23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ»։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. հուլիսի 16-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
2. «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ (Սարդարապատ գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Հ-15 Արմավիր–Արգավանդ-Մարգարա» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նոր Մոսկվայում 18 մարդու կյանք խլած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դեմ կայացրած որոշումը չի բողոքարկվելու. այս մասին հայտարարել է Հարությունյանի փաստաբաններից մեկը դատական նիստի ավարտից հետո, փոխանցում է ITAR-TASS-ը:
«Խափանման միջոցը չափազանց խիստ ենք համարում, սակայն նա արտասահմանյան պետության քաղաքացի է, Ռուսաստանում մշտական բնակության վայր չունի, այդ պատճառով մենք հույս չունենք, թե նրան ազատ կարձակեն»,- ասել է փաստաբանՉաբանովը:
Վերջինիս խոսքով, Հարությունյանի վարած «Կամազը» հավաքված է եղել երեք տարբեր ավտոմեքենաներից:
«Տվյալ տրանսպորտային միջոցն արգելված է եղել շահագործել, սակայն դրա սեփականատեր ընկերությունը Հարությունյանին հանձնարարել է հենց այդ ավտոմեքենայով տանել խճաքարը: Իսկ վարորդի պարտականությունների մեջ չի մտել հետևել մեքենայի տեխնիկական վիճակին՝ դրանով պետք է զբաղվեր ընկերության ղեկավարությունը: Վթարի պատճառը կարող էր լինել արգելակների խափանումը»,- նշել է փաստաբանը և հավելել, որ առաջիկա երկու ամիսներին պաշտպանական կողմը մտադիր է զբաղվել տվյալ վարկածն ապացուցելով:
Չաբանովի տեղեկացմամբ՝ Հրաչյա Հարությունյանը չի կարողանում ասել, թե ինչ ընկերությունում է աշխատել, սակայն կասկածներ կան, որ խոսքը «Ստրոյավտոսերվիս» ընկերության մասին է:
Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:
Օմբուդսմենի նամակում ասավում է հետևյալը.
«Ընդունե՛ք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ:
Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-դ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին:
Կարևորելով ՀՀ և ՌԴ Օմբուդսմենների միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ կանխավ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար»։
Մոսկվայում օրերս խոշոր վթարի գործով ենթադրյալ մեղավոր «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը Մոսկվա էր մեկնել մահացած որդու շիրմաքարի համար գումար վաստակելու. Հրաչյայի 21-ամյա որդին մահացել է մեկ տարի առաջ՝ բանակում, այս մասին НТВ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի եղբայրը:
Նրա տեղեկացմամբ, Հրաչյան ազատամարտիկ է:
Նշենք, որ 46-ամյա Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ էր բերվել ծաղկավոր կանացի խալաթով, և փորձում էր տեսախցիկներից թաքցնել իր դեմքը :
https://www.youtube.com/watch?v=P_IRlVHYWQ8&feature=player_embedded
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 372-Ա հրամանի հիման վրա «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակից, «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենից 2013 թվականի հուլիսի 2-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-ն որոշման պահանջներին: «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում ՀՆ N2-lll-4.9-01-2010 պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:
Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. հուլիսի 15-ի որոշմամբ արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը
Ինչպես նաև «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրելեն այս բանկում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ այն. բանկից պատճառաբանում են, թե կտրոնների մի մասը կեղծ է։ Թե ինչպես են բանկից կեղծ կտրոններ տրվել բնակիչներին, դեռ պարզ չէ: Այս մասին թերթի նախորդ հրապարակման հիման վրա Ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
Օֆշորային սկանդալը, որում հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանից բացի` շրջանառվում են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, ոչ միայն չի մարում, այլև նոր դրսևորումներ է ստանում:
Պետական քարոզչամեքենան և իրավապահ մարմինները, կարծես թե, հայտնաբերել են մեղավորին` Աշոտ Սուքիասյանի դեմքով: Նա հետախուզման մեջ է, գրեթե երաշխավորված է, որ չի ձերբակալվի, հետևաբար` նրան են վերագրվում բոլոր հնարավոր և անհնար մեղքերը. ինքնախոստովանություն, որ ինքն է օֆշորում ֆիրմա բացել վարչապետի և սրբազանի անունով, ըստ այդմ` միայնակ էլ «գցել» է գործարար Փայլակ Հայրապետյանին:
Ներկայացվածը գրեթե նման է հեքիաթի, որին կարող են հավատալ, թերևս, մանուկներն ու միամիտները:
Հայաստան ժամանած Կիպրոսի գլխավոր դատախազը, ըստ էության, մերժեց օֆիցիոզ վարկածը` պնդելով, թե իր երկրում հնարավոր չէ ֆիրմա բացել` առանց դրա հիմնադրի ներկայության կամ համաձայնության:
Օրերս էլ, կայքերից մեկին տված հարցազրույցում հերթկան սկանդալային բացահայտումն արեց «սրբազան եռյակի» օֆշորային կայֆերից տուժած Փայլակ Հայրապետյանը:
«Վարչապետին ես հանդիպել եմ մոտ մի 3-4 անգամ Աշոտենց տանը, իսկ Կճոյանը, ինչքան ես գնացել եմ, Աշոտենց տանն է եղել: Ես հենց գնացել եմ Աշոտի հետ խոսալու, Կճոյանը գալիս նստում էր ընդեղ:Եվ ահա պարզվեց, որ օֆշորում դրանք գոյություն ունեն, երևի Աստված էնքան մեծ էր, իմ երեխաների Աստվածը, որ այդ բանը ի հայտ եկավ, որ դրանք այդ գործի մեջ են: Ընդեղ դակումենտներ կան, որ այդ գումարները գնացել են օֆշոր: 3 հատ օֆշորի մեջ, որտեղ գրանցված են Աշոտը, վարչապետը և Կճոյանը, 350 հազար է գնացել և Հայաստան է եկել 2 մլն 90 հազար… Եթե ուզում եք ճիշտն իմանաք՝ գլխավոր մեղավորը այդ բանկն է: Եթե ժամանակին փոխանցում էր, պարտավոր էր իմանալ, չէ՞, ում և ոնց է փոխանցում, գումարը ինչի համար և ուր է գնացել, ինչի էր փոխանցում, սրանք ընդհանուր կապի մեջ են եղել հայկական գործարքի տարբերակով՝ պրեզիդենտի խոսքերով՝ ատկատ են արել, հետո ոնց ուզել, արել են»,- ասել է գործարարը:
Հայրապետյանի այս պնդումից հետո` մի քանի հարցեր են առաջանում:
Եթե իսկապես վարչապետն ու սրբազանն անմասն են եղել Սուքիասյանի, մեղմ ասած, անմաքուր գործերից, ի՞նչ նպատակով են պարբերաբար հյուրընկալվել նրան, ի՞նչ ընդհանուր գործեր կամ արժեքներ կարող են ունենալ երկրի երրորդ դեմքը, հոգևոր իշխանության առանցքային դերակատարը հետախուզվող գործարարի հետ:
Արդյո՞ք պլանավորված չեն եղել` ինչպես Հայրապետյանի սնանկացման, այնպես էլ` Սուքիասյանի անհետացման և ինքնախոստովանական մեղայականի դրվագները:
Ես կարծում եմ, որ վարչապետին ու սրբազանին այս հարցերը պետք է ուղղեին իրավապահ մարմինները, բայց համոզված եմ, որ նրանց համարձակությունն ու ինքնուրույնությունը պարզապես չեն բավարարի:
Հետևաբար` այս հարցերը հրապարակավ հնչեցնում եմ` ակնկալելով կառավարության և եկեղեցու լրատվական ծառայությունների պատասխանները:
Սուրեն Սուրենյանց
Վերջերս «Ոսկե ծիրան» փառատոնի մասին ես շատ տարօրինակ դատողություններ եմ լսում ու կարդում։ Քննարկվում են ոչ թե ֆիլմերը, նույնիսկ ոչ թե փառատոնի կազմակերպման ուժեղ և թույլ կողմերը, այլ՝ պե՞տք է արդյոք Երևանում միջազգային կինոփառատոն անցկացնել։ Փաստարկների մի մասը «սոցիալ-քաղաքական են». ի՞նչ փառատոն, երբ Հայաստանի բնակչության 40 տոկոսը…, երբ գաղթականների քարավանները…, երբ մերօրյա էնվերներն ու թալեաթները… և այլն։ Ինձ թվում է՝ նույնիսկ այդ վիճակում արժե ցույց տալ, որ Հայաստանը կարող է դառնալ միջազգային մասշտաբի մշակութային իրադարձության կենտրոն, որ այստեղ ապրում են հազարավոր մարդիկ, որոնք սիրում և գնահատում են իսկական արվեստը։
Փաստարկների մյուս մասը, այսպես ասած, «ազգային-ազատագրական է», թուրքական և ադրբեջանական ֆիլմեր, ազգային ինքնության դեմ ոտնձգություններ և այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ նույն Հայրենական պատերազմի ժամանակ Բեթհովենի երաժշտությունը մեր երկրում արգելված չէր (Վագները արգելված էր, որովհետև այդ կոմպոզիտորը ռասիստական թեմաներով շատ էր ավել-պակաս խոսում, և այդ ցնդաբանությունները նացիստներին դուր էին գալիս)։ Հիշեցնենք նաև, թե ինչպես Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» փաստագրական գրքում խորհրդային համակենտրոնացման ճամբարի կալանավորները կարողանում են բացատրել իրենց հսկիչներին, որ գերմանացի բանաստեղծ Հայնեի քանդակը կարելի է կերտել։ Փորձենք ունենալ գոնե «Գուլագի» հսկիչների լայնախոհության մակարդակը, եթե մարդը թուրք է կամ ադրբեջանցի, ապա պարտադիր չէ, որ թշնամի լինի։
«Ազգային-ազատագրական» փաստարկների ծայրահեղական դրսևորումն էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեջ մասոնական դավադրություն փնտրելը։ Դա արդեն անեկդոտի ժանրից է:
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.