23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը եկեղեցու մի հատվածը թանգարանի վերածելու մասին արձանագրություն են ստորագրել, այս մասին տեղեկացնում է Radikal-ը։
«Հավատում եմ, որ այս արձանագրությունը Դիարբեքիրը ճանաչելու հարցում մեծ նպաստ է ունենալու»,-ասել է Օսման Բայդեմիրը։
Եկեղեցում ցուցադրվելու են հայկական արվեստի նմուշներ, ինչպես նաև հայերի մասին պատմող փաստաթղթեր:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը:
Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են:
Նրանք, ովքեր տուժել են Սարգիս Կասյանի գործողություններից կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն [010 511 601, 511 607] կամ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործով տուժողները հաճախ չեն ստանում քննիչների կողմից կայացված քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը, նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի պահանջով նրանք դիմում են քննիչներին, այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Արդյունքում, հանցագործությունից տուժած մարդիկ զրկվում են իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, քանի որ, երբ քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը, այդ որոշումները բողոքարկելիս տուժողները չեն կարողանում վիճարկել նման որոշումների հիմքերը: Մինչդեռ, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրականացումը հանդիսանում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջի ապահովման երաշխիք:
Այսպես, օրինակ` ժամկետային զինծառայության ընթացքում մահացած զինծառայող Զորիկ Մարգարյանի մայրը` Ալվինա Մարգարյանը, ցանկացել է բողոքարկել իր որդու քրեական գործով վարույթի կասեցման որոշումը, սակայն դրա պատճենը նրան չի տրամադրվել: Պաշտպանի համապատասխան հարցմանն ի պատասխան` Պաշտպանության նախարարը հայտնել է, որ քրեական գործով կասեցման որոշման պատճենը տուժողի իրավահաջորդին տրամադրելու դատավարական կարգ սահմանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ:
Համապատասխան որոշումն անձանց չտրամադրելը քննիչները հիմնավորում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նման դատավարական հստակ կարգավորման բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանը պաշտոնական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր մտահոգությունները և ներկայիս պրակտիկայի վերանայմանն ուղղված գործողությունների ձեռնարկման անհրաժեշտությունը:
Նոր Մոսկվայում ՃՏՊ-ի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Բուտիրկա» պատժիչ հաստատությունում:
Երեկն նրան է այցելել Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
Վիեննայի Կոնվենցիայի համաձայն` քննիչը հուլիսի 17-ին կազմակերպել է մեղադրյալի հանդիպումը հայ դիվանագիտական ներկայացուցչի հետ:
Հրաչյա Հարությունյանը չի ընդունում իր մեղքը և հրաժարվել է ցուցմունք տալուց:
Նշենք, որ Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակվել հայազգի Գայանե Գրիգորյանցը:
Մեր տեղեկություններով՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ՀԱԿԿ-ն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանում ֆինանսավորել իր 40 մարզային կառույցները։ Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստանը» կորցնելով հետաքրքրությունը ՀԱԿԿ-ի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
ՀԱԿԿ-ում որոշել են փոխել ԲՀԿ-ի որոշումը՝ դրա համար օգտագործելով նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը։ ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ աշնանը ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կարող է նման հարց մտցնել խորհրդարանի օրակարգ։ Եթե իմպիչմենթի հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը դրվի քվեարկության, ԲՀԿ-ն կկանգնի ծանր ընտրության առաջ։ Կողմ քվեարկելու դեպքում ԲՀԿ-ականները լուրջ խնդիրներ կունենան իշխանությունների հետ, իսկ չքվեարկելը կնշանակի ԲՀԿ-ի ոչ իշխանական կուսակցության իմիջի ոչնչացում:
168 ժամ
Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» լրատվական ծրագրի թղթակից Օլգա Սկաբեևայի ռեպորտաժը Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարի մասին իրավամբ առաջացրել է հայաստանցիների զայրույթը։ Այդ նյութը դասական օրինակ է, թե ինչպես չի կարելի է ռեպորտաժ պատրաստել, մասնավորապես, հաշվի առնելով, որ մենք՝ լրագրողներս, ոչ դատավոր ենք, ոչ էլ դատախազ, և նույնիսկ եթե լրագրող չես, ապա պիտի հաշվի առնես, որ ռասիզմը և այլատյացությունը արգելված են ՌԴ օրենքներով։ Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ չհասկանա՝ օֆիցիոզ հեռուստաալիքի լրագրողը «ինքնաբուխ ձևով» նման ռեպորտաժ չէր սարքի, և եթե նրան հրահանգեին «ապացուցել», որ հայերն աշխարհի լավագույն ազգն են, ապա այդ աղջիկը նույն խանդավառությամբ դա կաներ։ Ի դեպ, նույն լրագրողին Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են այդ երկրի ընդդիմությանը «քլնգելու» համար:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ափսոսանք է առաջ բերում այն, որ հուլիսի 13-ին Պոդոլսկ մերձմոսկովյան քաղաքի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որին 18 մարդ է զոհ գնացել, առանձին մարդիկ օգտագործում են՝ հակառուսական կրքերի բորբոքման համար:
Միանգամայն անտեղի ենք համարում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն և ռուս-հայկական հարաբերությունների խարխլումը: Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են:
Պոդոլսկի ողբերգությունը ազգային երանգավորում չունի, այն համակողմանիորեն, մանրակրկիտ կերպով, անկանխակալ ու առանց հույզերի կհետաքննվի»:
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 16-ին՝ ցերեկը, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երևան քաղաքի բաժնի պետ Գարեգին Միքայելյանը ծեծկռտուքի մասնակից է դարձել։
Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի 6-րդ շենքի մոտ տեղի բնակիչների հետ։ Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե որն է եղել նրանց վեճի առարկան, սակայն տեղեկացանք որ վիճաբանողները եղել են Միքայելյանի հարևանները, և միջադեպին մասնակցել են նաև տեղի դպրոցի դռնապանը ու մի խումբ այլ մարդիկ։ Արդյունքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով ծեծի են ենթարկվել «Հայինկասացիա»–ի Երևանի բաժնի պետի կինն ու որդին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այժմ հետաքննություն է կատարվում:
ժողովուրդ
Ըստ իրավապահ մարմինների մոտ կանգնած մեր աղբյուրների՝ մոտ ժամանակներս բավականին լուրջ օպերատիվ գործողություններ են իրականացվելու բջջային հեռախոսների և պլանշետների վաճառքի հայաստանյան շուկայում։ Բանն այն է, որ այդ շուկան արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը և, բնականաբար, գտնվում է հայաստանյան նախկին և գործող իշխանական շրջանակների հետաքրքրության տիրույթում։
Սակայն վերջին շրջանում նշված անձանց համար լուրջ մրցակից են դարձել տարբեր տոնավաճառներում և որոշ խանութներում, հիմնականում մաքսանենգ կամ կեղծ հանրաճանաչ ապրանքանիշ կրող բջջային հեռախոսներ և պլանշետներ վաճառողներր։ Հետաքրքրական է, որ նույն անօրինական ճանապարհով հայաստանյան շուկայում հայտնված արտադրատեսակները ներխուժել են անգամ երևանյան հայտնի խանութներ։ Եվ ահա այս ամենին վերջ տալու նպատակով արդեն մոտ օրերս իրավապահ համապատասխան մարմինները վերոնշյալ տոնավաճառներում և խանութներում կիրականացնեն խոշորածավալ օպերատիվ գործողություններ՝ «շմոն», որի արդյունքում՝ ոչ միայն կառգրավվեն ապօրինի և կեղծ ապրանքատեսակները, այլ նաև պատասխանատվության կենթարկվեն դրանց վաճառքով զբաղվող անձինք:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայրենական գիտության վիճակի վերաբերյալ հերթական ազդեցիկ նյութս էի գրում, մեկ էլ հանկարծ հեռուստացույցը վարչապետին ցույց տվեց։ Արա, դե ոնց որ թարս լինի` թե առավոտ շուտ խի՞ հիշեցրին. մարդ ասում է` էլ կյանքում հեռուստացույց չմիացնի։
Ով ճանաչում է ինձ, գիտի, որ ես էդ թեման հեչ չեմ սիրում: Ճիշտը որ ասեմ՝ առաջ լա՜վ էլ սիրում էի։ Գիտության թեման նկատի չունեմ, դա սիրում եմ ու կսիրեմ հավիտյանս հավիտենից, ընկերներիս էլ խոստացել եմ որ էդ սուրբ գործի համար կպայքարեմ. ես Արամն եմ՝ խոսքիս տեր։
Վարչապետի թեման առաջ սիրում էի, ավելի ճիշտ՝ իրե՛ն` վարչապետի՛ն էի սիրում, հիմա՝ ո՛չ իրեն, ո՛չ իր թեման։ Բացատրեմ. էն ամենասկզբում, որ վարչապետը դեռ նոր-նոր էր եկել ու գիտելիքահենք տնտեսության ու նման բարեկեցիկ բաների մասին լուսավորյալ հույսեր էր ներշնչում, քրեա-զորբաներին, հաբրգած օլիգարխներին ու քրեա-կոռումպացված մինիստրներին ու մեզ բոլորիս քրիստոնեական բարերարության, չափավորության ու համեստ ապրելակերպի կոչեր էր անում։ Ասում էր որ երկրում դրական փոփոխություններն ամեն մարդ պետք է իրենից սկսի, իր շրջապատից, իր մերձավորներից… ի՜նչ ուզում եք՝ ասեք. լա՜վ էր խոսում, մարդ ուզում էր ճակատը պաչի։
Էդ ազդեցիկ խոսքն ահագին մարդու սրտի կպավ, ահագին մարդ, էն վերը թվարկածներիցս, եթե, իհարկե, դրանց կարելի է մարդ կոչել, փորձեց էդ սկզբունքներով շարժվել` ամեն մեկն իր «համեստ» հնարավորությունների սահմաններում. մեկը քրիստոնեական քահանաներից առաջին պատահածին Բենթլի ավտո նվիրեց` «на память», մի ուրիշը գյուղացիներին կովերի կրծքերի խնամքի վերաբերյալ 16 միլիոն դոլարի դասախոսությունների գիծ բացեց, վարչապետն էլ անձամբ մասնակցեց, օրինակ ցույց տվեց, փոփոխություններն սկսեց իրենից, մեկելն էլ, բարերարություն անելու նպատակով, օֆշորներում հաշիվ բացեց ու ուրիշների գրպանից մի 20-25 մլն դոլար փոխանցեց իրեն, վարչապետին ու քահանային։
Ու երկրում սկսվեցին փոփոխություններն իրենց զգացնել տալ. կատարյալ իդիլիա (արա, բայց «իդիլի՞ա» էր էդ բառը, թե՞ «իդիոտություն», միշտ խառնում եմ)։
Ինչպես ասում են մեր ազգի ուտող-խմող ներկայացուցիչները՝ չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել. վարչապետի թեմայից էիք խոսում: Բերանս չի էլ բռնում՝ ասեմ, որ մի ուրիշ՝ օրենքի երկրում էդ թեմա ասվածըն իրականում կդիտվեր որպես հանցագործություն, բայց մենք՝ հայերս, մանավանդ անկախացման էս 20 տարին ցույց տվեց, ահագին ներողամիտ ու հանդուրժող ազգ ենք. ինչ ուրիշներն անվանում են քրեորեն պատժելի արարք, մենք քնքշորեն անվանում ենք սկանդալային դեպքեր: Հիմա խոսքս վարչապետի սկանդալային դեպքերի մասին է, ու այն մասին, թե ինչպես դա դարձնել երկրում գիտելիքի ու գիտության զարգացման պլատֆորմ: Վարչապետիս հետ կապված, ինչքա՜ն ասես, մանր-մունր սկանդալայիններ, բայց մեր մասշտաբով՝ գլոբալ, այսինքն՝ հանրային հնչեղություն ստացած դեպքեր ազգս գրանցել է երիցս։
Հանուն առ հանուն հիշենք (պարտադիր չէ՝ հոտնկայս) երիցս հայտնիները` առաջին՝ 16 միլիոն դոլարի դասախոսությունների աֆյորան՝ որպես կովերի կրծքերի լվացման մեթոդով փողերի լվացման դասական օրինակ, երկրորդ՝ բիոզուգարանների բիզնես-աֆյորան` որպես պետական (այսինքն սեփական ժողովրդի) փողերի` արտաքնոց նետման աննախադեպ արդյունավետ, դիդակտիկ եղանակ, և երրորդ՝ օֆշորային խմբակային կողոպուտը` որպես փողերի յուրացման դասական` բանկային աֆյորայի հիմնովին յուրացված (դեռևս կենտրոնական բանկում եղած ժամանակներից), հիմնարար ձև:
Այսպիսով, հանուն գիտության, խոսքս ուղղում եմ ազգիս առաջ երիցս խայտառակված, նախագահի բորձր հովանու ներքո երիցս ջրից չոր դուրս եկած ու երիցս չ՛դատապարտված վարչապետին՝ Եթե միայն էնքանը, ինչքանը գնացել է կովերի կրծքերի խնամքի վերաբերյալ դասախոսություններին տարեկան ուղղվեր գիտությանը, գիտնականների աշխատավարձերը 2.5-3 անգամ կաճեին, և գիտությունն ահագին կարգի կընկներ, ոլորտը կդառնար գրավիչ, երիտասարդ գիտնականը կստանար 100 000-ից ավել, որն էլի մի ծակ կփակեր: Ոլորտն ու երկիրը լքող գիտնականները կքչանային:
Հիմա` հասարակագիտական-նախագահական հարց. Էդքանը տվեցիք անկապ դասախոսությունների, որ ի՞նչ անեք: Հանկարծ լուրջ չընդունեք, ժողովուրդ ջան, թե բուն փողերը գնացել են դասախոսությունների վրա: Մի բան հաստատ է՝ մեր վարչապետը լա՜վ տնտեսագետ է. նա քաջ ծանոթ է ժողովրդի գրպանից-ի՛ր գրպան շղթայի բոլոր օղակներին: Թե ասա՝ էդքանը լցնում ես գրպանդ, որ ի՞նչ անես:
Ես ժամանակ առ ժամանակ զարնվում եմ մի պոետի կամ փիլիսոփայի մտքերի վրա: Հիմա մուսաս չինացի իմաստախոս Լաո Ցզին է: Հատուկ առաջարկ վարչապետին՝ Լաոյի շուրթերով՝ Ավելի լավ է չքավորության մեջ մաքուր լինել, քան աղտոտել քեզ անազնիվ վաստակած հարստությամբ:
Է՜, վարչապետ ջան, որ նոր-նոր էիր նստել, համեստ կենցաղավարության ու ապրելակերպի դասեր էիր տալիս ժողովրդիս, բայց էսօր քո իսկ ամենամերձավոր սուրբ ընկերը բենթլիով է ֆռֆռում: Որ ի՞նչ անի։ Դե որ խոսքն եկավ, մի ասույթ-հատուկ առաջարկ էլ Խուն Ցզիչենից մեր Մեծն Բենթլիիստին՝ Մեծատոհմիկի կառքում նստած՝ անկարելի է չերազել լեռնային բարձունքների անտառների մասին: Ապրելով անտառային առվակի մոտ՝ անկարելի է չմտածել կայսրի պալատում ծառայողների հոգսերի մասին: Արդ՝ համբուրելով կասկածելի գործերի մեջ խառնված աջդ, հիշեցնենք, որ առաքելություններիցդ գլխավորն է՝ ապրել համեստ կենցաղով, ժողովրդին մոտիկ: Այնպես որ՝ իջե՜ք, իջե՜ք բենթլիից ու ապրեք անտառային առվակի մոտ:
Երբ մեր պարոն վարչապետը նոր-նոր նստեց (վարչապետ հա՜, ուրիշ բան չկասկածեք), հավատացինք, ցնծացինք, որ վերջապե՛ս մի կարգին ղեկավար եկավ։ Քիչ էր մնում իրար ասեինք՝ կառավարություն եկավ և հայտնեցավ. բոլորիս մե՜ծ ավետիս… Ավա՜ղ, ազգս երիցս խափվեց:
Դե հիմա՝ ասելիքս ո՞րն է՝ վարչապե՛տ ջան, էդ օֆշորների գումարները, որ երկնքից մանանայի պես թափվել են հաշվեհամարիդ վրա, ուղղիր գիտությանը:
Մտորումներ. չեղավ՝ մի տենց բարեգործ էլ մեր հաշվեհամարին ռաստ գար: Ասենք՝ հաշվեհամար ունե՞ս, որ խոսում ես, ո՞ւր գցեր փողերն էդ խեղճ բարերարը: Բայց, ժողովուրդ, պատկերացրի, որ մի տենց բան լիներ է՞… բոլորիդ՝ մեծ մաղարիչ… առաջինը՝ պարտքերս կտայի, էն Գոռի հորը հե՜ռվից տեսնելիս ճամփաս փոխում եմ, էդ մարդու 10 000-ը կտայի ու բաց ճակատով կբարևեի հաջորդ օրվանից, տանս ռեմոնտը կվերջացնեի, գիշերը պառկելուց առաջ կհիշեի, որ պարտք-մարտք չունեմ ու հանգի՜ստ քուն կմտնեի… ժողովուրդ, էս հարցում ով ինձ հասկանում է, թող ձեռք բարձրացնի: Լա՜վ, չերազենք, Արա՛մ, գործե՛լ է պետք:
Ուրեմն՝ առաջարկ, էն էլ՝ հատուկ, էն էլ՝ վարչապետիս. օֆշորների գումարները ուղղիր գիտությանը, վարչապե՛տ ջան. հա՛մ բաց ճակատով կմնաս ժողովրդի մոտ, հա՛մ գիտնականի աչքում կբարձրանա լրի՜վ ընկած վարկանիշդ, մարդիկ՝ բավարարված, գլուխները կախ կաշխատեն: Դու էլ հո լա՛վ գիտես՝ ոնց են աշխատում մեր գիտնականներն ու երկրիդ անունը դրսերում բարձր պահում: Հա՛մ կազատվես էդ կեղտոտ փողերից ու օրերից մի օր պոստդ կթողնես՝ հարգված ու երիցս մաքրագործված:
…Մեծագույն հաղթանակն այս աշխարհում գովասանքի խոսքի իսկ արժանի չէ: Մեծագույն հանցագործությունն այս աշխարհում պարսավանքի խոսքի իսկ արժանի չէ: Թե չէ… սենց որ գնա, ժողովրդի կողմից պարսավանքի խոսքի էլ չես արժանանա:
Էստեղ ես հիշեցի, որ առաջարկս վերցրել եմ ՊԳՖԱ-ից, միտքը պատկանում է Viparmenia Portal—ին։ Էնտեղ գրած է էսպես. «—Առաջարկում եմ` Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն հրապարակավ հայտարարեն, որ իրենք լիազորում են ցանկացած օֆշորային ու արտասահմանյան բանկերում առկա ԻՐԵՆՑ անունով բացված հաշիվները փոխանցվեն գիտության ֆինանսավորմանը, օրինակ գիտության պետական կոմիտեին, ակադեմիային կամ որևէ հայաստանյան գիտահետազոտական կենտրոնի․․․»
Հա՛, էդ նախավերջին միտքն էլ Լաո Ցզիինն էր:
Արամ Պապայան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.