23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չնայած , որ Վրաստանի և Թուրքիայի միջև կնքնված է Ազտա առևտրի համաձայնագիր , սակայն Վրաստանը գտել է ձևը` Թուրքիայից դեպի Վրաստան և Ադրբեջան թուրքական ապարանքների արտահանումն անուղղակի արգելափակելու համար:
Եվ դա արվում է արդեն մի քանի ամիս շարունակ շատ հետաքրքիր ձևով, այնպես, որ պարզապես նպատակահարմար չէ որևէ ապրանք Թուրքիայից Վրաստանի տարածքով արտահանելը, քանի որ տրասպորտային ծախսերն այնքան են աճում, որ անգամ բազմակի գերազանցում են տեղափոխման ծախսերին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Gazetevatan պարբերականը, Սևծովյան արտահանողների միության նախագահ (DKİB) Ահմեդ Հանդի Գյունդողանը հայտարարել է, որ այլ բան չի մնում , քան դադարեցնել թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան և այդպիսով դադարեցնել նաև ավտոտրանսպորտով ապարանքների արտահանումը:
Արտահանողների միության նախագահը նաև տեղեկացրել է, որ Վրաստանի մաքսավորները թուրքական բեռանատարների մաքսազերծման և ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի ստուգման համար գանձում են 1200 դոլար:
Երբ թուրքական բեռնատարը անցնում է Սարպի անցակետով և մտնում Վրաստանի տարածք, ‘’գործի’’ է անցնում ճանապարհային ոստիականությունը: Այնքան տուգանքներ են գրում թուրքական բեռնատարների վրա, որ, ինչպես արտահանողների միության նախագահն է փաստում, երբեմն մեկ բեռնատարի մաքսազերծման ու տուգանքների արժեքը գերազանցում է բեռնատարով տեղափոխվող ապրանքի արժեքին:
Ամեն դեպքում վրացիներն այս հարցում հնարամիտ են և ուզում են թուրքական տրանսպորտային ընկերություններին դուրս մղել շուկայից։
Հայ եւ ադրբեջանական հասարակություններում արմատավորվող ատելությունը վտանգավոր է դառնում, նշում են փորձագետները: Փորձառու դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչի խոսքով, մթնոլորտը սրվում է հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ հիմնականում երիտասարդներն են. «Սոցիալական ցանցերի տոնայնությունը պատերազմի է տանում: Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդ սերունդը միմյանց տեսել է միայն պատերազմի միջով»: Հայ եւ ադրբեջանցի ծնողների որդի, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի դասախոս պատմաբան Միխայիլ Մամեդովի խոսքով, սոցցանցերում ատելության աստիճանն անտանելի է դառնում. «Երբ կարդում էի ադրբեջանցիների եւ հայերի որոշ գրառումներ Ֆեյսբուքում, ինձ ապշեցնում էր այնտեղ ատելության աստիճանը»: Մամեդովը, որը ներկայացնում էր իր հայրենակից, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը, շեշտեց հասարակություններում՝ միմյանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու կարեւորությունը: Մամեդովն ընդգծել է, որ լավ կլիներ հայ հասարակության մեջ նույնպես լինեին Աքրամ Այլիսլիի նման գրողներ, որոնք սեր եւ հանդուրժողականություն սերմանեին ադրբեջանցիների նկատմամբ: Չէ՞ որ պատերազմի դեպքում մարդիկ սպանվում են երկու կողմից:
Բաքվում արդեն ճչում են Լավրովի այցից: Իրենց դավաճանված են զգում: Արդեն գրում են, որ Ռուսաստանն իրենց ֆեդերալիզացիա է պարտադրում ու իրենք չեն ընդունի դա: Հիմնական վտանգը տեսնում են ԼՂՀ-ի՝ բանակցություններին վերադառնալով ու մահանում են: Պաշտոնական Երեւանը չպետք է խոսի բանակցություններից, քանի դեռ Ադրբեջանի խանին չեն պատժել: Տարածքային որեւէ հարցի քննարկում ուղղակի չպետք է գնա Հայաստանում: Դա փակել է պետք շատ հստակ: ԼՂՀ-ն էլ պետք է որոշի՝ Հայաստանի հետ միասին հանցագործին դեմ դիմաց նստում են բանակցությունների, թե ոչ ու ինչի շուրջ են խոսում: Ըստ որում՝ ոչ ամենեւին այժմ կա առաջիկա ամիսներին: Ադրբեջանը պետք է իր ծանր տեխնիկան տասնյակ կիլոմետրերով հեռացնի Արցախի ու Հայաստանի սահմանից: Մոնիթորինգի ու միջադեպերի հետաքննության մեխանիզմ պետք է ներդրվի: Այժմ շատ մեծ է ղարաբաղյան խնդիրը Կոսովոյի տարբերակով տանելու շանսը: Բաքուն իրեն դավաճանված է զգում: Ապրեն բոոր նրանք, ովքեր այս վերջին շրջանում ապահովեցին մեծ ճնշում Ռուսաստանի վրա ու Լավրովը քյոռ-փոշման գնաց Հայաստանից՝ սոսկ բավարարվելով Արարատի նկարով: Հանուն արդարության, Ռուսաստանի առաջնային ուշադրության կենտրոնում եղել եւ մնում է Թուրքիան: Ղարաբաղը նրան այդ նպատակով է հարկավոր….
Իսկ այս մասին՝ շատ շուտով: Ամենաուշը՝ երկուշաբթի:
Ստեփան Սաֆարյան
Փաստորեն, ընկեր Աղվանը չի հերքում, որ ասել է՝ «թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել», չի էլ կարող հերքել ասածը, քանի որ կա տեսագրություն։ Ասել է, բայց պարզվում է՝ իրեն սխալ են հասկացել, որովհետև իր ասելով՝ նկատի չուներ միակողմանի զիջումներ, այլ՝ խոսքը փոխզիջման մասին է։ Մեծ հաշվով, այստեղ կարևոր չէ՝ դաշնակները կողմ են զիջելուն, թե փոխզիջումներին: Կարևոր չէ, որովհետև նույն դաշնակները 18 տարի շարունակ միաբերան պնդել են ճիշտ հակառակը՝ չի կարելի ոչ մի թիզ հող զիջել թշնամուն։ Ու քանի որ «նախկին հանցավոր իշխանությունները», դաշնակների տրամաբանությամբ, մտադիր էին «ծախել Ղարաբաղը», իրենք պետական հեղաշրջում իրականացրեցին ու փրկեցին Ղարաբաղը։
Այսինքն՝ դաշնակ ընկերները 18 տարի շարունակ պնդում էին՝ դեմ են ԼՂ շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածքներն այս կամ այն կերպ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն, անգամ՝ փոխզիջման եղանակով, և ընդհանրապես՝ ըստ նրանց ԼՂ խնդիրը վաղուց է լուծվել, ու քննարկելու որևէ հարց չկա։ Ու հիմա հանկարծ դաշնակները խոսում են թեկուզ և փոխզիջման եղանակով, բայց տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը տրամադրելու մասին:
Հետաքրքիր է՝ դաշնակներից (և ընդհանրապես 1998թ. պետական հեղաշրջման հեղինակներից, այդ թվում՝ ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից) իրո՞ք 18 տարի պահանջվեց հասկանալու համար, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն Է։ Թե՞ նրանք այս ամենը գիտեին ի սկզբանե, պարզապես՝ Արցախի խնդիրը պատրվակ էր Հայաստանում հեղաշրջում անելու, իշխանության գալու և երկրի ողջ ունեցվածքը թալանելու համար։ Իսկ ստատուս քվոն էլ դե կպահեն՝ որքան կարողանան։ Չկարողանան՝ կհավաքեն փողերը և «հայդե՝ արտասահման»։
Հ.Գ. Ոնց է լինում, որ դաշնակներն ամեն անգամ մի բան ասում են, բայց իրենց միշտ սխալ են հասկանում:
Չորրորդ իշխանություն
««Վաղը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն Է, որը, ինչպես ամեն տարի, նշվելու Է առանձնահատուկ կերպով։ Գուցե ոչ այնքան, որքան անցած տարի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, բայց, ամեն դեպքում՝ մենք Ցեղասպանության տարելիցը նշելու ձևը լավ գիտենք ու կարողանում ենք աշխարհի առաջ միասնաբար, առանձնակի համախմբվածությամբ ներկայանալ զոհի կարգավիճակով։ Ներկայանալ ու պահանջել։ Պահանջել ու ոչինչ չանել։ Որովհետև պահանջելը պասիվ գործողություն Է, իսկ որևէ բան անելը ենթադրում է մտքի, ուղեղի աշխատանք, ստեղծագործականություն ու կամք, վճռականություն, ի վերջո։ Բայց մենք վճռական ենք զոհ լինելու ու որպես զոհ ներկայանալու հարցում միայն։ Որովհետև հաղթողի, չպարտվածի ու չցեղասպանվածի դերում հայտնվելու համար պետք Է նախ՝ հաղթել, չպարտվել ու չցեղասպանվել։ Ոչ միայն՝ ֆիզիկապես, այլ առաջիս հերթին՝ բարոյապես։ Բայց բարոյականությունից մեզ հոգեհարազատ Է միայն հաղթանակը՝ բարոյական, որը նույնն Է՝ ինչ ֆիզիկական պարտությունը։ Ապրիլյան պատերազմի 4 օրերիս հայ հասարակությունը՝ Զինված ուժերի գլխավորությամբ, ցույց տվեց, որ չի ցանկանում հերթական անգամ հայտնվել զոհի դերում, դրսևորեց իրական, շատ ֆիզիկական համախմբվածություն ու հետ մղեց ադրբեջանական ագրեսիան։ Բայց ընդամենը մի քանի օր Էր պետք, որպեսզի այդ ագրեսիան տրանսֆորմացվի ռազմaվարադաշնակցային ագրեսիայի, որի դեմ պետք Է պայքարի ոչ թե՝ հասարակությունը, այլ՝ իշխանությունը, որը, սակայն, այդքան համարձակություն ու կամք չունի։
Որովհետև Ադրբեջանին զինող Ռուսաստանին Հայաստանն անհրաժեշտ Է ոչ թե՜ հաղթողի ու թելադրողի, այլ՝ զոհի ու մուրացողի կարգավիճակում։ Որովհետև Ռուսաստանը 100 տարի իր տարածաշրջանային քաղաքականությունը կառուցել է հենց այդ՝ հայերի՝ պոտենցիալ զոհ լինելու ու «ռուսական պաշտպանության» առասպելի հիման վրա։ Բայց անցած մի քանի շաբաթներին հայ հասարակության՝ 100 տարի շարունակ լվացված ուղեղը միանգամից մաքրվեց, պարզվեց, ու հասարակությունը դադարեց հավատալ այդ առասպելին։ Դրա համար Էլ ռուսներն առանձնակի «սրտացավությամբ» են այս օրերին խոսում Հայոց ցեղասպանության մասին, դրա համար Լավրովը սովորականից ավելի շատ Է կռանում Ծիծեռնակաբերդում դրված ծաղկեպսակի առաջ… Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումն ու ոգեկոչումը, իհարկե, բոլորիս պարտքն Է։ Բայց բոլորիս պարտքը պետք Է լինի նաև վերջապես գիտակցելը, որ անթույլատրելի Է պետության քաղաքականությունը կառուցել միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակադրման վրա, որ անթույլատրելի Է հրճվել այլոց կողմից Թուրքիայի հետ սեփական հաշիվները պարզելու նպատակով Հայոց ցեղասպանությունը շահարկելու դրսևորումների վրա։ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենաառարկայական դրսևորումը նորմալ, հզոր պետության կառուցումն Է, որը դասեր քաղած կլինի պատմությունից ու վերջապես կկարողանա տարբերել դաշնակցիս՝ թշնամուց, ու բարեկամին՝ օգտագործողից։ Այլապես հայ ժողովրդի հավաքականության ու միասնականության միակ առիթը մնալու Է ապրիլի 24-ը, որի կարգախոսը, այսօրվա քաղաքականության շարունակականության դեպքում, դառնալու Է «Հիշում ենք և նահանջում»–ը»,–գրում է թերթը։
«168 ժամ»
«Կարևոր չի՝ ինչ է ասում Պուտինը, կարևոր չի՝ ինչ է ասում Օբաման, կռահել՝ ինչ փաստաթղթեր է բերում Լավրովը, ինչ արեցին ադրբեջանցիները և այլն, ինչ ասել են, ինչ դրել են, կարող է դրա ճիշտ հակառակը լինել։ Կյանքը բոլորին է պտտում։ Ոչ մեկի, նույնիսկ ամենահզորների մոտ կանխորոշված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին տարածաշրջան, այդ առիթով ռուսական մամուլում տեղ զտած տարածքների վերադարձի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին հրապարակումներին և այդ այցի արդյունքում այդպես էլ պատասխաններ չստացած հարցերին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի, ունեցած չորսօրյա պատերազմի արդյունքում երբեմնի ախոյաններ ՀՀ առաջին և երրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպում-քննարկումը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրավորական կեցվածքը նա այսպես է բնութագրում. «Ինչ-ինչ քայլեր կատարվում են, ռազմական խորհրդակցություններ են անցկացվում և այլն, դրանք նույնիսկ անհրաժեշտի դաշտից կարող են լինել։ Կամ՝ մեկի գործողությունն էլ դիվիդենտներ հավաքելու տրամաբանության մեջ է»։
Այս ամենը, սակայն, Աշոտ Մանուչարյանն այդքան էլ էական չի համարում։ Էականն, ըստ նրա, «ուղեղային գրոհները» շատ արագ կազմակերպելն է, քանի որ ժամանակն է շատ քիչ։ «Խնդիրն այն է, թե ո՞վ է կարողանում մարդկային համակարգեր ստեղծել: Մենք մարդ վիճակի եկանք, երեխեքը մեզ խելքի բերեցին, մի հինգ րոպե… զարմացած կանգնեցինք, կողքներս նայեցինք ու քցվեցինք ՝ ի՞նչ էր կոչվում այդ թալանի համակարգը… հա, հիշեցի, ընտրություններ… Մենք մեր երեխեքին դեռ հողին չհանձնած՝ քցվեցինք նոր երեխեքի զրահաբաճկոնները վրաներից հանելուն,, շրջազգեստների, ավտոմեքենաների և ռեստորաններում լափերի վերածելուն»,- ասաց մեր զրուցակիցը:
Հնչող կուլակաթափության կոչերը Աշոտ Մանուչարյանի մոտ ժպիտ են առաջացնում. «Այդ փալասներն ու ավտոները մենք կապում ենք այս իշխանավորների հետ, չնայած ամեն մեկն, ով ինչքան կարող է, նույն ճանապարհի վրա է»։ Նա հեգնանքով է վերաբերվում այս օրերին մեզանում ընդգծված դիրքորոշմանը՝ բոլորը վատն են, սրիկա են, բոլորը պիտի մեզ սպասարկեն, բայց չեն սպասարկում. «Ինչո՞ւ։ Նրանք էլ իրենց խնդիրներն են լուծում, նրանք էլ ուզում են ամենը, այդ թվում՝ մեր արյունը, իրենց համար ոսկու վերածել»։ Ուստի նաև ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալը զուտ մանկական նեղացկոտության տպավորություն է իր մոտ թողնում։
Առավոտ
«ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էդուարդ Նալբանդյանի ասուլիսից հետո իշխանական գործիչները և մերձիշխանական լրատվամիջոցները երեկ ցնծության չհիմնավորված այնպիսի մի ալիք էին բարձրացրել, որ թվում էր, թե հաղթել ենք նաև բանակցային սեղանի շուրջ:
Նկատենք, որ ԼՂՀ խնդրի վերաբերյալ Լավրովը երեկ բառացի հայտարարեց. «Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն գործի 94թ. զինադադարի մասին պայմանագիրը, որը հանդիսանում է անժամկետ փստաթուղթ, և այն բոլոր կողմերը պետք է հարգեն։ Ռուսաստանն իր ազգային հատկանիշներով և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը կանի ամեն ինչ՝ կողմերին աջակցելու համար: Այս փուլում առանց նախապայմանների հրադադարի պայմանները պահպանելուց բացի՝ մենք կարևոր ենք համարում ուշադրության արժանացնել վստահության միջոցների և անվտանգության ապահովման միջոցների ու միջադեպերը քննելու առարկայական կիրառումը՝ ըստ այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել 2011 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, որոնց կյանքի կոչելու ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ-ն»:
Իշխանական գործիչները ՌԴ նախարարի խոսքերի առաջին մասը դրոշակ դարձրած ցնծում էին: Սակայն իրականում Լավրովը իր խոսքի երկրորդ մասում փաստեց, որ բանակցային սեղանին դրված է, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը, քանի որ 2011-ին հենց դրա շուրջ են բանակցությունները ընթացել:
Ինչպես հայտնի է՝ Կազանյան փաստաթղթի ստորագրումը Ադրբեջանի մեղքով տապալվեց, դրա համար ՀՀ-ում փորձ է արվում ներկայացնել իբրև ապացույց, որ փաստաթուղթը մեզ է ձեռնտու: Գուցե խոստովանե՞ք, որ Ադրբեջանն ավելին է ցանկացել ստանալ:
Տեղեկացնենք, որ Կազանյան փաստաթղթով նախատեսվում է ազատագրված շրջաններից 5-ը հանձնել Ադրբեջանին: Այդ փաստաթղթով նախատեսված է շփման գծում խաղաղապահներ տեղակայել՝ հայկական զորքերը հետ քաշելով: Ով և ինչպես է երաշխավորելու, որ օտարներն իրենց կյանքի գնով Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը կապահովեն: Պարոնայք, իշխանավորներ, գուցե դադարեք կեղծ հաղթանակներ կերտելուց և հանրությանը հնարավորություն տաք փոխել և հզորացնել Հայաստանը: Անգամ մեկ թիզ հողի հանձնման մասին մտածելն այսօրվա իրավիճակում ոչ այլ ինչ է, քան դավաճանություն»:
«Ժողովուրդ»
Վերջին օրերին կգան հեգնողներ ու արհամարհողներ, որոնք իրենց սեփական ցանկություններից առաջնորդված՝ կհարցնեն. «Ո՞ւր մնաց Քրիստոսի երկրորդ գալստյան խոստումը։ Մեր հայրերը մեռան, և ամեն ինչ դեռ մնում է այն նույն ձևով, ինչպես որ էր ստեղծագործությունից ի վեր»։ Այսպես խոսողները կամովին մոռանում են, որ «Աստված սկզբից իր խոսքով ստեղծեց երկիրը», ջրերից դուրս բերեց և ջրերով կազմեց երկիրը, և նույն ջրերի հեղեղով ավերվեց և կորստյան մատնվեց երբեմնի աշխարհը։ Նույնպես և երկինքը ու երկիրն Աստծու նույն խոսքով պահվում են կրակի համար, այսինքն՝ դատաստանի օրվա համար, երբ ամբարիշտ մարդիկ կորստյան պիտի մատնվեն։ Այս ևս մի՛ մոռացեք, սիրելինե՛ր, որ Տիրոջ մոտ մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա պես։ Տերը չի ուշացնում իր խոստումի կատարումը այնպես, ինչպես ոմանք հասկանում են ուշացումը։ Տերը պարզապես համբերատարություն է ցույց տալիս ձեր հանդեպ, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ բոլորն էլ առիթ ունենան ապաշխարելու։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 3:3-9)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ.
Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:
Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության և առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ամիսներ առաջ ընտանիքի հետ Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից երրորդ երկիր է տեղափոխվել, հայտնում է ադրբեջանական Apa գործակալությունը: Սակայն Ադրբեջանի Դիլյարա Ալիևայի անվան կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն չի կարողացել ասել, թե «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վ. Մարտիրոսյանը ընտանիքի հետ որ երկիր է հեռացել:
Գողություն կատարելու կասկածանքով 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն, որտեղ քննիչի որշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը (նա մեղադրվում է Ռուզամ Մարգունու տնից շուրջ շուրջ 5000 դոլոր գողանալու մեջ): Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը կնոջ ու որդու հետ 2015 թվականի սեպտեմբերին փախել էր Հայաստանից և Ադրբեջանում իշխանություններից ապաստան խնդրել: Վերջինիս նկատմամբ Հայաստանում միջպետական հետախուզում է հայտարարվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.