23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին երկու ամսում ուսումնասիրել եմ հայկական բանակի դեմ ուղղված ադրբեջանական մամուլում և լրատվությունում տեղ գտած հոդվածներն ու նյութերը և եկել այն եզրակացության, որ մեր հարևան երկրում հայոց բանակը ներկայացվում է որպես թույլ, անկազմակերպ, անկարգապահ ու հարկադրանքով ծառայող մարդկանց մի համախումբ, որոնք վախենում են հզոր ադրբեջանական բանակից և առաջին իսկ կրակոցից մեր բանակը ճողոպրելու է մարտի դաշտից և ազերիները հաղթական քայլերթով հասնելու են Սևան ու Երևան:
Օրինակ, ադրբեջանական մամուլում գրվում է, որ հայոց բանակի զինվորները տառապում են տարբեր հիվանդություներով և թերսնվում են բանակում: Իբր հայոց բանակի զինվորներին մարտական հերթապահությունում պահում են տարիներով և տարրական կենցաղային պայմաններ չկան: Անգամ տարածվում են կեղծ տեսահոլովակներ՝ հաց ու սիգարետ մուրացող հայ զինվորների մասին:
Ուռճացված ու հակաքարոզչական ձևերով են ներկայացվում հայոց բանակում տեղ գտած հակականոնադրական երևույթները և այն մատուցվում է որպես հայոց ազգի բանակ ունենալու և սեփական հայրենիքին ծառայելու անկարողություն:
Իսկ վերջերս ՀՀ ԳՇ-ի և ՊԲ-ի կողմից կազմակերպված հրամաշտաբային փայլուն զորավարժությունները ներկայացվում են որպես անկազմակերպ և անարդյունավետ միջոցառում:
Անգամ այդ նյութերն ուսումնասիրելուց զգացվում է հակահայկական հիստերիա, թշնամանք ու ատելություն: Չնայած ազնիվ լինելու համար ասեմ, որ ադրբեջանական հակահայկական քարոզչությունն, ի տարբերություն հայկականի, կազմակերպվում է բավականին բարձր մակարդակով:
Վերջերս, 10 օր հանգստանում էի Սիսիանում և ոտքով շրջել եմ Զանգեզուրի լեռնաշղթան Գոռհայքից մինչև Սալվարդի գյուղի լեռնային արոտավայրերը:
Եվ հետաքրքրությունից դրդված՝ հիշելով անցած ծառայությունս, եղել եմ նաև այն բոլոր պաշտպանական դիրքերում, որոնք տեղակայված են այդ հատվածում:
Վերջին անգամ ի պաշտոնե, այդ դիրքերում եղել եմ 2003-2004 թթ.-ին, իսկ այժմ, պարզապես նախկին սպայի հետաքրքրությամբ, փորձեցի ճշտել՝ ինչպիսին է վիճակը:
Միանգամից ասեմ, որ այն ինչ տեսա, վեր էր իմ սպասելիքներից:
Առաջինը՝ ինձ ուրախացրեց այն փաստը, որ բոլոր հենակետերում մարտական հերթապահություն են իրականացնում Հայոց բանակի պայմանագրային զինծառայողները, որոնք սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ են, ովքեր ծառայել են հայոց բանակի տարբեր զորամասերում, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը և իրենց փորձն ու հմտությունները՝ որպես մասնագետ-փորձառու զինվորականներ ծառայեցնում են հայրենիքի սահմանների պաշտպանության գործին:
Հպարտացա, երբ ամեն տեղ տեսա կարգապահություն, զինվորական գործի բարձր իմացություն, պատասխանատվություն, ուրախ ու նպատակասլաց դեմքեր և բարձր ու հայրենանվեր ոգու առկայություն:
Երկու հենակետում մտել եմ կացարան, մի քանի հենակետերում անցել եմ խրամուղիներով ու ճաշակել զինվորական ընթրիք:
Հիշել եմ, թե ինչ էինք ստուգում ժամանակին, երբ այցելում էինք դիրքեր և փորձել եմ նույն աչքերով նայել իրավիճակին: Մաքրություն, համեղ ու առատ սնունդ, մարտական հերթապահության բոլոր պահանջների խստիվ պահպանում, բարձր զինվորական կարգապահություն, ընկերական հարգանք ու փոխօգնություն, խնամված ու անընդհատ զարգացող պաշտպանական դիրքեր և հուսալի ու փորձառու զինվորականներ: Ահա, թե ինչպիսինն է մեր սահմանների պաշտպանության վիճակը:
Լինելով պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից, հպարտ եմ Սիսիանի տարածքում տեղակայված զորամասի ծառայության նկատմամբ այդպիսի վերաբերմունքի համար: Եվ ամենագլխավորը, որն ինձ անչափ դուր եկավ, դա մեր պայմանագրայինների մարտական ոգին էր և այն վստահ հայրենասիրությունը, որը նրանք կրում էին իրենց մեջ, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին:
Որքան էլ հոխորտան ազերիները, միևնույնն է, անհնար է այդ տղաներին հաղթել, իսկ այն փաստը, որ Սիսիանում պայմանագրային ծառայության անցնելու ցանկություններ ունեցողներն ավելին են, քան պահանջարկը՝ արդեն ոգևորող է:
Ահա, թե ինչու վստահորեն կարելի է ասել, որ Ադրբեջանի թշնամահաչը չի համապատասխանում իրականությանը:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ
Հուլիսի 21-ին, ժամը 20.25-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 2009 թ. ծնված Էդուարդ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին երեխան հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
Հայ չինովնիկական ստեղծագործ միտքն ամեն ինչից փող քամելու 400 «ազնիվ» եղանակ գիտի։ Զորօրինակ՝ Շենգավիթ համայնքում համատիրության ղեկավարները բնակիչներին ապսպրում են «ԺԷԿ» բերել իրենց բնակգրքույկների «քսերոքսները», որ բնակիչների անունից վարկ վերցնեն շենքերի «կարիքները» հոգալու համար, բնակչի՝ համատիրությանը մուծվելիք ամենամսյա գումարի դիմաց։ Բնակիչների մեծ մասը համաձայն չէ՝ նրանք սրանում «մութ բան» են տեսնում։ Գործընթացի գլխին կանգնած է Շենգավիթի համատիրությունների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազարյանը, ով 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այն ընտրական հանձնաժողովի նախագահն էր, որը ԲՀԿ-ական հայտնի «բետեռ» տիկնոջ հետ ձեռնամարտի բռնվեց։
Ինչո՞ւ եք պարտադրում բնակիչներին մասնակից լինել վարկային գծի բացման «արարողությանը»՝ հարցրինք տիկին Հասմիկին։ «Ինչ լավ բան անում ես էս ժողովրդի համար, մեկ է՝ չեն գնահատում։ Որևէ մեկը որևէ մեկին որևէ բան չի պարտադրում։ Դա բնակիչների ցանկությունն է. այո, վարկային գիծ ենք բացելու, բնակիչները հավաքվել են, որոշել են, ու եթե բնակիչների 51 տոկոսը համաձայն է, 49-ը պետք է ենթարկվի այդ որոշմանը։ Ընդ որում, ծրագիրը համատեղ իրականացվում է «Հաբիթաթ» կազմակերպության հետ, որը երաշխավոր է կանգնել բանկում գործընթացին, իսկ տոկոսները վճարելու է քաղաքապետարանը»։ Ի՞նչ կարգի գումարների մասին է խոսքը։ «Նայած շենք, կոնկրետ Ձեր նշած Գևորգ Չաուշի համատիրության համար՝ 3 միլիոն դրամ»:
Հրապարակ
«Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երևանի բաժնում տևական ժամանակ է՝ կոնֆլիկտ է խմորվում ընդդեմ ղեկավարի: Վերջին շրջանում իրավիճակն ավելի է լարվել:
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը և նշում, որ պարբերականին հասած հասած տեղեկություններով, պատճառներից մեկն էլ այն է, որ «Հայինկասացիայի» որոշ աշխատակիցներ չեն ստացել իրենց պարգևատրումները, մասնավորապես դժգոհություն կա անվտանգության պետից՝ Աշոտ Առաքելյանից, ով ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի փեսայի եղբայրն է: Առաքելյանը հայտնի է իր գողական կեցվածքով, ումից «պրեմիա» պահանջելն այդքան էլ հեշտ գործ չէ: Նշենք նաև, որ «Հայինկասացիայի» Երևանի պետ Գարեգին Միքայելյանը նախկինում դատված է եղել, ինչը, սակայն, չի խոչընդոտել նրա կարիերային:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Ցոլակ Թանգամյանի պատմությանը «Հրապարակն» անդրադարձել է 2012-ին, մի քանի անգամ: Տպագրել ենք նրա նամակները՝ ուղղված իրավապահներին, երկրի նախագահին: Տարիներ շարունակ իրավական թակարդում հայտնված մարդը բողոքում էր իր նկատմամբ կատարվող անարդարություններից, որոնք քաղաքացիականից աստիճանաբար տեղափոխվել էին քրեական հարթություն, և նա հայտնվել էր քննչական մարմինների տեսադաշտում: Հերթական նամակը մենք ստացել ենք 2 օր առաջ և ժամանակ չէինք գտել դրան անդրադառնալու: Եվ հանկարծ տեղեկանում ենք, որ Թանգամյանն ինքնասպանության փորձ է կատարել սեփական բնակարանում, տեղափոխվել հիվանդանոց և այնտեղ մահացել:
Ստորև տպագրվող նամակը, փաստորեն, նրա հրաժեշտի խոսքն է հանրությանը, որտեղ նա զգուշացրել է այդ մասին:
ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին
ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գ. Հակոբյանին
ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Ա. Օհանյանին
Հարգելի պարոններ, ձեզ հայտնում եմ առ այն մասին, որ ինձ` Ցոլակ Երջանիկի Թանգամյանիս, հետապնդում են 1994-ից մինչ այսօր Սամվել Հրաչիկի Հունանյանը և Արթուր Վիրաբյանը` խլելով ինձանից Կիևյան 2ա-ի 176 քմ տարածքը և նույն ձևով խլում են Կիևյան 2ա-ի 124 քմ իմ տարածքը և հիմա էլ քրեական հետապնդում են իրականացնում` իրենց բարձրաստիճան մտերիմների հետ:
Սամվել Հունանյանը եղել է ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատող, որը հեռացվել և չինազրկվել է հրաման չկատարելու համար 2008 թ.-ին: Իսկ ինչ վերաբերում է Քաջազնունու փողոցի 4շ. 13բ., 6-րդ տարին է` չեմ կարող լինել իմ բնակարանի կամ գումարի տերը, որում անմիջական դեր են խաղացել Երևան քաղաքի ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանի և Երևան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանի անմիջապես մասնակցությամբ:
Այս բոլոր նյութերը կան Կենտրոն և Արաբկիր դատարաններում, ինչպես նաև Կենտրոն ոստիկանության քննչական բաժնում՝ քննիչ Լևոն Թաթյանի մոտ, որոնք լրիվ անարդարության և շարունակական հետապնդումների արդյունք են։ Խնդրում եմ մանրակրկիտ ուսումնասիրել և համապատասխան պատիժներ տալ նման անարժան բարձրաստիճան աշխատակիցներին։
Ես բազմիցս բացականչել և տեղյակ եմ պահել ձեզ բոլորիդ։ Այսքան անարդարություններից հետո ես չեմ կարող ապրել, որ տարիներ շարունակ ձգձգվում են ու շարունակվում են հետապնդումները։
Ց. ԹԱՆԳԱՄՅԱՆ 23.07.2013թ.
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ.
«Ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման հասարակական շարժման հաջողությունը թեկուզ ժամանակավոր, թեկուզ, այսպես ասած, «հանգրվանային», բնական հարց է առաջացնում՝ իսկ արդյոք հնարավո՞ր է այդ հաջողությունը զարգացնել այլ ոլորտներում։ Մասնավորապես, կարելի՞ է արդյոք նման ճնշմամբ նպաստել քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացմանը, ինչը, համաձայնեք, բազմաթիվ խնդիրների հիմքն է։ Գուցե 5 տարի առաջ ես այդ հարցին բացասական պատասխան տայի, բայց այս մի քանի օրը տեսնելով մեր հրաշալի երիտասարդներին՝ հիմա ավելի լավատեսորեն եմ տրամադրված։
Իհարկե, 100 թե 150 դրամը և արդար ընտրությունները տարբեր «քաշերի» հարցեր են, և նրանք, ովքեր վերջին 18 տարում կեղծել են ընտրությունները և մտադիր են այդպես էլ շարունակել, դիմադրելու են կատաղի ձևով։ Բայց նախ՝ այդ խնդիրը պետք է հետաքրքրի մեր երիտասարդ ակտիվիստներին, ես չգիտեմ՝ նրանք հասկանո՞ւմ են հարցի կարևորությունը, թե՞ ոչ։ Բայց եթե հետաքրքրում է, ապա հայեցակարգը պետք է լինի, հավանաբար, հետևյալը։
Մեզ չի հետաքրքրում, թե ովքեր են ուզում նախագահ դառնալ (ենթադրենք, խոսքը նախագահական ընտրությունների մասին է)՝ կոմունիստնե՞րը, Ֆաշիստները, լիբերալնե՞րը, թե՞ միասեռականները, մեզ չեն հետաքրքրում նրանց ծրագրերը, մեզ չի հուզում, թե ինչ մեղքեր են այդ հավակնորդները գործել 1, 10, 20 կամ, ասենք, 106 տարի առաջ։ Մեզ համար կարևոր չէ՝ նրանք ղեկավարելու փորձ, կամային հատկություններ ունեն, թե չունեն։ Մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ որ նախագահն ընտրվի ժողովրդի քվեով։
Նման հայեցակարգով երիտասարդները շանսեր ունեն նպաստելու ընտրությունների արդարությանը։ Այդ նպատակն իրագործելու ձևերը նրանք կգտնեն՝ վերջին շաբաթը դա հաստատել է։ Բայց հենց որ նրանք ասեն՝ չենք ուզում Պողոսին, այլ ուզում ենք Պետրոսին, նրանք մաս կկազմեն կուսակցական-թայֆայական խաղերի՝ դրանց հատուկ պարանոյայով։ Կլինի այն, ինչ եղել է 1996 թվականից սկսած՝ ես «պողոսական եմ», դու՝ «պետրոսական», բա գիտե՞ք, որ ձեր Պողոսն այսպիսինն է, իսկ Պետրոսը՝ այնպիսինը։ Դա արդեն ոչ թե քաղաքացիական շարժում է, այլ «երիտթև»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ընդ որում, հանուն արդար ընտրությունների պետք է պայքարել հիմա (եթե, կրկնեմ, այդպիսի ցանկություն կա), ոչ թե հերթական կեղծված ընտրություններից հետո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարի իրականում ընտրված նախագահի անունը՝ ճիշտ այնպես, ինչպես Տարոն Մարգարյանը պաշտոնապես կասեցրել է իր իսկ որոշումը։ ԿԸՀ «սխալ» հայտարարությունից հետո բռունցքներ թափահարելը, ինչպես ցույց է տալիս փորձը, անիմաստ է։
Իսկ ինչո՞ւ այդ ամենը կարող են անել հատկապես երիտասարդները։ Որովհետև առայժմ նրանց մտադրությունների մաքրության մեջ կասկածներ չկան։ Մնում է՝ նրանց մոտ չթողնեն ոչ մաքուր «դյադյաներին»։
Քիչ առաջ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներից մեկը հաստատեց լուրը, որ այսօր Հալեպից Երևան մեկնող փոխադրամիջոցը կանգնեցվել է թուրքական սահմանի մոտ, և զինված մի խմբավորման կողմից 5 հայ տղամարդիկ՝ վարորդի հետ մեկտեղ, առևանգվել են:
Մարդիկ մտածում են, որ նրանք կարող են նաև սպանված լինել ապստամբների կողմից, որոնք էլ, հավանաբար, եղել են զինվածները:
Ի դեպ, մեր աղբյուրները հաղորդում են, որ մինչ օրս՝ տարբեր իրավիճակներում, սիրիական հակամարտության զոհ են գնացել մոտ 200 հայորդի:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից’ գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա) և Լարս Օսկար Հոգեից (Նորվեգիա):
Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաեւ Մարկ Բասենցյանն ունեն 3-ական միավոր. այս մասին տեղեկացնում է armchess-ը:
Հուլիսի 25-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Լ. (ծնված 2009թ.), Ռ. (ծնված 2001թ.), Մ. (ծնված 2004թ.) Կարապետյանների և Հ.Դավթյանի (ծնված 1989թ.) Հայաստան տեղափոխումը, անհրաժեշտ հետազոտություններն ու հետագա բուժումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ և անմիջական հսկողությամբ։
Վնասվածքներ ստացած երեխաներից Մ. Կարապետյանի առողջական վիճակը Վրաստանի մասնագետների կողմից գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Այդ իսկ պատճառով Հայաստան տեղափոխելուց անմիջապես հետո Գյումրու բժշկական կենտրոնում կազմակերպվել է նրա համալիր հետազոտությունը։ Համակարգչային շերտագրությամբ պարզվել է, որ երեխայի մոտ առկա են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքներ։ Գյումրու մասնագետները, խորհրդակցելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների հետ, կարողացել են հիվանդի տեղափոխումը ռեանիմոբիլով այնպես կազմակերպել, որ վիճակի վատթարացում տեղի չունենա։
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հասցնելուց անմիջապես հետո կատարված գանգուղեղի, կրծքավանդակի և պարանոցի համակարգչային շերտագրությամբ հաստատվել է, որ աղջնակի մոտ առկա է գանգոսկրի կոտրվածք աջից ճակատ-քունքային շրջանում, ներգանգային հեմատոմաներ և ողնաշարի երկրորդ ողի փուշելունի կոտրվածք։ Երեկ երեկոյան ժամը 9-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվեց Մ. Կարապետյանի վիրահատությունը։ Վիրահատող բժիշկ, մանկական նյարդավիրաբուժության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգար Մարտիրոսյանի գնահատմամբ` վիրահատությունը հաջող է ընթացել։ Այսօր կատարված ստուգիչ համակարգչային շերտագրմամբ արձանագրվել է, որ ներգանգային հեմատոմաները լիարժեք հեռացվել են։ Միաժամանակ, պլաստիկ վիրահատությամբ փակվել է գանգի վիրահատական լուսամուտը և վերականգնվել բնական կորությունը։ Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր` լավացման միտումով։ Աղջնակը նորմալ հաղորդակցվում է։
Մյուս երեխաները հետազոտվել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում: Մեկի մոտ եղել է ոտքի թեթև քերծվածք, մյուսի մոտ ուղեղի ցնցման թեթև երևույթներ: Անհրաժեշտ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալուց հետո վերջիններս դուրս են գրվել և շտապօգնության մեքենայով հասցվել Երևան` իրենց տուն:
Գյումրու բժշկական կենտրոնում կատարված համակարգչային շերտագրությամբ մյուս տուժողի` Հ.Դավթյանի (ծնված 1989թ.) մոտ ախտորոշվել է սալջարդ: Անհրաժեշտ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալուց հետո հիվանդը դուրս է գրվել և վերադարձել Երևան:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ ցուցմունք տալու համար Հ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել պայմանական ազատազրկման:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Հ.Վարդանյանը, ով տուժող է ճանաչվել իր առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հրաուցված քրեական գործով, 04.08.2012թ. և 04.09.2012թ. նույն գործի շրջանակներում սուտ, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել:
Մասնավորապես` Հ.Վարդանյանն իր ցուցմունքներում նշել է, որ օգոստոսի 2-ին իրեն վնասվածք է հասցրել ոչ թե Ռ.Մանուկյանը, այլ` երեք անհայտ անձինք` իրեն չզիջելու կապակցությամբ առաջացած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում:
Հ.Վարդանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և մինչ դատաքննության սկսելը միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանը բավարարել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. հուլիսի 23-ի դատավճռով` Հ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` դատարանը վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով:
Նշենք, որ Հ.Վարդանյանի առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 22.01.2013թ. դատավճռով Ռ.Մանուկյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.