23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

36 համարի ավտոբուսի վարորդը ուղևորներին դժգոհում էր, թե իրենց գիծն ամենաանհաջողն է և գրեթե միշտ կիսադատարկ են երթևեկում: Դրա հետևանքվ էլ հազիվ են կարողանում օրվա պլանը տալ, իսկ աշխատավարձի մասին խոսելն անգամ ավելորդ է:
Մեր հարցին, թե քաղաքապետի կողմից ուղեվարձի թանկացման մասին որոշումը կասեցնելուց հետո օրվա պլանները և՞ս նվազել են, վարորդը պատասխանեց, որ վերադարձել են նախկին պլանի չափին, այն է՝ օրական 28 000 դրամ:
Հիշեցնենք, ուղեվարձը 150 դրամ սահմանելուց հետո երթուղիների սեփականատերերը ավտոբուսների վարորդների օրվա պլանը գրեթե կրկնակի ավելացրել էին՝ նախկին 28000-ի փոխարեն սահմանելով 41 000-43 000 դրամ: Ի դեպ, այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև 36 համարի մեր զրուցակից վարորդը:
Այս խոսակցությունից հետո ակամայից հիշեցի ուղեվարձի թանկացման հիմանվորումների վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած որոշ թվեր: Անգամ մտովի կատարած հաշվարկը պարզ դարձրեց, որ քաղաքապետարանը պաշտոնապես կեղծ տվյալներ է հրպարակել:
Այսպես. Քաղաքային իշխանությունը ուղեվարձի տնտեսագիտական հաշարկ կատարելիս, հաշվել է, որ երթուղու սպասարկման վճարը կազմում է 16.500 դրամ: Ի դեպ, հրապարակման մեջ նշված է, որ տվյալները ներկայացված են ամսական կտրվածքով: Փաստորեն, իրականում վարորդները ոչ թե 16 500, այլ 28 000 դրամ են վճարում, և ոչ թե ամսական, այլ օրական:
Եթե վարորդները չեն ստում (իսկ վարորդին չհավատալու հիմք մենք չունենք), ապա ամսական միայն մեկ ավտոբուսից գծատերերը 840 000 դրամ եկամուտ ունեն: Եթե հաշվենք, որ, դարձյալ ըստ քաղաքապետարանի կայքում տեղադրված պաշտանական տեղեկատվության, օրական երթուղի է դուրս գալիս 370-380 ավտոբուս, ապա ստացվում է, որ միայն ավտոբոււսների շահագործումից ստացվող ստվերային եկամուտները կազմում են 10 360 000 -10 640 000 դրամ: Իսկ ամսական եկամուտն արդեն այս թվի 30-ապատիկն է’ շուրջ 310-320 մլն դրամ:
Մեկ այլ դիտարկում ևս. Քաղաքապետարանը հայտարարում է, որ ամսական մեկ ավտոբուսը սպասարկում է 10 680 ուղևորի: Այսինքն՝ ըստ այդ տվյալի, օրական 1 ավտոբուս է նստում 356 ուղեվոր: Եթե նրանցից յուրաքանչյուրը վարորդին 100 դրամ վճարի, ապա օրվա ավարտին վարորդի մոտ հավաքված գումարը կկազմի 35 600 դրամ:
Մինչդեռ, վարորդը միայն 28 000 դրամ օրական վճարում է գծի տիրոջը, որպես օրվա պլան: Իսկ մնացած 7600 դրամով նա նաև վառելիք է լիցքավորում, ավտոմեքենան նորոգում, իսկ ինչ որ ավելանում է, փաստորեն վերցնում է իրեն որպես աշխատավարձ:
Քաղաքապետարանը հայտարարում է, թե վարորդի ամսական աշխատավարձը 200 000 դրամ է: Եթե այս թիվը բաժանենք ամսվա օրերին, ստացվում է օրական շուրջ 6.5 հազար դրամ: Այսինքն, եթե վերը նշված 7600 դրամից հանենք վարորդի աշխատավարձը, կկստացվի, որ ավտոբուսի ամբողջ օրվա վառելիքի ծախսը ընդամենը 1000 դրամ է:
Այս ամենից հետևում է, որ կամ քաղաքապետարանում տեղյակ չեն մեր երկրում վառելիքի գներից, կամ կեղծ տվյալներ են հրապարակել, արհեստականորեն ավելացնելով իրական ծախսերը և թաքցնելով գծատերերի ստացած ստվերային կլորիկ եկամուտները:
Փաստինֆո
ԳԱԼԱ-ն զրուցել է «Արարատ» միության լրագրողական խմբի ղեկավար Նաիրա Պողոսյանի հետ:
Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
-«Արարատ» միության անդամները բողոքի ակցիայի օրը հայտարարեցին, որ եթե Տեր Հակոբը չվերադառնա, ապա միությունը կկազմալուծվի: Փաստորեն Տեր Հակոբը չվերադարձավ: Այժմ միության անդամները շարունակո՞ւմ են մնալ նույն կարծիքին:
— Փաստացի միությունը այս պահին չի գործում, ինքնըստինքյան լուծարվեց: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի, այժմ ամեն ինչ ընդհատվեց:
-«Արարատ» միության անդամների հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ նրանք սադրիչներ են, որ ոչնչից պատմություն են սարքել և եկեղեցու ներսում տեղի ունեցող բնական երևույթներից մեկը, որը Տեր Հակոբի՝ մի եկեղեցուց մյուսը տեղափոխելն է, դարձրել են վիճաբանության առիթ:
-Չնայած մեզ տրված բոլոր տեսակի պիտակավումներին՝ այս պայքարը ոչ թե եկեղեցու դեմ էր, այլ հանուն եկեղեցու, հանուն նրա, որ եկեղեցու այդ միությունը, այն, ինչը ստեղծելու համար հսկայական աշխատանք է տարվել, որը հարյուրավոր մարդկանց է միավորել, շարունակի գոյություն ունենալ: Մենք երկու անգամ խնդրել ենք Սրբազանին, որ ընդառաջի մեզ, և Տեր Հակոբը մնա միությունում: Իսկ այն, ինչ վերաբերվում է նրան, թե բողոքի ակցիան սադրանք է, ապա վստահեցնում եմ, որ նման բան չկա և տվյալ դեպքում միության անդամներն իրենց ավելի արժանապատիվ պահեցին, քան որոշ հոգևորականներ:
-Այսինքն՝ այս ամենը արքեպիսկոպոս Կճոյանին դեմ չէր:
-Դա ընդամենը խնդրանք էր Կճոյանին, որին ինքը չընդառաջեց, փաստորեն նա չընդառաջեց հավատացյալներին, որի արդյունքում առաջացավ տհաճ ու տգեղ մի իրավիճակ: Երբ մենք գնացինք Սրբազանի մոտ, այնպիսի տպավորություն էր, որ նա մեր խնդրանքին ընդառաջեց, մենք ծափողջույններով ընդունեցինք դա, լուսանկարվեցինք, բայց հետո պարզվեց, որ նա ընդամենը մեզ հետ հանդիպմանն է ընդառաջել, ու մենք սխալ տպավորություն ենք ստացել: Չեմ կարծում, որ 11 հոգին սխալ տպավորություն պիտի ստացած լինեին:
-Չնայած Տեր Հակոբը պատրաստակամ է իր ծառայությունը կատարել նաև Սուրբ Երրորդություն եկեղեցում, այնուամենայնիվ ասել է, որ Սրբազանի՝ իրեն տեղափոխելու որոշումն իր համար անակնկալ է եղել: Իսկ Տեր Շահեն հայտարարություն արեց, որ Տեր Հակոբին տեղափոխելու հիմքում կարգապահական խնդիր է եղել:
-Երբ մենք Սրբազանին հարցրեցինք, թե ինչ խնդիր կա, նա մեզ ասաց, որ դրանք ներեկեղեցական խնդիրներ են ու չցանկացավ, որ բացվեին փակագծերը, բայց այնպես ստացվեց, որ փակագծերը բացեցին հենց իրենք: Ի տարբերություն որոշ մարդկանց, ես ինձ իրավունք չեմ վերապահում քննելու և խորանալու եկեղեցական հարցերի մեջ ու կարգապահական խնդիրներից էլ քաջատեղյակ չեմ, բայց եթե անգամ այնպիսի խնդիր կար, չեմ կարծում, որ պիտի հարցին այդպիսի լուծում տրվեր: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պիտի այդ հարցին այնպիսի լուծում տար, որ խնդիրը չդառնար հանրության քննարկման առարկա, և իր կողմից ու անունից հանդես եկող հոգևորականը այդպիսի հայտարարությամբ հանդես գար: Ի վերջո ո՞րն է տարբերությունը հոգևորականի և սովորական մարդու միջև. հոգևորականը պիտի առավել համբերատար ու ըմբռնող լինի, սակայն այս դեպքում նման բան տեղի չունեցավ, և առավել ըմբռնող գտնվեց մյուս կողմը: Տեր Հակոբը երբ հանդիպել էր Կճոյանի հետ, եկավ և մեզ ասաց, որ ինքը կտեղափոխվի, որ կարիք չկա բողոքելու կամ ինչ-որ բաներ ասելու, բայց միության անդամների մոտ մի տեսակ արժանապատվության հարցն էր դրված: Գուցե այս ամենը եղավ որոշ հոգևորականների անձնական հարցերի, սեփական ամբիցիաների պատճառով, բայց հաստատ Տեր Հակոբը չէ, որ ուներ այդ անձնական հարցերն ու ամբիցիաները:
-Հիմա Տեր Հակոբի հետ միության անդամները կապ ունե՞ն:
-Տեր Հակոբը որտեղ էլ լինի, միության անդամները այնտեղ պիտի լինեն, այլ կարծիք լինել չի կարող, և երեխաները չեն ուզում իրենց պայքարը կիսատ թողնել: Ուզում եմ նշել, որ մենք չենք ցանկանում պատճառ դառնալ, որ եկեղեցին վատ համբավ ձեռք բերի, բայց նաև չենք ցանկանում, որ եկեղեցու ներսում այսպիսի քմահաճ վերաբերմունքով կամ ներեկեղեցական ինչ- ինչ խնդիրներից ելնելով քանդվի շատ լավ մի ընտանիք: Չէ՞ որ եկեղեցին ընտանիքը պահելու համար է, այլ ոչ թե քանդելու: Հարցն այնքան տեղափոխությունը չէ, որքան այն, որ ամեն ինչ փաստորեն այսպես քանդեցին: Բայց պետք է նաև հավատացյալին լսել:
-Այնուամենայնիվ, եթե անգամ իսկապես Տեր Հակոբը կարգապահական խնդիրներ է ունեցել եկեղեցու հետ, արդյոք ճի՞շտ է ընտրված այդ խնդիրը լուծելու տարբերակը:
-Իհարկե՝ ոչ, մարդուն այլ վայր տեղափոխելով նրա կարգապահական խնդիրը չի լուծվում: Մենք բոլորս էլ աշխատում ենք որոշակի կոլեկտիվներում, որտեղ կարող են առաջանալ կարգապահական խնդիրներ: Չնայած ես չեմ հավատում, որ կարգապահական խնդիրներ են առաջացել, այնուամենայնիվ չեմ կարծում, որ սա պիտի լիներ հարցի իդեալական լուծման տարբերակը: Բացի այդ, հոգևորականները նախատինքի խոսքեր ասելու համար չեն: Համենայնդեպս եկեք նկատենք, որ Տեր Հակոբի կողմից ոչ մի բացասական կարծիք չի հնչել որևէ մի հոգևորականի հասցեին, իսկ Տեր Հակոբի հասեցին հնչել են տարբեր կարծիքներ:
-Կարծիքներ կան, որ «Արարատ» միության անդամների բողոքի ակցիան հրահրված էր Կաթողիկոսի կողմից, և դա արդյունք էր այն բանի, որ եկեղեցու ներսում գոյություն ունեն կլաններ՝ «կաթողիկոսականներ» ու «կճոյանականներ», որոնք անընդհատ հակամարտությունների մեջ են միմյանց հետ:
— Ոչ մի կլանի խնդիր չկա, ու Կաթողիկոսը ինքը պիտի որոշի՝ տա՞ այս ամենին ինչ-որ գնահատական, թե ոչ:
— Իսկ «Արարատ» միության նորանշանակ հոգևոր առաջնորդ Տեր Դանիելը ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին:
-Ես կարող եմ ասել, թե մենք ինչպես ենք վերաբերվում Տեր Դանիելին: Մենք բազմիցս նշել և հիմա էլ նշում ենք, որ մենք Տեր Դանիելի դեմ ոչինչ չունենք: Տեր Հակոբն էլ նրան մեծագույն պատկառանքով մեզ ներկայացրեց: Տեր Դանիելը գուցե և շատ ավելի լավը լինի: Ուղղակի խնդիրն այն է, որ «Արարատի» բոլոր ձեռքբերումները Տեր Հակոբի շնորհիվ է տեղի ունեցել, ու միության շատ անդամների ներգրավվածությունը խմբում հենց Տեր Հակոբի անձով է պայմանավորված:
-Արարատյան Հայրապետական թեմը ասել է, որ Տեր Հակոբի դիրքն ավելի է բարելավվել և զարմանք է արտահայտել, որ «Արարատ» միության սաները չեն ցանկանում իրենց սիրելի քահանան իր աշխատանքի մեջ աճի:
— Դե դա արդեն հեքիաթ է: Քանդել այն, ինչ լավ է, հանուն ինչ- որ այլ՝ անորոշ բանի, կարծում եմ՝ ճիշտ չէ: Չեմ ուզում համեմատություններ անել, բայց դա նույնն է, որ ինձ հեռացնեն աշխատանքից ու ասեն, որ ինձ նշանակում են հանրապետության լրատվության ընդհանուր գծի ղեկավար:
-Դուք այն մարդն եք, որ հաճախ է եղել եկեղեցում, երբևէ նկատե՞լ եք, որ հոգևոր դասի անդամների միջև լարվածություն լինի:
— Ես հենց դրանից է, որ զարմանում եմ։ Ես ամեն շաբաթ եղել եմ եկեղեցում և անհամաձայնության, տարաձայնության նշույլ անգամ չեմ նկատել:
— Այդ դեպքում ի՞նչը կարող էր լինել ստեղծված իրավիճակի պատճառը:
-Իհարկե սա ապացուցված չէ, բայց ստիպված եմ ենթադրել, որ մի քիչ շատ լավ գործեր արեց Տեր Հակոբը, իսկ ընդհանուր գորշության մեջ չցանկացան, որ այդպիսի պայծառություն լինի:
-Հավանական համարո՞ւմ եք, որ արքեպիսկոպոս Կճոյանը ցանկանում է եկեղեցուց հեռացնել եկեղեցու առավել նվիրյալ մարդկանց:
-Գուցե:
-Այնուամենայնիվ, մի հսկայական միության մասին է այսօր խոսքը, որը փաստորեն կազմալուծվում է: Ի՞նչ եք պատրաստվում անել:
— Մենք դեռ որոշակի հարցեր փորձում ենք հստակեցնել մեզ համար, հասկանալ կատարվածի դրդապատճառները, որից հետո կորոշենք մեր անելիքները:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը (https://www.facebook.com/science.and.finance/posts/508559582559922) դոկտոր Վարդգես Դավթյանի (ԱՄՆ) աջակցությամբ հայտարարում է սոցիոլոգիական հետազոտական դրամաշնորհային մրցույթ՝ «ՀՀ երիտասարդ գիտնականների խնդիրները» թեմայով։ Հետազոտության արդյունքները պետք է հրապարակվեն Scopus և Web of Knowledge – Thomson Reuters շտեմարանների կողմից հաշվառվող գիտական պարբերականներում, ինչպես նաև ներկայացվեն զանգվածային լրատվամիջոցներում:
Ցանկալի է, որ հրապարակման ամսագիրն ունենա Ազդեցության գործակից (Impact factor)։ Դրամաշնորհի տևողությունը` 3-6 ամիս։ Աշխատանքի կատարման համար կհատկացվի մինչև 600 000 դրամ` երկու հավասար մասնաբաժիններով` աշխատանքի կատարման սկզբում և ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Հայտերն ընդունվում են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: https://www.facebook.com/science.and.finance/posts/508559582559922
Երեւանցի 13-ամյա շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված փառատոնի արագ շախմատի մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը. այս մասին տեղեկացնում է armchess.am-ը։
Մի քանի տարի առաջ Հայաստանի մամուլը հեղեղվեց Պաշտպանության նախարարությունում տեղ գտած հերթական գանձագողության և զենքի վաճառքի ահավոր փաստերը ներկայացնող հրապարակումներով. Կապի վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը մեղադրվում էր Կապի ժամանակակից միջոցների և կապի տեխնիկական միջոցների մաքսանենգ առուծախի ու հարյուր-հազարավոր դոլարների հանցավոր յուրացման մեջ:
Հարուցվեց քրեական գործ, Բաբուրյանը հեռացվեց պաշտոնից և, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նա կալանավորվեց:
Սակայն, ինչպես հաճախ է լինում մեր երկրում, պաշտոնյան վերականգնվեց Պաշտպանության նախարարությունում: Իսկ այսօր արդեն հանցագործ, դրամաշորթ համարվող Բաբուրյանն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն է:
Ըստ ոչ ստույգ տվյալների, այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն են կրում մոտ 1000 սպաներ՝ լեյտենանտից մինչև գնդապետ, սակայն, գեներալները, որոնք հայոց բանակի փոքր բյուջեից միլիոնավոր դոլարներ են գողանում ոչ միայն չեն պատժվում, այլև նշանակվում են ավելի տաքուկ պաշտոնների:
Ստացվում է, որ մեր երկրում անկախ ամեն ինչից՝ գեներալական ուսադիրներն ունեն գերբնական ուժ, որի դեմ անզոր են անգամ ՀՀ օրենքները:
Շրջանառվում են խոսակցություններ, որ ոչ անհայտ Արշալույս Փայտյանը նույնպես կդառնա պաշտպանության նախարարի խորհրդական:
Ասել է, թե՝ գեներալներն ու բարձրաստիճանները կարող են անպատիժ թալանել մեր բանակի բյուջեն, իսկ զինվորներն ու սպաները, չնայած իրենց չլուծված բազում խնդիրների, պարտավոր են անտրտունջ ծառայել հայրենիքին: Իսկ որ ավելի վատ է, մեր ղեկավարության հենց նման վերաբերմունքն է բերում բարոյալքության ու արտագաղթի:
Ռուզան Ավոյան
Անցած գիշեր Կահիրեի Ռաբիա ալ-Ադավիա հրապարակում ՆԳՆ ուժերի և ցուցարարների միջև տեղի են ունեցել հերթական բախումները, որոնց հետևանքով մոտ 120 մարդ է զոհվել:
«РИА Новости»-ն՝ հղում անելով «Մահմեդական եղբայրներ» շարժման պաշտոնական կայքին, հայտնում է, որ ընդհանուր առմամբ այդ բախումների հետևանքով տուժածների թիվն անցնում է 4,5 հազարից: Շարժումը հրապարակում կատարվածը անվանել է «մարդկանց զանգվածային ոչնչացում»:
Ըստ «Մահմեդական եղբայրների», ոստիկանները կրակում էին ուղիղ նշանառությամբ:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դե ինչ, հետխորհրդային պետությունների մտածելակերպն իր խոսքն ասում է… «Նոր ալիք» մրցույթում փաստորեն Տոտո Կուտունյոն խանգարում էր, խանգարում էր վրացիներին՝ հանձինս Մելաձե եղբայրների, խանգարում էր ձևավորված, տարիներ ի վեր նույն կազմով գործող ռուսական շոուբիզնեսի միասնական, թայֆայի նմանվող ժյուրիի մեծապետական, ինչո՞ւ չէ նաև կամայական հաշվարկներին ու պայմանավորվածություններին…
Ինչևէ, ըստ լուրերի` նա այլևս ժյուրիի կազմում չէ, ինչ հերյուրանք ասես տարածեցին նրա վերաբերյալ… Դե բնական է, «սպիտակ ագռավը»չի նայվի «սև ագռավների» կազմում… Ինձ թվում է` նրանք արդեն նախապես որոշել են, թե ով պետք է հաղթի…
Այնուամենայնիվ, մեր Մաշային հաջողություններ մաղթենք»:
Հուլիսի 26-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1957 թ. ծնված Միսակ Միսակյանը, տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այսօր, հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11.00-ի սահմաններում BMW X5 մակնիշի սև գույնի 77 DD 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մալաթիա փողոցում հարվածել է LADA 20 010 մակնիշի 700 LO 07, Mitsubishi IO մակնիշի 22 LT 791 համարանիշի, Wolkswagen Tuareg մակնիշի, Biora մակնիշի 10 OQ 022 ավտոմեքենաներին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X5-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ըստ տեղեկությունների, փախուստի դիմած BMW X5 ավտոմեքենան պատկանում է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն «Բազազ Արտեմ» մականվամբ՝ Սիմոն Հակոբյանին:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթի-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը՝ Սաշիկ Սարդարյանի գլխավորությամբ, Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության խմբերը, ինչպես նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները և դեպքի վայրը միայն վերջիններիս շնորհիվ է, որ ոստիկանությունը կարողանում է վերցնել իր վերահսկողության տակ:
Նշված փողոցում երթևեկություն ժամանակավորապես դադարեցվել է: Դեպքի վայր են ժամանել նաև վնասված ավտոմեքենաների ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Նշված BMW X5-ը հայնտաբերելու համար հայտարարվել է հետախուզում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ոստիկանության օպերատիվ քննչական խումբը Մեծարենցի փողոցի վրա գտնվող «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Ս. Հակոբյանի տանը խուզարկությամբ հայտնաբերել է զենք զինամթերք, և դրանց օրինականությունը պարզելու համար քննիչն առգրավում է հայտնաբերվածը:
Հակոբյանի տան մոտ հավաքվածները պատմել են, որ առավոտյան ոստիկանները ժամանել են նշված տուն՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի սանկցիայով խուզարկություն կատարելու: Վ. Հակոբյանը, տեսնելով ոստիկանության աշխատակիցներին, BMW X5-ով դիմել է փախուստի՝ ստեղծելով ողջ վթարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.