23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին ձերբակալվել է: Նա մեղադրվում է 2011 թ.-ին ՀԱՄԱՍ խմբավորման հետ դավադրություն կազմակերպելու մեջ:
Միևնույն ժամանակ, նրան մեղադրանք է ներկայացվել կալանավորների սպանության և զինվորականների առևանգման համար։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Մուրսին արդեն հարցաքննվել է:
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց են հայտարարում քաղաքապետարանի դիմաց մինչև կատարվեն իրենց պահանջները։
Նշենք, որ նրանց նամակն արդեն հանձնվել է քաղաքապետարանի համապատասխան բաժին։
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի և դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար ՀՀ կառավարության 29.03.2012թ. թիվ 362-Ն որոշմամբ հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման, ինչպես նաև ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար 2011-2013 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեներով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգման ու կապիտալ ծախսերի, մասնավորապես` շենքերի և շինությունների շինարարության և կապիտալ վերանորոգման իրականացման նպատակով 2013 թվականի պետական բյուջեի մասին` ՀՀ օրենքով նախատեսված միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգման նյութերի հիման վրա Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաև վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացրած առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետևանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Կատարվում է նախաքննություն:
Forbes-ը հրապարակել է ամենախոշոր գումար վաստակող ռուսաստանցի աստղերի ցուցակը:
Առաջին հորիզոնականում թենիսիստուհի Մարիա Շարապովան է՝ տարվա ընթացքում 29 մլն դոլարի եկամտով: Իր կարիերայի ընթացքում Շարապովան վաստակել է 210 մլն ԱՄՆ դոլար, որոնցից միայն 27 մլն-ը՝ խաղադաշտում:
Ցուցակում են հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը (16,8 մլն), դիրիժոր Վալերի Գերգիևը (16, 5 մլն) երգիչ Գրեգորի Լեպսը (15 մլն), հոկեյիստ Իլյա Կովալչուկը (11 մլն), երգիչ Ստաս Միխայլովը (9,8մլն), երգիչ Ֆիլիպ Կիրկորովը (9,7 մլն), հոկեյիստ Եվգենի Մալկինը (9 մլն), երգիչ Նիկոլայ Բասկովը (8,9 մլն):
Ցուցակը եզրափակում է սուպերմոդել Նատալյա Վոդյանովան՝ 8,6 մլն դոլարով:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Առավոտյան ժամը 12:00-ին հավաքվում ենք քաղաքապետարանի մոտ հետևյալ տեքստով.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26 հուլիսի 2013
* Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը և նրա աշխատակազմը՝ դրսևորելով ներուժի, կարողության և գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների և առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետևաբար քաղաքապետը և որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
* Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետևանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը:
* Ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հայտարարության համաձայն (http://www.tert.am/am/news/2013/07/18/transport-fare-yerevan/) ուղեվարձի թանկացումը կապ չուներ գազի գնի բարձրացման հետ, իսկ այսօրվա հայտարարությամբ քաղաքապետը ուղեվարձի թանկացումը բացատրում է նաև գազի գնի թանկացմամբ: Այս հակասական հայտարարությունները հերթական անգամ փաստում են քաղաքապետարանի աշխատակազմի, մասնավորապես՝ Հենրիկ Նավասարդյանի և Տարոն Մարգարյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային որակների կամ հանրությանը միտումնավոր խաբելու մասին: Ավելին, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:
* Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:
* Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:
* Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:
Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելավման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները՝
* Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:
* Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:
* Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:
* Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:
Կոչ ենք անում այս շարժման մեջ ներգրաված բոլոր շահագրգիռ կողմերին, խմբերին, ուժերին աշխատել վերոնշյալ պահանջների և նպատակների իրականացման ուղղությամբ»:
Մի ուրվական է շրջում Հայաստանում. դա գիտնականի ուրվականն է: Իսկ պատմությունը ցույց տվեց, թե ինչեր կարող են անել «ուրվականները» կամ նրանք, ում, ուղիղ իմաստով, ուրվականի են փորձում վերածել: Բավակա՛ն է արդեն, լիուլի լցվել է համբերության բաժակը,- ասում են գիտնականները: —Գիտության հանդեպ կառավարության քաղաքականությունն անցել է արդեն թույլատրելիի և անթույլատրելիի բոլո՛ր սահմանները:
1938 թվին Սովետական միությունը, հասկանալով, որ շուտով մտնելու է պատերազմի մեջ, գիտակցելով, թե ուր է հասցնելու գիտության անտեսումը, մշակեց նոր ռազմավարություն, ըստ որի՝ առաջնահերթ կարևորության խնդիրներից մեկը համարեց գիտության վիճակի բարելավումը: Նա հրաման տրվեց պրոֆեսորի աշխատավարձը դարձնել մինիստրի աշխատավարձի չափ և նրան տալ բազում արտոնություններ: Հարց՝ ի՞նչ հրաշք էր դա, և ի՞նչ ճանճն էր խայթել սովետի կառավարությանը: Շատ պարզ՝ մինչ պատերազմը ինքնագիտակցության եկած, այնուհետև՝ պատերազմի հենց առաջին թափից համարյա ողջ ռազմական ռեզերվը կորցրած կառավարության զոմբիացած ուղեղներում հանկարծ տրամաբանական զարթոնք առաջ եկավ:
Մեր նորանկախ երկիրն էլ անցավ պատերազմով, իսկ մեր գիտնականները, ո՛չ թե նախարարի աշխատավարձով, այլ անվարձահատույց և կամավոր, լծվեցին զենքի ստեղծման և նույնիսկ արտադրման գործին: Շատերն անգամ պատերազմից հետո տարիներով շարունակեցին կատարելագործել պատերազմի կոչով ստեղծած զենքն ու անվերջ դիմել իշխանություններին՝ նոր մշակումներ ու փորձարկումներ անելու և, դրսից առնելու փոխարեն, բանակը սեփական զենքով սպառազինելու առաջարկով, բացատրելով որ՝ 1. դրսից գնածը շատ ավելի թանկ է նստում, 2. եթե պատերազմ լինի, չենք կարող համոզված լինել, թե կգործի ներկրման այդ ուղին:
Ավաղ, մեր ղեկավարության ուղեղներում առանձնապես ոչ մի զարթոնք տեղի չի ունենում: Գիտության ու գիտնականի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը մնում է նույնը, գիտնականը շարունակում է մնալ ամենախոցելի, ամենամինիմալ վարձատրվող խավը, որի հանդեպ չկա երբեմնի հարգանքը, որը չունի երբեմնի արտոնությունները:
Էլ չխոսենք գիտնականների հանդեպ ցուցաբերած անհարգալի՛ց վերաբերմունքի մասին, նաև այն հակապատկերի, ինչը նրանք ստանում են արտասահմանում: Մեր պրոֆեսորները, եթե առիթ է լինում անդրադառնալու Հայաստանում և արտասահմանում գիտական աշխատանքով զբաղվելու տարբերություններին, առաջին հերթին հիշում են արտասահմանում իրենց հանդեպ արտահայտվա՛ծ հարգալից վերաբերմունքը, ինչը նրանց համար անսովոր ու խորթ է լինում սկզբում: Գիտնականներից մեկը պատմում էր, որ երբ Ճապոնիայում ինչ-որ տեղ ներկայացրել է փաստաթղթերը, հանկարծ այնպիսի հարգալից և արտահերթ ընդունելության է արժանացել, որ սկզբում կարծել է, թե թյուրիմացություն է տեղի ունեցել. սկզբի պահին նա չի պատկերացրել, որ այդ վերաբերմունքը հարուցել է պրոֆեսոր բառը, որը մեզ մոտ ոչ ոքի ոչ մի առանձնահատուկ բան չի ասում, և առաջին հերթին՝ կառավարությանն ու էլիտա կոչվող դատարկապորտներին:
Այդ նույն Ճապոնիայում և Չինաստանում, և Բրազիլիայում կամ ցանկացած ուրիշ՝ գիտությունը գնահատող երկրում, մեր գիտնականներին սիրով են ընդունում, ապահովում բարձր աշխատավարձով և խորին հարգանքով: Չինաստանն այսօր թռիչքային զարգացման տեմպ է գրանցում շատ պարզ պատճառով. քանի որ նա առաջ շարժվեց ճի՛շտ ռազմավարությամբ. նա չսկսեց բարեփոխումները ո՛չ սովյալներից, ո՛չ անտուններից, ո՛չ աղքատ խրճիթներից և ոչ էլ կատարեց գրպանների լցոնման հեղափոխություն… նա սկսեց տնտեսությունից, տեխնիկայից ու գիտությունից՝ այն հաստատ համոզմամբ, որ դա՛ է ճիշտ ճանապարհը՝ երկիրը հանելու չքավորությունից և թռիչքային սլացք ապահովելու: Նրանք շարժվեցին իմաստուն սկզբունքով, ըստ որի՝ «Պետք է ձկնորսին ո՛չ թե ձուկ տալ, այլ՝ կա՛րթ, որ ձուկ բռնի»: Այսինքն՝ նա ոչ թե սկսեց նպաստներ բաժանելուց, այլ աշխատատեղեր ստեղծելուց և գիտության մասով ռեֆորմներից:
Եթե վերցնենք ոչ թե արտասահմանը, այլ ԽՍՀՄ-ը, կընդունենք, որ սովետի ժամանակներում ևս գիտնականի հանդեպ վերաբերմունքը անհնար է համեմատել մեր օրերի հետ: Գիտնականն օգտվում էր շատ և շատ արտոնություններից, որոնց վերականգնելու հրամայականն այսօր կանգնած է օդում: Նա օգտվում էր հատուկ զեղչերից, հատուկ սպասարկումից։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերացրին բոլոր տեսակի զեղչերը՝ մատնանշելով եվրոպական զարգացած երկրները, որտեղ նման զեղչեր չկան, սակայն մոռանալով մի կարևոր հանգամանք՝ այդ երկրներում գիտնականի աշխատավարձն այնքան են բարձրացրել, որ անհարմար է զեղչերից խոսելը: Իսկ մեր երկրում, որն իրեն սոցիալական պետություն է հռչակել, գիտնականն առաջինը պիտի օգտվի զեղչերից, քանի որ, ելնելով ստեղծված աբսուրդից, գիտնականն ամենացածր վարձատրվող, հետևաբար՝ ամենաանապահով խավն է: Գիտնականը պետք է ունենա երկարացված արձակուրդի իրավունք, նաև՝ պետությունը պարտավոր է հոգալ նրա առողջության խնդիրների հետ կապված ծախսերի մի զգալի մասը:
Իհարկե, «զեղչ» հասկացությունը գիտնականի համար կդառնա ամոթալի բան և գիտնականի անվանը պատիվ չի բերի, եթե շարժվենք «ձկնորսի և կարթի» տրամաբանությամբ, այսինքն՝ եթե գործեն հարկային արտոնություններ գիտական գործունեության համար՝ միջազգային գիտական դրամաշնորհները լիովին ազատվեն հարկերից, երկիր ներկրվող գիտական սարքերն ու սարքավորումները, ինչպես նաև գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ իրերն ու նյութերը ազատվեն մաքսային հարկերից և տուրքերից, եթե ստեղծվի արտոնյալ հարկային դաշտ, որպեսզի գործարարներին ձեռնտու լինի շոշափելի ներդրումներ կատարել՝ ինչպես հիմնարար գիտության, այնպես էլ կիրառական մշակումների, և ամենակարևորը՝ գիտատար արդյունաբերության մեջ: Ահա ա՛յս դեպքում արդեն, ինչպես զարգացած երկրներում է, գիտնականի համար նույնիսկ ամոթ կլինի խոսել որևէ զեղչից:
Ինչ կերպ էլ որ արվեն առաջին քայլերը, նպատակը մեկը պիտի լինի՝ վերականգնե՛լ գիտության հանդեպ հարգանքը, վստահությունը, աժանավայել վարձատրությունը, աժանավայել ծերության իրավունքը: Վերականգնե՛լ բոլոր այն արտոնությունները՝ լինեն դրանք զեղչեր, թե պարզապես գիտնականին վայել վարձատրություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր իրեն հարգող երկրի գիտնական:
Մինչ Չինաստանն ու նախկինում աղքատ ուրիշ շատ երկրներ այսօր թռիչքով վեր են խոյանում, Հայաստանն արագ տեմպով վար է իջնում: Չե՞ք գիտակցում ու տեսնում դա: Սթափվե՛ք, պարոնա՛յք: Մի՞թե այդքան կուրացրել է ձեզ՝ կուտակելու մոլուցքը:
Նաիրա Վարդապետյան
Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Իջևան քաղաքում 5– ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով։ Ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր թղթակցին հայտնել են, որ նման բան իրենց հայտնի չէ։ Ըստ մեր տեղեկությունների, փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան և իրեն հետը չի տարել. ուրեմն չի սիրում իրեն:
Հայկական ժամանակ
«Հոգնատանջ» աշխատանքային տարվանից հետո ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դեռ չի մտածում օրենսդիր աշխատանքից հետո հանգստի մեկնելու մասին, որովհետև էլի աշխատանքներ ունի։ Առաջիկայում ընթանալու են Հայաստանի մարմնակրթական ընդհանուր միության խաղերը, որի պատվավոր նախագահը Գագիկ Ծառուկյանն է, և «դրա հետ կապված՝ բազմաթիվ անելիքներ կան»՝ օրեր առաջ մեր թերթին տեղեկացրել էր Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։ Իսկ «պատվավոր», համատեղությամբ նաև ՀԱՕԿ նախագահը մարմնակրթական այդ խաղերին մասնակցելու հրավիրելու է յուր կոլեգա, սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին։
Խաղերի անցկացման հետ կապված հուշագիրն ստորագրվել է դեռ մայիս ամսին՝ ՀՄԸՄ-ի, ՀԱՕԿ-ի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև»։ «Հրավիրյալների մասին տեղեկությանը ես չեմ տիրապետում»,-տեղեկացրեց Տոնոյանը։ Հիշեցնենք, որ ՀՄԸՄ ղեկավարն է Բագրատ Եսայանը, և եթե «քաղաքականացնենք» սույն միջոցառումը, ապա ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հերթական անգամ հայտնվում են համագործակցության «գծի մեջ», բայց այլևս առանց Վարդան Օսկանյանի, Լևոն Զուրաբյանի։ Տեղեկացնենք, որ ՀՄԸՄ խաղերը մեկնարկելու են հուլիսի 27–ից մինչև օգոստոսի 5-ը:
Հրապարակ
Երեկ թերթի լրագրողը նկատել է, որ մինչ կառավարության նիստի մեկնարկը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը դեմքի լուրջ արտահայտությամբ զրուցում էին։ «Գ. Հակոբյանն ինչ-որ բաներ էր պատմում, իսկ Ա. Երիցյանն էլ լսում էր։ Այնուհետև ԱԻ նախարարը սկսեց ինչ-որ բան պատմել։ Սակայն, շատ չանցած, նրանք ստիպված եղան ընդհատել իրենց խոսակցությունը և շտապել կառավարության նիստին»,–գրում է թերթը։
«Երբ այն ավարտվեց, «Ժողովուրդ»–ը փորձեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ինչի մասին էին զրուցում Գ. Հակոբյանի հետ։ «Գորիկ Գուրգենիչն իմ վաղեմի ընկերն է, մենք երբ իրար տեսնում ենք, միմյանց հետ երկար զրուցում ենք՝ տարբեր թեմաների հետ կապված։ Դրանք կենցաղային թեմաներ են՝ ո՞նց ենք, ի՞նչ կա և այլն։ Նա իմ ավագ ու լավ ընկերն է»»,–Ա. Երիցյանի խոսքերը փոխանցում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Օրերս Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին էր ներկայացրել Սիսիանում առկա մի քանի կարևոր խնդիրներ։ Նա մարզպետին ներկայացրել էր հորդառատ անձրևներից կրած վնասները, խոսել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների անվտանգության և ճանապարհների անմխիթար վիճակի մասին։ Այս դժգոհությաններից բացի՝ քաղաքապետը մի արտահայտություն էր արել, որը դուր չէր եկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «20 տարուց ավելի է՝ բակային ասֆալտապատում, նորոգում Սիսիանում չի արվել»,–ասել էր Աղասի Հակոբջանյանը։ Henaran.am–ի հաղորդմամբ՝ կիրակի օրը քաղաքապետը բանակի քեֆի է եղել «Կանթեղ» ռեստորանում, հյուրերի թվում է եղել նաև Սուրիկ Խաչատրյանը, որը քաղաքապետին նետել է՝ «Արա Աղաս, բա դու խիղճ ունե՞ս, ձեռքդ դիր սրտիդ ու ասա՝ 10 տարի մարզպետ եմ եղել, սկի մի բան չեմ արե՞լ Սիսիանի համար»։ Քաղաքապետն էլ սկսել է արդարանալ, թե՝ «պարոն մարզպետ, ես այդպես չեմ ասել, լրագրողներն են աղավաղել, ո՞նց կարող էի ձեր արածը կորցնել»։
Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Հակոբջանյանը հաստատեց, որ կիրակի օրը իսկապես բանակի քեֆին եղել է և հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին. «Այո, ես այդ օրը բանակի քեֆի եմ գնացել, և թաղում եմ գնացել և հանդիպել եմ նախկին մարզպետին ու նման խոսակցություն «արա»–ով չի եղել։ Դա դիմելու ձև չի։ Կյանքում ոչ մեկը ինձ «արա»– ով չի դիմել, առավել ևս նախկին մարզպետը։ Ինձ ոչ մեկը չի կարա «արա»–ով դիմի»։
Նա վստահեցրեց, որ լրատվամիջոցները այնպիսի բաներ են գրում իբր իր ասածներից, որոնք չի ասել. «Գրել էին, որ ոռոգման ջրի հարց եմ բարձրացրել, բայց ես ընդհանրապես ոռոգման, խմելու ջրի հարց չեմ բարձրացրել։ Լրիվ ապատեղեկատվաթյուն են հաղորդել։ Ես ընդամենը նոր մարզպետին շնորհավորել եմ, և Սիսիանում կային հրատապ խնդիրներ, վթարային շենքերի մասին էր խոսքը, հետո գիտեք, ջրհեղեղներ էին Սիսիանում, այդ հարցերի շուրջ հարց եմ բարձրացրել և փողոցների, բակերի ասֆալտապատման մասին»։ Համենայնդեպս, Սուրիկ Խաչատրյանը Ձեզ չի՞ նախատել ձեր խոսքերի համար, նա պատասխանեց. «Չէ, ինչի՞, ասեց՝ տենց բա՞ն ես ասել, ասի՝ ուղղակի ձեզ սխալ են ասել, կայքում տեղակայված է էդ ամենը, ես ոչ թե բողոքել եմ նախկին մարզպետից, այլ հարց եմ բարձրացրել, նորանշանակ մարզպետի ուշադրությունն եմ հրավիրել Սիսիանի ասֆալտապատման աշխատանքներին։ Ես դա արել եմ ոչ նախորդին բան ասելու, ոչ էլ նորին գովաբանելու համար»։
Մեր հարցին՝ հիմա Սուրեն Խաչատրյանը հաշվեհարդար չի՞ տեսնի ձեզնից ձեր խոսքերի համար՝ քաղաքապետը պատասխանեց. «Բայց ինչի՞ համար։ ես չեմ բողոքել, չեմ ասել՝ նախորդը ինչո՞ւ չի արել, ասել եմ՝ այսօր Սիսիանի հարցը օրակարգային է ասֆալտապատման աշխատանքներում։ Դրա մեղավորը ես եմ, թե նախկին մարզպետն է, թե սովետմիության նախկին ղեկավարներն են՝ դա ինձ չի հետաքրքրում։ Փաստացի այսօր ունենք այն, ինչ ունենք»:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.