29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Դժվար է այսօր պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ անտիբիոտիկներ ու անտիսեպտիկներ չեն եղել: Նրանց է պարտական մարդկությունը բազմաթիվ հիվանդությունների հաղթահարման համար, նրանց շնորհիվ է, որ շատ պատերազմի վիրավորներ կենդանի են մնացել նաև:
Բայց անտիբիոտիկներին են մեղադրում իմունային համակարգի ու օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկման մեջ, նույնիսկ լսել եմ, թե խոզի, թռչնի եւ այլ գրիպերի պատճառ են համարում: Յուրաքանչյուրի գործն է` ընդունել անտիբիոտիկներ, թե ոչ: Իմ կարծիքով լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների ընդունումը անհրաժեշտ է մարդու կյանքի փրկության համար:
Ու դրա համար ամենամեծ շնորհակալությունը պենիցիլինն է, և` նրա բացահայտման պատմությունը:
Պենիցիլինի հայտնագործությունը պատկանում է Ալեքսանդր Ֆլեմինգին: Նրան մահից հետո հողին են հանձնել Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում` ամենահարգարժան բրիտանացիների կողքին: Հունաստանում, որտեղ ապրում էր գիտնականը նրա մահվան օրը ազգային սուգ են հայտարարել են: Իսպանական Բարսելոնայում բոլոր ծաղկավաճառ կանայք իրենց զամբյուղներից հազարավոր ծաղկի թերթիկներ են թափել նրա անվամբ հուշաքարի առջև:
Շոտլանդացի բակտերոլոգ Անեքսանդր Ֆելմինգը(1881—1955) ծնվել է Էյրշիր կոմսությունում ֆերմեր Հյու Ֆլեմինգի ու նրա երկրորդ կնոջ` Գրեյս Ֆլեմինգի ընտանիքում:
Նա հաճախում էր գյուղի փոքրիկ դպրոցը, հետո` սկսեց հաճախել Կիլմարնոկյան ակադեմիան, վաղ սովորեց ուշադիր հետևել բնությանը: 13 տարեկանում նա իր ավագ եղբայրների հետևից գնաց Լոնդոն, որտեղ գործակատար էր աշխատում ու սովորում Պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1900թ. անդամագրվեց Լոնդոնի շոտլանդական գնդին:
Ավագ եղբոր խորհրդով նա ներկայացրեց փաստաթղթերը ազգային մրցույթի` բժշկական դպրոց ընդունվելու համար: Քննություններին Ֆլեմինգը ստացավ ամենաբարձր բալերն ու դարձավ Սբ. Մարիամի հիվանդանոցին կից բժշկական դպրոցի կրթաթոշակակիր: Ալեքսանդրն ուսումնասիրում էր վիրաբուժություն, հանձնելով քննությունները 1906թ. նա դարձավ Թաքավորական քոլեջի անդամ: Մնալով աշխատելու սբ. Մարիամ հիվանդանոցի պրոֆեսոր Ալմրոթ Ռայթի լաբորատորիայում, 1908թ. Լոնդոնի համալասարանում նա ստացավ գիտությունների բակալավրի ու մագիստրոսի կոչում:
Այդ ժամանակներում բժիշկներն ու մանրեաբանները համարում էին, որ հետագա առաջընթացը կապված է լինելու իմունային համակարգի հատկությունների փոփոխման, համալրման կամ ուժեղացման փորձերի հետ: 1910թ. Սալվարսան` Պաուլ Էրլիխի հայտնագործությունը միայն ամրապնդեց այդ ենթադրությունները: Էրլիխը զբաղված էր, ինչպես ինքն էր անվանում`«մոգական գնդակի» փնտրտուքներով, նկատի ունենալով այնպիսի միջոց, որը կոչնչացներ օրգանիզմ ներխուժած բակտերիաները` չվնասելով հիվանդի օրգանիզմի հյուսվածքներն ու նույնիսկ փոխազդելով նրանց հետ:
Ռայթի լաբորատորիան առաջիններից էր, որ ստուգման համար ստացավ սալվարսանի նմուշներ: 1908թ. Ֆլեմինգը սկսեց փորձերը դեղամիջոցի հետ, օգտագործելով այն մասնավորեպաես սիֆիլիսի բուժման պրակտիկայում: Հոյակապ գիտակցելով սալվարսանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այնումենայնիվ, նա հավատում էր քիմիոթերապիայի հնարավորություններին: Սակայն մի քանի տարվա ընթացքում հետազոտությունների արդոյւքներն այնպիսինն էին, որ հազիվ թե կարողանային հաստատել նրա ենթադրությունները:
Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Բրիտանիայի մտնելուց հետո Ֆլեմինգը ծառայում էր Թագավորական բանակի բժշկական կորպուսում, մասնակցում էր Ֆրանսիայում ընթացող ռազմական գործողություններին: Աշխատելով վերքերի հետազոտման լաբորատորիայում, Ռայթն ու Ֆլեմինգը փորձում էին որոշել, բերո՞ւմ են անտիսեպտիկները որևէ օգուտ վարակված վնասվածքների բուժման ժամանակ: Ֆլեմինգն ապացուցեց, որ այնպիսի անտիսեպտիկներ, ինչպես օրինակ` կարբոլաթթուն, որն այն ժամանակ լայնորեն կիրառվում էր բաց վերքերի մշակման համար, սպանում է լեյկոցիտներին, որոնք օրգանիզմի համար պաշտպանական պատնեշ են ստեղծում, որը նպաստում է հյուսվածքների մեջ մանրէների գոյատևմանը:
1922թ. սովորական մրսածության հիվանդությունների հարուցիչին տարբերելու ու առանձնացնելու ապարդյուն փորձերից հետո Ֆլեմնգը բոլորովին պատահական հայտնաբերեց լիզոցիմը` որոշ բակտերիաներ սպանող ու հյուսվածքներին չվնասող ֆերմենտը: Ցավոք, լիզոցիմի բժշկական օգտագործման հեռանկարները դուրս եկան բավականին սահմանափակ, որովհետև նա բավականին արդյունավետ էր հիվանդությունների հարուցիչ չհանդիսացող բակտերիաների համար, և բացարձակ անարդյունավետ հիվանդածին օրգանիզմների համար: Բայց այս հայտնագործությունը դրդեց Ֆլեմինգին զբաղվել այլ անտիբակտերիալ դեղամիջոցների փնտրտուքով, որոնք անվտանգ կլինեին մարդու օրգանիզմի համար:
Հաջորդ պատահականությունը` պենիցիլինի բացահայտումն է Ֆլեմինգի կողմից 1928թ., որն արդյունք էր հանգամանքների հորդության` գրեթե անհավանական, անհավատալի:
Ի տարբերություն իր կոկիկ գործընկերների, որոնք օգտագործված թասերը մաքրում-լվանում էին աշխատելուց հետո, Ֆլեմինգը չէր լվանում բակտերիալ կուլտուրաներով թասերը 2-3 շաբաթ շարունակ, մինչև նրա լաբորատոր սեղանը չէր հայտնվում 40 կամ 50 թասերով կիտված: Այդ ժամանակ նա սկսում էր մաքրություն անել` նայելով կուլտուրաները իրար ետևից, որպեսզի ոչ մի հետաքրքիր բան բաց չթողնի: Թասերից մեկում նա հայտնաբերեց բորբոս, որը ի զարմանքս նրա ճնշում էր ցանված բակտերիայի կուլտուրան: Առանձնացնելով բորբոսը, նա սահմանեց, որ. «բուլյոնը, որի վրա բազմացել է բորբոսը ձեռք է բերել միկրոօրգանիզմների աճը ճնշելու վառ արտահայտված ունակություն, ինչպես նաև` բակտերոցիդ ու բակտերոլոգիական հատկություններ»:
Ֆլեմինգի անփությությունն ու նրա կողմից արված դիտարկումները միայն երկու գործոնն էին մի շարք պատահարների, որոնք նպաստեցին հայտնագործությանը: Բորբոսը, որով վարակվել էր կուլտուրան, շատ հազվագյուտ տեսակի էր: Հավանաբար ուրիշ լաբորատորիայից էր ներմուծվել, որտեղ աճեցնում էին բրոնխիալ ասթմայով հիվանդ մարդկանց տներից վերցրված բորբոսի նմուշներ, դեսենսիբիլզացնող էքստրակտներ պատրաստելու համար: Ֆլեմինգը լաբորատոր սեղանին թողեց հետագայում հայտնի դարձած թասը ու մեկնեց հանգստանալու…
Լոնդոնում վրա հասած ցրտերը բարենպաստ պայամաններ ստեղծեցին բորբոսի աճի համար, իսկ հետագայի եղանակի տաքացումները` բակտերիաների: Ինչպես հետագայում պարզվեց, հանգամանքների այս ընթացքին է պարտական հանրահայտ հայտնագործությունը:
Ֆլեմինգի սկզբնական հետազոտությունները մի շարք կարևոր տեղեկություններ տվեցին պենիցիլինի մասին: Նա գրում էր, որ դա` «պիոգեն կոկերի ու դիֆտերիալ խմբի բացիլների վրա ցայտուն կերպով ազդող էֆեկտիվ անտիբակտերիալ սուբստանցիա է: Նույնիսկ մեծ դոզաներով պենիցիլինն անվնաս է կենդանիների համար: Կարելի է ենթադրել, որ այն էֆեկտիվ անտիսեպտիկ կլինի պենիցիլինի նկատմամբ զգայուն միկրոբներով ախտահարված հատվածների արտաքին մշակման կամ ներս ընդունելու համար»: Իմանալով դա, Ֆլեմինգը, որքան էլ տարօրինակ լինի, չարեց այդքան ակնհայտ հաջորդ քայլը, որը տասներկու տարի անց արեց Հովարդ Ու. Ֆլորին, և որն էր` կփրկվե՞ն արդյոք մկները մահացու ինֆեկցիայից, եթե նրանց բուժել պենիցիլինի սրսկումներով: Ֆլեմինգը պենիցիլին նշանակել էր միայն մի քանի հիվանդի` արտաքին օգտագործման համար: Բայց Ֆլորիի փորձերի արդյուքները հակասական ու հուսահատեցնող էին: Լուծույթը ոչ միայն դժվար էր մաքրվում, եթե շատ էր լինում, այլ նաև անկայուն էր:
Սբ. Մարիամի հիվանդանոցի պատվաստման բաժանմունքը, որտեղ աշխատում էր Ֆլեմինգը գոյատևում էր պատվաստանյութերի` վակցինաների վաճառքի շնորհիվ: Ֆլեմինգը հայտաբերեց, որ պատվաստանյութի պատրաստման ընթացքում պենիցիլինն օգնում է պաշտպանել կուլտուրան ստաֆիլոկոկից: Դա ընդամենը մի փոքրիկ տեխնիկական նվաճում էր, և Ֆլեմինգը լավ օգտվում էր դրանից, ամեն օր հանձնարարելով պատրաստել բուլյոնի մեծ քանակություն: Նա պենիցիլինի կուլտուրայի նմուշներով կիսվում էր այլ լաբորատորիանում իր որոշ կոլեգաների հետ, բայց 1930—1940թթ. հրապարակված 27 հոդվածներից ու դասախոսություններից և ոչ մեկում ոչ մի անգամ չի հիշատակել պենիցիլինի մասին, նույնիսկ եթե խոսքը գնում էր բակտերիաներին սպանող նյութերի մասին:
Պենիցիլինն ընդմիշտ մոռացված կլիներ, եթե չլիներ Ֆլեմինգի լիզոցինի ավելի վաղ հայտնագործումը: Հենց այս հայտնագործությունը ստիպեց Ֆլորիին ու Էռնստ Բ. Չեյնին զբաղվել պենիցիլինի թերապեվտիկ հատկություններով, որի արդյունքում էլ դեղամիջոցը վերջնականապես դուրս բերվեց ու ենթարկվեց կլինիկական փորձությունների: Փառքն ու պատիվը սակայն, բաժին հասան Ֆլեմինգին: Բակտերիալ կուլտուրայով անլվա թասի մեջ հայտնաբերված պենիցիլինը մամուլին սենսացիոն պատմություն տվեց, որը տպավորիչ էր ու ազդեցիկ յուրաքանչյուրի համար:
1945թ. Նոբելյան մրցանակը ֆիզոլոգիայի ու բժշկության ոլորտում հանձնվել է համատեղ` Ֆլեմինգին, Չեյնին ու Ֆլորիին «Պենիցիլինի և զանազան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում նրա բուժիչ ազդեցության բացահայտման համար»:
Թագավորական ինստիտուտից Գորան Լիլիեսթրանդն իր ողջույնի խոսքում ասել է. «Պենիցիլինի պատմությունը լավ հայտնի է ամբողջ աշխարհում: Այն հանուն մեծ ընդհանուր նպատակի զանազան գիտական մեթոդների համատեղ կիրառման լավ օրինակ է, և մեկ անգամ ևս ցույց է տալիս մեզ ֆունդամենտալ հետազոտությունների կայուն արժեքը»: Ֆլեմինգն այդ օրը նշեց, որ «պենիցիլինի ֆենոմենալ հաջողությունը բերեց բորբոսի և բուսական աշխարհի այլ ցածրագույն ներկայացուցիչների անտիբակտերիալ հատկությունների ինտենսիվ ուսումնասիրմանն ու հետազոտմանը: Նրանցից շատ քչերն են օժտված այդ հատկություններով, օգտվենք դրանից»:
Սա է պենիցիլինի պատմությունը:
Պենիցիլինի կարգի ուժեղ անտիբիոտիկները 60 տարի շարունակ վարակիչ հիվանդությունների դեմ «հզոր զենք են» եղել: Այսօր, սակայն, հակաբիոտիկների ոչ բավարար ուսումնասիրությունները խոսում են փոխարինող ավելի ուժեղ տարբերակների բացակայության մասին: Հետազոտողներն այսօր ահազանգում են անտիբիոտիկների դեմ վարակիչ հիվանդությունների աճող դեղակայունության մասին: Գիտնականները կոչ են անում աշխարհի կառավարություններին քայլեր ձեռնարկել նոր անտիբիոտիկներ ստեղծելու և առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար:
ԱՀԿ ներկայացուցիչ Քեթլին Հոլոուեյը նշել է, որ հակաբիոտիկների դեմ դեղակայունությունը գլոբալ խնդիր է, հատկապես այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են մանկական թոքաբորբը, դիզենտերիան և տուբերկուլոզը: Այս հիվանդություններն աշխարհի որոշ մասերում արդեն դեղակայուն են թիվ մեկ անտիբիոտիկների դեմ: Չշտապելու դեպքում մարդկությունը մենակ կմնա ծանր հիվանդությունների հետ առանց որևէ դեղամիջոցի:
LSE-ն խորհուրդ է տալիս Եվրախորհրդին և ԱՄՆ-ին խթանել անտիբիոտիկների ուսումնասիրության բնագավառում նոր ներդրումներ իրականացնելուն և նոր տարբերակներ ստեղծելուն:
Պատրաստեց` Լուսինե Վայաչյանը
Նոնա Գալստյանը Գորիսում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա փաստաբանն է` տուժող կողմը որոշել է խոսալ, ինչո՞ւ:
— Ես փաստաբան եմ և այս գործով հանդիսանում եմ տուժողի օրինական ներկայացուցչի ներկայացուցիչը, քանի որ աղջիկն անչափահաս է, նրա օրինական ներկայացուցիչը մայրն է, ես էլ մոր ներկայացուցիչն եմ եւ իրավասու եմ խոսել տուժողի անունից: Մենք երկար ժամանակ լռում էինք, ելնելով երեխայի շահերից, բայց հետեւելով մամուլի հրապարակումներին ես տեսա, որ թե լրագրողները, թե նախաքննական մարմիններն առանց խնայելու հրապարակում են աղջկա եւ հոր անունները, կատարվածին տալիս են այլ պատկեր, արդեն խոսակցություններ են շրջանառվում, թե, իբր` աղջիկն այնքան զուգընկեր է ունեցել, որ չի հիշում թե ումից է հղի:
— Ի՞նչ է կատարվում իրականում, գործը ի՞նչ փուլում է, ո՞րն է տուժողի պաշտոնական դիրքորոշումն այսօրվա դրությամբ:
— Ոստիկանություն է դիմել աղջկա մայրը, երբ հայտնաբերել է որ աղջիկը հղի է: Աղջիկը մատնանշել է հորը եւ ասել, որ հայրը նրան պարբերաբար, հարկադրաբար մղել է սեռական գործողությունների, այլ կերպ` սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ: Դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ ՔՕ 141 հոդվածով`«Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ», այնինչ ես գտնում եմ, որ պետք է հարուցվեր 138 հոդվածով`«Բռնաբարություն»: Հորը մինչև այժմ մեղադրանք չի առաջադրվել և նա չունի նույնիսկ կասկածյաի կարգավիճակ: Նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն, եզրակացության համաձայն պարզվել է, որ պտղի հայրը նա չի:
— Բա ո՞վ է պտղի հայրն այդ դեպքում, աղջիկն ինչ-որ անուններ է տալիս եւ ստուգո՞ւմ են բլորին:
— Այո, մի քանի անուն է տվել, ստուգել են` նրանք չեն: Աղջիկը համառորեն մատնանշում է հորը: Ես ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել առ այն,, որ` հանդիսանում է աղջկա հայրը պտղի հայրը թե չէ, եթե աղջիկն ասում է, որ հայրը նրան սեռական բռնության է ենթարկել, նա պետք է պատժվի: Այլ հարց է, որ մենք բացի աղջկա ցուցմունքներից ներկայումս այլ ապացույցներ չունենք, բայց կամաց-կամաց հավաքում ենք: Նախաքննությունը ընթանում է: Բարդացնում է այն, որ գավառական քաղաքում մարդիկ այնքան էլ հակված չեն անկեղծանալու, թե դպրոցում, թե հարեւանության մեջ խոսակցություններ հաստատ եղել են: Հնարավոր չի փոքր տեղ այդպիսի բաներ կոծկել, ուղղակի չեն ասում: Մենք փորձում ենք հոր` աղջկա հետ կենակցելու ապացույցներ հավաքել այս էտապում: Շուտով առերեսումներ կլինեն, դրանք էլ կարող են օգտակար լինել:
— Կապանի նյարդահոգեբանական դիսպանսերում աղջկան դրվել է «Մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Դուք համաձա՞յն եք դրա հետ, աղջիկն իրո՞ք ունի մտավոր հետամնացություն: Կարելի է՞ նման ախտորոշմամամբ մարդու խոսքին հավատալ:
— Աղջիկը պարբերաբար բռնության է ենթարկվել, նրա հոգեկան վիճակը բնական է, որ չէր կարող հավասարակշիռ լինել: Բայց դա դեպրեսիա, ընկճվածություն, ինչպես ասես կարելի է անվանել, միայն ոչ մտավոր հետամնացություն: Այդ ախտորոշումը դրվել է Կապանի նյարդահոգեբանական դիսպանսերում Արարատ Վարդանյանի կողմից այն ժամանակ, երբ աղջկա մայրը նկատելով նրա վարքի մեջ տարօրինակություններ, նյարդային անհավասարակշիռ վիճակ, դիմել է բժշկի: Այժմ քննիչի կողմից նշանակել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն, չնայած ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա,աղջիկն ադեկվատ է եւ նրա ցուցմունքները վստահելի են, բայց համաձայնվել ենք:
Աղջիկն անմեղսունակ չի, նա ադեկվատ է եւ ադեկվատ է ընկալում իր հետ կատարվածն ու կատարվելիքը: Եթե նա ասում է, որ հայրը սեռական ակտ է ունեցել իր հետ, ուրեմն ունեցել է: Ինչո՞ւ պետք է զրպարտի հարազատ հորը: Ինչո՞ւ պետք է վախենա նրանից հակառակ դեպքում:
— Գործի նախաքննությունն ընթանում է Գորիսում: Արդյո՞ք հարմար է աղջկան ամեն անգամ Գորիս տանել, չե՞ք դիմել նախաքննությունը Երեւան տեղափոխելու համար: Եւ ոչ միայն այդ պատճառով: Գավառում գործող ծանոթ-բարեկամ համակարգի պատճառով էլ ինձ մոտ անվստահություն կա որոշակի
— Չենք դիմել, բայց կդիմենք: Աղջկա համար ամեն անգամ Գորիս գնալը, այդ միջավայրը, մարդկանց հայացքները, ի վերջո` հոր մոտակայքում գտնվելը նրա վրա շատ վատ են ազդում: Ծանոթ-բարեկամը բացառել չի կարելի, նաեւ մեր ունեցած տեղեկությունների համաձայն այդ նույն բաժանմունքում աշխատում է նաև աղջկա հորեղբոր տղան, ինչը կարծում եմ օբյեկտիվ և անաչառ նախաքննություն ապահովելու տեսանկյունից, չեմ բացառում, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ: Այնուամենայնիվ, նախաքննությունը չավարտված հայտարարություններ ու հրապարակումներ անելը ես համարում եմ սխալ ու իմ պաշտպանյալի շահերին հակասող: Ի վերջո, նախաքննական մարմինները պետք է ունենան էթիկա և պետք է հաշվի առնեն, որ տուժողը երեխա է, դեռահաս: Նրա վերապրածը պետք է հաշվի առնել և գործել օրենքի պահանջին համապատասխան, լինել օբյեկտիվ և անկողմնակալ:
— Ո՞նց է աղջիկը հիմա, որտե՞ղ է, ո՞վ է նրան օգնում, աջակցում: Ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում:
— Նա հիմա ՀՕՖ-ում է, նրանք ապաստան ունեն նման դեպքերի համար: Աղջիկը շատ է փոխվել հոգեբանի հետ աշխատելուց հետո: Ընկճված է բնականաբար, բայց մնացած ամեն ինչում սովորական դեռահաս է` զբոսնում է, շփվում:
Հ.գ. Հուսանք, փաստաբանի հորդորները հաշվի կառնվեն եւ մեդիա դաշտի մարդիկ լինելով` աղջիկներ, տղաներ, կանայք, տղամարդկ, քույրեր, մայրեր, եղբայրներ, հայրեր, մորեղբայրներ ու հորեղբայրներ, մորաքույրներ եւ հորաքույրեր, հիշեն, որ իրենց առջեւ մարդ է` երեխա, դեռահաս, որի հետ զարհուրելի բան է կատարվել, որը կարող էր կատարվել, Աստված մի արասցե իրենց կամ իրենց մերձավորի հետ…. Փոխարենը` օգնենք, նպաստենք արդարադատությանը` որ մեղավորը պատժվի, իսկ աղջնակն էլ կազդուրվի ստացած հարվածներից ու դառնա հասարակության համար պիտանի մարդ ու լավ կյանք ապրի…
Ու ամենակարեւորը` չխարանենք…
Արևմտյան քաղաքակրթությունն ակնհայտորեն ծերացել է: Էլ չենք խոսում Լոնդոնի անկարգությունների մասին, որ իրագործվել են առավելապես մահմեդականների ձեռամբ` անգամ ազգայնական Էստոնիան խայտառակ եղավ: 57-ամյա Կարեն Դրամբյանը միայնակ գրոհով վերցրեց Էստոնիայի պաշտպանության նախարարությունը, և պահանջվեց բավականին լուրջ հատուկ գործողություն` նրան սպանելու համար: ՊՆ-ի աշխատակազմի զգալի մասը լուսամուտներից թռիչք կատարելով փախեփախ եղավ, և մեջները չգտնվեց զենքին տիրապետող մեկը, որ վնասազերծեր հարձակվողին կամ գոնե դիմադրություն ցույց տար…
Էստոնիան փաստորեն այդպես վճարեց սեփական անհոգության համար. հույսները դրել էին Եվրոպայի «ապահով» միջավայրում ապրելու և ՆԱՏՕ-ի վրա, այդ պատճառով բավարարվում էին խաղալիք բանակով ու խաղալիք ՊՆ-ով, որը գրոհով վերցնելու համար պահանջվեց ընդամենը մեկ հայ, այն էլ ոչ թե ինչ-որ ռեմբո, այլ ընդամենը 57-ամյա իրավաբան… Այսինքն` սկզբունքորեն բավարար է ռուսական դեսանտի ընդամենը մեկ գումարտակ, որպեսզի այդ փոքրիկ բարեկեցիկ եվրոպական երկրին պարտադրեն «Կամասուտրայում» նկարագրված ծնկաարմունկային դիրքը:
Բայց, անշուշտ, մահմեդական ներգաղթյալներով «հարուստ» երկրներն առավել խոցելի են: Մեծ Բրիտանիայում մահմեդական երիտասարդության սանձազերծած փողոցային ծավալուն անկարգությունները դադարեցնելու համար պահանջվեց գործնականում մի ամբողջ շաբաթ: Եվ ի տարբերություն Փարիզի ջարդերի, բրիտանական ջարդերը շատ ավելի կազմակերպված էին, կորդինացման համար լայնորեն կիրառվում էին Թվիթեր և Ֆեյսբուք (կամ, ինչպես ասում են մեր բլոգերները` Սֆաթամատյան) ցանցերը` ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես կիրառվել էին արաբական հեղափոխությունների ժամանակ:
Եթե Բրիտանիայի անկարգությունները համեմատենք մեր «Մարտի 1»-ի հետ, ապա պետք է խոստովանենք, որ ՀՀ իշխանությունները գործել էին առավել արդյունավետ, խնդիրը լուծելով ընդամենը մեկ օրում: Ճիշտ է, բրիտանացիները տվեցին ընդամենը մեկ զոհ` իրենց ոստիկանների ավելի բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, սակայն անպատրաստ էին «գունավոր» տեխնոլոգիայով իրագործվող խռովություններին: Մեծ ուշացումով որոշում ընդունեցին, որ հարկ եղած դեպքում բանակ կօգտագործվի, թույլատրեցին արդյունավետ հատուկ միջոցների` ջրանետների և ռետինե փամփուշտների կիրառումը, և միայն հինգշաբթի սահմանեցին արտակարգ դրություն… Ու հարց է ծագում. իսկ արդյո՞ք նրանք պատրաստ են հաջորդ, առավել հուժկու ալիքներին: Եվ, ի դեպ, փորձագետները կանխատեսում են, որ շուտով անկարգությունների ալիքներ են լինելու նաև Փարիզում ու Բեռլինում…
Փաստորեն Եվրոպան դարձավ սեփական նյութապաշտության և «մուլտիկուլտուրիզմի» կեղծ գաղափարախոսության զոհը: Սկզբում որոշեցին, որ ծանր և կեղտոտ աշխատանք կատարելը իրենց համար չեն, ու այդ աշխատանքների համար լայնորեն բացեցին դարպասները թուրքերի, սևամորթների, արաբների առաջ: Որոշեցին, որ բոլոր մարդիկ անկախ ծագումից հավասար են, և կարելի է կառուցել կիրթ «բազմամշակույթ» հասարակություն: Իսկ ներգաղթյալների` եվրոպական մշակույթին չինտեգրվելուն պատասխանեցին հսկայական միջոցներ լափող սոցիալական ծրագրերով, այլազգիների իրավունքների հատուկ պաշտպանությունով, «ռասիզմի դեմ պայքարի» խելապակաս միջոցներով… Բրիտանական մամուլը մինչև հիմա ոստիկանությանը զինյալ դիմադրություն ցույց տված Մարկ Դրագանի սպանությունը (որը դարձավ անկարգությունների պատրվակ) որակում է ռասիզմ ու պահանջում էլ ավելի բարձրացնել ոստիկանության ռասայական հանդուրժողականությունը, երևի կհասցնեն նրան, որ այլ ռասայի և հավատքի հանցագործին վնասազերծելու փոխարեն շոյելու են:
Ինչև, «մուտիկուլտուրիզմը», հանդուրժողականությունը ու մնացյալ բաները բերեցին նրան, որ մահմեդական զանգվածները այդպես էլ մազաչափ անգամ չինտեգրվելով եվրոպական մշակույթին, ճոխ ջերմոցային միջավայրում անչափ մեծ բնական աճ տվեցին:
Երևի 15-20 տարի անց կազմեն արդեն բնակչության մեծամասնությունը, և կունենանք Եվրոպական խալիֆատի պես մի բան: Միգուցե դա ավելի արագ լինի, զի արաբական աշխարհում ու Մագրիբի երկրներում հրահրած հեղափոխությունների պատճառով Եվրոպան հեղեղվում է փախստականներով: Եվ «սահմանները վերացրած» Եվրամիությունում արդեն պետություններն իրարից են սահման փակում ու իրարից նեղանում:
Կարճ ասած, այն, ինչ տեղի է ունենում հիմա Եվրոպայում, ցույց է տալիս «մուլտիկուտուրիզմի», հանդուրժողականության և նման այլ խաղալիքների կատարյալ սնանկությունը: Եվ անշուշտ, Եվրոպան ցնցումներով կանցնի այդ ամենը հաղթահարելու համար: Հաղթահարելու ընդամենը երկու մոդել կարող են լինել` կամ մոնոմշակութային ազգային պետությունների մոդելի վերականգնումը, կամ միացյալ եվրոպական կայսրության ստեղծումը: Սակայն կայսրություն ձևավորելն ավելի բարդ է, զի Եվրոպայում գործնականում անհնար է զատորոշել «տիտուլային ազգը»: Համ էլ կայսրության գաղափարը դժվար թե ուրախացնի ռուսներին ու ամերիկացիներին:
«Մուլտիկուլտուրիզմից» հրաժարվելու խնդիր ունի նաև Ռուսաստանը: Սակայն ռուսներին թերևս առանձնապես դժվար չի լինի վերադառնալ կայսրության ավանդական մոդելին. ի վերջո, ԽՍՀՄ-ը փլուզվել է ընդամենը 20 տարի առաջ: Բայց, անշուշտ, այդ վերադարձը հաստատ կլինի ռուսավարի, արյան գետերով ու զգալի կորուստներով, բռնապետական չափն անցած դրսևորումներով: Իսկ, օրինակ, մեր հարևան Իրանը հաջողությամբ իր խնդիրները լուծում է, ճնշելով թուրքական տարրին և պարտադրելով կոշտ կրոնապետական նորմերը, որոնք սակայն մազչափ անգամ չեն շոշափում հայերին ու ասորիներին: Բայց, օրինակ Իրանի աչքի գրող ԱՄՆ-ն «մուլտիկուլտուրիզմի» ձեռքը կրակն է ընկել. ամերիկյան «ձուլման կաթսայում» այդպես էլ չի հաջողվում աշխարհիս ազգերից ու ռասաներից ձուլել ազգություն չունեցող ամերիկացի:
Այս դարաշրջանում, երբ առկա է ազգային գիտակցության համատարած զարթոնք, կեղծ համակարգերը հաղթահարելու ճանապարհին ահավոր ցնցումներով անցնելու են բոլոր բազմազգ պետությունները: Իսկ մոնոէթնիկ երկրները շահելու են, զերծ մնալով այդպիսի ցմցումներից:
Եվ այդ առումով շատ է բերել մեր բախտը: Միատար երկիր ենք, որի սահմանները «ժողովրդագրական զենք» կիրառող թուրքական տարրով բնակեցված Թուրիայի և Ադրբեջանի հետ հուսալիորեն փակ են: Դա մեզ շանս է տալու հսկայական առաջընթաց արձանագրել, մինչև մյուսները գալարվելու են «մուլտիկուլտուրիզմից» ազատվելու ցավերի մեջ: Համ էլ ցնցումների հրդեհով բռնկվող երկրներից մեր հայրենակիցները ուզած-չուզած գալու են Հայաստան, պարզապես այդ գործընթացին պետականորեն և Սփյուռքի կառույցներով տեր կանգնելու կարիք կլինի, որպեսզի կարողանան գալ ոչ թե մերկ ու թալանված, այլ իրենց կապիտալով…
Իրոք 21-րդ դարը մեզ շանս է տալիս վերածնվելու և կառուցելու մեր նոր Ոսկեդարը: Կօգտվե՞նք արդյոք այդ շանսից, թե՞ ապաշնորհ ձևով կվատնենք այն…
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
— Բարև, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա:
— Բարև, յոլա, քո մո՞տ:
— Ես էլ յոլա` ոնց բոլորն էլի…
Ու տղամարդկանց դեպքում` ձեռքսեղմում կամ ողջագուրում ու պաչիկներ, պաչիկներ պաչիկներ` հանդիպելիս, բաժանվելիս, նույնիսկ` «առայժմ» ասելիս:
Եթե Հայաստանում մենք հիմնականում բարևում ենք սենց, ապա ինչպե՞ս են ողջունում իրար տարբեր երկրներում: Ու էլի մի հարց, որ ինձ հետաքրքրում է. արդյո՞ք բոլոր երկրներում են հայերի նման համբուրում իրար ողջունելիս ու բաժանվելիս, ու ինչպե՞ս են դա անում: Չէ, նենց չի, որ ես դեմ եմ պաչիկներին, բայց ըստ սովորության արդեն դառել է նենց, որ ողջագուրվում ու համբուրվում ենք ոչ միայն մտերիմների ու բարեկամների հետ, դա դառել է էթիկետի մաս, մխրճվել է մեր առօրյան: Ինչ-որ սովետի վախտերով ես էդքան պաչպչոց չէի տեսնում, ոչ էլ մասնակցում էի, կամ գուցե փոքր էի… Բայց չէ, չի եղել սենց, նոր է դառել:
Լավ, տեսնենք ո՞նց են ողջունում իրար տարբեր երկրներում:
Ռուսները իրար ասում են`«Здравствуй», այսինքն` մաղթում են առողջություն: Գերմանացիք նայած օրվա որ ժամին են հանդիպում, ասում են` «Բարի առավոտ, օր ու երեկո», չնայած կարան եւ բավարարվեն ժամանակակից «Hallo»-ով:
Եվրոպական երկրների մեծ մասի բնակիչներն ու ամերիկացիք հարցնում են`«Ո՞նց են գործերդ», ու ստանում են սովորաբար «լավ» կամ «նորմալ» պատասխանները, «վատ» պատասխանելը անշնորհքություն է համարվում, հետո ստանում են պատասխան հարցը:
Մալազիայում հարցնում են` «Ո՞ւր ես գնում», ու ստանում են սովորաբար «ման գալու» պատասխանը:
Հրեան մաղթում է` «Խաղաղություն Ձեզ», պարսիկը`«ուրախ եղիր», Գրենլանդացիք` «լավ եղանակ է»: Ռուսները, եվրոպացիք, ամերիկացիք ողջունելիս իրար ձեռք են սեղմում, դրանով ցույց տալով, որ իրենց ձեռքին զենք չկա ու մտադրությունները մաքուր են:
Ֆրանսիայում ոչ պաշտոնական միջավայրում նույնիսկ անծանոթ մարդիկ են համբուրվում հանդիպելիս ու բաժանվելիս: Ճիշտ է, դա էնքան էլ համբույր չի, նրանք ուղղակի հպվում են իրար թշերով ու մի հինգ-վեց հատ օդային համբույր են ուղարկում իրար:
Էմոցիոնալ լատինոամերիկացիք սիրում են ողջագուրվել: Սառչող լապլանդացիք քթերով իրար են քսվում: Մարդամոտ ճապոնացիները խոնահվում են երեք տեսակներից մեկով` ամենացածրով, միջինով` մոտ 30 աստիճանի տակ, կամ թեթև: Չինացիներն էլ են խոնարհվում, բայց ձեռքերը մարմնի երկայնքով տածած վիճակով:
Հնդկաստանում որպես ողջույնի նշան ձեռքերը միացնում են իրար ու հարգանքով սեղմում են կրծքին: Արաբները ձեռքերը խաչում են կրծքին: Սամոացիք իրար հոտոտում են: Խորհրդավոր տիբեթցինեը հանում են գլխարկները աջ ձեռքով, իսկ ձախը դնում են ականջի հետեւն ու հանում լեզուները: Զուլուսցիները զարմացածի նման գոչում են` «Էս ո՞ւմ եմ տեսնում»:
Ոնց ասես, որ չեն ողջունում: Մի շարք աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ թքում են նույնիսկ իրար վրա հանդիպելուց, բայց դա բնավ արհամարհանքից չի, ոնց որ մեզ մոտ, այլ շատ խորը հարգալից վերաբերմունքի:
Ամեն երկիր իր ավանդույթներն ունի, բայց կան ընդհանուր բարեկրթության նորմեր, օրինակ, որ երկրում ուզում է լինես, ինչ լեզվով ուզում է խոսես, անշնորքություն է թքել հյուրի ներկայությամբ, շրջվել մեջքով` բարևելուց հետո: Անշնորհքությունը մնում է անշնորհքություն, իսկ այ բարկիրթ պահվածքը փոխվում է` ազգից ազգ, լեզվից լեզու:
Ուզբեկը կամ տաջիկը երբեք չի սկսի խոսել անմիջապես գործից: Սկզբում նա հարցեր կտա ընտանիքից, առողջությունից, և այլն: Հայերս ավելի շատ հարցնում ենք ոչ էնքան դիմացինի որպիսության մասին, որքան ծնողների ու երեխաների առողջության:
Կաբարդինների մոտ հակառակը` տենց հարցեր տալն անշնորհքություն է:
Բրազիլիայի հնդկացիների մոտ սենց օրենք կա` եթե ինչ-որ մեկը գնում է, նա պետք է մեկ առ մեկ մոտենա բոլոր ներկաներին, ինչքան մարդ ուզում է լինի, ասելու` որ ինքը գնում է, ու ստանալու պատասխան. «Գնա»: Երբ էլի վերադառնում է, էլի ամեն մեկին մոտենում է ու ասում` «Ես եկա», նրան ասում են` «Հա»:
Չինաստանում, երբ որ ծանոթները հանդիպում են, իրար ողջուելուց հետո ռեպլիկներ են փոխանակում. «Հաց կերել ե՞ս», «Դեռ չէ»: Եթե մարդ է տուն գալիս, չինացին անպայման առաջարկում է նրան հաց ուտել, ու նույնիսկ ստիպում է, ոչ թե առաջարկում: Բայց հյուրը պիտի ձեւեր թափի, չեմուչում անի: Ոնց որ հայերիս մոտ` երեք անգամ ասում ենք «Չէ», հետո համաձայնվում:
Ճապոնացինիների մոտ ընդունված է զրուցակցի մասին չափազանցված լավ բաներ ասել, ասենք` ոչ թե «ձեր անունը», այլ` «ձեր հարգարժան անունը», կամ «ձեր բուրումնավետ անունը»:
Հիմա անցնենք ամենահետաքրքիրին` պաչիկներին:
Հանդիպելիս համբուրվելու սովորույթը հին արմատներ ունի` մարդիկ «հոտոտում» էին իրար, տենց իրար մասին ինֆորմացիա ստանալով: Մենք ինգորմացիա էլ տենց չենք ստանում, բայց սովորույթը մնացել է ոնց տեսնում եմ` շատ-շատ տեղերում:
Տեսնենք որտեղ ոնց են համբուրում իրար հանդիպելիս ու բաժանվելիս:
Ավստրիայում ընկերներին հանդիպելիս բավական է ամեն թշից մի անգամ պաչել:
Այ, իսկ գերմանացիք մենակ մոտիկների հետ են պաչում իրար, մնացածների հետ մենակ ձեռք են բռնում: Տենց են անում նաև Անգլիայում, նույնիսկ ձեռքսեղմումն են զեղչել` գլխով են անում:
Ֆինլանդիայում էլ է նման պատկեր` ընդեղ ընդհանրապես ընդունված չի պաչպչվել ծանոթների հետ: Մեծերը` նկատի ունեմ հասուն մարդիկ, սովորաբար ուղղակի խոսքով բարևում են իրար ու վերջ: Ֆիննական մտածելակերպը մերժում է ձեռքսեղմումը, էդ զգացմունքներից ժլատ ժողովուրդի մոտ պաչիկները մենակ ջահելների մոտ են հարգի:
Հոլանդիայում ընդունված է համբուրվել երեք անգամ` սկզբում աջ թշից, հետո` ձախ, հետո էլի աջ: Հենց նենց, պատճառ ու անպատճառ համբուրվում են հոլանդացիք աջուձախ: Ամենացանկալի ու թանկ հյուրերին հատուկ «պատիվ են տալիս»` ինչքան շատ են պաչպչում, էնքան ուրեմն ավելի շատ են սիրում ու հարգում: Հատկապես հարսանիքներին` մի 150 հոգի մարդ, ու ամեն մեկը պետք է հարսին պաչպչի: Փեսայի գործը հեշտ է, հոլանդիայում համբուրվում են միայն գեյերը:
Իսպանիայում ընդունված է համբուրել թե քիչ թե շատ ծանոթ ամեն մեկին, թե նրա հարազատներին ու ընկերներին, եթե նրանք մոտակայքում են: Ու դա նրանք անում են ամեն տեղ` փողոցում, խանութում, գործի վայրում:
Ֆրանսիայում համբուրվում են բոլորը: Եթե մեծամասամբ եվրոպական երկրներում ընդունված է համբուրել թշից երկու անգամ, ապա փարիզեցիք դա անում են չորս անգամ` սկսում են ձախ թշից ու հերթվ պաչում են երկուսն էլ: Բայց պարտադիր չի չորս անգամ, դա սենց ասած` գավառական սովորույթ է: Ով ոնց սովորել է երեխա ժամանակվանից` մեծահասակների հետ չորս անգամ են համբուրվում, ջահելների` երկուական օդային պաչիկ թշին մոտ:
Հունգարիայում երկու անգամ են պաչում, բայց մենակ ծանոթներին ու ընկերներին: Գործի տեղում, կամ այլ նման կարգի տեղերում ընդունված չի:
Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում և այլ արեւելյան երկրներում հակառակն է. Համբուրվել, ինչ եմ ասում, նույնիսկ ցույց տալ զգացմունքներդ հասարակական վայրերում ընդունված չէ: Էդ երկրներում հայտնվել է հատուկ տեսակի` «ճապոնական համբույր»` պետք է խոնարհվել դեմ հանդիման իրար առանց շրթունքները բացելու, մի վայրկյանով կպնել իրար ու արագ հետ կանգնել, ասես վախենան, որ իրանց կբռնացնեն:
Չեն ողջունվում համբույրները նաեւ Հնդկաստանի հասարակական վայրերում: Դա արգելված չի, բայց ամուսնական զույգի անձնական կայնքում: Էս երկրում համարում են, որ թքի փոխանակման ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգիներով:
Աֆղանստանում ոչ մեկին համբույրներով չես զարմացնի: Ճիշտ է, երեք անգամ ձախ այտի համբույրը զուտ տղամարդկանցն է: Աֆղան կանանց փողոցում ոչ ոք չի կարա ստիպի համբուրվել, չեմ էլ պատկերացնում փարաջայի միջով դա ոնց կստացվեր, եթե ընդունված էլ լիներ:
Այ տաքարյուն իտալացիք վախենում են ոչ սիրային համբույրներից, նրանց մոտ ընդունված է նույնիսկ թշից համբուրել միայն շատ մոտիկներին: Մնացածի հետ ուղղակի ողջագուրվում են:
Ամենահետաքրքիրը էս համբույրներից «Էսկիմոսական համբույր»-ն է: Ասում են, որ հյուսիսում էնքան ցուրտ է, որ նրանք վախենում են շուրթերը սառցահարեն, դրա համար էլ որպես ողջույնի նշան քթներն իրար են քսում: Իրականում դա ամենաիսկականն է` եթե համբուրելը ի սկզբանե հոտոտելու համար էր ստեղծված…
Հանդիպենք, բարևենք, ողջագուրվենք, հալ հարցնենք իրար` սովորույթի համաձայն, բայց և սրտանց:
Այսօր 22.00-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևան ք. ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են նրանց վրա, ծեծել վերջիններիս, այնուհետև` բերման ենթարկել Երևան ք. Կենտրոնի ոստիկանության բաժին: Տիգրան Առաքելյանը,Վահագն Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը ծեծի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ:
Ասում են` երիտասարդները ծեծկռտուքի մեջ են մտել ոստիկանների հետ, թե ինչ է եղել իրականում` դեռ ճշտվում է:
Ոստիկանության աշխատակիցները, ըստ շրջանառվող լուրերի, տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վնասվածքներ ստացած Կոնգրեսի ակտիվիստներին երկար ժամանակ բուժօգնություն չի տրամադրվել, ավելին` երիտասարդները տեղափոխվել են Կենտրոնի ոստիկանություն, և ըստ ստացված տեղեկությունների այնտեղ նրանց նկատմամբ շարունակվում է բռնություն կիրառվել:
Բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիստների փաստաբաններին և շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ չէին թողնում մտնել ոստիկանական բաժանմունք:
Ֆեյսբուքում ՀԱԿ-ի համակիրների ստատուսները միանման են` «Բոլորս շտապ գնում ենք Կենտրոնի ոստիկանություն: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին տարել են այնտեղ, ըստ լուրերի` ծեծում են երիտասարդներին»:
Հայ Ազգային Կոնգրեսի ֆեյսբուքյան խմբում ևս կոչեր են արվում քաղմաս գնալու:
Ըստ վերջին տվյալների` ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը, ովքեր դեռևս գտնվում են բաժնում, հայտարարություն են տարածել:
Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն, այդ պատճառով ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից:
Հավելում ըստ epress.am-ի
Ոստիկանության բաժնից լրագրողների մոտ է դուրս եկել փաստաբան Վահե Հովսեփյանը, ով ասել է, որ երիտասարդների վրա ակնհայտ են բռնության հետքերը, հատկապես դա վերաբերում է Դավիթ Քիրամիջյանին, ում ճակատը պատռված է եղել և Տիգրան Առաքելյանին:
Այժմ Վահե Հովսեփյանը կրկին բաժնում է մեկ այլ փաստաբան Ստեփան Ոսկանյանի հետ:
Ոստիկանության բաժնի մոտ է նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
Շենքի մոտ կանգնած է շտապ օգնության մեքենա:
Շաբաթվա թատերականացված «երկխոսությունների» արանքում մնաց մի ամսաթիվ, որը ոմանց համար տարեդարձ է, իսկ շատերի համար` տարելից: Խոսքը օգոստոսի 4-ի մասին է, երբ լրացավ 21 տարին այն օրվանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ և փաստացի սկսեց իր իշխանավարությունը: Ոմանք նրա ընտրության օրը համարում են ազատության օր, քանզի այդ օրը պաշտոնապես ավարտվեց կոմունիստների իշխանությունը: Բայց շատերը մատնանշում են, որ այդ օրը սկսվեց բեսպրեդելի իշխանությունը, որը մինչ այսօր չի ավարտվել:
Բայց պատմական առումով տարբերություն չկա` այդ օրը Տեր-Պետրոսյա՞նը կընտրվեր, թե՞ Վլադիմիր Մովսիսյանը: Միևնույն է` Հայաստանը հռչակվելու էր անկախ, միևնույն է` լինելու էր անկախության հանրաքվեն: Ու նույնիսկ ամսաթվերը չէին փոխվելու: Նույն սեպտեմբերի 21-ը տոնելու էինք որպես անկախության օր: Լինելու էր ընդամենը մեկ տարբերություն` մեկով պակաս էր լինելու այն սոված ոհմակների քանակը, որ մինչև հիմք քամել են մեր երկիրը:
Իսկ առաջին ոհմակն ամենասովածն էր, ու այնքան էր շտապում կշտանալ, որ երկրի ամբողջ արդյունաբերությունը շտապեց վաճառել որպես մետաղաջարդոն, այն էլ` առաջին պատահածին: Եվ եթե այդ ոհմակը չլիներ, Խորհրդային Հայաստանի ներուժը չէինք կորցնի, ու այսօր մեր զարգացման մակարդակը չէր զիջի Լիտվային կամ Էստոնիային: Այսօր ճգնաժամային իրավիճակում սրանց հետ էինք համեմատվելու, այլ ոչ թե Ֆորբսի մատնանշած աֆրիկյան ցեղերի… Իսկ սովածների աչքը կշտացնելու, Վանոյի նմանների ծակ շալվարի բարդույթը բուժելու վրա ծախսեցինք այնքան ռեսուրս, որ էլ դու սուս… Ինչևէ, ցանկացած սրբությունից զուրկ և Արցախը սակարկության հանող սովածների առաջին գեներացիայից ազատվեցինք 1998-ի փետրվարին: Բայց չխուսափեցինք այդ գեներացիայի արդյունքից` 4 դասարանի կրթություն ունեցող օլիգարխիայից: Այդ աղբից չհամարձակվեց ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանը, ընդհակառակը, նա գերադասեց հենվել դրա վրա, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Դրանցից չնչին մասը կարողացավ գիտակցել, որ ինքը զիբիլ է, և շտապեց զավակների սերնդին կրթել: Եվ այսօր ունենք իշխանություն, որը իր որոշումների հալալ կեսն ընդունելիս հարկադրված է հիմնվել այդ զիբիլի շահերի վրա…
Ու ի՞նչ ունենք այսօր` երկխոսություն կոչվող աբսուրդ: Զիբիլի իշխանության հիմնադիրները «երկխոսում» են զիբիլի իշխանության հարկադրաբար հենվող վարչակարգի հետ: Եվ հիմնադրները պահանջում են… արտահերթ ընտրություններ, որպեսզի իրենք լինեն զիբիլի շահերի գերիշխանության վրա հիմնված վարչակարգի հենասյուները, այլ ոչ թե այսօրվա վարիչները: Ինչպիսի՛ աբսուրդ: Ինչն ինչով են առաջարկում փոխել խեղճ ժողովրդին, երդվելով ժողովրդավարությամբ: Ախր ի՞նչն ինչով եք ուզում փոխել` ձեռի հետ կերակրելով սովածների և աբիժնիկների նոր գեներացիային: Բա արժի՞…
Ու հիմնադիրների և յոլա տանողների ներկայացուցիչները մոգոնեցին «երկխոսություն», որից անչափ գոհ են տարատեսակ եվրոպաները, բայց որից ոչինչ չի ստանում մեր երկիրն ու ժողովուրդը: Լևոն-Տեր-Պետրոսյանը իր ելույթի սկզբում հենց այդ եվրակառույցների գոհունակությունը մատնանշեց որպես «հսկայական օգուտ», շարժելով Ալիկ Արզումանյանի բուռն վրդովմունքը: Լավ է, կոալիցիայի խելքը հերիքեց չընդունել աբսուրդի մասնագետ Դավիթ Շահնազարյանի առաջարկությունը և «երկխոսությունները» ամեն օր անցկացնելու փոխարեն բավարարվել շաբաթը երկու անգամ տրվող անիմաստ ներկայացումներով:
Հիմա ինչ, ոգևորվենք կամ տխրե՞նք չեղած արտահերթ ընտրությունների քննարկումով կամ չքննարկումով: Ինքը հարցադրումը իդիոտիզմի գագաթնակետ է: Ընտրությունը, լինի հերթական կամ արտահերթ, ամբողջովին պայմանավորված է ձայներ հաշվողներով: Հաշվողներն այսպես թե այնպես չեն փոխվելու, և սին են ՀԱԿ-ի հույսերը, որ հաշվողներին իրենք են նշանակելու կամ հաշվողները կատարելու են իրենց կամքը: Նույնիսկ եթե լինի անհնարինը, և նշանակվեն արտահերթ ընտրություններ, պարզապես կրկնվելու է Վրաստանի պատմությունը, երբ Սահակաշվիլին արտահերթ ընտրություններին զրոյացրեց վրաց բավականին լուրջ ընդդիմադիրների ուժերը… իսկ մեզանում ախր սրանք այդպիսի դեպքում կպարտվեն 99-1 հաշվով ու նույնիսկ ԱԺ չեն մտնի…
Ինչևէ, քանի որ երկու կողմն էլ օգտապաշտ են, «երկխոսություն» կոչվող իդիոտիզմը կավարտվի առավելագույնս սեպտեմբերի կեսերին: Այդ ժամանակ հանրությունն ազատ շունչ կքաշի, որ ավարտվեց իրեն էշի տեղ դնելու փուլը… Հա, ինչ վերաբերում է Նիկոլի համեմատությանը, թե ՀԱԿ-ի ընթացքը նման է Տ կլասի Մերսեդեսի: Ախր և իրենց, և կոալիցիայի ընթացքը նման է այն կլասի Մերսեդեսին, որի ղեկի վրա քաշած է մայրուղու վրա որոշակի գնով կանգնածի, կներեք, տռուսկը: Ախր երկուսն էլ նույն զիբիլն են, ու երկուսն էլ մարմնավորում են զիբիլի իշխանությունը:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Երբ ես փոքր էի, հաճախ էի լսում փսփսոցներ բռնաբարությունների մասին: Տատս միշտ զգուշացնում էր, որ չվստահեմ տղաներն, որ նրանց մտքում միայն մի բան է: Տատս իրավունք ուներ էդպես մտածելու, դառը փորձ ու ճակատագիր ուներ աչքի առաջ: Նրա մոտ ազգականի աղջկան, գեղեցկուհի Եվգենին անտառում չգիտես ով բռնաբարել էր: Էդ մասին իմացել էին տնեցիք, երբ Եվգենիի փորը սկսել էր աճել: Քանի որ աղջիկը համեստ ու պարկեշտ էր, ոչ ոքի մտքով չանցավ, որ նա սեփական որոշմամբ է հայտնվել էդ հետաքրքիր վիճակում:
Սկսեցին փորփրել, ու պարզվեց, որ գյուղի հարուստի տղան է բռնաբարել: Աղջիկը վախից ոչ մեկի հետ չէր խոսում: Տնեցիք էլ հարուստի առաջ վախից ոչինչ չէին կարողանում անել: Եղբայրը փորձեց խոսել տղայի հետ, ինչին պատասխան ստացավ՝ «Քուրդ աղջիկ չէր, աղջիկ լիներ տիրություն կանեի», որը բացարձակ սուտ էր: Բայց դե, 50-ականների սկզբին ո՞վ էր համարձակվում գեղի հարուստի դեմ դուրս գա: Հարուստը համաձայնվեց վճարել միայն աբորտի փողը, որը պիտի լիներ արդեն ոչ թե աբորտ, այլ արհեստական վաղաժամ վիժում:
Մի խոսքով, Եվգենի տնեցիք սրան զոռով տարել են բժշկի: Եվգենն ուզում է էդ երեխուն ունենա, մայրն ու եղբայրներն ասում են՝ ոչ: Եվգենը լացում էր, տատս միշտ հիշում էր դա, ու ինքն էլ աչքերը լցնում: Եվգենին արհեստական վիժում կազմակերպեցին ու երեխային՝ մոտ 7 ամսական, մեռած հանեցին փորից: Էդ օրվանից Եվգենը ոչ ոքի հետ բառ չփոխանակեց: Մի երկու տարի անց նրան գտան ցախանոցում կախված… Մայրը գլխին էր տալիս մնացած ողջ կյանքը, Եվգեն էր կանչում ու լացում:
Սա իմ հիշողության մեջ տպված առաջին բռնաբարության պատմությունն է, բայց ոչ վերջինը:
Դպրոցում, մի դասարան ինձնից ցածր մի Հելեն կար՝ լավ սովորող, երաժշտական գնացող, կոմերիտական ակտիվիստ, սիրուն մի աղջիկ: Հելենը իրենից տարիքով մեծ մի տղայի հետ էր ընկերություն անում: Օրերից մի օր էլ լսեցինք, որ էդ տղան իր խմած ընկերների հետ անտառում Հելենին բռնաբարել են: Հելենը մի քանի օր դասի չեկավ, ամբողջ քաղաքը նրա մասին էր խոսում: Ու խոսակցությունների մեջ, հիմնականում մեղադրում էին Հելենին, որ՝ «Տղեքի հետ խի՞ ա մենակ անտառ գնացել», հաշվի չառնելով, որ տղեքի մեջ նրա ընկերն է եղել՝ սիրած տղան: Հելենը դառել էր «փչացած», նրան «փչացրել» էին:
Հետագայում, մնացած ողջ մայիս ամիսը Հելենը հազվադեպ էր դպրոց գալիս, գալուց էլ ոչ մեկի հետ չէր շփվում, ավելի ճիշտ՝ ոչ ոք նրա հետ չէր շփվում: Մենք, մի քանի համարձակներս էինք նրան մոտենում ու փորձում մեղմել խեղճի խայտառակությունը: Դպրոցն ավարտելուց հետո լսեցինք, որ Հելենը նշանվել է հենց էդ նույն տղայի հետ՝ եղբայրներն էին ստիպել: Հելենը իր 10-րդ դասարանի օրերն էր դպրոցում հաշվում, քանի որ ավարտելուց հետո պիտի ամուսնանար, ամուսնանար մեկի հետ, ով իրեն տվել էր ընկերներին զվարճանալու համար…
Բայց տարվա կեսն էլ չէր անցել, երբ Հելենն էլի կորավ դպրոցից: Լսեցինք, որ ուղեղում ուռուցք կա, տարել են Երևան վիրահատելու: Ուռուցքն էլ առաջացել էր ըստ երևույթին, երբ նա դիմադրել էր ու զանազան հարվածներ կերել գլխին, նաև ընկել, ինչի հետևանքով էլ լերդացած արյան մասսան վեր էր ածվել ուռուցքի, կամ նման մի բանի, հաստատ ախտորոշումը չգիտեմ: Ասում էին, որ էդքան էլ լուրջ բան չի, քաղցկեղ չի, կհեռացնեն կանցնի: Բայց արի ու տես, որ Հելենի անիծված բախտը ստեղ էլ չբերեց: Վիրահատությունն անցել էր հաջող, իսկ երբ նարկոզից հետո միջանցքում պառկած է եղել սայլակի վրա, պտտվել է ու ընկել ներքև, գլուխը խփել ու գանգը մեջտեղից բացել ու մահացել է…
Հիմա արդեն քաղաքը սգում էր Հելենի համար, այն նույն Հելենի, ում համարում էր «փչացած», ում հետ չէին ուզում շփվել ընկերները, ում մասին ասում էին, թե՝ «բախտը բերել ա, որ էդ տղեն ուզել ա, թե չէ ի՞նչ էր անելու տենց անունը գցած ո՞վ կուզեր նրան»:
Մի ուրիշ պատմություն, վերջերս տեղի ունեցած, ինձ մոտ մարդկանցից մեկի հետ: Շուշանը խելոք, համեստ ու բարի աղջիկ է, փոքրամարմին, նիհար, օրուգիշեր աշխատում էր, որ տունը պահի: Մի օր էլ զանգեց, թե՝ ինձ բռնաբարել են: Եկավ, ծեծված, դեմքն ամբողջովին կապտած, աչքերը լացելուց կարմրած… Պատմեց, որ ընկերուհու ու երկու տղաների հետ գնացել են հաց ուտելու, ինչ-որ օբյեկտ: Սրանցից մեկը սիրաբանում էր Շուշանի ընկերուհու հետ, բայց մյուսը՝ որ Շուշանին էր հավանել, նրա դուրը չէր գալիս:
Ոնց է ստացվում, սրանք մնում են սենյակում մենակ: Էս տղան սկսում է համոզել Շուշանին կենակցել, ինչին Շուշանը դիմադրում է: Որից հետո, տղան, ինչպես հետո իմացանք,ամուսնացած ու երեխատեր տղամարդը, սկսում է բռունցքներով հարվածներ տեղալ Շուշանի դեմքին, ոլորել թևերը, խփել գլխին: Շուշանը գոռում է, բայց ընկերուհին ու մյուս տղամարդը չեն լսում: Չեն լսում նաև օբյեկտի աշխատակիցները, զարմանալի է բայց չեն լսում: Հոգնած ու ծեծված, Շուշանը վախից սկսվում է, ու տղամարդն անում է իր գործը:
Խառնվեցինք իրար, մտածում էինք, թե ի՞նչ անենք: Դիմեցինք ոստիկանություն ու զզվեցինք ինքներս մեզնից, բոլորին, ով ինչ-որ կերպ լսել էր, կամ մասնակից էր պատմությանը, քարշ էին տալիս քաղմաս ու երկար սպասեցնելուց հետո հարցաքննում, հիմնականում հիմար հարցեր տալով: Իսկ Շուշանի գլխին ի՜նչ հարցաքննություն էին սարքել, էլ ասելու չի: Է´լ ոնց ես ոտքերդ բացել, է´լ որտեղիդ է սկզբից ձեռք տվել, է´լ որ դիրքով ա բռնաբարել, ու էլի ու էլի մի շարք նվաստացուցիչ մանրուքներ, որ բռնաբարված աղջկան բոլորովին պետք չէր ամեն օր հիշել, ու ամեն օր կանչում էին քաղմաս, ու ամեն օր տալիս նույն հարցերը: Իմ դատավոր ընկրեն ինձ խորհուրդ տվեց հետ վերցնել դիմում-բողոքն ու փորձել բռնաբարողի հետ «համաձայնության գալ», ինչը նշանակում էր, որ պետք է բռնաբարողը դրամական փոխհատուցում տա: Ընկերս նաև ասաց, թե նրանք կհամաձայնվեն, քանի որ բռնաբարության գործով ինչքան էլ դատեն, մեկ է, հանցագործ աշխարհում նրան էդ ընթացքում կհասցնեն զոնայում «պիտուխացնել», ու օրը սև անել, նույնիսկ հանցագործ աշխարհը բռնությունը համարում է հանցանք: Դրա համար էլ էդ բռնաբարողը ամեն ինչ անում է, որ բանտ չընկնի, վճարում են ոստիկանությանը, դատավորներին, ամենուր, ուր հնարավոր է, տներ են վաճառում, միայն թե էդ հոդվածով բանտ չնստեն: Ու նաև ասեց, որ շատ քիչ բռնաբարության դատավարություններ են, որ վերջացել են համարժեք պատժի դատապարտմամբ: Ես փոխանցեցի Շուշանին ընկերոջս ասածներն ու թողեցի, որ ինքը ընտրի, ինչպես վարվի: Դատարավարության չհասավ գործը, ինչպես ես հակացա: Թե հետաքննության ո՞ր էտապում էր Շուշանը դադարացրել էդ ամենը, ես չիմացա: Իմ գործը ուրիշ էր՝ Շուշանի հետ զրուցել, որպեսզի նա իրեն մեղավոր չհամարի, որպեսզի բռնաբարությունը նրա կյանքը չբռնաբարի հետագայում, որ նա կարողանա նորմալ կյանքի վերադառնալ ու չատի տղամարդկանց, ինչպես լինում է մեծամասնության դեպքերում: Շուշանը չընկճվեց, ու ես ուրախանում եմ նրան նորից ժպտերես ու կայտառ տեսնելով, զարմանում եմ, որ էդ փոքրիկ աղջիկը, կինը, ո՞նց է ուժ գտել իր մեջ հաղթահարելու բռնության ենթարկվածի կոմպլեքսը: Շատ լավ է, որ կան Շուշանի նման կանայք, բայց վատ է, որ նրանք ավելի շուտ բացառություն են:
Երբեք չէի մտածի, որ այս թասը իմ կողքով էլ վազն չի անցնի: Ամեն մեկն էլ էդպես է մտածում, որ հա, կան, լինում են դեպքեր, բայց եթե ուշադիր լինես, ու ինքդ թույլ չտաս, քեզ հետ էդպիսի բան չի կարա պատահի: Բայց պատահեց, երբ ես 18 տարեկան էի: Մեջբերեմ իմ «Բալագոյե» վեպից էդ հատվածը, որի հիման վրա «Եկել եմ ապրեմ» ֆոտոինստալացիան եմ արել վերջերս:
«Էդ Սուրիկը Լիլիթի հետ էր սովորում, ես էլ գնում էի հաճախակի Լիլիթի մոտ` ուսումնարան, ու գնում էինք միասին համերգների, ման էինք գալիս: Մի օր էլ գնացի, Լիլիթը չկար: Բայց լավ համերգ կար կոնսում: Էդ Սուրիկին տեսա ու իրա հետ գնացի, դե ճանաչում էի հանգստյան տնից: Համերգը պրծավ, սա թե` արի գնանք մի հատ ընկեր ունեմ, նենց էկզոտիկ արվեստանոց ա սարքել իրա համար, հենց կողքն ա: Ասի լավ, գնանք, հըլը մութ չէր, գարուն էր, ժամը իննը կլիներ երևի: Գնացինք մտանք մի հատ շենքի մուտք, սա ասեց արի, ներքև ա պետք իջնել: Իջա: Նկուղ էր մի հատ: Տեսա բան չկա, սովորական նկուղ ա էլի: Ասի բա ո՞ւր ա էկզոտիկան: Ասեց էս ա: Ասի հո դու խելա՞ռ չես, արի դուրս գանք, ստեղ մութ ա: Սա սկսեց ինձ կպնել, փորձում էր համբուրի, ես հրում էի: Վախեցա ուժեղ: Դե տղա էր, ինձանից ուժեղ էր: Ասեցի սրա հետ հըլը խաթրով խոսամ: Ասի հա, գիտեմ ուզածդ ինչ ա, բայց խի՞ ստեղ, կարող ա նորմալ տեղ լինի, ես էլ ուզեմ, բայց էս կեղտոտ տեղը ի՞նչ հաճույք կարա մարդ ստանա սեքսից: Ասեց՝ ես կստանամ, եթե դու քեզ հանգիստ պահես, դու էլ կստանաս: Ասի, բայց ես հիվանդ եմ, դաշտան եմ: Չհավատաց: Հանեցի տակդիրս ու ցույց տվի, բայց դե արդեն վերջի օրերն էին համարյա բան չկար վրեն: Սա ասեց ոչինչ, ինչքան էկզոտիկ, էնքան լավ: Ասեցի չէ, հիմա կգոռամ: Ասեց գոռա: Ես գոռացի: Մեկ էլ հետևից մի հարված հասավ ծոծրակիս, ու ես անջատվեցի: Ուշքի եկա, տեսնեմ, շորերս հանել ա ներքևից, բլուզկես համարյա պատառոտած, իմ սիրելի կարմիր բլուզկեն, յուբկաս էլ պլիսսե սպիտակ յուբկա էր, սաղ արյան ու նկուղի կեղտի մեջ: Ներսս էլ զզվելի ու կպչան թաց: Վահեի հետի կուսաթաղանթի փնտրտուքների հետևանքով իմ ունեցած վագոնի պոլկի անհաջող սեքսից հետո ես սեքս չէի արել հըլը, չնայած ինքը ուզում էր, ես ասում էի չէ, մենք սեքս չենք արել որ շարունակենք, մենք կուսաթաղանթ ենք ստուգել: Դե ի՞նչ ուզեի, ցավոտ ու տհաճ մի երևույթ: Չէ, չէի ուզում: Իսկ էս Սուրիկը ինձ բռնաբարել էր: Գլխիս տվել էր ու ուշագնաց վիճակում բռնաբարել… Ես բան չխոսացի, լալկվել էր մի տեսակ շոկից: Սա ծամոն հանեց, թե ուզո՞ւմ ես, ես էլ սուս փուս վերցրեցի: Հետո պիջակը գցեց ուսերիս ու մենք հասանք Աբովյանի անցումի վճարովի զուգարանը: Ընդեղ մտա, շշմած ու ոչ մի բան չհասկացող վերացած հայացքով փողը տվի, աշխատողին ասի ընկել, եմ, բայց նա երևի հասկացավ ամեն ինչ, որովհետև կռուժկա տվեց, ասեց գնա լվացվի: Լվացվեցի, յուբկաս հանեցի լվացի, բլուզկայիս կտրված կոճակը կարեցի, յուբկաս լավ ա բարակ էր, ֆենի տակ չորացրեցի ու հագա: էս Սուրիկը սպասում էր դուրսը: Չհասկացա, թե ինչի՞: Տարավ, ինձ նստացրեց տրոլեյբուսը ու ես գնացի: Չէի կարա գնամ տուն, գնայի ի՞նչ ասեի: Ասեի մամա, պապա ինձ բռնաբարել են, որովհետև ես էնքան հիմար եմ գտնվել, որ ամառվա ծանոթիս, ընկերուհուս դասընկերոջ հետ, որը դաժե սիրած ունի, և ես իրան ճանաչում եմ, գնացել եմ ինչ որ նկարչի էկզոտիկ արվեստանոց նայելու, որը դուրս ա էկել փուստ ու ինձ բռնաբարե՞լ են: Կասեին բոզ ես, պոռնիկ ես, ապուշ ես, չէին խղճա, չէին հասկանա, չէին ասի գնանք դրան սպանենք, ինձ կարող ա սպանեին ծնողներս: Ուզում էի լացեմ, չէր լացվում: Ինձ բռնաբարել էին, ինձ ճմռթել էին ու քամակ էին սրբել ինձանով, օգտագործել էին պոռնիկի նման, հըլը պոռնիկին իրա կամքով են օգտագործում ու փող են տալիս, իսկ ինձ բռնի էին օգտագործել, ու փող էլ չէին տվել, մի հատիկ ծամոն էին տվել… Ես ինձ կեղտի տոպրակ էի զգում, օգտագործած տակդիր, մեջը պրծած պրեզերվատիվ: Ես կեղտ էի տեղովս ինքս ինձ համար: Իջա Լիլիթի կանգառում, գնացի իրանց տուն, ու պատմեցի: Լիլիթը չհավատաց սկզբից, էնքան դաժան ու անհավանական թվաց դա իրան, բայց դե ես էի ասողը, ո՞նց չհավատար: Ինձ չայ տվեցին, ես լացեցի մի բոլ, հետո լողացա ու գլուխս ձեռներիս մեջ առած շվարած նստեցի: Էն մասին, որ կարելի ա դատի տալ, մտքովս էլ չանցավ, որովհետև Հայաստանում եթե քեզ բռնաբարում են` դու պիտի ամաչես, ոչ թե դա քեզ հետ անողը, դու կդառնաս բոզ սաղի աչքում, ոչ թե բռնաբարողդ հանցագործ: Կասեն, եթե ասեղը չուզի, թելը չի թելվի, դե ես ասեղ էի, ու գլխիս տված ասեղ էի, ու եսիմ ինչքան էին ինձ թելել: Նենց էին թելել չոր–չոր, որ ահավոր ցավեր ունեի, համ ներսս, համ փորիս մեջ: Դե ի՞նչ անեի, նստեցի Լիլիթենց տանը մինչև տասներկուսը, հետո զանգեցի, ասեցի մնում եմ ստեղ տնեցոնց: Հաճախ էի մնում Լիլիթենց տանը, նենց որ կասկածանքի առիթ չեղավ: Մենակ հաջորդ օրը պարզվեց, որ հերս ա տրանսպորտից տեսել ինձ էդ Սուրիկի հետ ամեն ինչից հետո, որ իրա պիջակը ուսերիս, լավ ա հըլը զուգարանից հետո, գնում էի որ նստեմ տրոլեյբուս: Հորս ասեցի, որ դա ես չեմ եղել, որ ես Լիլիթենց տանն եմ եղել ժամը իննից: Դե հիմա, կամաց–կամաց սկսեցի համակերպվել էն մտքի հետ, որ ինձ բռնաբարել են, ու դրա մեջ սարսափելի բան չկա: Բայց սիրտս ճաքում էր: Լիլիթը էդ Սուրիկի սիրածին ասել էր, Սուրիկն էլ ասել էր մթոմ ես սիրահարված եմ իրան, դրա համար տենց բաներ եմ մոգոնում: Ուրիշ, նորմալ քաղաքակիրթ երկիր լիներ, ես չէի վազի հասարակական զուգարան լվացվելու, որ մաքրեմ ուրիշի հանցագործության հետքերը իմ վրայից, այլ կգնայի դատական բժշկի մոտ անալիզ կտայի, ու հետո կնստցնեի Սուրիկին, որ բանտում իրա նմաններին ոնց որ անում են, իրան էլ պիտուխացնեն, որ հասկանա, թե ի՞նչ ա նշանակում ՉԵՄ ՈՒԶՈՒՄ: Դե հիմա ես Հայաստանում էի, ու միակ նպատակս էն էր, որ կարամ նորմալանամ էդ սաղ պատմությունից հետո: Մի երեք ամիս նենց էի ինձ ներշնչել, որ չնայած ամեն ամիս դաշտան էի տեսնում կանոնավոր, մեկ ա մտածում էի, թե էդ կեղտոտ սեքսը ինձ հղիացրել ա հրեշով, ու էն աստիճանի էի ներշնչել, որ փորս սկսել էր մեծանալ: Հետո կամաց–կամաց հանգստացա, ոչ մեկը չունեի, ոչ մեկին չէի սիրում, ատում էի տղամարդկանց հոտին, նույնիսկ նենց էի ինձ մեղավոր ու կեղտոտ զգում, որ ուզում էի դառնամ միանձնուհի, ափսոս չգտա վանքի տեղը: Ասին չկա Հայաստանում: Տասնութ տարեկան էի դառել էդ գարնանը ես:»
Ես ուժ գտա իմ մեջ շարունակել ապրել, ու ապրում եմ, 17 տարի լռելուց հետո ես խոսացի այդ մասին վեպի մեջ, հիմա էլ պատկերավոր արտահայտել եմ ֆոտոինստալացիայի միջոցով: Ես ուզում եմ դրա մասին խոսալու ամոթը վերանա մեր միջից, ոնց որ եթե խոսայինք փողոցում քեզ վրա ցեխաջուր շփած մեքենայի վատ արարքից, այ էդպես էլ խոսանք սրա մասին:
Բայց որո՞նք են բռնաբարությունների պատճառները:
Էլի գամ իմ սիրած թեմային «Կարմիր խնձորի» ինստիտուտին: Իմ կարծիքով, նախամուսնական սեռական ժուժկալությունը հանդիսանում է հայկական իրականության մեջ կատարվող բռնաբարությունների պատճառներից մեկը: Տղաները սեքս են ուզում ու չունեն, աղջիկներից շատերը չեն զբաղվում մինչ ամուսնանալը սեքսով իրենց սիրածների հետ, սրանք էլ անբավարավածությունից թռնում են սրա-նրա վրա: Նաև դրա անպատժելիությունը, ու հասարակության վերաբերմունքը բռնաբարվածներին, որը լավագույն դեպքում կարող է լինել խղճահարությունը նպաստում է դրան:
Բռնաբարություն եմ համարում նաև մեր ազգի մեջ միջնադարից մնացած զոռով «փախցնելու» սովորույթը, երբ աղջկան փախցնելուց հետո նրա վերադառնալը տուն սրբապղծության նման մի բան է: Ինքս ունեմ ծանոթներ, որոնց փախցրել են, իսկ երբ նրանք ուզել են հետ գան տուն, տնեցիք չեն ընդունել, յանի՝ «Էդ ա քու բախտը, հարմարվի»: Բայց չէ՞ որ դա նույնպես բռնություն է: Քանի -քանի կյանքեր են խորտակվել բռնաբարության հետևանքով, քանի կանացի ճակատագրեր են դարձել ողբերգական, քանիսի՞ն են այդ բռնացողներին նստացրել, քանի՞սն են լուռ ու մունջ ապրում գուցե էդպիսի մի բեռ մեջները պահած… Ո՞վ գիտի:
Պակաս չեն նաեւ ամուսնական բռնաբարությունները, այստեղ շատ դժվար է որսալ պահը, թե ե՞րբ, որ դեպքում է բռնաբարություն տեղի ունենում: Իմ կարծիքով ցանկացած դեպքում, երբ կինն ասում է՝ «ՈՉ»:
Իմ ցանկությունն է իհարկե, որ այդ բռնաբարությունները չլինեն, իսկ լինելուց էլ անպայման պատժվեն մեղավորները, որպեսզի մյուսները հասկանան, թե ինչ է նշանակում «Չեմ ուզում»: Բայց ավելի շատ, ես կուզեմ, որ էն պատմությունները, որոնք ես ներկայացրեցի, էդ թվում նաև սեփական կյանքից, ֆոտոինստալացիան, ինչ-որ կերպ օգնեն կանանց ու աղջիկներին, որոնք ենթարկվել են բռնության, հասկանան, որ իրենք մեղավոր չեն, ու որ բոլոր տղամարդիկ չեն բռնարար, որ կյանքը շարունակվում է, ու նրանք մենակ չեն:
Ես կոնկրետ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ ամոթ չի բռնաբարված լինելը, ամոթ չի դրա մասին խոսալը, թող ամաչեն բռնաբարողներն ու էդ ամենը կոծկողները: Եթե յուրաքանչյուր կին պատրաստ լինի հրապարակել բռնաբարության փաստը, նշելով անուններ ու հասցեներ, պաշտոններ ու կոչումներ կոնկրետ մարդկանց, ապա տղամարդիկ էլ կվախենան գործ ունենալ էդ համարձակ կանանց հետ, նրանք կիմանան, որ չեն կոծկելու, որովհետև մեղքն են կոծկում, իսկ բռնաբարության մասին ահազանգում են, աղաղակում են ու պատիժ պահանջում:
Ոչ ոք մեղավոր չի, ոչ մի կին, ոչ մի պարագայում, երբ նրան բռնաբարում են: Սա պետք է հիշեն կանայք: Մի վախեցեք, հանեք էդ կեղծ ամոթի շպարը, խոսացեք, պատմեք, կիսվեք: Աղջիկներ, մի ամաչեք հայտնել զանազան սեռական ոտնձգությունների մասին ձեր հարազատներին ու համապատասխան հսկող կառույցներին,. Լինի դա աշխատավայրում, թե դպրոցում կամ բուհում: Կան հանցագործություններ, որոնց մասին լռելը հանցագործություն է ոչ պակաս, քան ինքը հանցանքը:
«Այն հացամթերքը, որից այսօր օգտվում է հայ սպառողը, հիմնականում անորակ է, առանց համապատասխան բաղադրության մասին պիտակավորման, արտադրավայրից, արտադրելուց մինչև ապրանքի տեղափոխումն ու վաճառքի կազմակերպումն արվում են անթույլատրելի: Այն շատ հաճախ կազմակերպվում է նկուղային, հակասանիտարահիգիենիկ վայրերում, օգտագործվում են ցածրորակ նյութեր, բարելավիչներ, իսկ մթերքի տեղափոխումն իրականացվում է ոչ պակաս հակահիգիենիկ ձևով` անպետք արկղերով, ոչ համապատասխան տրանսպորտային միջոցներով, որոնք գիշերները ծառայում են հացի, իսկ ցերեկները` մարդկանց տեղափոխելու համար: Հացը այդպես հասնում է խանութ, իսկ խանութներում գոյություն չունի ֆիքսված գին, բաղադրություն, անվտանգության սերտիֆիկատ, որոնք սպառողը իրավունք ունի պահանջել:
Հացամթերքի շուկան անվստահելի է, իսկ չէ՞ որ հացի արտադրության համար պատասխանատու են մի շարք կառույցներ, օրինակ` Սննդի անվտանգության պետական ծառայությունը, Էկոնոմիկայի նախարարության տեսչությունը եւ այլն»,- այսօր ասուլիսի ակումբի պահակի տեղում չլիենլու պատճառով բացօթյա կայացած ասուլիսին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Մելիտա Հակոբյանը խոսեց նաեւ պոլիէթիլենային տոպրակների մեջ թարմ հացի փաթեթավորման մասին, չէ՞ որ այսօր ամբողջ աշխարհում հայտարարված է պոլիմերային աղետ, շատ պետություններ օգտագործում են թղթե տոպրակներ, որովհետեւ պոլիէթիլինային տոպրակները առաջացնում են տարբեր հիվանդություններ ինչի արդյունքում հացամթերքը կլանում է վնասակար նյութեր: Դա ըստ բանախոսի տարբեր հիվանդությունների մասով աճի ու որոշ հիվանդությունների երիտասարդացման պատճառներից մեկն է Հայաստանում:
Որպես հիմնախնդրի համալիր լուծում՝ ասոցիացիան նախկինում կառավարությանն առաջարկել և հիմա էլ շարունակում է պնդել, որպեսզի հացամթերքի արտադրությունն իրականացվի բարդ ընթացակարգով:
«Մենք դիմել ենք կառավարությանը` հացի արտադրությունը բաց ընթացակարգով կազմակերպելու համար, այսինքն` ամեն արտադրող պետք է վճարի 25 հազար դրամ եւ իրավունք ունենա հաց արտադրել: Դա բնավ չի հանգեցնի հացի գնի բարձրացմանը»,- ասաց տիկին Հակոբյանը:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ այս խնդիրների լուծմանը խանգարում է նաեւ սպառողների մոտ գիտելիքի պակասը:
Հ.գ. Ես վեց տարի է ապրում եմ Երեւանում, ու մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչ հաց առնեմ: Ոչ մեկը դուրս չի գալիս: Հացը բոլ ա, բայց ի՞նչ հաց ա…
Մենք թյուրիմացաբար կարծում ենք, թե հավատացյալ լինելն ու հավատք ունենալը նույն բանն է: Հավատացյալ լինելը բնավ չի նշանակում հավատք ունենալ, դրանք կարող են գոյություն ունենալ իրարից անկախ:
Կրոնական` հավատացյալ լինելը ենթադրում է որոշակի գործողությունների՝ ծեսերի ու ծիսակատարությունների պարտադիր կիրառում:
Իսկ հավատքը կարող է հիմնված լինել սենտիմենտալության՝ որևէ կրոնի չհամապատասխանող գիտելիքի վրա, նաեւ մտքում եղած ինչ-որ բանի պատկերացման վրա, որը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը:
Շատերն իրենց համարում են աթեիստ միայն էն պատճառով, որ նրանք չեն պատկանում ոչ մի դավանանքի ինստիտուտի: Բայց էդ մարդիկ էլ հավատք ունեն:
Հակառակը մենք կարող ենք տեսնել մեր առօրյայում՝ սեւ հագուստով կրոնականներ, որոնց մոտիկից ճանաչելով` տեսնում ենք, որ հեչ հավատք չունեն, որոնք Աստծու հետ գոնե իրենց ամենօրյա բաժակընկերների մակարդակով ծանոթ չեն, ու վարած կյանքն էլ աստվածահաճո չի: Էդպես էլ է լինում:
Իսկ ինչպե՞ս կարող է լինել հավատքն առանց կրոնի, կամ կրոնն առանց հավատքի: Կարող է, երբ Աստված քո սրտի մեջ է, էնտեղ ես դու սարքում քո Աստծու տաճարը: Ճիշտ է, եկեղեցիներ ու այլ կառույցներ պետք են, որ մարդիկ, համախմբված հավատքով կարողանան հանդիպել, կիսվել իրար հետ, ի վերջո օգնել իրար: Դրանք էսօրվա եկեղեցիները չեն բնավ, ավելի շուտ ես եկեղեցի կանվանեի էն բնակարանը, ուր հավաքվում են էդպիսի մարդիկ, քան առեւտրի սրահների վերածված մեր Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ կառույցներ:
Նույն կոնտեքստում ես չեմ հասկանում, թե ո՞ւմ է հարկավոր էդքան եկեղեցիներ սարքելը, երբ էդ փողով կարելի է վիրահատել կամ բուժել թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր հայերի: Եկեղեցի սարքելը մեզ մոտ դառել է փող լվանալու հոյակապ միջոց. Համահայկական հիմնադրամի դրամահավաքչություններից կորզած միջոցներով մեր սենտիմենտալ ափյուռքահայության աչքերին թոզ փչելով եկեղեցին եկեղեցու հետեւից են սարքում, այնինչ մարդիկ են մահանում` հնարավորություն չունենալով բուժվել: Բայց շեղվեցի, ներեցեք ինձ, ուղղակի միշտ մտածել եմ դրա մասին, որ էսօրվա մեր հավատքը հավատք չի, հավատացյալություն է, կրոնականություն:
Ինչքան էլ եկեղեցիներ ու տաճարներ կառուցվեն, եթե հավատքը չկա, մեկ է, եկեղեցին հաճախելու են ձեւի համար կամ էլ «на всякий случай» մոմ են վառելու, մեկ էլ տեսար` էդ Աստված ասվածը կա: Ո՞ւմ է պետք հորինված կամ փաթաթված հավատքը: Հրեն, 70 տարի Լենինին ենք հավատացել, որն ասում էր՝ Աստված չկա, ես եմ ձեր Աստվածը, հավատացեք ու խոնարհվեք իմ առջեւ, ինչպես Աստծո: Դա էլ է եղել կրոնականություն, կեղծ կրոնականություն:
Իսկական հավատքը մարդուն մոտեցնում է Աստծուն, բերում է նրա դուռը, ոչ թե օգնում է հարստանալ կամ խաբել ինքն իրեն ու մարդկանց: Մարդը, որը կրոնական լինելուց, հավատացյալ լինելուց շահ է հետապնդում, չի կարող հավատք ունենալ, նա առեւտրի մեջ է մտնում, իսկ դա արդեն այլասերում է հավատքը:
Ես էլ ունեմ հավատք, իմ հավատքը համամարդկային սերն է, հանդուրժողականությունն է, կարեկցանքը, «բումերանգի օրենքը», եթե չեմ կարող օգնել, գոնե չվնասեմ ոչ ոքի, եթե չեմ կարող անգիտակցաբար, գոնե գիտակցաբար չվնասեմ, ես չեմ հավատում որևէ բանի, բացի կարմայի փոխհատուցման օրենքից, որի իմաստը կա բոլոր կրոնների պատվիրանների մեջ՝ «Մի արա դիմացինիդ հետ էն, ինչ չես ուզի, որ անեն քեզ հետ: Ամեն ինչ փոխկապակցված է: Լավություն արա՝ ջուրը գցիր: Մոռացիր, որ լավություն ես արել: Մի ուրանա քեզ արած լավը: Սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ: Մի սպանիր, մի վնասիր»:
Սա է իմ ընտրությունը: Կնքված եմ ու ինձ համարում եմ աշխարհագրորեն քրիստոնյա, բայց բնավ պարտադրված չեմ զգում ինձ կրոնականության զոհ գնալ ու ձեւի համար եկեղեցի հաճախել: Եկեղեցի գնում եմ, երբ ոտքերս են տանում, երբ չգնալ չեմ կարողանում, երբ չեմ էլ հասկանում, թե ինչի՞ եմ գնում:
Իսկ դուք ինչի՞ եք գնում եկեղեցի: Դուք ունե՞՚ք հավատք: Թե՞ հավատացյալ եք: Աստված ո՞վ է, ինչի՞ համար է: Ի՞նչ է քեզ տալիս Աստված, իրեն սիրելու դիմաց: Ինչո՞ւ է պատժում, ինչպես է տնօրինում քո կյանքը …
Հավատքը սրտի մեջ է ապրում, դա իրոք էդպես է: Ամեն մեկն իր հարաբերություններն ունի Աստծո հետ, ու մենք, ինչ-որ որոշակի ուղու հատված, ճանապարհ անցնելով, հասկանում ենք ի վերջո դա: Բայց դա, միեւնույն է, քիչ է, քիչ է միայն հասկանալ, պետք է փնտրել իսկական հավատքը, որն իր բնույթով մաքուր կլինի, որը «փչացած հեռախոս» դառած չի լինի, որը կգա սրտից ու ցույց կտա ամեն մեկիս ուղին…
Ու վերջապես, գուցե գա մի օր, որ ամենքս ստանանք մեզ հուզող Գլխավոր Հարցի պատասխանը, որն ամեն մեկի մոտ Իրենն է:
Ձեր Աստված Ձեզ հետ, ով էլ լինեք Դուք, եւ ինչպիսին էլ լինի Ձեր Աստված…
Այսօր տեղի ունեցավ սկեսրոջ ու ամուսնու կողմից ծեծի արդյունքում սպանված Զարուհի Պետրոսյանի դատավարության հերթական նիստը:
Հարցվեցին չորս վկա` 3 քոլեջի դասախոս, որտեղ սովորել է Զարուհին, և մեկ հարևան:
Առաջին դասախոսը ասես չէր ուզում շատ սուր խոսալ. նա ասաց, որ Զարուհին ամուսնացած լինելով ու փոքր երեխա ունենալով հանդերձ զարմանալիորեն պարտաճանաչ հաճախում էր դասերին, որը քոլեջում պատճառաբանում էին նրանով, որ իբր` կիսուրը շատ է նրան օգնում, դրա համար էլ հասցնում է: Պատասխանելով հարցերին ընդհանուր առմամբ Զարուհու բարոյական ու մարդկային կերպարը նկարագել է դրական:
Երկրորդ դասախոսը շատ լավ էր ճանաչում Զարուհուն, նրա քոլեջի կուրսղեկն էր, քաջատեղյակ էր Զարուհու ընտանեկան պրոբլեմներին, գիտեր, թե ինչ վիճակում է գոյատևում աղջիկը, և այնուամենայնիվ, երբ Զարուհին կիսվել է նրա հետ բաժանվելու մտադրության մասին, նա խորհուրդ չի տվել, ասելով` «Ամեն տան էլ պատահում է, կկարգավորվի: Դու որբ ես մեծացել, երեխայիդ մի որբացրու»:
Նա ասաց, որ Զարուհու ուսման ընթացքում նրա վրա կապտուկներ կամ այլ տարօրինակություններ չի նկատել, ինչպես նաև`բարոյական վարքագիծը բնորոշեց որպես պարկեշտ:
Երրորդ դասախոսը ասես բանից անտեղյակ մեկը լիներ: Նա զարմացած էր, որ իրեն դատարան են հրավիրել, քանի որ երբևիցե Զարուհուն դաս չի տվել ու ընդհանրապես, ինչի՞ են իրեն կանչել…
Վկայություն է տվել նաև մեկ հարևան` կին, ով Սարկիսով ընտանիքին առանձնապես մոտ չի եղել, բայց Զարուհու հետ բարևել են միշտ իրար: Նա ասել է, որ Յանիս Սարկիսովը փոքրուց հայտնի է եղել իր խուլիգանական պահվածքով, պատմեց կոնկրետ իր հանդեպ կատարած խուլիգանությունների մասին: Զարուհու կերպարի մասին դրական էր արտահայտվում: Սարկիսովների տանից կռիվ-ղալմաղալի ձայն չի լսել մինչև սպանությանը նախորդող վեց ամիսները: սակայն հետագայում իմացել է աղջկա բարդ վիճակի մասին:
Մի խոսքով` դատարանում այսօր պարզում էին հիմնականում Զարուհու բարոյական կերպարը:
Այսքան բան այսօր: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին:
Ես օրենքներից այդքան էլ քաջատեղյակ չեմ, բայց դետեկտիվի հանդեպ պատանեկության տարիների սիրուցս կարող եմ կռահել, թե ի՞նչ է կատարվում. Սարկիսովի դատապաշտպանը հավանաբար ուզում է Զարուհի Պետրոսյանին` դաժան, երկարատև ծեծի արդյունքում տանջամահ արված կնոջը նեկայացնել որպես անբարոյական կին, ուղղել «Դաժան սպանություն»-ը դեպի «Սպանություն խանդի հողի վրա աֆեկտի վիճակում»: Հայրությունն էլ ճանաչեցին, ու Յանիսը որպես երեխայի խնամակալ երկու տարի էլ չի նստի «Մեղմացնող հանգամանքների» լույսի տակ: Իսկ դա նշանակում է, բացի նրանից, որ մանկահասակ երեխան պետք է մեծանա հանցագործի խնամակալության տակ, նաև` ոչ մեկին ոչ մի դաս չի լինի այս դատավարությունից: Ու մեր որոշ եզ տղամարդիկ անասնաբար կշարունակեն ընտանեկան ծեծուջարդը, ու մեր որոշ տմարդի կիսուրներն անպատիժ կծեծեն հարսներին թավայով, ու հետո բերանները լաթի կտոր կկոխեն` որ համ չգոռա, համ էլ արյունը դուրս չթափի…
Իսկ մեղադրյալի աթոռին նստած մարդասպանը այսօր էլ շարունակում էր իրեն լկտի պահել նույնիսկ դատարանի դահլիճում, դատական նիստին ներկա ՀԿ-ների ներկայացուցիչ ու լրագրող աղջիկներին միջնամատ ցույց տալով…
Իրականում նա միջնամատ է ցույց տալիս բոլորիս` հարևաններից ու դասաախոսներից սկսած մինչև դատախազ ու դատավոր:
Լուսանկարը` Սվետլանա Անտոնյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.