23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 16, յուրացման կամ վատնման՝ 8 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ռուս թոփ մոդել Իրինա Շեյքը պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները:
Ինչպես հայտնում է «Terra Espana»-ն, պսակադրությունը տեղի կունենա Ռոնալդուի ծննդավայրում՝ Պորտու Սանտայում, հավանաբար՝ օգոստոս ամսին:
Նշենք, որ Ռոնալդուի և Շեյքի ամուսնության մասին լուրը սկսվեց տարածվել Euro-2012-ից հետո, սակայն այն պաշտոնապես չի հաստատվել:
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Կենտրոն-1» տարածքային բաժանմունքի վճարող-տեսուչ Ա.Մուշեղյանն իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, տեղեկանալով կենսաթոշակառուների` հանրապետությունից բացակայելու կամ նրանց մահվան մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ կենսաթոշակառուների մահվան փաստը սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնում անհայտ է և հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում` Ա.Մուշեղյանը 2006-2010թթ. ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 3 136 212 դրամ կենսաթոշակի գումար:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավոր Արմեն Դանիելյանը նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Միաժամանակ դադարեցվել են նույն դատարանի դատավորի նրա լիազորությունները, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ նախագահն այս նշանակումը կատարել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը:
39-ամյա Ա.Դանիելյանը ունի դատավորի` 6 տարվա աշխատանքի փորձ։ 2007 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2009 թվականից որպես դատավոր աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև այսօր դարձյալ բողոքի ցույց է անցկացվել ՝ ի պաշտպանություն Նոր Մոսկվայում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի:
Ցուցարարները հերթական ծաղկավոր խալաթն են կախել դեսպանատան ցուցանակից՝ հայտարարելով, որ խալաթը նախատեսել են ինչպես դեսպանի, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են ՌԴ նախագահ Պուտինի նկարները, որոնցում վերջինս Հրաչյա Հարությունյանին հագցրած խալաթով է և պաստառի ներքևում գրված է՝ «Это не расизм, простo у нас мода такая»:
Ըստ «Հայազն» կուսակցության մամուլի քարտուղար Արմեն Հովհաննիսյանի, հայ վարորդի նկատմամբ Ռուսաստանի ցուցաբերած վերաբերմունքը քաղաքական ենթատեքստ ունի՝ դա է վկայում «Ռոսիա » հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժը:
Արմեն Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ եթե պետական հեռուստատեսությունը ռասիստական բնույթի ռեպորտաժ է ցուցադրում, ապա ակնհայտ է, որ ռասիզմը Ռուսաստանում պետականորեն է քարոզվում:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու այն հայտարարությանը, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին և պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Դավութօղլուն հանդես էր եկել ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին: Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի և չմիջամտի կարգավորման գործընթացին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով:
Հայաստանի իշխանությունը խիստ մատերիալիստական մոտեցում ունի կյանքի հանդեպ:
Նրանց աշխարհայացքի հիմքում այն գաղափարն է, որ պաշտոնն ու հարստությունն ամենակարևոր կատեգորիաներն են:
Պատահական չէ, որ իշխանության պատկերացրած պատիժը՝ սրան կամ նրան պաշտոնանկ անելն է:
Օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, երբ նրա տան մոտ մարդ էր սպանվել:
Իշխանությունները համարեցին, որ Լիսկան արդեն պատժվել է, նրա հասցեին նույնիսկ կարեկցական արտահայտություններ հնչեցին, բայց Սյունիքի ֆեոդալը չզրկվեց արտոնությունների այն համակարգից, որը նրան տրվել է իշխանության կողմից ՝ ամենաբարձր մակարդակով:
Հենց այս հանգամանքն էլ լկտիացնում է նախկին պաշտոնյային, ով իրեն շարունակում է համարել իրավիճակի տեր ու տնօրենը, հարցազրույցներ է տալիս, դասախոսություններ է կարդում ինքնապաշտպանության անհրաժեշտության մասին, նրա եղբորորդին մարդ է դանակահարում, ինքն այգեպան է ծեծում:
Նման մանր բաների համար Լիսկային չեն պատժի, որովհետև կրկնվեմ` «վերևներում» համարում են, որ արդեն նրան պատժել են՝ պաշտոնը ձեռքից խլելով:
Նույն տրամաբանությամբ է գործում Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Նա է որոշում՝ երբ ներկայանալ դատարան, ում հարցերին պատասխանել, նույնիսկ՝ սահմանափակում է լրագրողների աշխատանքը, ծեծում է մեղադրյալի հորը:
Պաշտոն չունենք, բայց նախագահը սարի պես մեր թիկունքին կանգնած է՝ սա է լիսկաների և վարդանիկների մեսիջը հանրությանը:
Իսկ մեզ մնում է տխուր հետևություններ անել, մասնավորապես՝ ենթադրել, որ Հայաստանում իշխող բուրգի գործունեության հիմքում ոչ թե սահամանադրականությունն ու իրավականությունն է, այլ «պանյատիաները», որոնք էլ պահպանում են նույն այդ բուրգի կայունությունը:
Տվյալ դեպքում՝ բուրգի կայունությունը զոհեր է պահանջում: Ստացվում է, որ ամեն օր Հայաստանի քաղաքացին պետք է մատաղացուի դերում հայտնվի՝ «պանյատիաների» կենսունակությունը և իշխանության կայունությունն ապացուցելու համար:
Սուրեն Սուրենյանց
«Լուցերնի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը 43-րդ րոպեին գրավեց դարպասը, սակայն հարվածի պահին ընկնելով՝ ստացավ սրունքաթաթային հոդի վնասվածք:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, բուժզննման արդյունքում պարզվել է, որ Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 9-ի, իսկ հուլիսի 27-ին «Բորուսիան» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում մրցելու է Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» հետ:
http://www.youtube.com/watch?v=k2SlMi57qs4&feature=player_embedded
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ զանգեր է ստանում ՌԴ քաղաքացիներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում Հրաչյա Հարությունյանին թե՛ ֆինանսական, և թե՛ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով աջակցություն ցուցաբերելու հարցում:
Պաշտպանի՝ ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ՝ աշխատակազմը մշտապես կապ է պահպանում Հրաչյա Հարությունյանի փաստաբանի հետ և այժմ կազմակերպում է օգնության փոխանցման գործընթացը:
«Ժողովուրդ»–ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ։ «Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, և որքանով են հանցածին վարչապետի քայլերը։ ԱԱԾ—ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն ստանալ»,– այսօր գրել է թերթը։
Այս տեղեկատվության հավաստիությունն ի սկզբանե կասկածելի թվաց մի քանի պատճառով:
Նախ, Սերժ Սարգսյանը փորձառու պետական գործիչ է, այդ թվում՝ երկար տարիներ ղեկավարել է ԱԱԾ-ն, ու առանց հատուկ խումբ Կիպրոս ուղարկելու էլ, կարծում եմ, բավարար ինֆորմացիա ունի սույն օֆշորային պատմության, դրանում Տիգրան Սարգսյանի դերակատարության մասին:
Եվ երկրորդ, գոնե վերջին հրապարակային ելույթներում, հատկապես, երբ նախագահի մոտ քննարկվում էր Վերահսկիչ պալատի զեկույցը՝ նախագահը շատ հստակ հասկացրեց, որ հակամարտող կողմերից պաշտպանում է հենց վարչապետին՝ մեկ-երկու թթու խոսք ասելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին: Ենթադրել կարելի է, որ գործող վարչապետին մոտալուտ պաշտոնանկության հեռանկար չի սպառնում:
Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը Կիպրոս ԱԱԾ խումբ ուղարկելու և Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հիմքեր պատարաստելու ցանկություն դժվար թե ունենար՝ գոնե այս պահին:
Իհարկե, եթե մենք իրավական երկիր լինեինք, գուցե հենց այդպես էլ պետք էր վարվել: Նույնիսկ անհրաժեշտ էր վարչապետի լիազորությունները գոնե ժամանակավորապես դադարեցնել՝ մինչև ամբողջովին բացահայտվեն օֆշորային սկանդալի մանրամասները:
Բայց մեզանում գործում են ոչ թե քաղաքական տրամաբանությունն ու իրավունքը, այլ նախագահի կամքը: Իսկ Սերժ Սարգսյանին Տիգրան Սարգսյանն առայժմ պետք է:
Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկատվությունը ճշտելու համար՝ մենք զանգահարեցինք ԱԱԾ լրատվական կենտրոն: Այնտեղից մեզ պարզաբանեցին, որ «Ժողովուրդի» լուրն անհեթեթություն է:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.