23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Նոր Մոսկվա»-ում ողբերգական ավտովթարի առնչությամբ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի գործում ներկայումս ներգրավված է Մոսկվայի ամենահայտնի ը` փաստաբանական իր խմբով, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ալեքսանդր Մալցևը:
Գործով մանրամասները պարզելու, ինչպես նաև Հարությունյանի առողջական և բարոյահոգեբանական վիճակի մասին տեղեկանալու համար գործակալությունը դիմել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն:
«Դեսպանությունն «անում է ամեն ինչ, որպեսզի Հրաչյա Հարությունյանի իրավունքները պաշտպանվեն և իրականցվի օբյեկտիվ հետաքննություն: Գործում այժմ ներգրավված է շատ փորձառու փաստաբան: Շատ շնորհակալություն այն փաստաբաններին, ովքեր առաջին օրվանից աշխատել են այս գործով»,- պատասխանել է դեսպանատան խորհրդական Էդուարդ Ջամբազյանը:
Հրաչյա Հարությունյանի վիճակն այժմ համեմատաբար լավ է. նա դուրս է եկել շոկային վիճակից: Հարությունյանը ներկայում «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում է` բժիշկների հսկողության տակ:
Նյութն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ։
Այսօր «Վարկած» մամուլի ակումբը հյուրընկալեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանին:
Ասուլիսի թեման՝ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի շուրջ ծավալված իրադարձություններն էին:
Օրվա բանախոսը՝ շնորհավորելով մեր քաղաքացիներին հաղթանակի կապակցությամբ ասաց, որ ինքը Երևանում երեկ ականատես է եղել` ինչպես են մեր երիտասարդները նշում և տոնում իրենց այս հաղթանակը: «Սա մեր քաղաքացիների հաղթանակն է, որն աննախադեպ էր մեզ համար: Այս անանուն շարժումը պետք է նոր թափ ստանա»,- նկատեց Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ իշխանության նահանջը պայմանավորված էր՝ շարժումը վերահսկելի դարձնելու նպատակով:
«Կարծում եմ` սրանից հետո իշխանության ներկայացուցիչները այսպիսի լուրջ արձագանքներ կստանան այնտեղից, որտեղից ամենաքիչն են սպասում: Այն, որ Տարոն Մարգարյանը չէր սպասում, որ հասարակությունը կընդվզի, դա լավ է և միշտ պետք է այդպես լինի: Ավելին ասեմ ձեզ` Տարոն Մարգարյանն անգամ աջակցություն չստացավ իր կուսակիցներից, որոնք նրան ավելի շատ հարվածեցին (ինձ դա իհարկե քիչ է հետաքրքրում): Վառ ապացույցը մեր երեկվա հանդիպումն է, երբ անգամ այսքան բողոքի ակցիաներից հետո քաղաքապետն ասաց, որ ինքը հպարտանում է մեր քաղաքացիներով»,- նկատեց Դավիթ Սանասարյանը:
Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն իրատեսական է համարում Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի մյուս պատասխանատուների հրաժարականների պահանջն, որովհետև նրանք, ըստ մեր բանախոսի, արդյունավետ կառավարում չեն իրականացնում:
Այսօր՝ հուլիսի 26-ին, Էրեբունու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Երևանի բնակիչ, 64-ամյա Ցոլակ Թանգամյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել էին, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխված անձը 64-ամյա Ցոլակ Թանգամյանն էր, ով, ըստ տեղեկությունների, Ղափանցյան փողոցի իր տան հյուրասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով իրեն պատկանող Сайга М/К տեսակի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակել էր իր կրծքավանդակին:
Օպերատիվ-քննչական խումբը տանը հայտնաբերել էր հրազենը, 7.62 տրամաչափի պարկուճն ու փամփուշտը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Թանգամյանը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրն է :
Օրեր առաջ երգիչ Գուրգեն Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աստված հոգի՛դ լուսավորի, Արշա՛կ ջան (Արշակ Դաբաղյան), իմ ախպեր, իմ միակ, ես մեկա չեմ հավատում, չեմ էլ ուզում…: Չի ստացվում հավատալ, որ Արշակս 18 տարեկանում արդեն չկա… Կարոտում ենք քեզ Արշոս, մեզ մի թող առանց քեզ»:
Նշենք, որ Արշակ Դաբաղյանն երգիչ Գուրգեն Դաբաղյանի հորեղբոր՝ դուդուկահար Գևորգ Դաբաղյանի որդին է:
Գուրգեն Դաբաղյանի պատմելով, Արշակ Դաբաղյանը, որը գնացել էր Ռուսաստան՝ հանգստանալու, արդեն Նովոսիբիրսկից պետք է հետ վերադառնար: Երբ զանգահարել և տեղեկացրել են, որ տաքսին տեղում է, 9-րդ հարկի պատուհանից նայել է ներքև՝ կորցնելով հավասարակշռությունը՝ վայր է ընկել և մահացել:
Ներկայացնում են Արշակ Դաբաղյանի հիշատակին նվիրված ֆիլմ.
http://www.youtube.com/watch?v=14ZDDg4yffA&feature=player_embedded
«Հայաստանի Ձայն» հեռուստանախագծի հաղթող երգչուհի Մերի Մնջոյանը և Էրիկը «Նոր ալիք 2013» 12-րդ միջազգային մրցույթի շրջանակներում հրաշալի զուգերգ կատարեցին.
http://www.youtube.com/watch?v=0KLtOTt3sAs
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013թ. հունվար–հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցանկը։
Ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդը» ընկերությունը, որն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում վճարել է ավելի քան 19.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
Երկրորդ հորիզիոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ ավելի քան 12.8 մլրդ դրամի ընդհանուր հարկային մուտքերով։
Երրորդ տեղում` «Ղ Տելեկոմը» (մոտ 11.2 մլրդ դրամ), չորրորդում՝ «Արմենիա Տելեֆոն Կոմպանին» (7.5 մլրդ դրամ), որոնց հաջորդում է «Ալեքսգրիգը»՝ 6.74 մլրդ դրամ։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հուլիսի 25-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան Հովհաննիսյանին:
Նույն օրը, ժամը 02.45-ի սահմաններում, Վ. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին այսուհետ կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը, այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Այսօր նրա թեկնածությունը ներկայացրել է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ Գեորգի Մարգվելաշվիլիին, առաջին փոխվարչապետի պաշտոնը լքել է այն բանից հետո, երբ «Վրացական երազանք» կոալիցիան նրա թեկնածությունն առաջադրեց Վրաստանի նախագահական ընտրություններին:
Երևան քաղաքի ամենամաքուր համայքներից մեկում՝ Ավանում, որն, ինչպես բոլորը գիտեն, գտնվում է քաղաքապետի հատուկ հովանավորության ներքո, ամեն ինչ չէ, որ կարգին է: Քաղաքապետի աներձագը՝ Ռոբերտ Սարգսյանն իր ղեկավարած համայնքում արդեն մոտ երկու շաբաթ է չի նկատում գարշահոտ ջրի արտահոսքը:
Բանն այն է, որ Ավան-Առինջ թաղամասի փողոցներից մեկում տևական ժամանակ է աղտոտված ջրի արտահոսքի պատճառով գարշահոտություն է տիրում: Պարզ չէ՝ կոյուղու վնասման հետևանքո՞վ է, թե մեկ այլ պատճառով, սակայն, որ վթարն անուշադրության է մատնված, փաստ է:
«Հայկական Վարկած»-ը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ խնդրի հետ կապված, ուստի սպասում ենք պատկան մարմինների արձագանքին:
Ներկայացված լուսանկարներն առավել ամբողջացնում են վերն ասվածը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.