23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեզ հայտնի է դարձել, որ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Նրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
ԱԱԾ մեր աղբյուրները հայտնում են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտվել է։ ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել։ Ըստ «ՀԺ» աղբյուրների, Ազգային անվտանգության ծառայությունն այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Թերթը զրուցել է սնանկ ճանաչված ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցը կրճատումներով։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
–Պարոն Ստեփանյան, ՎՏԲ–Հայաստան բանկը Ձեզ սնանկ է ճանաչել։ Կբացատրեք, թե ինչ է կատարվում։
–Ես ծանոթ մի լավ ընկերոջ համար երաշխավոր էի կանգնել, ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Սակայն նա ասել է, որ պարտականությունները կվերականգնի, և որևէ խնդիր չկա։ Ամեն ինչ նորմալ է։
–Ո՞վ է Ձեր այդ «ծանոթ լավ ընկերը»։
–Դե լավ տղա է, այդպես երևացող մարդ չէ։ Իրենք կգնան բանկ, կպայմանավորվենք և կհարթենք ամեն ինչ։
–Բայց բանկը 2010թ.–ից բանակցություններ է վարել հենց Ձեզ հետ և արդյունքի չի հասել, դրա համար էլ դատարանը Ձեզ սնանկ ճանաչեց։
–Չէ՛, չէ՛, նման բան չի լինի։ Ուղղակի դեպք էր պատահել, գնացի, տեսա, ամեն ինչ կարգին է։
Ժողովուրդ
Թող ինձ ներեն մեր շատ հարգելի գիտնականները. խոսքս պիտի սկսեմ (ներողություն արտահայտությանս) զուգարաններից, չնայած որ գիտության մասին եմ հիմա գրելու:
Ո՞վ, ո՞ր իրեն հարգող հայ չի լսել վարչապետի դրած զուգարանների «բիզնեսի» մասին։ Այն, որ մեր երկրի վաղվա օրվա մասին մտածող մեր վարչապետը նորից ինքն իրեն ձեռառնոց դարձրեց՝ առնելով 2 բիոզուգարան, ու դրանց տալով 124 մլն դրամ՝ 340 հազար դոլար, դա գիտի ամեն հայ։
Զուգահեռաբար ասեմ, որ վերջերս շախով-շուխով հրապարակեցին 97 գիտնականի անուն, որոնք առավել արդյունավետ են աշխատել վերջին 10 տարում, և նրանց պետությունը տալիս է հավելավճար ամսական 100 հազարական դրամ՝ մեկ տարով: Այսինքն՝ յուրաքանչյուր գիտնականին տարեկան նա տալիս է 1 միլիոն 200 հազար դրամ: Եթե դա բազմապատկում ենք նույնիսկ ոչ թե 97-ով, այլ կլորացրած, ավելի մեծացրած 100-ով, ապա ստացվում է 120 միլիոն դրամ, 124 միլիոնից պակաս:
Ասելիքս էն է, որ երկրի առավել արդյունավետ աշխատող 100 գիտնականի խրախուսման այս ծրագիրը 2 բիոզուգարանի գին էլ չէ։ Պատկերացնո՞ւմ եք… առավել ևս, որ պարզվում է, որ բիոզուգարաններն էլ իրականում բիոզուգարան չէին այլ սովորական զուգարաններ…
Տնտեսագետները, որոնք մեր երկրում սովորաբար արտադրվում են բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, ի դեմս «զուգարանների գործի», տվել են տնտեսագիտական մտքի թռիչք։
Դե բանասեր մարդ եմ, մտածում եմ՝ տնտեսագետ մարդիկ են, մի բան գիտեն ուրեմն էլի, որ ասում են, թե ինտերնետով–բանով մակարդակով բիոզուգարանները շուտով իրենց բերած եկամտով երկրի բյուջեի սաղ ծակուծուկը փակելու են։
Ես, օրինակ, որ հեչ էլ միամիտ մարդ չեմ, սկզբում հավատացի մեր վարչապետին, բայց երիտասարդ գիտնականները, բնականաբար, արագ հաշվելուց լավ են… նրանք արագորեն բազմապատկեցին հետևյալը՝ եթե օրը 20 ժամ աշխատի բիոզուգարանն ամբողջ իր թափով, այսինքն՝ մարդիկ չեն քնում, երկիրը զուգարան գնալու ուղի է բռնում, ժամում 10 հոգի մտնում է զուգարան, վճարն էլ 100-ի փոխարեն 200 դրամ է, 365 օր, բազմապատկենք, տարեկան անում է մի 70 000 այցելու ու ստանում ենք տարեկան 14.5 միլիոն դրամ: 8.5 տարի անց, էդ տեմպով աշխատելու դեպքում, և եթե այդ 8.5 տարին նա աշխատի անխափան, ու ոչի մի շահագործման ծախս չլինի, ջուրը-բանը՝ ձրի, հարկեր չմուծվի, նա նո՜ր-նոր իր գինը կհանի միայն:
Երիտասարդ գիտնականներին՝ շնորհակալություն՝ արագ և որակով հաշվելու համար, հիմա պիտի վերլուծական ու ամփոփիչ խոսքովս հանդես գամ եմ ես՝ Արամս՝
1. Էդ ո՞նց անխափան կաշխատեին, որ բերած–չբերած արդեն խափանվել էին։
2. Չէմի եսիմ ինչ՝ օրը՝ 20*10=200 հոգի… Տաթևում օրը, էն էլ ձմեռվա ամիսներին, սկի 20 հոգի տարածքում չի հայտնվում ուր մնաց թե զուգարանում։ Միջինում օրը մի 10 հոգի՝ մաքսիմում։ Էլ չասենք, որ մեր ժողովուրդն էլ ավելի շատ բնության գրկում, ծառութփի հետևներում «ծաղիկ կհավաքի», քան զուգարանում, քանի որ, նախ՝ սովորույթի ուժ կա-բան կա, երկրորդ՝ 200 դրամի խնայողության հասկանալի ցանկություն։
3. Մի մոռացեք, որ մենք Հայաստանում ենք, ու էդ մարդա 200 դրամի մի մասն էլ կգրպանի աշխատողը։
4. Գիտնականներին էդ, համընդհանուր հնչեղություն ստացած, բիզնեսն ընդհանրապես չի էլ վերաբերում, քանի որ նրանք իրենց աշխատավարձի սահմաններում ի՞նչ են ուտում, որ մի հատ էլ զուգարան գնան։
Ամփոփում–Ա.՝ Հայաստանը, որն իր ապագան կապում է գիտնականների հետ, իր լավագույն 100 գիտնականին հատկացրել է 2 զուգարանի գին, երբ յուրաքանչյուր գիտնական ԱՄՆ-ում միջինը 10 միլիոն դոլար եկամուտ է ապահովում երկրին, եթե նրան կերակրում են, սնունդ են տալիս: Գիտնականին կերակրել ու պայմաններ ստեղծել է պետք, որ նա աշխատի: Պիտի կերակրել մարդկանց, որ մարդիկ էլ կարողանան իրենց ներդրումն ունենան զուգարաններում:
Ամփոփում–Բ.՝ Ի՞նչ ասեմ… հարցեր կան, որ նույնիսկ ես եմ դժվարանում պատասխան տալ. չեմ ուզում հիասթափեցնել ժողովրդիս, բայց զուգարանի գործը Հայաստանում վայթե արդյունավետ չլինի: Ուրիշ բան կլիներ եթե իհարկե, վարչապետս հայտարարեր, որ երկիրը բռնել է զուգարանային մշակույթի ուղին, այսինքն հիմա արդեն դարձել ենք ոչ թե գիտելիքահենք տնտեսություն, այլ զուգարանակոնք (վա՜յ, ներողություն, պիտի ասեի՝ զուգարանահենք :), և այդ դեպքում մեր շատ պաշտոնյաներ էլ առաջինն իրենք իրենց ներդրումն ունենային զուգարաններում՝ օրինակ ծառայելով հասարակ ժողովրդին, էդ ժամանակ միգուցե էդ բիզնեսից էլ մի բան դուրս գար… թե չէ սենց ի՞նչ…
Վերադառնալով բուն ասելիքիս, հիշեցում անեմ, որ օրերս մեծ փառքով հայտարարվեց 97 գիտնականի անուն, որոնք վերջին 10 տարում աշխատել են մեծ արդյունավետությամբ, ու նրանց հատկացվեց մարդա 100 հազարական ամսական, մեկ տարի ժամկետով։ Դա չտեսնված-չլսված բան էր, չափազանց ոգևորիչ, բայց մյուս կողմից էլ… բա լավ, էդ մեր գիտական սերուցքը՝ մեր գիտության դոկտորներն ու ակադեմիկոսները, բա էդ մարդիկ բոլորն իրար հետ վերցրած 2 զուգարան է՞լ լրիվով չարժեն, էն էլ գիտությունը գերակա ոլորտ հայտարարած երկրում:
Հ.Գ. Հատված նորանշանակ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի զուգարանների հետ կապված հարցազրույցից՝ «Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն: Եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել»։
Բա՞, փողն էլ է իրենց ձեռը, օրենքն էլ։ Հենց այդպես էլ ապրում ենք մեր անկախ երկրում։ Այ դրա համար էլ, ինչպես կասեր մեր նախագահը, խիյարները թարս են աճում։ Ասենք, ո՞վ է մեր երկրի ու գիտության տերը, որ գիտության մասին էլ մտածի: Այ էստեղ են ասում՝ տերդ մեռնի, գիտությո՜ւն…
Արամ Պապայան
Համազգայինի 19-րդ Ուսանողական հաւաքի պաշտօնական բացումը կատարուեցաւ Շաբաթ, 13 Յուլիս 2013-ին, կէսօրուան ժամը 12:00-ին, Երեւանի մէջ, ներկայութեամբ` Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Մասիս Պաղտասարեանի:
Բացման հանդիսութեան ողջոյնի խօսքը արտասանեց Հայաստանի Համազգայինի հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեան, որ ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց Համազգայինի ծագումը, ամբողջ աշխարհի մէջ անոր տարածումն ու գործունէութեան լայնածաւալ դաշտը, ապա` հաւաքի պատմականը. ան շեշտը դրաւ նման հաւաքներ հայրենիքի մէջ կազմակերպելու կարեւորութեան վրայ:
2013-ի ուսանողական հաւաքի ընդհանուր պատասխանատու Նորա Թաշճեան խնդրեց ներկաներէն 1 վայրկեան յոտնկայս յարգել նախորդ տարուան հաւաքի ղեկավար՝ Սերժ Գալուստեանի մահուան յիշատակը: Ան ամփոփ կերպով խօսեցաւ հաւաքի յաջողութեան գլխաւոր բանալիին` կարգապահութեան ու օրէնքներու յարգումին մասին,ապա բացատրութիւններ տուաւ հաւաքի ծրագիրին գործադրութեան վերաբերեալ։
Հաւաքի մասնակիցներուն բարի գալուստ մաղթեց նաեւ հաւաքի դաստիարակչական բաժինի վերահսկող անդամ Կարօ Յովհաննէսեան, որ օրինակներու ճամբով շեշտը դրաւ իւրաքանչիւր գաղութի ներդրումին կարեւորութեան վրայ՝ աշխատանք մը ամբողջական ձեւով յաջողեցնելու համար:
10-է աւելի շրջաններէ` Հայաստանէն, Արցախէն, Ջաւախքէն, Թիֆլիսէն, ՄիացեալՆահանգներէն, Քանատայէն, Աւստրալիայէն, Անգլիայէն, Լիբանանէն, Սուրիայէն, Ֆրանսայէն, Կիպրոսէն, Արաբական Միացեալ Էմիրութիւններէն եւ Պոլիսէն ժամանած հայ ուսանողները իրենք զիրենք ներկայացուցին։
Ծանօթացման առաջին հանգրուանէն ետք բարձրացան փոխադրակառք ու խանդավառ մթնոլորտի մէջ այցելեցին Երեւանի պատմութեան թանգարան, Սասունցի Դաւիթի արձան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ Մայր Հայաստան յուշարձան: Իւրաքանչիւր վայրի մասին հետաքրքրական եւ օգտակար տեղեկութիւններ փոխանցուեցան:
Երկրորդ օրուան ծրագիրը սկսաւ Կարօ Յովհաննէսեանի «Հայ Դատ»ը խորագիրով դասախօսութեամբ, ուր ան սպառիչ կերպով անդրադարձաւ հայութեան ինքնութեան հարցին եւ Հայ Դատի հետապնդման ուղղութեամբ տարուած տարբեր գործունէութեան, ինչպէս՝ տարբեր երկիրներու մէջ Հայ Դատի գրասենեակներու աշխատանքներուն: Դասախօսը անդրադարձաւ Հայ Դատի անցած հիմնական հանգրուաններուն 1923-էն ի վեր: Յովհաննէսեան ընդգծեց ազգային գաղափարախօսութեան ստեղծման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ ներկայացուց մոլեռանդ հայու հասկացողութիւնը:
Դասախօսութենէն ետք, ուսանողական հաւաքի մասնակիցները յաջորդաբար այցելեցին Սաղմոսավանք, Տառերու պուրակ, Արագած լեռ եւ Ամբերդ ամրոց: Ամբողջ ուղեւորութեան ընթացքին Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամուէլ Կարապետեան ընկերակցեցաւ մասնակիցներուն ու մասնագիտական մօտեցումով ներկայացուց՝ 13-րդ դարու կառուցուած Սաղմոսավանքի արտաքին եւ ներքին ճարտարապետական մանրամասնութիւններ, Արագած լերան կազմութեան եւ դիրքին վերաբերող տեղեկութիւններ, ինչպէս նաեւ Ամբերդ ամրոցի կառուցումի ու ապրած հոլովոյթին մասին բացատրութիւններ փոխանցեց:
Ուսանողական հաւաքի երրորդ օրը ուսանողները այցելեցին Երեւանի պետական համալսարան, ուր հանդիպում ունեցան համալսարանի նախագահ Արամ Սիմոնեանի հետ, որ ներկայացուց համալսարանի պատմականը, ընդգրկած մասնագիտութիւնները, արձանագրած յաջողութիւնները եւ ապագայի հեռանկարները: Այնուհետեւ խօսք առաւ Լիլիթ Գալստեան, որ շնորհակալութիւն յայտնեց ընդունելութեան համար եւ համալսարանի գրադարանին նուիրեց Համազգայինի հրատարակութիւններէն:
Ապա հաւաքի մասնակիցները ուղղուեցան Սերկէյ Փարաջանովի տուն-թանգարան ու ծանօթացան անոր բարձր արուեստին: Ապա անոնք գացին Ճատրակի տուն, ուր մրցեցան անմրցելի պատանիներու դէմ:
Հաւաքի իւրաքանչիւր օրուան աւարտին տեղի ունեցաւ մշակութային կամ ընկերային ձեռնարկ մը, որուն ընթացքին ճոխ մթնոլորտի մէջ աւելի եւս ամրապնդուեցաւ աշխարհագրականօրէն իրարմէ հեռու երկիրներէ եկած մասնակիցներուն կապը:
Գյումրիում գործող թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, ստացել է իր տնօրինության տակ գործող աշխատակիցների՝ դաստիարակաների և դայակների աշխատավարձերը և անհետացել է: Այս մասին տեղեկացրել են մանկապարտեզի աշխատակիցները: Նրանք պնդում են, որ տնօրենին գտնել հնարավոր չէ, և հավանաբար նա արտագաղթել է երկրից՝ իր հետ տանելով նաև աշխատավարձերը:
Իսկ Գյումրու քաղաքապետարանից ԳԱԼԱ-ին փոխանցել են, որ արդեն ծառայողական քննություն է սկսված, և մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ այդ մասին քաղաքապետարանին աշխատակիցները տեղյակ են պահել ուրբաթ օրը և այդ օրվանից տնօրենին գտնել չի հաջողվում նաև նրանց:
«Ահազանգեր եղել են, ծառայողական քննություն է սկսված, զանգում ենք՝ հնարավոր չէ նրան գտնել, խոսքը Գոհար Չիլինգարյանի մասին է՝ թիվ 16 մանկապարտեզի վարիչի, մանկապարտեզը Սևյանի վրա է գտնվում: Բայց արել ենք այնպես, որ կրթական գործընթացը չխափանվի, հիմա էլ նորմալ իրա հունով աշխատում են,երեխաները գնում եմ մանկապարտեզ:
Քաղաքապետարանը ընդհանրապես մանկապարտեզի հաշվեհամարին է աշխատավարձային գումարը փոխանցում, տնօրենը, օգտվելով իր իրավունքից, բանկային գործարքի է գնացել, գումարը վերցրել է և անհետացել: Մեծ գումարի մասին է խոսքը»,-ասել է Արմեն Նախշքարյանը:
Հուլիսի 15-ին կայացել է Հայաստանի արտգործնախարարի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Հայաստանը և Ուկրաինան բարեկամության դարավոր ավանդույթներ ունեն և այսօր էլ հենց այդ հիմքի վրա կառուցում են միջպետական հարաբերությունները։ Կան բոլոր նախադրյալները նոր որակ հաղորդելու տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը»:
«Հայաստանը աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ուկրաինայի նախագահությանը և պատրաստ ենք մեր նպաստը բերելու ուկրաինական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, կնպաստենք ուկրաինական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- հավելել է նախարար Նալբանդյանը:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ, մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերի, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվող բարեփոխումների շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
«Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտացոլված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում 2009 թ.՝ լ՛Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում և 2011թ.՝ Դովիլում, 2012թ.՝ Լոս Կաբոսում, 2013թ.՝ Էնիսկիլենում»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը:
Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ ուկրաինական նախագահությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում՝ բանակցությունների ընթացքում, քննարկվեցին ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցությանն առնչվող հարցեր։
Հուլիսի 15-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղից վերև գտնվող Եղեգիս գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 17.38-ին հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Շատին գյուղի բնակիչ` 1998 թ. ծնված Կարեն Տիգրանյանի դին:
Այսօր դարձյալ փոխհրաձգություն է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանին, այս մասին գրում է Haber7 կայքը:
Բախման մեղավորը բեռնատարի սիրիացի վարորդն է եղել, որը չի ենթարկվել թուրք սահմանապահների հրահանգներին և կանգ չի առել։ Սահմանապահները կրակ են բացել նրա ուղղությամբ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել՝ անվտանգության ուժերի և սիրիացիների խմբերի միջև։
Արդյունքում վիրավորվել է երկու մարդ՝ մեկ սահմանապահ և բեռնատարի վարորդը։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Հարուցվել է քրեական գործ։
Ավարտվեց «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը:
Ձեզ ենք ներկայացնում փառատոնի արդյունքները.
Միջազգային խաղարկային մրցույթ
Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան». «ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐ», ռեժ.` Սրջան Գոլուբովիչ (Սերբիա, 2013)
Երկրորդ մրցանակ` «Արծաթե ծիրան». «ՓԱՐՎԻԶ», ռեժ.` Մաջիդ Բարզեգար (Իրան, 2013)
Ժյուրիի հատուկ մրցանակ` «ՄԵՋՏԵՂՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ», (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2012)
Միջազգային վավերագրական մրցույթ
Գլխավոր մրցանակ` «Սև ԾՈՎԻ ՎԵՐՋԻՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ», ռեժ.` Սվյատոսլավ Ստոյանով, (Բուլղարիա, 2013)
Հատուկ մրցանակ` «ԱՇԽԱՐՀ, ՈՐ ՄԵՐԸ ՉԷ», ռեժ.` Մահդի Ֆլեյֆել
Հայկական համայնապատկեր
Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան». «ԱՅԴ ԵՍ ՉԵՄ», ռեժ,` Մարիա Սահակյան, (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013)
Երկրորդ մրցանակ` «Արծաթե ծիրան». «ՍԱՐՈՅԱՆԼԵՆԴ», ռեժ,` Լուսին Դինք, (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013)
«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային
Գլխավոր մրցանակ` «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ և ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ», ռեժ.` Լեոն Պրուդովսկի (Իսրայել, 2012)
Ժյուրիի հատուկ մրցանակներ
«ՄԱՅՐԸ», ռեժ.` Լուկաշ Օստալսկի, (Լեհաստան, 2013թ.)
«ԴԱԳԱՂԱԳՈՐԾԻ ՃՈՃԱՆԱԿԸ», ռեժ.` Էլմար Իմանով (Գերմանիա, 2012թ.)
Ժյուրիի խրախուսական մրցանակ
«ՔԱՌԱՏՐՈՓ ՍԼԱՑՈՂ ՌՆԳԵՂՋՅՈՒՐԸ», ռեժ.` Էրիկ Շմիթ (Գերմանիա, 2013թ.)
ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակ
«ՎԵՐՋԻՆ ՁՄԵՌԸ» ռեժ.` ՍալեմՍալավաթի, (Իրան 2013)
ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի մրցանակ
«ԺՊՏԱՑԵՔ», ռեժ.` Ռուսուդան Չկոնիա, (Վրաստան/Ֆրանսիա, 2012թ.)
Խրախուսական մրցանակ` «ԱՐևԵԼԱԲԱՂՁՈՒԹՅՈՒՆ», ռեժ.` Դարյա Օնիշչենկո (Գերմանիա/Ուկրաինա/Սերբիա, 2012)
Հայաստանում բրիտանական խորհրդի մրցանակ
«ԱՆԹԵՂ», ռեժ.` Թամարա Ստեփանյան, (Հայաստան/Լիբանա/Քաթար, 2012)
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ
«ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան, (Հայաստան, 2013թ.)
[nggallery id=56]
Լուսանկարները՝ PanArmenian Photo-ի
Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն անդրադարձել է ֆիլիպինցի Նոնիտո Դոների այն հայտարարությանը, թե հնարավոր է՝ չկարողանա քաշ գցել մինչև նոյեմբեր՝ Դարչինանի հետ նախատեսված մենամարտն անցկացնելու համար:
«Անկախ քո արդարացումներից՝ միևնույն է, քեզ նոկաուտի եմ ենթարկելու: Ինքս եմ քեզ ստեղծել, ինքս էլ կվերացնեմ: Որպեսզի քաշի հետ կապված խնդիրներ չլինեն, մի՛ օգտագործիր ստերոիդներ: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դու հայտնի դարձար իմ շնորհիվ և կդադարես այդպիսին լինել կրկին իմ շնորհիվ: Ընդամենը 6 տարի պահանջվեց, որ դու բարեհաճես ընդունել իմ ռևանշ մարտահրավերը: Դոների նոկաուտի ենթարկելուց հետո պայքարելու եմ WBC վարկածով երկրորդ թեթևքաշային կարգում չեմպիոնական մենամարտի համար»,-նշել է Վիկ Դարչինյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.