29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ կառավարությունը 2011թ. հունվարի 13-ի նիստում որոշում կայացրեց առանց վերջնաժամկետի դադարեցնել մանր և միջին բիզնեսի ոլորտում ստուգումները: Ստուգումներ կարելի էր անցկացնել միայն 70 մլն դրամի շրջանառություն ունեցող օբյեկտներում:
Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցների երեկվա արշավի արդյունքում վերջնականապես փակվեցին Գումի շուկայի մսի պասաժները: Ըստ օրենքի՝ այս կրպակների ստուգումը թույլատրվում է տարին մեկ: Անգամ վարչապետական կարգադրությունը զանց առնելու դեպքում՝ այս տեսչական ստուգումն ապօրինի էր, քանի որ վերջին ստուգումն այստեղ իրականացվել է անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այն ժամանակ Սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցները դարձյալ փակել տվեցին բազմաթիվ կրպակներ, դարձյալ տուգանեցին բազմաթիվ տնտեսվարողների: Այն ժամանակ դրվեց հստակ պահանջ. մսի կրպակը փակվեց, բայց թույլատրվեց բացել, եթե կատարվեն պահանջները: Դրանից հետո կրպակատերերը մի մարդու նման տեղադրեցին անհրաժեշտ սառնարանները, վճարեցին տուգանքները, մի խոսքով՝ կարգի բերեցին իրենց տնտեսությունը: Մեր տեղեկություններով, անգամ կրպակատերեր կան, որ մինչ օրս վճարում են այդ 100 հազար դրամ տուգանքը: Եվ հանկարծ՝ երեկ դարձյալ հայտնվում են ինչ-որ տեսուչներ և փակում նույն կրպակները: Այս անգամ՝ առանց բացատրության և առանց նույնիսկ ներկայանալու:
Երեկ, Գումի շուկայի տարածքում կրքերն անասելի թեժացել էին: Կրպակների մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքված: Այստեղ էին նաև Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցները, սակայն տեսուչը չցանկացավ ո´չ ներկայանալ, ո´չ նույնիսկ ասել, թե ինչ է արձանագրել: Ակնհայտ էր, որ խստորեն հրահանգված էր չխոսել լրագրողների հետ:
— Մեր մամուլի բաժնի պետի հետ ճշտեք,- արագ-արագ վրա բերեց նա:
— Մամուլի բաժնի պետը ի՞նչ գիտի, թե Դուք կամ ես էս պահին ինչ տեսանք. ես դա՛ եմ Ձեզ հարցնում:
— Չեմ կարող:
Անհասկանալի մնաց տեսուչի` գաղտնի գործակալին բնորոշ վարքագիծը, ի՞նչն էր նման վախի պատճառը, ինչու՞ են այս նորաստեղծ ծառայության աշխատակիցներն այս աստիճան խուսափում իրենց բացահայտածը ներկայացնելուց: Այն, որ կրպակաշարի մերձակայքում գարշահոտ էր տիրում, նկատեցինք նաև մենք: Կրպակատերերը դա բացատրեցին այսպես. «Շուկայի մայթը լվանում են, կեղտաջրերը գալիս՝ մեր կողմն են հավաքվում, ի՞նչ անենք»: Դա, իհարկե, այնքան էլ այդպես չէ, կարելի է ասել՝ հակառակն է. երբ իրե՛նք են լվանում իրենց տարածքը, կեղտաջրերը հոսում են փողոց:Սակայն խնդիրը դա չէ, կարելի է լուծում գտնել:
Առնվազն հարյուր կրպակի աշխատանք տեսուչները գնահատել են անբավարար և փակել: Ի՞նչ է լինելու այս մարդկանց ճակատագիրը: Նրանց անգամ չեն տեղեկացրել, թե ինչն է անբավարար և ինչ պետք է անել: «Բա սա երկիր ա՞, մեզ գցում են փողոց՝ ոչինչ չասելով»,- ասում էին մարդիկ` մինչ տեսուչը խիստ ու լուրջ դեմք ընդունած ինչ-որ գրառումներ էր անում:
«Իրենք իրավունք չունեն առանց փաստաթղթի մտնելու կրպակ, բայց ոչ էլ փաստաթուղթ են ցույց տալիս: Գալիս՝ միսը վերցնում են, դնում տոպրակի մեջ, վրան գրում անուն-ազգանունը ու տանում: Բա կարող ա՝ տանում-փոխում են, ես ի՞նչ իմանամ: Առանց կնքելու, առանց մեր ներկայության բացում-ստուգում են, ես ինչի՞ պիտի իրանց ասածին վստահեմ»,- ասում էր մսավաճառներից մեկը:
Սննդի անվտանգության նորաստեղծ ծառայության պետը, ասում են, ոչ թե հասարակ տեսուչ է, այլ սուպերտեսուչ: Հանրապետության ամենայուղոտ պաշտոններից մեկը բաժին է հասել ժելեած սանրվածքով, եվրոպոիդ «կաստայի» պատկանող մի առանձնյակի, որը, մտնելով իրեն վստահված «օբյեկտ», հենց առաջին օրից աշխատակիցների հետ սկսեց խոսել ակնհայտ արհամարհանքով, կիսապառկած, լոթիավարի և միանգամից բացահայտեց, որ գաղափար անգամ չունի, թե ուր է եկել:
Մենք հարցում ուղղեցինք կառավարությանը` փորձելով պարզել՝ տեսչական ստուգումներն արգելելու վերաբերյալ վարչապետի հրահանգի գործողության ժամկետը լրացել է, թե՝ ոչ, կամ՝ ստուգումները վերսկսելու նոր հրաման կա՞: Կառավարությունից պաշտոնական պատասխան չստացանք, ըստ այդմ՝ ստիպված ենք ենթադրություններ անել:
Վարկած առաջին. Գրիգոր Գրիգորյան անուն-ազգանունը կրող Հայաստանի թիվ մեկ տեսուչ-պաշտոնյան միանգամից հասկացել է, որ կարելի է կլորիկ գումար աշխատել և, առանց սպասելու լրացուցիչ հրամանի, գործել է: Ասում են՝ տեսչական ստուգումներ են անցկացվում գրեթե բոլոր մանր ու մեծ սննդի օբյեկտներում: Իսկ Գումի շուկայի մսի պասաժները միշտ էլ խոցելի են եղել, և ցանկացած տեսչական ստուգում այստեղ կարող է ինչ-ինչ խախտումներ հայտնաբերել:
Վարկած երկրորդ. Գրիգորյանը կարողանում է հասնել իր պես եվրակատեգորիայի պաշտոնյա Տիգրան Սարգսյանի դաբրոյին և ձեռնամուխ է լինում յուղոտ օպերացիային: Ըստ այս վարկածի, Գրիգորյանը գործում է օրինականության սահմաններում, այլ հարց է, թե ինչ մեթոդներ է կիրառվելու առանց այդ էլ խայտառակ վիճակում գտնվող մանր ու միջին բիզնեսը նոր հարվածի տակ դնելու գործընթացում: Իսկ վարչապետին համոզել` սեփական հրահանգը դադարեցնել և մեկ այլ հրահանգ տալ ու կառավարությանը դնել իր խոսքից հետ կանգնողի դերում, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է: Այն բանից հետո, երբ թիվ 1 տեսուչը, առանց աչքը թարթելու, աշխատանքից ազատում է իր գլխավորած ծառայության կազմի մեջ մտած տեսչությունների շուրջ 70 աշխատողների, պարզ է դառնում, որ ինչքան էլ նրան «պրախոդ» տված լինի վարչապետը, այդքանը միայն նորելուկ պաշտոնյայի հագով չի:
Եվ վերջապես, վարկած երրորդ, ինչը նույնպես բացառել չի կարելի, և որը ավելի խորքային արմատներ ունի: Մի անգամ, «Տաշիր» առևտրի կենտրոնի բարձունքից շրջակայքը ուսումնասիրելու ժամանակ, ասում են, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աչքը «կպել է» այս տարածքին. էլիտար շինարարության ղադրը իմացող նախկին նախագահը միանգամից ֆիքսել է, որ տարածքը բավական հարմար է նման շինարարության համար: Չի բացառվում, որ Գրիգորյանի պլոճիկի նման պնդությունը պայմանավորված է հենց քոչարյանական գործոնով, և որ նա դաբրոն ստացել է ոչ թե տիգրանսարգսյանական, այլ շատ ավելի բարձր մակարդակով:
Իսկ այս վարկածներից այն կողմ դառն իրականությունն է. հերթական անգամ աշխատանք ունեցող հարյուրավոր մարդիկ պարզապես փողոց են նետվում, հարյուրավոր ընտանիքներ զրկվում են ապրուստի իրենց աղբյուրից և, որ ամենավատն է, այդ ամենն արվում է առանց բացատրության և առանց վաղվա օրվա երաշխիքի:
Հունիսի 25-ին Կազան քաղաքում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, հերթական անգամ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը:
Գուցե այս հանդիպումը համարվեր հերթականը, և դրա շուրջ մեծ հետաքրքրություն չլիներ, եթե դրան նախորդած չլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որը նրանք հրապարակեցին մայիսի 26-ին, Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ընթացող Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում:
Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ «քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։ «Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման և անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- ասված է Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունում։ «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության: Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինել դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը և հետագայում, մեր միջազգային գործընկերների հետ միասին, սատարել դրա կատարմանը»: Նախագահներն արձանագրում են, որ կողմերի և համանախագահող պետությունների ջանքերի արդյունքում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է ձեռք բերվել։ «Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել է մարտի 5-ին՝ Սոչիում, հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման համար։ Այդ փաստաթուղթը կողմերին հնարավորություն է տալիս հաղթահարել ներկայիս անընդունելի պայմանները», -նշված է նրանց հայտարարությունում։
Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի համատեղ հայտարարությունն արդեն արժանացել է պաշտոնական Երևանի և Բաքվի դրական արձագանքին, ավելին` երկու կողմերն էլ արձանագրում են, որ սպասելիքներ ունեն առաջիկա եռակողմ հանդիպումից:
Հետաքրքիր է նաև, որ Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները գրեթե չեն թաքցնում, որ իրենց առաջիկա երկխոսության գլխավոր շարջառիթներից մեկը հենց ԼՂ կարգավորման գործընթացում ստեղծված վիճակն է: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում անգամ արձանագրեց, որ կարգավորման գործընթացը մոտ է հանգուցալուծման` Ռուսաստանի ակտիվ դերակատարության շնորհիվ:
Կարգավորման գործընթացում շրջադարձ կանխատեսող գործիչները` որպես հիմնական փաստարկ, նշում են, որ միջնորդ երկրների նախագահներն առաջին անգամ իրենց հայտարարության մեջ վերջնաժամկետ են նշել:
Հակամարտության կողմերի դիրքորոշումները, հատկապես` Արցախի կարգավիճակի հարցում, հակադիր են, և դժվար է ենթադրել, որ Կազանում ավարտին կմոտենա աշխատանքը կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: Ենթադրելի է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես կգան հերթական եռակողմ հայտարաությամբ:
Բայց Օբամա-Մեդվեդև-Սարկոզի հայտարարությունը հուշում է նաև, որ կարգավորման գործընթացում ստատուս քվոն պահելու ռեսուրսներ արդեն չկան: Առաջիկա ամիսներին, ամենաուշը` Հայաստանի և Ադրբեջանի ընտրություններից հետո, սպասվում են զարգացումներ, որոնք չեն կարող չազդել Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա:
Այնպես է ստացվել, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դարձել է իշխանության այն ներկայացուցիչն, ով առաջինն է հրապարակավ արձագանքում ընդդիմությունից եկող ազդակներին: Ընդ որում, այդ արձագանքը հետո սովորաբար դառնում է իշխանության հավաքական կարծիք:
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում ու իշխանության եւ ընդդիմության քարոզչամեքենան հեգնում էր նրան, հենց Աբրահամյանն այցելեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին, ու այդ այցը դրական նշանակություն ունեցավ. մեկ-երկու օր հետո Րաֆֆին դադարեցրեց հացադուլը:
Երբ արդեն պարզ էր, որ քաղկալանավորներին ազատ են արձակելու` դարձյալ առաջին նախաձեռնությունը պատկանեց ԱԺ նախագահին: Նա հանրապետության նախագահին միջնորդեց, որպեսզի վերջինս ներում շնորհի Սասուն Միքայելյանին: Իհարկե, այդ միջնորդությունն ոչ մեկին պետք չեղավ, որովհետեւ Սասուն Միքայելյանն ու մյուս քաղկալանավորներն ազատություն ստացան համաներման շնորհիվ: Բայց փաստն է կարեւորը: Օրինակ, նման միջնորդություն կարող էր, բայց չարեց Մարդու Իրավունքների Պաշտպանը, ով նոր իմիջ ձեռք բերելու խնդիր, անհարժեշտություն ուներ:
Այսօր էլ պարոն Աբրահամյանը` բարձարստիճան պաշտոնյաների մեջ առաջինը, անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքային ելույթին, ավելի ստույգ դրա այն հատվածին, որը վերաբերում էր իշխանության հետ երկխոսությանն եւ ասել է. «Դա շատ ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին։ Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, և կկազմակերպեն այդ երկխոսությունը, որն, իհարկե, համոզված եմ, որ բխելու է Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից»։
Քանի որ Հովիկ Աբրահամյանի նախկին քայլերը զարգացում են ունեցել, այսինքն` կա նախադեպ, վստահաբար կարելի է պնդել, որ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կայանալու է:
Ինչ մնում է խորհրդարանի ղեկավարի «քաղաքական պայծառատեսությանը»` կարելի է երկու հետեւություն անել:
Իշխանությունները գուցե նրա միջոցով են ուզում փորձարկել իրենց մտադրությունները, հնարավոր քայլերի հասարակական արձագանքը որոշել: Կամ էլ` պարոն Աբրահամյանն ինքն է փորձում ազդել իշխանության վարքագծի վրա` նաեւ իր անձի շուրջ հասարակական բարենպաստ ֆոն ստեղծելով, մանավանդ ` առջեւում խորհրդարանական ընտրություններն են, որոնց արդյունքում Աբրահամյանը ձգտում է առնվազն պահպանել իր այսօրվա դիրքերը:
Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի հրապարակային վարքագիծն որոշակի փոփոխությունների է ենթարկվել, ինչը նկատելի է նույնիսկ անզեն աչքով:
Հարբած, օրորվելով՝ հայրը մտնում է տուն: Երեխան մոտենում է նրան ու բացականչում. «Պա´պ, պա´պ, մի հատ թիթեռ կնկարե՞ս»:«Պապան էլ բանուգործ չունի՞, նստի՝ քեզ համար թիթեռ նկարի՞»,- երեխայի ոգևորության գլխին սառը ջուր է լցնում հայրը:
Պարզվում է, ի տարբերություն շարքային քաղաքա ցի ների, Հայաստանի բանուգործ ունեցող բարձրաստիճանները լավ էլ սիրում են թիթեռ նկարել, և ոչ միայն իրե նք են նկարում, այլև ստիպում են շատերին՝ հիանալ իրենց նկարած թիթեռներով:
Ազգային ժողովում այսօր իսկական թատերական ներկայացում էր` վառ ու գունագեղ: Ենթադրաբար թե´ սցենարը, թե´ ռեժիսուրան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ձեռքի գործն են: Բեմադրության մասնակիցները շատ էին. գլխավոր դերերում 131 ջահելներ էին` 18-30 տարեկան, հիմնականում կարիերիստական նկրտումներով, որոնց իդեալը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, որ ջահել-ջահել կարողացավ պատգամավոր ու նախարար դառնալ: Բայց դե՝ նրանից պակաս ջահել չէր Վազգեն Խաչիկյանը, որ էսօր իր գլխապտույտ հաջողություններից բուժման կարիք ունի:
Քասթինգն ավարտվեց էս վերջերս. 131 ջահելներից շատ ավելի ջահելներ թեստային քննություններ էին հանձնել Սահմանադրության, օրենքների, ներքին և միջազգային քաղաքականության վերաբերյալ, որոնց միջոցով էլ լավագույնները հնարավորություն ստացան հաղթող ճանաչվել հովիկաբրահամյանական շոուում և դառնալ գլխավոր դերակատարներ: Այսօր Ազգային ժողովի նախագահի բեմադրության պրեմիերան էր: Նախ, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում բաժանվեցին «Երիտասարդ խորհրդարան» անունը կրող ներկայացման դերակատար պատգամավորների մանդատները: Դրանից հետո սկսվեց հիմնական բեմադրությունը:
Բացվեց Երիտասարդ խորհրդարանի անդրանիկ նիստը: Երեկ տեղի էին ունեցել մշտական 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Հանձնաժողովի նախագահ այս ջահելներն էլ ռոտացիոն կարգով բազմելու են Ազգային ժողովի նախագահի գահին. Հովիկ Աբրահամյանը, հոգ տանելով իր մտահղացած խորհրդարանի իրականացման բոլոր մանրամասներին, այնուամենայնիվ, չէր կարող թույլ տալ, որ ինչ-որ մի ջահել ասի, թե ինքն էլ է խորհրդարանի նախագահ, հենց դրա համար էլ ԱԺ նախագահողը լինելու է փոփոխական: Այսօր, Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, խորհրդարանի անդրանիկ նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը` Կարեն Պետրոսյանը: Նա միայնակ նստել էր ԱԺ ղեկավարության համար հատկացված տեղում, իսկ ԱԺ նախագահը, զիջելով իր տեղը, բազմել էր վարչապետի համար նախատեսված աթոռին: Կառավարության անդամների համար նախատեսված շարքում էին բազմել նաև այս ներկայացման մասնակիցներն ու թամաշայի հրավիրվածները: Իսկ թամաշայի եկել էին դարձյալ ամենաբարձր մակարդակով. ջահելների օրհնությունը կազմակերպեց Տեր Նավասարդ Կճոյանը, եկել էին Ռուսաստանի դեսպանը, եվրակառույցների ներկայացուցիչներ և, բնականաբար, Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներ ու ջահելների կուռք Արմեն Աշոտյանը:
Երիտասարդ խորհրդարանի նիստն անցավ ինչպես հարկն էր` ամենաբարձր մակարդակով, այնպես, ինչպես անցնում են առաջին դասարանցիների դասերը. մոտ 25 րոպե ներկա-բացակա էին անում` կարդում նորելուկ պատգամավորների անունները, որոնք ոտքի էին կանգնում, ասում, թե որ բուհում են սովորում (131 պատգամավորներից 42-ն ինքնառաջադրվել են, 50-ը ներկայացնում են պետական և ոչ պետական բուհերը, իսկ 39-ն Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչներն են) և մի առանձնակի ոգևորությամբ շեշտում, որ «անդամակցում են Հանրապետական կուսակցությանը». այս ջահելների համար սա մի այլ կարգի «պլյուս» էր համարվում:
Ներկա-բացակայից հետո խորհրդարանն սկսեց աշխատել. օրակարգում երկու հարց էր ներառված` խորհրդարանի կազմավորման և գործունեության ու հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգերը:
Այստեղ ևս երևաց, որ երիտասարդ խորհրդարանը ոչ մի բանով չի զիջում իսկական խորհրդարանին. այս պատգամավորացուները նույն կերպ չէին կարողանում գրանցվել, քվեարկել, ինչպես մինչ օրս շատ հաճախ չեն կարողանում նրանց «բնօրինակները»: Բոլորը շունչները պահած հետևում էին, թե՝ ըհը´, ջահելները, վա´յ, ինչ լա~վ էր, գոնե էս անգամ կարողացան գրանցվելու համար քարտ մտցնել կամ քվեարկելու համար կոճակ սեղմել: Եթե մինչ այս պահը ենթադրություններ կային, թե քննությունների բովով անցած ջահել պատգամավորացուները, մտնելով խորհրդարան, գետնով են տալու ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի չեղած պատիվը, միանգամից երևալու է, թե ինչ բերեց Հովիկ Աբրահամյանը իր պատգամավորների գլխին, նրանց պատճենների միջոցով ցույց տալով, թե ինչպիսին պետք է և կարող է լինել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, ապա հենց առաջին նիստից կարելի է «բնօրինակ» պատգամավորներին շնորհավորել` կարիերիստ ջահելներից ոչ մեկը, կարելի է ասել, ավելի լավը չէ, քան, ասենք, Սամվել Ալեքսանյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Լևոն Սարգսյանը, Աշոտ Տոնոյանը, Ռուբեն Հայրապետյանն ու ներկա խորհրդարանի մյուս «գլուխգործոցները»:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ ներկայացումը կկայանա աշնանը և, հավանաբար, կտևի այնքան ժամանակ, քանի դեռ բեմադրիչը չի ձանձրացել կամ կողքից գլխի չեն գցել, որ «թիթեռ նկարելը» գուցե անվնաս զբաղմունք է, բայց թիթեռ նկարելուց այն կողմ՝ մինչև կոկորդը պրոբլեմներով լցված Հայաստանն է, ու էդքան էներգիա նման անպետք բաների վրա ծախսելու փոխարեն՝ կարելի է գոնե մի խնդիր լուծել:
Ով երեխաներին չի սիրում, նա չի կարող լավ մարդ լինել: Դա իմ խորը համոզմունքն է: Բնազդի մակարդակի վրա դրված մարդկային ցեղի շարունակելիությունը քարե դարում, միայն մոր պատասխանատվությունն ու խնամքը երեխայի հանդեպ մինչև այսօր ենթարկվել է էվոլյուցիոն ու քաղաքակրթական զարգացումների ու փոխակերպումների: Այսօրվա քաղաքակիրթ երկրներում երեխան, մանուկը, նրա իրավունքները, առողջ մանկությունը, զարգացման ու կրթության ապահովումը, ծնողների, հասարակության ու պետության կողմից երևի թե ամենալավն են պաշտպանված, ու այդ ամենը փոխկապակցված է:
Ինչպե՞ս կարելի է այս անարդարության պայմաններում խոսել երեխայի պաշտպանության մասին, եթե ծնողը սոցիալապես պաշտպանված չէ: Փաստորեն, պետությունը խաբո՞ւմ է: Կասեք` ինչո՞վ է խաբում: Խաբում է նրանով, որ հայտարարելով «Երեխայի պաշտպանության օր»՝ կազմակերպում է աչք փակող, աչք ծակող միջոցառումներ, որոնց ժամանակ սոցիալապես անապահով երեխան իրեն է´լ ավելի անապահով է զգում:
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Բոլորս էլ երեխա ենք եղել, բոլորս էլ ուզեցել ենք մեծանալ, որովհետև մտածել ենք, որ երեխաներին չի կարելի շատ բան, որ մեծերին է կարելի, ու երևի թե մեծանալով` հուսախաբ ենք եղել, քանի որ, էդ «կարելիների» հետ միասին, ստացել ենք պրոբլեմներ, որոնք պետք է լուծել, և որոնք չունեն երեխաները: Ովքեր չեն ուզեցել` չեն մեծացել: Դե, իսկ մեծերն էլ պատասխանատու են փոքրերի համար և պետք է հոգան նրանց կարիքները: Իսկ էդ կարիքները շատ-շատ են, մանավանդ՝ մեր սոցիալապես անապահով երկրում:
Հիշո՞ւմ եք, սովետի տարիներին կային իմպորտնի կալգոտկաներ, որոնցով էին միայն դպրոցական ֆորմա հագնող դպրոցականների մեջ Մոսկվա գնացող-եկողների երեխեքը շահավետ տարբերվում սովետական փոթեր տվող, ներվայնացնող ռետուզներ հագնողներից. այլ ձև չկար, բոլորը միանման էին հագնվում: Հիմա ստացվում է՝ ավելի՞ վատ է: Ըստ իս՝ այո: Եւ էդ ամենը առավել սուր զգացվում է նմանատիպ օրերին` Նոր Տարի, Զատիկ, Հունիսի 1 և այլն: Մտածում եմ, որ անապահով խավի երեխաները սովորական օրերից ավելի են ատում էդ օրերը, ամեն անգամ հուզմունքով սպասում են, որ բարի ձյաձյան կամ ծյոծյան կգա, ու իրենց համար պաղպաղակ կառնի, կնստեցնի կարուսել:
Ընտանիքներ կան, որոնց կենսամակարդակն էնքան ցածր է, որ չեն կարողանում ապահովել իրենց երեխաներին ամենաառաջին անհրաժեշտության իրերով, դասագրքերով, որոնք վճարովի են: Այս պարագայում չգիտես՝ ասել, թե լա՞վ է երեխան մանկատանը մեծանա ու ունենա գոնե նվազագույնը, թեկուզ կողքը ծնող չլինի, թե՞ ունենա ծնող և անապահով մանկություն…
Չի իմացվի: Բայց որ՝ երեխայի մանկությունից է կախված, թե նա ինչպես կդիմակայի կյանքի հարվածներին, անժխտելի փաստ է: Լավ մանկություն տեսած երեխան շատ ավելի վստահելի ու «առողջ» մարդ է դառնում:
Եթե ծնողը լավ չի հոգ տանում երեխային, այլ երկրներում սոցիալական ծառայությունները ուշի ուշով հետևում են ընտանիքին ու, բավականաչափ հիմքերի դեպքում, կարող են ծնողին զրկել ծնողական իրավունքներից: Երեխան կարող է զանգահարել հեշտ հիշվող հեռախոսահամարով ու տեղեկացնել ոստիկանությանը, սոցիալական կառույցներին, եթե տանն իր հանդեպ բռնություն է կիրառվում կամ նույնիսկ, իր կարծիքով, ոտնահարվում են «Երեխայի իրավունքները»:
Եղբորս ընտանիքն ապրում է Գերմանիայում, երեխաները համ հայ են, համ եվրոպացի. այսինքն, Մարիամիկը 8 տարեկանում գիտեր իր իրավունքները ու երբեմն, երբ մայրը ձայնը բարձրացնում էր նրա վրա, սպառնում էր. «Պոլիցային կասեմ, երեխայի վրա չի կարելի գոռալ ու ծեծել»: J
Կարող ենք ասել. «Ով մայրական ծեծից չի լացել՝ որբ է մեծացել»՝ մեջբերելով ռաբիսի դասական Տոտիկին, ու որ Մարիամիկը «փչանում է եվրոպաներում»՝ էդ ո՞նց կլինի, երեխան ծնողների վրա «գործ տա»: Իսկ ո՞նց է հնարավոր 21-րդ դարում երեխաների պարբերական բռնաբարություններ ընտանիքի ներսում ՝ընտանիքի անդամների կողմից, էլ չեմ ասում դրսի մասին:
Հայ մանուկը, երեխան այսօր, էս ազիզ ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրով մեր երկրում պաշտպանված չի: Ինչևէ, ինչպես ամեն ինչում, այնպես էլ այս հարցում մենք մեր խոցելի խավին, իսկ երեխաները 1959 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 1989 թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով, ըստ էության, համարվեցին խոցելի հատուկ խումբ, հիշում ենք միայն նրանց համար որոշակի ընտրված օրերին:
Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել: Մեր օրենքով ծիծաղելի պատժաչափ է սահմանված մանկապղծության համար, մանկապիղծների համար մեր երկիրը սարքելով դրախտ՝ ո՞նց կարող է մեր երեխան պաշտպանված լինել:
Մեր երեխան սոցիալապես լավ չի ապրում:
Մեր երեխան իրավականորեն ու սոցիալապես պաշտպանված չի:
Մեր երեխան իրազեկված չի իր իրավունքների մասին:
Մեր երեխան, որպես հասարակության մոդել, վատ օրինակ ունի իր աչքի առջև:
Մեր երեխան հեռուստատեսությունից է սնվում հիմնականում, իսկ հեռուստատեսությամբ ոչ մի իրազեկում չկա, քարոզվում են կեղծ արժեքներ, շատ են բռնության տեսարանները, որոնք երեխան ընկալում է որպես գործող օրինակներ:
Հազարավոր երեխաներ օրվա հացի խնդիր ունեն, հազարավորները՝ հագուստի: Մեր ծնողազուրկ երեխաներն ապրում են կասկածելի կառույցներում, նրանք բարեգործության շղարշի դեր են կատարում սևը սպիտակացնել ցանկացող օլիգարխների համար:
Մեր երեխաները, մեծանալով, կյանքից հավաստի ակնկալիքներ չեն կարող ունենալ:
Մեր երեխաները վաղվա մեր հույսն են, մեր ապագան կերտողները, մենք պետք է նրանց պաշտպանենք, հոգանք նրանց, կրթենք, դարձնենք քաղաքակիրթ երկրի արժանապատիվ քաղաքացիներ, որ մի օր էլ նրանք ստիպված չլինեն «սոցիալականով» մեզ հանձնել ծերատներ:
Պաշտպանենք երեխաներին, խնամենք ու հոգանք նրանց, որ երբ մեծանան, կարողանանք պահանջել նրանցից նույնը՝ ծերերի հանդեպ:
Մեր հասարակությանը բնորոշ է կարծրատիպային մտածելակերպը՝ մասնավորապես կին-տղամարդ փոխհարաբերություններում:
Մայիսի 31-ին «Կոնգրես» հյուրանոցում ամփոփվեց ու հասարակությանը ներկայացվեց Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հովանավարած «Կոտրենք գենդերային կարծրատիպերը» սոցիոլոգիական հարցումը, որն իրականացրել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը: Հարցվել է ՀՀ մայրաքաղաքի և մարզերի ընդհանուր թվով 550 բնակիչ, 66.5 տոկոսը` մարզերից, 34.5 տոկոսը` Երևանից, 67.3 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ, 33.7 տոկոսը` արական սեռի:
Ըստ Հ/Կ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանի, վերջին տասը տարիների ընթացքում, հատկապես մարզերի երիտասարդության ակտիվացմանն ու նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած հանդիպման ընթացքում, իրենք կանգնել են գենդերային կարծրատիպերի լուրջ խնդրի առջև: «Ամենաանհանգստացնող փաստն այն է, որ գենդերային կարծրատիպերը վառ արտահայտված են հատկապես նոր սերունդներին կրթող և դաստիարակողների մոտ` ընտանիքի անդամներ, դպրոցների ուսուցիչներ, համալսարանների դասախոսներ, հոգեբաններ, ինչը, բնականաբար, հետք է թողնում այսօրվա երիտասարդության վրա, այնինչ երիտասարդությունը պետք է ոչ թե այդ կարծրատիպերը կրողն ու փոխանցողը լինի, այլ շարժիչ, մոտիվացնող ուժ` դրանք աստիճանաբար հաղթահարելու և դուրս մղելու բարդ գործընթացում», — ասաց Նիկողոսյանը:
Առաջին հայացքից գուցե թվա, թե հանրապետությունում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, իսկ կարծրատիպերի հաղթահարումը կարելի է մղել երկրորդ պլան` ամենևին չկարևորելով: Այնինչ, հասարակության գիտակցության մեջ արմատացած կարծրատիպերը կործանարար ազդեցություն են թողնում հասարակության վրա և չեն թողնում, որ նա բնականոն զարգանա: Իրավիճակն ավելի է ծանրանում, երբ նույնիսկ կրթված և բավականին ինֆորմացված երիտասարդները չեն կարողանում ազատ լինել իրենց կյանքում, մշտապես կախված են լինում հասարակության կարծիքից` դառնալով կարծրատիպերի գերի:
Հետազոտության հարցվողների 74%-ը, այսինքն` ամեն 4 մասնակցից 3-ը «Ո՞վ կամ ի՞նչն է սահմանափակում Ձեր ազատությունը» հարցին» պատասխանել է՝ «Հասարակության կարծիքը»:
Կարծես սպասելի թվեր են, չէ՞: Դե, ո՞վ չգիտի, որ մենք հասարակական կարծիքի գերի ազգ ենք: Ինքներս մեզ չենք գիտակցում: Իսկ ինչպե՞ս կարող է մարդն ինքն իրեն գիտակցել գլոբալ, համատիեզերական առումով, այլ կերպ նա չի կարող դառնալ ընդհանուրի բովանդակալից մասնիկը, եթե վախենում է նայել իր մեջ: Վախենում է, որովհետև այնտեղ, ինչպես ասում է իմ մի լավ ընկերը, «գոյացել են ահռելի օտարածին շերտեր», և դրանց մեջ շատ դժվար է գտնել նախնականը` մաքուր գիտակցությունը, որը դեռ պղտորված չէ վզին փաթաթված զանազան մտքերով, ընդունված վարքականոններով և այլ աղտոտվածություններով: Ալարում է նաև: Եթե ամեն մեկն իր հետ երբեմն անկեղծ շփվի, ապա ուրիշների հետ էլ այդպես կսկսի շփվել:
Նաև հեշտ է ապրել տղամարդկանց պատրիարխալ հասարակության մեջ տղամարդ լինելով, իսկ կինը… դե, կինն ի՞նչ, կնոջ տեղը խոհանոցն է, ու նա պետք է կիրթ լինի, որ երեխաներին կրթի ու դաստիարակի: Սա ևս գերակշռող պատասխանի տարբերակ է այս սոցհարցման մեջ: Այսինքն, մեր տեղը խոհանո՞ցն է: Խոհանոցը չէ ու չի լինելու, որովհետև միտում է նկատվում երիտասարդ աղջիկների ակտիվացման ու հիմար կարծրատիպերի դեմ դուրս գալու համարձակություն՝ գոնե խոսելու ու ընդունելու մակարդակով:
Բերեմ մի քանի փաստ սոցհարցումից, որոնք բնորոշում են հայ հասարակությանն իր մտքի ողջ տկարությամբ, ու թող էլ ոչ մի պատրիարխալ էպոտաժնիկ ինձ չասի, որ մեզ մոտ ֆեմինիստներն անելիք չունեն: Ունեն, էն էլ ոնց ունեն: Երբ խոսում են՝ դա հեչ, խոսում են, իսկ այստեղ ահա՝ թվեր են, թող որ հարցումը գլոբալ մարդահամարի նման չի եղել, թող որ հարցվել է ընդամենը 550 քաղաքացի, բայց, իմ կարծիքով, այստեղ էական է ոչ թե հարցվողների թիվը, այլ բազմազանությունն ու աշխարհագրական ընդգրկվածությունը:
«Արդյոք հանդիպե՞լ եք ձեր կյանքում գենդերային անհավասարության դրսևորումների» — այո՝ 68.5 տոկոս, մեծամասնությունը՝ կանայք:
«Պատահու՞մ են կյանքում այնպիսի պահեր, երբ ափսոսում եք, որ հակառակ սեռի ներկայացուցիչ չեք ծնվել» — կանանց` 63.8%-ը տոկոսը, որոնք համաձայն չեն ընտանիքում դերերի ավանդական բաշխմանը կամ սեռի հետ կապված սահմանափակումներին, տղամարդկանց 15.4 %-ը` «Որ բանակ չգնամ» ու «Ծանր գործեր չանեմ»:
«Արդյոք հանդիպե՞լ եք ձեր շրջապատում բռնության դրսևորումների» — այո՝ 52%-ը, մեծամասնությունը`74.2 տոկոսը, մարզերի բնակիչների պատասխան է:
Սոցիոլոգ Արմինե Ասատրյանն ասաց. «Ստանդարտացված հարցազրույցի առավելություններից է այն, որ հարցազրուցավարները` հարցվողի հետ անմիջական շփման մեջ կարող են որոշ դիտարկումներ անել տվյալ հարցի նկատմամբ հարցվողի վերաբերմունքի մասին, և դա նույնպես հաշվի է առնվում վերլուծության մեջ: Հարցազրուցավարների վկայությամբ, մարզերում բնակվող կանանց մեծամասնության մոտ այս հարցն ուղղակիորեն անհանգստություն է առաջացրել, և նրանք պարզապես խուսափել են հստակ պատասխանելուց` նշելով «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը: Կարելի է հետևություն անել, որ նրանց այդ թեմայի շուրջ խոսելը առհասարակ արգելվում է, սակայն ու՞մ կողմից` ծնողների՞, ամուսնու՞, սկեսրո՞ջ, թե՞ սեփական «ես»-ի: Չէ՞ որ մեր հասարակությունում այդքան ընդունված է այն համոզմունքը, թե «տան եղածը պատերից դուրս չեն հանում»:
«Ծնողները պե՞տք է խառնվեն ապագա հարսի-փեսայի ընտրությանը» — 58%-ը ընտրել է փոխհամաձայնեցման տարբերակը: Իսկ ծնողների նկատմամբ առավել անհանդուրժողական են արական սեռի ներկայացուցիչների 18-25 (37.7%) և 26-35 (31.2%) տարիքային խմբերը, ընդհանուր առմամբ՝ բոլոր հարցվողների 29.3 տոկոսը: Հարցվողների կրկին 29.3 տոկոսը համարում է, որ ամուսնացող զույգի կուսության հարցը, բացի նրանցից, ոչ ոքի չպետք է մտահոգի, իսկ 34.5 տոկոսի կարծիքով՝ կարևոր է միմիայն աղջկա կուսությունը:
«Արդյոք կարևո՞ր է ձեզ համար ձեր ապագա ամուսնու/կնոջ կուսությունը» — Երևանում բնակվող կանանց ու աղջիկների 54.8 տոկոսը ընտրել է «Դա վերաբերում է միայն ամուսնացող զույգին», իսկ մարզերում` ամենից շատ նշել են՝ կարևոր է «թե՛ տղայի, թե՛ աղջկա կուսությունը»` 31.9 տոկոսը, և 22.3 տոկոսը համակարծիք է «Կարևոր է միայն աղջկա կուսությունը» տարբերակին:
Ինչ վերաբերում է տղամարդկանց պատասխաններին, ապա այստեղ թե’ մարզերում, թե’ Երևանում բնակվող տղամարդկանց համար առաջին տեղում է «Կարևոր է միայն աղջկա կուսությունը» տարբերակը:
«Համամի՞տ եք այն մտքին, որ կինն ինքն է դրդում տղամարդուն՝ իր վրա ձեռք բարձրացնել» — «Այո, միշտ» և «Այո, երբեմն» պատախանել է, ընդհանուր առմամբ, հարցվողների 51.1 տոկոսը: «Այո, միշտ» և «Այո, երբեմն» պատասխանել էին կանանց 43.7 տոկոսը և տղամարդկանց 56.6 տոկոսը: Սոցիոլոգին շատ մտահոգում է կանանց պատասխանների 43.7 տոկոսը. «Ցավալի է, որ կանայք շարունակում են այդպես մտածել»:
«Ինչու՞ են կանայք հանդուրժում ընտանեկան բռնությունը» — Առաջին տեղում է «Հանուն երեխաների» տարբերակը. անձնական կյանքում բազմահազար դժբախտ կանայք ու տղամարդիկ, որոնք միասին ապրում են միայն ձևի համար` ծնողների, ծանոթների, հարևանների համար, ու էդ երեխան անիծում է ամեն Աստծո օր, երբ աչքի առաջ տեսնում է կռվող ծնողներին, մորը ծեծող հորը, երեխան դառնում է հոգեկան հաշմանդամ, նա չի կարողանում կենտրոնանալ իր տարիքին բնորոշ բաների վրա, ստիպված է ապրել «ղալմաղալի» մեջ, ու հետևանքը՝ բարդույթավորված երեխաներ, կոտրված ճակատագրեր: Այս պարագայում ավելի ազնիվ են ամուսնալուծվողները: Սոցիոլոգը շեշտեց. «Հավանաբար, նկատի են ունեցել նյութական կողմը, այն, որ սեփական ուժերով չեն կարողանա երեխաներին պահել: Բայց եթե մայրերը լավ գիտակցեն, նրանք կհասկանան, որ վտանգում են երեխայի հոգեկան առողջությունը: Այս հարցն այն եզակի հարցերից էր, որի վերաբերյալ կանայք ունեին հստակ դիքորոշում, սա վկայում է, որ կանայք, բախվելով ընտանեկան բռնությանը, իրենք իրենց այդ հարցն են տալիս»:
Երեխայի խնամքի հետ կապված պարտականությունները հայ ծնողները բաշխում են հետևյալ կերպ` երեխայի խնամքի հետ կապված բոլոր հարցերով անխտիր զբաղվում են մայրերը: Հայրերը նույնպես փորձում են մասնակցել այդ գործին, և դա, հիմնականում, սահմանափակվում է զբոսանքով կամ դպրոց-մանկապարտեզ ուղեկցելով: Պահպանվում է պարտականությունների խիստ բաշխում`տղամարդուն վայել և անվայել կարծրատիպի շուրջ:
Կենցաղային պարտականություններից ամենատղամարդկայինը, չգիտես ինչու, «աղբ թափելն» է:
Առավել կանացի են համարվում շատախոսությունը, զգացմունքայնությունը, բամբասկոտությունը, իսկ տղամարդկային են` կոպտությունը, ուժը և խելքը;
Մասնագիտության առումով զուտ կանացի են համարվում դաստիարակի և մոդելի մասնագիտությունները, իսկ տղամարդկային` թիկնապահը, ոստիկանը, զինաշխատողը և վարորդը:
Ըստ հարցման արդյունքների, կանացի սպորտ, բացի մարմնամարզությունից, լողից ու սպորտային պարերից, ոչինչ չունենք, այնինչ մեր ծանրամարտիկ կանայք տղամարդկանց վաղուց տվել անցել են, ու որքան տեղյակ եմ՝ մեր կանանց ֆուտբոլի հավաքականն էլ վատ չի խաղում այս մրցաշրջանում, ու չնայած դրան՝ ոչ մի ուշադրության չի արժանանում Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Ուղղակիորեն գենդերային կարծրատիպերի հետևանք է մեր կանանց ֆուտբոլի «բրախած» վիճակը:
Էլ որն ասեմ, էլ որը: Թվերը շատ են, ու բոլորը՝ հետաքրքիր: Երկար ստացվեց, բայց էդ թվերն են, որ ցույց են տալիս հասարակության ներկա վիճակը, և որ «հայ ենք» գոռալու փոխարեն՝ պետք է նայենք ինքներս մեր մեջ, բայց չենք նայում, որովհետև վախենում ենք մեզ հանձնարարված` քաղաքակթությունից հետ մնացած ու անգիտակից քաղաքացու դերը տեսնել «ճիշտ հայի» կերպարի տեղ:
Ամփոփում
Որ մեր հասարակությունում դիտվում է գենդերային կարծրատիպերի թուլացման միտում, ակնհայտ է: Սակայն ներկա սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների հետևանքով ծնվում են նոր կարծրատիպեր, որոնց մնայունությունը և կենսունակությունը կախված են երիտասարդ սերնդից: Ինչպե՞ս նրանք կընդունեն այդ կարծրատիպերը, կկարողանա՞ն դիմակայել դրանց, չէ՞ որ կառչելով անցյալում ստեղծված կերպարներին, յուրաքանչյուր քայլ, որոշում համաձայնեցնելով ոչ թե բանականության, առողջ մտածելակերպի կամ սեփական ցանկությունների, այլ հասարակական կարծիքի հետ՝ մարդը շեղվում է զարգացման ուղուց և ապրում անհետաքրքիր ու միապաղաղ կյանքով:
Արդյունքները մտահոգվելու տեղիք են տալիս: Եթե երևանաբնակ երիտասարդության մոտ նկատվում է մտածելակերպի առաջադիմություն, որոշ կարծրատիպեր արդեն կոտրվել են, իսկ մյուսներն այդ ճանապարհին են, ապա մարզերում, ցավոք, այդ միտումը դեռևս չի նկատվում կամ աննշան է:
Ցանկացած քաղաքացիական հասարակություն պետք է ազատվի կարծրատիպերից, քանի որ դրանք, բռնությունների, մարդու հիմնարար ազատությունների ոտնահարման նախապայմանը լինելով, սահմանափակում են մեր իրավունքները:
Եթե մեկ նախադասությամբ բնութագրեինք այսօրվա հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ապա, անտարակույս, կընտրեինք վերնագրում բերված բառերը: «Հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե մութ գործարքի, գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին միջամտությունների ու միջնորդությունների շնորհիվ, այլ վերջին ամիսների ընթացքում հասարակության ու իշխանության միջեւ ծավալված յուրատեսակ հրապարակային բանավեճի կամ ոչ‑ֆորմալ երկխոսության արդյունքում։ Հայ Ազգային Կոնգրեսը հասարակության անունից հրապարակավ ներկայացրել է իր պահանջները, իսկ իշխանությունը, թեկուզ երբեմն տատանվելով, բայց վերջին հաշվով նույնքան հրապարակավ արձագանքել է այդ պահանջներին՝ դրանք ամրապնդելով կոնկրետ գործողություններով», -ասում է Տեր-Պետրոսյանը եւ դժվար է չհամաձայնել նրա մտքի հետ։ Համենայն դեպս, վերջին երկու ամիսների գործընթացը տեղի է ունեցել հասարակության աչքի առաջ, երբեմն` նրա ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ:
Առաջին նախագահը նաեւ հանգամանալից վերլուծել է այն պատճառները, որոնք երկրի քաղաքական միջավայրի փոփոխության եւ երկխոսության կայացման հիմք հանդիսացան. «Անտարակույս, իշխանությանը լրջորեն խորհելու առիթ են տվել արաբական երկրներում տեղի ունեցող աշխարհացունց իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց արդյունքում միջազգային հանրության մոտեցումներում ու տրամադրություններում նկատվող ակնհայտ փոփոխությունները, ավելի կոնկրետ, Արեւմուտքի կողմից բռնապետական ռեժիմների նկատմամբ նախկինում ցուցաբերած անտարբերության կամ հանդուրժողականության մեղքի գիտակցումը եւ այդ անհեռատես քաղաքականության վերանայման մղումը… Իշխանության կողմից հասարակության պահանջներին ընդառաջ գնալու կամ նրա զիջողականության մյուս դրդապատճառը, որքան էլ տարօրինակ թվա, կապված է Ղարաբաղի խնդրի հետ։ Ակնհայտ է, որ մի կողմից, գլխավորապես Ռուսաստանի ջանքերով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ մյուս կողմից, այդ գործընթացի չբացառված հերթական ձախողման դեպքում, արդեն բավականին իրական է դառնում Ադրբեջանի նախաձեռնությամբ պատերազմի վերսկսման վտանգը։ Նման պարագայում իշխանությունը, բնականաբար, գիտակցում է, որ, մեղմ ասած, իր նկատմամբ սեփական ժողովրդի տածած լիակատար անվստահության պաշարով ո՛չ կարող է Ղարաբաղի հարցում գնալ որեւէ լուծման, ո՛չ էլ հաջող պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Ուստի նա հարկադրված է, ժողովրդին սիրաշահելու եւ երկրի ներսում թեկուզ նվազագույն աջակցություն գտնելու նպատակով, լուրջ զիջումների գնալ, որոնց շարքը, վստահ եմ, չի սահմանափակվում ներկա փուլում Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարմամբ։ Շուտով, անշուշտ, կլինեն նոր աղմկահարույց պաշտոնանկություններ եւ իշխանության որոշ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներ՝ կոռուպցիայի դեմ ծրագրված լուրջ պայքարի եւ օրինականության հաստատման ուղղությամբ վճռականության դրսեւորման տպավորություն ստեղծելու եւ կրկին ժողովրդի սիրտը շահելու անսքող ակնկալիքով… Վերջին շրջանում իշխանության վարքը պայմանավորող հաջորդ էական գործոնը սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերն են՝ կապված փողոցային առեւտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման, վրացական համարանիշներով մեքենաների խնդրի, իսկ օրերս նաեւ Երեւանի «Վերնիսաժի» փակման եւ հարսանյաց ու ծաղկի սրահների հարկային բեռի ծանրացման հետ… Վերը թվարկված գործոնների կարեւորությամբ հանդերձ, իշխանության վերջին շրջանում դրսեւորած զիջողական եւ որոշ առումով բանական պահվածքի գլխավոր պատճառն, այնուամենայնիվ, պետք է համարել երկրի անմխիթար սոցալ-տնտեսական իրավիճակը եւ դրանից ելք չգտնելու գիտակցությունը…»:
Տեր-Պետրոսյանի ելույթից մեր ստացած տպավորությունները գուցե սուբյեկտիվ են, գուցե դրանք առանձանապես դուր չգան արագ փոփոխությունների ձգտող հազարավոր մեր քաղաքացիների, բայց ակնհայտ է, որ, անկախ հրապարակում եւ հռետորների կողմից հնչեցվող կարգախոսներից, արտահերթ ընտրությունների անցկացման ՀԱԿ պահանջը երկխոսության օրակարգում իմպերատիվ չի լինելու: Սրա վառ ապացույցն են հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած խոսքերը, որոնք արդարացիորեն սահմանազատում են երկխոսությունը կողմերից մեկի կապիտուլյացիայից: «Այսպիսով, նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, մենք արդեն պատրաստ ենք իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաեւ իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»- իր պատկերացրած երկխոսությունը նկարագրում է առաջին նախագահը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ընդգծել է քաղաքական այն շրջանակն, որն առավելապես տուժելու է իշխանություն-ՀԱԿ երկխոսության պարագայում. «Առավել անհանգստացած է Հայաստանի «ամենանյարդացած» ու խուճապահար անձը, որը մեզանից լավ գիտե, թե ինչ հիմքեր ունի անհանգստանալու ու խուճապի մատնվելու համար։ Անշուշտ, անհանգստացած ու նույնիսկ ահաբեկված են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնց այդ անձը, սեփական կաշին փրկելու համար, իր վերջին հարցազրույցով, ինչպես ասում են, «փուռը» տվեց, մինչ ժամանակին նրանց հրապարակավ խոստացել էր, որ ոչ մի ոստիկան մարտի 1-ին կատարած ոճրագործությունների համար չի դատվելու։ Անհանգստության նշաններ են նկատվում նաեւ որոշ արտաքին ուժերի մոտ, որոնց ամենեւին ձեռնտու չէ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացումը, քանի որ դրանով նրանք կզրկվեն վերջինիս քաղաքական վարքագծի վրա ազդելու մինչ այժմ ունեցած լծակներից։ Չափից ավելի անհանգստացած է դաշնակցությունը, որը բացահայտորեն ու տենդագին կերպով լծված է երկխոսության վարկաբեկման եւ խափանման գործին։
Իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռեւս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել»:
Հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարվեց: Հրապարակն առայժմ հանգստանալու է` առժամանակ դադարելով ճնշման գործիք լինել իշխանությունների նկատմամբ: Արձակուրդում է նաեւ քաղաքական կյանքում միայն դեկորատիվ նշանակություն ունեցող Ազգաին ժողովը` իշխանության կողմից մենաշնորհված ամբիոնով:
Երկխոսության հարթակը հիմա մեր քաղաքական կյանքի գլխավոր դերակատարն է:
Այն կամ ծնունդ է տալու որակապես նոր քաղաքական մշակույթի` մրցակցության եւ կոմպրոմիսների հատկանիշներով, կամ դառնալու է զարգացումն արգելակող անտագոնիստական համակարգի հայելին:
Առայժմ կանգնած ենք երկընտրանքի առաջ: Պատասխաները կստանանք աշնանը:
ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր, ազատազրկված գործարար Միխայիլ Խոդորկովսկու հայցի հիման վրա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր վճիռ է կայացրել:
Վճռի բովանդակությունն ուսումնասիրելով` երկակի զգացում ենք ունենում: Մի կողմից այն կասկածի տակ է դնում ռուսական արդարադատության օրինականությունը, մյուս կողմից` չի ընդունում, որ Խոդորկովսկու առաջին դատավճիռը քաղաքականապես մոտիվացված է:
Խոդորկովսկուն ձերբակալել են օրենքի խախտումներով, դատական առաջին գործընթացի ընթացքում չեն պահպանվել քրեադատավարական նորմերը: Այս ամենը հստակ ամրագրված է Եվրադատարանի վճռի մեջ: Առանց Եվրոպական հեղինակավոր կառույցի այս եզրակացության էլ` դա հայտնի էր բոլորին, հատկապես ռուսաստանյան հասարակության լիբերալ շերտերին, որոնք առավել քան վստահ էին, որ Խոդորկովսկին պատժվում է ոչ թե տնտեսական հանցագործությունների համար, այլ` այն բանի, որ փորձում է իրականացնել քաղաքական նախագծեր, որոնք դուրս են Կրեմլի վերահսկողությունից:
Բայց Եվրոդատարանն այլ կարծիքի է. Ստրասբուրգում կարծում են, որ Խոդորկովսկու գործը քաղաքական շարժառիթներ չունի: Կասկած չկա, որ ռուսական քարոզչամեքենան թմբկահարելու է հենց այս դրվագը: Փույթ չէ, որ քրեադատավարական ինչ-որ նորմեր խախատելու համար Ռուսաստանի բյուջեն տուժելու է 10 հազար եվրո: Կարևորն այն է, որ Ռուսատանի պաշտոնյաները, ի պատասխան միջազգային կազմակերպությունների բուռն քննադատության, լեգալ հիմք ունեցան պնդելու, որ Խոդորկովսկին քաղբանտարկյալ չէ:
Լավ, բա այդ դեպքում ինչո՞ւ էին Խոդորկովսկու գործի նախաքննության և դատավարության ժամանակ այդքան ակնհայտ ոտնահարվում օրենքները:
Տրամաբանությունը հուշում է, որ դա կարող էր երկու պատճառ ունենալ.
- Խոդորկովսկին, քաղաքական առումով, վտանգավոր է, ու այլակարծություն չհանդուրժող պուտինյան ռեժիմը չեզոքացնում է նրան, ինչպես և` ռեժիմի մյուս քաղաքական հակառակորդներին:
- Պուտինի թիմը որոշել էր սեփականության տոտալ վերաբաժանում անել և այդ համատեքտսում` Բերեզովսկին ու Գուսինսկին դարձան վտարանդիներ, իսկ Խոդորկովսկին` կալանավոր: Ի դեպ, այս պատճառը պակաս քաղաքական չէ, որովհետև սեփականության դեմ ոտնձգությունը քաղաքական խնդիր է:
Ըստ այդմ, Եվրոդատարանն արձանագրել է ռուսական արդարադատության թշվառությունը, բայց ձեռնպահ է մնացել կոշտ ձևակերպումներից` երևի Կրեմլին շատ չզայրացնելու համար: Երկակի ստանդարտների կիրառումը սովորական պրակտիկա է դարձել Եվրոպական կառույցների համար:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է «վկաների» կամ, այսպես ասած, անվճար «գործ տվողների» մի նոր համակազմ ձեռք բերել: Ինչպես հայտնի է, քաղաքապետարանն արդեն իսկ ունի նման «գործ տվողների» բանակ, որոնց վճարում է, սակայն կարծես նրանց աշխատանքի արդյունավետությունից այնքան էլ գոհ չէ, քանի որ որոշել է ներգրավել հավելյալ ուժեր: Այդ գործին են ծառայում քաղաքապետարանի, թաղապետարանների, համատիրությունների հարյուրավոր աշխատակիցներ, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցներ:
Տարիներ շարունակ արմատացած այս համակարգի պատճառով որևէ քաղաքացի չի կարող ինքնագլուխ ավտոտնակ կառուցել, անգամ իր բնակարանի հետ կապված շինարարություն իրականացնել կամ նմանատիպ մի բան անել: Միանգամից բուսնում են թաղայինը, համատիրության աշխատողը և այդպես շարունակ: Դրա համար ցանկացած գործ անելուց առաջ քաղաքացին գիտի, որ հարկավոր է վճարել` փակելու համար հնարավոր «գործ տվողների» բերանները, դրանից հետո միայն անցնել գործի:
Սակայն, ինչպես երևում է, յուրաքանչյուր բակից տեղյակների այս բանակը քիչ է Երևանի «դրայվոտ» քաղաքապետին: Եվ քաղաքապետը ահա թե ինչպես է որոշել ավելացնել «գործ տվողների» իր բանակը: Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում երևանցիներին կոչ է արել նկարել մայրաքաղաքի անբարեկարգ տարածքները և նշելով հասցեն՝ ուղարկել քաղաքապետարան:
«Մենք շատ ենք կարևորում, որ մեր քաղաքում կանաչապատման նոր մշակույթ ձևավորվի: Կանաչապատ տարածքը ոչ միայն խոտն ու ծառն են, այլ նաև հոգատար վերաբերմունքն ու խնամքն այդ ամենի հանդեպ:
Այդ նպատակով մենք ձեռք ենք բերելու շուրջ 1000 խոտհնձիչ մեքենաներ, որոնք նվիրելու ենք կրթական և առողջապահական հաստատություններին, համատիրություններին՝ կանաչապատման նորովի մշակույթ դրսևորելու համար:
Մեր քաղաքում արդեն իսկ բավականին շատ հաստատություններ մեծ եռանդով բարեկարգում են իրենց հարակից տարածքները, որի համար մեր շնորհակալություն ենք հայտնում:
Ցավոք, դրանց կողքին կարելի է նկատել նաև անտարբեր հաստատությունների անբարեկարգ տարածքներ:
Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ անտարբեր չգտնվել, նկարել և նշելով հասցեն՝ ուղարկել մեզ:
Վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք անել ավելին»,— ասված է քաղաքապետի ուղերձում:
Ինչպես տեսնում ենք, քաղաքապետի մենեջերական հերթական անվրեպ նախաձեռնության շնորհիվ՝ քաղաքապետարանի «գործ տվողների» թիվը եթե չքառապատկվի, ապա առնվազն կկրկնապատկվի: Ավելին, կենդանի գործ տվողների թվի ավելացման միջոցառմանը զուգընթաց, քաղաքապետը շուտով քաղաքով մեկ անշունչ «գործ տվողների գումարտակ» էլ է ունենալու. Երևանի բանուկ խաչմերուկներում և կանգառներում կտեղադրվեն 60 տեսախցիկներ, որոնք իրենց հերթին կհսկեն անցուդարձը: Այդպես, ՀՀ իշխանությունները կարող են թեթևացած շունչ քաշել. Այսպես որ գնա, Հայաստանը շուտով կդառնա աշխարհի ամենահսկելի կամ վերահսկելի պետությունների առաջատարը: Մնում է հուսալ, որ այդ վերահսկողությունից դուրս մնալու համար ոստիկանները շարքային քաղաքացուց գումար կորզելու նոր ոսկեբեր երակ չեն բացի:
Ես արդեն գրել եմ (Հայաստանն իր գիտական ներուժով և արդյունավետությամբ բացարձակ առաջատար է՝ գիտեի՞ք, և Գիտնականները մշակութային հեղափոխություն են անում) «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության մասին: Հետևում եմ այդ էջին, խրախուսում, փորձում եմ օգտակար լինել գիտությանը, քանի որ առանց գիտություն մենք կդառնանք ոչինչ, իսկ դա մոտալուտ է, եթե գիտնականների համար այստեղ ապրելու ու գործելու արժանապատիվ պայմաններ չստեղծվեն:
Մարդիկ հեռանում են հայ գիտական աշխարհից երկու ճանապարհով՝ գնում են արտերկիր կամ մնում են այստեղ` գոյատևելու այլ միջոցներ ընտրելով: Առաջին դեպքում դեռ կարող ենք հետ բերել գիտնականին, եթե նորմալ պայմաններ առաջարկենք, բայց երկրորդ ճանապարհով գնացածները, ցավոք, կորսված են հայ գիտության համար: Նրանք այլևս չեն ներկայացնի մեր երկիրը հեղինակավոր գիտական ասպարեզներում, ու մենք կդառնանք «չմո» աբորիգեններ, որոնք ոչ մի աշխատանք շուտով չեն ունենա Impact factor- IP` ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում, որն էլ ուղղակի ցուցանիշ է:
Գիտնականները հանդես էին եկել մի շարք անվանական առաջարկներով, գրանցվել էր 15 առաջարկ, որտեղ շահառուներն ու թիրախային խումբը առավելագույնս հստակեցված էին: Այսօրվա օրով գիտնականները լուրջ հաջողություններ են գրանցել, ճիշտ է՝ ո՛չ պետական հովանավորությամբ, այլ բարեգործությամբ, հայտնի Գագիկ Ծառուկյանի ու նրա հիմնադրամի շնորհիվ: Նաև ճիշտ է, որ Ծառուկյանի տված 8 միլիոն դրամը Մանթաշովի բարեգործության ու մեկենասության մոտ չնչին բան է, բայց ոնց ասում է ժողովուրդը՝ չեղած տեղից կաղամբն էլ միրգ է …
Ստորև ներկայացնում եմ նախաձեռնության էջում հանդիպած այս ծրագիրը, որը հենց Ծառուկյանի նվիրատվության արդյունքն է: Ի դեպ, հանուն օբյեկտիվության ասեմ, որ Ծառուկյանը նաև խոսել է բավականին զգալի, թե էդ «բավականին զգալի»-ն որքան է՝ գիտնականները չեն ասում, ներդրումներ անել ինովացիոն ծրագրերի մեջ: Հուսանք, որ էդ «զգալի»-ն գոնե Ծառուկյանի ապարանքի գնի մեկ տասներորդից շատ կլինի, այլապես՝ 8 միլիոն, 10 միլիոն, դրանք ի՞նչ են…
Ինչևէ, ներկայացնում եմ ծրագիրը, գուցե ընթերցողներիս մեջ կգտնվեն այդ պարբերականներում աշխատություններ տպագրած երիտասարդ գիտնականներ, որոնք, շնորհիվ նախաձեռնության, էդ 8 միլիոնն ունեն ու կարող են որոշ չափով գնահատված զգալ իրենց…
«Ազդեցության գործակից-IF ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրություններ ունեցող երիտասարդ գիտնանանների խրախուսման ծրագիր
Ծրագրի մասնակցության հրավեր
ԱԳ_ԳՖԱ-Գ.Ծ.1
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, www.facebook.com/science.and.finance, հայտարարում է բարձր Ազդեցության Գործակից (Impact Factor http://en.wikipedia.org/wiki/Impact_factor) ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010 թ. ընթացքում տպագրված աշխատանքների երիտասարդ հեղինակների/համահեղինակների (մինչև 35 տարեկան) խրախուսման ծրագիր:
Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրին կարող են մասնակցել միջազգային գիտական պարբերականներում 2010 թ. ընթացքում հոդվածներ տպագրած Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիները (մինչև 35 տարեկան):
Հայտերը ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.facebook.com/science.and.finance էջում և որպես մեկնաբանություն լրացնել մրցույթին մասնակցող հոդվածների հղման ամբողջական տվյալները՝ այս հայտարարության տեքստի հենց ներքևում (մանրամասները ստորև):
Յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար հատկացվելիք խրախուսավճարի չափի հաշվարկն իրականացվելու է Ազդեցության Գործակցի` ըստ բնագավառների նորմավորված հաշվարկային մեթոդաբանությամբ ու հաշվի առնելով ընդհանուր առկա ֆինանսական միջոցների ծավալը:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»-ը աշխատանքներ է տանում սույն ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցել սույն ծրագրին` հավելյալ ֆինանսների ներդրմամբ՝ այդ կերպ ավելացնելով յուրաքանչյուր հեղինակին վճարվելիք խրախուսավճարների չափերը:
Ծրագիրն ունի «ԱԳ_ԳՖԱ-Գ.Ծ.1» հապավումը: Խնդրում ենք ֆեյսբուքյան էջերում իրականացվող մուտքային (այսինքն՝ տվյալ առանձին քննարկման համար սկզբնական հանդիսացող) գրառումներում նշել այս հապավումը որպես մուտքային տող:
Ձեր տվյալները կստուգվեն և Ձեզ կտեղեկացվի խրախուսավճարի չափի մասին՝ ընտրված սկզբունքներին համաձայն: Հաշվարկի մեթոդաբանությունը կներկայացվի առանձին հայտարարությամբ:
Դիմումի վերջնաժամկետն է 2011 թ. հունիսի 5-ը:
Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր: Այլ կարգի մեկնաբանությունները կջնջվեն»:
Գիտե՞ք, ինձ մոտ երկակի զգացումներ են առաջանում: Հիմա նստած մտածում եմ՝ արժի՞ ուրախանալ գիտնականների ձեռք բերած լոկալ հաջողությամբ, կամ՝ արժի՞ բավարարվել միայն քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, գուցե պետք չի՞ «պադաչկեք» ընդունել, պետք է ավելի պահանջատեր լինել, պահանջել միանգամից պետական աջակցություն գիտնականներին կամ արտահերթ ընտրություններ գոռալ… Չգիտեմ…
Գիտությունը պետք է պահել ցանկացած գնով՝ միայն ոչ ուզվոր սարքելով ու նվաստացնելով գիտնականին ու նրա արժանապատվությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.