23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին։ Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ, օրինակ՝ «Սևանը մերն է, Երևանը մերն է» և նման այլ անհեթեթություններ։ Եթե հայաստանյան որևէ լրատվամիջոց մեջբերում է հարևան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում։ Ինձ թվում է՝ ոչ, որովհետև մեր ընթերցողներն ու հեռուստադիտողները պետք է իմանան, թե ինչպիսի ցնդաբանություններով է այդ մարդը լցնում սեփական ժողովրդի ուղեղը։ «Հերթական ցնդաբանությունն էլ այն է, որ Հայաստանում խուճապ կա Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ։ Այդպես է Ալիևը փորձում մեկնաբանել այն «մուննաթները», որոնք Հայաստանում երբեմն հնչում են ռուսների հասցեին»։
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում :
Թերթի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ մարզխորհրդի առաջին նիստը։ Օրակարգային հարցերի քննարկումից հետո Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նորանշանակ մարզպետին հիշեցրել է, որ նա բավական շատ պարտականություններ ունի մարզում կատարելու՝ մասնավորապես խմելու և ոռոգման ջրի հետ կապված։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ մարզպետի լիազորություններին ամբողջությամբ չծանոթացած նախկին պատգամավորը ոչ մի բառով չի հակադարձել իր պարտականությունները մատնացույց անող Սիսիանի քաղաքապետին, այլ ընդամենը սուսուփուս հեռացել է:
Չորրորդ ինքնիշխանություն
Հուլիսի 19-ին, ժամը 15.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ Նազելի Աթոյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Նազելի Աթոյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել են 4,5-ական, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը՝ 4-ական միավոր:
Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Կոչեևը և միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովը (Բելառուս). տեղեկացնում է armchess-ը։
Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին արդեն ստացել է անհետաձգելի, բարդ առաջադրանք:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, Իրանի միջուկային ծրագիրը Արևմուտքը կիրառում է նրա վրա ճնշում գործադրելու համար: Նաև սպառնալիք է հնչում՝ պահանջների չկատարման դեպքում նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:
Մերձավոր Արևելքի սոցիալ-քաղաքական խնդիրներն ուսումնասիրող բլոգեր և ռազմական վերլուծաբան Էլ Մյուրիդը գրում է, թե ԱՄՆ-ի սպառնալիքները խոսում են այն մասին, որ իրենք այլ գործիք չունեն Իրանի վրա ճնշում գործադրելու: Դա որևէ վճռական ազդեցություն չի թողնում երկրի ղեկավարության քաղաքականության վրա, ինչը նշանակում է, որ Իրանը կարող է բավականին հանգիստ վերաբերվել ԱՄՆ-ի կողմից հնարավոր սպառնալիքներին:
Հավանաբար, հաջորդ հանդիպմանը Իրանի դիրքորոշման մեջ զգալի փոփոխություն տեղի չի ունենա:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալվեց նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Նա անդրադարձավ կառավարման որակին, մոլեգնող թանկացումներին:
Նրա պարզաբանմամբ՝ քանի որ մարդիկ զանգվածաբար լքում են երկիրն, ուստի նվազում են շահույթի և հավաքագրվող հարկերի մեծությունները, հետևաբար, ըստ նրա, բարձրանում են գները։ «Այսինքն, ովքեր մնում են Հայաստանում, նրանք ստիպված հատուցում են արտագաղթի պատճառով քրեաօլիգարխիկ համակարգի կրած վնասը և այլ կերպ, քան ժողովրդին թալանելով՝ այդ համակարգը չի կարող գոյատևել»,- ընդգծեց Ա.Ղուկասյանը։
Քաղաքագետն ասում է, որ Հայաստանում կյանքի արժեքը 1.5 անգամ թանկացել է։
Ա. Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանում ձևավորվել է հեղափոխական վիճակ, սակայն հույսեր չի կապում ընդդիմության, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ. «Քաղաքացիական ուժերը պետք է միավորվեն, և դա պետք է դառնա քաղաքացիական շարժման հիմք, որն իր ուսերի վրա կվերցնի հեղափոխություն իրականացնելու պատասխանատվությունը»:
Բանախոսը դրական է գնահատում հասարակության շատ ակտիվ արձագանքն այս կամ այն խնդիրների շուրջ՝ համարելով, որ այդ ընդվզումը կարող է վերածվել սոցիալական բունտի։ «Ժողովուրդը զայրացած է և այն վիճակում է գտնվում, որ ցանկացած խայծ կարող է զանգվածային խռովության բերել։ Եթե քաղաքական ուժերը չեն կարող կառավարելի գործընթացներ իրականացնել, ապա այդ խռովությունը կարող է դառնալ նաև անկառավարելի»- նշեց Ա.Ղուկասյանը։
ՀՀ-ում ռուսական կուսակցությունը հրահանգ կստանա արգելել Ասոցացման համաձայնագրի մուտքը Հայաստան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով ներքաղաքական հնարավոր զարգացումներին:
Պարոն Մանուչարյանն այլ ուշագրավ հայտարարություններ է արել՝ մասնավորապես նշելով, թե պետք է արգելվի եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մուտքը մեր երկիր:
Ընդհանրապես, երբ հետևում եմ Մանուչարյանի ասուլիսներին, ավելի հիմնավոր է դառնում իմ այն համոզումը, որ խորհրդարանը վաղուց օրենք պետք է ընդունած լիներ խորհրդային գործակալներին գաղտնազերծելու մասին:
Մարդը կարող է տարբեր արտաքին կողմնորոշումներ ունենալ, երկրի զարգացման տարբեր հեռանկարներ մատնանշել, սակայն երբ հայաստանցի քաղաքագետ կամ քաղաքական գործիչ հանդես եկողն ակնհայտորեն սպասարկում է օտար երկրի շահեր՝ դա արդեն հեռու է տրամաբանական կամ բնական համարվելուց:
Մանուչարյանն ու Ռուսաստանի մյուս էմիսարները բացահայտորեն սպառնում են Հայաստանին, սպառնում են՝ Ռուսաստանի անունից…
Այս ամենը որևէ առնչություն չունի խոսքի ազատության, ժողովրդավարության հետ:
Ռուսաստանի իշխանությունը զգում է, որ վերջնականապես կորցնում է Հայաստանի հասարակության վստահությունը և հիմա գործի է դրել իր վերջին ռեսուրսները, կադրային պոտենցիալը՝ մեր ժողովրդին ահաբեկելու, նրան ընտրություն պարտադրելու, տարբեր սցենարներով վախեցնելու համար:
Ցավալի է, որ այս «սրբազան գործին» լծվել է ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը:
Սուրեն Սուրենյանց
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 19-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 410 դրամով, այսինքն՝ ավելի էժան, քան երեկվա միջին փոխարժեքը (410.41):
Կանխիկ արտարժույթի շուկայում այսօր փոխարժեքի էական փոփոխություններ չեն գրանցվել՝ դոլարը գնվում է առավելապես 409 դրամով, վաճառվում առավելապես 411 դրամով:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր գտնվել է ճնշման ներքո ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի նախագահ Բեն Բեռնանկեի լրացուցիչ մեկնաբանություններից հետո: Բ. Բեռնանկեն ԱՄՆ Կոնգրեսում նշել է, որ դրամավարկային քաղաքականությունը դեռ կմնա շատ հարմարվող (ադապտացվող), եթե անգամ ակտիվների գնման ծավալները կրճատվեն: Եվրոն այսօր սակարկվել է 1,3128 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.4288 ռուբլի: Դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.