլ Աբխազիայում, ուր տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ են ապրում: Շիկահեր և կապուտաչյա մարտաշունչ համշենահայեր, ում բարբառը չափազանց դժվար է հասկանալ: 35 խորհրդարանական աթոռներից մի քանիսի վրա հավակնում են նաև մեր հայրենակիցները: Իրավունք ունեն միանշանակ, քանզի Բաղրամյանի անվան հայկական դիվիզիան վրացական բանակի ահուսարսափն էր: Միգուցե, եթե այդ դիվիզիան չլիներ, Աբխազիան անկախություն չկարողանար նվաճել…
Ինչևէ, ինչքան էլ մեր «խելոք» հայրենակիցների մի մասը էշ — էշ դուս տա, թե «երկիրը երկիր չի», այնուամենայնիվ Հարավային Կովկասի միակ հաղթանակած ազգն ենք: Ադրբեջանը պարտվեց Արցախյան պատերազմում և արդեն 16 տարի դառնաղետ ողբում է «տարածքի 20 տոկոսի» կորուստը: Հիմա էլ թեև ունի մեր պետական բյուջեն գերազազանցող ռազմական բյուջե, բայց և բրիտանական ռազմական փորձագետները, և անգամ թուրքի բոլոր տեսակներին համակրող Սաբինա Ֆրեյզերը Ադրբեջանին զգուշացնում են, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դեպքում անխուսափելիորեն կպարտվի: Դե, սրանց գնահատականը մեզ համար նորություն չէ, մերոնք դա վաղուց գիտեն, բացառությամբ որոշ «պանիկյոր» գործիչների, որ 1992-ից կռռում են «անխուսափելի պարտության» մասին: Ճիշտ է, սրանց կռռոցի պարագայում չկա չարիք առանց բարիքի` պարզվում է, ռուս զինվորականները նաև հաշվարկել են այն տարբերակը, թե ինչպես պիտի գործեն ու խեղճացնեն դեպի ՆԱՏՕ գնացող Ադրբեջանին, եթե հանկարծ մերոնք չկարողանան պատշաճ դիմադրություն ցույց տալ… Բայց դե կոնկրետ այդ դեպքում ռուսներին հերթ չի հասնի, այնպես որ թող կենտրոնանան իրենց աչքի գրող Վրաստանի վրա:
Վրաստանի պարագայում էլ մենք էլի հաղթող ենք: Այդ երկիրը կորցրել է Աբխազիա և Հարավային Օսիա: Աբխազիայի պարագայում նշեցինք մեր հաղթական դիվիզիայի դերը, իսկ Հարավային Օսիային բառիս բուն իմաստով փրկել են ռուսները: Բախտները չբերեց, որ այդտեղ բավարար քանակով հայ չկար` դիվիզիա կազմելու համար: Սակայն Ջավախքում և մեկ, և ավելի դիվիզիաների համար բավարար ռեսուրս կա, այնպես որ այդտեղ էլ սպառնալիքի պես մշտապես կախված ենք մեր պարծենկոտ ու մեծամիտ, թիֆլիսեցիների ասած` տուտուց հարևանի գլխին:
Ինչևէ, Կովկասի միակ հաղթանակած ազգը այժմ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Հիմա էլ լինելու է կառավարող կուսակցության` ՀՀԿ-ի համագումարը: Որը կանխորոշելու է ընտրությունների ելքը:
Արդեն 3 տարի է, որ ժամանակ առ ժամանակ հնչում են ձայներ, թե Հայաստանում միակուսակցական համակարգ է կառուցվում, որ վերադառնում ենք ԽՍՀՄ-ի օրերին, երբ այլընտրանք չկա: Հիմա էլ ընդդիմությունը փորձում է հռչակել «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափ, ՀԱԿ-ի գործիչները խոսում են ընտրությունների վերահսկման այնպիսի մեխանիզմ ձևավորելու մասին, որը «թույլ կտա մեկուսացնել ՀՀԿ-ին»:
Ընդդեմ ՀՀԿ-ի տարատեսակ ծրագրերի, ալյանսների, «կոնսենսուսների» պակաս չկա, ինչը ոչ այլ ինչ է, քան ՀՀ նախագախի անվիճելի հզորության վերաբերյալ խոստովանություն: Առավելագույնը, ինչի մասին կարող են երազել բոլորը միասին` որ ՀՀԿ-ն ընտրություններում 50 տոկոսից ավել քվե չստանա: Եվ դատողություններն ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի և այլնի կիրառման մասին ընդամենը վատ սրտի մխիթարանք են` նույն Հրազդանի ընտրություններին հայոց բովանդակ ընդդիմությունը ԲՀԿ-ի «տակից» աջակցությունով հանդերձ հայթայթեցին զրո ապացույց… Բռնված չես` գող չես, և դա նաև ընտրողների քվեներին է վերաբերում: Այնպես որ ԲՀԿ-ի բոլոր «ինքնուրույն» խաղերն էլ ընդամենը մեկ բանի են ուղղված` որ ընրություններից հետո ՀՀԿ-ն հանկարծ չհայտարարի, որ կառավարություն կազմելու հարցում ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի: Այսինքն` որ իրենց «բորդյուրին» չթողնեն: Չնայած, կարծես թե ոչ ԲՀԿ-ն ցանկություն ունի դառնալ «կիսաընդդիմություն», թեև փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել, ոչ էլ ՀՀԿ-ն ձգտում է ուժեր վատնել ԲՀԿ-ին ոչնչացնելու վրա: Նրանց միջև առկա «հանրային համաձայնության» վկայությունը թերևս այն է, որ իր քավոր Ծառուկյանին իզութոզով ծախած Պալաչ մականունով անձնավորությանը ՀՀԿ գործադիր մարմինը համագումարի նախօրեին խիստ նկատողություն հայտարարեց Աբովյանը ԲՀԿ-աթափ անելու քայլերի համար:
Եվ այպես, ՀՀԿ համագումարին պատասխան կունենանք ընտրությունների ընթացքի և արդյուքի մասին: Չնայած ընդհանուր պատկերը պարզ է, բայց պարզ կդառնան որոշ դետալներ: Օրինակ, ովքեր են այն հատուկենտ օլիգարխները, որ չեն ընկնի համամասնական ու մեծամասնական ցուցակի օլիգարխաթափման «պլանի» տակ` թեև բոլորը տալիս են Նեմեց Ռուբոյի ու Լֆիկ Սամոյի անունները, այնուամենայնիվ, դեռևս փաստ չի, որ նրանց «ֆուկ» չեն անի… Մյուս հարցը`հին հանրապետականներից քանիսը զոհ կգնան «թարմացմանը» և «սերնդափոխությանը», ինչ դիրք կունենան Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, ինչպիսին է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների ֆոնը: Եվ վերջապես` ինչքա՞ն տոկոս ոսկորի պես կնետեն ախքիկների` այլևս լրիվ սպառված կուսակցությանը, ՀԱկ-ին թույլ կտա՞ն անցնել խորհրդարան, թե՞ ամերիկացիները լրիվ գոհ ու շնորհակալ կլինեն, եթե ՀԱԿ-ի հաշվին ԱԺ անցկացվի «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքը, որը թեև թույլիկ է, բայց ՀԱԿ-ից ավելի ցիվիլ ու «եվրաչափանիշային» տեսք ունի:
Կարճ ասած, խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել հայոց քաղաքական երկնքի տակ: ՀՀԿ-ն է որոշիչ և վերջ, ու ոչինչ նոր չէ ՀՀԿ-ի արևի տակ: Հրաժեշտ ենք տվել հեղափոխական անսպասելի փոփոխությունների դարաշրջանին, և հիմա ամեն ինչ կանխատեսելի է համագումարից համագումար` ճիշտ այնպես, ինչպես հին, բարի խորհրդային ժամանակներում:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Գարնան բացվելուն պես երկիրը ականատես եղավ ոչ միայն Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կողմից միտինգային սեզոնի բացմանը, այլև առանձնահատուկ ցինիզմով կատարված օլիգարխիկ կամայականությանը: Մեկ էլ հայտնաբերվեց, որ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն) հասցրել է քանդել Մաշտոցի պողոտայի փակ շուկայի ամբողջ հետնամասը: Ակնթարթորեն տարածվեցին բարբարոսության լուսանկարները, ինտերնետի հայկական հատվածը սկսեց եռալ… Մի քանի տարի առաջ ամբողջ հին Երևանը բուլդոզերի տակ տալուց հետո սա առաջին դեպքն էր, որ պետության կողմից պահպանվող շենքը, այն էլ` այդպիսի շենքը, ոտնձգության ենթարկվեց:
Սակայն Մաշտոցի պուրակի դասերն իզուր չեն անցել: Եթե հանուն մի քանի ծառ փրկելու ու մի քանի «բուծիկ» գազոնների մնացորդների մեջ խցկելու պատճառով երիտասարդական շուրջօրյա պիկետ գոյացավ, այդքան կրքեր եռացին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ շարունակություն կունենար փակ շուկայի հարցը: Առավելևս, որ երևանցիները Լֆիկ Սամոյին, մեղմ ասած, չեն համակրում: Բայց այս անգամ իշխանության արձագանքը եղավ շատ օպերատիվ. Երևանի քաղաքապետարանը դադարեցրեց ապամոնտաժումը, խախտման արձանագրություն կազմեց և հսկողություն սահմանեց, չսպասելով, մինչև այդ տարածքում կհայտնվի երիտասարդական հերթական պիկետը: Այսինքն` քաղաքացիների փոքր խմբի կողմից կոնկրետ խնդիր բարձրացնելու ձևը ցույց տվեց իր ակնհայտ արդյունավետությունը:
Ճիշտ է, մեծ դեր են ունեցել իրադրային պահերը: Այսպես, պարզ է, որ ՀՀԿ-ի համար կարևոր է միշտ առավելագույն ընդդիմադիր ընտրաքվեներով աչքի ընկնող մայրաքաղաքում սեփական բարձր ցուցանիշն ապահովելու համար աչքի լույսի պես պահպանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրական իմիջը: Եվ խոշոր հաշվով հանուն մայրաքաղաքի քվեների մեկ կամ նույնիսկ մի քանի օլիգարխի շահին դիպչելն այնքան էլ մեծ գին չէ… Բայց անկախ դրդապատճառից, այնուամենայնիվ նախադեպ է ստեղծվում: Ու եթե մի ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ կարող է ինչ-որ հարցով օլիգարխի խաթրը կոտրվի, ապա այս գիժ գարնանային ամսին դա դառնում է իրականություն: Իհարկե, այդ նույն օլիգարխը հույս ունի, որ ընտրություններից հետո տեղը կհանի, բայց դե հասարակությունն էլ սկսում է սովորել, որ հարց է բարձրացնում ու լուծում ստանում:
Սակայն վերադառնանք Ազատության հրապարակ, որտեղից և սկսել ենք: ՀԱԿ-ի հանրահավաքում ակնկալած վարկանիշային «ճեղքումը» չստացվեց: Գումարած դրան, համամասնական ցուցակի շուրջ տարաձայնությունների հաղթահարման միայն մեկ տարբերակ է գտնվել` որ ցուցակը միանձնյա կազմելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ համեստ արդյունքները ոգևորեցին արևմտամետ ազատական հատվածում ՀԱԿ-ի մրցակիցներին` «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատներին»: Թեև «Ժառանգության» համագումարում չի որոշվել ընտրություններին մասնակցելու ձևաչափը, այնուամենայնիվ Արարատ Զուրաբյանը տեղեկացրել է, որ մի քանի օրից «Ազատ դեմոկրատների» համագումարին է հռչակվելու երկու կուսակցությունների դաշինքը, և իրենք հույս ունեն հաղթահարելու 7 տոկոսի պատնեշը: Դա կարևոր դետալ է`եթե առաջ ենթադրվում էր, որ ընտրություններին կմասնակցի կամ «Ժառանգությունը», կամ «Ազատ դեմոկրատները», բայց ցուցակը կլինի միասնական, որպեսզի լուծվի 5 տոկոսի հարցը, ապա հիմա խնդիր է դրվում ստանալ 7 տոկոսից ոչ պակաս: Բնականաբար, ընտրազանգվածը հայթայթվելու է տեղատվության մեջ գտնվող ՀԱԿ-ի հաշվին…
Մարտիմեկյան հանրահավաքի համեստությունը քիչ էր, հիմա էլ մի ուրիշ «պատուհաս» է գալիս «Հայոց արծիվների» նախագահ, սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի տեսքով: Սույն գործիչը որոշել է կիրակի օրով հենց Ազատության հրապարակում անցկացնել «Հայոց արծիվների» համագումարը` 12 հազար մասնակիցներով, հարյուրավոր դրոշներով ու պաստառներով: Դե, թամաշա անողներ էլ հաստատ կգումարվեն… ու կստացվի, որ ՀՀԿ-ին աջակցող առաջին հանրահավաքը ավելի հզոր է լինելու, քան ընդդիմադիրների համանման ցանկացած միջոցառում: Եվ դա`ընտրարշավը պաշտոնապես դեռ չսկսած: Բա հետո՞ ինչ կլինի, երբ բոլոր վարչական ռեսուրսները լրիվ թափով աշխատեն:
Դե, դաշնակներն էլ ընկան լեզուն կարճացնող անհարմար իրավիճակի մեջ: Վովա Գասպարյանի անձնական մասնակցությամբ ՀՅԴ անդամ Արշավիր Կարապետյանի մոտ անցկացված խուզարկությամբ հայտնաբերված հսկայական զինապահեստը տպավորիչ էր: Ու ի՞նչ ասի Վահան Հովհաննիսյանը, որ լավ լինի. «Գտնվել է իրեն պատկանող տարածքում, չի նշանակում պատկանում է իրեն, այսինքն այն ինչ իրեն պատկանող տարածքում էր, պարտադիր իրենը չէ: Ես Արշավիր Կարապետյանի ու այդ զենքի կապը չեմ տեսնում, որովհետև դրա ոչ մի ապացույց գոյություն չունի, իսկ թե քննությունն ինչ ցույց կտա, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք եզրակացություններ անել»: Դե հա, ՀՅԴ-ի ու Արշավիր Կարապետյանի հետ այդ զենքերը նույնքան կապ չունեն, որքան ընտրակաշառքը`իշխող կուսակցության քվեների հետ, թե ինչ ցույց կտա քննությունը, երևի թե կախված է դաշնակների նախընտրական վարքագծից: Այսինքն` նրանից, թե ինչքանով կկարողանան հրաժարվել «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափի գայթակղությունից… Թե չէ ինչի էր նման` ԱԺ-ի մուտքի մոտ ողջագուրվում էին 1995-ին իրենց բանտ տարած գործիչների հետ: Բայց հիմա էլ օդում զգացվեց նոր հնարավոր «Դրո» գործի հոտը, ուստի մնում է բավարարվել սեփական «ստանդարտ» ընտրաքվեներով և չերազել այլոց հետ միասին արկածախնդիր ծրագրով փորձել ստանալ ավելին… Մանավանդ, որ «Կոնսենսուս մինուս ՀՀԿ»-ից ակնհայտորեն սուսուփուս նահանջեց ԲՀԿ-ն, ԲՀԿ-ի երկրորդ համար Վարդան Օսկանյանն էլ հրապարակավ ուրացավ Ռոբերտ Քոչարյանին, միաժամանակ նաև քոռուփոշման թողնելով »Սիվիլիթաս» հիմնադրամում հավաքված խանդավառ արևմտագրանտասեր և արևմտագրանտակեր հանրությանը… Կարճ ասած, և կոալիցիայում, և ընդդիմադիր դաշտում ավելի գերիշխող է դառնում «Каждый сам за себя» «Մաուգլի» մուլտից հայտնի սկզբունքը: Դե, ոմանք, միգուցե շատերը, գիժ մարտ ամսին կփորձեն խելառության միջոցով բարձրացնել սեփական շանսերը, բայց դրա վախճանն է ակնհայտ` կամ զսպաշապիկ, կամ «խելոքանալը»:
Բայց գարնանային խելառությունը մեր երկրից կարծես արտահանվել է Ադրբեջան: Սույն թշնամական երկրի «ավազակապետությունը» հանկարծ որոշել է ռսի հաշվին հարստանալ, ու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման գինը բարձրցրել է միանգամից 43 անգամ… Պատասխանն էլ չուշացավ` հենց մարտի 1-ին Ղուբա քաղաքում բռնկվեց լեզգիների ապստամբությունը, բարեհաջող վառեցին նահանգապետի տունը: Այսինքն`150 հազար բնակչություն ունեցող այդ գավառական քաղաքում եղան ավելի ծավալուն անկարգություններ, քան եղել էին Երևանում 2008-ի մարտի 1-ին: Գումարած դրան` պարսիկներին հեչ համոզիչ չթվացին Բաքվի հավաստիացումները, թե Իսրայելից գնած հսկայաքանակ սպառազինությունը Արցախի դեմ է, այլ ոչ թե Իրանի, ուստի Թեհրանի էմիսարները ավելի ու ավելի շատ են հրահրելու իսլամիստական տարբեր շարժումներ, հատկապես պարսկաբնակ Թալիշստանում: Մանավանդ, որ բաց շրջանառության մեջ հայտնվել է ԱՄՆ-ի գծած սցենարներից մեկը` Ադրբեջանին Արցախի կորուստը փոխհատուցել Իրանի հյուսիսային թուրքաբնակ շրջանների հաշվին… Գումարած դրան էլ, նույն Արևմուտքը ավելի ու ավելի է մտմտում, որ Սիրիայի ներքին գործերին ռազմական միջամտությունն անի Թուրքիայի զինված ուժերի ձեռքով…
Ինչևէ, եթե այս գարուն տարածաշրջանը չկորի պատերազմի բոցերի մեջ, մենք մեր խելառ քաղաքական դաշտից ու ոչ պակաս խելառ ընտրություններից հաստատ առանց ցնցումների գլուխ կհանենք:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ալիսը պառկել էր դեմքով դեպի պատը, նա այդպես էր սիրում: Մեջքից նրան գրկած երիտասարդը խորը քնած էր: Երիտասարդը նոր մարդ էր Ալիսի կյանքում, բայց նրանք շատ լավ հասկանում էին իրար` թե սեքսում, թե կյանքին վերաբերվող հիմնարար հարցերում: Ունեին միևնույն արժեքային համակարգը և նույն ՙքոլից՚ էին, ասպես ասած: Հա՞, իսկ ինչո՞ւ երիտասարդ, նա անուն ուներ` Նարեկ: Դե, նոր ծնվող հարաբերություններ, հասկանում եք` դեռ նոր-նոր իրար ճանաչում էին, ուսումնասիրում, ու Ալիսի ուղեղում նա դեռևս ՙերիտասարդ՚ էր, նոր էր նրան սովորում, նրա մարմնին, նրա խառնվածքին, «բզիկներին»:
Ալիսը ոչ մի կերպ չէր կարողանում քնել, հիվանդ էր, գրիպի բարդություն էր տվել, Ալիսը հազում էր` մանավանդ գիշերները, ու ինչ-որ ստաֆիլոկոկ ուներ, ինչ-որ թանկ ու երկար բուժվող ստաֆիլոկոկ: Պառկած անիծում էր Նոր Տարին, քանի որ ի վիճակի չէր ուրախանալ` վատ էր զգում իրեն, փողերն էլ գնացել, գնում են, ու հավանաբար էլի կգնան ստաֆիլոկոկին քշելու վրա:
Խաղալով բազմոցի գոբելենի հետ, մտածում էր` երևի թե Աստված իրեն շատ է սիրում, որ հիանալի մարդկանց է հանդիպում վերջերս, կամ էլ այդտեղ աշխատում է կարմայի օրենքը, քանի որ Ալիսը միջատներին չէր սպանում, դե, նրանց որոնք չեն վնասում մարդուն, նա բռնում էր մի բանով ու դուրս էր գցում:
Նարեկն օրինակ: Կամ այն հրաշալի մարդը` Մենուան, որ Ալիսի մասին մեծ եղբոր նման հոգ էր տանում, հենց նրա մասին կպատմեմ: Հա, մոռացա ասեմ. Ալիսը գիրք էր գրել, որի լույս տեսնելուց հետո ոչ միայն չարդարացան նրա ծնողների ահասարսուռ կանխագուշակումներն այն մասին, որ նա այդ գրքով միայն խաղք ու խայտառակ կլինի աշխարհով, այլև նրան նախկինում սիրող մարդիկ կսկսեն արհամարհել որպես մարդու թույլ ու ընկած տեսակ, այլև` Ալիսի կյանքը կտրուկ փոխվեց: Նրան չճանաչողները գրքով ճանաչեցին, հարգեցին ու սիրեցին յուր անկեղծության ու համարձակության համար և անվանել դա նոր գրականություն: Ալիսի մասին սկսեց խոսալ քաղաքը, նրան սկսեցին զանգել, գրել, տարբեր միաջավայրերում անծանոթ մարդիկ սկսեցին մոտենալ նրան ու ներկայանալ:
Ծնողների վախերը գուցեև արդարացված էին, որովհետև Ալիսի գրած գիրքը, որ կոչվում էր «Շշին հագած», կարող էր վանել մարդկանց, չէ՞ որ գրքի հումքն ու հիմքը սեփական կյանքն էր…
Աստծո կամոք եղավ հակառակը…
Եվ մարդիկ, հայտնվեցին նրա կողքին միայն այն պատճառով, որ Ալիսը չէր վախեցել սեփական կյանքի պատմությունը պատմելիս պատմել սեփական ոչ միայն վերելքների, այլև անկումների մասին ավելի շատ` ալկոհոլիզմի և դրա հետևանքով ՙչոլերն ընկնելու՚ վիճակին, երբ նա թափառում էր փողոցներով խմած ու տարատեսակ արկածներ գլխին
բերում` սիրելի սրճարանի մատույցներում ընկերների առջև փսխելուց մինչև սիրած մեկի տունը հարբած վիճակում չգտնելուց հետո վիրավորանքից տաքսիստի հետ սաունա գնալուն: Ճիշտ է, տաքսիստը ՙխոլում՚ միայնակ ուտում էր իր քյաբաբը, մինչ Ալիսը սաունայում իր բախտն էլ լացում ու հարբուխ քշում, իսկ հետո` երբ նա հագած-կապած դուրս եկավ, մի բաժակ կոնյակ գցեց ու ասաց` ՙԳնացինք՚, տաքսիստը շիվարել էր` սեքսի ախորժակով էր եկել: Դե. Ալիսը ինչեր ասես որ չէր անում նախկին կյանքում:
Բայց իմ այս պատմությունը գրքի մասին չի, ոչ էլ նրա բովանդակության, գիրքը կարող էր և չլինել, կամ կարող էր լինել երգ, կամ նկար` բայց անկեղծ: Ներեցեք շեղվելու ու «մանրանալու» համար:
Ուրեմն, օրերից մի օր, երբ Ալիսը հերթական անգամ «չոլերն էր ընկել» մեկշաբաթյա հանրախումի` «զապոյի» շրջանակներում, ու մոլոր պտտվում էր քաղաքում` չիմանալով ուր գնալ, որովհետև տանը չափահաս աղջիկ ուներ, որն ատում էր մորն այդ վիճակում, ու ճիշտ էր անում` ատելի էր: Ալիսը զանգ է ստանում:
— Բարև Ձեզ, Ալիս, Մենուան է անհանգստացնում, հիշո՞ւմ եք կարծիք էի գրել Ձեր բլոգում գրքի որոշ հատվածների մասին, Դուք ասացիք, որ ես չեմ կարող կարծիք հայտնել մի բանի մասին, որին ամբողջապես ծանոթ չեմ, ու թողել էիք Ձեր հեռախոսահամարը, խոստանալով նվիրել գիրքը: Ինչպե՞ս կարող ենք հանդիպել, ե՞րբ է Ձեզ հարմար:
— Հենց հիմա:
— Դե, մնացեք այդտեղ, որտեղ կաք, ես սև 24-ով գալիս եմ:
Մենուան տեսնելով աստիճաններով օրորվելով իջնող աղջկան` վախեցավ, ու մտածեց. ՙԳուցե չարժի՞ նրա հետ գործ ունենալ՚: Բայց Ալիսը մոտեցավ ու հարբած հայացքի ու ուռած դեմքի միջով շատ անկեղծ ու փափուկ ժպտաց, ասելով.
— Բարև Ձեզ, ես Ալիսն եմ: Չե՞մ համապատասխանում Ձեր պատկերացրած Ալիսին:
— Դուք ավելին եք, նստեք: Սովա՞ծ եք:
Ելնելով նրա հարբածության աստիճանից Մենուան մտածեց, որ նա երևի խմում է, ու չի ուտում:
— Առանձնապես ոչ, բայց մի բաժակ կոնյակ ինչո- թեթև բանով կուզեի:
— Գնացինք ուրեմն:
Ճանապարհին Մենուան գլուխը թեքում էր ու մերթ ընդ մերթ նայում սիգարեթը ձեռքին, գլուխը հազիվ ուսերին պահող Ալիսին ու հարցնում ո՞ւր գնալ:
— Ես իմ սիրելի սրճարանից բացի ոչ մի տեղ չեմ գնում, բայց հիմա նա փակ է` ձմեռ է: Գնացինք, ճանապարհին մի բան կտեսնենք` կկանչի, կմտնենք:
Մենուան մտածեց, որ այս աղջիկը հաստատ այն գրքի աղջիկն է, որովհետև չկարողանալով ուսերին պահել գլուխը պահումէ իր բանականությունը, ու թեև խոսքն անհոդաբաշխ է` հոդաբաշխ մտածում է:
— Հա, լավ, իմացա, մի պանդոկ կա, գնում ենք հաճախ ընկերներիս հետ, կգնանք, այնտեղ լավ են պատրաստում:
— Ինձ համար մեկ է տեղը, կողքիս մարդն է կարևոր, իսկ կողքիս մարդուց լավ մարդու հոտ է գալիս, ես հոտերով եմ մարդկանց հավանում:
Մենուան նայեց Ալիսին ու ժպտաց` աչքերը փայլում էին, նորից մտածեց, որ չի սխալվել զանգելով:
Մտան պանդոկ, տեղավորվեցին, վերցրեցին կոնյակ ու ուտելիք: Նստեցին բավականին երկար: Մենուան խոսում էր, իր հիացմուքն էր արտահայտում բլոգում կարդացածի վերաբերյալ, ավելի ճիշտ` մի մասի, երկրորդը քննարկում էին: Ալիսը մակագրեց, տվեց գիրքը. նա իրեն ակնհայտորեն անհարմար էր զգում այդ համակրելի ու հավանաբար բարձր հասարակական դիրք ունեցող մարդու գովեստներից, բայց և միաժամանակ հաճելի էր նրա ուշադրությունը:
Կանյակը խմվեց, ուտելիքը սպառվեց միակողմանի` Ալիսը քջուջ էր արել միայն: Վեր կացան, դուրս եկան արդեն ՙդու՚-ի անցած: Մենուան Ալիսին ճճանաչում էր բլոգով, Ալիսը Մենուային` հոտով, գեղեցիկ խոսքով ու հաճելի ձայնով: Ալիսը բավականին հարբած էր, բայց հիշում էր, որ տուն գնալ չի կարող:
— Ո՞ր տանեմ քեզ, Ալիս:
— Ուր ուզում ես, ես տուն չեմ կարող գնալ:
Այ քեզ բան:
— Վայ մամա ջան, բա ո՞ւր: Տանե՞մ ընկերուհիներիցդ մեկի տուն:
— Չէ, նրանք ինձ բարոյականություն են կարդում իմ խմելու համար: Ես ինքս շատ լավ եմ հասկանում, որ լավ չեմ անում, ուղղակի մարիմինս չի թողնում, քանի օր է խմում եմ ու «ապախմելիցա»-ով եմ ապրում` «զապոյ» եմ: Ես ինքս կարող եմ նրանցից լավ պատմել իրենց ալկոհոլի վնասների մասին, ես ուզում եմ անոնիմ ալկոհոլիկների ակումբ բացել, կամ` ՀԿ: Չէ, տարբերակ չի, ինձ հիմա ոչ ոք ընկեր չի լինի, արի գնանք ինչ-որ մոթել, ես ուղղակի կքնեմ, եթե կուզես մնաս` մնա, չես ուզի` կգնաս: Բայց լավ կանես մնաս, չեմ սիրում մենակ մնալ, վախենում եմ սիրտս վատանա ու մեռնեմ` մեն-մենակ:
Մենուան գլուխն առել էր ձեռքերի մեջ ու մտածում էր` «Արա, էս ո՞ւր եմ ընկել..», ախր նա բոլորովին էլ մոթելում միասին գիշերելու նպատակով չի զանգել Ալիսին: ՙԴե լավ, ի՞նչ արած, օգնություն է պետք մարդուն, ի՞նչ անեմ, հո՞ չեմ տանի թողնեմ մոթելում, որ մի հատ էլ նեղացնեն, խմած է, չի քնի, ներս ու դուրս կանի: Իսկ հայ տղամարդկանց էլ ի՞նչ է պետք` մի խմած կին, որ տանեն ինչ ուզում են անեն»,- մտածեց նա ու ասաց.
— Բայց ես էդպիսի տեղեր չգիտեմ, Ալիս, դու ասա:
— Ես էլ չգիտեմ, ես ալկած եմ, բոշա եմ, երբեմն կարող է խելագարություններ անեմ ու քիչ ծանոթ մեկի կողքին արթնանամ, բայց ոչ մոթելում, չեմ եղել երբեք, ես պոռնիկ չեմ:
— Չէ, չէ, Աստված մի արասցե Ալիս, բոլորվին դա նկատի չունեի, ուղղակի ես քաղաքում ընդհանրապես մենակ ոչ մի տեղ չեմ գնում: Տնակյաց եմ ավելի, ընտանիքս էլ Փարիզում է: Լավ, գնանք տեսնենք ինչ ենք գտնում:
Գտան մի մոթել, ավելի շուտ սեփական տուն էր` մոթելի վեր ածած: Գարեջուր առան ու գնացին:
— Լավ էլ տաք ու հարմարավետ տեղ է, — նկատեց Ալիսը:
— Չե՞ս ուզում քնել, Ալիս:
— Չէ, ուզում եմ խմենք ու շփվենք: Ես շփվելու համար սիրեցի խմելը: Ուզում եմ քեզ ճանաչել: Մի տեսակ տարօրինակ զգացում ունեմ քո հանդեպ` ասես հազար տարի ճանաչելիս լինեմ, ասես հարազատ լինես:
Մենուան ժպտաց ու ձեռքը բռնեց Ալիսի: Ու երկար այդպես նստեցին:
— Դե լավ, քնել է պետք, ես վաղն աշխատանքի եմ, — ասաց Մենուան:
— Գնանք:
Ալիսը մտավ ննջարան, ուր բավականին մեծ` երկտեղանոց մահճակալ էր դրված, բայց Մենուան որոշեց պառկել բազմոցին: Պառկել ու ակնհայտորեն մրսում էր` ծածկոց չկար, մեկն էր ու Ալիսի վրա:
— Մենուա, տեղափոխվիր այստեղ, մեծ, լայն տեղեր են, հանգիստ կտեղավորվենք երկուսով:
Ալիսը հանվել պառկել էր, Մենուան եկավ ու շորերով պառկեց կողքը:
— Հանիր շորերդ, հո բոմժ չե՞ս, շորերով քնես` չես հանգստանա: Համ էլ` ուզում եմ քեզ գրկեմ քնեմ: Ինձ կյանքում ոչ ոք այդքան հաճելի բաներ չի ասել, նույնիսկ տղամարդիկ, որոնք ինձ սիրել են: Պառկի, ու թույլ տուր քեզ գրկեմ:
Մենուան, անհարմար զգալով Ալիսի անկեղծ համարձակությունից քմծիծաղ տվեց, հանեց մի քանի վերևի շոր ու մեջքից գրկեց նրան:
— Դու տաք ու հաճելի ձեռքեր ունես, Մենուա:
— Դու էլ ես տաք, հաճելի ու փափուկ:
Լռեցին, պատրաստվելով քնելու:
Բայց բնությունն իրենն է անում, այսինքն` լիբիդոն, ու Ալիսը զգում էր Մենուայի բանականությունից անկախ գոյատևող լիբիդոն:
— Այ, հիմա այսպես ողջ գիշեր պիտի տանջվենք, — ասաց Մենուան:
— Կուզենք` կտանջվենք, կուզենք` չենք տանջվի:
— Ես չեմ կարող կնոջս դավաճանել Ալիս, ես միայն նրան եմ իմացել, միայն նրա հետ եմ եղել կյանքում: Եթե քո գիրքը չլիներ, ես ոչ մեկին չէի զանգի, ու ոչ մի տեղ չէի գնա:
— Դե, քնենք ուրեմն, գրկիր ինձ` քնենք:
Ու նրանք քնեցին` տանջվելով: Իհարկե, սիրային նովելի ժանրը, որի մեջ հավանաբար մտնում է այս պատմությունը, կգերադասեր տեսնել այդ ուժեղ տղամարդու թուլությունը… Բայց: Թող տուժի սիրավեպը, որովհետև սեքսը չի կարևորը, այլ գրկած քնելը: Չնայած կարծում եմ` ինչ էլ լիներ, միևնույն է, այն ինչ եղավ հետո` կլիներ նույն կերպ:
Նույնիսկ Նարեկի հետ: Նույնիսկ հետո: Նույնիսկ հիմա: Որովհետև կարևորը` կյանքում Ալիսին լավ մարդիկ են հանդիպում, իսկ լավ մարդկանց` Ալիսը: Ու ոչինչ չի ծնվում ոչնչից ու անհետանում ոչ մի տեղ: Ամեն ինչ փոխկապակցված է, ու եթե Ալիսը գիրք չգրեր, հարբեցող չլիներ, Մենուային չէր հանդիպի, նա էլ չէր ջնջի Ալիսի կյանքից բոլոր, այո, բոլոր որձ տղամարդկանց մասին հիշողությունները: Ալիսին բուժեցին ընկերները, այդ թվում` Մենուան, ու Ալիսը չէր բուժվի, ու չէր գրի այս սիրային նովելը, որն իրականում սիրային էլ չի:
Իրականում` սա նոր գրքի սկիզբի է նման …
էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը, սատանիստները` Աստծուն
Երիտասարդական սուբկուլտուրաները ըմբոստության ձև են, դրանք կոչ են ընդդեմ հասարակության մեջ ընդունված սոցիալական ու բարոյական նորմերին: Դրանք ոչ ֆորմալ հասարակության մասն են: Ավելի վաղ խոսում էին սուբկլուտուրաների` հիպպիների ու պանկերի, մետալիստների մասին: Հիմա` էմոներ, գոթեր ու սատանիստներ, ու ինչպիսի՞ն են նրանք Հայսատանում:
Սկզբում`մի քիչ «Վիքիպեդական» չոր ակադեմիական ծանոթություն:
Էմոն( emo: լատ. emotional — էմոցիոնալ) երիտասարդական սուբկուլտուրա է, որը կազմավորվել է նույն անունը կրող երաժշտական ոճի երկրպագուների մեջ, նրանց անվանում են էմո-քիդ(երեխա, դեռահաս), էմո-բոյ(տղա) և էմո-գըրլ(աղջիկ):
Էմոցիաների, զգացմունքների վառ արտահայտումը էմոների գլխավոր օրենքն է: Էմոները տարբերվում են ինքաարտահայտմամբ, դեմ են անարդարությանը, ունեն յուրահատուկ աշխարհընկալում: Նրանք շատ խոցելի են ու շուտ ընկճախտի մեջ են ընկնում:
Էմո-քորը` էմոների երաժշտությունը, ծագել ու զարգացել է որպես պանկ-ռոքի ուղղություն, և չնայած դրան, այդ երկու սուբկուլտուրաները շատ տարբեր են: Դասական պանկերից նրանց տարբերում է ռոմանտիզմն ու վեհ սիրո հիվանդագին շեշտադրումը: Էմոների ուշադրությունը հաճախ ուղղված է դեպի անձնական հուզական դաշտը, նրանց չեն հետաքրքրում հասարակական իրադարձությունները:
Էմոները հագնում են սև ու վարդագույն հագուստ, կրում են զանազան նշաններ իրենց վրա, թիթեռնիկներ մազերին և ամենուր: Արվեստը` հիմնականում էմո-անիմացիան է:
Էմոներն ու գոթերը որպես սուբկուլտուրաներ հաճախ են համեմատվում, որից վիրավորում են և գոթերը, և էմոները: Օրինակ, էմոներն ավելի են հակված ինքասպանության, քան գոթերը: Գոթերն ավելի բանական են:
Կարճ ասած` էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը:
Անցնենք գոթերին: Գոթերը ևս 70-ականների փոսթ-պանկի ալիքի վրա ծնված երիտասարդական սուբկուլտուրայի ներկայացուցիչներ են: Գոթական սուբկուլտուրան շատ բազմազան է, բայց բոլորն էլ ունեն միևնույն բնորոշ գծերը` յուրահատուկ մռայլ ոճ, նաև հետաքրքրություն գոթական երաժշտության, սարսափ-գրականության ու սարսափ-ֆիլմերի նկատմամբ:
Գոթերի ոճական էլեմենտներն են` սև գույնը, բնորոշ գրիմն ու գոթական սուբկուլտուրայի մետաղյա զարդերի կրումը(անկհ`անմահության հին եգիպտական խորհրդանիշ, գանգեր, խաչեր, ուղիղ և շրջած պոնտագրամմաներ, չղջիկներ):
Սատանիզմը նույնպես համարվում է սուբկուլտուրա (ԼաՎեյ), ունի բազմահազար հետևորդներ աշխարհում, բայց այն որոշ երկրներում նաև Սատանայի Եկեղեցու պաշտոնապես գրանցված կրոնն է, որի հիմքը դրել է Անտոն Շանդոր Լավեյը:
Սատանիզմի մեջ սատանան ընկալվում է որպես աշխարհընկալման դրական սիմվոլ, ազատության, ինքնազարգացման և այսպես ասած, բանական էգոիզմի սիմվոլ: Ըստ ԼաՎեյի` «Սատանան միայն սիմվոլ է, ուրիշ ոչինչ: Սատանան նշանավորում է մեր սերը դեպի ամեն երկրայինն ու ժխտում է խաչին խաչված Քրիստոսի դալուկ կերպարը»: Սատանիստները յուրահատուկ վերաբերմունք ունեն 666 և 13 թվերի նկատմամբ, դրանք նրանց համար հաջողակ թվեր են: Սիմվոլը` պենտագրամման է, կենտրոնում Բաֆոմետի` Դեմոնի պատկերով: Սատանիստներին հարող երիտասարդությունը գերադասում է սև հագուստ և կրում է իր վրա սիմվոլիկան: Որպես սուբկուլտուրա և գոթերը և սատանիստները արտահայտություն են գտել բավական ծանր` մետալիստական երաժշտության մեջ` բլեք-մետալ(սև), հէվի-մետալ(ծանր), դեդ-մետալ(մահ):
Հիմա անցենք մեր «տեղական» էմոներին, գոթերին ու սատանիստներին:
Հայաստանյան էմոները մեծամասամբ էպոտաժային`միայն ինչ-որ բանով տարբերվող էմոներ են, հիմնականում անցումային տարիքի դեռահասներ: Իրականում նրանք ունեն սուբկուլտուրայի միայն արտաքին ատրիբուտները, լսում են էմո երաժշտություն, հագնվում համապատասխան, լացում են պատեհ-անպատեհ: Պատահում են նաև տարիքով քիչ մեծերը, հիմնականում «էմոյությունն» ավարտվում են բուհական տարիների սկզբնական կուրսերում, աղջիկները շուտ են ամուսնանում` գտնելով իրենց երազած վեհ սերը: Եղել են մի քանի անձնական անհաջողություններից ինքնասպան եղած էմոներ, օրինակ` բուհ չընդունվելը կամ 14 տարեկան աղջնակի տղայի կողմից չընդունված սերը ցած է նետել նրանց բարձր տեղից: Էմոները խոսել չուզեցին:
Խոսեցի մի աղջկա` պայմանական` Աննայի հետ, որը գոթից դարձել էր սատանիստ, ու էդ սուբկուլտուրաներից 24 տարեկան հասակում` իրեն պահել միայն սուբկուլտուրաների արվեստն ու երաժշտությունը: Ավարտել է համալսարանն ու աշխատում է մասնագիտությամբ, ամուսնացած է:
— Ինչո՞վ են էմոները, գոթերն ու սատանիստները նման ու ինչով` տարբեր: Պատմիր սատանիզմի քո ընկալման մասին։
— Երաժշտությունն ա նման` էմոներինը թեթև ռոք, գոթերինը մի քիչ ավելի ծանր, սատանիստներինը` շատ ծանր` մետալ: Ես դեմ եմ,, ընդհանրապես, սուբկուլտուրաներին: Եղել եմ գոթ, հետո սատանիստ, բայց էն, ինչ ես եմ քաղել դրանցից, ոչ բոլորն են քաղել: Սատանիզմը շատ անհատական աշխարհահայցք ա, ամեն մեկի մոտ իր տեսքն ա ընդունում: Սատանայի հետ կապ ունի էնքանով, որ անունն ա ճչացող, անունն ա «հակա», այսինքն Աստված-Արարիչը ժխտող, «Աստվածը ես եմ» աֆորիզմն ա հիմքում: Սատանիզմն ունի երեք ստադիա: Առաջին`երբ մարդը դեմ ա կրոններին ու դրանով իսկ սատանիստ ա: Երկրորդ`փիլիսոփա-սատանիստ, նա ծանոթ ա սատանիզմի երկու ուղղություններին ու համաձայն ա դրանց հետ, դա դառնում ա աշխարհայացք ու ամեն ինչ անցնում ա էդ պրիզմայի միջով` դա սատանիստ-փիլիսոփան ա:Երրորդ` ակկուլտիստական արարողակարգերին անցած մարդը, որի համար սատանիզմն արդեն դառնում ա կրոն:
— Իսկ էդ զոհաբերությունների մասին պատմությունները, դրանք ճի՞շտ են:
— Սատանիստը երբեք էդպիսի բաներ չի անում, դա սատանայապաշտներն են անում Սատանիստը դոգմատ չի: Սատանիզմի ԼաՎեյի պատվիրանների մեջ նշված ա, որ ոչ մեկին վնաս չպատճառեն: Նա միայն ասում, ա որ Աստված չկա: Ոչ մի վնաս չկա սատանիստներից: ԼաՎեյն, ընդհանրապես, սնվել ա Նիցշեից, էլի ոմանցից ու ստեղծել ա կրոն` սատանայի եկեղեցին:
— Հիմա դու ո՞ր ստադիայում ես:
— Ոչ մի: Մի ժամանակ, որ սատանիստ էի, հասել էի երրորդ ստադիային: Արարողակարգերի էի մասնակցում, իրար արյուն էինք խմում, դե, 16 տարեկան էի:
— Իսկ գոթիկան, ի՞նչ կասես գոթիկայի մասին:
— Մարդ, որը Տերյան ա սիրում, արդեն գոթ ա: Գոթիկան Դա հոգեվիճակ ա: Նաև հագուստը, ատրիբուտիկան, սիմվոլիկան, երաժշտությունը գոթիկ-մետալ, պոստ-պանկ, գոթիկ-մետալ և այլն: Նրանք սև են հագնվում, ուժեղ քսում են աչքերը, տեսքից մռայլ են, բայց հիմնականում բարի ու լավ մարդիկ են:
— Էմոներին չկարողացա խոսցնել, նազուտուզ էին անում, գուցե՞ նրանց մասին էլ պատմես:
— Էմոն դա մարդ ա, որին շատ հեշտ կարելի ա լացացնել, կարճ սենց կասեմ: Հիմնականում 13-16 տարեկան են, կան մեծերը, որոնք ոնց որ մանկություն ունեցած չլինեն, անընդհատ ձգտում են երեխա երևալ, լինել, զգալ: Ինձ համար էմոները դեգրադացված մարդիկ են: Ես էլ եմ ուզում ու երբեմն էլ զգում եմ ինձ երեխա, բայց ես փոռիկներով վարդագույն շորեր չեմ հագնում ու տիկնիկով չեմ խաղում: Ինքնասպանություն էլ նույնիսկ գործում են կյանքից կոտրվելով ու աշխարհից նեղանալով, ոչ թե գաղափարապես: Մենք բոլորս էլ էմո եղել ենք, երեխա ժամանակ, երբ մեզ նեղացնում էին` լացում էինք: Բայց մենք մեծացանք ու էլ ամեն առիթով չենք լացում, իսկ էմոները շարունակում են լացել:
— Էմոն կարո՞ղ է դառնալ գոթ, հետո սատանիստ, ես էդ սուբկուլտուրաները մի ալիքի վրա եմ ընկալում:
— Կարա էդպես բան լինի, բայց շատ հազվադեպ, դա բնականոն աճ չի: էմոներն ատում են գոթերին` փոխադարձաբար, գոթերը` սատանիստներին: Բայց գոթը կարա դառնա սատանիստ, հնարավոր ա: Գոթը կարա մեծ լինի, անպայման չի, որ նա լինի դեռահաս, կամ շատ ջահել: Իսկ էմոն անպայման միշտ մնում ա երեխա, եթե ժամանակին չի ամուսնանում: Տղաների էմոյությունը հիմնականում բանակում ա վերջանում: Ավելի շատ են աղջիկ-էմոները:
— Ի՞նչ կասես մարդկանց, որոնք սատանիստներից ու սուբկուլտուրաներից վախենում են, ինչպես սատանայից: Եվ, ինչպես շեշտեցիր զրույցի սկզբում, ի՞նչ դասեր քաղեցիր:
— Սատանայապաշտները երբեք ոչ հագուստով, ոչ որևէ այլ ձևով չեն տարբերվում սովորական մարդկանցից, ու իրականում կարող են լինեն սատանայապաշտ, թաքուն անեն իրենց զոհաբերությունները, ու անում էլ են, և ոչ ոք դրա մասին կարա չիմանա: Նրանք երբեք չեն ասի, որ սատանայապաշտ են: Իսկ սատանիստները կարան սև հագնեն, ԼաՎեյ պաշտեն, բայց նրանցից վտանգ չկա, քրիստոնյաներն իրենց ինկվիզիցիայով ավելի շատ վնաս են հասցրել մարդկությանը, քան սատանիստները` պենտագրամմա ու 666 թիվ սիրելով: Ուղղակի ցանկացած սուբկուլտուրա դա օտարացում ա առողջ հասարակությունից, միակ լավ բանը դա նրանց արվեստն ա` գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը:
Լուսինե Վայաչյան
Օրերս «Շողակաթ» հեռուստաալիքով Հայ Առաքելական Եկեղեցու հայրերը, հովվապետի գլխավորությամբ, մեկը մեկին հերթ չտալով, խոսում էին մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարման ճանապարհին եկեղեցու դերի, նրանց զորավիգ լինելու իրենց մասն ունենալու մասին: Գարեգին Բ-ն ապա նրան լրացնողները ասում էին, որ շատ կարևորում են կին — տղամարդ հարաբերության հարցում, սոցիալական խնդիրների լուծման ասպարեզում մանկատներում և այլ նմանատիպ հաստատություններում իրենց դերը.
Թեպետ ուշացած, սակայն զարմանալի ու գովելի շրջադարձ.
Տարիներ առաջ էջմիածնում նվաստս համոզում էր այն ժամանակ դեռևս աբեղա Արշակ Խաչատրյանին, որ Աստված հոգևորականին կոչել է հենց վերը նշված խնդիրների համար, որ Խաչի խորհուրդներից մեկը հենց դա է. խաչի մի թևը՝ ուղղահայացը՝ Աստծուց իջնողն է, սերը բարությունը ներողամտությունը և այլն, որը դու հորիզոնական տեսքով փոխանցում ես դիմացինին:
Նկատառումներս, թե` իրենց 6 տարվա կրթությունն ափսոս է, որ մեկուսացվածության պատճառով է քահանայի նկատմամբ հարգանքը նվազ, մարդիկ չեն ընկալում հոգևորականին, համարում են անգործ ձրիակեր, որ իրենց տեղը մարդկանց մեջ է, որ ի վերջո իրենց սխալ քաղաքականության արդյունքում է, որ աղանդավորները այսչափ տարածվել են, որ անհրաժեշտ է այսօրվա եկեղեցին չդարձնել կույրաղիքի պես մի բան, այլ որպես աշխատող օրգան ներդնել օրգանիզմի՝ հասարակության մեջ ինչ- ինչ մոտեցումներ վերանայելով, չհամոզեցին Հայր Արշակին:
Ընդհակառակը`երիտասարդ աբեղան ինձ համոզում էր, որ դա հոգևորականի առաքելության մեջ չի մտնում, որ ես թյուրիմացության մեջ եմ նման համոզմունք ունենալով, որ իմ պատկերացումը հոգևորականի մասին սխալ է:
Սակայն միայն Արշակ աբեղան չէր այդպես մտածում ու նրա մեղք չէր, որ գործող կարծրատիպը պաշտպանում էին վերից: Այդպես էին նրան սովորեցրել՝ հեռու վանել ցանկացած սոցիալական խնդիր: Այդ հարցն ինձ հանգիստ չէր տալիս ու փորձեցի նույն թեմայով խոսել ավելի փորձառու, առավել բարձր կարգավիճակի մեկ այլ հոգևորականի հետ, որն ի դեպ հատկապես վերջերս, շատ բարձր համարում է ձեռք բերել հանրության շրջանում: Նա ինձ ասաց, որ մարդկանց խնդիրներին ականջալուր լինելը, նրանց հարցերով զբաղվելը գլխացավանք է, ու պատմեց թե ինքը փորձել է մեկ — երկու անգամ, ու հասկացել, որ դա իր համար չէ: Առանձին դեպքերի փիառի համար դեմ չեն, բայց որպես աշխատանք…
Մեր հանդիպումից անցել է 7 — 8 տարի. Իհարկե շատ բան է փոխվել: Հիմա կյանքի ռիթմն է փոխվել, այլևս քահանաներ կան բանակում, կալանավայրում, հատուկ դպրոցներում ու նմանատիպ այլ հաստատություններ են այցելում, սակայն ավելի շատ ձևի քան բովանդակության համար:
Իսկ գործ որպես այդպիսին չի արվում: վկան ինքնասպանությունների այս մտագոգիչ աճը: Ծխական քահանաների տարբերակը չկիրառելը պայմանավորում են կադրերի պակասով: Դա արդարացում չէ. Իրենց նկատմամբ ուշադրության կոնտակտի պակասն է, որ մարդկանց վանում է քահանայից, մինչդեռ շատ սիրալիր աղանդավորները իրենց մի տոպրակ ալյուրով, ձեթով ու տեղ հասցված խոսքով, շատ ավելին են անում, քան ազգային եկեղեցում նստած կամ 6 տարի շարունակ ճեմարանից քիթը դուրս չհանած ապագա հոգևորականը:
Ինչո՞ւ է նրանց արգելվում իրենց սովորածը փոխանցել մարդկանց, մտնել կենցաղ, օգնել նրանց, օրինակ ծառայել, հարկ եղած դեպքում խնդիրներ վեր հանել: Իսկ ով է ասել, որ չի կարելի և գործել, և աղոթել: Աղոթքներով բավարարվում են միայն աշխարհից հրաժարված ու հեռավոր միայնության մեջ ապաշխարհող վանականները: Որ մեր ժամանակների համար չէ: Կուսակրոնության ուխտի մասին չէ խոսքը, որն ընդունելը դեռ ոչինչ չի ասում ՝ ավելին այլ խոսակցության թեմա է տալիս:
Ինչև ողջունելի է, որ վերջապես սառույցը շարժվել է, որ մեր հոգևոր հայրերը սկսել են գիտակցել վերջապես, թե որն է իրենց տեղը այս գլխապտույտ զարգացող ժամանակներում: Որ, այո, կարող են բահը վերցնել ու ձյուն մաքրել:
Ուզում եմ միանգամից առանց նախաբանի անցնել նրան, որ արդեն երկու օր է Beeline-ի անորակ աշխատանքի շնորհիվ ես ստիպված եմ նյարդեր և ժամանակ ծախսել:
Այս ընկերության հետ հարաբերվելիս պետք է շատ զգույշ լինել: Ես մի անգամ արդեն անզգույշ լինելու« թթուն խմել եմ» վստահելով ընկերությանը և շալակելով չգիտես որտեղից գոյացած 83 հազար դրամի պարտք, սակայն այդ մասին հետո առանձին հրապարակմամաբ կպատմեմ:
Այժմ երեկվա մասին. երեկ ես մոտեցա Տիգրան մեծ փողոցում գտնվող Beeline-ի բաժանմունքի օպերատորին և խնդրեցի ստուգել հաշիվս: Նա ասաց որ պետք է հավաքեմ 106 թիվը, որը, ինչպես հետո պարզեցի բոլորովին այլ ծառայության համար էր: 5000 դրամով լիցքավորեցի հաշիվս քանի որ ըստ եկած հաղորդագրության դա հաշիվս 0 -էր :
Շտապում էի ու չսպասելով մինչև լիցքավոման մասին հաղորդագրություն գա, դուրս եկա բաժանմունքից: (Նախ ասեմ, որ այս բաժանմունքում, որպես կանոն, երբ մոտենում ես օպերատորին քեզ ասում է .«Ես արդեն վերջացրել եմ աշխատանքս, պետք է սպասեք», ու ինքը դուրս է գալիս. Ստիպված մարդիկ կրկին հերթ են կանգնում մյուսի մոտ): Մի խոսքով այնքան վատ է սպասարկումը, որ երբ վերջերս մտել էի Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline-ի բաժանմունք ինձ թվում էր, թե ուրիշ ընկերությունում եմ հայտնվել. ի տարբերություն Տիգրան Մեծի` էստեղ և սպասարկումն էր կարգին և մոտեցումը: Տպավորությունն այնպիսին էր, որ Արմենտելն իր լավագույն կադրերը կամ ուշադրությունը կենտրոնացրել է Հյուսիսային պողոտայում:
Սակայն անցնենք լիցքավորման պատմությանը. Անցավ մեկ ժամ հաղորդագրություն չկա, դե քանի որ սովորաբար ավտոմատ sms –ը շատ արագ է տեղ հասնում, զանգեցի կենտրոն այնտեղից մի տղամարդ տեղեկացրեց, որ հաշիվը լիցքավորված չէ,բայց ոչինչ չեն կարող անել: Ասաց, որ պետք է գնալ նույն կետը, եթե իհարկե կտրոնը պահել եմ. Բարեբախտաբար պահել էի, բայց արդեն հաջորդ օրը այսինքն այսօր ժամը 12ին մոտ գնացի. Ինչպես միշտ աշխատակիցը տեղում չէր. հետո եկավ վերցրեց կտրոնը պատճենահանեց ու ասաց մեկ ժամվա ընթացքում կլինի. Անցել է 4 ժամ, իսկ պատասխան sms –ը չկա: Կրկին զանգահարեցի, պարզվեց որ. ինչպես ասաց ընկերության մեկ այլ աշխատակից` ես հայտնվել էի ֆորսմաժորային իրավիճակում. քանի որ իմ հաշվին դեռ 3661 դրամ կար և ես կարող էի հանգիստ վճարում չկատարել սպասելով ամսի 1-ին ու կատարելով հերթական վճարումը ստանալ բոնուսային րոպեներս: Հիմա հարց է ծագում ինչո՞ւ պետք է հաճախորդը ինչ որ անգրագետ կամ անբարեխիղճ աշխատակցի պատճառով հայտնվի նման իրավիճակում, կորցնի 5000դրամ, ժամանակ ու նյարդեր:
Ո՞վ պետք է փոխհատուցի իմ կորցրած ժամանակի, նյարդերի, պատճառած վնասի կամ անհանգստության համար. Չկա նման պրակտիկա. Արմենտելը ամենաթանկ կապն է Հայաստանում, բառացիորեն «կլանում է» մեր րոպեները և ոչ միայն չի արդարացնում իրեն այլև ստացվում է, որ աշխատանքի որակով էլ զիջում է մյուս օպերատորներին. լինելով և «Վիվա Սելի» և «Օրանժ»-ի բաժանորդ ես երբևէ նման խնդիրների չեմ բախվել:
Իշխանությունները Հրազդանում չցանկացան ակնհայտ կեղծիքների գնալ` լցոնումների, բռնությունների և այլ ապօրինությունների, որոնց ականատես ենք եղել նախկինում, քանի որ չէին ցանկանում համապետական ընտրություններից առաջ մեծ լարում առաջացնել:
Սա «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է: Նա փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է որպես դիտորդ: «Հրազդանում վերջնական ապրոբացիա արվեց գալիք համապետական ընտրությունների մեխանիզմը:
Դա հետևյալն է, թե վարչական ռեսուրսը և ընտրակաշառքը տոկոսային առումով որքան ձայն կարող են ապահովել: Ըստ դրա, եթե իշխանությունները վստահ լինեն, որ այդ մեխանիզմի, գումարած մեծամասնական պատգամավորների շնորհիվ կկարողանան ապահովել մեծամասնություն, ապա նրանք կփորձեն ավելի մեղմ տարբերակով ընտրություններն անցկացնել: Իրենք որոշակի տվյալներ կարող են ստանալ, թե հասարակության որ մասը ընտրակաշառքը կվերցնի, և այդ վերցրած ընտրակաշառքի որ մասը կաշխատի»: Պատգամավորի կարծիքով, արդար և ազատ ընտրություններ տեղի չունեցան. «Վարչական ռեսուրսի օգտագործումը և ընտրակաշառքի կիրառումը, որը չի կասեցվում իրավապահ կառույցների կողմից, միանշանակ ապացուցում են, որ արդար ազատ ընտրություններ անցկացնելու կամք իշխանությունները չունեն»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.