29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Եվ այսպես, բոլորը զբաղված են ԲՀԿ-ի առաջարկությունով` խորհրդակցություններ խորհրդարանական կառավարմանն ու 100 տոկոսանոց համամասնական ընտրակագի անցնելու վերաբերյալ:
«Խորհրդակցությունների» բոլոր 4 մասնակիցները ԲՀԿ-ի գլխավորությամբ ընկել են գաղտնապահության գիրկը, Լևոն Զուրաբյանը «չի բացառում» միասնական թեկնածու ունենալը, Էդուարդ Շարմազանովը սպառնում է «դիմակներ պատռել», իր իսկ խոսքով սեփական մասնակցությունը գործընթացին մատնում է Ռոբերտ Քոչարյանը…
ԲՀԿ-ն գործընթացի հաշվին, իհարկե, ընտրություններից առաջ սակարկելու լրացուցիչ հնարավորություն կստանա… իսկ մյուսնե՞րը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին, ապա ԱԺ ընտրություններին արդեն տեսանք, թե ինչ եղավ ՀԱԿ-ի վարկանիշի ու ընտրազանգվածի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» և ԲՀԿ-ի հետ սիրախաղի հետեւանքով: ՀԱԿ-ը, գործնականում ոչինչ չստանալով եւ ԱԺ չմտնելու ռիսկի գնով իր քաղաքական կապիտալը կամա թե ակամա նվիրեց ԲՀԿ-ին: Հիմա նույնն է սպասվում եւ ՀՅԴ-ին, իսկ ՀԱԿ-ի քաղաքական կապիտալից արդեն երեւի թե ոչինչ չմնա: Դա` բոլոր հնարավոր տարբերակներում, նույնիսկ, եթե ԲՀԿ-ն սեփական թեկնածուով փայլուն մասնակցի նախագահական ընտրություններին: Այդ դեպքում նույնիսկ «փոքր ախպերներին» միայն կրճոնները կհասնեն… Իսկ եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այդ դեպքում ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի համար քաղաքական աղետ կլինի: «Ժառանգությունը» կարող է նվազագույն կորուստներով այդտեղից «պլստալ», քանի որ սեփական թեկնածու և «թռնելու» խասիաթ ունի:
Հիմա ի՞նչ ունենք ասպարեզում. Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը որպես թեկնածուներ, և Ռոբերտ Քոչարյանի ստվերային խաղը: Ռոբերտ Քոչարյանը կրկին խոսեց` այսպիսով արդարացնելով Էդուարդ Շարմազանովի` «դիմակ պատռելու» հույսերը:
Շարմազանովը նրան ակնարկով մեղադրել էր ԲՀԿ-ի նախաձեռնության թիկունքում կանգնած լինելու մեջ, և Ռոբերտ Քոչարյանն իր ուղղակի հայտարարությամբ պարզապես արդարացրեց մեղադրանքը` փաստորեն հաստատելով, որ նախաձեռնության ետևում կանգնած է հենց ինքը:
Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելն էլ լրիվ բլեֆ դուրս եկավ, «ԲՀԿ+»-ի թիկունքում կանգնած Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ դա իրեն պետք չէ. «Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց նախագահն էր: Պետությունն ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության»:
Փոխարենը Քոչարյանը շեշտեց, որ իրեն պետք է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ. «Այժմ Խորհրդարանի ձևավորման 100 տոկոսանոց համամասնական կարգին անցման մասին:
Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում՝ իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»:
Դե, Ռոբերտ Քոչարյանի ստեղծած «ֆորայից» հաջողությամբ օգտվեց ՀՀԿ-ն, ու բնականաբար կցանկանա կրկին օգտվել և 2017 թվականին: Իսկ այն, որ Քոչարյանը հիմա փաստացի պայքարում է այդ «ֆորայի» դեմ, նշանակում է, որ նա շատ լրջորեն պատրաստվում է 2017 թվականի ընտրություններին: 2013-ի`կանխորոշված ելքով նախագահական ընտրությունները նրան հետաքրքրում են լոկ որպես գործընթաց, որի ընթացքում պետք է փորձի կորզել լավագույն մեկնարկային պայմանները 2017-ի ԱԺ-ում հնարավորինս շատ մանդատ կորզելու համար: Այդ դեպքում նա 2018-ին կկարողանա լիարժեք վերադառնալ իշխանության: Չէ՞ որ ԱԺ վերջին ընտրություններում ՀԱԿ-ին «ռասխոդ» անելու գնով կրկնապատկվեց ԲՀԿ-ի ընտրազանգվածը: Հիմա էլ «ռասխոդ» անելու հերթը հասավ նաև ՀՅԴ-ին…
Բայց հարց է ծագում. ի՞նչ կլինի, եթե տեսականորեն Սերժ Սարգսյանը հանկարծ ընդունի ԲՀԿ-ի բոլոր առաջարկությունները: Այդ դեպքում ԲՀԿ-ն հարկադրված կլինի անվերապահ ու առանց շատ պորտֆելների պաշտպանել Սերժ Սարգսյանին: Ու հետևանքը կլինի ԲՀԿ-ի գոնե մասամբ «ՕԵԿացումը», իսկ խորհրդարանական կառավարման մոդելը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի` երրորդ ժամկետի շանսը: Եթե, իհարկե, 2017-ին ՀՀԿ-ն կրկին վերցնի մեծամասնությունը: Բայց Ռոբերտ Քոչարյանը այդքան հեշտ նահանջող չի, և նա միգուցե բացահայտ ստեղծի սեփական կուսակցությունը կամ, ասենք, անձամբ գլխավորի արդեն «չուլ» դարձած ՀՅԴ-ն ու դրանով կտրուկ ուժեղացնի ՀՅԴ-ն: Բայց արդյո՞ք նա կկարողանա մինչև 2017-ը ժողովրդի «աչքի գրողից» դառնալ կարոտախտի աղբյուր: Միգուցե` քանզի ժողովուրդը կարճ հիշողություն ունի, իսկ կյանքը մեր երկրում քանի գնում դժվարանում է…
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մեր քաղաքական դաշտում արդեն շատ-շատերը, պատկերավոր ասած, «յուղ են վառում»: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ճիշտ ու ճիշտ նոր բաժանված ամուսինների պես իրար են անպատվում, ՀԱԿ-ից մարդ գլուխ չի հանում, թե ի վերջո ինքնուրո՞ւյն են գնալու ընտրությունների, թե կցվելու են ԲՀԿ-ին, Գալուստ Սահակյանն արժանացել է Անի Քոչարի թունդ անեծքին, քանի որ ասում է, որ ԱԺ-ում հաշմանդամներին թեքահարթակներով ապահովելու փող չկա, ամբողջ Երևանն էլ քննարկում է իր քաղաքապետի և Վոլոչկովայի ֆոտոսեսիան…
Մինչդեռ «իշխանափոխված» Վրաստանը կրկնում է Հայաստանի` 1998-ի ճանապարհը: «Голос России» ռադիոկայանը հաղորդեց՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանը բացի այն, որ շատ սառն է ընդունել Սահակաշվիլու հայտնվելը խորհրդարանում, նաև իր անդրանիկ նիստում խորհրդարանական հանձնաժողով է ստեղծել «Սահակաշվիլու ռեժիմի կատարած հանցագործությունների բացահայտման» նպատակով: Իսկ 1998-ին Հայաստանում ստեղծվել էր Քաղաքական խորհուրդ` Ռոբերտ Քոչարյանին կից, Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմին քաղաքական և իրավական գնահատական տալու համար: Եթե մեզանում Վանո Սիրադեղյանը փախավ երկրից, վրացիների մոտ էլ փախավ Դմիտրի Շաշկինը: Վստահաբար, Սահակաշվիլուն էլ նույն ձևի հանգիստ կթողնեն, ինչպես մեզանում հանգիստ էին թողել Տեր-Պետրոսյանին: Ժամանակին` Ելցինի հրաժարականից հետո, մեր ռուս բարեկամները կատակով սպառնում էին` ՌԴ քրեական օրենսգրքում մտցնել «Երկիրն անսթափ ղեկավարելու մասին» հոդված… Կատակը կատակ, բայց մեզ հայտնի է, թե ինչպիսի վնասներ հասցրեց Ռուսաստանին «Ելցինի ռեժիմ» կոչեցյալը, բայց հիմա մարդը արձաններ ունի…
Իհարկե, մեր, ռուսների, վրացոց սրտերը կհովանային, եթե դատվեին Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Ելցինի, Սահակաշվիլու ռեժիմները, բայց հետխորհրդային տարածքում տենդենցն այն է, որ չեն դատվում ու չեն դատվելու: Միգուցե բարին դա է` ցնցումներից, շառից, փորձանքից հետո… Ու ինչպես եղել էր ԽՍՀՄ քանդելու դեպքում, նախկին վարչակարգերին չդատելու դեպքում էլ մենք` հայերս, առաջնեկ դուրս եկանք:
Դեռ 1990-91 թվականներին ոչ ոք չդատեց մեր նախկին կոմունիստ ղեկավարներին, և՛ գլխանց, և՛ մինչև հիմա ոչ ոք չի անում այնպիսի տխմարություն, ինչպիսին է ԿԳԲ-ի նախկին ագենտների բացահայտումը: Իսկ 1998-ին Սպարապետը հայտարարեց, որ վերջ` սա վերջին արտահերթ ընտրությունն է մեր երկրի: Տեր-Պետրոսյանի վարչակարգին էլ Քաղաքական խորհուրդը, ուր գերիշխում էին Լևոնի երեսից տուժած դաշնակները, տվեց շատ մեղմ գնահատական`առանց իրավական գնահատականի:
2008-ի իշխանության փոխանցման ժամանակ էլ Տեր-Պետրոսյանն արեց իշխանությունը զոռով խլելու անհաջող փորձ, սակայն գործնականում նրան ներեցին, հետը երկխոսեցին, իսկ երբ այս ԱԺ ընտրություններից առաջ, Վանոյի խոսքով ասած, «ղալաթ» արեց և երդվեց ԲՀԿ-ի արևով, նույնիսկ օգնեցին դուրս չթռնել ԱԺ-ից ու խմբակցություն ունենալ…
Ինքնին Լևոնի սերն առ ԲՀԿ տարօրինակ երանգ ուներ և ունի, քանի որ նշանակում է կամա թե ակամա խաղալ Քոչարյանի օգտին: Ու ստացվում է, որ ՀՀ երեք նախագահների «եռանկյունում» թեև իրար դեմ ինտրիգներ լարելն անպակաս է, բայց լավ էլ իրար «պասեր» տալով խաղում են: Եթե Տեր-Պետրոսյանը «պաս» է տալիս Քոչարյանին, ապա Քոչարյան-Սարգսյան հարթությունում հաստատ հակասություններն ավելի քիչ են… Կարճ ասած, ՀՀ երեք նախագահների միջև պայթյունավտանգ ոչինչ չի կատարվում, և այդ «եռանկյունուց ձերբազատվելու»` Ժիրայր Սէֆիլյանի և այլոց գաղափարները 2013-ի ընտրություններին հաստատ անիրագործելի են… Րաֆֆի Հովհաննիսյանով կամ էկզոտիկ էպոսագետով հաստատ նույնիսկ փոքր տեղաշարժ չի ստացվի:
Ի դեպ, ՀՀ բոլոր երեք նախագահներին արժվորելու և էքս-նախագահների ուժերը պետականաշինությունում օգտագործելու գաղափարը գնալով թափ է հավաքում: Առաջինը դա դեռ 2010-ին հնչեցրել էր գեներալ-քաղաքագետ Հայկ Քոթանջյանը, այնուհետ այդ միտքը պարբերաբար հնչել է, այժմ էլ սկսում է դառնալ ակտիվ երիտասարդների սեփականություն: Ահա, մասնավորապես, ինչ է գրում երիտասարդ բլոգեր Սմբատ Ղահրամանյանը. «Որքան պետությունը, ժողովուրդը հավատա, զորակցի իր երկրի ղեկավարին՝ ով էլ լինի այդ պաշտոնում, այդքան այդ երկիրը ավելի կծաղկի ու կբարգավաճի, կհզորանա ու հաջողություններ կգրանցի… Գուցե ինձ հետ համաձայն չլինեն շատերը, բայց երկրի ղեկավարին ես դասում եմ պետության եռագույնի, զինանշանի, պետական հիմներգի կողքին, այո, սա է իմ գիտակցությունը, սա է իմ խորին համոզմունքը: ՀՀ երեք նախագահներն էլ մեր խորհրդանիշներն են և իրավունք չունենք որևէ մեկին վիրավորելու` անկախ ամեն տեսակ հանգամանքներից ու պատճառներից: Ես հարգում եմ ՀՀ երեք նախագահներին էլ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն էլ մի շատ կարևոր ու ծանր շրջան`ղեկավարելով Հայաստանը, կարողացել են դուրս գալ պատվով և հաջողություններ գրանցել: ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուրս հարգում ենք`ինքներս մեզ, մեր երկիրը»:
Դե ինչ, 2013-ի ընտրություններից հետո երևի լրիվ բյուրեղանա այդ գաղափարը ու առաջին և երկրորդ նախագահներն իրենց տեղն ու դերը ստանան: Իսկ չորրորդ նախագահ կունենանք 2018-ին, և հիմիկվանից պետք է մտածել` ով է լինելու այդ որակապես նոր նախագահը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մեր ընթերցողը հաստատ արդեն հասցրել է հոգնել ու ձանձրանալ Վարդան Օսկանյանի թեմայից: Բայց արդյո՞ք իրականում դա այդքան կարևոր և ճակատագրական թեմա է: Իհարկե ոչ, այդպիսի կարևորություն այն ստացել է նաև մեր գործընկերների`լրագրողների ջանքերով:
Այսօր մեր մասնագիտական տոնն է` հայկական մամուլի օրը: 218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայկական առաջին տպագիր լրագիրը` «Ազդարարը», և հայն էլ յուրացրեց այն մասնագիտությունը, որ հաճախ կատակով կոչում են «երկրորդ հնագույն»:
Ու հետաքրքիր է, որ պաշտոնատար անձանցից մեր մասնագիտական տոնի մասին նախևառաջ հիշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին՝ մաղթում եմ հաջողություն, հաստատակամություն, բարեկեցություն և լավատեսություն»: Հովիկ Աբրահամյանը թերևս այն պաշտոնյան է, որը ժամանակին շատ է հայտնվել մամուլի թիրախում, հիմա կարծես քչից-շատից լեզու է գտել մեր գործընկերների հետ, և ընդհանուր առմամբ իր մաղթանքում բավականին ճիշտ է արտացոլել այն, ինչ պետք է լրագրողին: Հաջողություն`լրագրողը շատ է նման զինվորի, իսկ ցանկացած զինվորին, լինի նա խանդավառ կամավոր, թե նյութապաշտ վարձկան, միշտ էլ պետք է հաջողությունը: Հատատակամություն` առանց դրա չես կորզի ամենաթանկ կապիտալը` ինֆորմացիան, և այն չես հասցնի ընթերցողին: Բարեկեցություն` դե բոլորս մարդ ենք, թեև շատերի համար գրողուցավ ենք, ու ոչինչ մարդկային մեզ խորթ չէ: Եվ լավատեսություն` բավականին դժվար է լավատես մնալ, սիրել աշխարհը և մարդկանց, երբ հիմնականում շփվում ես ոչ թե վեհության, այլ տականքության դրսևորումների հետ… Բայց դիմանում ենք, շարունակում ենք մեր առաքելությունը` լավ թե վատ:
Բայց այսօր, շնորհավորելով իրար, և բաժակը բաժակի զարկելով, նաև հիշենք, թե ինչ էր ասել մեր առաքելության մասին մեծն Նժդեհը. «Նրա պարտականությունն է — խտացած ճշմարտություններ տալ ժողովուրդին: Նպատակը — այս ճշմարտություններով լուսավորել ժողովրդին դեպի ապագան:
Չունի՞ մամուլն այս կոչումը` ավելորդ մակաբույծ է դա եւ զուր տեղը ժողովուրդները կերակրում են զայն իրենց հաշվին:
Դժբախտաբար, որոշ բացառությամբ, այսպիսին է` մերը, հայկականը: Լրագրություն եւ ո՛չ մամուլ — այս նշանակում է, թե մենք դեռեւս տհաս ենք, թե չենք կարողանում մեր կյանքի ներքին կնճիռները գտնել, լուսաբանել զանոնք եւ մեր միտքն զբաղեցնում ենք արտաքին եղելություններով, լուրերով: Մեզ համար դեռ այն է հետաքրքիրը, ինչ մեզնից դուրս է կատարվում կամ միայն արտաքուստ առնչություն ունի մեզ հետ: Այս մտայնությունը իշխել է մեր լրագրության մեջ համարյայ իր սկզբնավորության օրից:
Փրկությունը դրսից է — այս բավական է, որ լրագրությունը խանդավառվի արտաքին բարենպաստ նշաններով, մի դիվանագետի կարեկից ժպիտով, մի անվանի եւրոպացու հայասեր արտահայտությունով, մի միսիոնարական ընկերության հայանվեր ջանքերով, մի խաղաղասիրական վեհաժողովի հայանպաստ բանաձեւով, մի պարլամենտական գործիչի զգացված ճառով… Լրագրություն, որի որոշ օրգանները արտաքին ույժերի հանդեպ ներող են, քծնող, խնկարկող, իսկ ներքուստ` պառակտիչ, անհանդուրժող եւ ամբարտավան: Լրագրություն, որի որոշ օրգանները ղեկավարվում են փողոցի առաքինություններով կամ տարփողելով մեծ ժողովուրդների ույժն ու հմայքը, վատաբար արհամարհում են սեփականը: Լրագրություն` որ բորբոքում է թայֆայական կրքերը եւ ընդունակ չէ մի տարրական ճշմարտություն ըմբռնելու. այն է, թե ժողովրդի ինքնապաշտպանությունը մի գործ է, որի մեջ ամեն հոսանքի եւ ուղղության մարդիկ միակամ պիտ լինեն»:
Փաստորեն, Նժդեհից հետո տասնամյակներ անցան: Ոչինչ չփոխվեց: Ու թեև արդեն 21 տարի անկախ պետություն ենք, թեև հաղթել ենք պատերազմում, բայց մինչև հիմա չունենք «մամուլ, վերջապես, որ ազատվի օտարահակ մտայնությունից և արիություն քարոզի, որ խլյակների փոխարեն հերոսական ժողովուրդի մասին խոսի և այդ այդպես , մինչև որ հայությունը` խրոխտաբար կանգնած իր բարձրավանդակի վրա ապացուցե աշխարհին, թե ինքը արի է — տեր իր հայրենիքին եւ ճակատագրին»:
Իսկ մենք, չնչին բացառությամբ մինչև հիմա տեր չենք կանգնում մեր հաղթանակին, մեր ընթերցողին հպարտության ու ինքնավստահության փոխարեն տագնապ, անզորություն ու վհատություն ենք ներարկում: Ու երբեմն կատարում ենք մեր երկրի ու ազգի գլխին կռռացող ագռավի դեր, ցինիկաբար ծաղրում ու տրորում ենք ամեն ինչ, նույնիսկ ակնհայտ լավի մեջ վատն ենք փնտրում:
Բայց չէ՞ որ այդպիսին չենք մենք, երբ շփվում ենք ոչ թե ընթերցողի, այլ իրար հետ: Իսկ միգուցե ընթերցողի՞ն էլ վերջապես ասենք, որ ինքն ավելի լավն է ու վեհը, քան կարծում է, որ իր շրջապատն ավելի լավն է, քան կարծում է, որ մենք ավելի լավն ենք, քան կարծում ենք… Որ բոլորս պատկանում ենք մի հնագույն Ազգի, որի երակներում Արարչի հրեղեն արյունն է հոսում, ու այդ Ազգը վեհ առաքելություն ունի այս մոլորակում:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը մի շարք հարցերում պարզություն մտցրեց և նպաստեց բաժանարար գծերի հաստատմանը: Շատերը այլևս հնարավորություն չունեցան «լղոզված» դիրքորոշում պահպանել, ստիպված եղան արտահայտվել: Դա վերաբերում է նախևառաջ Ռոբերտ Քոչարյանին:
Թեև ամեն ինչ իմացող Գալուստ Սահակյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության ոգին ու ձեռագիրը չի համապատասխանում վերջինիս նկարագրին, այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահի հայտարարության տեքստն ամրագրում է շատ կարևոր իրողություններ:
ԱՌԱՋԻՆԸ` Ռոբերտ Քոչարյանն ասաց «տեր եմ» Վարդան Օսկանյանին ու դրանով հաստատեց, որ Օսկանյանն իր «կոմիսարն» է ԲՀԿ-ում: Այլ «կոմիսարներ» էլ նա ունի այնտեղ` օրինակ Գուրգեն Արսենյանը, մեկ «կոմիսար» էլ կար, որին չկարողացավ պահել` ոսկեզօծ կրակող «Վերտու» հեռախոսից վախեցած Հմայակ Հովհաննիսյանը, բայց Օսկանյանը գլխավոր «կոմիսարն» է: Եվ Օսկանյանի նկատմամբ իրականացրած օպերացիան հուժկու հարված էր հենց Քոչարյանի դիրքերին:
ԵՐԿՐՈՐԴԸ` Ռոբերտ Քոչարյանը շատ դժգոհ է ԱԺ-ում ունեցած իր ազդեցությունից: «Ազգային ժողովի ինքնավարկաբեկման» մասին նրա խոսքը հենց այդ իրողության վկայությունն է: Նա դժգոհ է ԲՀԿ-ից, որ շատ թույլ պաշտպանեց Օսկանյանին, սահմանափակվելով ընդամենը բոյկոտով, և նույնիսկ ԲՀԿ առաջնորդը շտապ ճարեց արտերկրյա ուղևորություն, որը կարևորեց ավելին, քան ԲՀԿ-ի թիվ 2 Օսկանյանի անձեռնմխելիության հարցը: Ու նա ահավոր դժգոհ է ՀՀԿ խմբակցությունում ունեցած «յուրային» կադրերից, որոնք ճակատագրական պահին չաջակցեցին իրեն: Նրանց համարձակությունը չհերիքեց միանալ ԲՀԿ-ի հայտարարած բոյկոտին ու փորձել ապահովել քվորումի բացակայությունը: Չէ՞ որ բավարար էր ընդամենը 6 ՀՀԿ-ականներ «թռնեին» քվեարկությունից, և քվորում չէր լինի, ու Օսկանյանի մասին «փուռը տալու» որոշում չէր կայացվի:
Քոչարյանն, անշուտ, ուներ 6-ից ավելին յուրայիններ ՀՀԿ խմբակցությունում, սակայն դրանք բոլորը սահմանափակվեցին պատի տակ դժգոհություն հայտնելով, իսկ հետո սուսուփուս քվեարկեցին: Կարևոր չի, կողմ թե դեմ, կարևորը` քվեարկեցին ու ապահովեցին քվորումը:
Ու այժմ ինչքան էլ աղմուկը շարունակվի, թե Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, այդ ամենը, ինչպես կասեր ռուսը, «разговоры в пользу бедных». Փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանի թիմին հաջողվեց չեզոքացնել ինչպես ԲՀԿ-ում Քոչարյանի «կոմիսար» Վարդան Օսկանյանին, այնպես էլ ՀՀԿ-ում առկա քոչարյանական կադրերին:
Էլ ի՞նչ ռեսուրսով պիտի փորձի ապահովել սեփական վերադարձը իշխանության:Դաշնակներո՞վ, ԲՀԿ-ում ունեցած կադրերով: Ախր ԲՀԿ-ի զանգվածի վրա հույս դնել չի կարող. թեև ԲՀԿ-ն Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է, բայց մեծամասնությունն այնտեղ են իշխանությանը մոտ լինելու և օգտվելու համար, այլ ոչ թե իշխանությանը հակադրվելու:
Անգամ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի մասնակցել նախագահական մրցավազքին, դա չի անի Քոչարյանի ազիզ խաթեր: Դա կանի իր համար, ու «կոմիսար» Օսկանյանի վնասազերծմանը թերևս այդ պատճառով պատասխանեց լռությամբ: Հետաքրքիր էր, որ նույնիսկ Օսկանյանի հարցում ԲՀԿ առաջնորդը փորձ չարեց պրոբլեմներ ստեղծել, իսկ նրան հարվածելը կարող է նպաստել ՀՀԿ-ԲՀԿ լարվածության աճին, ինչը ՀՀԿ-ին հաստատ պետք չէ…
Ի՞նչ է խաղարկվում ԲՀԿ առաջնորդի շուրջ, ինչին նա պատասխանեց, որ «քաղաքական բումերանգը» կարող է վերադառնալ: «Կոմպրոմատները» մեյդան բերողը կարծես թե ձգտում է այրել կամուրջները ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Նույն շրջանակները միաժամանակ հրապարակ են նետում մի գաղափար, թե Քոչարյանն ու Սարգսյանը կարող են համաձայնության գալ` զոհաբերելով ՀՀԿ-ն… Այսինքն` ոմանք ձգտում են նրան, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն գնան փոխադարձ առճակատման ու փոխադարձ ոչնչացման:
Անշուշտ, այդպիսի ինտրիգը ի նպաստ է «հիասթափության պահ» ապրող Ռոբերտ Քոչարյանի: Բայց ավելի երկար հեռանկարի տեսանկյունից դա սպասարկում է այն նոր-նոր թափ հավաքող մի խավի` ներկայիս էլիտաներին ձգտում են փոխարինելու գալ եվրոպական կրթություն ստացած, ապազգային «եվրաարժեքներով» տոգորված նոր երիտասարդ կարիերիստների խմբավորումներ: Նրանք, ում Չարենցի հերոս խմբապետ Շավարշը զզվանքով կոչել էր «օսլայած տղերք», իսկ ԲՀԿ-ական Ծաղիկ Ռուբոն ոչ պակաս զզվանքով կնքել էր «ժելեած մազերով երիտասարդներ»: Ու այդ «օսլայած» և «ժելեած» գեներացիայի ներկայացուցիչները կան և Սարգսյանի, և Քոչարյանի մերձավոր շրջապատներում: Այսօր նրանք իբր թե հակառակորդ ճամբարներում են, բայց իրականում շատ ավելի խորթ են սեփական ճամբարներին, քան զմիմյանս: Դա արդեն ՏԵՍԱԿԻ ու տեսակների պայքարի խնդիր է, և ըստ իս, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի «քյառթուները» մեր ազգին ավելի հոգեհարազատ են, քան «օսլայած տղերքը»:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Այլևս որևէ ընտրության չեմ մասկանցելու: Հայաստանում ընտրություններ չկա ու չի էլ կարող լինել, ամեն անգամ տեղամաս գնալով, ինձ եմ ծաղրում, օգտագործվում և կեղտոտ խաղի մասնակիցը դառնում:
Գազանը ընտրությունից ընտրություն մեզ է լափում, իսկ մենք շարունակաբար նրա երախը մտնելու փորձեր ենք անում` ընտրությունից ընտրություն: Ես այսօրվանից ընդունում եմ գազանաբար պայքարելու խաղի կանոները, միայն փողոցում, միայն միասնաբար պետք է ծնկի բերել ու ցաքուցրիվ անել սրբապիղծների որջը: Կամ հեղափոխություն, կամ կործանում»,-այս գրառումը պատկանում է սկանդալային բլոգեր, ՀԱԿ պատանի ակտիվիստ Գուրգեն Ասատրյանին, որը հայտնի է նրանով, որ վերջին բառերով անպատվել էր Կոմանդոսին` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ոչ այնքան լավ արտահայտվելու համար:
Դե եթե հեղափոխության վերջին գեներացիայի խանդավառ ներկայացուցիչն է հուսալքության գիրկն ընկել, ուրեմն հեղափոխության գործերը «բուրդ» են:
16 տարի առաջ ամբողջ իշխանությունը պատկանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին: Դեռ պատկանում էր… Որովհետև 16 տարի առաջ հենց այս օրը ժողովուրդն ալեկոծվում էր Բաղրամյան պողոտայում, խորտակել էր Ազգային ժողովի դարպասը և ներխուժել խորհրդարան: Դա առաջին հուժկու հարվածն էր, որը սասանեց 1990 թվականի «թավշյա» հեղափոխությամբ ծնված հեղափոխական իշխանությունը: Իսկ այսօր դրա վերջին մնացորդները արտահերթ նիստ են անցկացնում խղճուկ 6 հոգանոց խորհրդարանական խմբակցությունով…
Իսկ 16 տարի առաջ Վազգեն Մանուկյանին ընդամենը վճռականությունը չհերիքեց վերցնելու փողոցում գցած իշխանությունը: Բայց երևի բարին հենց դա էր, զի նա էլ է հեղափոխությամբ ծնված գործիչ: Եվ հիմա թոշակն է վայելում Հանրային խորհրդի նախագահի դեկորատիվ պաշտոնում:
Եվ ընդամենը 1 տարի անց Լևոնի հեղափոխական իշխանությանը պալատներից քշելու եկան Արցախի ազատագրական պատերազմի առաջնորդները` Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը: Հայաստանը կատարեց իր արժեհամակարգի ընտրությունը իշխանության մակարդակով և, մերժելով լիբերալ գլոբալիստական հեղափոխական վերնախավին, արդեն ընդմիշտ հաստատեց «պատերազմի կուսակցության» գերակայությունը: Միանգամայն բնական ընտրություն` իր Արարչատուր բնօրրանի 90 տոկոսն օտարի լծից ազատագրելու խնդիր ունեցող ազգը կարող է ունենալ միայն ու միայն պատերազմական առաջնորդներ…
Անշուշտ, հեղափոխությունն այդքան հեշտ չէր հանձնվի, ու պատահական չէր, որ ՀՀ նախագահի փոփոխության պահին` 10 տարի անց, ռևանշի փորձ արվեց: Բավականին ծանր ցնցում էր`10 զոհ Երևանի փոխոցներում, գումարած դրան`ակտիվացան մինչ այդ տարբեր անկյուններում տազ արած հեղափոխական մտածողության կրողները, թվով շուրջ 350 հազար մարդ:
2007-ի սեպտեմբերի 21-ին բազմամարդ սրահում հեղափոխության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսավորապես ազդարարեց իր վերադարձը քաղաքականություն: Սակայն 5 տարի անց նույն սեպտեմբերի 21-ին արդեն ընդամենը փոքրիկ հանրահավաք էր Սարյանի արձանի մոտ, և հեղափոխական առաջնորդն իր ճառում բառ իսկ չասաց հեղափոխության կամ նախագահական ընտրությունների մասին: Հեղափոխությունը պրծավ: Այն խժռեց իր իսկ զավակներին…
Սակայն հարց է ծագում` իսկ ո՞ւր պիտի կորեն 350 հազար ղզղնած հեղափոխական քվեները: Դրա պատասխանը չուշացրեց Ահարոն Ադիբեկյանը: Շատերի աչքի գրող սոցիոլոգը, որին թեև պիտակում են «Սուտիբեկյան», բայց հետո նրա հնչեցրած թվերը իրականություն են դառնում: Եվ ահա գծվեց ընդդիմադիր առաջնորդների շարք. Գագիկ Ծառուկյան` 30 տոկոս, Ռոբերտ Քոչարյան` 10 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան`8 տոկոս, Լևոն Տեր-Պետրոսյան` 4 տոկոս:
Այսինքն` Գագիկ Ծառուկյանը նշանակված է գլխավոր ընդդիմադիր, որը պետք է հավաքի հեղափոխական քվեների մեծ մասը և դրանք տանի ոչ մի տեղ, պատկերավոր ասած` ընտրություններից հետո դրանք լցնի կոյուղի…
Այդ հզոր օլիգարխը կկատարի՞ արդյոք այդպիսի գործառույթ… Ռսի ասած` «А куда он денется?», քանզի լծակների պակաս չկա: Մամուլը լեցուն է տեղեկություններով, որ ԱԺ Վերահսկիչ պալատի զեկուցից և ՀՀ նախագահի զայրալից ելութից հետո քննիչները շատ բան են գտել այն նախարարություններում, որոնք ժամանակին պատկանում էին ԲՀԿ-ին: Գումարած դրան`ի հայտ է եկել հետևյալ արտահոսքը. «Ըստ ԱԺ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես «մեղադրյալ» գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր: Իշխանությունները, փաստորեն, այս եւ մնացած «հարակից» հարցերը փորձում են լուծել փուլային տարբերակով` չայրելով բոլոր կամուրջները»:
Դե ինչ, այդպես էլ քաղաքական գործիչ դառնալու անընդունակ պրիմիտիվ օլիգարխը (որն ինքը հեղափոխության ծնունդ է), ծարավ ծովից հետ է բերելու հեղափոխական զանգվածին, որը դրանից հետո վերջնականապես հոգեբանորեն կոտրվելու է: Ճիշտն ասած`չենք էլ ափսոսում այդ տեսակին, քանզի այն վարակված է «երկիրը երկիր չի» գարշելի մտածողությամբ և իր ծոցից ծնում է այն արարածներին, որոնք ներկով եկեղեցու պատերին իրենց անուններն են «հավերժացնում», միզում են շքամուտքերում և մեկ օրում պոկում են Ֆրունզե Մկրտչյանի` նոր տեղադրած արձանի մատը: Արարածներ, որ արժանի չեն ազատության և իրավունքների, արժանի չեն մարդկային վերաբերմունքի…
Ահա և վերջ, ինչպես կասեր Արթուր Մեսչյանը…
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն Վահանյանը
Առաջինը «կլիզման» քաղաքական կատեգորիա դարձրեց Ռոբերտ Քոչարյանը` իրեն բնորոշ ցինիզմով դեռ 1998-ին պատմելով արքայի փորկապության և արքայի փոխարեն կլիզմա ստացած չոբանի մասին անեկդոտը: Սակայն իրական «կլիզմա» բաժին հասավ հարազատ կառավարությանը վարչապետ Տիգրան Սարգսյանով հանդերձ արդեն Սերժ Սարգսյանի ձեռամբ: Եվ տերթոդիկյան դպրոցի` ճիպոտի տակ պառկել պատրաստվող մեղավոր աշակերտների պես ամբողջ հանրապետության աչքի առաջ գլուխները կախել էին մեր <հերոսները>…
Հետաքրքիր պահն այն է, որ կառավարությունը չի բոլորել իր 100 օրը, սակայն նույնիսկ առաջին անգամ նախարար դարձած Գագիկ Բեգլարյանին «կլիզմա» բաժին հասավ: Անշուշտ, վարչապետին ու նախարարներին «կլիզմելը» տրամաբանորեն տեղավորվում է նախագահական ընտրարշավի տեխնոլոգիական սխեմայի մեջ, սակայն այն, որ չպահպանվեց «100 օրվա կանոնը», հաստատ իր լուրջ ներքին դրդապատճառն ունի: Հաստատ երկրի նախագահի մոտ առկա էր շտապելու պատճառը:
Որպես կատալիզատոր, անշուշտ, ծառայել էր Վարդան Այվազյանի նկատմամբ Նյու-Յորքի դատարանի սկանդալային վճիռը: Ոչ այն պատճառով, որ Այվազյանը «քըխ» է, թե «պուպուշ», այլ որովհետև այդ դատական ակտը Հայաստանի նկատմամբ ամերիկյան ճնշման գործիք է:
Այսինքն`ակնհայտ աշխարհաքաղաքական միջամտություն է առկա ՀՀ ներքին գործընթացներին: Ու այստեղ արդեն առաջ է գալիս վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցը: Ամերիկացիներն արդեն չեն վստահում նրան, քանի որ ընդունել է Եվրասիական միության «կրոնը», ռուսները դեռ չեն վստահում, քանի որ դեռ չեն մոռացել նրա թունդ ամերիկամետ երբեմնի կողմնորոշումը: Եթե չլիներ ռուս-ամերիկյան կատաղի մրցակցության պահը, ապա Տիգրան Սարգսյանը կունենար բոլոր շանսերը` մնալ վարչապետ նաև նախագահական ընտրություններից հետո: Դե, ցանկացած պարագայում ակնհայտ է, որ եթե չեղավ ֆորսմաժորային իրավիճակ, ապա Սերժ Սարգսյանը վերընտրվելու է, ու առանցքային է դառնում ապագա վարչապետի հարցը:
Իր հրապարակային վաղաժամ «կլիզմայով» ՀՀ նախագահը պատասխանեց Արևմուտքի քայլերին`և՛ Վարդան Այվազյանի դատավճռին, և՛ «ճ» կլասի ֆրանսիական պարբերականի միջոցով շրջանառության մեջ դրված նյութին, համաձայն որի, եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի, ապա Հայաստանն ապագա չունի, և՛ Իրանի հետ կապերը խոչընդոտելու ԱՄՆ-ի փորձերին:
«Կլիզման» մեսիջ էր, որ հարկ եղած դեպքում ակնթարթորեն կառավարությունից դուրս կթռնի Տիգրան Սարգսյանի թիմը, ու ՀՀ գործադիրից կմաքրվեն ամերիկյան ազդեցության բոլոր հետքերը:
Սակայն Տիգրան Սարգսյանի թիմը բոլոր դեպքերում (եթե չեղավ արտակարգ իրավիճակ) կմնա մինչև նախագահական ընտրությունները, քանզի դա գործիք է, որի միջոցով մշտապես ճնշման տակ է պահվում Ռոբերտ Քոչարյանի ֆինանսատնտեսական գերհզոր կլանը: Իզուր չէ, որ Տիգրան Սարգսյանը Քոչարյանի աչքի գրողն է, և ԲՀԿ-ի քոչարյանական պատգամավորները բզբզում են վարչապետի հրաժարականի հարցը…
Նախագահական «կլիզմայի» կարևոր բաղադրիչ էր և Աղվան Գառնիկիչը, որին հանձնարարվեց «խոշոր ձկներ» բռնել հատկապես պետգնումների ոլորտում: Ու պարզ է, որ պետգնումների արտոնյալ «չալաղաջից» առաջին հերթին կկտրեն հենց քոչարյանական կլանի ներկայացուցիչներին, ու կկտրեն հենց գլխավոր դատախազի ձեռքով, որպեսզի Գառնիկիչի մտքով չանցնի խաղեր տալ Քոչարյանի հետ:
Սակայն վերադառնանք վարչապետի խնդրին: Եթե ռուս-ամերիկյան հակամարտության շրջանակում նախագահը անհրաժեշտություն զգա ազատվել Տիգրան Սարգսյանից, ապա կգա, անկասկած, «ռուսամետ» վարչապետ: Բայց դա հաստատ չի լինի Ռոբերտ Քոչարյանը: Սեդրակիչը միայն մի դեպքում կարող է նշանակվել վարչապետ` եթե Հայաստանն անմիջապես ներքաշվի պատերազմի մեջ: Քոչարյանը հրաշալի պատերազմական վարչապետ է, սակայն խաղաղ պայմաններում նրան իշխանություն ունենալը հակացուցված է, քանզի դա ինքնաբերաբար կհանգեցնի թունդ ատելության իշխանության նկատմամբ:
Համ էլ կարծես ինքը` Սեդրակիչը, գոռոզամտությունից ելնելով այլևս չի դիտարկում իր վարչապետության տարբերակը: Բայց նրա առաջադրումը միայն մի դեպքում իմաստ կունենա` եթե նա ստանա ռուսների անվերապահ աջակցությունը: Դա հնարավոր է միայն մի դեպքում` եթե դեկտեմբերին ՀՀ նախագահը, ասենք, Արևմուտքի ճնշման ներքո, հրաժարվի Եվրասիական միության նախագծին մասնակցելուց: Այդ դեպքում կգա Քոչարյանի աստեղային ժամը, սակայն դրա հավանականությունը առանձնապես մեծ չէ…
Հենց այդ անորոշությունների պատճառով ԲՀԿ-ն մինչև վերջին պահը ձգձգելու է նախագահական ընտրությունների նկատմամբ վերջնական դիրքորոշում արտահայտելը: Կմտնի՞ Քոչարյանը նախագահական մրցավազքի մեջ` կսատարեն նրան, չի՞ մտնի`կա՛մ հնարավորինս թանկ կծախեն իրենց աջակցությունը Սերժ Սարգսյանին, կա՛մ հանդես կգան քվազիընդդիմության դերում, որպեսզի փոշեկուլի պես քաշեն բոլոր բողոքավոր իսանների քվեները ու կոտրած տաշտակի մոտ թողնենք ամերիկյան շահերն ապահովող ընդդիմադիրներին…
Իսկ տարբեր պաշտոնյաներին «մեծ կլիզմա» դնելու ավանդույթը շարունակվելու է: Ընդհուպ մինչև քվեարկության պահը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր սեպտեմբերի 11-ն է` 11 ամյակն այն օրվա, երբ Նյու-Յորքում պայթեցվեցին 11 թիվը հիշեցնող երկվորյակ-աշտարակները: Շարունակությունը տեսանելի էր` Բեն Լադենի ուրվականը հետապնդելու պատրվակով ԱՄՆ-ը տակնուվրա արեց Մերձավոր Արևելքը, այնուհետ` Աֆղանստանը: Հետո արդեն եղան սկանդալային հետաքննություններ, որոնց տվյալներով, այդ հրեշավոր ահաբեկչությանը խառն էր ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների մատը:
Համենայն դեպս, 11 տարիների հեռավորությունից պարզ երևում է` «9/11» կոչված ահաբեկչությունը պատրվակ էր ռազմական լայնածավալ միջամտությունների համար: Ի դեպ, նորագույն պատմության մեջ «կեղծ դրոշի ներքո հարվածների» (false-flag attack) տեխնոլոգիան ամենևին նորություն չէ: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում`ռազմական տեսանկյունից հզոր տերությունը իր շահերից ելնելով (բացառված չէ`նաև իր իսկ տարածքում) բեմադրում է հզոր ռազմական կամ ահաբեկչական գրոհ, այնուհետ մեղքը բարդում է կանխորոշված օտարերկրյա պետության վրա և պատերազմ սանձազերծում նրա դեմ:
ԱՄՆ պատմություն մեջ քանիցս դա տեղի է ունեցել. 1898թ. Կուբայի ափերի մոտ «Մեյն» նավի խորտակումը առիթ տվեց ԱՄՆ-ին պատերազմ սկսել Իսպանիայի դեմ, 1915-ին «Լուզիթանիա» նավի խորտակումը առիթ դարձավ, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի Առաջին աշխարհամարտին, Պերլ-Հարբոր ռազմահենակետի վրա հարձակումից սկսվեց ԱՄՆ-ի ներքաշումը Երկրորդ Աշխարհամարտի մեջ, և այլն…
Դառնալով մեր տարածաշրջանին`վերջերս Սիրիայում տեղի ունեցողը աշխարհին հեռուստաեթերով ներկայացվում է աղավաղված, աղճատված բեմադրության տեսքով, և կադրերի մեծ մասը պատրաստվում է Քաթարում գտնվող տաղավարում: Սեպտեմբերի 5-ից էլ խափանվել է Սիրիայի պետական հեռուստատեսության հեռարձակումն, ու իրականությունը կարող են դիտել միայն նրանք, ովքեր հետևում են ռուսական կամ պարսկական ալիքների ռեպորտաժներին:
Նախապատրաստվում է պատրվակ` Սիրիայում և Իրանում ռազմական միջամտության համար: Հատկապես փնտրվում է պատրվակ Իրանի դեմ որևէ բան ձեռնարկելու համար, քանզի ատոմային ռումբ ստեղծելու աշխատանքների մասին պատումները այլևս առանձնապես գործունակ չեն… Ու հիմա համացանցում հայտնվել է ոմն պայծառատեսի կանխատեսում, թե սեպտեմբերի երկրորդ կեսին Բաքվում փլվելու կամ պայթեցվելու է հռչակավոր Կույսի աշտարակը, և դրանից հետո սկսվելու է տարածաշրջանային գլոբալ պատերազմ…
Սակայն առանց պայծառատեսների էլ պատերազմ հրահրելու նախանշաններն երևում են: Թեկուզ նույն Ռամիլ Սաֆարովի խայտառակ արտահանձնումը… Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելուց անմիջապես հետո բավականին ուշագրավ հայտարարություններ հնչեցին Ադրբեջանում: Զորօրինակ, ճանաչված քաղաքագետ Իլդար Մամեդովը հայտարարեց. «ԱՄՆ-ը հրաշալի կերպով տեղեկացված էր Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունների գործարքի մասին, և ասել, թե սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակվելը նորություն էր Վաշինգտոնի համար, միամտություն կլիներ»: Ավելին` քաղաքագետն այն համոզմունքին է, որ «Հունգարիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, առանց Վաշինգտոնի համաձայնության չէր գնա այդպիսի գործարքի»:
Իսկ ահա Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ հայատյաց Հեյդար Ջեմալը նաև պնդում է, որ Սաֆարովի շուրջ այս սկանդալային պատմությունը կապված է Սիրիայի առնչությամբ ՌԴ-ի և Արևմուտքի միջև հակասության հետ.«Ակնհայտ է, որ հունգարացիները հենց այնպես, սեփական նախաձեռնությամբ ազատ չէին արձակի դատապարտված ադրբեջանցուն… Նախաձեռնությունն Օբամայինն է: Քանի որ Վաշինգտոնը նման գործերում երբեք ձեռքերը ցույց չի տա, առաջ են գալիս միջնորդները: Թուրքիան և Հունգարիան ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամներ են, այլ նաև բարեկամություն են անում պանթուրքիզմի հողի վրա: Իսրայելը լուրջ լոբբի ունի Բուդապեշտում և շահեր Բաքվում…»:
Եվ ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանահունգարական գործարքի մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հազիվ հաշված ժամեր անց առաջինը կոշտ արձագանքեցին հենց ԱՄՆ-ից: Բավականին տարօրինակ էր, որ այն դեպքում, երբ տարբեր երկրներից, միջազգային կառույցներից առնվազն երկու-երեք օր պահանջվեց իրավիճակը գնահատելու և Սաֆարովին ազատ արձակելու փաստին գոնե նախնական կերպով արձագանքելու համար, ամերիկյան արձագանքը, միանգամից պետքարտուղարի և նախագահի մակարդակով, այդքան կայծակնային էր: Այն աստիճան, որ Սերժ Սարգսյանի` դեսպանների հետ ունեցած հանդիպումից հետո, եթե հաշվի ենք առնում ժամային տարբերությունը, ապա հաշված գիշերային (հաշվի առնելով ժամագոտիների տարբերությունը) ժամերի ընթացքում Օբամայի աշխատակազմը հասցրեց հավաքել ամբողջական տեղեկատվությունն ու նախագահի անունից կոշտ հաղորդագրություն տարածել: Դա, անշուշտ, վկայում է այն մասին, որ իրոք այնտեղ վաղօրոք տեղյակ էին, թե ինչ է կատարվելու:
Այնուհետ սկսվեցին «մտահոգություններ» խաղաղության պահպանման վերաբերյալ, որոնցից պատերազմի վերսկման հոտ էր փչում: Ե՛վ դրսից, և՛ ներսից (ամենաամերիկամետ գործիչների շուրթերով) ՀՀ իշխանություններին դրդում էին դադարեցնել արցախյան բանակցությունները և ճանաչել ԼՂՀ անկախությունը:
Իշխանությունը կուտը չկերավ, չգնաց ստատուս-քվոն սեփական ձեռքերով զգացմունքային ալիքի վրա քանդելու: Եվ ահա Վլադիվոստոկի բարձր գագաթնաժողովի կուլուարներում տիկին Քլինթոնը իր ռուս գործընկեր Լավրովին հայտնում է, որ թերևս անիմաստ է մտածել բանակցային նոր առաջարկների մասին Սաֆարովի խայտառակ հերոսացմանը հաջորդած իրավիճակի ֆոնի վրա: Մեր ձեռքերով չստացվեց, հիմա փորձում են ուղղակիորե՞ն խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները…
Օբյեկտիվորեն Արևմուտքին անհրաժեշտ է հրահրել նոր հայ-ադրբեջանական պատերազմ, որպեսզի շղթայական ռեակցիայով պայթի ամբողջ Կովկասն ու այնուհետ`Մերձավոր Արևելքը: Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանում» կազմ ու պատրաստ են թուրքալեզու անջատականները, այդտեղ խռովություն սկսելու ծրագիրը Վաշինգտոնը չի էլ թաքցնում, և Իրանից տարածք պոկելու հեռանկարով է գայթակղում Բաքվին` համաձայնություն տալու Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը:
Եվ եթե Բաքվում ինչ-որ խոշոր ահաբեկչություն լինի, ապա Ադրբեջանը դա կբարդի հայերի վրա, իսկ ԱՄՆ-ն` պարսիկների: Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի մուտքի պատրվակը պատրաստ կլինի… Եվ իզուր չէ, որ Հայաստանում սեպտեմբերի 15-ին սկսվող ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունների սցենարը, ըստ որոշ ռուս փորձագետների, Հայաստանի ու միաժամանակ Իրանի դեմ ագրեսիայի կասեցմանն է վերաբերում:
Ինչևէ, հուսանք, որ այնուամենայնիվ ՀՀ անկախության 21-ամյակը ոչնչով չի մթագնվի: Համենայն դեպս, մեր երկրում ներքին անկայունությունը բացառված է, և դա ամենակարևորն է: Ավելին`ճակատագրական հարցերով ԱԺ-ում ընդամենը մեկ «դեմ» քվեարկող պատգամավոր կա:
Վարկածները մշակեց Արսեն Վահանյանը
Ռազմաբժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ հունիսի 29-ին, ժամը 18:45-ին: Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը:
20 տարի անց այն բանից հետո, երբ վերնախավային դավաճանության հետևանքով ծուղակն ընկավ «Արաբո» ջոկատը, ու շուրջ 70 զոհված մարտիկներ տարիներ շարունակ համարվեցին անհայտ կորած: Հայ դավաճանների պատճառով զոհված տղերքը գերեզման չունեցան, 20 տարի անց հայ տականքի ձեռքով սպանված հայոց բանակի սպան գերեզման կունենա, բայց… եթե հայ հերոսին հերոս չի հասնի, հայ տականքին էլ՝ տականք:
Ահա ինչ է գրել բլոգեր Մելանյա Պետրոսյանցը. «Իսկապես, մարդկային տականքությունը երբեմն սահմաններ չի ճանաչում: Հենց հիմա՝ ժ.21.45-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում 5 րոպե շարունակվող հրավառություն է տեղի ունենում: Ավան համայնքում մարդիկ դուրս են եկել պատշգամբները , լաց են լինում, անիծում, չեն ներում: Միթե Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում, չի լսում այս հրավառության գըմբգըմփոցներն ու լուսավորված երկինքը: Ամոթ: Հազար ամոթ»:
Սա արդեն մեր բոլորի ամոթի վկայականն է: Ոչ, խոսքը միայն հրավառության մասին չէ, որ տրվել է Վահեի սպանության վայրում Վահեի մահից 3 ժամ անց: Այդ հրավառությունը վկայություն է, որ սպանության վայրը ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ունի, և շատ, և նույնիսկ կոլեկտիվ: Մինչդեռ դեպքի օրվանից` հունիսի 17-ից հետո ոճրագործության վայր ռեստորանը պետք է զրո այցելու ունենար: Հայաստանի խանութներում «Բջնի» հանքային ջրերի սպառումը պետք է լիներ զրո շիշ… Եվ ընդհանրապես պիտի զրոյական լիներ Հայրապետյաններին պատկանող ձեռնարկությունների մատուցվող ծառայությունների և վաճառվող ապրանքների սպառումը: Անկախ նրանից` մեծ է, թե փոքր անձամբ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը: Անկախ նրանից` իշխանությունն ընթա՞ցք է տալիս գործին, թե՞ կոծկում է:
Սա հերոսություն չէր պահանջի ոչ ոքից: Ոչ էլ որևէ մեկին մազաչափ իսկ վտանգի կենթարկեր: Պարզապես բոլորիցս պահանջվում էր ընդամենը ՄԱՐԴ լինել: Ընդամենը մարդկային նողկանք զգալ այն ամենից, ինչից հայ տականքի ձեռքով հեղված հայ սպայի արյան հոտն է գալիս:
Ի՞նչ է պատահել ձեզ, հայրենակիցներ: Ձեզանից քանի-քանիսի զինվոր զավակի կյանք է փրկել կամ բուժել մայոր Վահե Ավետյանը, ուրացե՞լ եք դա, ու հիմա կարողանում եք դիպչել այն ամենին, ինչից նրա արյան հոտն է գալիս, քեֆ-ուրախություն եք անում այն վայրում, ուր նրա արյունն է հոսել… Նույնիսկ մի խումբ բժիշկներ էին այդտեղ եկել խնջույք արել օրեր առաջ… Մի՞թե անկման այդ աստիճանի ենք հասել, սա անտարբերությո՞ւն է, թասիբի ու նամուսի իսպառ բացակայությո՞ւն: Սպանության վայրում քեֆ անողը արդյո՞ք ինչ-որ բանով ավելի լավն է, քան սպանություն կատարած հաստավզերը:
Այսօր չէ, որ այդ ամենն սկսվեց: Հիշո՞ւմ եք տարիներ առաջ այն օրը, երբ «Պապլավոկ» սրճարանի արտաքնոցում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին նրա համակուրսեցի, ազատամարտիկ Պողոս Պողոսյանին այն բանի համար, որ ասել էր. «Բարև, Ռոբ»: Մի կողմ թողնենք չարդարադատության ցինիզմը, որ թիկնապահ ոմն Կուկու ոչ մի օր բանտ չնստեց, որ նրան դատապարտեցին ընդամենը երկու տարի պայմանականի… Ամենա սարսափելին այն է, որ «Պապլավոկը» չդատարկվեց, դրանից հետո ամեն օր էլ մնաց լեփ-լեցուն, ու այդտեղ եկողները դեռ մի բան էլ իրենց «էլիտար» ու նույնիսկ «մտավորական» համարձակվեցին համարել:
Այդ լեփ-լեցուն զվարճավայրերը մեր համազգային ամոթի վկայականն են: Ու կմնան այդպիսին, անգամ եթե «Հարսնաքարի» գործով արդարադատությունն անթերի իրագործվի: Իսկ դրա որոշակի հույսերը կան` եթե Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը (չնայած քավորասանիկային կապերի) հրապարակավ հաստատում է, որ կալանավորվածների մեջ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ էլ կան, ուրեմն`որոշված է առնվազն հանրությունից չթաքցնել դառը ճշմարտությունը: Բայց տարակուսելի է, որ հանրությունը կարծես թքած ունի այդ ճշմարտության վրա: Հա, միգուցե այս անգամ հանցագործներին կպատժեն օրենքի ամենայն խստությամբ, բայց հո լեփ-լեցուն են զվարճացողներով արնահոտ դահլիճները: Բա հետո՞… Հասկացանք` խիղճ, թասիբ, նամուս չունեք, բայց նույնիսկ սպառողի հասարակ էգոիզմ է՞լ չունեք:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ստեղնաշարս կոտրվեր, երբ մի շաբաթ առաջ գրում էի, որ չեն բացառվում բախումներ: Եղավ մի բան, որ կարող էր շատ վատ վերջանալ: Լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ պայթյուն, երբ միանգամից պայթեցին թեթև գազով լցված միանգամից հազարավոր փուչիկներ: Շուրջ 30 մետրանոց բոց ելավ երկինք, բուժօգնության կարիք ունեցան 154 մարդ, 28-ը վերակենդանացման բաժանմունքներում են, 7-ի վիճակը ստույգ պահանջում է ստացիոնար բուժում…
Այդ ամենը կարող էր շատ ավելի վատ վերջանալ, քանի որ խուճապի դեպքում հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մարդիկ կարող էին մեռնել փախչող բազմության ոտքերի տակ տրորվելով… Սակայն, բարեբախտաբար, խուճապ չեղավ: Ու խուճապ չունենալու համար, այն կանխելու համար պիտի շնորհակալ լինենք ոստիկաններին, մեկ էլ «Հայոց արծիվների» տղերքին, ում առաջնորդին մեր թույնիկ «ազատասերները» սիրում են համեմատել Հիտլերի հետ… Եւ գիշերով ոստիկանապետը ոտքի հանեց քննիչներին, որ պարզեն, թե ինչ էր եղել` անվտանգության կանոնների հանցավոր խախտո՞ւմ, դիտավորությո՞ւն, թե՞…
Ու մինչ քննիչներն աշխատում են և կողմնորոշվում, թե ինչն է նպատակահարմար ներկայացնել հանրությանը, ընթերցողին հիշեցնենք որոշ տարրական բաներ, որ հայտնի են ֆիզիկայի և քիմիայի դպրոցական դասընթացներից: Որպեսզի փուչիկը օդ բարձրանա, այն պետք է լցված լինի օդից թեթև գազով` հելիումով կամ ջրածնով: Հելիումն ավելի թանկ է, բայց վաղուց արդեն նույնիսկ փողոցում փուչիկ վաճառողներն օգտագործում են բացառապես հելիում, և ամբողջ աշխարհում է այդպես ընդունված: Քանզի այն անվտանգ իներտ գազ է, իսկ ջրածինը հեշտ բռնկվող պայթյունավտանգ գազ է, որն, ի դեպ, այրվելու ժամանակ անջատում է շատ ավելի ջերմություն, քան ցանկացած ուրիշ գազ (մոտ 3 անգամ ավել, քան բնական գազը):
Հետևաբար, կասկածից վեր է, որ հրապարակի փուչիկները լցված էին ջրածնով: Ու բավարար էր մեկ փուչիկի դիպչեր վառված ծխախոտ կամ կրակի այլ աղբյուր, որպեսզի բռնկվեին բոլոր փուչիկները: Ու ոստիկաններին մնում է պարզել` դա հանցավոր անփութությո՞ւն էր (ասենք, փուչիկ լցնողը, հաշվի առնելով, որ ջրածինն ավելի էժան է, մի քանի հարյուր դոլար է «տնտեսել»), թե՞ քստմնելի դիտավորություն, որը խուճապ առաջացնելու դեպքում կհանգեցներ այնքան զոհերի, որ «մարտի 1»-ը մանկական խաղ կթվար: Ու կողմնորոշվելու համար` ընդամենը որոշ դիտարկումներ: Հելիումն օգտագործվում է որոշ արտադրություններում և ինչ-ինչ գիտափորձերի ժամանակ, ինչպես նաև օդ բարձրացող փուչիկները և օդապարիկները լցնելու համար: Ջրածինն oգտագործվում է շատ քիչ արտադրություններում (մասնավորապես` ձեթից մարգարին արտադրելու համար), ու գործնականում Հայաստանում հելիում ճարելն ավելի հեշտ է, քան ջրածին…
Դե ուրեմն` եզրակացությունները թողնենք ընթերցողներին: Մանավանդ, որ պայթյունը տեղի ունեցավ կառավարող կուսակցության մեծ միջոցառմանը (քանի որ լռության օր է` չասենք, այն «պուպո՞ւշ» է, թե՞ քըխ): Ու նաև որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ (էլի լռության օրվա հանգամանքով անուն չտանք), անսքող հայտարարում էին ցնցումներ կազմակերպելու իրենց մտադրության մասին:
Ինչևէ, անկախ նրանից, դա չարամիտ քաղաքական սադրանք էր, թե հանցավոր անփութության հետևանք, առաջ են գալիս մի շարք հարցեր: Քաղաքացիների անվտանգության պաշտպանության: Ու նաև քաղաքացիների օրինապահության: Ոչ միայն օլիգարխների ու իշխանավորների, այլ նաև` շարքային քաղաքացիների: Օրինակ, ինչո՞ւ պետք է գտնվի որև անասուն, որը զանգվածային միջոցառման ժամանակ ծխախոտով փուչիկ է ծակում և հրճվում: Կամ ինչո՞ւ նույն ծխախոտը նետում ենք ուր պատահի, այդ թվում` չոր խոտի վրա: Ինչո՞ւ ենք աղբանոցի վերածում բնության գեղատեսիլ վայրերը, ինչո՞ւ ենք միզում շքամուտքերում: Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ… Չէ՞ որ մեզ չեն ստիպում կենդանու վարք ունենալ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ էլ օլիգարխներն են պարտադրում…
Իսկ եթե պայթյունը ծրագրված հանցագործություն էր, ապա հարցեր են առաջանում` ուղղված իրավապահ և ազգային անվտանգության մարմիններին: Մի քիչ կոպիտ ձևակերպեմ այդ հարցերի ամփոփումը` դուք խո՞տ եք ուտում, պարոնայք…
Ու ընդհանրապես, եթե ուզում ենք երկիրը փոխել դեպի լավը, պիտի նախ ինքներս փոխվենք: Եթե մենք լինենք պարկեշտ ու օրինավոր, ապա պարկեշտ ու օրինավոր կլինեն և՜ մեր իշխանավորները, գործարարները, ոստիկանները, և այլն: Որ ոք այլ մոլորակից չի եկել, բոլորն էլ ելել են մեր ժողովրդի ծոցից:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Պարզվում է, որ իմ նախորդ հրապարակումը ռեկորդային քանակով ընթերցող է ունեցել: Եվ նման է, որ դա պայմանավորված է ոչ թե քաղաքագիտական վերլուծությամբ, այլ Հայաստանի տեղեկատվական դաշտում ընթացող կիբերպատերազմի մասին տեղեկություններով: Նշեմ, որ հենց նախորդ նյութիցս հետո կոտրեցին մեր կայքը: Ենթադրվում էր, որ դա պայմանավորված էր կոնկրետ անուններ հիշատակող հրապարակումներով, ու ըստ մեր վարկածի, կայք կոտրելու պատվերը տվել էին կամ թմրառևտրով զբաղվողները, կամ կիբերհանցագործները:
Երկրորդ վարկածը կարծես ավելի արժանահավատ է: Ի դեպ, մեր կայքը երկրորդ անգամ կոտրեցին նաև ապրիլի 20-ին, ու ճիշտն ասած ցանկություն չկա դա դուրս գրելու թուրքերի ու ադրբեջանցիներ վրա: Զի նախընտրական շրջանում մեր հայրենի կուսակցությունների մի մասը գործադրում է հնարքներ, որ վայել կլինեին թուրքին…
Հիշեցնեմ, որ նախորդ նյութում նկարագրել էի նաև ընտրարշավի վիրտուալ հատվածում եռացող կրքերը: Նաև հիշատակել էի, թե սոցիալական ցանցերում ով է գլխավորում ՀՀԿ-ին մեկուսացնել ձգտող ուժերի դեմ համացանցում կիբերպատերազմ մղող խումբը: Հնչել էր ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին հանրապետական, իսկ այժմ առ Վարդան Օսկանյան ջերմ սիրով լցված 30-ամյա Հայկ Ակարմազյանի անունը: Թեև մենք չէինք պնդում տեղեկատվության իսկությունը, բայց մեր կայքի դեմ կրկնակի կիբերհարձակումները հիմք են տալիս կարծելու, որ դիպչել էինք «տասնոցին» ու հարուցել կիբերպատերազմի «նարնջագույն» ճակատի գեներալների զայրույթը…
Ինչևէ, հիշեցնեմ, որ «կիբերճակատի» երկու սենսացիա էի հիշատակել: Մեկը օլիգարխ Գարեգին Նուշիկյանի ֆեյսբուքյան էջի ոչնչացումն էր, մյուսը` «Օդնոկլասնիկի» սոցցանցի հայկական խոշորագույն, շուրջ 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի արգելափակումը:
Պարզվեց, որ Ֆեյսբուքի հայկական հատվածի կեսի չափն ունեցող այդ խմբի հետ սերտորեն առնչվում է լրատվական դաշտի մեր գործընկերներից մեկը. խմբի ադմինիստրատորն է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Հենց նրանից էլ ճշտեցինք նախընտրական կիբերպատերազմին վերաբերող որոշ նրբություններ. «Մեր խումբն անհետացավ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը: Բնականաբար, սկսեցինք գործողություններ երկու ուղղությամբ: Մի կողմից` ես դիմեցի սոցցանցի ռուս ադմինիստրացիային` խումբն արգելափակումից հանելու հարցով, մյուս կողմից` անմիջապես ստեղծեցինք խմբի կրկնօրինակը, ուր արդեն հավաքվել է շուրջ 10 հազար մասնակից: Պարզվել է, որ արգելափակվել է իմ պրոֆիլը` կանոնները պարբերաբար խախտելու մեղադրանքով, ու ավտոմատիկաբար արգելափակվել է նաև խումբը: Ըստ ամենայնի, հարյուրավոր կամ հազարավոր նույնաբովանդակ կեղծ բողոքներ են հղվել կեղծ պրոֆիլների միջոցով: Այդ ձեռագիրը հայկական խոշորագույն խմբերի դեմ սովորաբար կիրառում են թուրքերն ու ազերիները, սակայն, դատելով Ձեր նախորդ հրապարակումից, այս անգամ նախընտրական դրդապատճառներերով այդ հնարքը կիրառել են մեր իսկ հայրենակիցները»: Հ. Գալաջյանը նշեց նաև, որ արդեն իսկ օպերատիվ ճանապարհով պարզվել են կիբերհանցագործության երկու ակտիվ մասնակիցներ` Վանաձորի բնակիչ, քաղաքի հայ-ռուսական ձեռնարկություններից մեկում աշխատող Արբակ Առաքելյանը, և ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի բնակիչ Գրիշա Ստեփանյանը, ու ի դեպ, Առաքելյանն անզգուշաբար գլուխ է գովացել իր հանցագործության վերաբերյալ, և նրա համացանցային զրույցների էկրանի պատկերը («սքրինշոթը») պահպանված է: Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանի` որպես կազմակերպիչ մասնակցելուն, ապա մեր գործընկերը նշեց. «Նրա կողմից համացանցային քվեարկությունը 700 կեղծ էջերի միջոցով հօգուտ ԲՀԿ-ի կեղծելը ինքնին խոսուն փաստ է: Կեղծ պրոֆիլները սովորաբար ստեղծվում են առաջին հերթին զանգվածային կեղծ բողոքներով անցանկալի էջն արգելափակելու նպատակով, և նոր միայն` լրացուցիչ նպատակներով… Իսկ ապացույցներ հայթայթելը ոչ թե իմ, այլ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի խնդիրն է: Նշեմ միայն, որ կիբերհանցագործության մասնակից Արբակ Առաքելյանը սպառնացել է, որ կոչնչացվեն այն բոլոր խմբերը, որոնք կխոչընդոտեն հօգուտ իշխանափոխության ազատ քարոզչության իրականացումը, խտրականություն կդրսևորեն կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Մեր խումբը, լինելով ազգային-պահպանողական, հանուն ազգային միասնության պահպանման ոչնչով չէր միջամտում ընտրարշավին, մենք ընդամենն արգելում էինք պետական հեղաշրջման քարոզչությունը և աղանդավորության և սեռական անսահմանափակ ազատության պաշտպանությունը: Սակայն պարզվեց, որ հակապետական դավադրություն ծրագրած շրջանակները` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, անընդունելի են համարել քաղաքականապես չեզոք 100 հազարանոց խմբի գոյությունը, ու մեզ վրա քսի են տվել կիբերհանցագործների ոհմակին»:
Ի դեպ, պարզվում է, որ լրատվական կայքերից ոչ միայն «Հայական վարկած»-ն է ենթարկվել գրոհների: Վերջերս ստեղծվել է www.pozor.am լրատվական կայքը, որը կոշտ քարոզչություն է իրագործում ընդդեմ հակաիշխանական դաշինքի ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի: Համաձայն կայքի լրատվության, կայքի գործարկման հենց առաջին օրը` ապրիլի 13-ին, այն ենթարկվեց շատ հզոր գրոհի միանգամից 3000 համակարգիչներից, և գրոհները կրկնվեցի 2 անգամ նաև հաջորդ օրը: Կայքի պնդումով, ամեն մի հակերական օպերացիայի համար կիբերհանցագործների խմբին վճարվում է 10 հազարական դոլար, և իրենք իրենց ապահովագրել են` տեղափոխվելով ավելի ապահով սերվերի վրա (բայց ի՞նչ ապահովության մասին է խոսքը DDOS գրոհների պարագայում, երբ միակ փրկությունը ինտերնետ-կանալի ավելի բարձր թողունակությունն է): Ու հետաքրքիր է, որ ապրիլի 15-ից հետո գրոհները դադարեցին…
Դա տարօրինակ է այն պարագայում, որ ԲՀԿ առաջնորդը բազմիցս ապահովել է նույնիսկ իր մականունի չհիշատակումն անգամ տարբեր հակաօրինական մեթոդներով (կատակում են, որ նա երկու անգամ է հարվածում, առաջինը` գլխին, երկրորդը` դագաղի կափարիչին…): Բայց, ինչպես հաջողվեց մեզ իմանալ վստահելի աղբյուրից, կիբերհարձակումները կասեցվել են, քանի որ (բնականաբար, ոչ առանց նյութականի), նոր քարոզչամիջոցի տերերը լեզու են գտել հենց հարձակվող խմբի հետ, ու ավելին` հենց այդ խումբը ստանձնել է սև PR իրականացնող քարոզչամիջոցի անվտանգության ապահովման պարտավորությունը…
Այսպիսով, ստացվում է, որ Պոլիտեխնիկի երիտասարդ շնորհաշատ դասախոսը, որ 2007-ին հավատավոր ՀՀԿ-ական էր, իսկ հիմա ոչ պակաս հավատավոր ԲՀԿ-ական է, իր համար ենթադրաբար ստեղծել է եկամտաբեր ոլորտ`կիբերհարձակումների խումբ: Ու, բնականաբար, ԱԺ քարոզարշավը պատվերների առավելագույն քանակ ունենալու ժամանակն է, չնայած խորհրդարանի մանդատների համար մեծ ճակատամարտից հետո սկսվելու է նաև տևական կռիվը նախագահական ընտրությունների ճակատում: Դե, Ռոբերտ Քոչարյանը պարզ ասել էր, որ մտադիր չի հավերժ մնալ «ամենաերիտասարդ թոշակառու», ոչ երիտասարդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ծարավ է ռևանշի… Հա, ի դեպ, ուշագրավ է, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը բացվեց քաղաքական գործիչ դարձած, ծագումով արցախցի մեր գործընկեր Գայանե Առուստամյանի ելույթով այն մասին, որ նժդեհականությունը որպես այդպիսին ֆաշիստական և ռասիստական ուսմունք է… Եվ հետաքրքրական է, որ մեր մյուս գործըկերոջ հիշատակած բացահայտ կիբերհանցագործ Արբակ Առաքելյանն իր «գլուխգովոցի» ընթացքում ոչնչացման ենթակա էր հռչակել «ռասիստական» խմբերը, որոնց «ռասիզմը» վատ վերաբերմունքն է աղանդներին, և իշխանափոխության ձգտողներին:
Ինչևէ, հուսանք, որ կատաղի անհանդուժող պայքարը կամփոփվի ինտերնետի տարածքում, մեր փառապանծ ոստիկանությունն էլ թույլ չի տա, որ ծավալվի ու ծաղկի քաղաքական (իսկ ապագայում նաև` տնտեսական) կիբերհանցագործությունների սև շուկան:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.