23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2013թ. հուլիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ, այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են:
Նրանք կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ ՀՀ ոստիկանության բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ Վաչե Գաբրիելյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը՝ որոշում եմ.
Վաչե Գաբրիելյան նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Շիրակի մարզի Հովիտ համայնքի ղեկավարի հուլիսի 14-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Ավետիք Սերոպյանը՝ ստանալով 134 ձայն, իսկ նրա մրցակից՝ անկուսակցական, գյուղի անասնաբույժ Ռազմիկ Հակոբյանը՝ 124 ձայն:
Հովիտում 394 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 262-ը, որոնցից 4 քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել, անճշտություններ չեն գրանցվել։
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում երեկ տեղի ունեցած գյուղապետի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է 3991 ընտրողներից 2798-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն ստացել է 1317 ձայն, ՀՅԴ թեկնածու Վովա Սահակյանը՝ 1241 ձայն, իսկ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
Շարունակություն, նախորդ հրապարակումները՝
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան. Ճգնաժամային վարչապետները
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան (մաս երկրորդ)
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցրել են նաև մարդիկ, ովքեր գուցե եղել են կուսակցական, սակայն փորձել են հանրությանը ներկայանալ բարեփոխականի իմիջով, ներկայացրել են ամբիցիոզ տնտեսական և սոցիալական ծրագրեր:
Իհարկե, կարևոր մի վերապահում անենք: Այդ մարդիկ կամ նրանց թիմակիցներն են իրենց ներկայացնում բարեփոխողի լուսապսակով, բայց հասարակության մեծ մասի համար, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, այդ վարչապետներն ամենևին էլ դրական փոփոխությունների խորհրդանիշ չեն:
Ընդունված է համարել, որ Հայաստանի առաջին ռեֆորմիստ վարչապետը եղել է Հրանտ Բագրատյանը, ով պաշտոնը ստանձնել է 1993թ-ին:
Բագրատյանը ՀՀՇ անդամ էր, բայց կդժվարանամ պնդել, թե նրա հարաբերությունները հարթ էին կուսակցության բոլոր թևերի հետ:
Եթե այդ օրերի խորհրդարանական մեծամասնությունն ու կուսակցության ֆորմալ ղեկավարությունն աջակցում էին վարչապետին, ապա նրա նկատմամբ բավականին ընդգծված բացասական վերաբերմունք ունեին ուժային նախարարները, մասնավորապես` Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, ովքեր մեծ ազդեցություն ունեին ոչ միայն իշխանության ներսում, այլ նաև` կառավարող կուսակցության որոշումների վրա:
Շատ հաճախ Սիրադեղյանն ու Սարգսյանը չէին մասնակցում կաբինետի նիստերին:
Հիշենք նաև, թե ինչպես էին այս զույգ գործիչները 1996թ-ին, Արշալույսի հայտնի խնջույքի ժամանակ, քամահրանքով խոսում կառավարության ղեկավարի պաշտոնը լքող Բագրատյանի մասին:
Առաջ ընկնելով նկատենք, որ հենց իշխանության ներսում ուժայինների կշռի ավելացումը պատճառ դարձավ, որ Հրանտ Բագրատյանը հրաժարական տա: Դա տեղի ունեցավ 1996թ-ի նախագահական աղմկահարույց ընտրություններից հետո, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունն, ըստ էության, ապահովեց ուժային բլոկը:
Մյուս կողմից` անվիճելի է, որ Բագրատյանը կայուն արժեհամակարգ ունեցող և ինքուրույնության ձգտող վարչապետ էր:
Նրա պաշտոնավարման տարիներին իրականացվեցին ազատական բարեփոխումներ, երկրում արմատավորվեցին շուկայական տնտեսության ու ազատ մրցակցության էլեմենտները, հաղթանակ արձանագրվեց ղարաբաղյան պատերազմում:
Բայց նույն Բագրատյանին օրվա ընդդիմությունն ու հասարակության մի մասը մեղադրեցին «մազութ լափելու», ժողովրդին միտումնավոր խավարի մեջ պահելու, պետական ունեցվածքը թալանելու համար:
Ամենազորեղ դատավորը ժամանակն է, սակայն, ի պատիվ Բագրատյանի, նկատենք, որ պաշտոնանկությունից հետո` նա չփոխեց սկզբունքները, մնաց քաղաքականության մեջ, ստեղծեց սեփական կուսակցությունը, դարձավ ԱԺ պատգամավոր, անգամ հավակնեց ՀՀ նախագահի պաշտոնին` վերջին ընտրություններում:
Բարեփոխական կամ արհեստավարժ հռչակվեց նաև Արմեն Դարբինյանի կառավարությունը, որը նշանակվեց 1998թ-ի նախագահական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո:
Այն որևէ աղերս չուներ այդ օրերին ձևավորված երկրապահական խորհրդարանական մեծամասնության հետ և կոչված էր իրականություն դարձնել Ռոբերտ Քոչարյանի տնտեսական պատկերացումները:
Այս կաբինետում կային խոստումնալից մասնագետներ, սակայն մեկ տարուց մի փոքր ավելի պաշտոնավարած վարչապետն ու նրա թիմը զուրկ էին որևէ ինքնուրույնությանից, իսկ հաճախ էլ դառնում էին նախագահի ու խոհրդարանական մեծամասնության քողարկված, բայց ակնհայտ հակասությունների զոհը:
Մի անգամ, օրինակ, երկրապահների և կառավարության վեճն ավարտվեց խորհրդարանական մեծամասնության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի հրաժարականով:
Այդ օրերին, ես վերջինիս խորհրդականն էի, հիշում եմ, թե ինչպիսի ներիշխանական ճգնաժամ էր առաջացել այդ հրաժարականի հետևանքով:
Մասնակցել եմ բազմաթիվ խորհրդակցությունների և ականատեսն եմ, որ միայն Քոչարյանի և երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հարթել վիճակը:
Ինքնին հասկանալի էր, սակայն, որ Դարբինյանն պաշտոնավարելու է մինչև 1999թ-ի խորհրդարանական ընտրությունները:
Այս, ըստ էության, ժամանակավոր կառավարությանը չհաջողվեց պատմության մեջ մնալ որևէ նշանակալի ձեռնարկով, սակայն նրա անվան հետ կապվեցին մի քանի սկանդալներ` կապված Կոնյակի գործարանի, «Արմենթելի» և այլնի հետ:
Ա. Դարբինյանի և նրա թիմի մասնագիտական որակը կասկածի տակ չեմ դնում, սակայն այս կառավարությանն ակնահայտորեն խանգարեց քաղաքական այն կոնյուկտուրան, որում նա գործում էր:
Խորհրդարանական ընտրությանուններից հետո, մի որոշ ժամանակ. Դարբինյանը մնաց կառավարությունում` նախարարի կարգավիճակով, ապա փորձեց ինտեգրվել քաղաքական կյանքին, իհարկե` անհաջող:
Հիմա պարոն Դարբինյանը զբաղված է գիտական աշխատանքով, ղեկավարում է Սլավոնական համալսարանը:
Իրեն բարեփոխական է հռչակել նաև Տիգրան Սարգսյանը, ով պաշտոնավարում է ավելի քան հինգ տարի:
Նրա կազմած կառավարությունները տիպիկ կուսակցական են, ձևականորեն` կոալիցիոն:
Սարգսյանի պաշտոնավարման շրջանը համընկել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Գուցե դա է պատճառը, որ նրա հռչակած երկրորդ սերնդի բարեփոխումներն այդպես էլ տեղ չեն հասնում, իսկ ժողովրդի կենսամակարդակը վատացել է տեսանելիորեն:
Բայց կա նաև անարդյունավետ կառավարում և կոռուպցիա, ինչի պերճախոս վկայությունը Վերահսկիչ պալատի վերջին տարեկան զեկույցն է:
Տիգրան Սարգսյանի վարկանիշը շատ ցածր է, և նա պաշտոնավարում է բացառապես Սերժ Սարգսյանի հովանավորությամբ:
Գյումրիի, Ջերմուկի հետ կապված Սարգսյանի ծրագրերը մնացել են վիրտուալ հարթության մեջ` դառնալով լրագրողական անեկդոտների թեմա, փոխարենը` խիստ առարկայական են այն սկանդալները, այդ թվում` օֆշորային, որում շոշափվում է վարչապետի անունը:
Տիգրան Սարգսյանը գեղեցիկ և կրեատիվ մտքեր է արտահայտում, սակայն դրանք առայժմ սոսկ խոսքեր են:
Մարդիկ գործի են սպասում կամ հրաժարականի:
Գործ կլինի, թե` ոչ, ցույց կտա ժամանակը:
Պաշտոնանկություն կամ հրաժարական այս պահին հաստատապես չի լինի:
Տիգրան Սարգսյանի առաքելությունը հաստատապես սպառված չէ:
Այն առաքելությունը, որի մասին գիտեն միայն ինքն ու նախագահը:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունը աննկատ չի անցել թուրքական կողմից։ Նախ, թուրքական մամուլի մի ներկայացուցիչ շատ զուսպ եւ զուտ լրատվական սահմաններում անդրադարձել է հարցին, թողնելով այն տպավորությունը, որ թուրքական պետությունը կամ առհասարակ թուրքական դաշտը խնամքով անուշադրության է ուզում մատնել կարևոր այս հայտարարությունը։
Նման հայտարարությանը հակազդելու առումով բաւական ուշացած համարվող հակադարձությունը ի վերջո երեւաց։
«Հայաստանի հավակնությունները թուրքական հողերի նկատմամբ հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, որոնց անդամն է հանդիսանում պաշտոնական Երևանը», ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։
Երևանում հուլիսի 5-ին անցկացված Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Թուրքիայից վերադարձնի իր կորցրած տարածքները:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ «Հայաստանի կառավարության այդպիսի աստիճանի պաշտոնական անձի նման հայտարարությունը խոսում է Հայաստանում տիրող խնդրահարույց մտայնության մասին»:
«Բոլորը պետք է հստակ հասկանան, որ ոչ ոք չունի Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախ պէտք է ասել, որ հակադարձությունը ուշացած է։ Երեւանում գումարված իրաւաբանների ժողովի թվականը հուլիսի 5-ն է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 5 օր սպասել է իր հակազդեցությունը պաշտոնական կայքի վրա տեղադրելու։
Երկրորդ արագ նկատվող երեւույթը հակազդեցության եղանակն է։ Նշենք, որ հակազդեցությունը ըստ ձեւի կատարված հատուկ հայտարարություն չէ։ Երկրորդ, արտգործնախարարի կողմից չէ, այլ նախարարության խոսնակի։ Երրորդ, նույնիսկ խոսնակը, ոչ թե տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով է խոսել այս մասին, այլ պատասխանել մի լրագրողի հարցին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի թուրքերեն բաժինը լուրը տեղադրել էր շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին։ Անգլերեն բաժնում թարգմանությունը երևաց մեկ օր հետո։
Այսինքն, հուլիսի 5-ից մինչև հուլիսի 14-ը պաշտոնական Անկարան նախընտրել էր լուռ մնալ։ Թերեւս շարունակվեր լռությունը, եթե լրագրողը այդ մասին հարցում չաներ։ Այստեղ պետք չէ բացառել պատվեր-հարցման հաւանականությունը, հարցի մասին ուշացումով, երկրորդ մակարդակով եւ ոչ թե հատուկ, այլ իմիջիայլոց անդրադառնալու համար։
Գլխավոր դատախազի հայտարարությունում կար բաժին նաեւ հայ-թուրքական սահմանի վիճելի լինելու մասին «մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես նաեւ Ադրբեջանի հետ»։ Թուրք խոսնակը այս բաժինը ճիշտ էր ընկալել ու վերարտադրել, հավելելով, որ ըստ գլխավոր դատախազի, հայ-թուրքական սահմանը երբեք իրաւականորեն չի հաստատվել։
Թեկուզ ուշացած հակազդեցությամբ, թեկուզ, երկրորդ մակարդակով, թեկուզ պատահական հարցման պատասխանելով, այսուհանդերձ հստակ է, որ Հայաստանի պետական ուղերձը տեղ է հասել։ Այդ ուղերձը հայ-թուրքական ներկա սահմանի չճանաչումն է, տարածքների պահանջն է եւ առհասարակ մեր պահանջատիրության անթերի իրաւականացման մեկնարկն է։ Պաշտոնական Անկարան հասկացել է նաեւ, որ այս գլխավոր դատախազի անձնական համոզումը չէ։ Արտաքին գործերի նախարարության բանբերը նշում էր, որ գլխավոր դատախազը այս հայտարարությունը արել է հուլիսի 5-6-ին Երեւանում տեղի ունեցած հայ իրավաբանների համահայկական համաժողովին, որի բացումը կատարվել է նախագահ Սարգսյանի ողջույնի խոսքով։ Այո՜. ուղերձը հղվել է բարձրագույն մակարդակից եւ, իհարկե, տեղ է հասել։ Երեւանը վիճելի է նկատում հայ-թուրքական սահմանը եւ տարածքներ է պահանջում Թուրքիայից։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Այսօր Սարդարապատի hուշահամալիրում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման մեկնարկից առաջ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ Ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ծառայության 22 աշխատակիցներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
ԴԱՀԿ մամլո ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և արժանիորեն կծառայեն մեր պետությանn ու ժողովրդին:
«Շնորհավորում եմ ձեզ, որ դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, որը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Վստահ եմ, որ դուք կարճ ժամանակահատվածում կինտեգրվեք մեր ընտանիքին՝ Հարկադիր կատարման ծառայությանը, և այն բոլոր խնդիրները, որոնք դրված են պետության կողմից մեր ուսերին, հավուր պատշաճի կիրականացնենք»,— ասաց Միհրան Պողոսյանը՝ մաղթելով նրանց վճռականություն` կատարվող աշխատանքներում, քաղաքացիական ու մասնագիտական պարտքի զգացում:
Երդման արարողությանը հաջորդած ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումից հետո Ծառայության աշխատակիցները շրջայց կատարեցին Սարդարապատի թանգարանում:
Վաղը՝ հուլիսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքներում գյուղապետ են ընտրելու:
Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Շիրակի մարզի Հովիտի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանը և ինքնաառաջադրված՝ անկուսակցական, գյուղի անասնաբույժ Ռազմիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հովիտի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին հանկարծամահ էր եղել:
Քվեարկությունը կսկսվի վաղը ժամը 8:00-ին և կավարտվի 20:00-ն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն և կարձանագրեն մինչև հուլիսի 15-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականցվի հուլիսի 19-ին:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 2, կաշառակերության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Թաքսիմի հրապարակում շինարարության ընթացքում հայկական տապանաքարեր են հայտնաբերվել:
Տապանաքարերի վրա առկա հայատառ գրություններըներկայացրել է «Ակօս» շաբաթաթերթը։
Մարտիրոսի որդի Նիկողոս
Եղիազարի որդի Գրիգոր
Կարապետի որդի Հարություն. 1775թ
Ղազանջյան Հաջի Թադևոս աղայի կին հաջի Աննա. Երուսաղեմից վերադարձի ճանապարհին Աստծո մոտ գնաց 1859 մայիսին։
Միքայելի որդի Հովհաննես. թվականը հայտնի չէ
Արևենի գյուղից Ներսեսի որդի Մովսես. 1760թ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.