23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում հեպատիտ C-ի ծավալները ռեկորդային ցուցանիշի են հասել:
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, արդեն գրանցվել է 200 հազար դեպք։ Օրեկան գրանցվում է հիվանդության 2000 նոր դեպք։
Մասնագետների խոսքով՝ բարձր է նաև մահացության ցուցանիշը, քանի որ հիվանդության բուժումը թանկ է, իսկ Վրաստանում չկա պետական ծրագիր՝ հիվանդության ախտորոշման և բուժման համար։ Այսինքն վարակակիրների միայն 10%-ը կարող է իրեն թույլ տալ հեպատիտ C-ի բուժումը ։
Հուլիսի 20-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին` Սառնակունք գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Լիլիթ Հակոբջանյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
Ըստ մեզ հասած լուրերի, քիչ առաջ Օպերային հարակից կանգառում 4 ավտոբուսի վարորդներ իջել են ավտոբուսներից և հրաժարվել շարունակել երթուղին:
Տեղեկություններ կան նաև, որ մի շարք երթուղայինների վարորդներ վաղվանից գործադուլ են անելու:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց:
Այս պահին հիվանդանոցի մոտ են հավաքվել հազարավոր մարդիկ, ովքեր սպասում են Քեյթի և Ուիլիամի առաջնեկի ծնվելուն:
[nggallery id=60]
Կից ներակայացված տեսանյութում շատ հստակ երևում և լսվում է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը սպառնում և հայհոյում լրագրողին:
Գոմում մեծացած այս պաշտոնյան քիչ առաջ հարցազրույց է տվել՝ արդարանալով, թե չի հայհոյել:
Փաստորեն, Նավասրադյանն ոչ միայն անդաստիարակ է, այլ նաև՝ վախկոտ և երկչոտի նման փախնում է պատասխանատվությունից:
Նավասարդյանը նաև խուլ է, որովհետև չի լսել հանրապետության նախագահի պահանջը պաշտոնյաներին՝ քաղաքացիների հետ Դուք-ով խոսելու վերաբերյալ:
Նավասարդյանը նաև թալանչի է, որովհետև մի քանի գծատերի հարստացնելու համար՝ թալանում է ժողովրդին:
Մեր գյուղում, գոմում մեծացած մի շարք կենդանիներ ավելի դաստիարակված են, քան՝ այս պաշտոնյան:
Եթե «վերևներում» իշխանությունը չեն շփոթել գոմի հետ, Նավասարդյանն անհապաղ պետք է պաշտոնանկ արվի:
Բնապահպանական պետական տեսչության 15.07.2013-21.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.07 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 2.19 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի քննության արդյունքում կայացվել է 70 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 190.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականցված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.65 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 83.8 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Շիրակի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինների աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 13.0 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 7 հատտեսակի ձուկ: Բնախախտի նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է եղել 1.31 մլն.դր. գումար:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Նորայր Յոլչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:
Գնդապետի հետ պայմանագիր կկնքվի հինգ տարի ժամկետով։
Սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն մի շրջան կապված է Կարեն Դեմիրճյանի անվան հետ:
Այդ մարդը, ով Հայաստանը ղեկավարել է 14 տարի, ֆենոմենալ մի հատկություն ուներ. ժողովրդի կողմից սիրված լինելը: Կարելի է նույնիսկ պնդել, որ նա հայ իրականության այն բացառիկ գործիչն է, ով իր մահականացուն կնքեց հանրային վստահության ահռելի պաշար ունենալով:
Հասարակության զգալի մասի համար Կարեն Դեմիրճյանի կառավարման շրջանը՝ 1974-1988թթ, համարվում են բարեկեցության, բուռն շինարարության տարիներ: Այդ տարիների համար, Կոմկուսի առաջին քարտուղար լինելը՝ հավասարազոր էր առաջնորդ լինելուն: Պատահական չէ, որ այդ 14 տարիներն ասոցացվում են հենց Դեմիրճյանի անվան հետ, ու ժողովուրդն էլ նրան անվանում է Կարեն Շինարար՝ վերջինիս անվան հետ կապելով մետրոպոլիտենի, մարզահամերգային համալիրի և մնայուն այլ հաստատությունների կառուցումը:
Իհարկե, Կարեն Սերոբիչն ունի նաև քննադատներ. կան մարդիկ, որ պնդում են, թե հատկապես նրա կառավարման տարիներին ծաղկել է կաշառակերությունը, հովանավորչությունն, արհեստականորեն աճել է շրջանների թիվը և այլն:
Կարեն Դեմիրճյանին հաջողվել էր գտնել նաև կոմունիստական գաղափարախոսության և ազգայինի ներդաշնակության բանաձևը: Նրա կառավարման տարիներին ազգային գրականությունն ու մշակույթը զարգանում էին, Ապրիլի 24-ը նշվում էր պատշաճ մակարդակով, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Էդուարդ Շևարդնաձեի և Հեյդար Ալիևի՝ նա չէր քծնում Լեոնիդ Բրեժնևին և անտեղի նրան բաժակաճառային ելույթներ չէր ձոնում:
Մյուս կողմից՝ Սերոբիչը ոչ ստանդարտ իրավիճակում չկարողացավ արագ կողմնորոշվել: Երբ 88-ին Երևանում սկսվեցին զանգվածային հանրահավաքները՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով, նա իրեն սահմանազատեց թե ժողովրդից, և թե Կրեմլի քաղաքականությունից:
Սա, թերևս, Կարեն Դեմիրճյանի կենսագրության ամենահակասական փուլն է, նաև մի կարճ շրջան, երբ նա կորցրեց հանրային վստահությունը, նույնիսկ սուլոցների արժանացավ Ազատության հրապարակում:
Նրան չներեցին նաև Մոսկվայում, մանավանդ որ՝ Կարեն Սերոբիչը բարդ հարաբերություններ ուներ 1985-ից ԽՍՀՄ-ը և ԽՄԿԿ-ն ղեկավարող Միխայիլ Գորբաչովի հետ:
Սակայն հասարակությունը բավականին արագ հիասթափվեց նորանկախ Հայաստանի առաջին իշխանություններից, Դեմիրճյանի երբեմնի հեղինակությունը կամաց-կամաց վերականգնվեց:
1992-ի ամռանը, կառավարության շենքի մոտ ես մասնակցում էի ուսանողական մի ցույցի ու հիշում եմ, թե հավաքված ժողովուրդն ինչպիսի խանդավառությամբ դիմավորեց շենքից դուրս եկող Կարեն Դեմիրճյանին:
Նա այդ ժամանակ ղեկավարում էր «Հայէլեկտրամեքենա» գործարանը և գլխավոր տնօրենի պաշտոնը պահպանեց մինչև 1999թ-ը:
1996թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն՝ Կարեն Սերոբիչի վերադարձի հարցում որոշակի քաղաքական, հասարակական պահանջարկ կար:
Այդ օրերի ՀԿԿ առաջին քարտուղար, իմ լավ բարեկամ, վաղամեռիկ Սերգեյ Բադալյանն ինձ հետ մասնավոր զրույցներում պատմել է, որ ինքը Դեմիրճյանին առաջարկել է վերադառնալ ՀԿԿ՝ կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով:
Կարեն Սերոբիչն առաջարկը մերժել է:
Նա պրագմատիկ մարդ էր և հասկանում էր, որ ժամանակները փոխվել են ու, հավանաբար, չի ցանկացել ընտրություններին մասնակցել ժամանակավրեպ բրենդով:
Նրա մերժումից շատ կոմունիստներ զայրացել էին. հիմա էլ ճանաչում եմ հավատավոր կոմունիստների, որ պնդում են, թե Կարեն Սերոբիչը լավ ղեկավար էր, բայց գաղափարական և արժեքային կայուն սկզբունքների կրող չէր:
Բայց մի մարդու, այնուամենայնիվ, հաջողվեց Դեմիրճյանին վերադարձնել քաղաքականություն:
Այդ մարդը՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն է:
Ասում են՝ Կարեն Դեմիրճյանը 1998-ի նախագահական ընտրություններին մասնակցել է հենց Վազգենի հորդորով, որպեսզի հետո նշանակվի վարչապետ:
Գուցե այս վարկածը ճիշտ է, և նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանն իսկապես պայմանավորվածություններ է խախտել, որովհետև նախագահական ընտրություններին հաջորդեցին ներիշխանական հակասություններն, ինչն, իր հերթին, հանգեցրեց նրան, որ Վազգեն Սարգսյանը դաշինք կազմի ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ:
1999թ-ին Հայաստանում օրինակելի խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որում համոզիչ հաղթանակ տարավ Սարգսյան-Դեմիրճյան տանդեմի գլխավորած «Միասնություն» դաշինքը:
Դաշինքին ժողովուրդն իրոք վստահում էր, ես դրա ականատեսն եմ եղել՝ այդ ժամանակ ղեկավարելով «Միասնություն» դաշինքի քարոզչությունը Նոր Նորք համայնքում:
Կարեն Սերոբիչը, 11 տարվա ընդմիջումից հետո, վերադարձավ հարազատ աշխատասենյակ՝ ընտրվելով ԱԺ նախագահ, վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերապահվեց «անգլիական թագուհու» կարգավիճակ:
Կարեն Սերոբիչը նախագահական ընտրություններից հետո ձևավորել էր ՀԺԿ կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ:
Այդ կուսակցության մեջ՝ գաղափական մարդկանց հետ միասին, քիչ չէին նաև պատեհապաշտները, ովքեր կուսակցությունը լքեցին Սերոբիչի եղերական մահվանից հետո, երբ ՀԺԿ-ն հայտնվեց ընդդիմադիր դաշտում:
Ինչևէ վերադառնաք 1999թ-ի խորդհրդարանական ընտրություններից հետո ստեղծված վիճակին, երբ երկրի փաստացի իշխանությունը պատկանում էր «Միասնության» առաջնորդներին և համառորեն լուրեր էին պտտվում, որ շուտով հրաժարական է տալու Ռոբերտ Քոչարյանը:
Գուցե այդպես էլ լիներ, եթե տեղի չունենար 1999թ-ի հոկտեմբերի 27-ի աննախադեպ ոճիրը, որին զոհ գնացին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և նրանց հինգ զինակիցները:
Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ իրենց մահականացուն միասին կնքեցին հայոց պատմության վերջին 25 տարվա ամենավառ անհատականությունները՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը:
Երրորդ Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ, սպանված առաջնորդների հետ՝ մենք հողին հանձնեցինք մեր ոգին և արժանապատվությունը:
Երկիրը կանգնեց աղետի առաջ, որպեսզի ինչ-որ մեկը դուրս գա «անգլիական թագուհու» կարգավիճակից…
Շարունակելի…
Սուրեն Սուրենյանց
Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց:
«Նորին թագավորական մեծություն Քեմբրիջյան դքսուհին Քենսինգթոնյան պալատի ավտոմեքենայով մոտեցել է Սուրբ Մարիամ հիվանդանոցի Lindo թևին: Նրան ուղեկցել է ամուսինը՝ արքայազն Ուիլյամը»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երբ զույգի առաջնեկը լույս աշխարհ գա, այդ մասին կտեղեկացվի Բուքինգեմյան պալատի դարպասին կախված ցուցանակի միջոցով: Դքսուհին ծննդաբերելու է փորձառու գինեկոլոգ-մանկաբարձներ Մարկուս Սեթչելի և Ալան Ֆարթինգի հսկողության ներքո:
Նշենք, որ ապագա գահաժառանգի սեռը մինչև հիմա հայտնի չէ:
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ուենցել «Շողիկ» ճամբարում.
Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի և քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որևէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քար հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել: Ահա և նմանատիպ իրավիճակ ստեղծվեց վերջերս, երբ ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարվեց, թե «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց և տղամարդկանց մերկ մարմիններ: Մի ակնթարթում այս ստահոդ հայտարարությունը դարձավ տասնյակ հոդվածների վերնագիր: Բազմաթիվ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու նպատակով առանց պարզելու նյութի իսկությունը հևիհև սկսեցին նույնությամբ վերահրապարակել այդ բարբաջանքը՝ բացարձակ չմտածելով, որ նման անզգույշ և անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն կհայտնվի լարվածության և ապատեղեկատվության մթնոլորտում: Եվ այդպես էլ եղավ:
Ցանկացած երևույթի մասին խոսելիս պետք է առանջնորդվել փաստերով, ոչ թե զարկ տալ անառողջ երևակայությանը և օդում անհաջող կրակել: Իսկ փաստը հետևյալն է.
Անցյալ տարի՝ օգոստոսին, «Շողիկ» ճամբարի կազմակերպիչների հրավերով հասարակական հիմունքներով երկու անգամ այցելել եմ Հանքավանի ճամբար՝ դասախոսություն կարդալու: Հրավիրող կողմը, նախապես համացանում ծանոթանալով իմ հանրամատչելի նյութերին, ցանկություն էր հայտնել, որ դասախոսությունը նվիրված լինի սեռական դաստիարակության հարցերին: Նախապես քննարկվել էր դասախոսության անցկացման ձևաչափը, տևողությունը և օրերը: Հաշվի առնելով հեռավորության խնդիրը և ժամանակի սղությունը՝ որոշվեց դասախոսությունը անցկացնել 2 անգամ՝ 2 տարբեր օրերի՝ ճամբարի մասնակիցներին բաժանելով 2 մեծ խմբի: Ընդհանուր առմամբ՝ 2 օրվա դասախոսություններին ներկա են եղել 250-ից ավելի մասնակիցներ, ընդ որում ոչ թե 13-17 տարեկան անչափահասներ, ինչպես թյուրիմացաբար ասվել է մամլո ասուլիսին, այլ 17-30 տարեկան երիտասարդներ, այդ թվում` ներկա են եղել թե՛ ճամբարի տնօրենը, թե՛ կազմակերպիչները, հոգեբանը, մանկավարժը, ինչպես նաև դասախոսությանը հրավիրված հատուկ հյուրերը: Բայց նույնիսկ եթե դասախոսությանը ներկա լինեին 13-17 տարեկան պատանիները, սեռադաստիարակչական այդ ծրագիրը նախատեսված է նաև նրանց համար և որևէ խնդիր չի հարուցում, քանի որ ցանկացած անձ ունի սեռապես կիրթ լինելու իր իրավունքը, և սեռական դաստիարակությունը նախատեսված է նաև դեռահասների համար՝ ըստ տարիքային և բովանդակային առանձանահատկությունների:
Երկու օրերի դասախոսությունները տևել են գրեթե 3 ժամ, ինչը նախատեսվածից շատ էր՝ հարցերի և քննարկումների պատճառով: Ներկաների մոտ դասախոսությունն առաջացրել էր բուռն հետաքրքրություն, ինչն արտահայտվեց բաց և անկեղծ հարցերով, ընդ որում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Նկատելի էր տղաներից մի քանիսի ագրեսիվ վարքը, որը արտահայտվում էր աղմուկով և ազատ ելումուտով: Հանդիպման ժամանակ քննարկվել են երիտասարդների սեռական առողջության հիմնահարցերը՝ սեռական դաստիարակության սխալները, ամուսնական նորաստեղծ ընտանիքի խնդիրները, թեթևամիտ սեռական կենսակերպի և սեռավարակաների հետևանքները, ամուսնական առաջին գիշերվա, պահպանակաների վերաբերյալ տարածված սխալ կարծրատիպերը և այլն:
Դասախոսություններն ուղեկցվել են հանրամատչելի և բացատրական սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը և հեշտացնում նյութի ընկալումը: Երկու օրերի դասախոսություններն էլ բարեհաջող են ընթացել՝ ավարտվելով ծափահարություններով, գոհունակությամբ և շնորհակական խոսքերով:
Բոլորովին անսպասելի էր և խիստ զարմանալի, երբ այս տարվա մայիսին ինձ զանգահարեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունից և հայտնեցին, թե գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող դասախոսության կապակցությամբ ստացել են բողոք, ինչի կապակցությամբ հրավիրում են համապատասխան մեկնաբանություն տալու: Իրավիճակը հասկանալու և չարության արմատը գտնելու նպատակով զանգահարեցի գլխավոր կազմակերպիչներից մեկին և տեղեկացա, որ ստեղծված տհաճ իրավիճակը անձամբ ինձ չի վերաբերում, դա իրենց կազմակերպության ներքին խնդիրն է և լարված միջանձնային հարաբերությունների ու խռովքների հետևանք, ինչի համար հայցում են իրենց ներողամտությունը և խոստանում կարճ ժամանակահատվածում շտկել այդ անառողջ քաոսը: ՀՀ ԱՆ-ում համապատասխան մեկնաբանություններից հետո տեղեկացա, որը վարույթը ավարտվել է: Երկու ամիս անց՝ բոլորովին վերջերս, զարմանքի հերթական ալիքը պատեց, երբ տեղեկացա, որ ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել վերոնշյալ երիտասարդական ճամբարի դասախոսությանը՝ փորձելով այն արժանացնել հերոստրատյան հռչակի և հնչեցնելով անլուրջ և վտանգավոր մտքեր: Ասուլիսի այդ հատվածը դարձավ հանրության բուռն քննարկման թեմա, ինչն էլ հիմք հանիսացավ, որպեսզի այդ կնճռոտ պատմությանը տամ իմ մասնագիտական գնահատականը և վերլուծությունը:
Ընդհանրապես, նման թեմաների համառ և տևական քննարկումը անցանկալի է և վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում ապատեղեկացված և սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ: Հայտնի խոսքն ասում է՝ երբ չես անկարող ես օգնել, գոնե մի վնասիր: Եվ հոնքը շտկելու փոխարեն աչքը մի հանիր…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.