29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Կառավարության մոտ ակցիան այսօր չի խոչընդոտվում ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչպես նախորդ շաբաթ։ Չնայած ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Վալերի Օսիպյանի անցյալ շաբաթ տված նախազգուշացմանը, թե` «Ոստիկաններն այսուհետ թույլ չեն տալու խանգարել Կառավարության նիստի բնականոն ընթացքը և սովորական քաղաքացիների անցուդարձը, ոստիկանությանը հրահանգ պետք չէ դրա համար», այսօր չեն խոչնդոտել բողոքի ակցիայի անցկացմանը կառավարության շենքի դիմաց։
Կառավարության նիստի մտնելիս զինծառայողների հարազատներին է մոտեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու լսել նրանց պահանջները։ Մարդկանց բերած փաստարկին` թե բանակում օրեցօր ավելանում են սպանությունները, Օհանյանը հակադրել է` «Մենք գրանցել ենք սպանությունների թվի նվազում, կամաց-կամաց բոլոր գործերին լուծում կտրվի»։
Ծնողների թվում էր նաև Արայիկ Ավետիսյանի մայրը, ում որդին մահացել է 10 տարի առաջ կասկածելի հանգամանքներում, և նրա մահվան մանրամասները մինչ օրս հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ չեն բացահայտվել: Ավետիսյանի մոր հարցին, թե` 10 տարի է անցել, քանի՞ տարի դեռ պետք է սպասել, նախարարը պատասխանել է. «Քննությունը շարունակվում է, բոլորի մահվան պատճառներն էլ շուտով կբացահայտվեն»։
Վալերի Մուրադյանի մոր` Նանա Մուրադյանին գրեթե նույն հարցն էր հուզում. «Ես ձեզ հավատում էի, դուք ասեցիք, որ իմ որդու սպանությունը կբացահայտվի, արդեն մեկ տարի յոթ ամիս է անցել, որքա՞ն սպասենք», ինչին նախարարը պատասխանել է. «Ես իրավաբան չեմ, դա իմ գործը չէ, ես չեմ կարող ասել, նախաքննությունն ընթանում է»։ Նանան վրդովվել է. «Ես ձեզ եմ զավակ տվել, ոչ թե իրավաբաններին»։
Նանան armversion.am-ին փոխանցեց իր վրդովմունքը.«Եթե պաշտպանության նախարարը պատասխանատվություն չի կրում զինվորների կյանքի համար, կամ գործ չունի բացահայտման գործընթացի հետ, թող հրապարակավ էդպես էլ ասի, ի՞նչ է նշանակում պաշտպանության նախարարի գործը չի, բա էլ ո՞րն է նրա գործը»։
Ապրիլ ամսին առաջին անգամ աչքովս ընկավ Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջը։ Այդ ժամանակից հետեւում եմ էջին, հետեւում եմ գիտնականների պահանջի «բավարարմանը»։
Ֆեյսբուքյան այս նախաձեռնությունը մինչև էսօր եղածներից տարբերվում էր իր և՛ քանակական, և՛ հատկապես որակական առումներով, քանի որ գրանցվածները համարյա թե բոլորը գիտնականներն են ու«հարցեր լուծել» կարողացող կառույցները, այսպես ասած՝ շահառուներն ու թիրախային խմբերը:
Նախաձեռնության մեկ այլ առանձնահատկությունն այն էր, որ այստեղ չկար ոչ միայն հիերարխիկ, այլև նույնիսկ կազմակերպչական կորիզ՝ չես կարող որոշել, թե ով է ի վերջո գլխավորը, այսինքն՝ գլխավոր չկա, նախաձեռնող խումբ չկա:
Եվ ամենակարևորը. ի տարբերություն սովորաբար գործածության մեջ մտնող առաջարկներից, առաջին անգամ գիտնականները հանդես են եկել առաջարկներով, որոնք անվանական ամրագրված են, և հետագայում բավական կլինի միանվագ որոշակի գումար տրամադրելու առաջարկն ուղղակի կոչել X-անվան առաջարկ։
Կարապետ Մկրտչյանի էդպիսի մի առաջարկով էլ սկսվեց գիտնականների «ֆինանսական» հաղթարշավը` բարձր impact factor` ազդեցության գործակից(ԱԳ) ունեցող միջազգային ամսագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ տպված հոդվածի համար հոնորար տրամադրել. 1-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 100000 դրամ, 2-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 200000 դրամ, 4-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 400000 դրամ:
Բայց Կարապետը պետությունից էր ուզում, ոչ թե օլիգարխներից։ Ու, ստացվեց էն, ինչ ստացվեց` մի քանի ամիս գիտնականները «տժժացին» ու «տժժացրին» ու վերջ. Էսօր պարզ է արդեն, որ ամենալայնամասշտաբ ֆեյսբուքյան հասարակական նախաձեռնությունը կրախ է ապրել. Սա իմ եզրակացությունն է։ Ինչո՞ւ, կհարցնեք, նրանք բավականին հաջողություններ են արձանագրել։
Այո, հասան ` թե՛ ճշգրիտ , և թե՛ հասարակական գիտությունների ոլորտներում երիտասարդ գիտնականների համար մրցանակների։ Ապրեն։ Հետո՞։ Հավաքեց Գագիկ Ծառուկյանը գիտնականներին, տվեց պարգեւները։ Ներկա լինելով ճշգրիտ գիտությունների մրցանակների հանձնման մասին ես գրեցի, հրապարակումս էլ քննադատության արժանացավ Նիկալայիչի PR-շիկների կողմից:
Ու գիտնականներն էլ` կային որ համաձայն էին, մի մասն էլ քննադատում էր` թե չուզողություն եմ անում…Դրանից հետո էջին հետեւում էի, ճիշտ է, բայց` վերապահումով: Գիտնականներն էլ չնայած «թթու» հոդվածին, շարունակում էին հրավիրել իրենց միջոցառումներին, որոնցից շատերից ես հրաժարվում էի: Վերջապես համաձայնվեցի մեկնել Ծաղկաձոր, ուր Երիտասարդական Հիմնադրամի շենքում գիտության հիմնախնդիրներին նվիրված համաժողով էր լինելու։
Դրանից մեկ օր անց գիտաժողովի մանակիցներին էր այցելել երկրի Նախագահն ու քանի որ ես մեկ օր շուտ էի վերադարձել, չդիմանալով անհարմար պայմաններին, տեղի անցուդարձը ինձ հաղորդել էին հեռախոսով, ես էլ անմիջապես գրել էի ։ Դրան հաջորդել էր բլոգային մի գրառում` Վայաչյա’ն, այսպես կգրես: Լսում եմ։ Ոչ մի կերպ այդ հիմար գրառմանը մինչ օրս չէի անդրադարձել, սպասում էի, որ գիտնականները կհերքեն, բայց…
Հիմա, էս լույսի տակ, կարելի է ասել, որ ես «աբիժնիկություն» եմ անում, ու ասում եմ` պարոնայք գիտնականներ ո՞նց էին «պադաչկեքը», որ ասում էի «պադաչկեք» են լինելու, որ ասում էի` ոչ մի լուրջ բան չեն անելու, PR-ի համար մի երկու կոպեկ կգցեն ու վերջ։ Ոչ մի երկարաժամկետ պայմանավորվածություններ, ոչ մի ֆինանսավորման ավելացում էլ դուք չեք ստանա, քանի որ դուք գործում եք առանձնացած, քանի որ դուք միայն ձեր ոլորտի հարցն եք բարձրաձայնում ու բացի գիտության ֆինանսավորման հիմնախնդիրներից ձեզ ոչինչ չի հետաքրքրում…
Ասում էի, որ հնարավոր չի առանձին մեկ կամ երկու նախաձեռնությունների սահմաններում հասնել երկարատեւ հաջողությունների, ասում էիք` չէ, մենք գիտենք ինչ ենք անում, ամենքս մեր բնագավառում ենք հեղափոխություն անում։ Ո՞ւր է ձեր հեղափոխությունը, է՞ս էր, երկու կոպեկ։ Բա ամոթ չի՞։
Որ ասում էի, որ ցանկացած նախաձեռնություն, երբ դեմ է առնում պատի, մտնում է քաղաքականություն, ասում էիք` մենք քաղաքականություն չենք ուզում խառնել, մեր պահանջը քաղաքացիական է։
Չգիտեմ էլ ինչ ասեմ, իմ սիրելի գիտնականներ։
Միացեք ամենուր բողոքող ժողովրդին։ Մեր գործն արդար է, մենք կհաղթենք` եթե լինենք միասնական։ Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ունենան միասնական ցանց, միայն էդ դեպքում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Սիրելի գիտնականներ, օգտագործե՛ք ձեր գիտելիքները։ Օգնե՛ք մեզ լինել Հայաստան`կայուն պետականությամբ պետություն, ազգային ինքնությամբ ու արժանապատվությամբ օժտված գիտակից հասարակությամբ, օգնե՛ք ելքեր գտնել, դուք խելք ունեք, խելքի ծով եք, եկեք փրկենք մեր հայրենիքը ամայացումից, մենակ հո դուք չե՞ք թողնում-գնում, բոլորն են գնում…
Մի թքեք Աստծու տվածի վրա, էն խելքը, որ թեժ պահին միայն իր նեղ անձնական ոլորտի հարցերը լուծելով է զբաղված, չի կարող արդյունք տալ։ Ձեր խելքը բոլորինն է, մի ճնշեք այն օլիգարխների ընդունարաններում խելոք-խելոք նստելով ու էդ խելքի վրա թքելով, որովհետեւ ով խելք ունի` կհասկանա ինչն ինչոց է, ու որ ձուկը գլխից վաղուց հոտած է, ինչքան ուզում ես համեմունքներ գցի` չի ուտվի։
Բարին ընդ ձեզ։
Ես չեմ գրի արտագաղթի պատճառների մասին, չեմ բերի թվեր, չեմ ներկայացնի մասնագետի կարծիք` համացանցում սրտներիդ ուզածին չափ դուք կգտնեք այդ ամենը։ Ես ընդամենը կպատմեմ մի երիտասարդ կնոջ ու նրա ընտանիքի արտագաղթի պատմությունն կասեմ նրանց «թվերն» ու արտագաղթի դրդող նրանց անձնական պատճառները…
Լիլիկը փոքր երեխա էր, երբ ես հեռացա Կապանից։ Լիլիկին տեսնում էի ամառները` երբ հյուր էր գալիս տատին, իսկ ինքը, փոքր հասակից զրկվել էր հորից ու ապրում էր մոր հետ`Ագարակում։ Էն ժամանակ լավ էին ապրում` մայրն աշխատում էր կոմբինատում, որ սաղ քաղաքն էր կերակրում. խոշոր արդյունաբերական կենտրոն էր սովետմիության համակարգի Զանգեզուրը` էլ քեզ պղիձ, էլ մոլիբդեն, էլ ուրան ռադիոկատիվ, էլ ոսկի ու արծաթ…. Էդ ամենը մեր ընդերքում էր, հանում էին, մշակում ու ուղարկում անծայրածիր հայրենիքի գործարանները։ Ու մենք հպարտ էինք, որ մեր զանգեզուրյան ուրանն է երկիրը, չէ, աշխարհը խաղաղ պահող ատոմային ռումբի մեջ… Ապրում էին լիլիկենք բոլորի պես։ Լիլիկը առողջ ու սիրուն երեխա էր` սուր մտքով, պրպտող հայացքով։ Հետո ես մեծացա, հեռացա Կապանից, ու Լիլիկի մասին միայն գիտեի, որ դպրոցն ավարտելուն պես ամուսնացել է, երկու երեխա ունի, շատ դժվար է ապրում` դոմիկում, մայրն էլ չի աշխատում կոմբինատում…
«Գիտե՞ս ջանս ինչ ա դառել հող մշակելուց, հիշո՞ւմ ես ո՜նցն էի առաջ` «նեժնի-մեժնի», «նեժնի» չի մնացել, լրիվ ջիլ ա։ Ձեռքերս հիշո՞ւմ ես, որ մեծերով տանում էիք ինձ սիրելու, ո՜նց էիք ասում փափլիկ-թաթիկ` էլ տենց չեն, տղամարդու կոշտուկոպիտ ձեռքեր են դառել Լուս ջան…», — պատմեց ինձ Լիլիկը սոցցանցում, որտեղ նա ինձ գտել էր չգիտեմ ո՞նց, ու ես հարցուփորձ էի անում` ո՞նց ա, ի՞նչ ա։
«Մաման չի աշխատում, մենք իրա հետ չենք ապրում, մի սենյակ ա, տեղ չկա, մենք էլ դուրս եկանք մամայի տնից թուրքի գյուղում դոմիկում ենք ապրում, լավ ա հող կա գոնե, բայց դե ջուր չկա ջրենք կարգին բերք տա, ջուրը թանկ ա, գյուղատնտեսությամբ չես կարա հիմա տուն պահես` հենց էդ ջրի գինն ա, որը փողով ա, ամուսինս բենզին ա լցնում գրոշներով, չենք կարում ապրենք Լուս ջան։ Դոմիկն էլ, եսիմ դոմիկ ա, էլի, յոլա ա տանում, բայց դե ինչ անում ենք` չի տաքանում»,- ասում էր Լիլիկը, — «Երեխեքիս չեմ կարում նորմալ սնունդ ապահովեմ` թերսնումից հա հիվանդ են, բժիշկներն էլ` հո ձրի չեն, ամեն ինչ փող ա, փող ա ու փող ա, բայց էդ փողը որտեղի՞ց վերցնես, ո՞նց աշխատես, երբ նորմալ գործ չկա` որ կարենա երեխա գոնե կերակրի»։
Ես ինչ-որ ճանապարհներ էի փտրում Լիլիկին ու իր ընտանիքին օգնելու, բայց դե` քաչալը ճար ունենա` իրեն կանի։ Իմ ձեռը ճար չկար,բան չկար, որ օգնեմ….
Որոշ ժամանակ «օդնո» չէի մտնում, մի անգամ էլ մտա, ու Լիլիկն ինձ գրեց.
«Լուս, քոչում ենք Ռուսաստան, ընդե տուն են տալիս, գործ են տալիս, մի վեց ամիս հետո էլ` քաղաքացիություն։ Երեխեքս գոնե ընդեղ բանակ կգնան` էլի որ, ստեղից ապահով ա։ Երեխեքին ձրի են բուժում, ստեղի նման ձեւական չի` պարտավոր են, անում են, տենց եմ լսել, ով գնացել ա` գոհ ա»։
Ես Լիլիկին ասեցի, որ` «Նիսյա պանիրը թալակում ա լինում», որ զգույշ լինի` չխաբվեն, փորձեցի բացատրել, որ դա պետական քաղաքականություն է` ուղղված Հայաստանի հայաթափությանը, որ առաջներում էդ տեղերը աքսորավայրեր են եղել, որ որ հիմա քոչելով ինքնակամ իրենք իրենց աքսորում են Սիբիր…. Ի՜նչ փաստարկ ասես չբերեցի ես Լիլիկին, որ չգնան…
Բայց… Ի՞նչ իրավունքով էի ես համոզում նրան չգնալ, եթե նրա երեխաները թերսնումից հիվանդ էին, ինքն էլ վեր էր ածվել սպիտակ-սիրուն աղջկանից ջլոտ ու սեւ ուրվականի։ Ես ո՞վ եմ, որ նրան հետ պահեմ իր ու իր ընտանիքը փրկելու բնական մայրական բնազդային մղումից, ի՞նչ կարող եմ նրան առաջարկել, որ չգնա…
Հայրենասիրությո՞ւն։
Երբ մարդը մտածում է միայն գոյատեւելու մասին, նա դեգրադացվում է` նրա համար մեկ է ազգությունը, մեկ է հայրենիքը, մեկ է` ինչ հողի վրա է ապրում, միայն թե երեխան սոված չմնա։ Լիլիկի բոլոր բանական ազդակները թմրեցված էին, Լիլիկը կարողանում էր մտածել միայն գոյատեւելու մասին։ Նա չէր էլ հասկանում երեւի, թե ես ի՞նչ եմ ասում իրեն, ի՞նչ վտանգի մասին եմ ասում, խոսելով հստակ պետական քաղաքականության մասին, նա ատում էր այդ բառը…
Երեք ամիս առաջ Լիլիկը մենկեց Ալթայի մարզ։ Հիմա նա հազվադեպ է մտնում ինտերնետ` իրենք չունեն, ակումբ է գնում։ Կյանքից գոհ է.
«Ոչ մի վտանգավոր բան էլ չկար Լուս։ Ստեղ մեզ տուն են տվել, ամուսինս էլ ա աշխատում, ես էլ։ Երեխեքն էլ դպրոց-մանկապարտեզ` ամեն ինչ տեղը տեղին։ Մամային եմ պատրաստվում բերեմ` ստե իրան թոշակ ա հասնում ռուսականով։ Շատ, շատ գոհ ենք։ Ինչ սովետը փլվեց, ես ինձ սենց ապահով չէի զգացել, հալալ ա ռուսներին, հալալ ա Պուտինին»։
«Բա էլ հետ չե՞ք գա Լիլ»։
«Հետ ենք գալիս ի՞նչ անենք, հո հիմար չենք։ Դու էլ վեր կաց արի, ստեղ լիքը թերթեր կան` մի տեղ կգրես, տուն էլ կտան, իրոք լավ ա Լուս ջան, լավ ա…»։
Լիլիկենք փրկված են։ Դե հիմա, Պուտինը հաստատ էս տեմպերով ներգաղթը խրախուսելով կհասցնի նրան, որ իր թեկնածության համար տված ձայների քանակը կեղծել էլ պետք չի լինի` բոլոր միգրանտների ձայները «հալալ» իրենն են։
Մյուս կողմից էլ նույն ձեռքով կլուծի Տուվայի, Բուրյաթիայի ինքնավարության հարցը` նրանց իրավունքները կհասցվեն մինիմումի` ռեֆերենդումի միջոցով, ուր իհարկե` բնակչության զգալի մասը ներգաղթած «հալալ ա Պուտինին» ասողները կլինեն արդեն, Հայաստանից էլ միեւնուն ժամանակ էդ նույն ձեռով կհեռացվի դժգոհ էլեկտորատը` էլի կեղծելու կարիք չի լինի, ու տենց….
Մի խոսքով, երկնքից երեք խնձոր ընկավ`
Մեկն ասողին
Մեկը` լսողին
Մեկն էլ` լսածը հասկացողին
Հա՛լալ ա Պուտինին
Անգլոսաքսոնական աշխարհը հոկտեմբերի վերջին տոնում է այսպես կոչված «Հելլոուինը», կամ «բոլոր սրբերի օրը»: Տոնում է սատանայական, վհուկային կամ այլ դժոխային հանդերձներով, զի հավատալիք կա, որ այդ օրը անդրաշխարն ու այսաշխարհը խառնվում են իրար և, ի դեպ, տոնի անունը ծագում է Hell բառից, որը նշանակում է դժոխք: Ու թեև մեր երկրում Հելլոուին տոնում են հիմնականում ամերիկյան բարքեր ընդօրինակած որոշ երիտասարդներ, և տոնը որպես այդպիսին մեր հանրությունը չի ընդունում, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցան իրադարձություններ, որոնցում հաստատ «սատանայի մատը» խառն է…
Շատերն իրենց հարց են տալիս` էս քաղաքապետը ինչո՞ւ հրաժարական տվեց: Հրաժարականից առաջ էլ քաղաքապետարանի դիմաց դրած մեծ երկնագույն փղի նկարը հայտնվեց Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում… տեսնես այդ ո՞ւմ էր նուրբ ակնարկով «գալուբոյ» անվանում: Ու թեև հետո շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, որ երկնագույն փիղը խորհրդանշում է երկնագույն վառելիքը` այսինք գազը, որի հետ «Գազի Կարենը» առնչվել է ամբողջ կյանքում ու հիմա էլ է շարունակելու առնչվել, զի 300 հազար դրամ քաղաքապետական աշխատավարձը փոխարինելու է 150 հազարանոց աշխատավարձով, բայց դոլարով` «Գազպրոմի» վերնախավում, այնուամենայնիվ, մի բան էն չի: Մանավանդ, որ ինքը` արդեն նախկին քաղաքապետը, նշեց, որ դժվարությամբ է ընդունել հրաժարականի որոշումը, և դա ոչ միանշանակ ընկալվեց և իր ընտանիքի կողմից…
Բավականին ակտիվ խոսակցություններ կային, որ նա ինչ-ինչ շփումներ էր սկսել Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ, և այդ պատճառով էլ գերադասելի համարվեց գոնե առայժմ նրան փոխարինել ուղնուծուծով հանրապետական Տարոն Մարգարյանով, որպեսզի մայրաքաղաքում ընտրությունների ժամանակ տհաճ անակնկալներ չլինեն: Ճիշտ է, Կարապետյանը միշտ էլ մտերիմ է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն երևի սովորական մտերմությունից առավել ինչ-ինչ բաներ եղել էին: Իսկ դրանց ծագումնաբանությունը մեկն է`ՀՀԿ — ԲՀԿ հարաբերությունների վերջնական հստակության բացակայությունը, գումարած Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի հանգամանքը:
Հարկ է նշել, որ ըստ հանրապետականների, Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա գերազանցել է բոլոր սպասելիքները: Մինչ այդ Սանկտ-Պետերբուգում վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ այնուհետ Մոսկվայում` Սերժ Սարգսյանը հաստատել են, որ Հայաստանը մտադիր է մտնել Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միություն: Ու հենց Եվրասիական միության հանգամանքն է քաղաքական հետնաբեմում ինդիկատոր համարվել` արդյո՞ք Ռուսաստանի փաստացի տիրակալ և ապագա նախագահ Պուտինը անվերապահ աջակցելու է ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին, թե՞ առավել «ռուսամետ» կհամարվի ԲՀԿ-ի թիմը և նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանը…
Կարծես թե ամեն ինչ նաև այդ տրամաբանության շրջանակում ակնհայտ էր մոսկովյան այցից հետո. իհարկե, ՀՀ նախագահը, և իհարկե ՀՀԿ-ն…
Այսինքն` ամեն ինչ գնում էր նրան, որ ԲՀԿ-ն ինքնուրույն խաղի մեջ չի մտնում, ու ամեն ինչ մնում է կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Բայց հանկարծ վարչապետը հայտարարում է երկու բան` որ ով ՀՀԿ-ի հետ չլինի, կարժանանա «կոտրած տաշտակի», ու որ Հայաստանը թերևս մտադիր չէ ընդգրկվել Մաքսային միությունում, քանզի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի: Մինչդեռ հենց Մաքսային միությունն է Եվրասիական միության առանցքային բաղադրիչը… Ստացվում է, որ մի կողմից «կոտրած տաշտակի» մասին խոսքը կոալիցիոն գործընկերներին հղած ուղերձ էր` անհապաղ «ներկայանալ կզարան», մյուս կողմից` ռուսներին հղած ակնարկ, թե` միգուցե Եվրասիական միություն մտնելու հարցով փոշմանենք:
Պարզ է, որ ԲՀԿ-ն պիտի զայրանար: Այսպես, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է. «Հարգարժան վարչապետի ասածին կարելի է արձագանքել աստվածաշնչյան խոսքերով` «զի քո է արքայություն եւ զորություն, եւ փառք հավիտյանս հավիտենից. ամեն»:
Նաիրա Զոհրաբյանն էլ ԱԺ ճեպազրույցին հայտարարեց, որ մտադիր էր պատասխանել վարչապետին, սակայն բավարարվում է վարչապետի խոսնակ Արամ Անանյանի հայտարարության հրապարակումով: Իսկ վարչապետի խոսնակի ասածի իմաստն այն էր, որ Տիգրան Սարգսյանը նկատի չուներ ԲՀԿ-ին և անգամ ԱԽՔ-ի կուսակցությանը:
Հարց է ծագում, թե ո՞ւմ էր հղած «կոտրած տաշտակը», ովքե՞ր պիտի աղերսեին` զտաշտակ մեր հանապազոր տուր մեզ արդյոք… Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, դաշնակնե՞րը, Րաֆֆի՞ն: Բայց նրանք առանց այդ էլ կարծես գլխանց «կոտրած տաշտակի» ասպետ են:
Ու ամենահետաքրքիրը` «իմաստնագույն» Գալուստ Գրիգորիչի հայտարարությունը. «Դա կուսակցության հայտարարություն չէ, դա կարծիք է, որը բխում է կուսակցության գաղափարախոսությունից, կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները»,-ասել է նա ու ընդգծել, որ համաձայն չի, որ վարչապետը նկատի է ունեցել այն, ինչը խոսակցությունների տեղիք է տվել: Եթե դրան գումարենք նաև այն, որ ԲՀԿ առաջնորդը և ԱԺ նախագանը ՀՀ նախագահի հետ քննարկել են «բացառապես տնտեսական հարցեր», ապա տրամաբանորեն ստացվում է, որ իրականում կանխվել է ներկոալիցիոն պայթյունը, որի համար թեև ռեալ հիմքեր չկային, բայց դրան «մազ էր մնում»: Ի դեպ, Գալուստ Սահակյանի պնդումը, որ « կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները», հաստատ վերաբերում է նաև Մաքսային միության վերաբերյալ վարչապետական տեսակետին…
Դե ինչ, դա կամ լավ եփած ինտրիգ էր, կամ էլ «տրամադրությունները շոշափելու» ինչ-ինչ գործողություն: Այսինքն` Հելլոուինին լրիվ սազական «սատանայական բան»: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ փաստորեն դրա «անիվի» տակ ընկավ, ու «մուֆթա տեղը քոթակ կերանք խնամիս ու ես»:
Հա, քիչ էր մնում մոռանայի ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը: Բոլոր հռետորները ժողովրդին ասում էին, որ սկսում են «ազատամարտ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ», Նիկոլն իր ձայնը գրեթե խզեց «Սերժիկ, հեռացի՛ր» վանկարկումներով, բայց վերջում եկավ Լևոնը ու հայտարարեց, որ եթե Սերժը հրաժարական չտա, պիտի պատրաստվեն ԱԺ հերթական ընտրություններին, որպեսզի ԱԺ մեծամասնություն վերցնեն և Սերժ Սարգսյանին իմպիչմենթ անեն: Երևի Հելլոուինն է մեղավոր:
ՇաբաթվաՎարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Արեւիկը իմ մանկության ընկերուհին էր գյուղում անցկացվող ամառային արձակուրդերին: Սեւուկ, գանգուր մազերով աղջիկ էր: Աչքերը փոքր, միջին չափսի փոքր սապատով քթի մոտ տեղադրված թավ հոնքերով, ներքեւի շրթունքը վերեւինից քիչ հաստ, որ նրան ինչ-որ անբացատրելի հմայք էր տալիս, համենայն դեպս` իմ աչքին: Փոքրիկ բոյն էլ նվազ մարմնի հետ նրա մինչեւ տասնվեց-տասնյոթ տարեկանը մանկահասակի տպավորություն էր թողնում, անպաշտպան տեսք տալիս, որ նայելիս ուզում էիր պաշտպանես, գրկես վտիտ ուսերն ու թաքցնես սաղ աշխարհից: Մենք օրերով խաղում էինք, Արեւիկին էլ ամիսը մի անգամ ուղարկում էին տավարի հերթի, մի անգամ էլ` ոչխարի: Մենք պանիր, հաց, պոմիդոր ու վարունգ էինք վերցնում, թարմ կանաչիների հետ, մի կուժ էլ ջուր գյուղի «ներքի» աղբյուրից ու գնում «օչերեդի»: Լավ օրեր էին, անասուններն արածում էին, մենք էլ ճոնջի էինք գցում ծառիցն ու սաղ օրը վայելում ճոնջու վերուվարը, վերանում աշխարհից: Հողը փորփրում էինք, տարբեր տեսակի արմատներ քանդում ու ուտում դրանցից պիտանիները: Երբեմն, եթե տնից հեռու փախած հավ էինք տեսնում, բռնում էինք, փետրում, փետուրը վռազ թաղում փորոտիքի հետ, կրակ էինք վառում, խորովում ու ուտում գողացած ու դրա համար չափազանց համով դառած հավը: Չէ, մենք կարայինք տնից միս բերենք ու խորովենք, բայց գողացածն ուրիշ էր, ու էդ միասին գործած «վատ» արարքը մեզ սարքում էր համախոհներ, լռության հանցակիցներ, ու մենք ավելի էինք մոտիկանում, դառնում էինք մի հոգի: Արեւիկի ընտանիքում մի պատմություն կար, որ սաղ գիտեին գյուղում:
Էս Արեւիկի պապը` Արշակ ամին, քսան տարեկան էր դառել արդեն, դե մերն էլ սկսել էր հարսնացու ման գալ, որ պսակի: Հարեւանի տղեն` իմ ապուպապս, մի լավ աղջիկ էր բերել կողքի գյուղից, Արշակ ամու մերն էլ հարցուփորձ էր արել թազա հարսին ու իմացել, որ նրան մորաքրոջ աղջիկ ունի մարդու տալու:
Արշակ ամին պապիս հետ վեր ա կենում մի օր ու գնում հարեւան գյուղ աղջկատեսի: Մի սիրուն աղջիկ հաց ա գցում, չայ ա տալիս, ու Արշակ ամուն ասում են, որ դա ա էդ աղջիկը: Նա էլ հավանում ա: Մի ամիս անց գալիս են զուռնա-դհոլով, հարսանիք ու նշան մի տեղ անում, հարսին վերցնում, բերում են մեր գյուղը: Էն վախտերն էլ հարսի երեսին թավ քող էին գցում պսակելիս ու մինչեւ քնելը չէին բացում: Տենց քողով հարսին բերում են, մեր գյուղում հարսանիքը շարունակում տղու տանը: Հարսանիքից հետո տան սաղ ժողովուրդը դուրս են գալիս սրահում քնում, թազա հարս ու փեսուն` օթախում քնացնում: Դե էն վախտերն էլ էլեկտրականություն չկար, լամպ էին վառում, առաջին գիշերն էլ ի՞նչ լամպ, եթե վառած էլ էր լինում հանգցնում էին, որ աղջիկը չամաչի առանց էդ էլ կուսության կորստի հետ կապված առաջին գիշերվա ապրումներից: Ըտենց քնում են հարս ու փեսա, Արշակ ամին հարսի երեսը բնականաբար մութ սենյակում չի տեսնում:
Առավոտը Արշակ ամին արթնանում ա, տեսնում կողքի պառկածը հեչ նման չի իրա տեսած ու հավանած աղջկան: Նա սիրուն, սպիտակ, անմազ երես ուներ, սա բեղավոր ա ու սեւ: Արշակ ամին չի իմանում, թե ինչ անի: Գնում ա, պապիս ասում ա` արի մի հատ նայի, տես էս աղջիկն է՞ն ա, որին մենք տեսել ենք, ես էլ հավանել եմ: Պապս գալիս ա, Արշակ ամու թազա բեղավոր կնիկն էլ հաց ա գցում, չայ տալիս: Պապս ասում ա` չէ, Արշակ, սա բեղավոր ա, նա բեղեր չուներ: Ու Արշակ ամին հասկանում ա, որ իրան խաբել են: Պապս էլ ասում ա` դե հիմա ի՞նչ պիտի անես, երեւի սա քո բախտն ա, հո չե՞ս տանելու սրան աղջիկ բերած, կնիկ սարքած տաս ծնողներին, թե սա իմ հավանածը չի: Քոնը սա ա: Արշակ ամին էլ մտածում ա, որ եթե տենց ասի, կարա հետ տա, բայց էս խեղճ աղջկա կյանքը վարի կտա, սրան ոչ ոք էլ չի ուզի կնիկ դառած: Ու տենց համակերպվում ա իրա ճակատագրի հետ ու մնում Անուշ տատի հետ: Անուշ տատն էլ բեղերը հենց նենց չի ունենում, ինչ որ հորմոնալ խանգարումներ էլ ա ունենում հետը, մի խոսքով` երեխա չի կարում ունենա: Վերցնում են Արշակ ամու ախպոր չորս երեխեքից մեկին ու պահում իրանց երեխու նման: Դա էլ հենց Արեւիկի հերն ա լինում: Այ տենց: Մինչեւ հիմա մեր գյուղում ասում են. «Խաբել են` ոնց որ Արշակ ամուն», եթե ուզում են ասեն, որ մեկին ուժեղ հարիֆացրել ու խաբել են: Բա¯:
Անուշ տատը բարի կնիկ էր, թթու լավաշ էր միշտ տալիս մեզ, մխաշար, կաթի սերն էր հավաքում ու տալիս, որ մենք ուտենք, «ջան գցենք»: Դե ինձ ջան գցել պետք չէր էդքան էլ, բայց վտիտ ու նվազ Արեւիկին պետք էր: Նա էլ գցեց: Տասնյոթում թափ առավ, հասավ միջին բոյի` կնոջ համար, կրծքեր սկսեցին երեւալ նույնիսկ, մի խոսքով, Արեւիկս սիրունացավ: Դե իհարկե, չդառավ գեղեցկուհի, բայց իրա մուշտարին ուներ:
Քաղաքում էին ապրում իրանք, հերը հանքում առաջավոր էր, սոցիալիստական մրցման հաղթող, լավ փող էր աշխատում տաժանակիր աշխատանքով, բայց ընտանիքը լավ ապահովում էր, լավ էին ապրում, ուրիշներից հետ չէին մնում: Աբոյներով ռեմոնտ արած բնակարան ունեին, չեխական ստենկա ու խոլ, խոհանոցի մեբելն էլ մերձբալթյան էր: Չորս սենյակ ունեին:
Արեւիկը աշխատում էր ուսումնարանին կից գործարանում, դեռ պրակտիկա էր: Ընդեղ մի տղու հետ ծանոթացավ, հավանեցին իրար, ու շուտով Արեւիկին եկան ուզելու: Արեւիկը շա¯տ, շա¯տ պարկեշտ, հայկական ավանդական դաստիարակություն ստացած աղջիկ էր: Չնայած ես էլ գյուղ չէի գնում ամառները, այլ Սեւան, բայց քաղաք գնալիս միշտ զանգում էի, հետաքրքրվում` ո՞նց ա, ի՞նչ ա Արեւիկս: Մանկական ընկերուհին ուրիշ բան ա: Կյանքը տանում ա ձեզ իրարից տարբեր ճանապարհներով, դառնում եք ամենքդ մի ձեւի մարդ, ամենքդ ձեր ներքնաշխարհի, կրթվածության ու հակումների համեմատ ընկերական շրջապատ, ժամանց ու կյանք եք ընտրում, հետաքրքրություններն էլ ժամանակի հետ ավելի են ուժեղ տարբերվում: Բայց միասին անցկացրած մանկության հավ գողանալու նման հիշողությունները միավորում են, ու միշտ ուզում ես իմանաս, թե ո՞նց ա մանկությանդ ընկերուհին:
Երբ ես իմացա, որ Արեւիկը նշանվել ա, ուրախացա, զանգեցի շնորհավորեցի, որովհետեւ եթե ինձ համար հաջող ամուսնությունն ու հաջող կյանքը հոմանիշներ չէին դեռ, Արեւիկի համար դա նպատակ էր: Ու ես ուրախ էի, որ Արեւիկս հասնում ա իրա նպատակին` ամուսնանալու ա, ընտանիք կազմի, երեխեք ունենա: Արեւիկին, ինչպես հայ կանանց ութսուն եւ ավելի տոկոսին, կյանքում ուրիշ բան պետք չէր:
……………………………….
Եսօր Արեւիկիս հարսանիքն ա: Չնայած ես հարսանիքներ չեմ սիրում, բայց Արեւիկիս հարսանիքին պիտի գնամ, գիտակցությունս ասում ա` գնա, ենթագիտակցությունս էլ բողոքում ա: Բայց ես ենթագիտակցությունս պիտի անջատեմ էսօր, որովհետեւ Արեւիկիս պետք եմ, հարսնաքուր եմ: Հատուկ նույնիսկ սիրուն շոր եմ առել ամերիկայից եկած պասիլկի միջից, մեր թաղի սպեկուլյանտ Սեւո տոտայից, հարյուր ռուբլի եմ տվել, սիրուն շոր ա, սաղին դուր ա գալիս, բացի ինձնից, մի տեսակ փայլուն ա, մեջը լյուրեքս գցած, եսիմ, ասում են` մոդնի ա: Մազերս երկարել են, իմ ուզած երկարությունն ա հիմա. ուսերիս վրա նստած: Շորը հագել եմ հիմա, կանգնել եմ հայելու առաջ, դուրըս եմ գալիս, բայց մի տեսակ ես չեմ, ես ե°ս եմ, երբ մալյարի շալվարով եմ լինում կամ էլ «վրանգլեր» ջինսովս: Չէ, առած չի, ինձ համար վրանգլեր առնող չէր լինի, ուղղակի հերս աշակերտ ա պարապել ինստիտուտի համար, դրանք էլ նորեկ հայեր են, պասիլկա բան են ստանում, դե վարձի մի մասի տեղն են տվել: Իմ վրանգլերից ոչ ոք չունի: Ունեն լեվայս, տեխասներ ունեն: Իսկ վրանգլեր մենակ ես ունեմ: Ահավոր թանկ ա, երկու հարյուր հիսուն ռուբլի, երկու ամսվա աշխատավարձ: Բայց էսօր չեմ հագնի դա, էսօր սենց շորի օր ա: Որովհետեւ Արեւիկիս հարսանիքն ա: Հարսնաքուր եմ, ուրեմն պիտի Սրեւիկի ուզածով հագնեմ, իսկ Արեւիկս սենց ա ուզում: Նույնիսկ շրթներկ կքսեմ, հատուկ օր ա սա: Արեւիկս ամուսնանում ա: Հերը փող չի խնայել, ամեն ինչ տեղը տեղին արել ա: Զուռնա-դհոլ, աղջկա տանը` երաժշտություն, հարսանքի սեղան, հետո էլ տղու տանը: Գնամ:
Արեւիկենց տանը եռուզեռ ա: Գյուղի հայաթում են հավաքվել հյուրերը, խումբ-խումբ դառած գյալաջի են անում, սպասում են, որ խնամիքը գան:
Հենա, գյուղի վերեւում երեւացին մեքենաները: Արեւիկի մերը ափալ-թափալ շորերը փոխեց, խեղճի վրա հալ չկա, երեւի սաղ նախորդ օրը տանջվել ա: Ես գնում եմ Արեւիկի մոտ: Արեւիկս նստել ա ներսի օթախում ու դողում ա:
— Արեւիկ, խի՞ ես դողում տենց, ուրախ չե՞ս, հարսանիքդ ա, էդ չէի՞ր ուզում, քեզ ինչքան գիտեմ, նպատակդ եղել ա ամուսնանալը: Սիրո՞ւմ ես Ռուդիկին, թե՞ չես սիրում, ասա, ես քեզ կառնեմ ու կփախչենք, վեջդ մի դնի, ասա°, փոշմանե՞լ ես:
— Չէ, չեմ փոշմանել, ուղղակի վախում եմ մի տեսակ, ոնց որ սիրտս անհանգիստ լինի էլի: Դե առաջի գիշեր ա, բան ա, ասում են` ցավում ա, համ էլ ամոթ բան ա մի տեսակ:
— Է, Արեւիկ, խի՞ գիտեիր` ամուսնանալը խաղ ու պար ա՞, շախմատ ես խաղալու մարդուդ հետ: Համ էլ ի՞նչի ես վախենում, ասում են` վատ բան չի էդ սեքսը: Սաղ ուզում են, դու վախում ես: Ցանցառ մարդ ես, Արեւիկ:
— Դե հա, հասկանում եմ ամեն ինչ, ուղղակի վախում եմ էլի: Ամեն ինչ նորմալ ա, բանի տեղ մի դնի, եկան խնամիքը, դուրս արի գնա պարի: Սինի, բան են տալու, թո քեզ էլ մի նվեր տան:
— Յա, Արեւիկ, ես չեմ կարա պարեմ, ես պարող չեմ: Ինձ նվեր պետք չի:
— Իմ խաթեր պարի էլի էսօր:
— Դե լավ, տենամ կարա՞մ:
— Կարաս, գնա:
Դուրս եկա, խնամիքը իջնում էին կակռազ մեքենաներից: Ի՞նչ անեմ, ո՞նց պարեմ ես: Բայց խոսք եմ տվել Արեւիկիս:
Զուռնա-դհոլը նվագեցին: Պահ-պահ են ասում սաղ, պար են գալիս հայաթի մեջտեղը: Ես էլ մտա: Չեմ իմանում ձեռքերս ո՞նց շարժեմ, նայում եմ, դեմս Արեւիկի հորաքրոջ աղջիկն ա պարում, ու կրկնում եմ իրա շարժումները: «Մարդու աննորմալ ռիթմիկ շարժումը կոչվում է պար»: Լսել եմ ինչ-որ տեղ: Հա, հասկացանք` բալետ են պարում, մեջը իմաստ կա, բա սենց քամակը դես-դեն գցելու, ձեռքերը վերեւդ պտտելու մեջ ի՞նչ իմաստ կա: Չէ, չեմ հասկանում ես: Դե պարեմ էլի, Սրեւիկիս խաթեր: Սինի են տվել, պար պիտի ածեմ: Ինչ էլ ծանր սինի ա, կոնյակ ա մեջը, կոնֆետներ ու ինչ որ տուփ ա, էդ էլ երեւի նվերս ա: Տենաս ի՞նչ ա: Հաստատ պենյուար բան կլնի, կամ էլ` կամբինացիա ու կալգոտկի: Սաղ Հայաստանը կամբինացիա ա հագնում, ես չեմ կարողանում հասկանամ դրա իմաստը:
Դե լավ ա, մտնում ենք տուն: Մտանք Արեւիկիս սենյակը, տղամարդկանց դուրս են արել, հարսին հագցնում են: Արեւիկս շատ, շատ ամաչկոտ ա, երեխա վախտ նույնիսկ մոտս չիշիկ չէր անում, գնում էր հեռու, թաքնվում, հետո անում: Բա ՞ոնց ա հիմա Արեւիկս էս սաղ մի քսան հոգու առաջ հանվելու, տկլորանա: Խե¯ղճ Արեւիկ: էլի դողում ա, ավելի ա դողում:
Հանեց շորերը: Ոնց որ տասը տարեկան երեխուն կրծքեր կպցրած լինեն ու մի քիչ էլ տուտուզ, էնքան վտիտ ա Արեւիկս: Չէ, Անուշ տատի, քո կաթի սերը Արեւիկին ջան չգցեց:
Հանում են հարսի շորերը, սկզբից տրուսիկ ու լիֆ են հագցնում, Արեւիկս մտնում ա մահճակալի հետեւը ու ընդեղ փոխում ա դրանք, երեւի կարելի ա տենց: Հետո կամբինացիա են հագցնում սպիտակ, հետո հարսի շորը: Սիրուն շոր ա, ժանյակավոր, Արեւիկս հագավ ու դառավ գեղեցկուհի: Ամեն շոր հագցնելուց ասում են.
— Շնորհավոր լինի, պարզերես հարս գնաս, լավ հարս դառնաս, յոթը երեխա բերես:
Կոնֆետների բոնբոներկան բացել ա Արեւիկի տալն ու բաժանում ա սաղին: Սաղ ուտում են ու ասում` շնորհավոր: Ես էլ եմ ուտում ու ասում: Վերջ, Արեւիկի գլխին հարսի քող են գցել, Անուշ տատի ստվար քողից չէ, Արեւիկիս երեսը երեւում ա Գաուսի հնարած կինոյի էֆեկտի տպավորության նման, էն որ համր կինոյում ցանցի միջով էին նկարում դերասաններին, որ դեմքի անհարթությունները չերեւան: Հիմա Արեւիկս ա իրա քողի տակին դառել սիրուն, անթերի: Դե հարս ա, երեւի հարսների համար էլ են դա հնարել, որ հարսները սաղ սիրուն լինեն: Արեւիկս ինձ համար ամենասիրունն ա, բայց դե օբյեկտիվ նայած` սովորական աղջիկ ա էլի:
Մոտեցա Արեւիկիս գրկեցի, պաչեցի, ասեցի` քեզ համբերություն էսօր, հետո էլ` երջանկություն: Կարծես թաղում լիներ:
Դուրս եկա: Կանգնել եմ մարդկանց ամբոխի մեջ ու սպասում եմ սաղի նման: Թոյբաշին իրա պարն ա պարում: Ինչքան գիտեմ, Արեւիկի հորքուրը պիտի ձգտի կանաչ ժապավենը կապի թոյբաշու կարմիրից վերեւ, ու թոյբաշին էլ պիտի չթողնի, որովհետեւ եթե թողնի` տան գլխավորը Արեւիկն ա լինելու: Երանի թե կարա կապի Սաթո տոտան: Արեւիկս իրա տանը մատրիարխատ կսարքի: Հիհի: Չէ, հիմարություն ա, ինչ էլ լինի, կանաչը կարմիրի տակն են կապելու, հո խայտառակ չեն լինելու: Տենց էլ եղավ, չնայած Սաթո տոտան նենց տիպն ա, որ կտանի Վանի պապու աղբյուրն ու ծարավ հետ կբերի, բայց ստեղ երեւի ինքը տենց որոշեց, որովհետեւ էս մի թիքա թոյբաշին քաք էր կերե` Սաթո տոտայի հետ մրցի: Կապեցին, ծափահարեցին: Հիմա զուռնա են նվագում մենակ: Վայ, նենց չեմ սիրում զուռնայի ձայնը: Զռռան ձեն ա, տհաճ: Երեւի թե զուռնայի ձայնի պատճառով էլ ա, որ հարսանիքներ չեմ սիրում: Համ էլ հարսը միշտ մեղքս ա գալիս: Փեսեն էլ, բայց էդքան չէ, ինչքան հարսը: Քիչ ա մի սաղ օր բոլորն իրանց են նայում, պիտի նենց անեն, որ հանկարծ քիթ չփորեն, ձվեր չքորեն, խայտառակ կըլնեն: Ո՞նց են էդքան վեր կենում-նստում ամեն կենացի հետ, հետո էլ համարյա ոչ ուտում են, ոչ խմում: Հարսանիքը սաղի համար տոն ա, բացի հարս ու փեսուց երեւի ու սեղանը մատակարարողներից, նվագողներից, ու թամադայից: Թամադան պապս ա: Պապս ամեն ինչի թամադա ա: Թաղումների, հարսանիքների, ծնունդների, քառասունքների… Տատս էլ մոտը նստում ա, որ հանկարծ չթողնի մի ավելորդ բան ասի, որովհետեւ պապս որ ցիկլի մեջ ա ընկնում, սկսում ա իրա մասին պատմել կամ անեկդոտներ, երգելով, բանաստեղծություններ ու ասացվածքներ մեջբերելով: Եթե չկանգնացնես, կարա անընդհատ խոսա: Շախով մարդ ա պապս: Վիդնի էլ ա: Ինքնուս երաժիշտ ա, ժողգործիքների խումբ ունի, հարգում են սաղ, սիրում են, համերգներին գալիս են: Չէ, թամադան մեղք չի, պապս կայֆ ա ստանում թամադայությունից: Ինքը արտիստ ա ու հանդիսատեսներ ունի: Տատս ա մեղքը:
…………………………………………..
Արեւիկին բերում են: Երեւացին, փեսեն մոտեցավ, Արեւիկը մտավ թեւը: Վա¯յ, էս ի՞նչ ա: էս ինչ օդ ա լցվել թոքերս էլի: Վայ, դավաճան ծիծաղ, ի՞նչ ես անում, Արեւիկիս հարսանիքն ա, թող մնամ էլի: Չեմ կարողանում հարսանիքներին ու թաղումներին մասնակցել, քանի որ պաթետիկան զռռում ա, իսկ ես հիստերիայի մեջ եմ ընկնում, երբ լիքը ժողավուրդ մի տեղ հավաքվում ա ինչ-որ վերամբարձ, կեղծ պաթետիկ մի գաղափարի ոգով համախմբված, ինչ-որ երեւույթով կամ իրադարձությամբ միավորված: Չեմ էլ իմանում, թե ինչ անեմ, եքա մարդ եմ, սկսում եմ անղեկավարելի ծիծաղել, չնայած ծիծաղելի ոչ մի բան ոչ հարսանիքի, ոչ էլ առավել եւս թաղման արարողությունների մեջ չկա: Ծիծաղում եմ, հեւալով, շունչս կտրվելով էնքան, մինչեւ թուլանում եմ ու հետո սկսում լացել: Վատագույն դեպքում վերջանում ա ուշաթափությամբ, լավագույն դեպքում` թողնում փախչում եմ: Իսկ ամենալավն էն ա, որ վաբշե չեմ գնում: Առաջին անգամ սենց բան պատահեց ինձ հետ, երբ տասնվեց տարեկան էի, ընկերուհիս սրտի արատ ուներ ու հիվանդանոցում պառկած էր, հետո ծննդին դուրս էր գրվել եկել տուն, ծնունդ արել, հաջորդ օրն էլ իմացանք, որ մահացել ա… Գնացի թաղում, իմ կյանքում առաջին գիտակցված մահն էր Ռուզանի մահը: Ռուզանի թաղումը դառավ իմ հետագա կյանքի ամենամեծ խայտառակությունը, ամոթն ու վախը: Ես հենց տեսա թաղման թափորը, լացող մարդկանց ու հանգիստ, անվրդով դեմքով կարծես քնած Ռուզանին, սկսեցի ծիծաղել: Մարդիկ շշմած ինձ էին նայում ես էլ չէի կարում, թե հանգստանամ, հետո ծիծաղս վերածվեց լացի, ու ես ուշաթափվեցի թաղման եկած մարդկանց ապշած հայացքների առաջ…
Դրանից հետո ոչ մի թաղում էլ չգնացի, գիտեի թե` դիակի տեսքից ա ինձ մոտ էդ աննորմալ պոռթկումը:
Չնայած ինքս ինձ ստիպեցի ու գնացի բժշկականի անատոմիկ կորպուս, նայեցի լիքը դիակների, նույնիսկ հերձման ներկա գտնվեցի: Մի խոսքով, դիակից չէր իմ հիստերիան:
Երբ Երեւանում սկսվեցին 1988-ի ազգային զարթոնքի, «Ղարաբաղ» կոմիտեի ցույցերը, ու ես ամբոխի մեջ մտած գնացի օպերայի առաջ, ուր ելույթներ էին ունենում ազգասեր հռետորները ու լոզունգներ գոռում-գոչում սովետի միապաղաղ կյանքից հոգնած ու ըմբոստության համի կայֆը առաջին անգամ ղարաբաղյան շարժման մեջ գտած ցուցարարները: Մի երկու ժամի չափ լավ էի, ու ոչ մի բան ցույց չէր տալիս, որ կարող ա չարաբաստիկ դավաճան ծիծաղը սկսվի սենց մի տեղ, ուր դիակ չկա: Մի շատ ակտիվ հռետոր էր քաղաքացիական անհնազանդություն ու «Ղարաբաղը մերն է» գոչում. որ նայում էիր նրան, թվում էր, թե էդ մարդը ամբողջ կյանքում քուն չի ունեցել Ղարաբաղի հայաբնակ ժողովրդի Ադրբեջանի լծի տակ յոթանասուն տարի գտնվելու դարդից, նենց կեղծ պաթետիկա էր թափվում վրից: Ես զգացի, որ կրծքավանդակս դավաճանաբար սկսեց լցվել ծիծաղի օդով, ու մի քանի րոպե դիմադրելուց հետո դուրս մղվեց ռունգերովս, բերանովս, թվում էր, թե ականջներս էլ են ծիծաղում, բայց ախր ես հո գիտեի, որ դա ոչ մի ծիծաղ էլ չի, դա ալերգիա ա: Ժողովուրդը ինձ էր նայում նենց, կարծես ես ազգասպան էի դառել իմ էդ ծիծաղով: Ընկերուհիներս ինձ ստվար ամբոխի միջով մի կերպ հանեցին ցուցարարների միջից, նստացրին Սարյանի արձանի մոտ ու ջուր տվեցին: Ես ջրով խեղդվեցի ու ծիծաղս մոռացա:
Հետո եղավ հարսանքահիստերիա, դե դա ամենափոքրագույնն էր նմանատիպ անախորժությունների շարքում, որովհետեւ հարսանքավորները որոշեցին, որ ես ուղղակի հարբած եմ մինչեւ հարսանիքը սկսելը, քանի որ ծիծաղս բռնել էր հարսին տղու տնից տանելու արարողության վրա, երբ թոյբաշին պար էր գալիս, սինիներ էին պար տալիս, ու էն մոմենտին, որ հարսը դուրս եկավ փեսու թեւը մտած` ես պայթեցի ու պուկ փախա տատիս տան երրորդ հարկը, փակեցի դուռ ու լուսամուտ ու հեռուստացույցը զռռացրի:
Չէ, չի թողնում: Բայց ախր սա հարսանիք ա, ա°յ ծիծաղ: Դե, էլ բռնել ա: Թողնեմ գնա՞մ: Արեւիկս կնեղանա: Ծիծաղում եմ, ու կանգ առնել չկա: Սաղ հարս ու փեսից ուշադրությունները դեպի ինձ են ուղղել: Երեւի մտածում են, թե խմած եմ: Չէ, գնամ: Փախա, խութով բաձրացա մեր տուն, ռադիոն զռռացրի, որ զուռնա-դհոլի ձենը չլսեմ, ու սկսեցի զռռալ, ինչպես միշտ վերջանում ա էդ տեսակի ծիծաղը: Լավ ա, ուշքից չգնացի:
Հարսանիքի վերջը տենց էլ չտեսա: Հըլը պիտի տղու տուն էլ գնայի, որպես հարսնաքուր: Կներես, Արեւիկ, գիժ եմ ես երեւի:
Արեւիկին տարան…
Հաջորդ օրը ամենավատ օրերից մեկն էր իմ կյանքում..
Արեւիկին զուռնա-դհոլով Ռուդիկը տարել ա, մի գիշեր հետը քնել, տեսել ա` աղջիկ չի, հետ ա բերել, հորը տվել ու ասել ա, որ Արեւիկը աղջիկ չի եղել, որ ինքը դուռակ չի, որ կնիկ սաղացնեն վրեն..
Արեւիկին տեսա, նստած էր իրանց հայաթում, փոքրիկ աթոռի վրա, ձեռները շեքի առաջ բռունցք արած կարծես պաշտպանելիս, մարկանցից փակելուս լիներ, գլուխը հենած գոմի դռանը ու չէր խոսում: Ես խոսցնում եմ, ինքը չի պատասխանում…
Գնացի քաղաք: Արեւիկս մնաց գյուղում, Անուշ տատի մոտ: Հետո գալիս էի, տեսնում էլի Արեւիկս նույն դիրքով նստած ա: Վախենում էի խոսցնեմ արդեն, ասում էին` գժվել ա:
Արեւիկի պարկեշտության ու միամտության մասին սաղ գյուղը գիտեր, ու նրա կուսաթաղանթի մի կաթիլ արյան բացակայությունը կարեւոր էր մենակ Ռուդիկի ու իրա ընտանիքի համար: Մեկ էլ` Արեւիկի, որովհետեւ Արեւիկը գժվել էր: Տարել էր հերը ստեղ-ընդեղ, բժիշկներին էր ցույց տվել, բուժումներ էին արել, ու Արեւիկս քիչ թե շատ ուշքի էր եկել: Հերը նույնիսկ չէր էլ մտածել որ աղջկան հարցուփորձ անի, թե ո՞ւր ա նրա կուսաթաղանթը, որովհետեւ դա Արեւիկն էր, որովհետեւ եթե ես աչքերի արանքով, առհամարհանքով ու զզվանքով էի նայում պարկեշտության էդ ազգային չափանիշին, ապա Արեւիկի համար դա կարեւոր էր, շատ կարեւոր, ու Արեւիկը չէր կարա կյանքում իրա համար էդքան մեծ նշանակություն ունեցող բանի հետ տենց խաղեր անի: Չէ, չէր կարա: Արեւիկի հետ Աստված էր խաղեր արել ու փորձություններ ուղարկել…
Հետո իմացա, որ չանցած էդ ապուշ դեպքից մի տարի` Արեւիկս կազդուրվել էր իրա, ինչպես պարզվեց, ժամանակավոր խելագարությունից, որն ընդամենը ուժեղ հոգեկան ապրումների, ցնցումների հետեւանքով տարած փսիխոզ ա եղել, ու սկսել էր աշխատել լամպերի գործարանում:
Չանցած մի քանի ամիս, իրա հետ աշխատող մի շատ լավ տղա հավանել էր Արեւիկիս, Արեւիկս էլ ուժ էր գտել իրա մեջ ու հավատ ունեցել էնքան, որ նորից հավատացել էր «հայ տղամարդ» անունը կրող հոտից Նվեր անունով մի տղայի խոսքերին, որ կտանի, իրա կինը կդարձնի, որ իրանք լավ կապրեն, երեխեք կունենան… Եկել էր Արեւիկին ուզելու ու առանց հավատալու կամ թքած ունենալով նույնիսկ, եթե էն մարդին գնալուց աղջիկ էլ չի եղել, առանց հարսանիք անելու ամուսնացել ա հետը:
Արեւիկն ու Նվերը, որն Աստծու կողմից ուղարկված մի իսկական նվեր էր Արեւիկիս համար, հաշտ ու խաղաղ ապրում են մինչեւ օրս մեր քաղաքում:
Ես Արեւիկին վաղուց չեմ տեսել, բայց ամեն ինչ, ինչ ինձ պետք ա իմանալ, որպեսզի մանկության ընկերուհուս համար հանգիստ լինեմ` գիտեմ: Արեւիկը ունի ամուսին, երեխաներ, մի խոսքով` հասել ա նրան, ինչին ձգտում էր, իրա նպատակին: Ես էլ ուրախ եմ: Շատ:
Ռուդիկը երկու կնիկ ա ուզել Արեւիկից հետո, երկուսից էլ բաժանվել ա, չնայած երկուսն էլ կուսաթաղանթ են ունեցել, ու հիմա ջհանդամված ա ռուսաստանները…
2011 թվականի հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամների ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ձեր կայքի ձեր լուսաբանման` «Մարդ պիտի բախտ ունենա» նյութում ճիշտ չի ներկայացված իրողությունը:
Մասնավորապես` ցիտում եմ
«Ոստիկանապետը քայլերն ուղղեց դեպի ավտոմեքենան, բայց ակցիայի կողք կողքի կանգնած մասնակիցները, որոնց ձեռքերը մինչ այդ զբաղված էին նկարներ ու պաստառներ բռնելով, թողեցին դրանք ու ձեռք – ձեռքի տվեցին` փակելով ոստիկանապետի ճանապարհը: Մի կին զայրացած գոռգոռում էր` «տո, եսիմ ո՞վ ա, ով ուզում ա ըլնի, ոստիկանապետ ա, ինչ ա, պադումայեշ, խի՞ պտի ճամփա տամ: Ըտենց ոստիկանապետ ա՞ ըլնում, ինձ բրթում ա։
Այսօր հսկող ոստիկանների թիվն նախորդ օրերի համեմատ շատ էր: Ոստիկանները, ոստիկանապետի թիկնապահները, փորձում էին շեֆի համար ճանապարհ բացել: Մինչ այդ ցուցարարները բղավում էին. «խուլիգան, ապուշ, խուլիգան, տականք, Սարգսյան-խուլիգան»: Այստեղ լսվում էր նաև Վարդգես Գասպարիի բարձր ձայնը: «Ամոթ», «հանցագործներ» վանկարկում էին հավաքվածները»։
Իրողությունը եղել է այսպես.
Ոստիկանապետը քայլերն ուղղելով դեպի իր ավտոմեքենան ուղիղ դուրս է եկել իմ դեմ, պահանջելով որ ես իրեն ճանապարհ տամ, այնինչ կարող էր շրջանցել։ Ես կանգնել էի իմ պաստառով, ու ճանապարհ չէի տալիս, ոչ ոք ձեռք-ձեռքի տված կենդանի պատ չի սարքել, այդ ամենը շատ լավ երևում է տեսանյութերի մեջ։ Ես ճանապարհ չեմ տվել, ինքն էլ ինձ հրել է, հետո նրա թիկնապահները բոլորին հրմշտելով ճանապարհ են բացել նրա համար։ Այդ ժամանակ ՄԻԱՅՆ Վարդգես Գասպարին և մյուսները սկսել են վանկարկել` «Խուլիգան, հանցագործ, տականք»։
Բացի դրանից ականատեսները մեզ ասել էին, որ ոստիկանապետը հրահանգ է տվել. «Սրանց տարեք»։
Իսկ այս հատվածում որպես զավեշտ է ներկայացված հաջորդ միջադեպը. «Վարդգես Գասպարին պառկել էր գետնին, իսկ նրա վրա պառկել էր Զարուհի Փոստանջյանը»։
Զարուհի Փոստանջյանը իրականում Վարդգես Գասպարի վրա ոչ թե պառկել է, այլ նրան հրել-գցել են ոստիկանները, ինչպես նաև մեկ այլ կնոջ, որի մասին նույնպես ոչ մի խոսք չկա նյութի մեջ։
Քանի որ աղավաղված մանրամասներից ամբողջական նյութը խեղաթյուրվում է, և սխալ պատկեր է ստեղծվում, խնդրում եմ հրապարակել հերքում։
Կից ներկայացնում եմ երկու հաղորդագրություն հանցագործության մասին` Վարդգես Գասպարիի և ակցիայի մի խումբ մասնակիցների կողմից։
Լալա Ասլիկյան` քաղաքացի
20.10.2011
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
… Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Հաղորդում հանցագործության մասին
2011 թվականի հոկտեմբերի 20-ին ՙԲանակն իրականում՚ հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև կազմակերպել էին բողոքի գործողություն` ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և, հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:
Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները և ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից: Սկզբից նրանք Վարդգես Գասպարիին բանավոր խոսքով հրավիրում էին ոստիկանություն, ինչին Վարդգես Գասպարին առարկեց` մերժեց հրավերը` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Ոստիկանական խումբը, ստանալով հրավերի մերժումը, դիմեց բռնի ուժի` հրելով այդ պահին Վարդգես Գասպարիի կողքին գտնվող ցուցարարներին և նրանց զորակցող ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Գետնին հայտնված Վարդգես Գասպարիին ոստիկանները բռնությամբ ի վերջո տեղափոխեցին ոստիկանական մեքենա և տարան:
Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար:
Լալա Ասլիկյան
Արթուր Սաքունց
Լևոն Բարսեղյան
Զարուհի Փոստանջյան
Լենա Նազարյան
Սոնա Այվազյան
Հաղորդագրություն հանցագործության մասին
Հոկտեմբերի 20-ին ակցիայի այն մասնակիցները, ովքեր Կառավարության շենքի մոտ անմիջապես ենթարկվել են ոստիկանության բռնությանը կամ եղել են դրա անմիջական ականատեսը կարող են միանալ հաղորդագրությանը, տալ իրենց առաջարկությունները, փոփոխություններն ու լրացումները—— ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության պետ Ա. Միրզոյանին —— Հայտնում ենք Ս/թ հոկտեմբերի 20-ին` առավոտյան ժամը 12-ի սահմաններում Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների հետ պահել էինք պաստառ ¨ խախաղ միջոցով իրականացնում էինք տեղեկատվություն ¨ գաղափարներ տարածելու մեր սահմանադրական իրավունքը: Խաղաղ ցույցը այդպես շարունակվեց մինչև ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը դուրս գալով Կառավարության շենքից` դեմ հանդիման եկավ դեպի մեզ և դրսևորելով ընդգծված անհարգալի վերաբերմունք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ խուլիգանաբար հրեց քաղաքացիական ակցիայի մասնակիցներից մեկին և շարժվեց առաջ: Վերադասին ընդօրիկակելով ոստիկանապետի համազգեստով և քաղաքացիական հագուստով ենթակաները ֆիզիկական ուժի կիրառմամբ ամեն կողմից հրմշտոցով խուլիգանաբար հետ քշեցին մարդկանց, որպեսզի ոստիկանապետը անցի իր ցանկությամբ ճանապարհով, և ոչ թե մի քանի մետր փոխի իր երթուղին: Հատկանշական է, որ ոստիկանների սադրիչ խուլիգանական բռնի գործողություններին քաղաքացիական ակցիայի մասնակիցները չփորձեցին փոխադարձ գործողություններով կանխել, քանի որ հայտնի է, որ ոստիկանական ավազակախմբերը, որպես կանոն հրահրելով նման սադրանքներ հաճախ են փորձում քաղաքացիական ակտիվիստներին ներքաշել շինծու բռնության գործողությունների մեջ:
Ներկայացնելով վերոնշյալը պահանջում եմ հարուցել քրեական գործ
ա — Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի` Խուլիգանության հատկանիշներով. քաղաքացիական հասարակության, քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ ընդգծված անհարգալի, անբարոյական վարքագիծ դրսևորելու կապակցությամբ. Ընդ որում խուլիգանությունը կատարվել է քաղաքացիների նկատմամբ ֆիզիքական բռնի գործողություններով: Որպես ծանրացուցիչ հանգամանք հատկանշական է, որ խուլիգանությունը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կատարել է իր ենթակաների հետ միասին, որը որակվում է խմբակային խուլիգանություն:
բ — Հանցագործություն արդարադատության նկատմամբ, քանի որ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանի և նրա մի շարք ենթակաների խուլիգանական գործողությունների պատճառով ոտնահարվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քաղաքացիական ակցիայի մասնակիցների սահմանադրական մի շարք իրավունքները, մասնավորապես`
1 — Սահմանադրության 26-րդ հոդվածը, ըստ որի Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք:
2 — Սահմանադրության 24-րդ հոդվածը, ըստ որի Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով:Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք:
Հաշվի առնելով, որ Հատուկ քննչական ծառայությունը ինքն է մի շարք հանցագործությունների հեղինակ կամ համահեղինակը, լրացուցիչ փաստարկները կներկայացնեմ քրեական գործ հարուցելուց հետո:
Դիմող` Վարդգես Լ. Գասպարի 22 սեպտեմբերի 2011թ.
Լուսանկարները` Անի Գեւորգյանի և Արման Վեզիրյանի
Մինչ թիվ 1 համաշխարհային լուրին` գնդապետ Քադաֆիի մահվանն անցնելը, ավելորդ չենք համարում ներիշխանական թեմային` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանն անդրադառնալը: Թեման իրականում ոչ ևս է` երկու կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպիսի հարց չի քննարկվել ու չի քննարկվելու: Եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հաստատել էր, որ կոալիցիայի հետագա ճակատագիրը ՀՀԿ գործադիր մարմնի քննարկման առարկա է, որը պիտի շարունակվեր այս հինգշաբթի, ապա հետո սկսեցին հերքել քննարկման փաստն իսկ:
Ի՞նչ է դա նշանակում` շատ հասարակ փաստ: Որ ԲՀԿ-ն որոշել է չհակադրվել ՀՀԿ-ին, և համատեղ որոշել են ասել, որ հակադրություն երբևէ չի էլ եղել: Որ ամեն ինչ կոալիցիոն հուշագրի շրջանակում է և դրանից դուրս երբեք չի էլ եղել: Դե հետո ինչ, որ երիտասարդ պատգամավոր Սահակյանը ինչ որ բաներ է ասել. նրան տևական ժամանակ չեն գտնի, հետո էլ կմոռացվի: Թե շատ համը դուրս գա` թատերականացված ձևով կզոհաբերեն, միաժամանակ ապահովելով անաղմուկ շահեկան առաջխաղացում գործադիր որևէ օղակում, ուր հրապարակավ երևալը քիչ է, իսկ ռեալ օգուտ ստանալը` շատ… Խոշոր հաշվով, այդպես էլ պիտի լիներ:
Եթե սկզբում աշխարհաքաղաքական հաշվարկն այն էր, որ Մոսկվայում ԲՀԿ-ի իրական տիրոջը` Ռոբերտ Քոչարյանին, կհամարեն ռուսամետ, իսկ Սերժ Սարգսյանին` չեզոք, ապա դա տապալվեց, հենց որ արևմտամետ համարվող Տիգրան Սարգսյանի շուրթերով «այո» ասվեց Պուտինի առաջարկած Եվրասիական միությանը: Հետագայում էլ կանխատեսելի է, որ «ամենառուսամետ» հայտարարությունները կհանձնարարվեն «Արևմուտքի մարդ» համարվող Վիգեն Սարգսյանին. ՀՀ նախագահը ի ցույց է հանում, որ համակարգի ներսում զրո դեր ունեն ազդեցիկ պաշտոնյաների քաղաքական ճաշակները: Դե բնական է, որ եթե համակարգային առումով որոշումներն ընդունվում են հայ-ռուսական անխախտ դաշինքի շրջանակներում, ապա Մոսկվան, իշխանության ամենավերին օղակները թողած, փնտրելիք չունի այլ օղակներում, լինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր:
Նույնը տեղի է ունենում նաև Փարիզի և Վաշինգտոնի պարագայում: Ֆրանսիական կողմնորոշման խորհրդանիշ ԱԽՔ-ը վաղուց է քաղաքական զրո ամբողջի վերածված, Ռոբերտ Քոչարյանի ճամբարում էլ այդ ուղղության մասին հիշել չեն կարող, քանզի կենտրոնացել էին փակուղի մտած մոսկովյան ուղղության վրա: Ինչ վերաբերում է ամերիկյանին, ապա Վաշինգտոնի հիմնական «5-րդ շարասյունից», վաղուց են մնացել միայն կոտոշներն ու սմբակները, Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց իր չափազանց ցածր արդյունավետությունը և որպես ապագա նախագահացու, և որպես կուսակցապետ, իսկ «Ազատ դեմոկրատներին» դեռ մի քանի տարի ժամանակ և մի քանի պարկ փող է պետք` գործոն դառնալու համար:
Իսկ հիմա անցնենք Լիբիայի 42 տարվա առաջնորդ գնդապետ Քադաֆիի մահվանը: Մինչև վերջ զինվորականի, առաջնորդի և հայրենասերի պարտքը կատարած և մարտական իրավիճակում զենքը ձեռքին զոհված, հիրավի մեծ հարգանքի արժանի այդ գործիչը կարողացավ հսկայական դերակատարում ունենալ ինչպես «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նա կարողացավ հիմնովին արգելակել «արաբական գարուն» անունը ստացած գունավոր հեղափոխությունների շարանը, և մեկ տարի դիմադրելով ամբողջ ՆԱՏՕ-ին` հետաձգեց անկարգությունների հրդեհի մոտենալը մեր երկրի սահմաններին: Դրա համար տրամաբանական է ասել` շնորհակալություն, գնդապետ… Նրա դիմադրության շնորհիվ մինչև հիմա կանգուն է Բաշար Ասադի ռեժիմը Սիրիայում, որը նաև դիմադրության դաս ստացավ, գումարած դրան` այդ ընթացքում ռուսները խելքի եկան, և ի տարբերություն Լիբիայի, էլ չեն հանձնի Սիրիայում առկա սեփական ռազմավարական շահերը: Քանզի Սիրիայում է բազավորված Միջերկրական ծովի նրանց վերջին ռազմածովային հենակետը:
Ռուս-ամերիկյան «պերեզագրուզկա» կոչվող աբսուրդին վերջ տալը նշանակում է նաև, որ նրանք չեն հանձնի և Կովկասի իրենց վերջին ռազմական հենարանը: Ավելին, կգնան բազում քաղաքական և տնտեսական քայլերի, միայն թե պահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում: Ու էլ խոսք չի կարող գնալ այն մասին, որ Արցախի հարցում մեր շահերի հաշվին առևտրով վտանգեն Կովկասում իրենց ներկայությունը որպես այդպիսին: Այնպես որ, կրկին գնդապետի արածը օբյեկտիվորեն մեզ օգուտ բերեց:
Համացանցի շնորհիվ նաև փչացվեց «ժողովրդավարության հաղթանակի» պատկեր մատուցելը «տեղեկատվական մատրիցայի» վիրտուալ իրականությանը սովոր արևմտյան սպառողական հանրույթին. այն տեսարանները, թե ինչպես են բորենիների պես հոշոտում Քադաֆիի մարմինը, մեղմ ասած, պիտանի չէր «դեմոկրատիայի բարձր իդեալների հաղթանակի» պատկեր ձևավորելուն: Գնդապետի «հարամ ալեյկում» բացականչությունները («սալամ ալեյկում»-ի ճշգրիտ հակապատկերը) լավ էլ հարամեցին ՆԱՏՕ-ի «գեղեցիկ հաղթանակը» անգամ անասնացած «քաղաքացիական հասարակությունների» աչքում: Ու նաև ակնհայտ է, որ նույն Լիբիայում կռիվները էլ ավելի սարսափելի քաղաքացիական բախումների տեսքով դեռ երկար են շարունակվելու ու պրոբլեմ ստեղծելու բոլորի համար: Անշուշտ, ՆԱՏՕ-ի օպերացիաների դադարեցումը` տեղեկատվական վակումի ուղեկցությամբ, նաև կնշանակեն նորանոր «դեմոկրատիայի պաշտպանության» գործողությունների ծավալում այլ երկրներում, ու այդ հրդեհն արդեն ավելի կմոտենա Հայաստանի սահմաններին, սակայն մեր երկրում, բարեբախտաբար, «արաբական գարուն» սարքելն այլևս ուշ է:
Որո՞նք են գնդապետ Քադաֆիի դասերը: Ինչպե՞ս նրան, ի տարբերություն այլ ավտորիտար առաջնորդների, հաջողվեց մեկ տարի դիմադրել միաժամանակ «գունավոր» տեխնոլոգիաներին և ՆԱՏՕ-ին: Այդ հարցերի պատասխանները կարևոր են նաև մեր երկրի համար:
Նախ` ֆեյսբուքային հեղափոխական ցանցային քարոզչությունը պակաս արդյունավետ եղավ, զի հսկայական նավթային պաշարներ և քիչ բնակչություն ունեցող Լիբիայում շատ բարձր կենսամակարդակ էր: 42 տարում ոչինչ չունեցող անապատականները սկսեցին ապրել բարեկեցության այնպիսի ստանդարտներով, որ միգուցե ամերիկացիներն էլ նախանձեին: Բայց միաժամանակ բարձր կենսամակարդակի առաջնայնությունը չար կատակ խաղաց Քադաֆիի գլխին. սպառազինության վրա քիչ փող ծախսելը խոցելի դարձրեց Լիբիան ՆԱՏՕ-ի հարվածների նկատմամբ: Դա հատկապես վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգին: Բարեբախտաբար, Հայաստանը ոչինչ չի խնայում բանակի համար, և այդ դրվածքն անփոփոխ է 1992-ից ի վեր…
ԻՆչ վերաբերում է ցանցային հակապետական քարոզչությանը, ապա մերոնք հաջողությամբ կիրառեցին Իրանի փորձը: Հիշեցնեմ, որ 2009-ին սկզբում Իրանը փորձում էր պայքարել «գունավոր» քարոզչության դեմ, սահմանափակելով ինտերնետ հասանելիությունը: Բայց երբ ամերիկացիները տեխնիկապես հաղթահարեցին դա, Իրանի հատուկ ծառայություններն անցան հեղափոխական քարոզչությանը հակառակ տեղեկատվական հոսքով «խորտակելու» գործելակերպին, և դա տվեց փայլուն արդյունք: Իրանի փորձի ընդօրինակումը մեր երկրում 2010 թվականին և 2011-ի սկզբներին բերեց նրան, որ համացանցի հայկական հատվածում 80-85 տոկոսով գերիշխում է պետականամետությունը:
Սակայն սկսվեց երկխոսություն կոչեցյալը, կամ ավելի ճիշտ` սակարկությունների, «գյալաջիների» շրջանը: Դա այն աստիճանի հիասթափեցրեց և վանեց ՀԱԿ-ի` հեղափոխականորեն տրամադրված հանրային հենարանին, որ «գյալաջիի» ամեն հաջորդ փուլին իշխանությունը կարող էր ավելի ու ավելի քիչ բան առաջարկել ՀԱԿ-ին: Ու եթե Լևոն Տեր-Պետրոսյանի 350 հազարանոց հեղափոխական ընտրազանգվածը ՀԱԿ-ից լիովին հիասթափեցնելու համար պահանջվեց շուրջ 9 ամիս, ապա բանակում տեղի ունեցածի շուրջ բանակցողներին հիասթափեցնելու համար մեկ ամսվա «գյալաջիներն» էլ բավարար են: Իսկ հ/կ-ներին «երկխոսություններից» հրաժարվելը ավելի դժվար է, քան ՀԱԿ-ին. չէ՞ որ երկխոսությունը վիրտուալ «արևմտյան ժողովրդավարության» անկյունաքարն է…
Իսկ թե ինչու Հայաստանում չաշխատեց «Վիկիլիքսի» բացահայտումների գործիքը, որը բազում երկրներ ցնցեց` այդ մասին մի ուրիշ անգամ, կամ ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը` «հաջորդ դասին»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սևանի մաքրման աշխատանքները տարեց տարի ավելի ու ավելի է վերածվում զավեշտի` ուղիղ համեմատականով տռզացնելով ոմանց գրպանները: Սևանի հաշվին հարստացողների ցանկը չի փոքրանում. պարզապես մեկը գնում, մյուսն է գալիս` այդպես էլ ոչինչ չանելով, իսկ Սևանը մնում է իր խնդիրների հետ դեմ-հանդիման: Ամեն տարի ամենատարբեր պատրվակներով միլիոններ են դուրս գրվում Սևանա լճի մաքրման, կենսաբանական միջավայրի վերականգնման և հազար ու մի նման ծրագրերի անվան տակ: Գումարները ծախսվում են, իսկ լիճն էլ ավելի վատ վիճակում է հայտնվում:
Սևանի ջրի բարձրացմանը զուգահեռ` ափամերձ տարածքների մաքրումը տարիներ առաջ սկսվեց սխալով. համապատասխան տեխնիկան թանկ համարեցին ու ջրի մեջ մնացած ծառերը չմաքրեցին` չնայած փոշիացավ ոչ քիչ գումար, բայց արդյունքը եղավ զրոյական:Հաջորդ տարի էլ ավելի գումար դուրս գրվեց`արդեն սխալը ուղղելու համար: Սկսեցին արմատախիլ անել ջրից դուրս գտնվող ծառերը, ձեռքի հետ էլ ջրածածկ հատվածն իբր մաքրեցին: Դարձյալ ոչ այն արդյունքը, որ սպասում էին. ջուրն արագ է բարձրանում` չէին հասցնում: Բացատրությունը համապատասխան տեխնիկայի բացակայությունն էր, ինչը վերջապես լուծվեց` ֆիննական «Watermaster classic 3» 603 հազար եվրոյանոց մեքենան գնելու միջոցով: Սա համարվեց Սևանի փրկությունը. այսուհետ ծառերն ամբողջությամբ արմատահան էին արվելու և դուրս էին բերվելու: Տարիներ տևած խառնաշփոթից տարիներ շարունակ օգտվում են կոնկրետ մարդիկ` նրանցից ոմանք էլ «մասնգիտացան» եղած փայտանյութն ըստ պահանջի տնօրինելու մեջ:
Երեկ այցելեցինք այն վայրը, որտեղ իրականացվում էին մաքրման աշխատանքները` Գավառի տարածքում: Առաջին զգացումը սարսափն էր: Ափամերձ հատվածը եղևնիների հրաշք անտառ էր: Ու անտառը գետնին էր հավասարեցվում: Բացատրեցին, թե, ճիշտ է, ջուրը հեռու է, բայց դա արվում է ջրի բարձրացման վտանգնին ընդառաջ: Տեղանքն իսկապես հարթ էր և հնարավոր էր, որ ջրի բարձրացման հետևանքով լիճը բավական առաջ գար: Այնուամենայնիվ, նախարարությունը գոնե վերահսկո՞ւմ է իրավիճակը` անտառահատումը, թե՞ հատողներին տրված է իրավունք` հատել և յուրացնել փայտանյութը` ըստ ճաշակի և ըստ քանակի: Բնապահպանության նախարարությունից Սևանի հարցերը կորդինացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, որը հայտնեց, թե անտառահատումն իրականացնողն ու վերահսկողը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է: Ազգային Պարկը կնքում է պայմանագրեր, համաձայն որոնց՝ անտառային զանգվածը թողնվում է հատում իրականացնողներին, որոնք, ըստ պրն. Ավալյանի, բյուջեից փող չեն ուզում իրենց կատարած աշխատանքի համար (ինչպես տեսնում ենք, թանկարժեք փայտանյութի տերերը բավական համեստ են և բավարարվել են միայն փայտանյութի վաճառքով), փոխարենը վճարում են բնավճար կոչվածը, որից հետո տնօրինում անտառանյութն իրենց հայեցողությամբ:
Մեր տեղեկությունները հաստատվեցին. սա «Սևան Ազգային Պարկի» տնօրեն Աշոտ Գնդոյանի բիզնեսն է, իհարկե, անհնար է ասել, թե ովքեր են փայ պարոն Գնդոյանի հետ, ամեն դեպքում տերուտնօրենն այստեղ ոստիկանության ակադեմիայի նախկին պետ Գնդոյանն է, որն ազգային պարկը հասցրել է կործանման, բայց դեռ շարունակում է բարեհաջող գործունեություն ծավալել` հայտարարելով, թե իր դեմ խաղ չկա, Սերժը իր ընկերն է… (նման հայտարարության հիմքը իբրև թե Գնդոյանի դստեր` նախագահականում աշխատելն է):
Այստեղ իսկապես մեծ փողեր են պտտվում. հատված փայտը տեսակավորվում է, մի մասը որակավորվում է որպես վառելափայտ, մի մասը` շինանյութ: Մեծ փողերի մի մասը գոյանում է որակյալ շինանյութը վառելափայտի տեղ դուրս գրելով: Եվ ուրեմն, միանշանակ կարելի է ասել, որ անտառահատման գործում «Սևան ազգային պարկի» տնօրինությունը շահում է:
Կառավարությունը գնեց ֆիննական տեխնիկան, սակայն դա ընդամենը գալոչկա դնելու համար էր, քանի որ մեկ մեքենայով անհնար էր գործ անել: Տարվա սկզբին հայտարարվեց տենդեր, որում հաղթեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի «զեմլյակ», եղվարդցի Բաղդասար Մեսրոպյանն իր շատ տարօրինակ անվամբ` «Նաիրի բերրիություն» ՍՊԸ-ով: Բայց սա երևի թե այն եզակի տենդերն էր Հայաստանում, որտեղ զեմլյակը զեմլյակին, կարելի է ասել, քցել է, թեև արդարության համար հարկ է ասել, որ նախարարն այս հարցում այդքան էլ մեղավոր չէ:
Մեսրոպյանը շահելով տենդերը` իրականացնում է մաքրման աշխատանքներ` ունենալով համապատասխան տեխնիկա: ՍՊԸ տնօրենի ասելով՝ իրենց կազմակերպությունն այսօր միակն է հանրապետությունում, որ ի զորու է նման աշխատանքներ իրականացնել. ֆիննական մեքենան ոչինչ անել չէր կարող, եթե չլինեին կատերպիլար CAT 325 -ը`280 հազար դոլար արժեքով, ճահճագնաց տեխնիկան` CAT 428 E անիվավորները` յուրաքանչյուրը՝ 100-120 հազար դոլար և այլն: Մեսրոպյանն անգամ պաշտպանության նախարարությունից է ПТСМ մակնիշի արդեն դուրս գրված տեխնիկա վերցրել, կապիտալ նորոգել, որն այսօր օգտագործվում է ծառերը ջրից դուրս բերելու համար. չլիներ այն ասում են, անհնար կլիներ այդքան գործ գլուխ բերել:
«Նաիրի բերրիությունը» շահում է տենդերը և հայտնվում փաստի առաջ: Տենդերով նախատեսվում էր մաքրել 315 հա տարածք` 1 հա-ն 370 հազար դրամի դիմաց` առանց ԱԱՀ-ի: Տաժանակիր աշխատանքը, որտեղ աշխատում են երկու հերթափոխով, առավոտյան ութից մինչև երեկոյան տասը-տասնմեկը, չի արդարացնում իրեն: Ջրի տակ հայտնված անտառը` մաքրման հատվածը, բավական մեծ է, որքան ջրի խորությունը մեծանում է (տեղ-տեղ այն հասնում է 5 մ), այնքան աշխատանքի արդյունավետությունն ընկնում, վառելքի ծախսը` մեծանում է: Հաշվարկներն արվել էին այն ժամանակ, երբ դիզվառելիքը 380 դրամ էր, հիմա դիզվառելիքը 430 դրամ է:
Սկզբում նաև անփորձության պատճառով մեքենաները բավական հաճախակի ընկղմվել են ջրի մեջ: Ծախսեր են պահանջվել նաև դրանք ջրից դուրս բերելու, շարքից դուրս եկածները վերանորոգելու համար:
Բաղդասար Մեսրոպյանը, ճիշտ է, մի քիչ ուշ, բայց հասկանալով, թե ինչ պատասխանատվության տակ է ընկել և ինչ վնասներ է կրում, դիմում է նախարարություն` մոնիթորինգ իրականացնելու, քանի որ աշխատանքի ծավալները չէին համապատասխանում կառավարության տենդերի մեջ հաշվարկված գումարներին: Մոնիթորինգի արդյունքում հաստատվում են Մեսրոպյանի ասածների իրավացիությանը, սակայն ընդամենը կարողանում են աշխատանքի ծավալը կրճատել` 315 հա-ի փոխարեն թողնելով 301 հա, ընդհանուր գումարը մնում է նույնը` 125 մլն դրամ: «Էս տարի կանեմ, ոչինչ, կտուժեմ, բայց մինչև վերջ իմ թասիբի համար կանեմ, բայց մյուս տարի, եթե հա-ի համար 1 մլն 200 հազար չտան, էլ չեմ անի: Սենց գործ մենակ ես կարամ անեմ, էս տեխնիկան մենակ ես ունեմ»,- ասում է Բաղդասար Մեսրոպյանը:
Մեր հարցմանն ի պատասխան պարզվեց, որ նախարարությունում տեղյակ են թերհաշվարկների մասին, սակայն հաջորդ տարի կառավարությունը պատրաստ չէ ավելի վճարել, ավելին, իրենք էլ չգիտեին. «Նոյեմբերից նոր պարզ կդառնա»,- ասացին: Ի դեպ, անտառի որոշ հատվածի մաքրումը տրված է նաև այս ՍՊԸ-ին, սակայն Մեսրոպյանը շառից — փորձանքց հեռու նախընտրել է անտառահատման այդ հատվածի գործը ևս հանձնել «Սևան ազգային պարկին»` հատված զանգվածի համար ընկերության հաշվեհամարին փող փոխանցելու պայմանով:
Այս պահին Փամբակի ու Նորատուսի հատվածում մեծ քանակի դալար ծառեր են հատվում. հատվում են անխնա: Նախատեսված է անտառահատում մինչև 1,5 նիշը, սակայն ոչ մի երաշխիք ու նորմեր, ավելին, վերահսկողություն չկա, որ դրանից ավելին չեն կատարվում հատումները:
Ես ունեմ բնական պահանջներս բավարարելուիրավունք այն բուժհաստատության տարածքում,որտեղ ստանում եմ բժշկակական սպասարկում
Երկու օր էր առողջական պրոբլեմներ ունեի, երեկ որոշեցի գնալ տեղամասային` Հրաչյա Քոչարի վրա գտնվող 11-րդ պոլիկինիկան, որտեղ էլ արդեն 6 տարի է սպասարկվում եմ իմ ընտանեկան բժշկի կողմից, ու բավականին գոհ եմ պոլիկլինիկայի կողմից տրամադրվող նախնական բժշկական ծառայություններից։
Նախօրեին պայմանավորվելով բժշկիս հետ գնացի ուլտրաձայնային հետազոտության։ Պետք էր լիքը մեզապարկով հետազոտությունն անցնել, այդ պատճառով ընդունել էի նաեւ միզամուղ։
Նախ` 25 րոպե էդ լիքը մեզապարկով սպասել եմ մեր 72 համարի ավտոբուսին, հետո ինձ հազիվ զսպելով անցել եմ փաստաթղթային ձեւակերպումները. պարզվեց, որ ՈՒՁՀ, կամ ЭХО անելու համար պետք է ստանալ տնօրենի «դաբրոն»` ինձ ուղարկեցին հաստատելու ուղեգիրս։ Հետո բարով-խերով անցա հետազոտությունն ու էդ ամբողջ ընթացքում մտածում էի միայն մեզապարկս դատարկելու մասին: Քանի որ հետազոտության դրդող պատճառը ուղղակիորեն կապված էր միզուղիների բորբոքման հետ, ես նաեւ ահավոր ցավեր ունեի։ Վերջապես բժիշկն ավարտեց հետազոտությունն ու ինձ տվեց երկար սպասված անձեռոցիկը թանձրուկը մաքրելու համար` որն այդ պահին ազատում էր ավետում ինձ։
Հարցրեցի` «Իսկ զուգարանը որտե՞ղ ա», եւ օ՛ սարսափ. ստացա պատասխան., որին չէի սպասի երբեք` «Զուգարանները փակ են, պետք է մի կերպ տուն հասնեք»։ Դե, մարդն էդպիսի պահին իր ագրեսիան թափում է նրա վրա, ով հայտնել է լուրը… «Սա ի՞նչ խայտառակություն ա, ո՞նց կարող է պոլիկլինակայի զուգարանները փակ լինի», գոռացի ես: « Բարձրացեք, այդ մասին բողոքեք տնօրենին », -ասաց բժշկուհին։
Ես էլ պայթեցի… Չէ, մեզապարկս չէ, մեզապարկս դեռ դիմանում էր։ Կայծակի պես դուրս եկա կաբինետից ու սկսեցի հույս փայփայել, որ գուցե՞ աշխատողների համար ծառայողական զուգարաններ կան, ասեցին` չկա, մեկն ուղարկեց երկրորդ հարկ, երկար փնտրելուց հետո ես գտա զուգարանը, բայց դռան վրա մեծ կողպեք էր կախած։ Ի՞նչ իմաստ ունի զուգարանի դռան վրա կողպեք կախելը։ Մի խոսքով, երբ պարզեցի, որ զուգարան իրոք չկա էդ վեց հարկանի շենքում, ինձ նետեցի փողոց ու սկսեցի ամեն տեղ մտնել ու խնդրել. Չթողեցին ոչ խանութում, ոչ դեղատանը, միայն Վիվարոյում թողեցին։
Ազատելով միզապարկս ես մոտեցա հայելուն, որտեղից ինձ էր նայում կարմրած, քրտնքից մազերը իրար կպած շատ ագրեսիվ մեկը։ Ամբողջ մարմինս դողում էր։ Մի քիչ հանգստացա ու գնացի տնօրենի մոտ։ Տնօրենը` Հակոբյան Վարդան Ռազմիկովիչը նստած էր իր կաբինետում, որն էականորեն բարեկարգ էր պոլիկլինակայի սովետի տեսքի կաբինետներից ու միջանցքից, էլ չեմ ասում լաբորատորիայից, որ լրիվ «յախկ» վիճակում էր, ինչի մեջ համոզվեցի արդեն այսօր` երբ գնացի անալիզներ հանձնելու։ Ես ներս մտա ու ասեցի, ինչ մտածում էի։
— Ինչո՞ւ ոչ մի զուգարան չի աշխատում վեց հարկանի պոլիկլինկայի տարածքում, որը Դուք տնօրինում եք։
— Աշխատում ա, երկրորդ հարկինն աշխատում ա։
— Չի աշխատում, էդ զուգարանի դռան վրա մեծ կողպեք կա կախած։
— Դե, ձեր նմանների պատճառով չի աշխատում, մի ժամ առաջ որ գայիք, կտեսնեիք, թե ինչեր հանեց սանտեխնիկը կոյուղուց` էլ էմուլսիայի շիշ, էլ կներեք` ձեր կանացի էն բաներից։ Ես մեղավոր չեմ, որ ժողովուրդն անշնորհք ա։
— Ես էլ մեղավոր չեմ, ու Դուք ինձ ինչի՞ եք համեմատում «զասարենի» անողի հետ։ Դուք որպես պացիենտ ե՞ք ստեղ, թե՞ ոնց։
— Ես պացիենտ եմ, ու նաեւ լրագրող եմ, հիմա ես պահանջում եմ պացիենտի անունից, բայց անպայման կգրեմ էս մասին։
— Գրում եք գրեք, տնօրենը պատասխանատու չի, որ պացիենտները «զասարենի» են անում։
— Բայց Դուք ի՞նչ իրավունք ունեք մի մեծ շենք գրավող առողջապահական հաստատության մեջ գոնե մի աշխատող զուգարան չունենալ։ Բա ո՞րտեղ ես գնայի զուգարան, պետք ա գայի ձեր կաբինետուն չիշիկ անեի երեւի հա՞։
— Դե որ գրեք, էդ ձեր օգտագործած բառերն էլ կգրեք։
— Ի՞նչ բառ, «չիշի՞կ», ինչի՞ չեմ գրի որ։
— Չէ, հենց տենց էլ կգրեք, որ ասել եք որ իմ կաբինետում չիշիկ կանեք։
— Ես չեմ ասել չիշիկ կանեմ, ես ասել եմ պետք ա անեի երեւի։ Ձեզ պետք ա անհանգստացնի զուգարան չունենալու փաստը, այլ ոչ թե իմ օգտագործած «չիշիկ» բառը։ Անհոգ եղեք, չիշիկ, մեզ, ուրինա, բոլորն էլ գրական բառեր են։ Հիմա ես ի՞նչ պատասխան գրեմ, ի՞նչ եք Դուք ինձ պատասխանում։ Ինչի՞ չեն աշխատում զուգարանները։
— Ռեմոնտ ա։
— Լավ, տենց էլ կգրեմ` ռեմոնտ ա։
Դուրս եկա ու սկսեցի հարցուփորձ անել աշխատողներն, թե ո՞րտեղ են նրանք հոգում իրենց բնական կարիքները։ Ասեցին` ոչ մի տեղ, մեկ-մեկ երկրորդ հարկի զուգարանն է բաց լինում, էն էլ դա էլ են փակել։ Ամեն հարկում էլ կա զուգարան, ուղղակի դրանք փակ են ու ներսն էլ քանդած է։ Բավականին երկար ժամանակ` ստույգ չկարողացան ասել։ Ինչի՞ են քանդում զուգարանները, եթե էնտեղ «զասարենի» ա։ Իսկ գուցե՞ պարոն տնօրենին պետք են զուգարանների տարածքները այլ կարիքների համար` դրանք պոլիկլիկաներում բավականին ընդարձակ են սարքված եղել։ 11-րդ պոլիկլինիկայի շենքում կան. ինքը` բարդ հապավումների վերածված բժշկական միավորում` պոլիկլինիկան, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը, «Աէրոֆլեքս» կենտրրոնն ու էլի ինչ-որ բան, ու ոչ մի հատ զուգարան չկա՞։
«Մենակ տնօրենի կաբինետում զուգարան կա։ Հո չե՞նք գնալու իրա մոտ զուգարան խնդրվենք», — ասում էին պոլիկլինիկայի բուժաշխատողները, ովքեր ուրախացան, երբ ես ասեցի, որ «Վիվարոյում» թողնում են զուգարան։ -Դուք մի անգամ եկաք ու գնում եք, իսկ մենք առավոտից իրիկուն էստեղ ենք, ու հնարավորություն չունենք զուգարան գնալու»։
Եկա տուն, զանգահարեցի Առողջապահության նախարարություն` մամլո խոսնակ Շուշանիկ Հունանյանին։ Նա զարմացավ, ու ասաց, որ պոլիկլինիկաները քաղաքապետարանի վարչական իրավասության ներքո են` քաղաքապետարանն է նշանակում տնօրեններին։ Սրա վրա էլ զարմացա ես` ո՞ր տրաբանության մեջ է տեղավորվում առաղջապահական հաստատության թեկուզ վարչական կառավարումը քաղաքապետարանին տրամադրելը։ Շուշանիկը փորձեց պարզել` զանգահարեց տնօրենին, ով ասաց, որ միայն այդ օրը չեն աշխատել զուգարանները, քանի որ վթար է եղել ու աշխատել են սանտեխնիկները, ու որ իրենք ունեն շատ լավ զուգարան, վաղը եւեթ կարող ենք համոզվել։
Տնօրենի ասելով` լավ զուգարանը գործում է, այնինչ պոլիկլինիկայի աշխատողներն ինձ ասել են, որ ինչ-որ զուգարան են սարքում սիրուն` «իմպորտնի կաֆելով-բանով» ադմինիստրատիվ հարկում։ Գուցե՞ մինչ վաղը, երբ Շուշանիկի հետ գնանք այնտեղ, հենց այդ զուգարանը կկարողանան բացել, ու կփորձեն «թոզ փչել» նախարարության ներկայացուցչի աչքերին։ Գուցեւ ստացվեր։ Բայց տնօրենը չգիտի, որ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող ֆեյսբուքահայ հասարակության մի զգալի մասը Արաբկիր համայնքից է, ու ամեն օր մեկը գնալու է ստուգելու` աշխատո՞ւմ են զուգարանները 11-րդ պոլիկլինիկայում, թե՞ ոչ։
Այսօր յուրաքանչյուրիս գործն է սկսել կարգուկանոն ու մարդավարի սպասարկում պահանջել բոլոր ոլորտներում։ Ես սկսել եմ իմ պոլիկլինիկայից, բայց սկսել եմ միայն էն ժամանակ, երբ էլ հնար չկար` ոտնահարվել էին իմ, որպես քաղաքացու տարրական իրավունքները, իսկ ավելի ճիշտ` բնական պահանջս հոգալու։ Դե, ի՞նչ պիտի լինի մի երկրում, որտեղ 8 օր շարունակ նստացոյց անող մարդկանց զրկել են էդ տարրական պահանջը բավարարելու հնարավորությունից, ու մենք դա լուռ կուլ ենք տվել։ Նոր անեծք եմ հորինել` «Փուչիկդ պայթի` չիշիկ անելու տեղ չունենաս», որը ցանկանում եմ նաև տնօրեն Վարդան Ռազմիկովիչ Հակոբյանին` միզամուղ խմած լինել, պայթող միզապարկ ունենալ ու չիշիկ անելու տեղ չգտնել։
Հ.գ. Այսօր, երբ գնացել էի անալիզներ հանձնելու, նորից զուգարանի տեղը հարցրեցի` ուղարկեցին երկրորդ հարկ, ուր իրոք բաց էր զուգարանը` կրնկի բաց, ջրերը հոսում էին, էլ չեմ ասում հոտի մասին… Իսկ բուժաշխատողներից ոմանք, ովքեր ինձ հիշում էին երեկվանից` ժպիտով դիմավորեցին ։ Բայց ոմանք էլ վախեցած` անտրամաբանորեն ժխտեցին երեկվա ասածները, որ` զուգարանները միայն այդ օրը չեն փակ եղել…
Երբ Արփի Ոսկանյանին էի պատմում էս պատմությունը, նա էլ ասեց, որ իր պոլիկլինկայում, ուր նա հաճախում է նախածննդյան կոնսուլտացիայի, զուգարանն էնպիսի վիճակում է, որ հնարավոր չի առանց քիթդ բռնելու ներս մտնել։
Փաստորեն, պոլիկլինիկաները հայտնվել են «պետական»-ի կարգավիճակում` նրանք եկամուտ չեն բերում` ծառայությունների մեծ մասը մտել է անվճար բուժօգնության տակ, առաջվա պես բյուլետեն-տեղեկանք չգիտե՞մ կա՞ էդ պահանջարկը, եթե կա էլ, ապա հավանաբար գնում է տնօրենների գրպանը` եռանկյունի կնիքի իրավունքով։ Եթե իմ մի սովորական ЭХО-ն պետք է հաստատեր պարոն տնօրենը, պատկերացնում եմ մի ավելի բարդ հետազոտության համար ինչքան դուռ պիտի գնայի։ Եւ` պոլիկլինիկաները ինչո՞ւ են հայտնվել քաղաքապետարանի իրավասության տակ, ինչո՞ւ են այդպիսի անմխիթար վիճակում գտնվում այդ շենքերը, ու ինչո՞ւ է նույն շենքի մասնավոր վարձակալված, թե՞ վաճառված, չգիտեմ մասը եվրավերանորոգված։ Ո՞վ է տիրություն անում պոլիկլինիկաներին, ո՞ւմն է հանրայինը հիմա, եթե չկա պետություն։ էս երկրում արդեն շունը տիրոջը չի ճանաչում, ուր մնաց տերը շանը տիրություն անի։ Ամենքս մեր գլխի ճարը պիտի սենց տեսնենք դեռեւս` պոլիկլինիկաներում զուգարաններ բացել տալով գոնե…
Ի դեպ` Երեւանի քաղաքապետարանի էջում «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ն ներկայացված է այսպես.
«Սպասարկման տարածքն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանը, սպասարկում է 18 և բարձր տարիքի 68.286 անձի:
Բուժհաստատությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները. բժշկական` ընդհանուր բժշկական պրակտիկա, գինեկոլոգիական, ակնաբանական, սրտաբանական, ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, ներզատաբանական, մաշկաբանական, վեներաբանական, վարակաբանական, աղեստամոքսաբանական, ուռուցքաբանական, ռևմատոլոգիական, ուռոլոգիական, թոքաբանական, ֆթիզիատրիական (տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ), հոգեթերապևտիկ, թերապևտական ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, ֆունկցիոնալ ախտորոշիչ (ուլտրաձայնային, էլեկտրասրտագրություն), ֆիզիոթերապևտիկ, լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական, սեռոլոգիական), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ֆլյուրոգրաֆիա) բուժական մերսում (մանուալ թերապիական):
Համաբուժարանը համալրված է ընկերության հիմնադրի կողմից սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր մասնագետներով»:
Բայց ոչ մի տեղ բառ անգամ չկա այն մասին, ինչ չի տրամադրում «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ն` նորմալ զուգարան։ Ուզում եմ հրավիրել քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը ԴՓԲԸ-երի վերածված ու նաեւ` չվերածված պոլիկլինիկաների զուգարանների վրա։ Ի վերջո` ազգի քաղաքակրթության մակարդակն ուղիղ համեմատական է նրա հանրային զուգարանների մաքրությանը։
Տնօրեն` Վ. Հակոբյան
Հասցե` Հր. Քոչարի 21
Հեռ.` (010) 26-24-16
Համայն հայության ուշադրության կենտրոնում Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղն էր: Եվ հաղթանակը` 4:1 հաշվով, այն էլ այն պայմաններում, երբ Էրդողանը խոստացել էր խոշոր պարգև ցանկացած թիմին, որը կհաղթի Հայաստանի մարզիկներին, եկավ փաստելու, որ մեր ազգը իր եռանդի բարձրակետին մոտ է: Դրա ավելի վաղ վկայությունն էր սեպտեմբերի 21-ի զորահանդեսը, որից հետո ակնթարթորեն սսկվեցին բոլոր նրանք, ովքեր զբաղված էին մեր բանակը վատաբանելով:
Բանակի հարցով ճշմարտության պահը եկավ զորահանդեսին, և ակնթարթորեն զրոյացվեց ամբողջ մշակված, բոլոր տեղեկատվական տեխնոլոգիաների կանոններով անցկացված հմուտ հակաբանակային արշավը: Կարիք չեղավ ժողովրդին երկար-բարակ բացատրելու, որ մեր բանակը Հարավային Կովկասի լավագույն բանակն է ու հակառակորդ Ադրբեջանի հսկայական ռազմական ծախսերի արդյունավետությունը չափազանց ցածր է, կարիք չեղավ բացատրելու, որ մեր բանակում հանցագործությունների մակարդակը ավելի ցածր է, քան միջինը երկրում, մինչդեռ սովորաբար պատկերը հակառակն է լինում… Բոլոր փաստարկներն ու հակափաստարկները ավելորդ դարձան, զի ժողովուդը պարզապես տեսավ և ԶԳԱՑ իր ծոցից ելած և իր զավակներով համալրված բանակի իրական զորությունը, և միանգամից պարզ դարձավ, որ խաղաղությունն ավելի հուսալի է պաշտպանված, քան կարելի էր պատկերացնել մինչ այդ: Խոսքերը պարզապես ավելորդ դարձան` ճշմարտությունը հասկանալու համար:
Ճշմարտության պահը գալիս է և մյուս հարցերով: Զորօրինակ` ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի: Զորահանդեսից հետո մեկ վայրկյանում հասկացան, որ բանակը սևացնելը իրենց ոչ թե դիվիդենտներ կբերի, այլ կվարկաբեկի, ու անցան բանակի փառաբանմանը: Այս հինգշաբթի էլ հասկացան, որ Մակեդոնիայի հետ ֆուտբոլային խաղը ժողովրդի համար ավելի կարևոր է, քան իրենց բոլոր հանրահավաքները` միասին վերցրած: Բայց մի հարցում շատ դաժան սխալվեցին` Վանուշ Խանամիրյանին հրաժեշտ տալու արարողության: Երբ մեծամտաբար մերժեցին Վանուշ Խանամիրյանի հոգեհանգստի օրը երեք ժամով հրապարակից վրանները հանելու խնդրանքը, դրանով կնքեցին սեփական քաղաքական և բարոյական մահկանացուն: Արարողության տեղափոխումը Ֆիլհարմոնիայի դահլիճ դարձավ նրանց պյուրոսյան հաղթանակը, զի ապացուցեցին, որ չունեն ոչ միայն բարոյականություն (ինչի բացակայությունը քաղաքական դաշտում հույժ տարածված է), այլ նաև խելք (այ դա արդեն քաղաքականությունում դաժանաբար է պատժվում): Եթե համաձայնվեին 3 ժամով վրանները հանելուն, ապա կշահեին ցանկացած տարբերակում. եթե 3 ժամ հետո վրանները նորից տեղադրվում են, ապա հանրությունը հարգանքով է լցվում ՀԱԿ-ի նկատմամբ, իսկ եթե ոստիկանությունը այլևս թույլ չի տալիս վրանները նորից տեղադրել` այդ հարգանքին գումարվում է նաև իշխանության նենգությունը պնդելու մասին իրավունքը` դրա բոլոր դիվիդենտներով հանդերձ: Անշուշտ, չի կարելի ասել, որ ՀԱԿ-ում դա չհասկացան: Հասկացան, բայց այլևս ուշ էր. նախաֆուտբոլային «մինի հանրահավաքի» ժամանակ կառավարական հանձնաժողովի և ոստիկանության հետ այդ հարցով բանակցած Արամ Մանուկյանը կմկմալով հայտարարեց, թե ինչքան մեծ է հարգանքը Վանուշ Խանամիրյանի հիշատակի նկատմամբ: Բայց այլևս ուշ էր, այլևս գործողության մեջ էր «էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու» սկզբունքը: Ու այլևս ՀԱԿ-ի երեսին չեն ուզում նայել անգամ հակաիշխանական տրամադրվածություն ունեցող ազատական հայացքների տեր երիտասարդները…
Սակայն չի խանգարի անդրադառնալ և ՀԱԿ-ի «աչքի գրող» Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացման հարցին: Պատահական չէ, որ բոլոր իշխանությունների օրոք կոնյուկտուրային պատվերներ սպասարկած Ահարոն Ադիբեկյանը հանկարծ «դուխով» հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր վարկանիշով զիջում է անգամ բեղերը սափրած Րաֆֆուն: Այդ ծեր աղվեսը պարզապես իր հոտառությամբ զգաց, որ Քոչարյանը իշխանության եկող չի, հետևաբար` իր այդ «բլթոցները» անպատիժ կմնան: Սակայն Ադիբեկյանը հանրությանը չասաց Ռոբերտ Քոչարյանի` թափով չվերադառնալու բուն պատճառը, որը բավականին պարզունակ է: Երկրորդ նախագահի հիմնական քաղաքական հենարանը ԲՀԿ-ն է, և բավականին քիչ վաստակ ունեցող մարդիկ կան, ովքեր կցանկանան անցնել ԲՀԿ առաջնորդի թրի տակով: Որովհետև զուտ անձի տեսակետից այլևս իրենք իրենց չեն հարգի: Այսինքն` ռեալ ԲՀԿ-ի շուրջ կարող են հավաքվել հիմնականում նրանք, ովքեր գնալու ուրիշ տեղ չունեն: Միգուցե դաշնակները (որոնք Եսայի քահանայի շնորհիվ վերջերս «վառվեցին» անգամ «Կյանքի խոսքի» հետ շփումներից չխորշելու գործի վրա), միգուցե ԱԽՔ-ի կուսակցությունը, որից ձգտում են ձերբազատվել հանրապետանները, գումարած այլ մարած քաղաքական օբլիգացիաները… Ու հենց դա շուտով կդառնա ճշմարտության պահը Քոչարյանի ճամբարի վերաբերյալ:
Իսկ ՀՀԿ-ին վերաբերող ճշմարտության պահը այն է լինելու, որ այդ կուսակցությունը շարունակելու է մնալ ուժեղագույնը, ինչքան էլ Ազատության հրապարակում կիլոներով ՀՀԿ անդամատոմսեր ցուցադրեն: Եվ շատերը անակնկալի են գալու` բացահայտելով, որ «փափուկ վարվող», ինքն իրեն Քոչարյանի պես «ուժեղ նախագահ» և «միակ տղամարդ» չհռչակող, փոխզիջումների մշտապես հակված Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ թիվ 1 ֆիգուրը, որն արդարացնում է շախմատի ֆեդերացիայի նախագահի իր կոչումը…
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.