23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայրաքաղաքում ուղեվարձի 50 տոկոս թանկացման դեմ սկսված քաղաքացիական հզոր արշավն ուղղակի անկյուն է գցել իշխանություններին և նրանց դրել պատային վիճակի մեջ։ Ներկայումս լրջորեն է քննարկվում ուղեվարձը նախկին մակարդակի իջեցնելու հարցը։ Քաղաքացիական ճնշումը այս հարցում այնքան մեծ է, որ թե քաղաքային իշխանությունները, և թե կառավարությունը հոգեբանորեն արդեն տեղի են տվել և ուղղակի առիթի են սպասում ուղեվարձը իջեցնելու համար։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով, դրան խանգարող միայն մի հանգամանք կա։ Ինչպես հայտնի է՝ Հայաստան ներկրվող գազի գինը ռուսական կողմը 180 դոլարից բարձրացրեց 270 դոլարի (1000 խմ-ը)։
Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գնի 30 տոկոսը և ստացվեց, որ սահմանի վրա ներկրվող գազի գինը սուբսիդավորման արդյունքում պետք է դառնա 189 դոլար և ոչ թե 270։ Իսկ սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը, տարեկան մոտ 150 միլիոն դոլար, պարզվեց, որ կառավարությունը ակնկալում է ստանալ նույն Ռուսաստանից։ Սուբսիդավորման համար որևէ այլ աղբյուր կառավարությունը դեռ չի նշել, և այդպիսի աղբյուր չկա։ Թե ինչ նախնական պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ նշված գումարի հարցով, անհայտ է։ Անհայտ է նաև, թե հանուն ինչի պետք է Ռուսաստանը ՀՀ կառավարությանը հենց այնպես, որպես նվիրատվություն տարեկան 150 միլիոն դոլար տա, որպեսզի կառավարությունը սուբսիդավորի նույն Ռուսաստանի կողմից թանկացված գազի գնի մի մասը։
Խնդիրն այն է, որ եթե սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը Ռուսաստանից ստանալ չհաջողվի, ապա գազի գինը ՀՀ սահմանի վրա պետք է հաշվարկվի արդեն 270 դոլարով։ Դրա արդյունքում գրեթե կկրկնապատկվի գազալցակայաններում գազի գինը և այդ դեպքում ուղեվարձի բարձրացումը կարող է դառնալ շատ թե քիչ հիմնավորված։ Ու ընդհանրապես, եթե կառավարությունը չստանա այդ գումարը, ապա դժվար է նկարագրել, թե ինչ տեղի կունենա։ Այն թանկացումները, որոնց ականատեսն ենք այսօր, երանություն կթվան։ Այդ դեպքում, Հայաստանում գնաճը արդեն կհաշվարկվի երկնիշ տոկոսներով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 7 դեպքից` 3-ը, իսկ խարդախության` 2 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 4 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը նկարահանվել են «Արդարությունը ձեր ձեռքերում է» խորագրով տեսահոլովակում, որը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը`գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ:
Օգոստոսի 24-ին ռինգ կվերադառնա Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը, այս մասին տեղեկացրել է հայ բռնցքամարտիկի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Հայ բռնցքամարտիկը մենամարտելու է 30-ամյա Սև Մամբա մականվամբ Վիլբեֆորս Շիհեփոյի հետ, որը աֆրիկյան Նամիբիա պետությունից է:
«Բեռլինում ամենօրյա ծանր մարզումների մեջ եմ: Մարզիչս էլ ավելի է խստացրել պարապմունքները: Նպատակս հաղթելն է: Ինչպես ամեն մենամարտի ժամանակ, առաջիկա մենամարտում էլ ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հուլիսի 24-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «Մայորի Ձոր» կոչվող կիրճում հայտնաբերվել է սույն թվականի հուլիսի 17-ին կորած Ստեփանավան քաղաքի բնակիչ` 1957 թ. ծնված Ս. Ղ.-ի դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ստեփանավան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է տրանսպորտի թանկացման պետական որոշումը։
Որոշման մեջ ասվում է.
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ
ՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության 17.07.2013թ. հ.263 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.2013թ. հ.14/42444Հ զեկուցագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Երևան քաղաքում Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրոլեյբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը 1 ուղևորի համար 2013 թվականի հուլիսի 20-ից սահմանել 100 (հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՁԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները, Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 17.07.2013թ. նիստի արձանագրության եզրակացությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով.
1.Վերանայել Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող՝ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը (երթուղու փոխադրավարձ), այն 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար սահմանելով 150 (հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ»։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հարձակման ենթարկվել Հալեպից Բեյրութ ուղևորված ավտոբուսները։
http://www.youtube.com/watch?v=Jy0gYb4yzuM
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց, Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց, Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոց, Աբովյան փողոց-Թումանյան փողոց, Տերյան փողոց-Թումանյան փողոց, Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց-Փափազյան փողոց և Հրաչյա Քոչարի փողոց-Վաղարշյան փողոց խաչմերուկներում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հուլիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 37-րդ կմ-ին «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի միջնամասի կանաչապատ գոտում գտնվող գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 2 անձինք տեղում մահացել են, ևս երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.