23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղեկությունների՝ երեկ՝ 2013 թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ-ի զորամասերից մեկում սրտի կանգից մահացել է ևս մեկ զինծառայող: Դեռևս հայտնի չէ մահացած զինծառայողի անուն ազգանունը և դեպքի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին լռում է և չի տարածում որևէ պաշտոնական տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ԼՂՀ «Հայկազով» զորամասում տեղի է ունեցել մեկ այլ մահվան ելքով դեպք: Վանաձոր քաղաքից 2012 թ. նոյեմբերին զորակոչված Նարեկ Հովսեփյանը ստացել է մահացու հրազենային վնասվածք: Ըստ հարազատների՝ կրակոցը եղել է պատահական: Դիահերձմանը մասնակից հարազատներից մեկը հավաստել է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քեյթ Միդլթոնը և նրա նորածին որդին երեկ դուրս են գրվել Լոնդոնի Սուրբ Մարիայի հիվանդանոցից: Նրանց ուղեկցել է արքայազն Ուիլյամը: Երջանիկ զույգը պատասխանել է լրագրողների հարցերին, պատմել իրենց զգացողությունների մասին և նշել,որ երեխայի անունը դեռ չեն որոշել:
[nggallery id=61]
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:
2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:
3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝ 100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:
Կարեն Անդրեասյանը նաև նշել է. «Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում»:
Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության հետ կապված ցանկանում եմ ասել հետևյալը:
Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:
Ասեմ, որ ես որևէ խոստովանություն չեմ արել: Կից ներկայացնում եմ ԱԱԾ-ին ուղարկած իմ նամակի բովանդակությունը՝ առանց ԱԱԾ-ի մեկնաբանությունների:
Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի:
Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված Սիվիլիթաս հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլև իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:
Իմ և Սիվիլիթաս հիմնադրամի դեմ սկսված և ավելի քան մեկ տարի տևած գործընթացի հետ կապված դատողությունները թողնում եմ հանրությանը»:
Հուլիսի 24-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի- Կապան ավտոճանապարհին՝ Շիշկերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:
ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածին և հոսանքազրկել ավտոմեքենան:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Դավիթ Հարությունյանը Մաշտոցի պուրակում հրավիրված ասուլիսիտի ժամանակ հայտնել է, որ այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում թաղապետարանի աշխատակիցները ծեծել են ակտիվիստ աղջկան։
Դավիթ Հարությունյանը նշել է, որ դեռևս չգիտեն տուժողի ինքնությունը և հիմա հենց այդ հարցով են զբաղվում։ Հայտնի է, որ աղջկան տղամարդիկ են ծեծի ենթարկել:
Երեկ` հուլիսի 23-ին, մահացել է երգչուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանի և հաղորդավար, շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանի մայրը:
Տիկին Ասյան՝ մասնագիտությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհի էր:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 18:00-ին, Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում:
«Հայկական Վարկած»-ի խմբագրակազմը ցավակցում է Գրիգորյանների ընտանիքին:
Երեկ երեկոյան հարձակման է ենթարկվել Հալեպից Բեյրութ ուղևորվող ավտոբուսը:
Ավտոբուսի ուղղությամբ նախ հրթիռ էր արձակվել, ապա փոխհրաձգություն էր սկսվել։ Գործի են դրվել նաև դիպուկահարներ:
Հարձակման հետևանքով զոհվել է մեկ հայուհի ՝1973թ.-ին ծնված, երկու երեխաների մայր Թամար Վարվարյան-Սրուրյանը։
Հրապարակվել է նաև հարձակման պահին ավտոբուսում եկած և տուժած հայերի ցանկը։
Թեթև վնասվածք ստացած հալեպահայերի մի մասն առաջին օգնությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Մի մասը հիվանդանոցից դուրս կգրվեն այսօր։ Կա մեկ ծանր վիրավոր։
Վրեժ Օհանյան (ծանր վիրավոր)
Կարո Բալյան (թեթև վիրավոր)
Ժոզեֆ Քաբերյան (դուրս է գրվել)
Հակոբ Փոլադյան (դուրս է գրվել)
Աբիկ Դեյիրմենջյան (ոչինչ չի պատահել)
Սաքո Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Մարինա Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Արենի Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Գևորգ Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Օժեն Փիլավջյան (դուրս է գրվել)
Ռոզին Պաքքալյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Պետիկ Թորոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Հակոբ Մկրտիչյան (ոչինչ չի պատահել)
Մովսես Սրունյան վիրավոր (զոհվողի ամուսինը) և նրանց երկու զավակները (Նարեկ ևՍերենա)։
Օրաթերթին հաջողվել է պարզել, որ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ չկա որևէ իրավական ակտ։
Համենայնդեպս, օրենսդրության համաձայն՝ ուղեվարձի փոփոխությունը կարող է վերանայվել երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ։ Բացի արի ու տես, որ քաղաքապետարանը կոնկրետ որոշում չի կայացրել, այլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, «գծատերերի» հաշվարկների հիման վրա իր բանավոր համաձայնությունն է տվել սակագինը բարձրացնելու առաջարկին։
Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով որովհետև այդ «գծատերերն» անձամբ իրենք են. ինչպես հայտնի է՝Տարոն Մարգարյանը, Նրա աներձագ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և այսպես շարունակ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում։ Նախարարությունից, թեև ոչ ուղղակի, հաստատեցին այդ լուրը։
Հայտնի է, որ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդամենը օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով։ Այսօր իրավիճակն այլ է՝ Երևանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների և հասարակական ճնշումների արդյունքում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.