23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ջավախք» շարժման առաջնորդ, հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը մտադիր է իր թեկնածությունը առաջադրել Ախալքալաքի տեղական ինքնակառավարման շրջանի ղեկավարի ընտրություններում:
Ինչպես հայտնում է Грузия-Online-ը, տեղեկությունը կողմնակիորեն հաստատել է նաև Չախալյանը՝ «Южные врата» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Իմ թեկնածության առաջադրման մասին վերջնական որոշում դեռևս ընդունված չէ: Ինձ համար դժվար կլինի այդ որոշումը կայացնել: Իմ դեպքում դա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ՝ հետ: Սա միանշանակ: Ես երբեք չեմ ձգտել պաշտոնի և այժմ էլ դա չեմ ցանկանում: Սակայն եթե ես դիմեմ այդ քայլին, ապա կանեմ դա` ելնելով Ջավախքում ապրող հայերի շահերից»,-ասել է Չախալյանը:
Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանն ապահովված է երկու փորձառու փաստաբանով: Նրանք փորձում են պաշտպանությունը կառուցել այն հանգամանքի վրա, որ պետք է պատասխանատվության ենթարկվի ընկերության ղեկավարությունը, որը հանձնարարել է Հրաչյա Հարությունյանին բեռներ տեղափոխել շահագործման համար ոչ պիտանի բեռնատարով:
Հրաչյա Հարությունյանի բարոյահոգեբանական վիճակի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպան Ալեքսանդր Մալցևի հետ:
—Խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքի մասին: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Հրաչյա Հարությունյանի պաշտպանության հետ կապված:
-Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է: Այժմ մենք փորձում ենք պատասխանատվության կանչել կազմակերպության ղեկավարությանը, որին հիմա փնտրում ենք ոչ միայն մենք, այլև քննչական մարմինները: Մեր հիմնական պաշտպանությունը մենք կառուցելու ենք այս վարկածի վրա:
-Մյուս պաշտպան պարոն Չուբաևն իր հայտարարությունների ժամանակ նշել է, որ նոր մեղադրյալներ կարող են ի հայտ գալ: Արդյո՞ք հենց ընկերության ղեկավարությանն է ի նկատի ունեցել:
-Ես կարծում եմ, այո, դրա տակ ի նկատի է ունեցել հենց կազմակերպության ղեկավարությանը:
-Իսկ ի՞նչ շանսեր կան, որ այս վարկածը կաշխատի և Հարությունյանի մեղադրանքը կմեղմացվի:
-Կարծում եմ դեռ վաղ է դրա մասին ասելը, քանզի դեռ մեծ աշխատանք պետք է տարվի, այժմ կարևոր է գտնել մեղավորներին, ովքեր պատասխանատու են մեքենան ճանապարհ թողնելու համար:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել նման նվաստացնող վիճակում` կանացի խալաթով, անմիջապես կոմայից դուրս գալուց հետո:
-Կարող եմ ասել, որ իրավապահ մարմինների կողմից խախտում է թույլ տրվել. նրան բերել են գործնականում կիսամերկ` կարծես ցանկանալով նվաստացնել մարդուն, ինչի կապակցությամբ ես և իմ կոլեգա փաստաբանը համապատասխան արձագանք ենք տվել և մեր դժգոհությունը հայտնել: Անընդունելի է այն, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում` ոչ մի հագուստ չտալով: Բացի դրանից, ԶԼՄ-ները նրան ցույց տվեցին այդ տեսքով` տառացիորեն նվաստացնելով մարդուն: Բանն այն է, որ նա գտնվել է Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղից էլ պահակախմբի հսկողությամբ բերվել է դատարան, ուստի մենք ոչ մի կերպ չէինք կարող ազդել տեղափոխման ընթացքի վրա: Մենք նրան տեսանք դատարանի դահլիճում, երբ արդեն սկսել էր դատական գործընթացը և քննիչը միջնորդություն էր ներկայացնում կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Արմենպրես» էլ. կայքում։
ՖԲ-ում հաճախ կարելի է տեսնել Արևմտյան Հայաստանում մի խաչքարի կամ զարդաքանդակի բեկոր, որ շարված է մի քրդի տան պատի մեջ։ Մեկնաբանություններն էլ պատկերացնում եք…
Իսկ սա Երևանից մի 25 կմ հեռավորության վրա է, Հավուց Թառի նշանավոր, բայց լքված վանքում։ Ուշադրություն դարձրեք միջին շարքի կարմիր քարի վերին հատվածում եղած փոսիկին. փորձել են լինգով հանել, չի ստացվել…
Ի՞նչ զարմանալու բան է, քի՞չ բարբարոս ունենք մեր մեջ։ Իսկ պահակ, բնականաբար, չկա։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին, միևնույն ժամանակ խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրելով մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին: Մենք իբրև հայ երիտասարդ, հայ ուսանող չենք կարող թույլ տալ նման անհարգալից վերաբերմունք, նման ցինիզմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր իրենց բողոքն են արտահայտելու ՌԴ դեսպանատան առջև՝ ժամը 17.00-ին: Դեսպանին հանձնելու ենք մաշված խալաթ՝ ի հիշեցում այն բանի, որ դարավոր «բարեկամությունը» հավերժ չէ, ոչ մի դեպքում և ոչ մի պատճառով արդարացված չէ «ժողովորդավար» Ռուսաստանի պահվածքը:
Կոչ ենք անում միանալ մեզ, յուրաքանչյուրիս պարտքն է գոնե այստեղից պաշտպանելու մեր հայրենակցի մարդկային իրավունքները:
Նոր Մոսկվայում ողբերգական ավտովթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դատապաշտպան պարզաբանել է, թե ինչու է պաշտպանյալը դատարանում հայտնվել կանացի խալաթով:
Gazeta.ru-ի տեղեկացմամբ, Չաբանովն ասել է, թե Հարությունյանին նսեմացնելու մտադրություն բժիշկները չեն ունեցել և Հրաչ Հարությունյանին այդ հագուստով են բերել, քանի որ ոչ մի ուրիշ հագուստ չի ճարվել:
«Բժիշկները ստիպված են եղել պատռել իմ պաշտպանյալի հագուստը, սակայն թե՛ նրա մոտ, թե՛ հիվանդանոցում լրացուցիչ հագուստ չի գտնվել, դրա համար էլ ստիպված են եղել նրան այդ խալաթը հագցնել: Սակայն Հարությունյանին վիրավորելու նպատակ նրանք չեն ունեցել», — նշել է փաստաբանը, միաժամանակ նկատելով, որ բուժաշխատողները կարող էին կապվել իր հետ, որպեսզի նա հագուստ բերեր մեղադրյալին, սակայն նրանք դա չեն արել:
Նոր Մոսկվայում խոշոր ավտովթարի և 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի ողբերգությունը սկսվել է հենց Հայաստանում՝ սեփական հայրենիքում:
Մեր երկրում մարդիկ չեն կարողանում նորմալ աշխատանք ունենալ, արժանապատիվ ապրել, հոգալ իրենց օրվա ապրուստի հարցը և ինչպես Հարությունյանի պարագայում է՝ լուծել նույնիսկ մահացած որդու շիրմաքարի խնդիրը:
Հարությունյանը ու նրա նման էլի տասնյակ հազարավորներ բռնում են խոպանի ճանապարհը՝ օրվա հացի, ընտանիքի կարիքները հոգալու համար:
Ռուսաստաններում նրանց «դիմավորում» է հաջորդ ողբերգությունը. եկվորների նկատմամբ խտրական մոտեցումը:
Պարտքով Մոսկվա հասածը, ուզի-չուզի, համաձայնում է գործատուի բոլոր պայմաններին. անսարք մեքենա վարել, գիշեր-ցերեկ աշխատել և այլն:
Տվյալ դեպքում՝ ականատեսը դարձանք նաև իրական ողբերգության, երբ Հրաչյայի անսարք մեքենան 18 անմեղ զոհի պատճառ դարձավ:
Եթե Հրաչյան մեղավոր է, պետք է պատժվի: Այստեղ երկու կարծիք չկա:
Սակայն նույնիսկ մեղադրյալը պատշաճ պաշտպանվելու, իր արժանապատվությամբ դատարանին ներկայանալու իրավունք ունի:
Սա ճշմարտություն է, սակայն՝ նորմալ երկրների, բայց ոչ՝ այսօրվա Ռուսաստանի համար:
Ի՞նչ է այսօրվա Ռուսատանը:
Տոտալիտար երկիր՝ կայսերապաշտական հռետորաբանությամբ:
Ռուսաստանը չի հարգում անգամ իր քաղաքացիների իրավունքներն՝ ամեն օր նրանց նվաստացնելով, ոստիկանության բաժանմունքներում կտտանքների ենթարկելով:
Հարությունյանի պարագայում՝ ավելացել է նաև չեկիստական իշխանության փայփայած «գաղափարական» բաղկացուցիչը:
Դժբախտ դեպքից ցնցված ռուս հասարակությանն անհրաժեշտ է ցույց տալ բոլոր դժբախտությունների իրական «մեղավորներին»՝ եկվորներին:
Դրա համար էլ ցուցադրվում է այս շոուն. մարդուն դատարան են բերում կանացի խալաթով, հիվանդ վիճակում, տիրաժավորում են նրա խեղճությունը:
Հենց այստեղ էլ սկսվում կամ ավարտվում է բոլորիս ողբերգությունը, որովհետև Հրաչյայի դեմքի խեղճությունը, հուսահատությունը՝ բոլորիս, մեր երկրի անզորության հավաքական արտացոլումն է:
Մենք այսօր ունենք Հայաստան, որն իր սահմաններում նվաստացնում է սեփական քաղաքացուն, իր սահմաններից դուրս անտեր է թողնում ուրիշի կողմից նվաստացված իր քաղաքացուն…
Սուրեն Սուրենյանց
Մեր երկրում կան մարդիկ, որոնք անձեռնմխելիի համարում ունեն. դրանցից մեկն էլ «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Յուրա Ղարիբյանն է՝ «Շանթի Յուրան»:
Այն, որ այս գործարարի արտադրությունում խնդիրներ միշտ եղել են, պատկան մարմինները շատ լավ տեղյակ են, սակայն դա նրա հզոր հովանավորների պատճառով չի հասնել հանրությանը:
Այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
Արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը | Arm Version
որն արդեն լուսաբանվել է բոլոր ԶԼՄ-ներով:
Սակայն թե՛ պաղպաղակների անորակության, թե՛ քաղցրավենիքի մեջ եղած մանրէների մասին, առաջին անգամը չէ, որ խոսվում է:
Հիշեցնենք, որ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում և տարբեր լրատվամիջոցների կողմից պարբերաբար հանգամանալից անդրադարձ եղավ թե՛ «Էլիտ Շանթ» -ի պաղպաղակին, թե՛ որոշ արտադրատեսակների անորակությանը:
Այն ժամանակ էլ հանձնարարական տրվեց վերացնել թերությունները, սակայն դրանք թերություն չեն, այլ ազգաբնակչությանը աղբ մատակարարելու, նրա առողջության հաշվին բիզնես անելու արատավոր պրակտիկա, որը մեզանում անպատիժ է մնում, երբ կարող հովանավորներ են լինում:
Արդեն մի քանի օր է՝ Ազատության հրապարակում շարունակվում է ազատամարտիկների հացադուլն ու նստացույցը, որի մասնակիցնեևրը մի շարք սոցիալական պահանջներ են հասցեագրել կառավարությանը:
Վաղն երեկոյան ազատամարտիկների պատվիրակությանն երկրորդ անգամ կընդունի վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ այսօր բողոքի ակցիաները համակարգող, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, նրա մարտական ընկերներ Խաչատուր Խաչատրյանը և Հարություն Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ) հյուրընկալվեցին «Վարկած» ակումբում:
«Մենք գիտենք, որ մեր պետությունն ամեն ինչ էլ ունի, ցանկություն է պետք կատարելու համար: Այսօր հնարավորություն կա, սակայն իրենք չեն ցանկանում ազատամարտիկների խնդիրները լուծել»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Ասուլիսի բանախոսները նշեցին, թե իրենց չի բավարարում երկրապահների մասին խորհրդարանի վերջերս ընդունած օրենքը, պահանջեցին, որ կառավարությունը թոշակ սահմանի ղարաբաղյան պատերազմի բոլոր մասնակիցների համար, ընդ որում՝ ամենաբարձրը երկրում:
Ազատամարտիկներին նեղացնում է այն հանգամանքը, որ իրենց դարդ ու ցավին անտարբեր են խորհրդարանում հայտնված մարտական ընկերները, սակայն նրանք առավելապես բողոքում են կառավարությունից:
«Տարիներ շարունակ մեր ապաշնորհ իշխանությունները թալանեցին երկիրը, դեգրադացիայի ենթարկեցին ժողովրդին: Մենք մեր վերջին կովն ու ոչխարն ենք ծախել, զենք ենք վերցրել ու գնացել Ղարաբաղ, իսկ այսօր խաղաղ պայմաններում մարդիկ չեն ցանականում ծառայել: Բարոյահոգեբանական մթնոլորտն արդեն այնքան խեղեցին, որ վաղը մյուս օրը հայը Հայաստանում կդառնա ինչպես Սիգը`Սևանում: Պատմությունը կրկնվելու հավանականություն ունի, երբ դասեր չես քաղում դրանից: Մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ էլ իշխանություն ենք ցանկանում փոխել, այլ մեր սիրտն է ցավում»,- ասուլիսի վերջում ասաց Խաչատուր Խաչատրյանը:
Հրաչյա Հարությունյանի դուստրը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր՝ Հրաչյա Հարությունյանի դեպքը:
Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց տա ուժ ու կորով՝ դիմանալու ու համբերելու։ Ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել, խնդրում եմ, որ ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը, որը 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող Աստված տա՝ ոչ ոք նման դեպքի չհանդիպի…, բայց լսի, պարոն չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի քո դեմ քո ազգի պաշտպաննա կանգնած ով ազատամարտիկ լինելով հանդերձ, ենթարկվումա ծաղրանքի՝ քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից, ուղղակի ամոթա սա քո դեմքնա.. ավելին ինքդ մտածի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.