23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 2.98 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 60 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 120.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքերով հաշվարկվել է 1.82 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 780 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 114.36 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված իրավախախտման տաս դեպքերի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի և Մարտունու բաժինների աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 25 հազար դրամ գումարի վնաս: Առգրավված 34,5 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 5 հատ /2կգ./ սիգ տեսակի ձուկը ինչպես նաև «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 220 հատ /22կգ/ կարաս տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.17 մլն դրամ գումար:
Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 36 մարդ. Lenta.ru-ն՝ վկայակոչելով France Presse գործակալությանը, հայտնում է, որ ավտոբուսը կիրակի երեկոյան Նեապոլ-Բարի ճանապարհին հարվածելով տասնյակ մեքենաների, ընկել է 30 մետր բարձրությունից։
Ավտոբուսում ուխտավորներ են եղել, որոնք վերադառնալիս են եղել Նեապոլից՝ Պադրե Պիոյի վանք այցելությունից հետո։
Դեպքի վայրից մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել 11 վիրավորներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է:
Իտալիայի իրավապահ մարմինները ավտովթարի հնարավոր որևէ պատճառ չեն մատնանշում։
Այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ոստիկանության բաժնի պետի օպեր. գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
«Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի բոլոր աշխատակիցները երկուշաբթի օրը աշխատանքից ազատման դիմում են ներկայացնելու, բացի այդ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել:
Իհարկե գյուղացիների վրդովմունքը կապված է գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ու այդ սպանության մինչ օրս չբացահայտված լինելու հետ:
Խռովությունները կապված են նաև վերջրես գյուղում տեղի ունեցած ընտրությունների արդյունքի հետ»։
Արաքսյա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբ», եղբորորդի Վարդան Հակոբյանի բնակության վայրում և աշխատավայրում կատարված խուզարկությունները, ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, անուղղակիորեն առնչվում են Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի հանկարծակի մահվան հետ: Ինչպես հայտնի է, բուն մահվան փաստով հարուցված գործը կարճվել էր, սակայն փոխարենը գործ էր հարուցվել Անդրանիկ Զատիկյանին թմրամիջոցներ իրացնող անձին հայտնաբերելու համար: Այդ գործի շրջանակներում էլ, ըստ գործակալության ունեցած տեղեկությունների, վարկածներից մեկը եղել է այն, որ թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին թմրամիջոցներ է իրացրել Վ.Հակոբյանը: Ի դեպ, Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:
Այսօր խուզարկություններ են կատարվել Վ.Հակոբյանի հորը՝ Սիմոն Հակոբյանին,պատկանող տարածքում, Վ.Հակոբյանի տանն ու աշխատավայրում: Գործակալության ունեցած տեղեկություններով, թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, փոխարենը հայտնաբերվել են ՏՕԶ տեսակի փամփուշտներ և մեծ քանակությամբ գումար` մի քանի միլիոն դոլար և դրամ:
Այսօր կտրվի Արաքս գետի ջուրը ջրամբարների միջոցով Ուրմիա լիճ և Մարանդի դաշտավայր տեղափոխելու նախագծի մեկնարկը, այս մասին հայտնում է ադրբեջանական Trend.az կայքը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդռեզա Ռահիմին և էներգետիկայիայի նախարար Մեջիդ Նամջուն:
Նախագծի իրականացման արդյունքում լուծվելու է 8 քաղաքի և 81 գյուղի ջրօգտագործման խնդիրը: Trend.az-ի հաղորդմամբ՝ նախագծի ընդհանուր արժեքը 875 մլն եվրո է. այն կյանքի են կոչելու իրանական և օտարերկրյա ընկերությունները:
Հալեպից արևմուտք գտնվող Հան Ասալ քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում գերի ընկած 51 զինծառայողներ մահապատժի են ենթարկվել սիրիացի ապստամբների կողմից:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին, կռիվը ընթանում էր վերջին մի քանի օրերի ընթացքում և ավարտվել է ապստամբական զորքերի հաղթանակով: Կառավարական ուժերը՝ կորցնելով մոտ 150 զինվոր և սպա, դուրս են մղվել քաղաքից:
Սիրիական ընդդիմության փոխանցմամբ, անցյալ շաբաթ մի շարք առանձնացված բանակային կայաններ և փոքրիկ բազաներ են ոչնչացվել:
Հյուսիսային բևեռը սովորաբար ասոցացվում է սառույցի հետ, սակայն այսօր այն այդպիսին չէ:
Երկու շաբաթ տևած տաք եղանակի հետևանքով Հյուսիսային բևեռը հուլիսի 13-ից սկսած՝ վերածվել է իսկական լճի:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով ձյան և սառույցի ուսումնասիրության ազգային կենտրոնին, հուլիսի սկզբին ձերմաստիճանը 1-3 աստիճան ավելի բարձր է եղել տարվա ընթացքում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մեծ մասի համար միջին ջերմաստիճանից:
Հնարավոր է, ձևավորման փուլում գտնվող Արկտիկական ցիկլոնի շնորհիվ շուտով ջուրը նորից վերածվի սառույցի:
http://www.youtube.com/watch?v=0WzdMDNVTb4&feature=player_embedded
Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարում ընդունվել է նոր կանոնադրություն, իսկ ՀԳՄ նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը։
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.