23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

1 հատ 3 վագոնանի շարժակազմի հիմնանորոգումն արդեն վերջացրել ենք, պատրաստ է շահագործման. մյուս երկուշաբթի օրվանից շահագործման կհանձնենք: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ այսօրվանից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային ժամերը պետք է փոփոխվեին, հասցրե՞լ են նոր ժամանակացույցով աշխատելուն, Սեդրակյանը հաստատեց՝ այսօրվանից Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է 07։00-ից մինչև 24:00-ը:
Քանի որ ընդունել ենք, որ սկսել ենք լուրջ պրոցես, և ոչ թե մի օր հավաքվեցինք 70 հազարով ու ցրվեցինք տներով, ապա հաջողությունը անպայման լինելու է։ Այդ ընթացքում կարևոր է պարբերաբար արձանագրել՝ ինչ իրավիճակ ունենք, ինչ աշխատանք պետք է արվի։ Եվ այսպես. ինչ ունենք այս պահին.
1. Ճշմարտության հրապարակ. կայուն ձևավորված կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխությունների պահանջ։ Սա արդեն փաստ է, նոր գործոն։
2. Հարթակից՝ Բագրատ Սրբազանը հրապարակեց կարևորագույն փաստաթուղթ՝ վաղվա Հայաստանի տեսլականը։ Հստակ ձևակերպումներով, որոնք հասկանալի են թե´ Հայաստանի ներսում, թե´ միջազգային հանրության համար, թե´ հակառակորդների։ 20 կետանոց բազմաշերտ փաստաթղթի 2 կարևորագույն բովանդակություններն են. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղության հաստատման բանակցությունները, ինչպես նաև սահմանազատման աշխատանքները, երկրորդ՝ այս շարժումը Հայաստանի ներքին կյանքի առողջացման մասին է, ներքին հաշտության, արդար բարքերով՝ ժամանակակից պետության ստեղծման։
3. Գրագետ շրջանակների անմիջական և կիրառական ներգրավվածություն պրոցեսներին։ Հարթակից հնչած հանձնարարություն-խնդրանքին ի պատասխան «Դիվանագետների համահայկական խորհրդի» կազմած փաստաթուղթը բացառիկ է իր լրջությամբ և որակով։ Սա այն բեկումնային պահն է, որն այս շարժմանը նոր որակ է բերում և նաև հետագա գործողությունների նոր ուղղություններ բացում՝ աշխատանք արտաքին աշխարհի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային գործընկերների, հարևան երկրների հետ։
4. Եկեղեցին ստացել է (վաստակել է) բացառիկ ժողովրդականություն։ Եկեղեցու խոսքը հասնում է յուրաքանչյուր տուն, միջավայր, անհատներին։ Սա բացառիկ պատմական ձեռքբերում է. շատ երկար ժամանակ կար լուրջ խնդիր՝ եկեղեցու խոսքը դժվարությամբ էր հանրայնացվում։ Ե՞րբ էր քաղաքացին լսում հոգևորականին՝ պատարագի՞ ժամանակ, քարոզի՞ ժամանակ. ընդունենք, որ քչերն էին լսում ու քչերը հասկանում, եկեղեցական այլ արարողությունների՞, որոնք զանգվածային չեն և ոչ մշտական։ Իհարկե՝ հեռուստաընկերություն, մամուլ, սոցցանցեր օգտակար խողովակներ են, բայց այսօրվա ճշմարիտ խոսքի, առողջացման խոսքի, քրիստոնեական խոսքի և արժեքների տարածման նման հնարավորություն երբևէ չի եղել։ Շարունակենք այս տրամաբանությամբ, և աչքի առաջ կձևավորվի կարևորագույն արդյունք՝ հասարակության իսկական առողջացում, հայ հասարակության և հայ առաքելական եկեղեցու իսկական միասնությունը։
5. Անհրաժեշտ է շարունակել մասնագիտական խոսքի, գրագետ ուղերձի զանգվածայնացումը։ Դիվանագետների օրինակի պես, մեր մյուս ինտելեկտուալ, մասնագիտական պոտենցիալով միավորները պետք է հասրակությանը ներակայացնեն իրենց աշխատանքը։ Ամենամեծ մոլորությունն այն է, թե հասարակությունը սպասում է միայն գոռոցի կամ էժան էմոցիայի։ Երկար տարիներ հասարակությունը կարոտ է մնացել գրագետ խոսքի, ու հիմա այդ սկսված պրոցեսը պետք է ուժեղացնել։
6. Հստակ ձևակերպվել է աշխատանքի և նպատակի ճանապարհային քարտեզ՝ նոր կառավարություն և դրան հասնելու հիմնական սցենարը։ Սա շատ կարևոր պահ է, որը պահանջելու է համառ աշխատանք։
7. Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա։ Եվ այս միտումն արագորեն տարածվելու է՝ մինչև կիրառական լուծում։ Բայց կառավարություն օբյեկտիվորեն կա, և կառավարության անդամների ու պետական համակարգի մտածելու խնդիրն է սա արդեն. իրենք վարչապետի՞նն են, թե՞ Հայաստանի Հանրապետությանը։ Սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին, ուժայիններին։ Սա վերաբերում է նաև ՔՊ-ի պատգամավորներին՝ նրանք Նիկոլի պատգամավորնե՞րն են, թե՞ քաղաքական ուժի և ընտրողի։ Ի դեպ, Բագրատ Սրբազանի կողմից հստակ մեսիջ ուղղվեց պետական համակարգին. քաղաքական փոփոխությունները չեն ազդելու ձեր կայուն բնականոն աշխատանքի վրա։ Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը պետության և ոչ թե մեկ հոգուն ծառայելու ինստիտուտն է։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Քանի դեռ ոստիկանական ուժերը բերման են ենթարկում քաղաքացիներին, անհնազանդության ակցիաներն իրականացվում են, այլ միջոցներով ևս։Քաղաքացիները անհնազանդության ակցիաներ իրականացնելիս, օգտագործում են, նաև փողոցում եղած միջոցներ՝ թվային տեխնոլոգիայով աշխատող ինքնագլդորներ, աղբի արկղեր, փողոցների անկյուններում կատարվող հոսանքալարերը գետնի տակ անցկացնելու նպատակով արված փոսերի արգելապատնեշները։
Նման կերպ արգելափակվել է Տպագրիչների փողոցը, Նալբանդյան փողոցը, Թումանյան փողոցում քաղաքացիներն անձամբ են նստել անցումային հատվածում։Երիտասարդները նաև իրականացնում են իրազեկման ակցիաներ երթերի ձևով։
Վարչապետի թեկնածու չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ: Այսօր հանրահավաքում հայտարարել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնոր Բագրատ սրբազանը:
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշի տեղափոխված առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։
«Այսօր 1990 և 1992 թվականներին «օկուպացված Ղազախի հողերը» չակերտները՝ (Tert.am) վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է։ Այսօր մեր մեկ խնդրանքով Ղազախի չորս գյուղ է վերադարձվում մեզ։ Այդպես էլ շարունակվելու է:
Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։ Ե՛վ Հայաստանը, և՛ դրա հետևում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե մեզ հաշվի չառնեն»,-ասել է նա։
Երկքաղաքացի եմ, ես ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի եմ․ լրագրողների հետ զրույցում հաստատեց Բագրատ Սրբազանը։
«Անմիջապես արձագանքել են, Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, կեցցե․․․ ի՞նչ եք խառնվել իրար, այ մարդու որդիներ, Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռն է»,-ասաց նա։
Նշենք, որ Սահմանադրությամբ նա չի կարողանա ՀՀ վարչապետ դառնալ: Սակայն, այդուհանդերձ, Սրբազանը չի բացառել այդ հավանական տարբերակը։
«Հիմա, որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայացվածություն ունենալ և երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Եթե ժողովուրդը ցանկանա, դա լինի ժողովրդի կամքը և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Ես նորից եմ ասում, իմ կռիվը վարչապետ դառնալու կռիվ չի, իմ կոչումն ավելի բարձր է, քան վարչապետի աթոռն է»,-ասաց նա։
2024 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից:
«Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ։ Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ Կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին, ինչպես նաև Ձեզ՝ Մուրատ Աբուգալիևիչ, Ձեր ներդրած ջանքերի համար։
Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»։
Ինքը գուցե ասում է Աստծո կամքով, բայց ժողովրդի կամքը շատ ավելի կարևոր է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ վարչապետի հնարավոր թեկնածությանը։
«Իհարկե Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն էլ է կարևոր, մեզ համար էլ է կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է։ Եթե Վազգեն Գալստանյանը ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվել, ուրեմն 2026 թվականին ինքը պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի, մասնակցի ընտրություններին ու դառնա վարչապետի թեկնածու»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱԺ-ում իմփիչմենթի գործընթաց սկսելու գործընթացին, Քոչարյանն ասաց․
«Իմփիչմենթի գործընթացը թող բերեն անեն, բայց տվյալ հոգևորականն ասում է՝ 20 ձայն է պակասում, որտե՞ղ է այդ 20 ձայնը։ Երեք տարի է այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ 2․5 ձայնի հնարավորություն, անձամբ ես նույնիսկ 1․5 ձայն չեմ տեսնում։ Ինքը անուններ է տալիս, կներեք, շատ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ՝ առանց այդ անվան տերերի հետ համաձայնեցնելու»։
Քոչարյանը զուհագեռ տանելով 2018-ի հետ՝ ասաց․
«2018-ին ճնշումը դարձավ իրականություն ու եղան արտահերթ ընտրություններ։ Այ, երբ որ կլինեն արտահերթ ընտրություններ, տվյալ հոգևորականը կհանի իր սպիտակ հագուստը, կասի՝ ես արդեն Վազգենն եմ ու Վազգեն Գալստանյան անուն ազգանունով կդառնա վարչապետի թեկնածու։ Այս պահին նա հոգևորական է, որը իրավունք չունի խառնվել քաղաքական գործընթացներին, այ Աջապահյանը ճիշտ արեց, որ ճանապարհի կեսից գնաց Էջմիածին»։
Ես անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես ոչ հավակնությունն ունեմ, ոչ էլ ցանկությունը, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է: Այսպես արձագանքեց Բագրատ սրբազանը նախկին արտգործնախարար Վարդանի Օսկանյանի այն հայտարարությանը, որ պետք է շարժման վարչապետի թեկնածուն լինի հենց սրբազանը:
Իսկ եթե շարժման մասնակիցների մեծ մասը պնդի հարցին պատասխանելով նշեց. «Ընթացքը կորոշի: Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ: Մարդկային ջանքերն, այո, կարևոր են, բայց, ի վերջո, աստվածային տնօրինությունն ու նախախնամությունն է մեզ ուղղորդողը: Ես այդ ճանապարհին եմ հավատում, ամբողջ կյանքս այդպես է եղել: Ոչ մի բանի չեմ միջամտել»:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին միջազգային լրատվամիջոցների արձագանքին` Բագրատ սրբազանը նշեց, որ կա մեծ հետաքրքրություն: «Մարդկանց դրսում համոզել են, որ Հայաստանում ժողովուրդը մեռած է: Այդպես են ներկայացրել, հենց այդ ձևով: Ոչ մի սեղանի վրա Հայաստան պետությունն ասելիք չունի` ոչ օրակարգ, ոչ նպատակ, ոչ ծրագիր` ոչինչ չունի: Իրեն ասում են»,- հայտարարեց սրբազանը` ավելացնելով, որ «երբ այս մարդիկ մեկնեն` կունենա ասելիք»:
Ընթացքը կորոշի: Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ: Մարդկային ջանքերն, այո, կարևոր են, բայց, ի վերջո, աստվածային տնօրինությունն ու նախախնամությունն է մեզ ուղղորդողը:
-
-
23.05.2025 | 01:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.