23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի Հայաստանը 2024 թվականին անդամակցի Եվրամիությանը։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։
Քննարկման մոդերատորը Փաշինյանին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը։
«Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա իր ելույթում նաև կարծիք է հայտնել, որ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Ըստ Փաշինյանի, չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:
«Իմ կառավարությունը ստանձնեց դրա համար իր պատասխանատվության բաժինը: Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսել մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք ուղղակի պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ դառնում են պետական սահմաններ: Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև։ Դա տեղի ունեցավ Պրահայում»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ ժամանակն այդ համաձայնությունները ներառել և արտացոլել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, մասնավորապես նշել է․ Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»։
Նա հայտնել է, որ հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման ժամանակ, որին օժանդակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և արտացոլված են հանդիպման արդյունքում նախագահ Միշելի կողմից արված հրապարակային հայտարարության մեջ։
«Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ»,- ասել է Ն. Փաշինյանը։
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ խոսելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասին:
«Անբովանդակությունը հրաժարականի պահանջի բովանդակության մեջ է: Արդեն նշեցի, որ վերջին տարիներին շատ ենք տեսել նման հավաքներ, որոնք գնացել են մարման: Շարժման մասնակիցները, երբ Տավուշից հասան Երևան, փոխվեց շարժման բովանդակությունը և վերածվեց հրաժարականի պահանջի: Հանրության արձագանքը եղավ այն, որ առաջին հանրահավաքից հետո սկսեցին չգնալ հանրահավաքներին»,- ասաց փոխքաղաքապետը:
Մինչ այդ Փամբուխչյանը շարժման մասին խոսել է նաև ավագանու նիստի ամբիոնից.
«Հասկանում եմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյանի անհաջողությունների ֆոնին, քանի որ կար նաև այլ հարթակ Հանրապետության հրապարակում, մեր ընդդիմությունը չի կարողանում իր ասելիքները տեղ հասցնել և իրենց գործընկեր խմբակցությունը փորձեց այդ ամենն այստեղ բեմադրել ու այս հարթակից ասել այն, ինչ ասում է վերջին չորս-հինգ տարիներին»,- նշեց նա:
Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ պայքարին միանում են այն դեպքում, երբ մարդը հասկանում է խնդրի բովանդակությունը, ինչի մասին է պայքարը և հավատում է պայքարի ղեկավարությանը՝ հարթակին կանգնած մարդկանցից սկսած․
«Բայց դուք հարթակից էթնիկ զտման եք ենթարկում ՀՀ քաղաքացիներին և հեռու չի այն օրը, երբ փորձեք ասել, որ հայ լինելու համար Հայկ Նահապետից տեղեկանք բերեք, 26-րդ ձև ներկայացրեք, որ դուք սերում եք Հայկ Նահապետից։ Սա էթնիկ զտման դասական դրսևորում է և դա հնչել է ձեր հարթակից»,- շեշտեց փոխքաղաքապետը:
Հիշեցնենք՝ այսօր ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստանը» հաջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման պաստառներով ակցիա է իրականացրել:
«Մայր Հայաստանը» կոչ է անում Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու իշխանական ու ընդդիմադիր անդամներին հստակ դիրքորոշում հայտնել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։
Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կհսկեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Երևանը դիմել է ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու պահանջով, այսպիսի որոշում է կայացվել։
Նա նաև հայտնեց, որ առաջիկայում կփակվի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից Սերգեյ Շոյգուին եւ նրան նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար, որովհետեւ «վերջնականապես կորցրել է հավատը, որ պաշտպանության նախարարությունը կարող է պատերազմ վարել համատարած կոռուպցիայի պայմաններում», Bloomberg-ին պատմել են երեք տեղեկացված աղբյուրներ։
Նրանցից մեկի խոսքով՝ Պուտինը Շոյգուին փոխարինող է ընտրել տնտեսության գծով իր նախկին օգնական եւ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին, «քանի որ պատերազմը պետք է վարել սառը գլխով»։ 65-ամյա Բելոուսովը ցնցված էր, երբ նախագահն իրեն առաջարկեց դառնալ պաշտպանության նախարար, նշել են գործակալության երկու զրուցակիցները։
Սակայն, ինչպես նշում են աղբյուրները, Բելոուսովը համաձայնել է առանց տատանվելու, քանի որ Պուտինին վերաբերվում է ոչ թե պարզապես որպես նախագահի, այլ «գլոբալ ֆիգուրի», որը փոխում է համաշխարհային պատմության ընթացքը»։
«Բելոուսովը նշանակվել է, որպեսզի բարելավի իրավիճակը բանակի մատակարարման հարցում, որը չկարողացավ շտկել Շոյգուն։ Սակայն Բելոուսովը հայտնի է նրանով, որ մշակում է քաղաքականություն, այլ ոչ թե զբաղվում գործնական ղեկավարմամբ կամ ռազմավարության իրականացմամբ»,- ասել է Մոսկվայի Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծաբանական կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը։
Մայիսի 12-ին Պուտինն իր հրամանագրով Շոյգուին նշանակել է ՌԴ ԱԽ քարտուղար։ ԱԽ նախկին ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը կանցնի նոր պաշտոնի, բայց թե ինչ՝ առայժմ հայտնի չէ։
Կրեմլը Բելոուսովի նշանակումը պաշտոնապես բացատրել է «ուժային բլոկի տնտեսությունը երկրի տնտեսությունում ներգրելու» անհրաժեշտությամբ։ ՊՆ եւ ուժային բլոկի բյուջեն մոտենում է ՀՆԱ 6,7 տոկոսին, թեեւ դեռ վերջերս մոտ 3 տոկոս էր, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա առայժմ կրիտիկական թիվ է, բայց մենք աստիճանաբար մոտենում ենք՝ հայտնի պատճառներից, մեր շուրջ ծավալվող հայտնի աշխարհաքաղաքական հանգամանքներից ելնելով, 80-ականների կեսերի իրավիճակին, երբ ուժային բլոկի համար ծախսերի ահա այդ բաժինը տնտեսությունում 7,4 տոկոս էր»,- ասել է Պեսկովը՝ ավելացնելով, որ դա պահանջում է «որոշակի լուծումներ»։
«Պաշտպանության նախարարությունը պետք է բացարձակ բաց լինի նորարարությունների եւ բոլոր առաջադեմ մարդկանց ներդրման համար, տնտեսական մրցունակության պայմաններ ստեղծելու նպատակով»,- ամփոփել է Կրեմլի ներկայացուցիչը։
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը:
Քանի որ Արման Բաբաջանյանը դա չի անելու, թույլ տվեք մենք դա անենք:
Հիշյալ անձը ժամանակին կեղծել է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանի կնիքն ու առաջնորդ Հովնան Սրբազանի ստորագրությունը: Դրա պատճառաով էլ կարգալույծ է հայտարարվել, ինչի մասին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը հանդես է եկել հայտարարությամբ:
«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։
Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։
Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»։

144Shares
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։
«Գյուղացիներն են տեսել, նաև Ներքին Հանդ եկողներն են պատմում, որ հենակետերն են հավաքում։ Դա նկատել ենք արդեն երեկվանից»,- ասաց Ներքին Հանդի գյուղապետը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հաղորդել էր, որ ռուս սահմանապահները դուրս են գալու Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև՝ «Զվարթնոց» օդանավակայանից։
ռողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու դեմ.
«Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին։ Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով։ Բայց քանի որ եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, այն է իր ներքին և արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունը՝ խաղալով յուր հետևորդների հավատքի և զգացմունքների հետ, շռայլելով սուտ խոստումներ, ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցին և նրա պետականակործան նպատակներին։ 1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է, Հայաստանի Հանրապետությունը չի ընկրկելու»։
«lurer.com»-ը գրառման հետ կապված մեկնաբանություն է ստացել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին:
Նա ասել է. «Չեմ կարծում կարիք կա անհեթեթությունները մեկնաբանել: Միայն կավելացնեմ, որ մտավորական երևալու համար ոչ թե պետք է ակնհայտ իրողությունները առասպելաբանություն համարել, այլ նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից»:
171 քաղաքացի է բերման ենթարկվել երեկ հանրապետության տարբեր բնակավայրերում խաղաղ անհնազանդության ակցիաների իրականացման ժամանակ, Սուրբ Աննա եկեղեցու մոտ օրվա ամփոփման ժամանակ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Բռնաճնշումները ոչ մեկի վրա չի ազդում, ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը:
Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթերցեց այն բոլոր փողոցների անունները, որոնք փակվել էին այս օրվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թեև անձրևը դեռ չի դադարել, սակայն Բագրատ Սրբազանը համախոհների հետ դուրս է եկել եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը:
Այսօր Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (Կարմիր բերետներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու արդեն հետո տեղափոխվել հիվանդանոց։
24news-ի խմբագրությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Խմբագրությունը կարծում է, որ տեղի ունեցած վայրագությունը հատուկ է արվել՝ քաղաքական հանձնարարությամբ, որի հիմքում ընկած է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումը լուսաբանող մեր լրատվամիջոցի նկատմամբ ճնշումներ գործադրելու իշխանության ցանկությունը։ Այս մասին մենք ունենք որոշակի տեղեկություններ։
Հատկապես ուզում ենք առանձնացնել Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունները, որոնք սկսել են վերջերս «անառողջ» հետաքրքրասիրությամբ հանդես գալ մեր լրատվամիջոցի նկատմամբ, միջնորդավորված սպառնալիքներ հնչեցնել։
Քանի դեռ այս ամենը կրում էր «բանավոր» բնույթ, մենք լուրջ չէին վերաբերվում նրանց սպառնալիքներին, սակայն հիմա կարծում ենք, որ Մերի Մանուկյանի նկատմամբ բռնությունը, իշխանական տելեգրամ ալիքներում մեր լրատվամիջոցի ու նրա ղեկավար Նարեկ Գալստյանի նկատմամբ գրվող արատավոր «տեղեկությունները» իշխանական նույն քաղաքականության հիմքն են։
Մեզ համար անընդունելի է այս մոտեցումը, «սիրո» և «հանդուրժողականության» հիմքի վրա եկած իշխանության գործողությունները չեն կարող լռեցնել ազատ մամուլի դերակատարությունը։ Հատկապես զազրելի է, որ լրագրողների նկատմամբ բռնություն են կիրառում այն ոստիկանները, որոնք «բարեփոխվել են» ԱՄՆ-ի ու Եվրամիության ֆինանսական ու քաղաքական աջակցության պատճառով։
Պահանջում ենք պատժել այդ ոստիկաններին, ինչպես նաև դադարեցնել քաղաքական ճնշումները լրատվամիջոցի նկատմամբ, որոնք ոչ մի ազդեցություն չեն թողնելու։
Կից նկարներով ներկայացնում ենք Մերի Մանուկյանի նկատմամբ հատուկ բռնություն գործադրած բերետավորների նկարները»։


Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը սենսացիոն հայտարարություն է տարածել, որում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ընդհուպ Հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվներ տարածելու մեջ. պատճառը՝ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձն է, և ցեղասպանագետները կարծում են, որ Փաշինյանն իր այդ ուղերձով ոչ բացահայտորեն միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։
«Թեև մենք ընդհանրապես չենք ներգրավվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ներքին վտանգ, պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ երևույթին, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնական սկզբունքներից, ուղղակի առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին, սա էլ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ տևական ցեղասպան քաղաքականության համատեքստում»,— ասված է հայտարարության մեջ։
Շատ մասնագետներ էլ նշում են, թե Փաշինյանը սկսել է հանրության շրջանում տարածել դեռևս 1960-ական թվականներին Թուրքիայում ընդունված այն կեղծ նարատիվները, որը թուրքական ժխտողական քաղաքականությունը տարածում է ողջ աշխարհում, դրա համար լուրջ միջոցներ են օգտագործվում, և Փաշինյանը` Հայաստանի ղեկին հայտնված առաջին ղեկավարն է, որը դարձել է հենց այդ ցեղասպանությունը ժխտող նարատիվների կրողը և հանրության մեջ դրանք տարածողը։
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի այս հայտարարությունից հետո, բնականաբար, իշխանության արձագանքը չի ուշացել, հեղինակավոր ինստիտուտին փաշինյանական իշխանությունն ընդհուպ մեղադրել է Հայաստանի ներքին գործերին խառնվելու մեջ։
Առաջիկայում Հայաստանի գործող իշխանությունները շարունակելու են նույն վարքագիծը, ուստի և ամեն ինչ փորձելու են անել` վարկաբեկելու իրենց գործի գիտակներին։
-
-
23.05.2025 | 01:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.