23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ կապված միջադեպը, ինչպես նաև նրա հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Հենրիկ Նավասարդյանը:
Նա նշել է, որ ինչ-որ լրագրողների պահանջով իր հրաժարականը նորմալ չի համարում և հիմք չի տեսնում այն պահանջելու: Հենրիկ Նավասարդյանի խոսքով` մի ինչ-որ լրագրողի հետ կապված ինչի՞ համար պահանջեն իր հրաժարականը, երբ, օրինակ, շատ լրագրողներ համամիտ կլինեն, որ ինքը շատ սիրալիր է եղել բոլորի հետ, դեպք չի եղել, որ որևէ հարցի չպատասխանի կամ կոպտի:
«Լրագրողը հետևիցս անընդհատ ներվերս սղոցելով գալիս էր, ես խոսում էի, ինքը անընդհատ հետևիցս ինձ խանգարելով գալիս էր, ջղայնացած վիճակ էր: Եթե ես լրագրողին պահի տակ ջղայնացած ժամանակ նեղացրել եմ, ես բոլոր լրագրողներից եմ ներողություն խնդրում: Վատ զգալու հարց չունեմ, կարծում եմ, որ ես, իմ կրթությունը, դաստիարակությունը թույլ չի տա ինչ-որ մարդու հայհոյել կամ չգիտեմ ինչ ասել: Զղջալը ո՞րն է, եթե բան չեմ ասել, ինչի՞ համար եմ զղջում, ասել եմ` գնա քո ներվերը ես չունեմ: Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ես ներողություն եմ խնդրում, իմ նպատակ չէր որևէ մեկին վիրավորելը, ես չէի կարող իմանալ, որ նա լրագրող է»,- ասել է վարչության պետը:
Նա շեշտել է, որ շատ-շատ լրագրողների է հանդիպել, որևէ մեկին կոպիտ կամ թթու խոսք չի ասել, և «հիմա ինչ-որ մի լրագրող ինչ-որ մի բան է ասում, ու նման հարց է բարձրացնում, դա նորմալ չի»: Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ այլևս չի խոսելու բողոքի ակցիա անող երիտասարդների հետ, նրանց հետ կհանդիպի միայն քաղաքակիրթ ձևով` կլոր սեղանի շուրջ:
Բանն այն է, որ առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անող երիտասարդների հարցերին պատասխանելու համար նա իջել էր շենքից, իսկ ակտիվիստները կոպեկներ էին նետել վարչության պետի վրա: Իսկ հուլիսի 22-ի ակցիայի ժամանակ, երբ նա նորից իջել էր իր աշխատասենյակից ցուցարարների հետ զրուցելու համար, մեջքին պաստառ են փակցրել «Վճարել 100 դրամ» գրությամբ պաստառ: «Չէ՞ որ ես տարիների փորձ ունեմ, տարիների վաստակ ունեմ այդ բնագավառի համար: Չէ՞ որ ես նաև երեխա ունեմ, ընտանիք ունեմ, ինչքանո՞վ է գեղեցիկ: Առաջին անգամ կոպեկներ շպրտեցին, երկրորդ անգամ տենց բաներ, ես չգիտեմ վաղը մյուս օր ինչ կանեն, պատրաստ եմ միայն քաղաքակիրթ եղանակով նստել կլոր սեղանի շուրջ»,- ասել է վարչության պետը` հավելելով, որ իր մեջքին փակցրած գրությունը օգնականը տեսել էր և պատռել:
Երևան-Լուսակերտ երթուղին սպասարկող երթուղայինի նոր սակագինն որոշված է եղել սահմանել 400 դրամ՝ այսօրվա 300-ի փոխարեն:
Սակայն վարորդներն ընդվզել են՝ ասելով, որ նոր սակագնի դեպքում՝ չեն աշխատի:
Արդյունքում՝ գծի տերն ընդառաջել է: Ուղեվարձը չի բարձրանա, իսկ գազի թանկացման արդյունքում՝ վարորդի կրած կորուստները կփոխհատուցվեն օրվա պլանի իջեցման տեսքով:
Երեկ՝ հուլիսի 22-ին, լույս աշխարհ է եկել հոլիվուդյան աստղ Պենելոպա Կրուզի դուստրը:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, երեխայի անունն առայժմ հայտնի չէ:
Նշենք, որ Կրուզը և Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը ծննդաբերել են նույն օրը:
Նորածինը 39-ամյա Պենելոպայի և Խավիեր Բարդեմի երկրորդ երեխան է: 2011 թվականի հունվարի 25-ին ծնվել էր նրանց որդին՝ Լեո Էնկինաս Բարդեմը:
Այսօր «Վարկած» ակումբը հյուրընկալեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանին:
Նա փաստարկված նշեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, մեկ մարդու միկրովտոբուսային սպասարկումն արժե 90 դրամ, ըստ այդմ՝ քաղաքապետարանի հասատատած նոր ուղեվարձն արդարացված չէ:
Պիպոյանը վստահ է, որ հիմա քաղաքապետարանը, գոնե ժամանակավորապես, պետք է չեղյալ հայտարարի 150 դրամ սակագինը, որից հետո սեպտեմբերին սկսի մոնիտորինգ իրականացնել` տրասպորտի իսկական սակագինը որոշելու համար: «Եկենք հարցնենք մեր սպառողներին` նրանցից քանիսը կբողոքեին, եթե տեսնեին կամ կահավորված այնպիսի կանգառներ, որտեղ վահանակի վրա կգրվի, որ ձեր ուզած տրանսպորտը մեկնել է երկու րոպե առաջ և կգա օրինակ մի քանի րոպեից, կամ իմանային, որ կանգնած չեն գնալու, միշտ նստած է տեղափոխվելու, իմանա, որ իր վճարած 150 դրամով Երևանը կլուսավորվի գիշերվա մինչև 02-03:00-ը: Մեր պաշտոնյաներն ասում են` եվրոպական երկրներում տրանսպորտի գինը 400 դրամ է: Դա տուրիստների համար է, ոչ թե սեփական քաղաքացիների»,- նշեց բանախոսը:
Ի դեպ, Պիպոյանը դրական է համարում, որ այս օրերին վերականգնվել է ոչ վաղ անցյալում տարածված բարի մի ավանդույթ, երբ մեքենա ունեցող մարդիկ անվճար իրենց հարազատներին, հարևաններին, պարզապես՝ ճանապարհին հանդիպած մարդկանց հասցնում էին աշխատավայր կամ տուն:
Հասարակական կազմակերպության ղեկավարը նկատեց, որ եթե վարորդները գործադուլ անեն, դա հարված կհասցնի թե սպառողին, թե վարորդին և թե գծատերին: «Վարորդներն աշխատում են պլանով, կան վարորդներ, որոնք որևէ երթուղային գիծ սպասարկում են իրենց անձնական մեքենաներով` օրական վճարելով 6000-7000 դրամ գումար գծի տիրոջը: 150.000 դրամ վարորդների աշխատավարձը միայն թղթի վրա է գրված»,— հայտարարեց պրն. Պիպոյանը:
Անի. Աշոտաշեն պարսպի հատված և միջնաբերդը։
Աշոտ Գ Ողորմածն այն թագավորն էր, որ Անին երկրի անփոփոխ մայրաքաղաք դարձրեց (նրա նախորդներից ամեն մեկը մի տեղ է գահակալել՝ Բագարան, Շիրակավան, Կարս)։
Պատիչն ասում է, որ թագավորն ուր որ գնար, ճաշի ժամանակ տեղի աղքատ մարդկանցից բերում էր, ու սեղանի գլխին՝ իր շուրջը նստեցնում։ Աշոտ Երրորդին մարդասիրության ու բարեգործությունների համար ժողովուրդը Ողորմած մականունն է տվել, իսկ Եկեղեցին՝ սրբերի շարքն է դասել։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակվել ակտիվիստներ Մաքսիմ Սարգսյանը, Սամվել Խաչատրյանը, Վահե Մելքոնյանը, որոնք բերման էին ենթարկվել տնից՝ նախորդ օրվա բողոքի ակցիաների պատճառով։
Նրանք կասկածվում էին երեկ երեկոյան ոստիկան ծեծելու մեջ:
———
Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել նաև ակտիվիստներ Արեգ և Սարգիս Գևորգյաններին, Վիլեն Գաբրիելյանին:
Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ իրավապահ մարմինների ղեկավարները արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանին պարբերաբար զեկուցում են մայրաքաղաքում ծավալվող հուզումների մասին:
Նույն աղբյուրներն ասում են, որ նախագահը մտահոգված է և չի բացառվում, որ ընդհատի արձակուրդն ու արտերկրից վերադառնա Հայաստան:
Քաղաքային տրանսպորտի թանկացումը դարձավ այն վերջին կաթիլը, որը, կարծես թե, լցնում է մեր հասարակության, հատկապես՝ երիտասարդների համբերության բաժակը:
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանի փողոցներում՝ շատ նման է սոցիալական բունտի, որն իր մեջ անկանխատեսելիության ռեսուրս է պարունակում:
Ինչո՞ւ սոցիալական բունտ և ոչ թե՝ հեղափոխություն:
Հեղափոխությունը շատ ավելի տարողունակ գործընթաց է, որն ավելի ինստիտուցիոնալ բնույթ ունի:
Երևանում տեղի ունեցող գործընթացները, մեծ իմաստով, տարերային են. նույնիսկ տարբեր խմբեր չեն կոորդինացնում իրենց գործողությունները:
Բացի այդ, բողոքի ակցիաներում զրոյական է կուսակցությունների դերակատարությունը, իսկ սոցիալական կարգախոսներով հանդես եկող երիտարասդները մերժում են քաղաքական անարդյունավետ համակարգն ամբողջության մեջ՝ իշխանական և ընդդիմադիր դրսևորումներով:
Այս օրերին իշխանությունն ապացուցեց, որ զուրկ է կրեատիվ ռեսուրսից և հասարակական դժգոհությանն արձագանքեց ավանդական, ոչ արդյունավետ գործիքներով:
Դարձյալ թանկացում՝ առանց մասնագիտական եզրակացության, հրապարակային գործընթացի, ռեպրեսիաներ ցուցարների դեմ, այսօր՝ նույնիսկ քրգործերի հարուցում, պետական հաստատությունների դեմ ոստիկանական «պատերի» առկայություն:
Իշխանությունը սովոր չէ հասարակության հետ դիալոգի և հույս ունի հարկադրանքի նման կիրառմամբ՝ կանխել իրադարձությունների զարգացումը:
Սակայն բոլոր դեպքերում չէ, որ սուտն ու բռնությունը կարող են կանխել իրադարձությունների զարգացումը՝ մանավանդ այն պարագայում, որ իշխանության համար անտեսանելի է հուզումների կազմակերպիչը, հետևաբար՝ բացակայում է ռեպրեսիաների թիրախը:
Եթե իշխանությունները ցանկանում են երկիրը զերծ պահել արաբական կամ թուրքական սցենարներից, ապա պարտավոր են վերանայել տրանսպորտի ուղեվարձի թանկացման իրենց որոշումը, պատասխանատվության ենթարկել այս օրերին իրենց սանձարձակությամբ աչքի ընկած պաշտոնյաներին, դադարեցնեն ցուցարարների նկատմամբ ռեպրեսիաները և հարթակներ ստեղծեն՝ հասարակության հետ դիալոգի համար՝ ավելի տարողունակ օրակարգով:
Հակառակ պարագայում՝ իրավիճակը վերահսկելու իշախանության ռեսուրսները կարող են սպառվել՝ դրանից բխող հետևանքներով ու իրավիճակի միակ բնութագրիչը կարող է դառնալ երկուստեք բռնությունը, որն ոչ մի լավ բան չի խոստանում մեր պետությանը:
Սուրեն Սուրենյանց
Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը քիչ առաջ ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Արմեն Գրիգորյանը և Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը շտապ մեկնել են բաժին: Բերման ենթարկված ակտիվիստները Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ իրենց բռնի ուժով են բերման ենթարկել ոստիկանություն, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար և չեն բացատրել իրենց իրավունքները:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների պահանջած պարզաբանումներին ի պատասխան, ոստիկանությունում նշել են, որ դեպքի առնչությամբ արձանագրությունները դեռևս կազմված չեն:
Այս ողջ ընթացքում քաղաքային տրանսպորտի գնի թանկացումների խնդրի հետ կապված բոլոր զարգացումները մշտապես գտնվում են Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, և բոլոր գործողություններին ու պարզաբանումներին առաջիկայում կտրվեն համապատասխան գնահատականներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.