23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

18.05.2024-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում, Հայաստանի խուլերի միավորում ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձ։ Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է։
Համահիմնադիրներից է Ռոման Նազարյանը, ով նախկինում եղել է մի քանի կուսակցության անդամ։
Հանրության լայն շրջանակներին հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» Հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը ու Սարգիս Բեգրակյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը երեկ կարողացել են կասեցնել վերոնշյալ «թուրքական» կուսակցության հիմնադիր համագումարի կայացումը։ Նրանք ցանկացել են ներկա գտնվել կուսակցության հիմնադրման հանրային միջոցառմանը և ներկաներին իրազեկել այդ կուսակցության թուրքական արմատների մասին։
Նշենք, որ հիմնադիր համագումարին ներկա է գտնվել անհրաժեշտ 300-ից ընդամենը 30-40 հոգի, որի պարագայում կուսակցության հիմնադիր համագումարը համարվում է չկայացած։
Համագումարի կազմակերպիչներից մի քանիսը և Հայաստանի խուլերի միավորում ՀԿ նախագահ Մարինե Ավետիկի Հարությունյանը դրսևորել են խիստ ագրեսիվ վարք, խոչընդոտել են իրազեկում իրականացնող հասարակական գործիչների գործունեությանը և իրականացրել են հարձակում նրանց վրա (փաստագրված է տեսանյութերով)։
Մարինե Հարությունյանի և Ռոման Նազարյանի կողմից հրավիրվել է ոստիկանություն։ Պարեկներից մեկի նկատմամբ «թուրքական» կուսակցության կողմնակիցներից մեկը կիրառել է բռնություն, ինչի առնչությամբ նշյալ պարեկը դիմել է ոստիկանություն։
Ռոման Նազարյանի կեղծ հաղորդման հիման վրա ձերբակալվել ու ոստիկանության կենտրոնի բաժին են տեղափոխվել «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը և Սարգիս Բեգրակյանը, բլոգեր Արթուր Չախոյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։
Ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել նաև «թուրքական» կուսակցության համահիմնադիր Ռոման Նազարյանը և ևս երկու անձ։
19.05.2024-ին ժամը 00:30-ին հայտնի դարձավ, որ բոլոր ձերբակալվածները 72 ժամով տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր։
Շեշտադրենք այն փաստը, որ «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը և Սարգիս Բեգրակյանը, բլոգեր Արթուր Չախոյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, ովքեր կարողացել են կասեցնել «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում, որևէ հակաօրինական արարք չեն կատարել, ինչը փաստարկվում է նաև ոստիկանությանը տրամադրված բազմաթիվ տեսանյութերով։
Աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում լինել զգոն և բոլոր հրանավոր օրինական միջոցներով արգելափակել թուրքական քաղաքականության մուտքը Հայաստան։
«ՀԱՅԱՍԱ» ՀԿ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում Գըզ-Քալասի ամբարտակի բացման արարողության իր ելույթում հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող թյուրիմացություն սերմանել և պառակտում առաջացնել Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև», հայտնում է Mehr-ը։
Ըստ Ալիևի, «այսօր ամբողջ աշխարհն ականատես է լինում, թե որքան մեծ է Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամությունը»։
«Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև համատեղ նախագծերը, որոնք իրականացվում են տրանսպորտի ոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ և տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը լավ ուղու վրա է»:
«Հյուսիս-Հարավ միջանցքը շատ կարևոր է տարածաշրջանի համար, և Իրանում ու Ադրբեջանում երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացմամբ այս միջանցքը կդառնա աշխարհի ամենակարևոր տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է նա։
«Այսօր շահագործման կհանձնվի «Աղբանդ» նոր կամուրջը, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս է կազմում և միացնում է Ադրբեջանի տարածքը Նախիջևանի հետ»,- հայտարարել է Ալիևը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և պատվիրակության մյուս անդամները, Ադրբեջան կատարած այցից հետո, մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում է Mehr գործակալությունը։
«Իրանի նախագահն ու նրա շրջապատը մահացել են ուղղաթիռի հետ տեղի ունեցած վթարից… Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռնային շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է մեր երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին. Զոհվածների թվում է նաև Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նախագահից և արտաքին գործերի նախարարության ղեկավարից բացի ուղղաթիռում եղել են Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և մեկ անվտանգության աշխատակից։
Սրբազանի առաջնորդությունն առնվազն այս փուլում համարում ենք համախմբմանն ուղղված միակ հնարավորությունը, որովհետև վարչապետի այլ թեկնածուի քննարկումն ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների է բերելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը` անդրադառնալով հարցին՝ ում են տեսնում որպես վարչապետի թեկնածու։
Նրա խոսքով՝ մինչև այսօր ընդդիմության տարբեր թևեր ունեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ տարաձայնություններ, որը նաև բնական է, որովհետև բազմաթիվ ուժեր քաղաքական տարբեր գործունեությամբ են զբաղվել։ Նա նշեց, որ հատկանշանական է՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ այդ հակասությունները դնել մի կողմ։
«Իր ազդեցության ուժն ավելին է, քան այդ հակազդեցությունները, ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտում, որովհետև քաղաքական դաշտում առկա հակասությունները տեղափոխվում են նաև հանրության մեջ․ կենցաղային մակարդակում կամ ընտանիքներում մարդիկ ունեն լուրջ քաղաքական հակասություններ և Սրբազանի առաջնորդությունն առնվազն մեզ համար նկատելի է, որ նա այդ տարաձայնությունները դրել է մի կողմ։ Սա շատ կարևոր ենք համարում և հուսով ենք, որ այդ տարաձայնությունները կլինեն բացառապես քաղաքական դաշտում։
Այս պայքարը Սրբազանի առաջնորդությամբ առնվազն մինչև այս պահը դրական եմ գնահատում և այն մթնոլորտը, որն ամեն օր ձևավորվում է, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում հաջողություն կարձանագրի»,- ասաց նա։
Առաքելյանը նշեց, որ իրենք առաջին օրվանից էլ արձանագրել են, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը պետք է ոչ միայն ընկալվի որպես հանրահավաքի կամ որոշակի փողոցային քաղաքական պրոցեսի առաջնորդություն, այլև հենց քաղաքական առաջնորդություն։
«Սրբազանի առաջնորդությունն առնվազն այս փուլում համարում ենք համախմբմանն ուղղված միակ հնարավորությունը, որովհետև վարչապետի այլ թեկնածուի քննարկումը ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների է բերելու և փլուզվելու է այս համակարգը։ Դրանից հետո, իհարկե, հնարավոր ընտրությունների միջոցով յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է դրսևորելու իրեն և ունենալու իր մասնաբաժինը քաղաքական դաշտում»,- ասաց նա:
ՀՀ տարածքից 1մմ հող չի զիջվում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
«Մեր ընդդիմադիր գործիչներն ասում են, որ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող լինել սահմանազատման հիմք, որովհետև չկան կցված քարտեզներ: Մեր իրավազորության տակ գտնվող տարածքներից որևէ մմ տարածք չի զիջվել»,- ասաց նա:
Պատասխանելով մեր հարցին Բաքվի բանտում գտնվող գերիների ու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով տարվող աշխատանքի մասին, պատգամավորն ասաց, որ այս իշխանությունը լուռ աշխատում է:
«Ադրբեջանի հետ աշխատելու երկու տարբերակ կա՝ անընդհատ իրար հակադարձելով հանրային դաշտում բանակցություններ վարել կամ լուռ աշխատել: Երկրորդ տարբերակը՝ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է եղել: Մենք պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս»,- ընդգծեց Մինասյանը:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իմպիչմենթի գործընթացը սկսելուն՝ Լիլիթ Մինասյանն ասաց, որ բացառում է ՔՊ-ից գոնե մեկ ստորագրություն լինի իմպիչմենթի գործընթացում և օրակարգում չունեն գործընթացի մասին քննարկում:
«Ո՞րն է իմպիչմենթի նպատակը, եթե ընդդիմությունն այլ տարբերակ չունենար իշխանության գալու, որն ընտրություններն են, ապա ես կասեի, որ մեր երկրում դիկտատուրա է:
Երևանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մենք չունեինք մեծամասնություն ընդամենը մի քանի ձայնի շնորհիվ: Մեր ժողովուրդը տեսնում է, որ մեր իշխանության օրոք չեն կեղծվել ընտրություններ»,- ընգդծեց նա:
Ռուսաստանի հարձակումը Խարկովի վրա չի ազդել ԱՄՆ պաշտպանության նախարարության դիրքորոշման վրա՝ կապված Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի կիրառման հետ, որը տրամադրվում է Ուկրաինայի զինված ուժերին՝ որպես ռազմական օգնության մաս։ Դեռևս հնարավոր չէ օգտագործել այն Ռուսաստանի տարածքին հարվածների համար, ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։
«Մենք կարծում ենք, որ տեխնիկան և հնարավորությունները, որոնք մենք տրամադրում ենք Ուկրաինային, պետք է օգտագործվեն Ուկրաինայի ինքնիշխան տարածքը վերադարձնելու համար», — ասել է նա։
Այն հարցին, թե արդյոք դա պարտադիր պահանջ է, թե Կիևը կարող է Պենտագոնի պարզաբանումը համարել խնդրանք, Սինգհը պատասխանել է, որ ռազմական գերատեսչությունը բացահայտորեն դա անվանել է ամերիկյան զենքի մատակարարման պայման։՚
«Ուկրաինայի պաշտպանության հարցերով յուրաքանչյուր կոնտակտային խմբում <…> քննարկվում է, որ այն սպառազինությունը, որը տրամադրվում է, կրկին նախատեսված է ռազմի դաշտում օգտագործելու համար»,- նշեց բանախոսը։ Ըստ Սինգհի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը միշտ քննարկում է, թե ինչպես լավագույնս օգտագործել այդ միջոցները իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ զրույցներում։ «Եվ մենք կարծում ենք, որ դա [պետք է արվի] ուկրաինական տարածքում», — ավելացրեց նա:
Մայիսի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարեց, որ Վաշինգտոնը դեռևս չի խրախուսում Ուկրաինային հարվածներ հասցնել իր տարածքից դուրս և թույլ չի տալիս նրան օգտագործել ամերիկյան զենք դրա համար։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է «իրենք որոշեն, թե ինչպես վարեն» պատերազմը։
Կիևը դիմել է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար Խարկովի մարզում նրա հարձակման ֆոնին, որի պատճառով Ուկրաինան կորցրել է ավելի քան 10 գյուղ և ստիպված է եղել ռեզերվներ տեղափոխել այլ ուղղություններից։ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների կարծիքով՝ նման թույլտվությունը հնարավորություն կտա ոչնչացնել ռազմական պահեստները և սահմանի երկայնքով ճեղքել ռուսական ՀՕՊ-ը, ինչը կդանդաղեցնի ռուսական բանակի առաջխաղացումն այս ուղղությամբ։
Սակայն ոչ բոլոր արևմտյան երկրներն են հավատարիմ ԱՄՆ-ի դիրքորոշմանը։ Այսպես, մայիսի սկզբին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի տրամադրած զենքը՝ ռուսական տարածքի թիրախներին հարվածելու համար՝ որպես ինքնապաշտպանության մաս։ Դրանից հետո ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է պատասխան հարձակումներ իրականացնել թագավորության ռազմական օբյեկտների վրա։
Մայիսի սկզբին Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն հայտարարել էր, որ Ուկրաինան Ռուսաստանին հարվածելու համար արևմտյան զենքի օգտագործման թույլտվություն է ստացել ևս մի քանի գործընկերներից, սակայն չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը։
Հստակ ժամկետներ չեն նշել, բայց ասել են՝ պետք է լքեք ձեր տները: Գյուղացիները չեն համաձայնել ո՛չ իրենց տները թողնել, ո՛չ էլ դրանց համար փոխհատուցում ստանալ: Այս մասին ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով այն մասին, որ իշխանությունները այն կիրանցեցիներին, որոնց տները սահմանազատման և սահմանագծման հետևանքով հայտնվելու են Ադրբեջանի տիրապետության տակ, պահանջում են հեռանալ իրենց տներից:
«Մարդիկ չեն կարողանում դա ընդունել, ո՞նց իրենց տները լքեն ու թողնեն ադրբեջանցուն»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը: Խոսելով այն մասին, որ մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակ հատվածը, Գառնիկ Դանիելյանն ասաց, որ դա մարզպետի այցի հետ կապ չունի, ճանապարհը ժամանակ առ ժամանակ բացվում է և կրկին փակվում:
«Մարդկանց տրամադրվածությունը չի փոխվել: Ուղղակի լինում է, որ օրինակ, հիվանդ են տեղափոխում այդ ճանապարհով, և գյուղացիները ստիպված բացում են ճանապարհը»,-ասաց պատգամավորը:
Կիրանցի բնակիչ Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզպետի հետ հանդիպմանը ներկա չեն եղել այն գյուղացիները, որոնց տները անցնելու են Ադրբեջանի տիրապետության տակ: «Նրանք միայն գնացել են, մարզպետին ասել, որ փոխհատուցման մասին լսել չեն ուզում ու դուրս եկել, հանդիպմանը ներկա չեն գտնվել»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փակ հանդիպում էր կազմակերպել Կիրանցի 10-12 տղամարդու հետ: Հանդիպման ընթացքում նա կրկին խոսել էր փոխհատուցման մասին, հորդորել գյուղացիներին բացել ճանապարհը և համաձայնել իշխանությունների պահանջներին: Հանդիպումից հետո մարզպետը՝ առանց այլ գյուղացիների հարցերին պատասխանելու, հեռացել էր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչը ենթադրում է նաեւ խորհրդարանին կոչ անել` գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի երկքաղաքացիության դեպքում առաջադրման արգելքը սահմանող դրույթը հանվի։
Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը՝ առաջինը, որ պետք է սրբազանը հստակ տարանջատվի նախկիններից եւ հայտարարություններ անի, որ իր գլխավորած շարժման արդյունքում չեն կարող նախկինները շահել եւ պետական կառավարում ստանձնել։
Երկրորդ առաջարկը եղել է շարժման համակարգող կամ աջակիցների խորհուրդ ստեղծելը, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցություն կունենան գործընթացին` իբրեւ խորհրդակցական մարմին, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ստեղծել։ Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն այս օրերին հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիա կայանա»:
Կիրանցում սահմանազատման ընթացքում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում, այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը ՝ խանութ-վագոն, մյուսը՝ ավտոտնակ։
Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ մենք համոզված ենք, որ այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»։
Դիտարկմանը, թե հարվածի տակ է դրվում գազատարը՝ նա նշեց, որ գազատարի առումով որևէ խնդիր չկա։
Հարցին, թե այս ամենը մոտեցնում է, թե հեռացնում է պատերազմը՝ Գրիգորյանը պատասխանեց, որ սա արվում է խաղաղության և կայունության համար:
Գրիգորյանը պնդեց, որ 1976 թ-ի քարտեզով մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին։ «Սա հնարավորությունների մեջ լավագույն հնարավորություններով լուծումն է»։
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Արցախի նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Սպասում ենք Բագրատ Սրբազանի ծրագրին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ամենն իր չափաբաժին մեղքն ունի և պատասխանատվությունը։
Վստահ եմ, որ ժամանակը կգա և բոլորը պատասխանատվության կենթարկվեն, նրանք ովքեր կատարել են այդ հանցագործությունը, այս ամենը վերաբերվում է նրանց, ովքեր պաշտոն են զբաղեցրել, ընդհուպ՝ ես։
Արցախցիները մոտ ժամանակներս հայտարարություն կանեն, այն է 2020 թվանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի պատասխանատունն են Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը։
Այդ փաստաթուղթը մինչ այսօր էլ ուժի մեջ է, և այդ 3-ը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը Արցախ»,-ասեց նա։
Այն հարցին թե ինչպես նա եկավ Հայաստան՝ Բալասանյանը պատասխանեց․
«Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ։ Իմ միակ խնդիրը՝ Արցախցիների հետ վերադարձն է»։
«Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի»,-ասեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.