29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ armenianherald.com տվյալների, Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ` հարցումների կտրվածքով: Այս և սեռական տարիքի «ջահելացման» թեմաների շուրջ իր տեսակետները հայտնելու համար այսօր «Հենարան» մամլո ակումբում Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը հանդիպել է լրագրողների հետ:
«Մոտ 10 տարի առաջ առաջին սեռական ակտ ունենալու տարիքը միջինում կազմում էր 18 տարեկան` տղաների մոտ, աղջիկների մոտ` 20-ից հետո: Հիմա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ միջին տարիքը տղաների մոտ 15-16 տարեկանն է. դա պարզվել է հատուկ անկետավորման արդյունքում` դեռահասների գրեթե 60 տոկոս դեպքերում առաջին սեռական հարաբերությունը եղել է վճարովի սեքս-ծառայություն: Մի քանի դպրոցներում կատարվել են անանուն ուսումնասիրություններ, որտեղ ևս պարզվել է, որ տղաների մեծ մասն արդեն ունի սեռական կյանքի փորձ, և հիմնականում կոմերցիոն` վճարովի սեքս»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ դրա պատճառը հետաքրքրությունն է, ինչպես նաև` սեքսուալ առողջության մասին ճիշտ տեղակատվության պակասը: Այդ պակասը, սեքսապաթոլոգի կարծիքով, լրացվում է ինտերնետային պոռնո կայքերից ստացված աղավաղված ու ուռճացված, հաճախ՝ այլասերումներով լեցուն ինտիմ տեսարանների առատությամբ:
«Այնպիսի բառեր, ինչպես՝ «սեռական», էլ չեմ ասում` «սեքս», իսկույն բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության են հանդիպում մեր հայ իրականության մեջ, այնպես որ` հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ ու այլևայլ ձևերով բացատրել մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «անբարոյականներ» լինելու պիտակին», — ցավով փաստում է Շահրամանյանը:
Նա նշեց, որ մարդիկ հանրության ոչ ադեկվատ ռեակցիայից պաշտպանվելու համար ասում են՝ «մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», միաժամանակ շարունակելով թաքուն կամ բացահայտ այցելությունները պոռնո կայքեր:
Սա` չափահաս մարդիկ: Իսկ պատանիների հիպերսեքսուալությունը, կրթական ծրագրերի ու գրագետ տեղեկատվության բացակայությունը հանգեցնում են այն բանին, որ առաջին ծանոթությունը «սեքս» հասկացության հետ տեղի է ունենում հենց պոռնո կայքերում, ու նրանք հայտնվում են սեքսի վերաբերյալ պարզունակ ու աղճատված պատկերացում կազմողների ռիսկի խմբում:
«Հիմա ավելի ազատ են ապրում, բայց այդ ազատությունը գալիս է թեթևամտությունից, քանի որ չգիտեն հետագա խնդիրների մասին:
Որքան վաղ է սեռական կյանքի սկիզբը, այնքան ավելի մեծ հավանականություն կա սեռական խնդիրներ ունենալու առումով»,- ասաց սեքսապաթոլոգը:
Սեքսապաթոլոգը կարծում է, որ սեռական ազատության լավագույն տարբերակը խոհեմ, տեղեկատվությամբ զինված ազատությունն է, իսկ առաջին սեռական հարաբերություն ասվածն էլ, ըստ նրա, հարաբերական է, և պետք է առաջին հերթին հաշվի առնել հոգեսեռական զարգացման ընթացքը:
«Ես խորհուրդ կտայի սեռական կյանքով սկսել ապրել ոչ վաղ, քան 18 տարեկանից, երբ դեռահասի մոտ մի քիչ գոնե սեքսուալ քամիները հանդարտված կլինեն, սեռական զարգացումն էլ մոտեցած կլինի որոշակի մի գծի: Ցանկալի չէ, որ սեռական առաջին հարաբերությունը լինի 16 տարեկանից ցածր, քանի որ սեռական առաջին փորձի ձախողումը շատ ճակատագրական կարող է լինել անձի համար»,- ասաց Շահրամանյանը, նաև հավելեց, որ սեռական տարիքի «ջահելացմամբ» մարզերը զգալիորեն զիջում են մայրաքաղաքին:
«Իսկ աղջիկնե՞րը»` հարցին սեքսոպաթոլոգը պատասխանեց, որ եթե նախկինում աղջիկները սեքսուալ փորձ էին ձեռք բերում 20 տարեկանում, ապա այժմ` 17 տարեկանում: Իսկ կուսության ինստիտուտն էլ ավելի է վատթարացնում վիճակը` դրդելով աղջիկներին կուսությունը պահելու համար զբաղվել անալ սեքսով, որն ավելի տրավմատիկ է, և սեռավարակների հավանականությունը, մանավանդ` միայն արյան միջոցով փոխանցվող սեռավարակների, և ընդհանրապես այդ կարգի հիվանդությունների, ինչպիսիք են` հեպատիտ C. B, Միավ/Ձիահ, մեծանում է: Դա ավելի վտանգավոր է, քան ավանդական` հեշտոցային սեռական ակտը, իսկ եթե պաշտպանված է պահպանակով, ապա վնասը կհասցվի նվազագույնի` վաղաժամ սեռական զարթոնքի, որը կարող է հանգեցնել միայն հոգեբանական պրոբլեմների:
Armversion.com-ի հարցին, թե կարո՞ղ են արդյոք բժիշկները նպաստել կուսության ինստիտուտի ճնշման նվազմանը հայ հասարակության շրջանում, և արդյո՞ք չի աճել բնածին կուսաթաղանթ չունեցող աղջիկների թիվը, Շահրամանյանն ասաց. «Բժիշկները կարող են և պարտավոր են նպաստել այդ ֆիզիոլոգիական կարծրատիպի վերացմանը` իրազեկելով ու կրթելով հասարակությանը: Այդ ժամանակ մենք չենք ունենա նաև «ծերացած կույս» հասկացությունը, և ընդհանրապես` սեռական կյանքը կարող է սկսվել 30, 40, 50 տարեկանում: Բոլորովին պետք չէ կառչել հայկական այն մտածելակերպից, որ եթե 40-ում քո սեռական կյանքը դեռ արշալույս չի տեսել, ապա մայրամուտի մեջ ես գտնվում: Ի վերջո, թաղանթը չի որոշում մարդու էությունը, թաղանթն անատոմիական օրգան է»:
Լուսինե Վայաչյան
Երեկ մոսկովյան Կրեմլի դահլիճում ավարտվեց «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: «Տաշիր գրուպի» հիմնադրած այս մրցանակաբաշխությունն արդեն 6-րդ տարին է անցկացվում: Ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաալիքից տեղափոխվել էր «Արմենիա TV»:
Բացի խայտառակ ուղիղ եթերից, որի ընթացքում երևաց հեռուստաալիքի վախվորածությունը «հանկարծ մի բան էն չլինի» հողի վրա, երբ Գարիկ Մարտիրոսյանի` Սարգսյան-Մեդվեդև զույգի հեռախոսազրույցի մասին հումորային ելույթի ժամանակ եթերն ընդհատվեց, ինչ է թե՝ նրանց թվաց, որ Գարիկը «հակա բան ա ասում», մտցրին կարճ գովազդ: «Արմենիա TV»-ն, իհարկե, հիմա էլ պնդում է, թե տեխնիկական պրոբլեմներ են եղել: Հետո Գարիկ Մարտիրոսյանն ասաց, որ եթերն ընդհատվել է տեխնիկական պատճառներով ու նորից կրկնեց իր պատմությունն այն մասին, թե ոնց են Մեդվեդևի հետ զանգահարել Սերժ Ազատիչին, որպեսզի հարցնեն, թե ում հետ լավ կլինի, որ Գարիկը վարի, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ լավ կլինի վարի Սոբչակի հետ:
Մրցանակաբաշխությունը վարում էին նաև Մարկ Սաղաթելյանն ու Վերա Բրեժնևան, Նիկոլայ Բասկովն ու Օքսանա Ֆեոդորովան:
Մրցանակներն ավելին քան շքեղ էին՝ բնակարաններ Երևանում ու Մոսկվայում և ավտոմեքենաներ: Սկզբում թվարկեմ բնակարանները:
Նունե Եսայան — Հայկական ժողովրդական երգը հանրահայտ դարձնելու համար
Ջիվան Գասպարյան — Հայկական երաժշտությունն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում ներդրման համար
Կամո Սեյրանյան — Լավագույն գործիքային ստեղծագործութան համար
Սիրուշո — Հայկական երաժշտությունը Եվրոպայում հայտնի դարձնելու համար
Թաթա Սիմոնյան — վերջին 10 տարվա ընթացքում ամենաշատ համերգներ տալու ու ամենավաճառվող լազերային ձայներիզներ թողարկելու համար
Արման Հովհաննիսյան & Լուսինա — «Տարվա լավագույն դուետ»
Գարիկ Մարտիրոսյան — Վերջին տասնամյակի «Լավագույն շոումեն»
Քսենյա Սոբչակ – Քսենյա Սոբչակ լինելու համար
Գագիկ Ծառուկյանն էլ բնակարանի սերտիֆիկատ հանձնեց «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին:
«Տաշիր» խմբի ընկերություններն ավտոմեքենաներ նվիրեցին՝
Էմմիին — «Լավագույն երգչուհի» անվանակարգում
Ռազմիկ Ամյանին — «Լավագույն երգիչ» անվանակարգում:
Այս տարի «Հայաստանի ընկերներ» ճանաչվեցին ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լիտվինովը և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:
«Տարվա առաջընթաց» անվանակարգում հեռուստադիտողների օնլայն sms քվեարկությամբ ընտրվեց Մարտին Մկրտչյանը: Նրան հանձնվեց ՌԴ անվանի մեդիա արտադրող ընկերություններից մեկի՝ մեկ տեսահոլովակ նկարահանելու պայմանագիր:
«Տաշիր-2011»-ի պատվավոր հյուրերն էին Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտունիոն, «Gipsygitanes»-ը և այլք:
Անճաշակ, նոր տարվա տոնածառ հիշեցնող խայտաբղետ եթերի ողջ ընթացքում Ֆեյսբուքն ալեկոծվում էր «Տաշիր-2011»-ի «Пир во время чумы» վիճակից: Ինձ ասացին. «Արմենիայով բնակարաններ են բաժանում, նայի», ես էլ նայեցի: Ուղիղ եթերի ինտերակտիվ «ցենզուրան» ջախջախիչ էր իհարկե, բայց ժողովուրդը ավելի շատ ցնցված էր բնակարաններով պարգևատրելու զավեշտից՝ այն դեպքում, երբ աղետի գոտու հազարավոր բնակիչներ մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում, կան այլ ընտանիքներ ևս, որոնք ունեն բնակարանի կարիք: Այսկերպ շոու բիզնեսի հայ ներկայացուցիչներին խրախուսելու միջոցը ճիշտ չէր ընտրված, ժողովուրդը սա ընկալեց այնպես, թե իրեն ձեռ են առնում:
Արձագանքը չհապաղեց. աղետի գոտու բնակիչների անունից Հ. Մարտիրոսյանը Վանաձորից կոչ հնչեցրեց՝ Ֆեյսբուքում բացելով «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» միջոցառման հրավերքի էջ.
«Առաջարկում ենք մեր աստղերին (ով տան կարիք չունի) «Տաշիր-2011»-ից նվեր ստացած բնակարանները նվիրաբերել անտուն ընտանիքներին:
Արդյունքը կախված է մեր ակտիվ մասնակցությունից:
Մեր աստղերին խնդրում ենք վերաբերվել հարգանքով:
Մենք առաջարկում ենք և ոչ թե պահանջում» կարգախոսով:
Ողջունելով նախաձեռնությունը, հարցեր ուղղեցի Հ. Մարտիրոսյանին:
— Ինչո՞ւ եք մտածում, որ աստղերը պարտավոր են էդ բնակարանները նվիրել անտուն մարդկանց: Ի՞նչ եք մտածել էսպիսի բան նախաձեռնելով, ինչի՞՚ եք հավակնում, որ իրենք չեն մտածել դրա մասին, մտքներով չի անցել, ու հիմա որ իմացան նախաձեռնության մասին՝ կվերցնեն ու կտա՞ն:
— Դա իր ձևի մեջ նաև աշխատանքի արդյունք է՝ գնահատում, ու ինչու չէ՝ փող: Էսօր ժողովուրդը մի լավ օրի չէ, անտուններն էլ շատ են, իսկ իրենցից շատերին էդ մեկ սենյականոց տները պետք չեն, դա ճիշտ կլինի, բարոյական կլինի:
— Ու ի՞նչ պրոգնոզներ ունեք, կարձագանքե՞ն, ու ավելի հավանական է՝ ովքե՞ր կարձագանքեն, ձեր կարծիքով:
— Ես հույս ունեմ որ Նունեն , Սիրուշոն, Էմմին, ու Ջիվան Գասպարյանը կնվիրեն: Հետո, շատ են խոսում թե FB-ի միջոցով կարելի է ինչ-որ գործեր անել, թող ռեալ բարեգործական նախաձեռնության առաջին օրինակը լինի: Ինձ նաև հետաքրքրում է, թե այստեղ հավաքված մարդիկ ինչքանո՞վ են կազմակերպված ու ինչի՞ են ընդունակ… Մենք առաջարկում ենք և ոչ թե պահանջում: Եկեք ավելի հանդուրժող լինենք, աստղերը մեղավոր չեն, որ իրենց բնակարաններ են նվիրել, եկեք այս միջոցառումը չարժեզրկենք. չէ՞ որ բոլորով կարող ենք թեկուզ մեկ ընտանիքի երջանկություն պատճառել…
Նախաձեռնության էջում հնչում են տարբեր կարծիքներ, սկսած՝ «Դրանք տվողը չեն», «Հուսամ, հերթական PR-ը չի», «Շատ կներեք, իսկ խի՞ պետք է նվիրեն, որ իրանք իրանց կայանալու մեջ էնքան փող են ներդրել, հիմա գոնե մի քանի տոկոս հետ են ստացել իրանց աշխատանքի շնորհիվ: Անիմաստ բան եք անում», «Եթե հայ «աստղերից» (չնայած էս արտահայտությունը իրանց համար չի, բայց դե) ինչ-որ մեկն ուզենար տուն նվիրել… հիմա վաղուց նվիրած կլիներ… շատ կողմ եմ, բայց իմանալով նրանց, հույս չունեմ, որ ինչ-որ մեկը կարձագանքի ու ինչ-որ բան կձեռնարկի… էլ չեմ ասում նվիրելու մասին», մինչև՝ «Պետք է ՀԱՏՈՒԿ ԸՆԴԳԾԵԼ, որ այս կոչը չի վերաբերում ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ում իր բնակարանը թող ՀԱԼԱԼ ԼԻՆԻ», «Սոբչակին հաստատ բնակարան պետք չի»:
Քսենյա Սոբչակը Անատոլի Սոբչակի դուստրն է: Նրա հայրն իր կենդանության օրոք հայ ժողովրդի մեծ բարեկամն է եղել Գալինա Ստարովոյտովայի ու Անդրեյ Սախարովի հետ միասին: Ես հիշում եմ, որ նրանք իրենց ԽՍՀՄ պատգամավորական մանդատները վայր են դրել հօգուտ ԼՂՀ պատգամավորների: Քսենիան ռոսւաստանյան շոու բիզնեսի վառ գլամուրային դեմքերից է, լավ ընտանիքի զավակ, մնում է պարզել՝ ինչպիսի մարդ է նա, ինչպիսիք են մեր աստղերի մարդկային որակները:
Ես միանում եմ կոչին, ու եթե մեր աստղերը արձագանքեն, ապա ես կհավատամ, որ էս ժողովուրդը կարող է մի բանի հասնել: Նաև կոչ եմ անում միանալ բոլորին, ովքեր համաձայն են: Միասին մենք կարող ենք շատ բան անել:
Լուսինե Վայաչյան
Հայաստանի նման երկրները, փառք Աստծո, չեն դարձել գաղտնի Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների փորձերի առաջին փորձադաշտ: Դրանք փորձարկել են այլ վայրերում: ԳՄՕ-ների ներկրումը Հայաստան սկսեց աճել 90-ական թվականներին, հատկապես մարդասիրական օգնության խողովակով` որպես ճգնաժամային իրավիճակում հայտնված երկիր: Այդպիսի առաջին մթերքներից էր սերմացու կարտոֆիլը, հետո սոյան, որ որպես օգնություն բաժանում էին մարդկանց: Նկատենք, որ անցումային շրջանում տեղի ունեցավ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, որն ուղեկցվեց ֆերմերներին ցույց տրվող պետական օգնության գործնական բացակայությամբ: Անվճար ցանքանյութը, բնականաբար, սկսեց դուրս մղել տեղական տեսակները:
Այնուհետև Հայաստան ներկրված ԳՄՕ մթերքներին միացան լոլիկի սերմերը, տոմատները, արագ աճող ծառերի տնկիները (բարդի), պահածոյացված եգիպտացորենը, օսլան և այլն: Այսինքն, հայկական շուկան ԳՄՕ-ների ներխուժման առջև անպաշտպան գտնվեց:Այսօր հարց է` ո՞ւմ թույլտվությամբ մեր երկիր ներխուժեցին ԳՄՕ-ները, որոնք ի սկզբանե նախատեսված էին տասնյակ միլիոնների հասնող բնակչություն ունեցող պետությունների համար, որոնք խնդիր ունեին հոծ բնակչություն կերակրելու: 90-ականներին աչք փակեցին` երկիրը դժվարին վիճակի մեջ է արդարացմամբ, հիմա` նույնը. սա հավասար է ազգային դավաճանության: Մի բուռ ժողովուրդ կերակրելու համար պետք չէ ձեռք մեկնել մի բանի, ինչից բոլոր նորմալ պետությունները հրաժարվել են: Ու հետն էլ թմբկահարել, թե անվճար սերմացու են բաժանում:
Գլխավոր խնդիրն այն է, որ այդ մթերքները վերամշակված կենդանի օրգանիզմներ են, որտեղ պահպանված է ԴՆԹ-ն, որը կարող է սերունդներին փոխանցել ձեռքբերովի, ոչ բնական ժառանգական նյութը:
Այս հարցով արդեն տագնապի ազդանշան են հնչեցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի սննդի կազմակերպությունը, միջազգային բնապահպանական կազմակերպությունները: Եվրոպական շատ երկրներ ընդհանրապես արգելել են ԳՄՕ-ների ներմուծումը, քանի որ այդ երկրների գիտնականների ուսումնասիրությունները հաստատել են, որ ԳՄՕ-ների օգտագործումը կարող է հանգեցնել մարդու օրգանիզմի համար անբարենպաստ, ինչպես նաև անդառնալի փոփոխությունների:
Գիտնականները հարցնում են` որքանո՞վ է ԳՄՕ-ն անվտանգ օրգանիզմի համար, ու հարցը դեռևս անպատասխան է: Այդ դեպքում խնդիր է ծագում` ի՞նչ չափի ԳՄՕ կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ, և դրանք արդյոք հղի չե՞ն ծանր, նույնիսկ անդառնալի հետևանքներով:
ԳՄՕ-մթերքի օգտագործման հարցը մնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մանդատի մեջ: Այնուամենայնիվ, ներկայում ԱՀԿ-ն միանշանակ պատասխան չի տվել, թե գենետիկորեն ձևափոխված արտադրանքը մարդու համար ռիսկի գործոն համարվու՞մ է, թե ոչ: Ամեն դեպքում, ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ գենետիկայի մեթոդների օգտագործումն ընդունում է միայն բուժական նպատակներով և բացառում է մարդու միջամտությունը բնությանը, ինչը կարող է հետագայում ծանր հետևանքներ ունենալ: Աշխարհում այժմ սկիզբ է առել հասարակական խոշոր շարժում, որը պահանջում է սահմանափակել ԳՄՕ-ների տարածումը:
Վիճահարույց իրադրությունը հասունացրեց այս խնդրի օրենքով կարգավորման անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ միջազգային առաջին փաստաթուղթը կենսավտանգության վերաբերյալ 2000 թ. Մոնրեալում 130 երկրների կողմից ստորագրված Կարթագենի արձանագրությունն է, որով փաստորեն սահմանվեցին ԳՄՕ-ների տեղափոխման միջազգային կանոնները:
ԳՄՕ-ների ներմուծումը պետությունների անվտանգությանը սպառնալու դեպքում, Արձանագրությունը նրանց թույլ է տալիս կիրառել նախազգուշության սկզբունքը և արգելել ԳՄՕ-ի ներկրումը: Այս սկզբունքը կարճ կարելի է արտահայտել հետևյալ բառերով` «մի վնասիր» կամ «մի շտապիր»:
Մի շարք եվրոպական երկրներ որոշում են ընդունել մակնշել ԳՄՕ-մթերքը: Այսպես, ըստ Եվրոպայի խորհրդի հրահանգի, մթերքի մեջ ԳՄՕ-ի 0,9 տոկոս պարունակության դեպքում ապրանքի մակնշման վրա պետք է լինի համապատասխան գրառում:
Բայց և այնպես, ԳՄՕ արտահանող երկրների (Կանադա, ԱՄՆ) կողմից Եվրախորհրդի վրա մեծ ճնշում է գործադրվում: Ամերիկյան մայրցամաքը պահանջում է հրաժարվել մթերքի մակնշումից: Մասնագետները զգուշացնում են` Հայաստանը պետք է խոհեմ գտնվի ու պաշտպանված լինի ԳՄՕ-ների անվերահսկելի օգտագործումից:
ԵՊՀ մանրէաբանության և բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կդթ Յուրի Պոպով. «Ինչ վերաբերում է ԳՄՕ վնասակարությանը, դրա մասին դեռ վաղ է խոսել, դա հայտնի կլինի մի քանի սերունդ հետո: Երկրագնդի բնակչության աճին զուգահեռ` նրան կերակրելու խնդիրն առանց ԳՄՕ-ի չի լուծվի, այս հարցում ես համամիտ եմ իմ կոլեգային՝ Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Գլեբային, որն ասում է` ապագան ԳՄՕ-ներինն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է նպատակահարմար մեր` դեռևս համեմատաբար մաքուր երկիրը, որն օազիս է իր էկոլոգիական բնամթերքով, ընդունել այդ սերմացուն, այլ ոչ թե շեշտը դնել հենց մեր էկոլոգիապես մաքուր արտադրանքի վրա: Մեր մթերքն այլևս չի լինի բազմազան ու բազմահամ, արդեն չկան մեր որոշ սորտերը, իսպառ վերացել է տեղական լոլիկը, վերանում է կարտոֆիլը: Հայաստանն այն մասշտաբները չունի, որ էապես ազդի համաշխարհային սննդահարցի լուծման վրա: Կարծում եմ, պետք չէ շտապել, պետք է զգուշանալ նաև Monsanto Company-ից, քանի որ հայտնի է նրա մոնոպոլ դերը ողջ աշխարհում, պետք չի մտնել գործարքի մեջ պետական մակարդակով»:
Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի տարածումն աշխարհում նույնքան բռնի պրոցես է, որքան Monsanto Company-ի, Coca-Cola-ի ու նման այլ գլոբալ կորպորացիաների լոբբինգը: Դրանք տարածվում են տեղական փոքր բիզնեսների հաշվին` ճնշելով ու ոչնչացնելով նրանց: ԱՄՆ-ում գենետիկորեն մոդիֆիկացված ցորենի կամ այլ հատիկազգիների տարածման համար հաճախ սկզբից դիմում են ֆերմերներին` նրանց առաջարկելով ընդունել իրենց պայմաններն ու ստորագրել համագործակցության շատ թանկարժեք պայմանագիրը: Բնականաբար, մեծ մասը մերժում են, սակայն դրանով գործը չի ավարտվում: Այդ առաջարկը ներկայացրած կորպորացիան ինքնաթիռով թաքուն շաղ է տալիս իր գենամոդիֆիկացված սերմերն իրեն մերժած ֆերմերի դաշտերի վրա ու վարակում դրանք: Ապա, երբ բերքը հասունանում է, այդ կորպորացիան գալիս է «ստուգելու» դաշտերը ու, իբր ի զարմանս իրեն, հայտնաբերում, որ իր սերմերն այդտեղ աճում են:
Իհարկե, դրան հետևում է դատական երկար ու տանջալի գործընթաց, ամեն ինչից անտեղյակ ու ցնցված ֆերմերն ստիպված է լինում արդարանալ, բայց մեկ է` դա չի օգնում, նա տանուլ է տալիս, ու իր արտերը գնում է մեկ այլ` հնազանդ ֆերմեր կամ հենց Monsanto-ն` այնտեղ իր ԳՄՕ-սնունդն աճեցնելու համար: Դրանից բացի, դաշտն այնպես է վարակվում, որ եթե նույնիսկ ֆերմերը հաղթի դատարանում, միևնույն է` այլևս չի կարողանա երկար ժամանակ նորմալ սերմեր աճեցնել այդ նույն դաշտում, ու ի վերջո` ստիպված է լինելու նորից գնել կորպորացիայից…
Հիմա մեր կառավարությունը սեփական կամքով սեփական ժողովրդին կախվածության մեջ է գցում մի կորպորացիայից, որը օվկիանոսից անդին է: Արդյո՞ք դա կարևոր ռազմավարական խնդիր չի, արդյո՞ք ազգային անվտանգության կամ տարրական ինքնապաշտպանական խնդիր չկա, արդյո՞ք սրանով չենք վտանգում պետականությունը` ի դեմս առողջության: Հարցին այս տեսանկյունից խնդրեցի պատասխանել տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանին.
«Ինչպես և ցանկացած կախվածության դեպքում` բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, նախևառաջ՝ ազգային անվտանգության ոլորտի խնդիրներ։ Monsanto ընկերությունը հայտնի է իր մենաշնորհային դիրքով, ստվերային ու շատ հաճախ ագրեսիվ գործողություններով։ Եթե Հայաստանի գյուղատնտեսությունը կախման մեջ է դրվում մենաշնորհային դիրքեր ունեցող ընկերության արտադրանքից, ապա այդ ընկերությունը բացառիկ լծակներ է ստանում Հայաստանին պայմաններ թելադրելու առումով։ Հայտնի է նաև, որ Monsanto-ն շատ ագրեսիվ, եթե չասենք՝ թալանչիական, արտոնագրային քաղաքականություն է վարում (օրինակ՝ սերմերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, գյուղացուն պարտադրվում է գնել միայն որոշակի արտադրողների պարարտանյութեր` բարձր գներով և այլն): Հնարավոր է` հիմա դրա մասին չեն խոսում, բայց ապագայում փաստի առաջ են կանգնեցնելու, և այլընտրանք չենք ունենալու»։
Չեմ կարող հաստատ ասել, բայց կասկածներ ունեմ, որ մեզ ծախում են Monsanto-ին, որը համաշխարհային գերակայություն է հաստատում ԳՄՕ-ի միջոցով: Իմ սուբյեկտիվ կարծիքով` աշխարհում ընթացող ամեն ինչի դիրիժորը Monsanto-ն է, նաև նմանատիպ գերկորպորացիաները, իսկ մեր վարչապետն էլ, նախագահն էլ` նրանց կատարածուներն են:
Պարտիայի հերթական քայլը Ազատության հրապարակի ազատումն էր
Սոցիալական պայթյունավտանգ իրավիճակից ոտքի ելած բազմահազար քաղաքացիներին (ընդդիմության առաջնորդը հայտարարեց, թե հանրահավաքի մասնակիցների թիվը 100 հազար է` ժողովրդի բազմությունը հասել էր մինչև «Նաիրի» կինոթատրոն, մինչդեռ ոստիկանությունը դարձյալ, իր սկզբունքներին հավատարիմ, 9 հազարի կարգի թիվ հրապարակեց) Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում կարողացավկառավարել այնպես, ինչպես պետք էր:
Ժողովուրդը բացականչում էր «Հիմա´», «Ա´յժմ», քանի որ մարդիկ արդեն հոգնել էին հանրահավաքներին միայն բարոյախրատական ճառեր լսելուց և որևէ կոնկրետ գործողության ականատես չլինելուց, սակայն առաջին նախագահը անգամ ձայնը բարձրացրեց, թե` թողե´ք ձեր այդ «հիմա»-ներն ու «այժմ»-ները, թե` սա լուրջ գործ է, թե` սա միտինգ չէ, սա քաղաքական լրջագույն աշխատանք է, որը յուրաքանչյուր մասնակցից տքնաջան աշխատանք է պահանջում, թե` մենք քինգբոքսինգի չենք դուրս եկել, այլ շախմատ ենք խաղում: Այս ամենը ասվեց մի բանի համար. մենք գիտենք` երբ է պահը:
«Հիմա» և «այժմ» գոռացողները, բնականաբար, դարձյալ հիասթափվեցին: Հիասթափությունը մեծացավ, երբ առաջնորդը հայտարարեց, թե շտապելու խնդիր չունեն, թող իշխանությունները շտապեն, թե պայքարի հաջողությունը կախված է բացառապես համբերությունից, սառնասրտությունից, ինքնավստահությունից և կարգապահությունից: Բայց շախմատ խաղացող Տեր-Պետրոսյանը միաժամանակ հասկանում էր, որ այդքան էլ հեշտ չէ ընդդիմադիր նման զանգված փողոց դուրս բերել, որ եթե ռեալ մի բան չարվի, ապա հաջորդ հանրահավաքին այս մարդկանց մեծ մասը պարզապես չի գա այլևս: Եվ հանրահավաքի վերջում հայտարարվեց, թե անակնկալ է լինելու. ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն առաջարկեց գնալ և վերանվաճել Ազատության հրապարակը:
Ժողովրդի գետը լցվեց Մաշտոցի պողոտա. այդ գետը կարող էր շարժվել նաև Բաղրամյան 26, և դժվար է ասել, թե ինչ կարող էր լինել… Սակայն դատելով ոստիկանական զորքերի` Ազատության հրապարակի պաշարումից (Հայաստանում երևի թե ինչքան ոստիկան կար` բերվել էր Ազատության հրապարակ` մի քանի շարքով շրջափակելու համար), դատելով մի քանի րոպեանոց բանակցություններից հետո ընդդիմությանը միանգամից թույլտվություն տալուց (2008թ. մարտի 1-ից այս կողմ Ազատության հրապարակը փակ էր ընդդիմության հանրահավաքների համար), կարելի է ենթադրել, որ սա ևս պայմանավորված քայլ էր շախմատ խաղացողների պարտիայում.
ժողովրդին հարկավոր էր գոնե մի կուտ տալ: Կուտը, բնականաբար, չէին կարող սոցիալական վիճակը բարելավող քայլերը լինել, չէր կարող իրական իշխանությունը լինել (Հայաստանն այդպես էլ չունեցավ ժողովրդի մասին մտածող առաջնորդ` ժողովրդի հոգսերով չեն քնում-արթնանում ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ էլ առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանը): Դա կարող էր լինել ընդամենը հաղթանակի պատրանք, որի լավագույն տարբերակը Ազատության հրապարակը բացելն էր. այստեղ հանրահավաք անելը միանգամայն արդարացի պահանջ է և շատ ավելի տրամաբանական, քան անշնորհք ու գագիկբեգլարյանական ճաշակով գույնզգույն խաղալիքներով հրապարակի տարածքը զբաղեցնելը:
Ընդդիմությունը մտավ Ազատության հրապարակ: Այստեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անում «Ժառանգության» առաջնորդ, բայց ՀԱԿ-ին չմիացած, սակայն մշտապես աջակցած Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ արմատական ընդդիմությունը հրապարակ մտնելու թույլտվություն ստացավ, Հովհաննիսյանը ոտքի կանգնեց իր բարձրացրած դրոշի կողքը: ՀԱԿ ղեկավարությունը մտավ հրապարակ, ուղղվեց դեպի բեմ և այդպես էլ չմոտեցավ և անգամ մի բարև չտվեց «Ժառանգության» ղեկավարին:
Նույն կերպ Մարտի 1-ի հանրահավաքին ծաղիկներով եկած ժառանգականներին` Հովհաննիսյանի գլխավորությամբ, երբ նրանք ցանկացել էին բարձրանալ հարթակ, թույլ չէին տվել` հասկացնելով, թե այնտեղ իրենց ներկայությունը ցանկալի չէ: Այդպես մի պահ Ազատության հրապարակում բավական հետաքրքիր և հայաստանյան ընդդիմությանը բնորոշ իրավիճակ ստեղծվեց. Տեր-Պետրոսյանը հարթակում էր, Րաֆֆի Հովհաննիսյանը նստարանների մոտ` իր դրոշի կողքին: Ժողովրդի մի մասը գոռում էր «Լևո´ն, Լևո´ն», երբ հանկարծ մի մասն էլ սկսեց բացականչել «Րաֆֆի´, Րաֆֆի´» և, որ ամենազավեշտալին էր, սկսեցին գոռալ «Միացու´մ, միացու´մ»` այն դեպքում, երբ անգամ ընդդիմադիրներն իրենց ամբիցիաների պատճառով չեն միանում, ուր մնաց թե… ու՞մ միացում, ինչի՞ն, ինչի՞ համար… գուցե թուրքերի՞ն. հայկական ընդդիմության պարագայում դա հավանաբար ավելի իրատեսական է:
Հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում և այլուր, տեղի կունենա նաև Հայաստանում` իշխանությունը ենթարկվելու է ժողովրդին, սակայն… դա լինելու է սահուն, անցնցում կերպով, իշխանությունը ստիպված է լինելու ընդունել մեր խաղի կանոնները և մեզ հետ խոսել գործընկերային դիրքերից:
«Գործընկերային դիրքերից» ընդդիմության մասին, ըստ էության, խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում` ասելով, թե ընդունում է քննադատությունները, սակայն լավ կլինի, եթե առաջարկներն ավելի իրատեսական լինեն (ոչ թե, ասենք, առանցքային բոլոր ֆիգուրների պաշտոնանկությունը): Նախագահն ասել էր, թե շատ նորմալ է վերաբերվում ընդդիմության հանրահավաքներին, իհարկե, ընդդիմության գործը իշխանություններին քննադատելն է, հանրահավաքներ անելը, որպեսզի հետո ընտրությունների միջոցով կարողանան գալ իշխանության: Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին շարժվեց «գործընկերոջ» խորհուրդներով. հանրահավաքը` անգամ Ազատության հրապարակի վերանվաճումը անցկացրեց «կոռեկտության սահմաններում» (սա նախագահի առաջ քաշած պայմանն էր հանրահավաքների համար) և առաջադրեց ընդամենը երեք պահանջ. ազատել քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքների իրականացում և մարտիմեկյան դեպքերի բացահայտում ու մեղավորների պատժում։
Ազատության հրապարակի «ազատագրումը» տեղի ունեցավ ժամը 19:15-ի սահմաններում: Ընդդիմադիր զանգվածը այստեղ մնաց ևս երկու ժամ, պարեցին, կանգնեցին, նստեցին, ընդդիմության մեկ-երկու ղեկավարի խոսք լսեցին, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե որպես պապի` բոլորին մաղթում է մշտական ցնծություն և հրահանգեց գնալ տուն: «Սա մեկ օրվա լուծելու խնդիր չէ, բայց երկար էլ չի տևելու»: Լևոն Տեր-Պետրոսյանը լավ գիտե` ինչ է անում, լավ գիտե, թե որն է իր աշխատանքը, լավ գիտե, թե ինչ պետք է խաղա շախմատի այս պարտիայում. ՀԱԿ-ը հիմա պարզապես պետք է պատրաստվի գալիք խորհրդարանական ընտրություններին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Գյոթե-ինստիտուտից տարածքային համակարգողներ Բարբարա Վաթենդորֆն ու Քսենիա Ռըխլինան, «Մեդիա Քամփուս»-ից Յուդիթ Հոֆմանը՝ Մայնի Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի տոնավաճառի կազմակերպիչը, որը Գյոթե-համալսարանի գործընկերն է, հանդիպեցին այն մարդկանց հետ, ովքեր կազմում են հեղինակ-ընթերցող շղթայի օղակները:
— Մենք հանդես ենք գալիս Գյոթե-ինստիտուտի անունից և հովանավորում ենք նախկին Խորհրդային Միության երկրների հրատարակչական գործը: Հրավիրում ենք հրատարակիչների, որոնք շահագրգռված են գիտելիքներ ստանալ, և նրանց համար անցկացնում ենք սեմինարներ, մաստեր կլասներ և կոնֆերանսներ: Հիմնականում մեր ծրագրերն ուղղված են հրատարակիչներին, բայց վերջերս մենք նոր քաղաքականություն սկսեցինք, այնպես` ինչպես 2008 թվականին, երբ դեռ նոր էինք սկսել աշխատել, այն է` ներգրավել ոչ միայն հրատարակիչներին և իրացնողներին, այլ նաև գրողներին և նույնիսկ թարգմանիչներին: Ինչ տեսնում եք այսօր, մեզ հուշում է, որ հեղինակ-հրատարակիչ-գրախանութ-ընթերցող շղթան թույլ է: Մենք ուզում ենք կապ ստեղծել նրանց միջև և գտնել բոլորի շփման եզրերը,- ասաց Քսենիա Ռըխլինան:
— Ի՞նչ համագործակցություն է առաջարկում Գյոթե-ինստիտուտը, ինչպե՞ս է աջակցում հրատարակչական գործին ու ընդհանրապես` գրքին, գրողին, հրատարակչին, գրատանն ու ընթերցողին, — այս հարցով դիմեցի «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին:
— Գյոթե-ինստիտուտից եկել են Հայաստան, որպեսզի տեսնեն թե ինչով կարող են մեզ օգտակար լինել: Իսկ գրողներին դա կհետաքրքրի այն առումով, որ կան այնպիսի ծրագրեր, որոնց միջոցով գրողներն այցելում են Գերմանիա, էնտեղի գրողների մեջ ապրում են և փորձի փոխանակում անում: Դրա արդյունքում նրանք գրում են ստեղծագործություններ: Կան նաև ծրագրեր` ընթերցանության խթանման, մեծ սպեկտրներ ընդգրկող միջոցառումների ֆինանսավորման, ինչը որ անհրաժեշտ է գրողներին էլ, հրատարակիչներին էլ: Թարգմանություններ էլ են հովանավորում:
— Իսկ կոնկրետ «Անտարեսը. ի՞նչ քայլեր եք արել դուք, մեր վերջին հանդիպմանը համագործակցություն էիք առաջարկում գրողներին:
— Պատրաստվում ենք գրական հիմնադրամ ստեղծել, որպեսզի օգնենք մեր գրողներին դրսում ներկայանալ, քանի որ հայ գրողների համար ամենամեծ պրոբլեմը դրսում ներկայանալն է: Պետք է նպաստել, որ հայ գրողների լավագույն աշխատանքները ներկայացվեն աշխարհին, դրանք նաև շատ կարևոր պետական նշանակություն ունեն, այսպես կոչված` դեսպանիկներն են: Նրանք են մեր երկրի ներկայացուցիչներն արտերկրում ու այնտեղ կարող են ստեղծել պրոհայկական մտածելակերպ: Այս առումով դա պետք է հետաքրքրի պետությանը, սակայն չի կարելի թողնել միայն պետության հոգածությանը, նաև մեր խնդիրն է: Շատ պետություններ կան, որ խրախուսում ու հովանավորում են գրական հիմնադրամներին:
— Բայց չի՞ ստացվի` ոնց միշտ. հայավարի, ծանոթ-բարեկամով էդ հիմնադրամում անցնեն ոչ էն մարդը ու ոչ էն գիրը:
— Հենց խնդիրն այն է, որ հիմնադրամը և գրողները լինեն անկախ, ու որ ծանոթ-բարեկամ սկզբունքը չունենա ոչ մի ազդեցություն: Մենք դիմում ենք օտարերկրյա հրատարակչությանը, նրանք հովանավորում են, հոնորարը տալիս են գրողին, և մենք սկսում ենք զբաղվել թարգմանական գործերով, որը հրատարակչությունը վերահսկում է: Իսկ թարգմանությունը կատարվում է Հայաստանում: Այսինքն, ստացվում է` բացի գրողին գումար տալուց, գումար է ներդրվում նաև Հայաստանում լավագույն սևագիր թարգմանիչների համար: Այսինքն, արտերկրից գումարը գործի է դրվում Հայաստանում: Իսկ հրատարակչության շահը վաճառքից ստացված գումարներն են. չէ՞ որ նա է գտնում գրողներ, հովանավորում է նրանց` տպագրում նրանց գործերը: Այսինքն, շահույթը կլինի միայն լավագույն գործերից, և նա չի վերցնի և տպագրի այնպիսիները, որոնք պահանջարկ չեն ունենա: Ռիսկի գործոնը մեծ գործիք է, և երբեք արտերկրի հրատարակչությունը չի վերցնի և հրատարակի, եթե վստահ լինի, որ էնտեղ չի վաճառվելու այդ գիրքը:
Մենք չենք վերցնի գերմանացի գրողի գործ` նախապես կանխատեսելով, որ Հայաստանում չի վաճառվելու: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի մասին կամ Ցեղասպանության մասին պատմող գրքերը պետության շահերից են բխում` պետական հեղինակությունն արտերկրում տարածելու առումով, և դրանք վաճառվող գրքեր կլինեն, թե ոչ՝ էական չի: Բայց ոչ մի օտարերկրյա հրատարակչություն դրանով շահագրգռված չի լինի: Դա պետական հովանավորության կարիք ունի:
— Մեզ մոտ, որքան գիտեմ, չկա գրական գործակալների ինստիտուցիա, դրսում գրողներն ունեն գրական գործակալներ, ովքեր էլ զբաղվում են բոլոր հարցերով: Մեր գրողը չգիտի` ուր գնա, չգիտի` ինչ անի, ոնց անի, որ ընթերցվի: Էլ չեմ ասում, որ ոչ ոք էս երկրում իր գրչի շնորհիվ չի կարող ապրել, գրքի բիզնեսը Հայաստանում շատ թույլ է:
— Գրական գործակալների գործոնն էլ մեծ նշանակություն ունի, այո, Հայաստանում այդպիսիք չեն պատրաստում: Դրանով մեզ մոտ դեռ զբաղվում են բանասերները: Մի աղջիկ կա, սկսել է զբաղվել այդ գործով: Նա Փարիզում և Ժնևում պրեզենտացիաներ է նախատեսում, և այն գրողները, ովքեր նախօրոք պայմանավորվածություն ձեռք կբերեն, նրանց գործերը կներկայացնի:
— Գրողների միությունն ու նրա անփոփոխ հրատարակչությունը ինչո՞ւ տենդեր չեն հայտարարում պետական ֆինանսավորմամբ տպագրվող գրքերի հրատարակման համար: Դա շատ հարմար է «ուտելու» համար. գրողներ գիտեմ, ում վրա Գրողների միությունը ոչ միայն ծախել է տպաքանակի մի մասը, այլև նախատեսված քանակից քիչ է տպագրել:
— Հայաստանում գրողների միությունը, Ռաֆայել Իշխանյանի ասած` լինելով նաև կոշտ «ռ»-ով մտավորականների հավաքածու, շատ մեծ նշանակություն ունի իշխանությունների համար: Ճչացող մարդկանց թույլ իշխանությունը պիտի զսպի, որովհետև եթե էդ լաչառը ճչում ա, ոչ մեկը նրան չի լսի, նա կարա դեպի իշխանություն ճչա կամ ընդդիմություն: Գումարները տրվում են պետության կողմից, որպեսզի ճչա էնպես, ինչպես ուզում է իշխանությունը:
Իսկական գրողը գրում է: Ճչում է նա, ով դիլետանտ է, ով ծանոթ-բարեկամով է հասել ամեն ինչի: Իսկ գրողների միությունում շատ են էդպիսի գրողները: Իշխանությունն էլ էստեղ կամ էնտեղ է ուղղում այդ ճչացողներին: Մի երկու կոպեկ տալիս է և մանիպուլյացիա անում նրանց հետ:
Մենք չենք համագործակցում գրողների միության հետ, այլ` այնպիսի անհատ գրողների հետ, որոնք գրողների միության անդամ չեն: Ես դիմում եմ այդպիսի գրողներին` եկեք մեզ մոտ, դուք մեր աչքի լույսն եք: Մենք հնարավորություններ ունենք ձեզ խրախուսելու և ձեր գործերը մեծ տպաքանակներով վաճառելու: Կանենք այնպես, որ դրանք թարգմանվեն այլ լեզուներով, ներկայացվեն դրսում , բայց դրա համար անհրաժեշտ է համագործակցություն: Քանի դեռ դուք գնալու եք գրողների միություն կամ մի ուրիշ միություն, կամ թակելու եք կասկածելի բարերարների դռները, ամեն ինչ մնալու է այնպես` ոնց կա: Դա է պատճառը, որ Հայաստանում այս ոլորտը չի կայանում: Նենց չի, որ մենակ պետությունն է մեղավոր, հրատարակիչներս ու գրողներս էլ ենք մեղավոր: Մենք պետք է քայլ անենք:
— Ինչպե՞ս անենք քայլը:
— Ասեմ. էս շաբաթվա մեջ Անտարեսը հայտարարում և հովանավորում է լավագույն 20 պատմվածքների մրցույթը: Մրցանակներ էլ կլինեն, բայց ամենամեծ մրցանակն այն է, որ գիրք կտպագրվի այդ 20 ստեղծագործություններով, և մենք աշխատելու ենք, որ այդ գրքերը լինեն 500 գրադարաններում: Մենք այդ մասն ապահովում ենք: Բոլորը կարող են մասնակցել, ուղարկեք ձեր պատմվածքները: Ոչ մի տեսակի սահմանափակում չկա: Հրավիրել ենք ժյուրի՝ գրողների բոլոր տիպի գրական կառույցներից և մեծատառով պրոֆեսիոնալների՝ «Գրանիշից»՝ Արքմենիկ Նիկողոսյան, Արամ Արսենյան (թարգմանիչ), Արամ Աբրահամյան («Առավոտ» թերթի խմբագիր), Վաչագան Սարգսյան (գրականագետ, «7-րդ հրաշալիք» թերթի խմբագիր ), Սամվել Մկրտչյան (թարգմանիչ) ու Դավիթ Գյուրջինյան: Առաջին նպատակը դրսում ներկայանալն է, երկրորդը՝ որ գրողները կարողանան մասնակցել մրցույթին: Միայն սկսնակ գրողների մասին չի խոսքը: Կան դասականներ՝ հայ տաղանդավոր բանաստեղծներ ու գրողներ, որոնց մասին արտերկրում չեն լսել: Թումանյան, Չարենց, և այլն…
— Բայց մենք ունե՞նք միջազգային որակավորմանը համապատասխանող թարգմանական դպրոց, հրատարակչական գործի մասնագետներ, վաճառքի մասնագետներ:
— Մենք չունենք ծով, չենք կարող լավ նավաստի լինել, նույնն էլ` այս ասպարեզում. եթե չկա ձևավորված գրական ոլորտ , ինչպես՞ կարող ենք լավ թարգմանիչներ կամ հրատարակիչներ ունենալ: Մեզ մոտ` Հայաստանում մրցակցություն չկա: Բայց մրցակցության առկայության դեպքում որակապես աճ կգրանցվի թարգմանիչների մեջ: Երբ նա մենակ է, ապա իր վրա չի աշխատում: Մենք ունենք որակյալ թարգմանիչներ, բայց քիչ են: Մեզ անհրաժեշտ են այնպիսի թարգմանիչներ, որոնք կարողանան փոխանցել գրողի բոլոր ապրումները և դրանք այնպես ներկայացնեն, որ մատչելի լինի տվյալ մենթալիտետով երկրի հասարակությանը: Մենք կարող ենք աջակցել բոլորին: Ինչ հնարավոր է անել` կօգնենք: Մինչև մենք չզբաղվենք դրանով, մինչև սերմը չցանես` ծիլ չի տա:
— Գրադարանների մասին էլ ասացիք. պետք է նվիրե՞ք գրադարաններին, թե՞ այլ կերպ են գրքերը հասնելու գրադարաններ:
— Մենք ուզում ենք վաճառել` թեկուզ 10 դրամով: Մեր նպատակն է, որ գրքերը հասնեն ընթերցողին և գնահատվեն նրա կողմից: Որ հնարավոր լինի գոնե փաստաթղթերով վերահսկել:
Լուսինե Վայաչյան
Հիշո՞ւմ եք, սովետական «Միայնակ կինը ցանկանում է ծանոթանալ» ֆիլմը: Էն տարիներին դա բացառություն էր նույնիսկ համեմատաբար ազատամիտ ռուսական իրականության մեջ, բայց ֆիլմից ոգևորված շատ ու շատ մարդիկ են համարձակվել իրենց երկրորդ կեսին փնտրել հայտարարությունների օգնությամբ:
Հետո հայտնվեցին հայտարարությունների թերթեր, հետո՝ ծանոթությունների կայքեր, զանազան ամուսնական գործակալություններ, ու կամաց-կամաց անձնական բնույթի հայտարարությունները տեղափոխվեցին վիրտուալ տարածք, համենայն դեպս` մարդկության ինտերնետային մասի համար:
Մի քանի օր է Ֆեյսբուքում շրջում է էս հայտարարության ֆոտոն՝ փակցված Երևանի շենքերից մեկի նրբանցքի պատին. «Հարկավոր է կինարմատ 35-45 տարեկան: Միայնակ»:
Առաջին ռեակցիան բոլորի մոտ պետք է որ նույնը լիներ՝ ժպիտ հայտնվեր դեմքիդ, ու անկախ քեզնից մանկականությունդ ու ռոմանտիզմդ արևի շողի պես ծիկրակեին երևանյան գորշ ձմեռվա ու նույնքան գորշ իրականության մշուշի միջով: Ինձ մոտ համենայն դեպս էդպես էր:
Զանգեցինք էդ հեռախոսահամարով:
Զանգից ոգևորված տղամարդը սկսեց անկեղծանալ. «Ես 44 տարեկան եմ, անունս Սաքո ա, իմ խելքով եմ հայտարարությունը գրել, վաբշե մալյառ եմ, բայց ինչ գործ պատահի անում եմ` ապրանք եմ բարձում, ջրի տրուբեք եմ սարքում: Օրը 4000-5000 դրամ աշխատում եմ: Բաժանված եմ , 2 երեխա ունեմ, կինս լիրբ էր՝ բաժանվեցի, տղես բանակ պիտի գնա հեսա, էդ կնիկս էլ աղջկաս հետ ուզում են գնան` Ֆրանսիա ապրեն: 2 տարի ա, որ բաժանվել եմ:
Եսիմ ինչ կին կուզեմ լինի: Դե’ ես կոլոտ եմ, նենց՝ նորմալ, ոչ սիրուն եմ, ոչ գեշ, ինքն էլ թող միջահասակ լինի, ոչ չաղ, ոչ նիհար, ամենակարևորը` մաքրասեր լինի ու լավությունը հասկացող, որ ես իրան պենուառ կամ կնիկական մի բան նվեր տամ՝ գնահատի:
Ապրում եմ Կինոհայրենիքի քաղմասի հետևի տներում, տունս 2 սենյականոցա, որ գաք` կտեսնեք ինչ մաքուր ա: Էդ հայտարարության ձեռը կրակն եմ ընկել, հա զանգում են, ով ասես, ռուսերեն էին խոսում մի անգամ, ոնց հասկացա ագենստվայից են, էն որ պսակում են փողով, ես էլ լավ չեմ էլի’ ռուսերենից, կարգին չջոկեցի` ինչ են ասում:
Էս քանի օրը էնքան կանանց ու աղջիկների եմ հանդիպել, վերջինը մի 25 տարեկան աղջիկ էր: Դրա խոսալը լսեիր, հագածը տեսնեիր… Դրան որ տուն բերեի` ինձ ինֆարկտը կխփեր: Թող ամուսնացած — բաժանված լինի , բայց մաքրասեր ու գնահատող լինի: Եսիմ է’, հիմնականում փչացածներ ու լրբեր են զանգում, ինձ տենցը պետք չի:
Էնքան ման կգամ, մինչև իմը կգտնեմ: Ես հավատում եմ էդ սեր ասվածին, բայց դե ինձ համար եփել-թափելու մոմենտն ավելի կարևոր ա, ես մաքրություն անում եմ, բայց կարգին չեմ կարում ճաշ եփեմ, փիս ա ստացվում, ստիպված տալիս եմ շանը, էն էլ չի ուտում: Եսիմ, ուզում եմ լավ մարդ լինի կողքիս էլի’, մենակ չլինեմ»,- ասում էր մալյար Սաքոն:
Ինչ-որ սիրուն բան կա չէ՞ էս ամեն ինչի մեջ, անձնական երջանկության ռոմանտիկ փափագ, վայրի վստահություն խելահեղ թվացող նախաձեռնության հաջող ավարտի մեջ:
Բայց մեզ շրջապատող իրականությունը դարձել է մանկությունից պատանեկություն անցման շրջանի տարիքի երեխաներին հատուկ ամեն ինչ զավեշտի վերածելու, քեզնից սոցիալական ու մտավոր ունակություններով տարբերվողի վրա «ղժժալու» սովորության գերակայության իրականություն, իսկ այդ տիպի սարկազմը դաժան է, կարող է վատ հետևանքներ ունենալ մարդու համար:
Բնական է, ռուսերեն խոսողները «Ռադիո ՎԱՆ»-ի հաղորդավարներն էին. Գլումովն ու իր ընկերը էլի «глумиться» էին անում խեղճ մարդու վրա, որը ռուսերեն շատ վատ էր հասկանում ու խոսում, ինչպես մի քանի ամիս առաջ դա անում էր էդ նույն Գլումովը «Շանթ» հեռուստաընկերության X-Factor երաժշտական հեռուստաշոուի Իսահակ անունով երաժշտական լսողության ֆիզիկական թերություններ ունեցող մասնակցի հետ: Ու ողջ ինտերնետը «ղժժում» էր տղայի վրա: Չեմ հասկանում` ոնց, բայց տղան մասնակցում էր ամանորյա եթերին՝ էլի ադեկվատ չէր ընկալել տեղի ունենալիքը, իմ կարծիքով:
Ո՞նց կարելի է ծիծաղել մարդկանց վրա էդ կերպ, ո՞նց կարելի է ծափահարել էդ անողներին ու լավ զգալ դրանից: Մի՞թե առողջ հասարակությունում էդպիսի բաները ողջունվում են: Բայց ի՞նչ եմ խոսում, ի՜նչ առողջ հասարակություն, ի՜նչ բան:
Սաքոյից, ով ընդամենը անձնական երջանկություն է փնտրում, կին, կողակից, ոնց կարողանում է, իրեն հասանելի միջոցներով ու մեթոդներով, ոնց ինքն է ասում` «իմ խելքով»: Հետո՞ ինչ, որ նրա խելքը կտրեց հայտարարություն գրել ու փակցնել փողոցում, այլ ոչ թե օդնոկլասսնիկներում ու ֆեյսբուքներում աղջիկ կպցնել բոլորի նման: Վախենամ՝ շուտով նոր շոու ստանան, կանչեն ռադիո ու հեռուստաշոուների, նույնիսկ հասնեն աբսուրդի ու, առանց հաշվի առնելու մարդու ազնիվ մղումները, ազգովի ծիծաղեն նրա վրա: Ինձ համար մարդու վրա ծիծաղելը մեղք է, հետո՞ ինչ, թե նրա մտահորիզոնն ու աշխարհը իմից չեն, պարզունակ են ու արտաքինից կոպիտ, բանվորական հագուստով, բայց հաստատ Գլումովից նուրբ են ու մաքուր ներքուստ: Իսկ բոլոր նրանք, ովքեր ծիծաղում են էսպիսի մարդկանց վրա, ծափահարում են զավեշտին, իմ արժեքային համակարգով մալյար Սաքոյից շատ ցածր են:
Թող Սաքոն գտնի իր կողակցին, հետո մենք կծիծաղենք ձեզ վրա, «ղժժացողներ» ջան:
Լուսինե Վայաչյան
Facebook-ն աշխարհի ամենամեծ ու արագ աճող սոցիալական ցանցն է, որի օգտատերերի թիվն անցնում է 600 միլիոնը: Եթե Facebook-ը լիներ ոչ վիրտուալ տարածք, ապա կլիներ բնակչությամբ երրորդ երկիրն աշխարհում:
Facebook-ում գրանցված մարդկանց թվով Հայաստանը 124-րդն է ցանցում ներկա` 213 երկրներից: Հայաստանյան 1.5 մլն ինտերնետ-օգտվողներից 120 000 Facebook- ի օգտատերեր են, նկատվում է նաև աճի թռիչքային ավելացման տենդենց՝ մեկ ամսվա մեջ 20 000 մարդ է ավելացել:
Դժվար է պատկերացնել այսօր մեկին, ով կարողանում է գոնե զննարկիչը՝ browser-ը աշխատացնել, որ լսած չլինի Odnoklassniki.ru-ի ու Facebook-ի մասին: Odnoklassniki.ru կայքի կոնտինգենտը ինտելեկտուալ ու սոցիալ-հասարակական առումով զգալիորեն տարբերվում է ֆեյսբուքի կոնտինգենտից, օգտագործման նպատակներն էլ տարբեր են: Նաև դժվար է պատկերացնել Odnoklassniki.ru-ում ինչ-որ ակտիվ հասարակական քննարկումներ, ինչն անպակաս է Facebook-ում, գոնե էն հատվածում, որը ես սիրով անվանում եմ Ֆեյսբուքահայաստան:
Odnoklassniki.ru-ն արդեն իսկ վեր է ածվել ծանոթությունների կայքի, լավագույն դեպքում, որովհետեւ լիքն են սեռական առաջարկներով անկետաները, ասես բոլորովին բացակա է ինչ-որ ցենզուրա: Նաեւ ասում են, որ կայքն ամբողջությամբ վերահսկվում է ռուսական КГБ-ի կողմից, հետևաբար՝ այն երկրների տեղական ԱԳԳ-ների կողմից, ովքեր «ռուսահպատակ» են: Ես դրա մասին գիտեմ ոչ ասեկոսեներից. ադբեջանցի մի աղջիկ, որի հետ ծանոթացել էի Վրաստանում, ու հետո ընկերացել էի նաև Odnoklassniki.ru-ով, որի հետ միայն անձնական «ոնց ես ինչ կա-չկա»-ի կարգի զրույցներ ենք միայն արել, հանկարծակի ջնջեց ինձ իր ընկերների ցուցակից: Հետո իմացա, որ ադրբեջանական ԱԳԳ-ն կանչել է նրան ու պահել մի օր էնտեղ: Բնականաբար, մեր ԱԳԳ-ն էլ է Odnoklassniki.ru-ից օգտվում իրեն հարկ եղած ինֆորմացիան ստանալու համար: Դրա համար են գրանցվելուց հեռախոսիդ համարի վրա ծածակագիր ուղարկում՝ ճշտելու ինքնությունը:
Odnoklassniki.ru-ում ես կամ, կան մարդիկ, ովքեր միայն էդտեղից են կարողանում օգտվել, ու կապը նրանց հետ միայն էդ կայքի միջոցով կարող եմ պահպանել: Գոյություն ունի ինտերնետային սնոբիզմ՝ ֆեյսբուքցիները «օդնո»-ն համարում են «անմակարդակ», բայց միայն դա չի, որ շատերին համոզում է Ֆեյսբուքի գերադասության մեջ Odnoklassniki.ru-ի նկատմամբ: Ավելի կարևոր է անվտանգությունն ու անձնական ինֆորմացիայի պաշտպանվածությունը սոցիալական ցանցերից օգտվողների համար: Ֆեյսբուքի էդ համակարգն էլ իհարկե, կատարյալ չի, զանազան ենթածրագրերի օգնությամբ հնարավոր է օրինակ՝ ստանալ ձեր անձնական տվյալներն ու անցուդարձը, երբեմն պատին տեսանյութ է դրված լինում, որը սեղմելով համակարգիչ են ներթափանցում վիրուսներ: Facebook- ի անվտանգ լինելու առասպելը սուտ է:
Ըստ CNET-ի, չնայած դեռ չկա պաշտոնական հաստատում ընկերության կողմից, Facebook-ը բանակցություններ է վարում ինտերնետ մեդիայի այլ ազդեցիկ դերակատարների հետ՝ գործընկերային համաձայնություններ ձեռք բերելու համար, որպեսզի այլ կայքեր նույնպես իրենց նյութերի քննարկման կարողանան ներդնել Facebook շարժիչը:
Այդ ամենն, իհարկե, կարագացնի ցանցային ինտեգրացիան, բայց ի՞նչ են անելու, անանուն մեկնաբանությունների հետ, չէ որ Facebook-ում nick-երն արգելված են:
Կա մի բան, որ ինձ, որպես օգտատեր անհանգստացնում է՝ իսկ չի՞ լինի էնպես, որ իմ ֆեյսբուքյան մեկնաբանությունները հայտնվեն որոնման համակարգերում կամ այլ սոցիալական վիրտուալ տարածքներում, չէ՞ որ ֆեյսբուքյան իմ անձնական տարածքը իմն է, ու ես եմ որոշում ինչը ում ցույց տամ, իսկ այս դեպքում, վախենամ շատ «թափանցիկ» դառնա ամեն ինչ:
Ոչ էնքան վաղուց մի լուր էլ լսեցի, որ ինձ վրդովեցրեց. ըստ The Wall Street Journal-ի, Facebook-ի օգտատերերը շուտով ակամա գովազդ կցուցադրեն իրենց ընկերներին: Գլխավոր էջում(home) կցուցադրվեն գովազդներ, որոնք կապված են օգտատերերի հավանած կամ մեկնաբանած որևէ բրենդի հետ:
«Հովանավորված պատմությունները» կերևան գլխավոր էջի վերին աջ անկյունում` այլ հայտարարությունների հետ միասին: Գովազդներում կնշվի նաև օգտատիրոջ անունն ու նկարը: Օգտատերերը չեն կարողանա անջատել այս ֆունկցիան ու դադարեցնել իրենց անվան ու նկարի օգտագործումը: Ըստ իս, դա խախտում է իմ իրավունքները` որպես օգտատեր:
Նշենք, որ Facebook-ի գովազդային եկամուտն անցած տարվա ընթացքում կազմել է 1 մլրդ 860 մլն դոլար, որի 60%-ը ստացել է միջին ու փոքր բիզնեսի գովազդատուներից:
Facebook-ի առավելությունները շատ են, բայց որքան շատ են նրա թերությունները: Ու զարմանալին էլ այն է, որ կարծես թե գնալով պետք է, որ ավելի հարմար դարձնեն օգտվելը օգտատերերի համար, իրականում գնալով բարդացնում են, գուցե հարմրարացնելով իրենց, կամ գուցե՞ անվտանգության ծառայություններին:
Թերությունները՝ «անցքերը» շատանում են: Օրինակ, առաջ ես կարող էի փնտրել իմ հղումները առանձին նախատեսված «հղումներ» բաժնում, հիմա չեմ կարող: Առաջ մարդու ստատուսը երևում էր հենց մտնում էիր նրա էջը, հիմա պիտի ման գաս, տեսնես ի՞նչ ա ստատուսը: Առաջ քեզ խումբ ավելացնելու համար հրավեր էին ուղարկում, հիմա նայում ես տեսնում գցել են ինչ-որ խումբ, ու քեզ էդ խմբերից անդադար հաղորդագրություններ են գալիս: Էլ չեմ ասում, որ վերցնում ու նշում են խմբակային նկարի վրա, ու Facebook-ի աջ անկյունում կարմրում ու կարմրում է անդադար:
Համացանցային մարկեթինգ, նորագույն տեխնոլոգիաներ… Էլի լավ է, հնարավորությունները մեծ են, բայց, կներեք, ինչի՞ պետք է ես ամեն օր նամակներ ստանամ զանազան կայքերից իրենց նյութերի հղումների տեսքով բավականին մեծ քանակությամբ կամ անդադար գովազդ: Դա արդեն ներքին կուլտուրայի հարց է, որը կարծում եմ էդ շուկայում պետք է, որ ինչ-որ կերպ ներկա լինի, բայց չկա:
Նաև մեկնաբանման համակարգում լավ կլիներ մի քանի փոփոխություն մտցնեն Facebook-ի շեֆերը, ենթածրագրերին «դաբրո» տալու փոխարեն: Օրինակ՝ «չեմ հավանում» կոճակի անհրաժեշտությունը զգում են բոլորը: Նաև ցանկալի կլիներ հղման դեպքում լիներ հնարավորություն «հավանում եմ» կոճակի փոխարեն լիներ երկու կոճակ՝ «հավանում եմ հոդվածը», «հավանում եմ բովանդակությունը», որպեսզի անհեթեթություններ չստացվեն հղումը հավանած մարդկանց մեջ, որի բովանդակությունը հեչ հավանելու բան չի, մարդիկ նկատել են որպես լուր կամ շարադրանքը: Հնարավոր է նաև «նկատել» տարբերակը:
Բայց Facebook-ի ամենամեծ թերությունը ադմինիստրացիայի և օգտատերերի հետ ուղղակի կապի դժվարությունն է, համարյա անհնարինությունը, քանի որ էդ «անցքերը» թույլ են տալիս մի քանի բողոք-հայտերով զրկել մարդուն իր էջից, ջնջել Facebook-ից, ինչպես արել են շատ ու շատ պոպուլյար օգտագերերի հետ արդեն: Մի քանի տեղ հղում են տեղադրում, էդ մարդու անձնական էջին հղումով ու գործողությունների շարքով: Չգիտեմ քանի բողոք պետք է անել, որ էջը փակեն:
Հաշվի առնելով, որ Հայկական Facebook-ը շատ է տարբերվում մնացածներից՝ նայած բնակչության քանակին օգտագետերերի թիվը մեծ է, մեծ է քաղաքական, հասարակական ու քաղաքացիական ակտիվությունը Facebook-ի տարածքում, բնականաբար՝ սուր իրավիճակների, ինչպես նաև անձնական հակակրանքի հետևանքով զանազան թշնամական գործողությունների հավանականությունը: Իմ կարծիքով, ժամանակն է Facebook-ի ղեկավարությանը պարզեցնել կապն իրենց հետ ու դարձնել ավելի կոմունիկատիվ ու մարդկային, որպեսզի չնպաստի դավադրություններին:
Մի խոսքով, ես դժգոհ եմ Facebook-ից, ու գնալով դժգոհությունս աճում է:
Լուսինե Վայաչյան
Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…
Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:
Սվետան մորն այլևս չտեսավ:
Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:
— Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:
Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:
«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:
Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:
«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:
20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:
Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:
Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):
Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:
Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:
Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:
«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…
Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:
Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:
Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:
Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:
Ամուսնացած, ընտանիքավոր կանայք հոգսեր ունեն, որոնք դու չունես, նրանց կյանքն ուրիշ է: Չէ, դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք քո ընկերուհիները չեն, ուղղակի ոչ մի ընտանիքի մայր ի վիճակի չի լինի տրամադրել քեզ այն ժամանակը, որ քեզ պետք է միայնակ չզգալու համար, այդ պատճառով էլ քեզ շրջապատում են չամուսնացած կամ բաժանված կանայք: Կան հատուկենտ տղամարդիկ, ովքեր, չգիտես ինչու, չեն վերածվում սիրեկանների, այսինքն` ինչո՞ւ չգիտես, լավ էլ գիտես, որովհետև նրանք քո ընկերներն են, իսկ ընկերների հետ անկողին չեն կիսում:
Օրերն անցնում են միապաղաղ կենցաղային ճշտապահությամբ: Առավոտյան արթնանում ես, և միակ միտքը, որը ստիպում է քեզ անկողնուց վեր կենալ, դա առավոտվա սուրճն է, լուծվող «պելե», կամ` «նեսկաֆե», կամ` «յակոբս», կամ` «սովորական», նայած` ինչ ես գերադասում: Եթե ծխող ես` սիգարետով, եթե ոչ` ցավակցում եմ, սիգարետ ծխելով ավելի է իմաստնանում զարթոնքդ, որովհետև ծխելով` մտածելով ես սկսում օրդ: Ծխելը դա մի ծես է, որով միանում ես աշխարհի բոլոր ծխողներին, որտեղ գործում է մի ընդհանուր էներգետիկ դաշտ, և բոլոր ծխողները մտածում են, ու նրանց մտքերը միանում են քո մտքերին, ու դու դառնում ես ընդհանուրի` ծխողների բանակի մասնիկը: Ասում են՝ ծխելը վնաս է առողջությանը, սկսել են սիգարետի տուփերի վրա գրել զանազան սահմռկեցուցիչ բաներ, այդ նույն հաջողությամբ ջրմուղ վարչությունը, եթե խիղճ ունենար, կզգուշացներ, որ ծորակից ջուր խմելը վտանգավոր է առողջությանը, պարունակում է քլոր, և թվարկել այն բոլոր հնարավոր հիվանդությունները, որ առաջացնում է քլորը: Կամ փողոցի գովազդային պաստառներից մեզ կնայեր ահաբեկող, այլայլված մի դեմք, և ավտոմեքենաների տերերին կհաղորդեր, որ նրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Ու մտածում ես, որ ապրելն էլ է վնաս, դրանից մահանում են, ու շարունակում ես ծխել սիգարետդ ու ապրել: Հետո մանր-մունր տնային գործեր, հեռախոսազանգեր` ընկերներիդ ու հավանական գործատուներիդ, ընկերներիդ հետ խոսում ես նորություններից, քաղաքականությունից, երեկվա ֆիլմից կամ, պարզապես, դատարկաբանում ես: Գործատուներիդ հետ հնարավորինս հմայիչ ես խոսում, ինչը չի օգնում` իմացությանդ համապատասխան, օֆիսային աշխատանքների համար հարմար չես, քանի որ չունես երկար ոտքեր ու բարակ իրան, ու տասնութից քսանհինգի միջև տարիք, նեղ մասնագիտացում էլ չունես:
Սերնդիդ ողբերգությունն է: Սովետը անպատեհ փլուզվեց, այն նախապատրաստել էր քեզ գիտահետազոտական ինստիտուտներում կամ հաշվիչ կենտրոններում աշխատելու՝ 120, հետո` 150, իսկ եթե ինչ- որ ծառայողական բարձունքների հասնես` 200-250 ռուբլի աշխատավարձով ու անձիդ կարևորությունն ապահովող պետական պատվերով, որի հանձնումը պսակվում էր «պրեմիաներով»: «Պերեստրոյկան» բերեց ղարաբաղյան շարժմանը, որը գերտերության հոգևարքի հիմքը դրեց: Հետո, ինչպես բոլորը, նոր ժամանակներին ու նոր հասարակությանը ինտեգրվելու փորձեր, հիմնականում` ապարդյուն: Ով՝ ամուսնացավ, երեխա ունեցավ, ով՝ գերադասեց չունենալ, կամ չստացվեց:
Հետո, կեսօրին մոտ` կոմպյուտեր (եթե ունես), ինտերնետ, զանազան խաղեր, ինչ-որ բաներ ես կարդում, ֆորումներ հաճախում, զրուցում: Գրում ես երևի, շատերն են հիմա գրում: Հեռուստացույցն անպայման միացնում ես, նույնիսկ եթե չես նայում: Մի խոսքով, ժամանակ ես սպանում, մինչև աշխատանք ունեցող ընկերուհիներդ ու ընկերներդ ազատվեն ու հյուր գան : Ճաշեր ես եփում, տորթեր թխում երբեմն: Պետքական լինելու զգացողություն է տալիս, թե չէ հնարավոր չի ապրել միայն քեզ համար, անպայման պետք է հոգ տանես մեկի մասին:
Հետո կգան՝ կնստեք, կխոսեք, կծիծաղեք, կբամբասեք անպայման, թե չէ` ի՞նչ օր առանց բամբասանքի: Համ էլ ասում են՝ կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, ուրեմն օգտակար է: Հավաքվում եք միշտ նույն խմբով, երեք-չորս-հինգ կին-արմատ, ու եթե բախտը ժպտա` մի երկու ընկեր: Ու էդ բոլորդ զանազան ինտերպրետացիաներով մարդկային փնջեր եք կազմում իրար շուրջ: Նստում եք մինչև ուշ երեկո, էդ ընթացքում որոշները գնում են, որոշները գալիս… Գիշերվա մոտ տաքսի են զանգում ու գնում: Եթե մեկը մնում է գիշերելու, կամ դու ես մնում, եթե հյուր ես գնացել` հաջողություն է, մի քանի օր մենակ չես լինի: Եվ այդպես շարունակ, քանի-քանի տարիներ:
Օրերից մի օր հայտնաբերում ես, որ վաղուց ամենահեռու երթուղիդ տնից շենքիդ տակի և մոտակա երկու-երեք խանութները գնալն է: Ճանապարհին մտածում ես՝ վատ է, երբ մոտակայքում սուպերմարկետ չկա, որ ստիպված ես մրգերն ու բանջարեղենն առնել մի տեղից, մսեղենը մի քիչ ավելի հեռու, հացը լավ է` թխում են անմիջապես շենքի տակ, համով հաց է, բայց ինչ -որ փչող-փքող հատկություն ունի, գիրանում ես, պետք է անցնել սև հացի, բայց դրա համար պիտի մի քիչ ավելի հեռու գնալ, իսկ եղանակը ցուրտ է, և դու էլ տնային շորերով ես ու նույնիսկ հողաթափերով: Բայց գնում ես, մրսելով ու սայթաքելով, գնում ես սև հացի ու զուգարանի թղթի համար այդ հեռու խանութը:
Քայլել չես սիրում, կամ հարթաթաթություն ունես, կամ` ռևմատիզմ, կամ` անպայման մի այլ տկարություն:
Տանն օգտագործվող զուգարանի թղթի որակն, ավելին քան սպառողական զամբյուղի մյուս ապրանքները, ցույց է տալիս սպառողի սոցիալական վիճակը: Բարգավաճողները, հարուստները օգտագործում են գունավոր, ծաղկավոր, հոտավետ ու թանկ թուղթ, առնում են բլոկներով: Փողը քիչ թե շատ գնահատողները` սպիտակ, եռաշերտ, որի մետրաժը ծաղկավորից մեծ է ու այնքան արագ չի սպառվում, ինչպես նախորդը: Միջին բարեկեցության ընտանիքները` տեղական արտադրության սպիտակ, բայց կասկածելի հումք ունեցող, կամ` «Կիևսկի»:
«Օբուխովո-կիևսկին» ուկրաինական արտադրության Հայաստան ներկրվող երևի թե ամենալայն սպառվող ապրանքանիշն է: Այս թուղթը բոլորիս ծանոթ է, սրանից գերադասում են օգտվել «սովետի» հոգեբանության մարդիկ նույնպես, ինչպիսիք են եթե ոչ մեր ծնողները, ապա տատիկ-պապիկներն անպայման, և նրանց տներում, ինչքան էլ փող տաս, թղթի այդ տեսակն է լինում: Նաև` միջին կարգի սրճարանների, շատ վճարովիների (օրինակ՝ «Տաշիրի»), «պրեստիժի» մասին չհոգացող օֆիսների զուգարաններում: Մի խոսքով, այս թղթից են առնում զուգարանի թղթի վրա չսևեռված բոլոր մարդիկ: «Կիեվսկին» ամենալայն սպառումն ունեցող թուղթն է: Հաջորդ խումբը տեղական 50 դրամանոց առնողներն են, սրանք կամ շատ վատ են ապրում, կամ էլ ժլատ են: Կա նույնիսկ 30 դրամանոց, ամենաաղքատներն են դա առնում, բայց աղքատների այն տեսակը, որն ամենօրյա սպառման ամենաանհրաժեշտ, բայց աննկատ այս ապրանքատեսակից կառչում է սոցիումի մեջ իր «մարդահաշիվը» տալու համար:
Գյուղերում, ասում են, թերթերն ու ժուռնալներն են հարգի, նախընտրական ծրագրերն ու բուկլետները լավ սպառում ունեն այնտեղ, երևի դրա համար էլ թեկնածուները միտինգներին մարդիկ են կարողանում հավաքել, մարդաքանակ ապահովել: Գալիս են, պլակատները տալիս են ձեռքը, ասում են` ինչ գոռալ, ու երբ բաժանում են ծրագրերը, վերցնում են, որքան կարողանում են ձեռք գցել: Սիրում է գյուղի մարդը նախընտրական եռուզեռը. բոլոր թեկնածուների միտինգներին գնա` ընտանիքը երկար ժամանակ ապահովված կլինի զուգարանի թղթով:
Դու, ամենայն հավանականությամբ, թվարկած խմբերից ոչ մեկին չես պատկանում, ավելի ճիշտ՝ չես կարող վերագրել պատկանելությունդ և ոչ մեկին, բայց վատ ես սովորել ծնողներիդ տանը, կամ էլ սևեռված ես թղթի վրա, առնում ես սպիտակ եռաշերտից, ու այդ պատճառով ստիպված ես քայլել:
Գնում ես, առևտուրդ անում ու վերադառնում մի կերպ տաքացրած բնակարանդ, որը կարող է լինել ուր ասես, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն լինի քոնը, որովհետև դու միայնակ չես քո հայտնագործության մեջ: Հազարավոր չաշխատող ու միայնակ կանայք են դա մի օր հայտնաբերում, ովքեր հիմնականում շփվում են իրենց նման կանանց հետ։
Մի օր էլ, արդեն բոլորդ միասին, հայտնաբերում եք, որ հայտնվել եք մի փակ շրջանում, ուր միայն դուք եք, ուր գործող անձինք երբեք չեն փոփոխվում: Ձեր կյանքի պիեսի հեղինակը չկա, կորել է ինչ-որ տեղ, մահացել է, կամ` փախել երկրից, կարևոր չէ: Կարևորն այն է, որ հիմա մնացել եք առանց հեղինակի, և չգիտեք ինչ անել: Այդ հեղինակը չքվել է առանց ձեզ համար սյուժետային զարգացումներ գրելու, թողել է կյանքի քմահաճույքին: Դուք էլ չեք կարողանում առանց հեղինակի այլ կերպ ապրել, քան այս կյանքն է: Ու շարունակում եք ապրել…
Մի օր էլ հայտնաբերում ես, որ դուռդ թակում է փոստատարը և թոշակդ է բերում…
Լուսինե Վայաչյան
Երբ ես փոքր էի, հաճախ էի լսում փսփսոցներ բռնաբարությունների մասին: Տատս միշտ զգուշացնում էր, որ չվստահեմ տղաներն, որ նրանց մտքում միայն մի բան է: Տատս իրավունք ուներ էդպես մտածելու, դառը փորձ ու ճակատագիր ուներ աչքի առաջ: Նրա մոտ ազգականի աղջկան, գեղեցկուհի Եվգենին անտառում չգիտես ով բռնաբարել էր: Էդ մասին իմացել էին տնեցիք, երբ Եվգենիի փորը սկսել էր աճել: Քանի որ աղջիկը համեստ ու պարկեշտ էր, ոչ ոքի մտքով չանցավ, որ նա սեփական որոշմամբ է հայտնվել էդ հետաքրքիր վիճակում:
Սկսեցին փորփրել, ու պարզվեց, որ գյուղի հարուստի տղան է բռնաբարել: Աղջիկը վախից ոչ մեկի հետ չէր խոսում: Տնեցիք էլ հարուստի առաջ վախից ոչինչ չէին կարողանում անել: Եղբայրը փորձեց խոսել տղայի հետ, ինչին պատասխան ստացավ՝ «Քուրդ աղջիկ չէր, աղջիկ լիներ տիրություն կանեի», որը բացարձակ սուտ էր: Բայց դե, 50-ականների սկզբին ո՞վ էր համարձակվում գեղի հարուստի դեմ դուրս գա: Հարուստը համաձայնվեց վճարել միայն աբորտի փողը, որը պիտի լիներ արդեն ոչ թե աբորտ, այլ արհեստական վաղաժամ վիժում:
Մի խոսքով, Եվգենի տնեցիք սրան զոռով տարել են բժշկի: Եվգենն ուզում է էդ երեխուն ունենա, մայրն ու եղբայրներն ասում են՝ ոչ: Եվգենը լացում էր, տատս միշտ հիշում էր դա, ու ինքն էլ աչքերը լցնում: Եվգենին արհեստական վիժում կազմակերպեցին ու երեխային՝ մոտ 7 ամսական, մեռած հանեցին փորից: Էդ օրվանից Եվգենը ոչ ոքի հետ բառ չփոխանակեց: Մի երկու տարի անց նրան գտան ցախանոցում կախված… Մայրը գլխին էր տալիս մնացած ողջ կյանքը, Եվգեն էր կանչում ու լացում:
Սա իմ հիշողության մեջ տպված առաջին բռնաբարության պատմությունն է, բայց ոչ վերջինը:
Դպրոցում, մի դասարան ինձնից ցածր մի Հելեն կար՝ լավ սովորող, երաժշտական գնացող, կոմերիտական ակտիվիստ, սիրուն մի աղջիկ: Հելենը իրենից տարիքով մեծ մի տղայի հետ էր ընկերություն անում: Օրերից մի օր էլ լսեցինք, որ էդ տղան իր խմած ընկերների հետ անտառում Հելենին բռնաբարել են: Հելենը մի քանի օր դասի չեկավ, ամբողջ քաղաքը նրա մասին էր խոսում: Ու խոսակցությունների մեջ, հիմնականում մեղադրում էին Հելենին, որ՝ «Տղեքի հետ խի՞ ա մենակ անտառ գնացել», հաշվի չառնելով, որ տղեքի մեջ նրա ընկերն է եղել՝ սիրած տղան: Հելենը դառել էր «փչացած», նրան «փչացրել» էին:
Հետագայում, մնացած ողջ մայիս ամիսը Հելենը հազվադեպ էր դպրոց գալիս, գալուց էլ ոչ մեկի հետ չէր շփվում, ավելի ճիշտ՝ ոչ ոք նրա հետ չէր շփվում: Մենք, մի քանի համարձակներս էինք նրան մոտենում ու փորձում մեղմել խեղճի խայտառակությունը: Դպրոցն ավարտելուց հետո լսեցինք, որ Հելենը նշանվել է հենց էդ նույն տղայի հետ՝ եղբայրներն էին ստիպել: Հելենը իր 10-րդ դասարանի օրերն էր դպրոցում հաշվում, քանի որ ավարտելուց հետո պիտի ամուսնանար, ամուսնանար մեկի հետ, ով իրեն տվել էր ընկերներին զվարճանալու համար…
Բայց տարվա կեսն էլ չէր անցել, երբ Հելենն էլի կորավ դպրոցից: Լսեցինք, որ ուղեղում ուռուցք կա, տարել են Երևան վիրահատելու: Ուռուցքն էլ առաջացել էր ըստ երևույթին, երբ նա դիմադրել էր ու զանազան հարվածներ կերել գլխին, նաև ընկել, ինչի հետևանքով էլ լերդացած արյան մասսան վեր էր ածվել ուռուցքի, կամ նման մի բանի, հաստատ ախտորոշումը չգիտեմ: Ասում էին, որ էդքան էլ լուրջ բան չի, քաղցկեղ չի, կհեռացնեն կանցնի: Բայց արի ու տես, որ Հելենի անիծված բախտը ստեղ էլ չբերեց: Վիրահատությունն անցել էր հաջող, իսկ երբ նարկոզից հետո միջանցքում պառկած է եղել սայլակի վրա, պտտվել է ու ընկել ներքև, գլուխը խփել ու գանգը մեջտեղից բացել ու մահացել է…
Հիմա արդեն քաղաքը սգում էր Հելենի համար, այն նույն Հելենի, ում համարում էր «փչացած», ում հետ չէին ուզում շփվել ընկերները, ում մասին ասում էին, թե՝ «բախտը բերել ա, որ էդ տղեն ուզել ա, թե չէ ի՞նչ էր անելու տենց անունը գցած ո՞վ կուզեր նրան»:
Մի ուրիշ պատմություն, վերջերս տեղի ունեցած, ինձ մոտ մարդկանցից մեկի հետ: Շուշանը խելոք, համեստ ու բարի աղջիկ է, փոքրամարմին, նիհար, օրուգիշեր աշխատում էր, որ տունը պահի: Մի օր էլ զանգեց, թե՝ ինձ բռնաբարել են: Եկավ, ծեծված, դեմքն ամբողջովին կապտած, աչքերը լացելուց կարմրած… Պատմեց, որ ընկերուհու ու երկու տղաների հետ գնացել են հաց ուտելու, ինչ-որ օբյեկտ: Սրանցից մեկը սիրաբանում էր Շուշանի ընկերուհու հետ, բայց մյուսը՝ որ Շուշանին էր հավանել, նրա դուրը չէր գալիս:
Ոնց է ստացվում, սրանք մնում են սենյակում մենակ: Էս տղան սկսում է համոզել Շուշանին կենակցել, ինչին Շուշանը դիմադրում է: Որից հետո, տղան, ինչպես հետո իմացանք,ամուսնացած ու երեխատեր տղամարդը, սկսում է բռունցքներով հարվածներ տեղալ Շուշանի դեմքին, ոլորել թևերը, խփել գլխին: Շուշանը գոռում է, բայց ընկերուհին ու մյուս տղամարդը չեն լսում: Չեն լսում նաև օբյեկտի աշխատակիցները, զարմանալի է բայց չեն լսում: Հոգնած ու ծեծված, Շուշանը վախից սկսվում է, ու տղամարդն անում է իր գործը:
Խառնվեցինք իրար, մտածում էինք, թե ի՞նչ անենք: Դիմեցինք ոստիկանություն ու զզվեցինք ինքներս մեզնից, բոլորին, ով ինչ-որ կերպ լսել էր, կամ մասնակից էր պատմությանը, քարշ էին տալիս քաղմաս ու երկար սպասեցնելուց հետո հարցաքննում, հիմնականում հիմար հարցեր տալով: Իսկ Շուշանի գլխին ի՜նչ հարցաքննություն էին սարքել, էլ ասելու չի: Է´լ ոնց ես ոտքերդ բացել, է´լ որտեղիդ է սկզբից ձեռք տվել, է´լ որ դիրքով ա բռնաբարել, ու էլի ու էլի մի շարք նվաստացուցիչ մանրուքներ, որ բռնաբարված աղջկան բոլորովին պետք չէր ամեն օր հիշել, ու ամեն օր կանչում էին քաղմաս, ու ամեն օր տալիս նույն հարցերը: Իմ դատավոր ընկրեն ինձ խորհուրդ տվեց հետ վերցնել դիմում-բողոքն ու փորձել բռնաբարողի հետ «համաձայնության գալ», ինչը նշանակում էր, որ պետք է բռնաբարողը դրամական փոխհատուցում տա: Ընկերս նաև ասաց, թե նրանք կհամաձայնվեն, քանի որ բռնաբարության գործով ինչքան էլ դատեն, մեկ է, հանցագործ աշխարհում նրան էդ ընթացքում կհասցնեն զոնայում «պիտուխացնել», ու օրը սև անել, նույնիսկ հանցագործ աշխարհը բռնությունը համարում է հանցանք: Դրա համար էլ էդ բռնաբարողը ամեն ինչ անում է, որ բանտ չընկնի, վճարում են ոստիկանությանը, դատավորներին, ամենուր, ուր հնարավոր է, տներ են վաճառում, միայն թե էդ հոդվածով բանտ չնստեն: Ու նաև ասեց, որ շատ քիչ բռնաբարության դատավարություններ են, որ վերջացել են համարժեք պատժի դատապարտմամբ: Ես փոխանցեցի Շուշանին ընկերոջս ասածներն ու թողեցի, որ ինքը ընտրի, ինչպես վարվի: Դատարավարության չհասավ գործը, ինչպես ես հակացա: Թե հետաքննության ո՞ր էտապում էր Շուշանը դադարացրել էդ ամենը, ես չիմացա: Իմ գործը ուրիշ էր՝ Շուշանի հետ զրուցել, որպեսզի նա իրեն մեղավոր չհամարի, որպեսզի բռնաբարությունը նրա կյանքը չբռնաբարի հետագայում, որ նա կարողանա նորմալ կյանքի վերադառնալ ու չատի տղամարդկանց, ինչպես լինում է մեծամասնության դեպքերում: Շուշանը չընկճվեց, ու ես ուրախանում եմ նրան նորից ժպտերես ու կայտառ տեսնելով, զարմանում եմ, որ էդ փոքրիկ աղջիկը, կինը, ո՞նց է ուժ գտել իր մեջ հաղթահարելու բռնության ենթարկվածի կոմպլեքսը: Շատ լավ է, որ կան Շուշանի նման կանայք, բայց վատ է, որ նրանք ավելի շուտ բացառություն են:
Երբեք չէի մտածի, որ այս թասը իմ կողքով էլ վազն չի անցնի: Ամեն մեկն էլ էդպես է մտածում, որ հա, կան, լինում են դեպքեր, բայց եթե ուշադիր լինես, ու ինքդ թույլ չտաս, քեզ հետ էդպիսի բան չի կարա պատահի: Բայց պատահեց, երբ ես 18 տարեկան էի: Մեջբերեմ իմ «Բալագոյե» վեպից էդ հատվածը, որի հիման վրա «Եկել եմ ապրեմ» ֆոտոինստալացիան եմ արել վերջերս:
«Էդ Սուրիկը Լիլիթի հետ էր սովորում, ես էլ գնում էի հաճախակի Լիլիթի մոտ` ուսումնարան, ու գնում էինք միասին համերգների, ման էինք գալիս: Մի օր էլ գնացի, Լիլիթը չկար: Բայց լավ համերգ կար կոնսում: Էդ Սուրիկին տեսա ու իրա հետ գնացի, դե ճանաչում էի հանգստյան տնից: Համերգը պրծավ, սա թե` արի գնանք մի հատ ընկեր ունեմ, նենց էկզոտիկ արվեստանոց ա սարքել իրա համար, հենց կողքն ա: Ասի լավ, գնանք, հըլը մութ չէր, գարուն էր, ժամը իննը կլիներ երևի: Գնացինք մտանք մի հատ շենքի մուտք, սա ասեց արի, ներքև ա պետք իջնել: Իջա: Նկուղ էր մի հատ: Տեսա բան չկա, սովորական նկուղ ա էլի: Ասի բա ո՞ւր ա էկզոտիկան: Ասեց էս ա: Ասի հո դու խելա՞ռ չես, արի դուրս գանք, ստեղ մութ ա: Սա սկսեց ինձ կպնել, փորձում էր համբուրի, ես հրում էի: Վախեցա ուժեղ: Դե տղա էր, ինձանից ուժեղ էր: Ասեցի սրա հետ հըլը խաթրով խոսամ: Ասի հա, գիտեմ ուզածդ ինչ ա, բայց խի՞ ստեղ, կարող ա նորմալ տեղ լինի, ես էլ ուզեմ, բայց էս կեղտոտ տեղը ի՞նչ հաճույք կարա մարդ ստանա սեքսից: Ասեց՝ ես կստանամ, եթե դու քեզ հանգիստ պահես, դու էլ կստանաս: Ասի, բայց ես հիվանդ եմ, դաշտան եմ: Չհավատաց: Հանեցի տակդիրս ու ցույց տվի, բայց դե արդեն վերջի օրերն էին համարյա բան չկար վրեն: Սա ասեց ոչինչ, ինչքան էկզոտիկ, էնքան լավ: Ասեցի չէ, հիմա կգոռամ: Ասեց գոռա: Ես գոռացի: Մեկ էլ հետևից մի հարված հասավ ծոծրակիս, ու ես անջատվեցի: Ուշքի եկա, տեսնեմ, շորերս հանել ա ներքևից, բլուզկես համարյա պատառոտած, իմ սիրելի կարմիր բլուզկեն, յուբկաս էլ պլիսսե սպիտակ յուբկա էր, սաղ արյան ու նկուղի կեղտի մեջ: Ներսս էլ զզվելի ու կպչան թաց: Վահեի հետի կուսաթաղանթի փնտրտուքների հետևանքով իմ ունեցած վագոնի պոլկի անհաջող սեքսից հետո ես սեքս չէի արել հըլը, չնայած ինքը ուզում էր, ես ասում էի չէ, մենք սեքս չենք արել որ շարունակենք, մենք կուսաթաղանթ ենք ստուգել: Դե ի՞նչ ուզեի, ցավոտ ու տհաճ մի երևույթ: Չէ, չէի ուզում: Իսկ էս Սուրիկը ինձ բռնաբարել էր: Գլխիս տվել էր ու ուշագնաց վիճակում բռնաբարել… Ես բան չխոսացի, լալկվել էր մի տեսակ շոկից: Սա ծամոն հանեց, թե ուզո՞ւմ ես, ես էլ սուս փուս վերցրեցի: Հետո պիջակը գցեց ուսերիս ու մենք հասանք Աբովյանի անցումի վճարովի զուգարանը: Ընդեղ մտա, շշմած ու ոչ մի բան չհասկացող վերացած հայացքով փողը տվի, աշխատողին ասի ընկել, եմ, բայց նա երևի հասկացավ ամեն ինչ, որովհետև կռուժկա տվեց, ասեց գնա լվացվի: Լվացվեցի, յուբկաս հանեցի լվացի, բլուզկայիս կտրված կոճակը կարեցի, յուբկաս լավ ա բարակ էր, ֆենի տակ չորացրեցի ու հագա: էս Սուրիկը սպասում էր դուրսը: Չհասկացա, թե ինչի՞: Տարավ, ինձ նստացրեց տրոլեյբուսը ու ես գնացի: Չէի կարա գնամ տուն, գնայի ի՞նչ ասեի: Ասեի մամա, պապա ինձ բռնաբարել են, որովհետև ես էնքան հիմար եմ գտնվել, որ ամառվա ծանոթիս, ընկերուհուս դասընկերոջ հետ, որը դաժե սիրած ունի, և ես իրան ճանաչում եմ, գնացել եմ ինչ որ նկարչի էկզոտիկ արվեստանոց նայելու, որը դուրս ա էկել փուստ ու ինձ բռնաբարե՞լ են: Կասեին բոզ ես, պոռնիկ ես, ապուշ ես, չէին խղճա, չէին հասկանա, չէին ասի գնանք դրան սպանենք, ինձ կարող ա սպանեին ծնողներս: Ուզում էի լացեմ, չէր լացվում: Ինձ բռնաբարել էին, ինձ ճմռթել էին ու քամակ էին սրբել ինձանով, օգտագործել էին պոռնիկի նման, հըլը պոռնիկին իրա կամքով են օգտագործում ու փող են տալիս, իսկ ինձ բռնի էին օգտագործել, ու փող էլ չէին տվել, մի հատիկ ծամոն էին տվել… Ես ինձ կեղտի տոպրակ էի զգում, օգտագործած տակդիր, մեջը պրծած պրեզերվատիվ: Ես կեղտ էի տեղովս ինքս ինձ համար: Իջա Լիլիթի կանգառում, գնացի իրանց տուն, ու պատմեցի: Լիլիթը չհավատաց սկզբից, էնքան դաժան ու անհավանական թվաց դա իրան, բայց դե ես էի ասողը, ո՞նց չհավատար: Ինձ չայ տվեցին, ես լացեցի մի բոլ, հետո լողացա ու գլուխս ձեռներիս մեջ առած շվարած նստեցի: Էն մասին, որ կարելի ա դատի տալ, մտքովս էլ չանցավ, որովհետև Հայաստանում եթե քեզ բռնաբարում են` դու պիտի ամաչես, ոչ թե դա քեզ հետ անողը, դու կդառնաս բոզ սաղի աչքում, ոչ թե բռնաբարողդ հանցագործ: Կասեն, եթե ասեղը չուզի, թելը չի թելվի, դե ես ասեղ էի, ու գլխիս տված ասեղ էի, ու եսիմ ինչքան էին ինձ թելել: Նենց էին թելել չոր–չոր, որ ահավոր ցավեր ունեի, համ ներսս, համ փորիս մեջ: Դե ի՞նչ անեի, նստեցի Լիլիթենց տանը մինչև տասներկուսը, հետո զանգեցի, ասեցի մնում եմ ստեղ տնեցոնց: Հաճախ էի մնում Լիլիթենց տանը, նենց որ կասկածանքի առիթ չեղավ: Մենակ հաջորդ օրը պարզվեց, որ հերս ա տրանսպորտից տեսել ինձ էդ Սուրիկի հետ ամեն ինչից հետո, որ իրա պիջակը ուսերիս, լավ ա հըլը զուգարանից հետո, գնում էի որ նստեմ տրոլեյբուս: Հորս ասեցի, որ դա ես չեմ եղել, որ ես Լիլիթենց տանն եմ եղել ժամը իննից: Դե հիմա, կամաց–կամաց սկսեցի համակերպվել էն մտքի հետ, որ ինձ բռնաբարել են, ու դրա մեջ սարսափելի բան չկա: Բայց սիրտս ճաքում էր: Լիլիթը էդ Սուրիկի սիրածին ասել էր, Սուրիկն էլ ասել էր մթոմ ես սիրահարված եմ իրան, դրա համար տենց բաներ եմ մոգոնում: Ուրիշ, նորմալ քաղաքակիրթ երկիր լիներ, ես չէի վազի հասարակական զուգարան լվացվելու, որ մաքրեմ ուրիշի հանցագործության հետքերը իմ վրայից, այլ կգնայի դատական բժշկի մոտ անալիզ կտայի, ու հետո կնստցնեի Սուրիկին, որ բանտում իրա նմաններին ոնց որ անում են, իրան էլ պիտուխացնեն, որ հասկանա, թե ի՞նչ ա նշանակում ՉԵՄ ՈՒԶՈՒՄ: Դե հիմա ես Հայաստանում էի, ու միակ նպատակս էն էր, որ կարամ նորմալանամ էդ սաղ պատմությունից հետո: Մի երեք ամիս նենց էի ինձ ներշնչել, որ չնայած ամեն ամիս դաշտան էի տեսնում կանոնավոր, մեկ ա մտածում էի, թե էդ կեղտոտ սեքսը ինձ հղիացրել ա հրեշով, ու էն աստիճանի էի ներշնչել, որ փորս սկսել էր մեծանալ: Հետո կամաց–կամաց հանգստացա, ոչ մեկը չունեի, ոչ մեկին չէի սիրում, ատում էի տղամարդկանց հոտին, նույնիսկ նենց էի ինձ մեղավոր ու կեղտոտ զգում, որ ուզում էի դառնամ միանձնուհի, ափսոս չգտա վանքի տեղը: Ասին չկա Հայաստանում: Տասնութ տարեկան էի դառել էդ գարնանը ես:»
Ես ուժ գտա իմ մեջ շարունակել ապրել, ու ապրում եմ, 17 տարի լռելուց հետո ես խոսացի այդ մասին վեպի մեջ, հիմա էլ պատկերավոր արտահայտել եմ ֆոտոինստալացիայի միջոցով: Ես ուզում եմ դրա մասին խոսալու ամոթը վերանա մեր միջից, ոնց որ եթե խոսայինք փողոցում քեզ վրա ցեխաջուր շփած մեքենայի վատ արարքից, այ էդպես էլ խոսանք սրա մասին:
Բայց որո՞նք են բռնաբարությունների պատճառները:
Էլի գամ իմ սիրած թեմային «Կարմիր խնձորի» ինստիտուտին: Իմ կարծիքով, նախամուսնական սեռական ժուժկալությունը հանդիսանում է հայկական իրականության մեջ կատարվող բռնաբարությունների պատճառներից մեկը: Տղաները սեքս են ուզում ու չունեն, աղջիկներից շատերը չեն զբաղվում մինչ ամուսնանալը սեքսով իրենց սիրածների հետ, սրանք էլ անբավարավածությունից թռնում են սրա-նրա վրա: Նաև դրա անպատժելիությունը, ու հասարակության վերաբերմունքը բռնաբարվածներին, որը լավագույն դեպքում կարող է լինել խղճահարությունը նպաստում է դրան:
Բռնաբարություն եմ համարում նաև մեր ազգի մեջ միջնադարից մնացած զոռով «փախցնելու» սովորույթը, երբ աղջկան փախցնելուց հետո նրա վերադառնալը տուն սրբապղծության նման մի բան է: Ինքս ունեմ ծանոթներ, որոնց փախցրել են, իսկ երբ նրանք ուզել են հետ գան տուն, տնեցիք չեն ընդունել, յանի՝ «Էդ ա քու բախտը, հարմարվի»: Բայց չէ՞ որ դա նույնպես բռնություն է: Քանի -քանի կյանքեր են խորտակվել բռնաբարության հետևանքով, քանի կանացի ճակատագրեր են դարձել ողբերգական, քանիսի՞ն են այդ բռնացողներին նստացրել, քանի՞սն են լուռ ու մունջ ապրում գուցե էդպիսի մի բեռ մեջները պահած… Ո՞վ գիտի:
Պակաս չեն նաեւ ամուսնական բռնաբարությունները, այստեղ շատ դժվար է որսալ պահը, թե ե՞րբ, որ դեպքում է բռնաբարություն տեղի ունենում: Իմ կարծիքով ցանկացած դեպքում, երբ կինն ասում է՝ «ՈՉ»:
Իմ ցանկությունն է իհարկե, որ այդ բռնաբարությունները չլինեն, իսկ լինելուց էլ անպայման պատժվեն մեղավորները, որպեսզի մյուսները հասկանան, թե ինչ է նշանակում «Չեմ ուզում»: Բայց ավելի շատ, ես կուզեմ, որ էն պատմությունները, որոնք ես ներկայացրեցի, էդ թվում նաև սեփական կյանքից, ֆոտոինստալացիան, ինչ-որ կերպ օգնեն կանանց ու աղջիկներին, որոնք ենթարկվել են բռնության, հասկանան, որ իրենք մեղավոր չեն, ու որ բոլոր տղամարդիկ չեն բռնարար, որ կյանքը շարունակվում է, ու նրանք մենակ չեն:
Ես կոնկրետ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ ամոթ չի բռնաբարված լինելը, ամոթ չի դրա մասին խոսալը, թող ամաչեն բռնաբարողներն ու էդ ամենը կոծկողները: Եթե յուրաքանչյուր կին պատրաստ լինի հրապարակել բռնաբարության փաստը, նշելով անուններ ու հասցեներ, պաշտոններ ու կոչումներ կոնկրետ մարդկանց, ապա տղամարդիկ էլ կվախենան գործ ունենալ էդ համարձակ կանանց հետ, նրանք կիմանան, որ չեն կոծկելու, որովհետև մեղքն են կոծկում, իսկ բռնաբարության մասին ահազանգում են, աղաղակում են ու պատիժ պահանջում:
Ոչ ոք մեղավոր չի, ոչ մի կին, ոչ մի պարագայում, երբ նրան բռնաբարում են: Սա պետք է հիշեն կանայք: Մի վախեցեք, հանեք էդ կեղծ ամոթի շպարը, խոսացեք, պատմեք, կիսվեք: Աղջիկներ, մի ամաչեք հայտնել զանազան սեռական ոտնձգությունների մասին ձեր հարազատներին ու համապատասխան հսկող կառույցներին,. Լինի դա աշխատավայրում, թե դպրոցում կամ բուհում: Կան հանցագործություններ, որոնց մասին լռելը հանցագործություն է ոչ պակաս, քան ինքը հանցանքը:
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.