29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Պարուհի Աննայի կյանքը բարդ է և հետաքրքիր։ Ամենածանր պահերին նրան օգնել է … արաբական պարը։
Ամեն հայ մտքում իր հայրենիքն ունի ու իր վեճն այդ հայրենիքի հետ: Ով ծնվել է Խորհրդային կոչվող երկրում, այս մյուսն իրենը չի համարում և այդ դարդից դարձել է աշխարհի քաղաքացի: Մյուսը` հայրական փայլուն պատերն են ընդմիշտ շղթայել թշվառ ու աղքատ հողին, իսկ երրորդն ապրում է « կիբորգ-իրականությունն» մեջ, որը կա և չկա, և հենց այդ պատճառով չի լքում հայրենիքը:
«Ինձ պետք է քո օգնությունը: Քույրս հիվանդ է, բայց չի ուզում բուժվել: Ես հոգնել եմ բժիշկների դռները մենակ գնալուց», – ընկերուհուս ձայնի մեջ արցունք էր լսվում: Խնդրանքն ընդամենը իր հետ Առողջապահության նախարարի մոտ գնալն էր: Չմերժեցի: Միևնույն է, ընկերուհուս չէի կարող համոզել, որ բժշկությունն անզոր է օգնել նրա քրոջը` Հասմիկին, ով փոքրուց կանգնած էր միզում, սափրում էր դեմքը «թրաշ» ստանալու համար` կապում էր կրծքերը և տղամարդու անգամ պատահական հպումն իր մարմնին վերջին վիրավորանքն էր համարում: Վիրավորվում էր նաև, երբ իրան հրապարակավ ոչ թե Կարեն, այլ Հասմիկ էինք ասում: Բժշկական միջամտությունը նա պատկերացնում էր հրաշք-վիրահատության ձևով, որը նրա համար մի քանի սանտիմետրանոց «առնականության» տեր դառնալու և մեկընդմիշտ երջանկանանալու միակ ճանապարհն էր:
Բայց ժամանակները սովետական էին, նման վիրահատություն կատարում էին միայն Մերձբալթյան հանրապետություններից մեկում, և այն արժեր 18 հազար ռուբլի: Կարենը հաշվել էր, որ կոշկակարի իր աշխատավարձով այդ գումարը կկարողանա հավաքել 20 տարում: Ստացվում էր, որ բաղձալի «սանտիմետրերի» տեր նա կարող է դառնալ լավագույն դեպքում 45 տարեկանում, ինչը 25 տարեկան օրիորդի համար խոր ծերություն էր թվում:
Նրան երկար ժամանակով կորցրեցի տեսադաշտիցս և վերգտա միայն վերջերս: Իմացա, որ 15 տարի ապրել էր ռուսական մի գավառում, հայ կնոջ հետ, որն, ի վերջո, փախել էր իրենից: Անփող, ծեծված, մարմնի տարբեր մասերում դանակի խոր հետքերով և նույնքան խորը դեպրեսիայով նա վերադարձավ Հայաստան, փակվեց Մասիվի իր բնակարանում և մարդկանցից մեկ պահանջ ունի` որ մոռանան իրեն:
«Դժվարությունները մեզ միավորում են»,- բացատրում է հասարակական ակտիվիստ Աշոտ Գևորգյանը, ում հետ ծանոթացա նույնասեռականների խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ: Ինքը փորձած ունի հոմոֆոբիային դիմակայելու բոլոր մեթոդները` բռունցքներից մինչև ՀԿ-ին անդամակցելը: Ասում է. «Մի քանի տարի առաջ Հայաստանում ստեղծվեցին փոխօգնության խմբեր: Մենք գործում էինք դեռևս ոչ պաշտոնապես, համախմբվում էինք նույնասեռականների իրավունքները պաշտպանելու համար: Նրան պատմում եմ Կարենի մասին: Խորհուրդ է տալիս առայժմ հանդիպել և կիսվել այն մարդկանց հետ, ովքեր նույն պրոբլեմներն ունեն: «Սկիզբը զրույցն է, հետո ընկերական խմբեր են ձևավորվում, հետո դրանք միավորվում են ԼԳԵՓՔ /լեսբուհիներ, գեյեր, փոխգենդերներ, քուիերներ, այսինքն` սեռական բազմազանությունն ընդունողներ/ համայնքում: Այստեղ մեկը մյուսին օգնում է ծանր պահերին: Ասենք, ինչ-որ մեկն ունի ֆինանսական խնդիր, մյուսը` կացարանի, հեռացել է տանից և քնելու տեղ չունի, երրորդը հոգեբանական կրիզիս է ապրում»: Տարիներ առաջ Աշոտը ծանր վիճակից հանեց Էջմնիածնից եկած մի երիտասարդի` 19 տարեկան Վարդանին: Նրան գտնելով Կիրովի այգում: «Ես հաճախ իջնում եմ այնտեղ, որ գտնեմ նույնասեռականների, ում օգնույթուն է պետք: Նրանք լինում են համարյա բոլոր այգիներում, կայարանում»: Մոտենալու և զրույցը սկսելու համար Աշոտը լավագույն ձևը համարում է հին ավանդականը` ժամ հարցնել, կամ սիգարետ խնդրել: Հետո բառից բառ է ծնվում: Գեյերը շատ շփվող են: Չէ որ «գեյ» նշանակում է ուրախ: Վարդանը պատմում է Աշոտին, որ քնել է հարևան տղաներից մեկի հետ: Գույժը հասել է ծնողներին: Աղմուկ, ծեծուջարդ և «դատավճիռ»` հեռանալ տանից: «Մենք նրան մեծ ինֆորմացիա տվեցինք նույնասեռականության մասին: Սկզբում նա ևս ձեր ծանոթի պես կարծում էր, որ ինքը հիվանդ է: Երկար ժամանակ աշխատանք չգտնելով, զբաղվեց առևտրային սեքսով /Միասեռականները խուսափում են «մարմնավաճառ» բառն օգտագործելուց – Ս.Ս./ Բայց Վարդանին դուր չէր գալիս սեքսի դիմաց վճար ստանալու պահը: Հիմա նա սրճարաններից մեկում մատուցող է, մեր ամենաուժեղ ակտիվիստներից է, բաց անձնավորություն է, իսկ վերջերս հասել է նրան, որ իր սեռական կողմնորոշման մասին կարող է հայտնել բացահայտ և հրապարակավ», – շարունակում է Աշոտը: Խիզախության այս աստիճանին քչերն են հասնում, քչերին է հաջողվում վեր կանգնել տարասեռական հանրույթի կարծիքներից, արհամարհել հայհոյողին, ագրեսիվին, մատով ցույց տվողին: Ինքը` Աշոտը, թեև օգնել է շատերին հոմֆոբների հետ խաղաղ գոյակցության հարցում, բայց և այնպես, չի կարող առայժմ նստել տեսախցիկի առջև և ասել` «Ես նույնասեռական եմ»: Նա չի մոռանում մի քանի տարի առաջվա իր զբոսանքը Հանրապետության հրապարակում. «Ընկերներիս հետ, երեքով քայլում էինք մեզ համար: Նրանցից մեկը ռոքեր է և ականջօղ ու երկար մազեր ունի: Մեր կողքով մի քանի հոգի անցան, և սրան ինչ-որ բան ասացին: Նա էլ պատասխանեց: Կռիվը գնաց հենց հրապարակի մեջտեղում: Մի քանի րոպեից հոմոֆոբները եկան երկու մեքենայով: Այնտեղ նաև ոստիկաններ կային, ովքեր չէին միջամտում: Մենք մտանք «Մարիոթ», հեռախոս խնդրեցինք, որ զանգենք ոստիկանություն, բայց մեզ մերժեցին»: Երբ ամեն ինչ ավարտված էր, Աշոտը չգնաց ոստիկանություն, դիմում չգրեց, չպնդեց, որ իրեն պաշտպանեն: Կդիմեր, եթե մեր քրեական օրենսգրքում լիներ հոդված հոմոֆոբիայի դեմ: Ես համաձայն չեմ: Բռնությունը բռնություն է, և միշտ էլ կարելի է պահանջել պատժել հանցագործին, բայց Աշոտի բառերը չեմ մոռանա. «Երբ մարդը գիտակցում է, որ պետությունն ինքը պետք է քեզ պաշտպանի, բայց չի պաշտպանում, ինքն իրեն խղճուկ է զգում»:
Սյուզան Սիմոնյան
Երևանի կոնյակի գործարանը հրաժարվում է պայմանագրեր կնքել Արմավիրի մարզի մանր ու միջին խաղողագործների հետ: Այս մասին մեզ հայտնի դարձավ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի մի խումբ գյուղացիներից: Նրանք վստահեցնում են, որ արդեն 12 տարի է ֆրանսիացիները խաղողի մթերման պայմանագրեր էին կնքում իրենց հետ: Բայց այս անգամ նրանք համաձայնվել են բերքն ընդունել գյուղի ընդամենը 4 ամենախոշոր հողատերերից: Մյուսները չգիտեն, թե ինչպես են իրացնելու իրենց խաղողը: Նրանք պատմում են, որ հիմնականում 4‑5 տոննա խաղող են ստանալու այս տարի, իսկ այս քանակությունը ֆրանսիացիները քիչ են համարում և չեն ուզում գնել: Կոնյակի գործարանի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուն, պատճառաբանելով, որ արձակուրդում է, խուսափեց մեր հարցերից: Իսկ խաղողագործներին գործարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն վերցնի նրանց բերքը, քանի որ գյուղի բնակիչների մեծ մասը չի օգտագործել իրենց բաժանած դեղանյութը, հետևապես իրենք վստահ են, որ նրանք «անբարեխիղճ» խաղողագործներ են և խաղող անորակ է ստացվելու: Գյուղացիները սակայն վստահեցնում են, որ սա իրականությանը չի համապատասխանում, և «Երևանի կոնյակի գործարանը» պարզապես «գին գցելու» առիթ է փնտրում, որպեսզի հետագայում կոպեկներով գնի քրտինքով աճեցված բերքը: Նրանք մտավախություն ունեն, որ այսպիսով գյուղի մեծահարուստները համագործակցելով ֆրանսիացիների հետ, որոշել են սնանկացնել մանր միջին հողատերերին և դրդում են նրանց վաճառելու խաղողի այգիները: Ստեղծված իրավիճակից մեկ ելք կա, թերևս, այն է` միավորվել և խաղողագործական կոոպերատիվներ ստեղծել, ինչպես անում են, օրինակ, եվրոպացի ֆերմերները: Բայց հայերի մտածողությանն անհարիր է միավորման գաղափարը: Ավելի հեշտ է գնալ մարզպետի մոտ ընդունելության:
Երեկ Գրիբոյեդովի մի խումբ խաղողագործներ իրենց բողքոքը ներկայացրել էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Մարզպետը հորդորել է գյուղացիներին «մինչև բերքի սեզոնը սպասել» և խոստացել է, որ «մի բան կանի»: Սակայն այս հանդիպումն առանձնապես չի հուսադդրել գյուղացիներին: Բանն այն է, որ Արմավիրում խաղողի մթերմամբ զբաղվող մի քանի ձեռնարկություններ արդեն տեղեկացրել են խաղողագործներին, որ ստիպված են կրճատել որոշ սորտերի մթերումը: Հունիսի վերջին նրանք նույնպես հանդիպել էին մարզպետին և ներկայացրել էին իրենց խնդիրները:
Ամենայն հավանականությամբ այս պատմությունն ավանդական ավարտ կունենա` մարդիկ ջրի գնով կհանձնեն բերքը: Հողերը չեն վաճառի ուրիշին, քանի որ սա նույնպես դեմ է հայկական մտածողությանը: Պարզապես խաղողի փոխարեն «կարտոլ» կցանեն:
Ձմերուկի և սեխի բիզնեսով զբաղվող գյուղացիները արագ տեմպերով սնանկանում են։ Նրանց շրջանում սոցիալական ընդվզում է հասունանում։ Երեկ Մալաթիայի տոնավաճառում մեկ կիլոգրամ ձմերուկը գյուղացիներին հաջողվում էր հանձնել 300 դրամով, այսօր արդեն՝ կրկնակի էժան։ Գյուղացիները տոննաներով բերք են աճեցրել և իրենց դաշտերում` բերքի հետ մենակ մնացել։ Ոչ ոք չի գնում բերքը տանելու և իրացնելու։ Պատճառը փողոցային առևտրի արգելման մասին որոշումն է։ Անցած տարիներին ձմերուկն ու սեխը հիմնականում վաճառվում էին փողոցներում, բակերում և Երևանից դուրս եկող ավտոմայրուղիներում։ Փողոցային առևտուրն արգելելու մասին որոշումը զրկեց գյուղացուն վաճառքի այս ավանդական կետերից։ Սրա հետևանքով գները շուկայում օրեցօր ընկնում են։ Պետք է սպասել, որ ձմերուկի և սեխի հետ կկատարվի այն, ինչ անցյալ տարի կատարվեց ձվի շուկայում։ Վաճառակետերի բացակայության պատճառով գները կընկնեն այնքան, որ հաջորդ տարի այլևս ոչ ոքի մտքով չի անցնի ձմերուկ ու սեխ աճեցնել, իսկ մայրաքաղաքի բնակիչները ստիպված կլինեն հրաժարվել Էժան ձմերուկից և սեխից, որոնք քիչ թե շատ տանելի էին դարձնում երևանյան շոգ ամառը։ Չի բացառվում, որ այդ ֆոնին կբացվի ներկրման հերթական դուռը, ճիշտ այնպես` ինչպես ձվի շուկայում:
Լոռու մարզը գյուղացիների ծայրաստիճան աղքատության պատճառով աստիճանաբար վերածվում է բերրի հողերի գերեզմանոցի։ Ալավերդի քաղաքից ոչ հեռու գտնվող Օձուն համայնքը, որն ամենամեծ գյուղերից է, իր վարդաստաններով իսկական դրախտավար է հիշեցնում, բայց աղքատիկ դրախտավայր։ 1350 հեկտար հողատարածքի չնչին մասն է օգտագործվում։ Հող մշակելն այսօր թանկ հաճույք է և օձունցիների գրպանի պարունակությանը անհամապատասխան ծախսեր է ենթադրում։ Նրանք հազիվ կարողանում են տնամերձերը մշակել և «կերակրվել» այնտեղ աճեցրած բանջարեղենով։ Անգամ տարեկան 12000 դրամ հողի հարկը չեն կարողանում վճարել։ Այս հարկատեսակի գծով Օձուն համայնքը 180 մլն դրամի ապարքներ ունի։ Հողատերերից յուրաքանչյուրը 300 հազարից մինչև 550 հազար դրամ է պարտք պետությանը։ Գյուղապետ Արսեն Տիտանյանի կարծիքով, սա «մեռած» փող է, որը հավաքել անհնար է։ «Մարդիկ այսօր ի վիճակի չեն լինելու տալ այդ գումարները, — ասում է նա — ո՞նց ես մարդուց 300 հազար ուզեմ, եթե գալիս է գյուղապետարան, ասում է՝ մի 1000 դրամ օգնություն տվեք, հացի փող չունեմ»։ Օձունի աշխատատեղերն ընդամենը գյուղապետին պատկանող «պանսիոնատն» է, մի երկու մթերային կրպակներ և խորովածանոցները։
«Հարավ- կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սպասում են ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի մոտալուտ պաշտոնանկությանը, իսկ «Երկաթգիծը» պաշտոնապես հերքում է այս մասին լուրերը։ Պաշտոնանկության բուն պատճառը պարզ չէ։ Շայդուլինի մերձավորները տարածում են վարկած, որի համաձայն «Ռուսական երկաթգծի» ղեկավարությունը որոշել է նրան տեղափոխել կենտրոնական ապարատ, քանի որ նման փորձառու մասնագետի և կառավարչի ուժերն ավելի կարևոր հանգույցներում են անհրաժեշտ, քան շրջափակումներից այդպես էլ դուրս չեկած Հայաստանն է։ Ռուսական իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, որոշ գործարքներով Շայդուլինը վերջերս հայտնվել է ՌԴ հատուկ ծառայությունների տեսադաշտում, և վերջիններս Շայդուլինի դեմ նյութեր են նախապատրաստում։ Հիշեցնենք, որ ժամանակին հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին ռուսաստանյան այս պաշտոնյաի ահաբեկիչների հետ կապերի մասին ։ Բացառված չէ, որ հենց այս պատճառով է ազգությամբ թաթար Շևքեթն արժանացել Մոսկվայի իրավապահների ուշադրությունը։ Ինչպես հայտնի է, Մեդվեդեվի աշխատակազմը լուրջ գործունեություն է սկսել կոռուպցիայի և ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ, շաղկապելով այս երկու գործընթացը։ Հիշեցնենք նաև, որ Շայդուլինը ղեկավարում է «Հարավ- կովկասյան երկաթուղին» 2008 թվականից, իսկ մինչ այդ Սվերդլովյան երկաթուղու տնօրենն էր, բայց 2007 թվականի մարտին տեղի ունեցած տասնյակ բեռնատար վագոնների խոշոր վթարներից հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։ Սակայն սա Շայդուլինի միակ «թերությունը» չէր։ Մինչ այդ, 2005 թվականին «Ռուսաստանյան երկաթգիծ» ԲԲԸ ղեկավարությունը ստուգումներ էր անցկացրել Սվերդլովսկի իր մասնաճյուղում և բացահայտել էր, որ Շևքեթ Նուրալիյեվիչը 1 մլրդ 666 հազար ռուբլու վնաս է հասցրել պետությանը։ Ռեվիզիան 635,5 մլն ռուբլու չհաշվառված եկամուտ և ակտիվներ էր հայտնաբերել, կապիտալ շինարարության ծախսերի 47 մլն-ից ավելի գերազանցումներ, փաստաթղթերում չֆիքսված սև փողեր և այլն։ Պետության հաշվին նա մոսկովյան իր շքեղ պալատի ծախսերն էր փակում, բնակարաններ էր բաժանում իր մերձավորներին, որոնց բերել էր Նիժնի Նովգորոդից, «լավ մարդկանց» պաշտոններ էր բաժանում, հետագայում իրեն մուծվելու պայմանով։ Այս ամենի մասին հիշատակել է այդ տարիների ռուսական մամուլը։ Թե ինչպես հայտնվեց այսքան փայլուն աշխատանքային կենսագրություն ունեցող անձը Հայասատանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի ղեկավարի պաշտոնում, կարծում եմ, ազգային անվտանգության հարց է։ Տեղեկություններ կան, որ Հայաստանում նրա հարաբերությունները գործարարների հետ հարթ չեն եղել։ Մեր աղբյուրների թվում են Շևքեթ Նուրալիեվիչի կողմից քցված մարդիկ, որոնք վստահեցնում են, որ նա բարեխիղճ չէ ֆինանսական գործարքներում։
6-րդ գլխավոր վարչությունում շարունակվում է քննվել ռուսական Tez Tur տուրիստական ընկերության դեմ հարուցված քրեական գործը, որը, ըստ իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների, փակուղի է մտել, քանի որ գործին խառնվել են ռուսաստանյան հեղինակավոր ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը մի քանի ամիս առաջ պաշտոնապես դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանում, հայկական մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ազատվեցին աշխատանքից: Պատճառը Tez Tur և հայտնի տուրօպերատոր Majik Time ընկերությունների միջև ծագած հակասություններն էին։ Երկար ժամանակ երկու ընկերությունները խաղաղ և շահավետ համագործակցում էին, բայց անցյալ տարվա ամռանը նրանց միջով սև կատու անցավ։ Majik Time ընկերությունը խոշոր պարտք կուտակեց Tez Tur-ին՝ մոտ 400 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարը գոյացել էր ռուսական ընկերության ուղեգրերի վաճառքից, որը Հայաստանում հիմնականում իրագործում էր Majik Time-ը։ Ի պատասխան սրան, «քցված» Tez Tur ընկերությունը ձմռանը դադարեց աշխատել Majik Time-ի հետ։ Կոնֆլիկտից ամենաշատը տուժեցին սովորական քաղաքացիները, որոնք ամանորյա վարկեր էին ձևակերպել Majik Time-ից, ուղեգրեր էին գնել և պատրաստվում էին թռչել Եգիպտոս։ Այժմ նրանք ցուցմունքներ են տալիս 6-րդ գլխավոր վարչությունում։ Մինչ գործը քննվում էր, ի հայտ եկան նաև տուրիստական ընկերություններ, որոնք վաճառել էին Tez tur-ի տոմսերը, բայց չէին ստացել իրենց գումարը։ Հարցաքննվել են նաև տուրօպերատորի նախկին աշխատակիցները։ Ըստ որոշ տեղեկությունների, հենց 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանն է կանգնել Tez Tur-ի հակառակորդի` Majik Time ընկերության մեջքին, որպես վերջինիս ղեկավարների՝ Մանուկյան եղբայրների ազգական։ Որպես վերջինիս հովանավոր նշվում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունը։
Վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օրենքով իրավունք ստացավ վերահսկողություն սահմանել մանրածախ առևտրային ցանցերի վրա և հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսում խոշոր ցանցերում՝ «ՍԹԱՐ», «Ֆրեշ», «Երևան-Սիթի» և այլ սուպերմարկետներում։ «Մենք գնային մոնիտորինգ ենք իրականացնում պարենային ապրանքների շուկայում, նայում ենք ապրանքների պատշաճ ներկայացման, մակնշման հարցերը, պիտանելիության ժամկետը և այլն», — դիտարկումների ընթացքը ներկայացրեց ՏՄՊՊՀ մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը, որին երկու հարց ուղղեցինք։
— Որպես խախտում դիտարկվելու՞ է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթիում» վաճառվում է դիզայնի առումով ուկրաինական և ռուսական օղիները նմանակող արտադրանք։
— Անցյալ տարի 7 անգամ վարչական պատասխանատվության ենք ենթարկել «Ալեքս Գրիգ» ընկերությանը։ Պարտադրել ենք, որ դադարեցնի արտահանել շփոթության աստիճանի նման պիտակներով արտադրանքը, քանի որ սա անբարեխիղճ մրցակցություն է համարվում, և տվյալ սուբյեկտը նման որոշման դեպքում պարտավոր է դադարեցնել արտադրությունը մի քանի օրվա ընթացքում։ Բայց «Ալեքս Գրիգը» հանձնաժողովի որոշումը բողոքարկել է դատարանում։ Ինչու՞ է դատական վարույթն այսքան ձգձգվում, մենք չենք կարող ասել, բայց սա հնարավորություն է տալիս ընկերությանը` չկատարել հանձնաժողովի որոշումը։
— Խոշոր առևտրային ցանցերի հետևում այսօր «օլիգարխ» ճանաչվածներն են։ Ի՞նչ եք կարծում, ՏՄՊՊՀ-ն կարո՞ղ է պայքարել նրանց դեմ։ Մտավախություն կա, որ այդ պայքարը ավելի շատ ձևական բնույթի է։
— Նախ, կարծում եմ, որ եղել են դեպքեր, երբ հանձնաժողովը վարույթ է սկսել Ձեր ասած «օլիգարխներ» համարվողների դեմ՝ «Լուսակերտի թռչնաֆաբրիկայի», «Ֆրեշ» սուպերմարկետների, մյուս խանութների։ Երկրորդը, մենք չենք դիտարկում ընկերության տերերի «օլիգարխ» լինելը, մենք չենք հավաքում նման ինֆորմացիա, հաճախ չգիտենք էլ, թե ովքեր են այդ ընկերությունների հետևում, և գործ ունենք ընդամենը տնօրենների հետ:
Առնվազն 15 աշխատակիցներ օրերս վերջնագիր են ներկայացրել հիմնարկի ղեկավարությանը։ Նրանք զգուշացրել են, որ «Հայփոստի» տնօրինությունը եթե չդադարեցնի ապօրինի գործելակերպը, ապա կոլեկտիվն իր իրավունքները կպաշտպանի դատական կարգով։ «Հայփոստի» աշխատողների դատական հայցերը, բողոքները վատ վերաբերմունքի, ցածր աշխատավարձի և աշխատանքային վատ պայմանների պատճառով՝ նորություն չեն։ Այս հիմնարկի աշխատողները բաժանված են երկու խմբի։ Առաջինը «սևամորթ ճորտերի» խումբն է, որը մեծամասնություն է կազմում։ Նրանք են ծանրագույն աշխատանքի դիմաց ստանում, օրինակ, 50-60 հազար դրամ։ Մարզերում շատ ավելի ցածր ստացող օպերատորներ կան։ Նրանց աշխատանքային պայմաններն անհամեմատ ավելի վատ են, քան Երևանում։ Իսկ «սպիտակամորթ» փոքրաթիվ պարոնների աշխատավարձը սկսվում է 600 հազարից։ Կան 800 հազար, մեկ և մեկուկես մլն դրամ ստացողներ։ Հնարավոր էր այս գումարներն արդարացված համարել, եթե ղեկավարությունը կատարեր իր խոստումները։ Արդեն մի քանի տարի է, ինչ «փոստային» չինովնիկները «լոլոներ» են պատմում ՀՀ քաղաքացիներին սուրհանդակային և այլ ծառայությունների աննկարագրելի թռիչքների մասին՝ արդիականացում, առաջատար դիրք ողջ տարածաշրջանում և այլն, բայց դրանցից ավելի շուտ հնացած PR-ի հոտ է փչում։ Կոլեկտիվի ներսում լուրեր են պտտվում, որ, օրինակ, «Հայփոստի» տնօրենը մոտ 7 մլն դրամ աշխատավարձ է ստանում։ Այդքան էր փոստից ամեն ամիս տանում անգրագիտությամբ և անդաստիարակությամբ, աշխատակիցների նկատմամբ վատ վերաբերմունքով աչքի ընկնորղ «ջահել» Խուան Պաբլո Գեչիջյանը, որը հայտնի էր որպես «Էռնեկյանի ձեռք»։ Այն բանից հետո, երբ հավատարմագրային կառավարիչ, մութ ֆինանսական անցյալ ունեցող արգենտինացի Էռնեկյանը եկավ Հայաստան և, տեսնելով, որ բանը բանից անցել է, դժգոհեց «Հայփոստից», ու «ջահելին» հեռացրեցին «լուրջ» հիմնարկի կառավարումից։ Սակայն աշխատակիցները վստահեցնում են, որ Խուանը շարունակում է ինչ-որ «անտեսանելի» ազդեցություն ունենալ և հարցեր լուծել։ Հիմա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, որը խոստացել է շտկել իրավիճակը։ Կոլեկտիվում այս փոփոխությունները կապում են ՀՀ նախագահի ցանկության հետ՝ վերջ տալ հոլանդացիների թալանին և ապաշնորհ կառավարմանը։ Միաժամանակ կադրային ջարդի նոր ալիք են սպասում, ինչպիսին եղավ հոլադացիների տխրահռչակ տիրապետության սկզբում։ Մարդիկ որոշել են, որ այս անգամ չեն հանձնվելու և ապօրինությունների դեմ պայքարելու են միահամուռ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.