23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմեց հասարակությանը` դրանով ազդարարելով իշխանություն-քաղաքացիական հասարակություն դիմակայության առաջին արարի ավարտը:
Մեծ իմաստով` դիմակայության առաջին արարն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` թեև այն հանգամանքը, որ մեր համաքաղաքացիներն առնվազն մի քանի ամիս հիսուն դրամ ավելի քիչ կվճարեն երթևեկելու համար, արդեն հաղթանակ է:
Ինչևէ, քաղաքապետը դարձյալ պնդում է, որ տրանսպորտային համակարգի բարեփոխման համար` մենք պետք է վճարենք, ընդ որում` չհիմնավորելով, թե ինչու սակագինը պետք է լինի, ասենք, ոչ թե 120, այլ` 150 դրամ:
Այնուամենայնիվ, Տարոն Մարգարյանը դիրքային նահանջ է կատարում` համաձայնելով, որ առայժմ գործելու է նախկին սակագինը:
Ակնհայտ է, որ Մարգարյանի ժամանակավոր նահանջը պայմանավորված է` ոչ միայն քաղաքացիների բուռն հակազդեցությամբ, այլ նաև այն հանգամանքով, որ իշխանության ներսում էլ միանշանակ կոնսենսուս չկար բարձրացված ուղեվարձի հարցում:
Օրինակ, կառավարության երեկվա նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանն իրեն սահմանազատեց ուղեվարձի բարձրացման պատասխանատվությունից` անթաքույց համերաշխություն հայտնելով քաղաքացիական հասարակությանը:
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ իշխանությունը հրաժարվել է «50 դրամանոց» մտածելակերպից:
Սա ընդամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը պատրաստ չէր հասարակական նման հակազդեցությանը, որակապես նոր շարժման ծավալմանը ու անցած մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ չկարողացավ գտնել այն կազմակերպիչ-թիրախին, որին խեղճացնելով` կարող էր հնազանդեցնել հասարակությանը:
Այս առումով` ծավալված շարժումն, իսկապես, նորություն էր մեր քաղաքական իրականության համար:
Սա իսկապես ցանցային շարժում է, որի դեմ ստանդարտ ռեպրեսիաները չեն աշխատում:
Երբ իշխանությունը գործ է ունենում գործընթաց կազմակերպող բուրգի հետ, շատ արագ կարողանում է իր համար շահեկան վերահսկելի վիճակ ապահովել` այդ բուրգի վերին ու ստորին օղակները բռնության միջոցով իրարից տարաջատելով:
Հիմա իշխանությունը հարկադրված դադար վերցրեց, որովհետև ցանցային կառույցի պարագայում բռնությունը չի աշխատում, իսկ մեր իշխանությունը կրեատիվ ռեսուրս չունի:
Դադարի շրջանում իշխանությունը երկու խնդիր ունի. ցույց տալ 100 դրամանոց տրանսպորտի ողբերգական վիճակը, մյուս կողմից` գտնել ծավալված շարժումը կոտրելու կամ վերահսկելի դարձնելու բանալին:
Քաղաքացիական շարժումը ևս՝ դադարը պետք է արդյունավետ օգտագործի` իր պայքարի օրակարգը հարստացնելու, սակագնի չբարձացման պահանջը տրանսպորտային համակարգի և ընդհանրապես` մարդու կյանքի որակի բարձրացման բանաձևերով հարստացնելու համար:
Դիրքային պայքարում շատ կարևոր է արդյունավետ քայլեր անելը, ժամանակ չվատնելը ու ցայթնոտում չհայտնվելը, մանավանդ` դիկայության երկու կողմերում էլ հասկանում են, որ պարտիայի վերջնախաղն ավելի ինտրիգային է լինելու:
Հասարակության վերջնական հաղթանակը կբերի իշխանության որակի էական բարելավմանը, իշխանության հաղթանակը հանգեցնելու է մի վիճակի, երբ դժվար կլինի երեք տարբերություն գտնել մեր և բանանային պետությունների միջև:
Սուրեն Սուրենյանց
19-էն 22 Յուլիս 2013, Համազգայինի ուսանողական հաւաքի ծրագիրը շարունակուեցաւ Երեւանի մէջ: Մասնակիցները այցելեցին Մատենադարան, Հայաստանի ամերիկեան համալսարան, «ԿրանտՍփոր» համալիր, Սարդարապատի յուշահամալիր ու ազգագրութեան թանգարան, Չարենցի կամար, Գառնիի տաճար եւ Գեղարդ:
Դիլիջանի մէջ ուսանողները այցելեցին Հաղարծին եկեղեցին, ապա ըմբոշխնեցին բնութեան պարզութեամբ ստեղծուած հրաշք վայրը՝ Պարզ լիճը, որմէ ետք խումբը մեկնեցաւ Սեւանայ լիճ, ուր ֆորումականները լողացին՝ հակառակ ցուրտ օդին:
Դասախօսութիւններու ծիրին մէջ Յուշամատեան կայքէջի գլխաւոր խմբագիր Վահէ Թաշճեան ուսանողներուն ծանօթացուց կայքէջը, որուն նպատակն է վերականգնել Օսմանեան կայսրութեան հայերու տեղական պատմութիւնն ու յիշողութիւնը:
«Ռիփաթ Արմինիա» հիմնադրամի տնօրէն՝ ՎարդանՄարաշլեան սպառիչ ձեւով հաւաքի մասնակիցներուն ներկայացուց հիմնադրամի նպատակները, գործունէութիւնը, ինչպէս նաեւ հայրենադարձութեան կարելիութիւնները: Ան ուսանողները մղեց ներդրում կատարելու հայրենիքին մէջ իրենց մասնագիտութեանճամբով, միաժամանակ՝վայելելու հայրենիքի բարիքները:
Տեղի ունեցաւ նաեւ դասախօսական զրոյց մը՝ «Ո՞վ է հայը» նիւթով: Զրոյցը վարեցին Կարօ Յովհաննէսեան եւ պատմագէտ ու օսմանագէտ Էլքը Հարթման: Զրուցավարները հակիրճ ձեւով ներկայացուցին իրենց կարծիքները նիւթին մասին, ապա խօսքը փոխանցեցին մասնակիցներուն, որոնք հերթաբար արտայայտուեցան ու փոխանցեցին տարբեր կարծիքներ: Կարօ Յովհաննէսեան շեշտը դրաւ ազգային գիտակցութեան ու մեր ժառանգութեամբ հպարտ ըլլալու կարեւորութեան վրայ եւ կատարեց ազգի սահմանումը, ապա ըսաւ. «Հայը ան է, որ Հայաստանը կ՛ընդունի իր միակ եւ վախճանական վայրը»: Իսկ Էլքը Հարթման ըսաւ, թէ հայերուս ինքնութիւնը միատեսակ չէ եւ հարց դրաւ, թէ ո՞վ կրնայ արժեւորել հայ ըլլալու հանգամանքը, եւ կոչ ուղղեց ներկաներուն ունենալու բաց եւ դրական մտայնութիւն եւ ոչ՝ժխտական:
Մշակութային ձեռնարկներու ծիրին մէջ ֆորումականները ներկայ գտնուեցան «Բարեկամութիւն» պարի պետական համոյթի համերգին:
23 Յուլիս 2013-ը Համազգայինի ուսանողական հաւաքի պատմութեան մէջ բացաւ նոր էջ մը՝ իր ծրագիրին մէջ ներառելով Արցախի այցելութիւնը: Մասնակիցները առաւօտեան ճամբայ ելան ու այցելեցին յաջորդաբար՝ Խոր Վիրապ, Պարոյր Սեւակի տուն-թանգարան եւ Նորավանք: Եւ վերջապէս ազատ Արցախը ողջունեց այցելուները:
Հաւաքի ամէնօրեայ լուրերուն հետեւելու եւ նկարները դիտելու համար այցելել www.hamazkayin.comկայքէջը:
Հուլիսի 26-ին, 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կա կարկուտի հավանականություն:
Քամին հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 2-3, 28-ին ևս 1-2 աստիճանով:
Երևանում` հուլիսի 26-28-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, 29-30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի՛ երևանցիներ,
Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերևս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի հետևողական արդիականացմանը զուգահեռ, անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար:
Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսվարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչև հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը: Անկեղծ ասած, ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա:
Հավատացնում եմ ձեզ` իմ վստահությունը պարզապես բարի ցանկություն չէր, այլ մեր ամենօրյա աշխատանքով և այլ հավասար պայմանների համար կանխատեսումներով հիմնավորված մոտեցում:
Ցավոք, ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումներն ուղղակիորեն մեզ զրկեցին անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու մեր բոլոր հնարավորություններից: Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլևս անխուսափելի էր:
Մի կողմից մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման խնդիրն է, մյուս կողմից սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու բեռը: Մի կողմից տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու և իրենց դարն անցած մեքենաներով մարդասպան համակարգի չհասնելու գիտակցումն է, մյուս կողմից` երևանցիների համար նոր հոգս չստեղծելու կարևորությունը: Երկուսն էլ խիստ կարևոր, երկուսն էլ խիստ մտահոգիչ են ինձ համար:
Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:
Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը` սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:
Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո` արժանապատիվ երթևեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք:
Ու լուծելու՜ ենք:
150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք:
Սիրելի՛ երևանցիներ,
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաև այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտևի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի:
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Մենք ուշադիր հետևում ենք նաև այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երևանցիների միջև միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միևնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երևանին: Անպայման: Շնորհակալություն»:
Բելգիայի ներկայիս պաշտպանության նախարար Փիթեր դե Կրեմը հնարավոր է փոխարինի Դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Ինչպես տեղեկացնում է Euractiv-ը, Ռասմուսենի մանդատը լրանում է 2014 թ. հուլիսին:
«Բելգիայի պաշտպանության նախարարը դիտարկվում է որպես այդ պաշտոնի թեկնածու: Ռասմուսենը իր հրաժարականի դեպքում կարող է զբաղեցնել եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով բելգիացի հերման վան Ռոմպեյին»,-գրում է գործակալությունը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 9 դեպքից բացահայտվել է 4-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 13, շորթման` 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է
«Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և Երևանի քաղաքապետի հանդիպումը։ Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին տեղի չի ունեցել։ Երևանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները՝ տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի։ Հարցի լուծումը գտնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկը ևս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի լուծումը արհեստականորեն ձգձգելու է։ Տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով հանձնաժողով կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո։
ԲՀԿ խմբակցությունը մնում է իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օ՛ր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին։ Որպես առաջին քայլ՝ վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաև սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների և սոցիալական տարբեր խմբերի համար։
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի լինելու։ Կարծում ենք, որ ցանկացած պաշտոնյայի համար քաղաքացուն տված խոստումը պետք է անբեկանելի լինի։
ԲՀԿ խմբակցությունը երբեք դեմ չէ որևէ հարցի համակողմանի քննարկմանը, և մենք վստահ ենք, որ այս հարցը քննարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու լավագույն հարթակը ավագանու արտահերթ նիստ հրավիրելն է»։
67 երթուղային համարի վարորդ Ալեքսան Ղազարյանին վիրահատած պլաստիկ և միկրովիրաբույժ Էդգար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։
«Հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է ու ամեն ինչ հանգիստ է ու նորմալ: Հետազոտվել է ամբողջությամբ և լուրջ խնդիրներ չի հայտնաբերվել: Միայն ձախ բազկի վերին երրորդական հատվածում հայտնաբերվել է մեկ կտրած-ծակած վերք, որտեղից առկա էր արյունահոսություն: Այս կապակցությամբ հիվանդը շտապ տարվել է վիրահատարան և կատարվել միջամտություն: Կատարվել է վնասված անոթների կապում: Մկանային համակարգը նույնպես վնասված է եղել, և վերքը ամբողջությամբ վերականգնվել է: Վարորդին վիրահատությունից հետո տեղափոխել են հիվանդասենյակ»,- նշել է բժիշկը:
Վաղը՝ հուլիսի 26-ին, ժամը 12.00-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 417 սենյակ) հյուրն է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը:
Թեման՝ Տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական և իրավական հետևանքները:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է կեղծ խմիչքներ պատրաստելու և իրացնելու, դրոմանիշներ կեղծելու կամ իրացնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Թ.Ավետիսյանը ձեռք է բերել 250 լիտր կեղծ կոնյակ, որի մի մասը` 43 լիտրը, իրացրել է տարբեր անձանց: Մնացած կեղծ կոնյակի մի մասը շշալցրել է տարբեր տեսակի կոնյակների շշերում, դրանք խցանափակել, փակցրել կեղծ ակցիզային դրոշմանիշներ և իրացրել:
Ըստ նախաքննության տվյալների` Թ.Ավետիսյանը կեղծ ակցիզային դրոշմանիշները ձեռք է բերել Հ.Գալենտերյանից: Վերջինս էլ թվով 600 հատ կեղծ ակցիզային դրոշմանիշներ ձեռք է բերել «Սուրմալու» տոնավաճառից, որոնցից 490 հատն իրացրել է Թ.Ավետիսյանին:
Համաձայն քրեական գործի նյութերի` Թ.Ավետիսյանը կեղծ խմիչքը ձեռք է բերել Ա.Ավետիսյանից, ով 2012թ. ապրիլից մինչև նույն թվականի դեկտեմբերի 20-ը տնայնագործական պայմաններում կոնյակի և օղու սպիրտները ջրի հետ միախառնելու և դրանց կաղնու կտորներ ավելացնելու միջոցով պատրաստել է 600 լիտր կեղծ կոնյակ, որից 250 լիտրն իրացրել է Թ.Ավետիսյանին, իսկ 240 լիտրը` այլ անձանց:
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Թ.Ավետիսյանին և Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հ.Գալենտերյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.