23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է քննարկել ռուսաց ցարի հետ։ Թեպետ Փաշինյանը երեկ այցելել է Հաղթանակի զբոսայգի, սակայն ակնարկ անգամ չի արել՝ հանդիպումը հաջող է եղել, թե անհաջող։ Փոխարենը թիմում սկսել են գուշակություններ անել Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարություններից: Նա հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը հստակեցրել են կարմիր գծերը: Թիմում կարծում են, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է հատի։ Խոսքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին ռուսական ներկայության մասին է։
Ելնելով ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունից՝ Փաշինյանը երաշխիքներ է տվել Պուտինին, որ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության ամբողջական դուրսբերման հարց չի բարձրացվելու, բայց որոշ հարցերում ռուսները պետք է նահանջեն. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»: Այսինքն՝ այն հատվածներից, որտեղ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի, ռուս սահմանապահները հեռացվում են, հայկական բանակ չի տեղակայվում, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Ժողովուրդն իր արդար նպատակն ու ցանկությունն է հայտնել, հետևաբար սադրանքներով ոչ մի բանի չեն հասնի»,- նշեց նա։
Քաղաքագետն, անդրադառնալով իշխանության կողմից տարածվող Փաշինյանի լուսանկարներին «լեգիտիմ ու ընտրված վարչապետ» գրառմամբ, ընգծեց․
«Ի՞նչ են պատկերացնում լեգիտիմ ասելով, լեգիտիմ վարչապետին անվստահությո՞ւն է հայտնում 140,000 մարդ հրապարակում, դա իրենց լեգիտիմ վարչապե՞տն է։ Մի գործընթաց է սկսել, որտեղ իշխանությունը փորձում է ինքն իրեն խաբել, փորձում են տապալումները կոծկել ու մեկը մյուսին մեղադրել»։
Պետրոսյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ եթե 30,000 մարդ հավաքվի,ապա կգա կխոսի,կքննարկի հրաժարական կտա, եթե հրապարակը լցնեն հրաժարական կտա, ո՞ւր մնացին այդ խոքերը։
«100,000-ից ավել մարդ իր հստակ պահանջը դրեց, ապա ինչո՞ւ չեղավ հանդիպումն ու քննարկումը։ Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել, զարմանալի բան չկա այստեղ։ Այս ամենը հաշտության մասին է, այս ամենը նաև իրենց համար է։ Մենք բարրիկադների տարբեր կողմերում չենք »,- ասաց քաղաքագետը։
Պետրոսյանը խոսեց նաև անվստահություն հայտնելու գործընթացի մասին և շեշտեց, որ բանալի բառերն այս գործընթացում «հանրային պահանջն ու հանրային ճնշումն են»։
«Ցանկացած գործընթաց տեղի է ունենալու խաղաղ կերպով և հանրային մոբիլիզացիայի միջոցով։ Այս պահին որևէ մեկը դեմ չի եղել խորհրդարանական ընդդիմությունից իմպիչմենթի գործընթացը սկսելու համար։ Սա օրինական և իրավական պահանջ է։ Ինչո՞ւ եք մտածում, որ ՔՊ-ում չեն գնահատում իրավիճակը, մենք շատ ենք խորացրել բևեռացումը, շատերը փորձում են գտնել հնարավորություն, որ իրենք էլ ազատվեն այդ կապանքներից։ Այս պահանջն ու ցասումը կասեցնել չի լինելու»,- նշեց նա։
Պետրոսյանն ասաց՝ ՔՊ-ում որոշում կայացնողներից նվազագույնը 4-5 հոգու մասին է խոսքը։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում տեղադրած տեսանյութում։
«Կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրություն, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ, այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի», — նշել է Օսկանյանը։
Նա ընդգծել է՝ չի տիրապետում մանրամասներին, բայց կարծում է, որ այդպես կլինի, որովհետև «այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, միգուցե, մի տարվա»։
«Այդ ընթացքում կկարգավորվեն որոշ խնդիրներ, հայ ժողովուրդը իր մեջքը կշտկի, դրանից հետո հնարավոր կլինի անցկացնել արդար ընտրություններ։ Իրոք, այս անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այդ մարդն է, որը սկսել է այս ամենը, իր գործով ցույց է տվել, որ ինքը նվիրում ունի և վճռական է այս նպատակներն իրականացնելու հարցում»,-ասել է ԱԳ նախկին նախարարը։
Օսկանյանը կոչ է արել լինել Բագրատ Սրբազանի զինվորը։
«Նա խոհեմ ձևով կկառավարի այս ամբողջ գործընթացը»,- հավելել է Վարդան Օսկանյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։ Այդ պահանջին հասնելու համար ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնելու են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրան զուգահեռ Երևանում և մարզերում նախատեսվում են անհնազանդության գործողություններ՝ ստիպելու վարչապետին հրաժարական ներկայացնել։
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որ գիշերել է Հանրապետության հրապարակում։
Նրա խոսքով, հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը շատ ուժեղ ազդակ և ուղերձ էր, որ մեր ժողովուրդը որոշակի իմաստով պատրաս է ազատագրվել այս ստի, չարիքի ու կեղծիքի իշխանությունից։
«Իրենք քիչ առաջ էի ասում, մեր օրակարգը տարբեր էր, քայլերի հերթականությունը տարբեր էր, երեկ ժողովուրդը ստիպեց, որ իրենց ուղերձը ձևակերպվի մեր կողմից։ Այդքան արթմություն կա ժողովրդի մեջ։ Այս հրապարակը Դուք տեսաք, ըստ տվյալների, 120 հազար մարդ կար, եթե ոչ ավել։ Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա վստահություն հայտնեց, որ հայաստանյան քաղաքական ներկապնակում առկա ուժերը ի վերջո համախոհության որոշակի քայլերի ձեռնարկումով կիրականացնեն այն, ինչ ժողովրդի իղձն ու փափագն է։
«Այս ժողովուրդը ցանկանում է դա»,-ասաց Սրբազանը։
Մեր քայլերի հերթականությունն այն չէր, ինչը եղավ, ուղղակի ժողովրդի ստիպմամբ եղավ. Մենք ծրագրել էինք սահմանազատման գործընթացը դադարեցնելու մասին խոսել: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Բայց ժողովրդի պահանջը այդպիսին էր, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, ես պարզապես հնչեցրել եմ ձեւակերպումը ժողովրդի պահանջի:
Այս շարժումը կենսական նշնակություն ունի մեզ համար: Մենք հասել ենք մի կրիտիկական կետի, որից այն կողմ չենք կարող անցնել: Մեր երկիրը ծվեն-ծվեն լինելով, առանց երաշխիքների, առանց որեւէ ներքին ու արտաքին անվտանգության վերածբվելու է ուղղակի հողատարածքի: Ես չեմ կարծում, որ մարդիկ ցանկանալու են բնակվել այստեղ: Սա այս փուլում աղետը կանխելու մասին է: Ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների վրա է: Իրենք ամեն միջոց պետք է գործադրեն, որ այս գործընթացը դադարի: Էս մարդիկ ուղղակի պետք է գնան»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Սրբազանը պատասխանեց. «Մենք փորձել ենք գործընթացը հասցնել այս փուլին: Մեր գործը մինչեւ հիմա չի եղել քաղաքական գործընթաց: Հիմա մեր կարծիքով, պետք է քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում ծրագրվի: Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորներին հանդիպել, թե ինչ ձեւերով կգնան գործընթացները: Իրենք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու եւ օրինական ճանապարհով փորձելու հասցնել ավարտին: Այդ ժամանակ պահանջվելու է վարչապետի թեկնածու: Այդ ժամանակ էլ երեւի կհնչի:
Անուններ բնականաբար, քննարկվում են, տարբեր անուններ են քննարկվում: Ի վերջո, համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, որ անձի շուրջ կգոյանա: Դա երկրորդ փուլն է լինելու: Հիմա ժողովրդին արթնացնելու փուլն է: Այսօր, վաղը, մյուս օրը գործնական քայլերի օրերն են»:
Նա ընդգծեց, որ վարչապետի անունի շուրջ համաձայնություն դեռ չկա. «Խորհրդարանական խմբակցությունները կքննարկեն, որոշակի խորհրդակցություն կլինի, ամբողջ քաղաքական դաշտը միախորհուրդ կլինեն այդ անձի շուրջ եւ կհռչակվի՝ ով է»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հստակեցնելով, որ քննարկումներ գնում են միյն ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, ՔՊ-ի հետ շփում դեռ չկա:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Բացառում եմ չէ, այդպիսի հարց չկա, մարդիկ ստեղծեցին այդ միֆը: Ես երկրորդ նախագահին կյնքումս մեկ անգամ եմ հանդիպել 2001-ին Սեւանի թերակղզում, ընդամենը 5 րոպե: Եթե ես որեւէ մեկի հետ հանդիպում ունենամ, թաքցնելու բան չունեմ»:
Հարցին՝ իսկ Արման Թաթոյանի անունը քննարկվում է, նա ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, մարդիկ իմ անունն էլ են քննարկում»:
Նշենք, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել: Ոստիկաններն այնուհետև մեկնում են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերում են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում,որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ:
«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը» ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի, ներառյալ՝ Բարգուշատի թունելի ներդրումային ծրագիրը։
Նշվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ-ի կառուցումն իրականացվելու է երեք ենթահատվածների՝
1.27.12 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատված,
2.8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,
3.24.25 կմ երկարությամբ հարավային ենթահատված:
Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբեր, իսկ շինարարության կանխատեսվող ավարտը՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտը նախանշված է 2032թ․–ի նոյեմբերին։
Ծրագրի հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծրագիրն արժենալու է մոտ 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից յուրաքանչյուրը մտածում է մեր երկրի պետականության ու Հայրենիքի ճակատագրի մասին, եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի ու հայրենասիրության բարձրագույն իդեալների։
Բագրատ Սրբազանի հոգևոր առաջնորդությամբ Տավուշի շարժումը դարձել է մեր ընդհանուր լուսավոր ապագայի անսպառ հույսի խորհրդանիշը, որին մասնակից մեր յուրաքանչյուր հայրենակից ի ցույց է դնում իր խորին սերն ու հարգանքը դեպի մեր երկրի պատմությունը, մշակույթը և ազգային հոգեկերտվածքի այլ խորհրդանիշները։ Սրբազանը, քարոզելով սեր և հարգանք բոլորի ու յուրաքանչյուրի հանդեպ, հիշեցնում է միասնության, համերաշխության և համախմբման կարևորության մասին, քանի որ, ըստ Սրբազանի, նույնիսկ նրանք, ովքեր ժամանակավորապես մոլորված են, ճանապարհ կգտնեն դեպի արդարության և հավասարության իդեալների ընդհանուր ձգտումները օրենքի և հասարակության առջև:
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք՝ մեզանից յուրաքանչյուրին պատասխանատվության կանչելով, քանի որ ոտնահարված են մեր և մեր երկրի իրավունքներն ու ազատությունները։
Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ Բագրատ Սրբազանին, վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում։
Մեր համընդհանուր միասնությունը կլինի մեր հավաքական պատասխանը ժամանակի մարտահրավերներին՝ մեր ժողովրդին ամուր և անխորտակելի դարձնող իդեալներին նվիրվածության մեր հրապարակային վկայությունը:
Եկեք միասին «այո» ասենք մեր պատկերացրած այն աշխարհին, որտեղ հարգանքն ու հայրենիքի հանդեպ սերը մեզանից յուրաքանչյուրի սոցիալական ներդաշնակության և բարեկեցության հիմքն են: Եկեք մաս կազմենք մի իրադարձության, որն ակնհայտորեն մնալու է պատմության մեջ որպես անաչառության, ազնվության և եղբայրական սիրո օրինակ բոլոր համախոհների միջև»։
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր նշանակություն է ունեցել արցախյան ազատագրական պայքարում։ Արցախյան երրորդ պատերամից հետո Շուշին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո։
«Արհեստածին կազմավորում Ադրբեջանն իր ձևավորման առաջին օրվանից՝ 1918 թվականից, որդեգրել է հայկական մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման քաղաքականություն, որն էլ ադրբեջանական հակահայկական քաղաքականության անբաժանելի մասն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանսեովը։
Նա նշում է, որ բերդաքաղաքի ազատագրումից հետո Շուշիի մշակութային ժառանգությունն անընդհատ ադրբեջանական կողմից ենթարկվում էր յուրացման, կեղծման, կեղծվում էր նաև պատմությունն ու իսկությունը։
«Բացի այդ, Ադրբեջանը կեղծում էր փաստերը, իբր հայկական կողմը թիրախավորել ու վանդալիզմի էր ենթարկել Շուշիի մզկիթները ևս, ինչն իրականությանը չէր համապատասխանում։ Ավելին ասեմ՝ պետական մակարդակով ու մասնավոր ներդրումներով Շուշիի մզկիթը մասնագետների ներգրավմամբ, այդ թվում Իրանից, վերականգնվել էր՝ հաշվի առնելով բոլոր սկզբունքները, մասնագետների կարծիքը ևս»,- պատմում է ադրբեջանագետը։
Նա նշում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Շուշիի մշակութային ժառանգությունը տեղեկատվական դաշտում թիրախավորելուց բացի, հայտնվեց ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, իսկ այնուհետև՝ բռնազավթումից հետո, մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը զուգահեռ սկսվել են «վերականգման» աշխատանքներ։
«Ամենափրկիչ եկեղեցու տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ խախտելով եկեղեցու ամբողջականությունը։ Ներկայացվում է իբրև վերականգնում են նախկին տեսքը, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Հերքվում է նաև Շուշիի պատմության հայկական հետքը, հայկական ծագումնաբանությունը և այն ներկայացվում է որպես իսլամական աշխարհի մշակութային կենտրոն։
Սրանով ոչ միայն Շուշին, այլ նաև սկիզբ է դրվում Արցախի պատմական հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը։ Սա արվում է դարձյալ պետական մակարդակով»,- ասում է Ավանեսովը։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է.
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․
Մայիսի 9–ից հանրային մեծ, ավելի ճիշտ՝ շատ մեծ սպասումներ կան։
Կան տարբեր պատկերացումներ, թե ինչպես պետք է իրականացնել հեղափոխությունը/իշխանափոխությունը։ Այս առումով Բագրատ Սրբազանի խաչը, բառի բուն և փոխաբերական իմաստներով, շատ ծանր է, հետևաբար՝ չի՛ կարելի միայն նրա վրա թողնել ամեն ինչ։ Ամեն մեկն իր անելիքը պետք է անի ու չխուսափի իր բաժին պատասխանատվությունից։
Անվստահության սցենարի մասին
Քաղաքական դաշտում տևական ժամանակ է, ինչ քննարկման առարկա է դարձել հեղափոխության/իշխանափոխության ճանապարհներից մեկը։ Դա գործող վարչապետին ԱԺ–ի միջոցով անվստահություն հայտնելն է։ Խորհրդարանական ընդդիմությունը պատգամավորական մանդատները պահելու թիվ մեկ հիմնավորումը հենց դա է ներկայացնում։ Ասում են՝ պահում ենք, մանդատը, որ պետք է եղած ժամանակ Փաշինյանին անվստահություն հայտնենք ու իշխանափոխության այդ տարբերակը կյանքի կոչենք։ Իրենց ասածի մեջ տրամաբանություն կա։ Եթե քաղաքական զարգացումները տանում են Նիկոլ Փաշինյանին ժողովրդական ճնշմամբ խորհրդարանում անվստահություն հայտնելու ուղղությամբ, ապա ընդդիմությունն, իրոք, անելիք ունի այնտեղ։
Մեջբերում ՀՀ սահմանադրության 115–րդ հոդվածից․ « 1․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»:
Սա նշանակում է, որ ԱԺ–ում առնվազն 36 պատգամավոր պետք է ստորագրի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Դա անհրաժեշտ նվազագույն պայմանն է։
Եթե համարենք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներում ամեն ինչ նորմալ է, ապա նրանց համատեղ ձայներն այս պահին 35 են։ Իշխան Զաքարյանը, որը «Պատիվ ունեմ»–ով էր դարձել պատգամավոր, լքել է այդ խմբակցությունը և դարձել «անկախ»։ Հիմա, այսպես կոչված, տնային աշխատանքը նրա և/կամ այլ իշխանզաքարյանների հետ է պետք տանել, որպեսզի այդ նվազագույն 36 պատգամավորական ստորագրությունը լինի։ Եթե, իհարկե, քաղաքական փոփոխությունների սցենարը զարգանա վարչապետի պաշտոնը զբաղեցնողին անվստահություն հայտնելու տարբերակով։
Ամփոփենք․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներից մեկը նրան խորհրդարանում անվստահություն հայտնելն է, որի համար պետք է սկզբում առնվազն 36 պատգամավորի, հետո՝ 54–ի «կողմ» քվեն (այսինքն՝ ՔՊԿ–ից առնվազն 18 հոգի պետք է դեմ գնա Փաշինյանին)։ Դա նշանակում է, որ այս սցենարով հեղափոխությունը/իշխանափոխությունը, ավելի ճիշտ՝ դրա մեկնարկը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Իշխան Զաքարյանն է (կամ նրա նման մեկը (Շիրակ Թորոսյանին աչքի տակ պահեք)․ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։
Իշխանափոխության այլ սցենարներ էլ կան, բայց այդ մասին հաջորդիվ։
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը»։
-
-
23.05.2025 | 01:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.