23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

1993 թվականի այս օրը կյանքից հեռացավ 20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից մեկը՝ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանը:
Բանաստեղծը ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում:1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։
1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։
Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։
Գրել է նաև հայրեններ։ Կատարել է թարգմանություններ։
Պատերազմից հետո` 1951 թվականից մինչև իր կյանքի ավարտը (1993թ.) Սահյանն ապրել և ստեղծագործել է Երևանում:
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
Երեկ Կիևում ՀՀ դեսպանատան մոտից 16-ամյա աղջիկ են «փախցրել»։
Ինչպես հայտնում է segodnya.ua-ն, հայուհի Անյան հոր հետ դեսպանատուն էր գնացել փաստաթղթեր ձևակերպելու։ Նա նստել է շենքի մոտ գտնվող նստարանին և սպասել հորը։ Ականատեսների պատմելով՝ նստարանին է մոտեցել կարմիր «Միտցուբիսի Լանսեր» մեքենան, որից դուրս եկած տղաներն էլ բռնի ուժով մեքենան են նստեցրել աղջկան։
Իրավապահ մարմինները պարզել են, որ աղջկան առևանգել են նրա «փեսացուի» ընկերները:
Հայրն ու դուստրն այդ մասին ոչինչ չեն իմացել, իսկ Անյայի մայրն իմացել է և նույնիսկ օգնել տղայի կողմին:
Ոստիկանների տեղեկացմամբ, տղայի ընկերները զանգահարել են Անյայի հորը և ասել, որ աղջկա հետ ամեն ինչ նորմալ է և որ 3 օրից կլինի նրանց հարսանիքը:
Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ամենայն հավանականությամբ առևանգողները չեն պատժվի, եթե աղջիկը կամ հայրը ոստիկանություն չդիմեն։
Երեկ ամբողջ օրը հայ հասարակությանն ալեկոծեց ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածը, երբ նրան հիվանդանոցից Տվերսկի դատարան էին տեղափոխել գունավոր և ծաղկավոր խալաթով:
Եվ միայն երեկ երեկոյան արդեն ռուսական լրատվամիջոցները մեկնաբանեցին, որ կանացի այդ խալաթը հիվանդանոցի հանդերձանքն է:
Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինսկու հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, ուր և Նոր Մոսկվայում գրանցված դժբախտ պատահարի հետևանքով տեղափոխել էին ավտովթարից տուժած վիրավորներին, այդ թվում` նաև ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
Հիշեցնենք, որ հետաքննության պահանջով բժիշկները նրան դուրս բերեցին դեղորայքային քնից և հենց դեպքի երկրորդ օրը անպատշաճ հագուստով, չսափրված նրան բերեցին դատարան:
Հեռախոսազրույցի հենց սկզբում, երբ Մոսկվայի Բոտկինսկու հիվանդանոցի ընդունարանի բժիշկներն իմացան, որ զանգահարում ենք Հայաստանում գործող հեռուստաընկերությունից, միանգամից արձագանքել են.
«Այլևս մեզ մոտ չէ պառկած ձեր հիվանդը, նա տարվել է ուրիշ բուժհաստատություն, 20-րդ հիվանդանոց են տարել, այնպես որ զանգեք այնտեղ»: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում են գտնվում ավտովթարից տուժած մյուս քաղաքացիները, ինչին ի պատասխան հիվանդանոցից մեղադրական տոնով նշեցին. «Գիտեք, միայն 18 հոգի մահացել է, մնացածը տուժել են, իսկ նա` ամենաքիչը»:
ԳԱԼԱ-ի թղթակիցը փորձել է նաև ճշտել ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկության իսկությունը, թե խալաթը, որով տեղափոխել են Հրաչյա Հարությունյանին, իսկապե՞ս հիվանդանոցային համազգեստ է, ինչին ի պատասխան արձագանքել են. «Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներեք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես հայկական խանութ` նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ… ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի»:
Զրուցակիցը սա ասել է ծաղրական տոնով, այնուհետև անջատել է հեռախոսը` չցանկանալով ներկայանալ:
Ճանաչված հաղորդավարուհի Թինա Կանդելակին հայտարարել է, թե երգիչ Նիկոլայ Բասկովն իրեն ամուսնության առաջարկություն է արել:
Կանդելակին իր սոցցանցերում գրել է. «Բասկովն ինձ առաջարկեց ձեռքն ու սիրտը, նա նույնիսկ առաջարկեց վաճառել մեր հարսանիքի տոմսերը: Երբ ես մինչև ուշ գիշեր նստում եմ իմ սիրելի աշխատավայրում, սկսում են լրջորեն մտածել այդ ձեռներեց տղամարդու մասին»:
Ինչպես տեղեկացնում է uznayvse.ru-ն, ինքը՝ Բասկովը հաճախ է ասել, որ մտադիր է կյանքը կապել Թինայի հետ:
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հորից ստացած իրենց տեղեկությունները լիարժեք չեն և հստակ չգիտեն՝ հայրը հիվանդանոցում է, թե՞ արդեն կալանավայր են տեղափոխել։
Աղջկա կարծիքով, հայրը հանցագործ չէ, ավելին, ըստ նրա, Հրաչյան ամեն ինչ արել է, որ կանխի վթարը։
«Ես ուրախ կլինեմ, որ նա արդարացվի, բայց եթե պետք է պատիժ կրի, ապա գոնե կրի Հայաստանում»,-ասել է Լիլիթ Հարությունյանը և հավելել. «20 տարի է վարում է, երբևիցե չի եղել դեպք, որ ինչ-որ պատահար լինի։ Երեք ամսով էր գնացել Ռուսաստան, պատահական է մեկնել, հետո այդ կազմակերպության կողմից հրավեր ստացել։ Կազմակերպությունից ոչ մի բան չի ասել, ասել է, որ ամեն ինչ նորմալ է»։
Լիլիթը պատմել է, որ ռուսաստանաբնակ իրենց հարազատներին թույլ չեն տվել հագուստ փոխանցել Հրաչյա Հարությունյանին։
Անդրադառնալով այն լուրին, թե եղբայրը զոհվել է բանակում՝ նա տեղեկացրել է, որ ենթադրում են, թե բանակում գոյացություն է առաջացրել, բայց զինծառայության ժամանակ չի մահացել:
Ասուլիսի մյուս բանախոս Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանի տեղեկացմամբ, Հարությունյանին հնարավոր է տեղափոխել Հայաստան. Ռուսաստանում գործընթացի ավարտից հետո նա կարող է պատիժը կրել Հայաստանում:
«Այն, որ այս ամենը անձնի արժանապատվության համար նվաստացուցիչ է, դա անկնհայտ է: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 21-րդ հոդվածն արդեն իսկ արգելում է անձնի նկատմամբ նվաստացուցիչ վարվելը: Բացի այդ, կան միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթեր, որոնք ևս խախտվել են»,-ընդգծել է փորձագետը:
Հուլիսի 16 ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել արևմտյան խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ, ովքեր Քաջարան են ժամանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ի ղեկավարության ներկայացրած նոր զարգացման ծրագրին ծանոթանալու ու խոշոր վարկավորման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Մարզպետ Վ. Հակոբյանը բարեհաջող ընթացք է մաղթել նրանց առաքելությանը և հույս հայտնել, որ մոտ ապագայում բանկերի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ համագործակցության արդյունքները նկատելի կլինեն նաև երկրամասի բնակչության համար, այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի տեղեկատվական կենտրոնը:
Նշվել է, որ մարզային իշխանության գերխնդիրը տնտեսության համաչափ զարգացմանը նպաստելն է, որին կարելի է հասնել լեռնահանքային ձեռնարկությունների համար ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումով:
Մարզպետը շեշտել է, որ այսօր հասարակության գրեթե բոլոր շերտերի ուշադրությունը սևեռված է բնապահպանական հիմնախնդիրներին, արտադրական ծավալների մեծացմանը: Նշվել է նաև, որ նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ առավել հիմնավոր լուծումներ պետք է գտնել շրջակա միջավայրին պատճառած վնասները նվազագույնի հասցնելու, միաժամանակ առողջապահական լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար:
Մարզպետ Վ. Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ այսօրվանից հիմք կդրվեն փոխշահավետ համագործակցության և համատեղ գործունեության արդյունքում կշահեն Սյունիքի մարզն ու սյունեցին:
Հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին ներկայացնող ռեպորտաժում ռուս լրագրողուհին ոչ կոռեկտ որակումներ է տվել: Այնուհետև ռուսական «Վեստի» լրատվական հաղորդումը տարածվել է համացանցում, սակայն այն փակ է եղել հայ օգտատերերի համար:
http://www.youtube.com/watch?v=J2c6qrfbp-w&feature=player_embedded
Երեկ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» միության անդամները կրկին փորձել են հանդիպել թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, ով նախօրեին անսպասելիորեն որոշել էր աշխատանքից ազատել սուրբ Սարգիս եկեղեցու քահանա, «Արարատ» միության նախագահ տեր Հակոբ Խաչատրյանին։ Միության լրագրողական խմբի ղեկավար Նաիրա Պողոսյանը մեզ հայտնեց, որ Կճոյանը պարզապես փախել է հանդիպումից։
Հիշեցնենք, խումբը նախօրեին հանդիպել էր թեմի առաջնորդի հետ, ով հրաժարվել էր որևէ բացատրություն տալ՝ նշելով, որ ինքը հաշվետու չէ։ Նաիրա Պողոսյանը մեզ հայտնեց, որ իրենք շարունակում են պահանջել՝ սբ. Սարգիս վերադարձնել քահանային, ով ուղարկվել է Բանգլադեշի սբ. Երրորդություն եկեղեցի, ինչպես նաև՝ բացատրել, թե որն էր քահանային աշխատանքից ազատելու պատճառը, այլապես իրենք միության մի շարք բարերարների և հավատացյալների հետ դիմելու են Ամենայն հայոց կաթողիկոսին։ Մինչ այդ երեկ սբ. Սարգսում տեղի է ունեցել խոկման արարողություն, որին մասնակցել է նաև տեր Հակոբը։ Նա, սակայն, շարունակում է լռել տեղի ունեցածի կապակցությամբ:
Հայկական ժամանակ
Հուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:
Դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ ևս 8 հրշեջ-փրկարար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին:
Ասֆալտապատվում է Երևանը, ի դեպ, առանց համապատասխան տեղեկացման ու անօրինակ խառնաշփոթի մեջ: Կարծում ենք մայրաքաղաքի բնակիչները պետք է պատշաճ տեղեկացվեն, թե որ փողոցներում են նախատեսվում աշխատանքներ, ինչ ժամկետներում են ավատվելու դրանք և այլն: Մինչդեռ խայտառակ բացիթողի վիճակ է գրեթե ամենուր:
Ասել, որ կատարված աշխատանքների որակը խիստ կասկածելի է, նույնն է, թե ոչինչ չասել. ընկերությունները մեկ-երկուսը չեն, նրանց հիմնադիրների, աշխատանքի և այլ մանրամասների մասին մեկ այլ հրապարակմամբ կմանրամասնենք, իսկ այս պահին ներկայացնենք քաղաքապետարանից ստացված մեր հարցման պատասխանը, ի դեպ, հարցումը կատարվել է մեր ընթերցողների բողոքների արդյունքում.
1.Ծրագրում ընդգրկված ո՞ր փողոցներն են ասֆալտապատվել
2. Ինչքա՞ն գումար է հատկացվել, և որքա՞նն է դրանից այս պահին ծախսվել
3. Ո՞ր ընկերություններն են մասնակցել մրցույթին, որո՞նք են շահել և կոնկրետ ո՞ր ընկերություններն են ներկայումս կատարում պատվերը
4. Ե՞րբ կավարտվեն ասֆալտապատման աշխատանքները
5.Արդյո՞ք քաղաքապետարանը գոհ է աշխատանքի արդյունքից, և ինչ թերություններ են արձանագրվել:
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում այս տարի ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 2,5 միլիոն քմ ճանապարհ, ներառյալ 30 փողոցների հիմնանորոգումը: Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև բակերի ու միջբակային ճանապարհների, գլխավոր և երկրորդական փողոցների հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները:
Ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված է մինչև 1,400,000.0 հազար դրամ՝ ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման և պահպանման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով:
Ասֆալտապատման աշխատանքները իրականացնող կապալառու կազմակերպություններն են ` «Շինֆորում» ՍՊԸ, «ԽաչՀար» ՍՊԸ, «Վահագն և Սամվել», «Սահակյանշին» ՓԲԸ, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ , «ԽաչՀար» ՍՊԸ, «Վահագն և Սամվել» ՍՊԸ , «Կապավոր» ՍՊԸ, «Լիլիթ–87» ՍՊԸ, «ԽաչՀար» ՍՊԸ, «Վահագն և Սամվել» ՍՊԸ, «Շինֆորում» ՍՊԸ, «Սուարդի» ՍՊԸ , Ճանապարհ ՍՊԸ , «Սահակյանշին» ՓԲԸ , «Նարիմանյան» ՍՊԸ :
Ասֆալտապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 30.08.2013 թվականին:
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրին զուգահեռ, ընթանում են նախորդ տարիներին հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունների վերացման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը, ընդ որում՝ սեփական միջոցներով, նաև պայմանագրային հնգամյա պարտավորություն է:
Այդուհանդերձ, մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող բոլոր ընկերությունները ծանուցված են հնարավոր թերությունները ժամանակին վերացնելու պահանջի մասին:
Ըստ այդմ, աշխատանքներ են ծավալվել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում, որը հիմնանորոգվել էր 2012 թվականին «Սահակյանշին» ՍՊԸ-ի կողմից:
Նույն շինարարական կազմակերպությունն էլ վերացրել է թերությունները: Ասֆալտի ծածկույթի վրա հայտնաբերված մանր ճաքերը գոյացել էին նաև հարակից անսարք դիտահորի պատճառով, որն էլ նստվածք էր առաջացրել`տվյալ հատվածում նպաստելով ճաքերի առաջացմանը: Մինչ ասֆալտի ոչ պիտանի շերտի հեռացումն ու ասֆալտապատումը, շինարարի կողմից նորով է փոխարինվել նաև հին դիտահորը: Աշխատանքների արդյունքների վերաբերյալ գնահատական կարելի է տալ աշխատանքների ավարտից հետո:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.