23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլի 22-ին Ամերիկայի հայկական խորհրդին (ԱՀԽ) իրազեկել են, որ թուրք ժխտողականները թիրախավորել են Լոս Անջելեսի «Փոքր Հայաստան» թաղամասը:
Թուրք ժխտողականներն ամբողջ թաղամասով մեկ պաստառներ են փակցրել «Fact Check Armenia» ընկերակցության մասին, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում` անտեսելով պատմական փաստերը:
ԱՀԽ անդամներից մեկը փորձել է հեռացնել պաստառները, որոնք փակցվել էին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյալի շրջանային բաժանմունքում, և հանդիպել է 3 անհայտ անձանց դիմադրությանը, որոնք պնդում էին, թե իբր համագործակցում են ՀՀ կառավարության հետ երկու երկրների միջև այս պաստառների միջոցով խաղաղության հաստատման նպատակով: Սակայն, 2 տղամարդն ու կինը այդպես էլ չեն կարողացել պատասխանել հայերի և Հայաստանի մասին հասարակ հարցերին, ինչպես նաև ոչ մի կոնկրետ տեղեկություն չեն հայտնել:
«Փոքր Հայաստան» թաղամասի պաշտոնյաներն իրազեկվել են կատարվածի մասին և դատապարտել են նման գործողություններն` ուղղված Ցեղասպանության ժխտմանը:
«Վիրավորական է Ցեղասպանության ժխտողական քարոզչություն տեսնել այն նույն փողոցներին, որտեղ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեն` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քանի դեռ մենք բացահայտ բարձրաձայնում ենք ճշմարտությունը, Թուրքիայի և նրա դաշնակիցների ժխտողական քարոզարշավը հաջողության չի հասնի»,-ասել է կոնգրեսական Շիֆը:
Նա նշել է ճշմարտությունը ժխտող պաստառների փակցման անհեթեթությունը, քանի որ այդ շրջանում և ամբողջ Կալիֆորնիայում Ցեղասպանությունը ժխտող մարդիկ տեղ չունեն: Լոս Անջելեսի վեհաժողովի և խորհրդի անդամ Միչ Օ’Ֆարելը նույնպես դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը:
2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ: Խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.
– թռիչքային քարտեզներ;
– օդաչուի պլանշետը;
– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը;
– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը;
– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց;
– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով;
– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս;
– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր;
– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն՝ պարզ է դարձել, որ
2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել է թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով;
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում են, որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար;
Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ;
Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը;
Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ;
Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձին թռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը:
Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:
ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:
Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից:
Lragir.am-ը գրում է. Մինչ Երեւանում քննարկում են «Լավրովի պլանը» եւ տարածքների խնդիրը, Ղարաբաղում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ-ում, քննարկելու այդ խնդիրները այն մարդկանց հետ, ովքեր երկու անգամ պահել են Ղարաբաղի տարածքները, որոնք ըստ ռուսական այդ պլանի առաջարկվում է հանձնել: Ղարաբաղում կտրուկ մերժել են դա:
Ուշագրավ է եղել հատկապես Սերժ Սարգսյանի հանդիպումը Ղարաբաղի խորհրդարանական կուսակցությունների ու կառավարության անդամների հետ, որը տեղի է ունեցել գիշերը: Ըստ տեղեկությունների, տարածքները հանձնելու դեմ անմիջապես հանդես են եկել Ազատ Հայրենիք ու ՀՅԴ կուսակցությունները: ԼՂՀ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանն ընդհանրապես տարածք հանձնելու մասին հիշատակումից հետո դուրս է եկել՝ շրխկացնելով դուռը:
Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր գեներալ Վիտալի Բալասանյանը, ըստ տեղեկությունների, խոստացել է անձամբ գնդակահարել յուրաքանչյուրին, ով կհամարձակվի նման համաձայնագիր ստորագրել:
Ըստ տեղեկությունների, ավելի կտրուկ են արտահայտվել բանակում, Սերժ Սարգսյանի ու հրամկազմի ու միջին օղակի սպաների հանդիպմանը: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից օպերատիվ գործողությունների եւ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը դրված է հենց միջին օղակի սպաների վրա:
Այսքանով հանդերձ, ԼՂՀ արտաքին գործերի նախարարը, խորհրդարանում պատասխանելով «Լավրովի պլանի» մասին հարցին, կրկին ամորֆ հայտարարություն է արել բանակցություններին Ղարաբաղի մասնակցության մասին: Ինչպես Հայաստանում, ԼՂՀ ԱԳՆ-ն էլ վարում է քաղաքականություն, որը հիմնված է ոչ թե երկրի շահերի ու հանրային կարծիքի վրա, այլ ռուսների պլաններին չխանգարելու հաշվարկով:Երկու տարի առաջ Ստեփանակերտում համերգ էին տալիս ի պատիվ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի: Ներկայում Ղարաբաղում կտրուկ մերժում են Ղարաբաղի անեքսիայի ռուսական պլանը:
Թուրքերը պետք է ազատվեն ամոթի զգացումից ու ընդունեն իրենց պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար: Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է թուրք իրավապաշտպան ու գիտնական Սաիթ Չեթինօղլուն, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ:
Իր ելույթի սկզբում նա ցույց տվեց թուրք Քաբաշ Ալիի լուսանկարը՝ կացինը ձեռքին, որն իրավապաշտպանի խոսքով կազմակերպել էր հայերի կոտորածները Ամասիայում: «Նրանք, ովքեր կողոպուտի հաշվին են ապահովել իրենց բարեկեցիկ կյանքը, հասել են մինչեւ 2016 թվական: Դրա համար էլ անհրաժեշտ է խոսել Ցեղասպանության մասին»,- շեշտել է Չեթինօղլուն: Թուրքիայում, հիշեցրել է նա, արդեն 2.5 տարի բանտում է մի հայ՝ բազմակողմանի զարգացած անձնաավորություն Սեւան Նշանյանը, նրան 25 տարվա ազատազրկում է սպառնում ապօրինի շինարարության համար: «Երբ Սեւանի նման վառ անհատականություն է հայտնվում, որը քննադատում է Թուրքիային ու իսլամական օրենքը, նրա գորոծղություններին անհամաչափ պատասխան է տրվում: Հայոց ցեղաասպանության ճանաչման ճանապարհին հիմնական խոչընդոտը հենց դա է: Յուրաքանչյուր թուրք պետք է իրեն հարցնի՝ ի՞նչ է արել իր պապը 1915-ին: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ներողություն խնդրի ու կառուցի «Այլրեւս երբեք»հուշարձանը»,- ասել է Սաիթ Չեթինօղլուն: Նրա համոզմամբ, անհրաժեշտ է մի շարք թուրք գործիչների անունները ջնջել Թուրքիայի փողոցների ու շենքերի վրայից: «Նաեւ հայերից ու հույներից բռնազավթված ու Աթաթուրքի անունով կոչված շենքերը վերադարձնել նրանց սերունդներին: Մտավորականները պետք է այս հարցում ավանգարդ դառնան: Պետք է բացեն արխիվները ու գրանցամատյանները, պետք է բնակության ու բիզնես վարելու իրավունքներ տրամադրեն, միայն դրանից հետո է պետք սկսել փոխհատուցման գործընթացը»,- ամփոփել է թուրք իրավապաշտպանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Արգամունտը ավելի քան երբևէ իր հասցեին ստացել է հանդիմանական արձագանքներ՝ քառօրյա պատերազմի ընթացքում հնչեցրած հակահայ հայտարարությունների համար։ Այս մասին ի պատասխան Tert.am-ի հարցի՝ ի՞նչ քայլեր նախաձեռնվեցին ԵԽԽՎ-ում լիագումար վերջին նիստին, պատասխանեց Վեհաժողովում հայկական պատվիրակության նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում հույն պատգամավորը լիագումար նիստում ներկայացրել է փաստաթուղթ, որով Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին ու ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը, ավելին՝ պատրաստվում քննարկել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս և նմանատիպ պահվածքի դատապարտման առումով, Հերմինե Նաղդալյանն այսպես արձագանքեց․ «Ճիշտ չհասկացած կամ կանխամտածված սուտ տեղեկատվությունը պիտի՞ արդյոք դառնա պատճառ, որ քննադատություն առաջանա։ Այս խնդիրը լրագրողական համայնքի քննարկման առարկա է։ ԶԼՄ մասին օրենքը նախատեսում է, որ ինքնակազմակերպվի համայնքը՝ ներքին որոշումներով»։
Հարցին՝ արդյոք սա դիվանագիտական պարտություն չէ՞ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը չհամաձայնեց․«Մենք Ձեզ լուրջ պրետենզիա ունենք, որ զբաղվում եք մի նյութ, մի ոլորտ լուսաբանելով՝ առանց իմանալու կարգերը։ Որտեղի՞ց է Ձեզ մոտ այդ կարծիքը, որ դիվանագիտության մեջ պարտություն ունենք։ Մինսկի խումբը վերջին հինգ տարվա մեջ հինգ հայանպաստ հայտարարություններ է կայացրել և ոչ թե արտգործնախարարների, այլ՝ Մինսկի խմբի երկրների ղեկավարների մակարդակով, Օբամայի, Պուտինի, Օլանդի մակարդակով, հայանպաստ հայտարարություններ են կատարվել: Ձեր կարծիքով դա դիվանագիտական աշխատանքի ձախողո՞ւմ է: Չի կարելի․․․ Արտաքին քաղաքականություն շատ երևացող չէ, իր բնույթով մեծ մասամբ հեռու է թափանցիկությունից, բայց արդյունքը երևում է»։
«Վերցրեք հինգ հայտարարությունները կարդացեք՝ դա ձախողո՞ւմ է։ Ապրիլի 1-ին մարդիկ գնդակոծությունը սկել են, հաջորդ օրերին բոլորը հայտարարել են, որ պետք է վերադառնաք 1994 թ-ի պայմանագրին, երբ, որ մարդկանց ասում են, դուք պիտի վերադառնաք 1994 թվականի պայմանագրին, որ էս մարդիկ այսքան բան անում են, այդ պայմանագրից դուրս գալու համար: Երբ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ասում են գնացեք նստեք բանակցային սեղանի շուրջը, դա օդի՞ց է գալիս։ Ինչի՞ է Ադրբեջանն այդքան պայքարում Մինսկի խմբի դեմ։ Եթե ՄԽ Մադրիդյան սկզբունքները Ադրբեջանի համար բարենպաստ լինեին, դրա դեմ կպայքարե՞ին։ Հինգ տարի ռմբակոծում են Մինսկի խումբն ու Մադրիդյան սկզբունքները։ Մենք կարո՞ղ ենք մտածել, որ ուրեմն նպաստավոր չէ իրենց համար։ Այո, դա այն չէ, ինչը մենք կերազեինք, բայց դա մեզ համար հիմք է, որ աշխատենք ու գնանք դեպի խնդրի լուծումը»,- շեշտել է Հերմինե Նաղդալյանը:
Ըստ նրա՝ հավասարության նշանն ընդունված է արտաքին քաղաքականության մեջ, բայց դա շարունակական չէ:
Հարցին՝ հանդիպե՞լ եք ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի հետ, ինչպե՞ս է վերջինս բացատրում իր հակահայ հայտարարությունները, Հերմինե Նաղդալյանը դրական պատասխան տվեց․ «Այո՛, անձամբ հանդիպել եմ։ Բանաձևերը, որոնք ինքը նշել է՝ դրանք ընդունված են, բացատրեց նրանով, որ ԵԽԽՎ-ն չունի հակառակ որոշում ու մեկ-երկու անդամ ընդունվել են որոշումներ, որոնք եղել են։ Փաստաթղթից շարժվելու մի հիմնավորում․․․ Իհարկե, մենք ներկայացրել ենք հայկական հանրության ամբողջ դժգոհությունը, աշխարհի, միջազգային կազմակերպությունների երկրների ղեկավարների, նրանց կոչերի՝ դադարեցնելու արյունը հակասությունները իր կոչերի հետ, ով ասում էր, որ ՄԱԿ-ի բանաձևեր կան, որոնց մասին ՄԱԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում չէր խոսում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը։
«ԵԽԽՎ-ում կատարվեց մի հատ աննախադեպ երևույթ: Ես շուրջ 14 տարի աշխատում եմ այդ պատվիրակության կազմում և չեմ հանդիպել նման դեպքի, որ ԵԽԽՎ նախագահը ստանա նման հանդիմանանքներ: Մենք շուրջ 650 մարդու ուղարկել ենք մեր գրավոր նամակները, մեր դժգոհությունը։ Սա շատ լուրջ արձագանք էր, ինքը զգացել է այդ արձագանքը»,- ընդգծեց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը։
Ռուսական «Կոմերսանտ» թերթն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին՝ որոշ մանրամասներ հրապարակելով ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների մասին:
Թերթը, վկայակոչելով Մինսկի խմբին մոտ կանգնած իր աղբյուրները, գրում է, որ միջազգային միջնորդների կողմից ներկայացվող փոխզիջման տարբերակը հետևյալ տեսքն ունի.
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջաններից հինգը, Ադրբեջանը դադարեցնում է Հայաստանի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղին տրվում է ինչ-որ ռազմական ժամանակավոր կարգավիճակ, որը երաշխավորում է նրա անվտանգությունն ու ինքնակառավարումը, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը, ինչպես նաև հայկական կողմի վերահսկողության տակ մնացող երկու շրջանների կարգավիճակի հարցը հետաձգվում է: Այս սցենարը ենթադրում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում և ականազերծման գործում միջազգային աջակցություն: Բացի այդ, շրջան կարող են վերադառնալ ներքին տեղահանվածներն ու փախստականները:
Թերթի աղբյուրների համաձայն՝ այս առաջարկները մեծ մասամբ հիմնվում են մադրիդյան սկզբունքների վրա, որոնք Մինսկի խումբը առաջարկել է 2007թ. (և որոնք հետագայում թարմացվել են):
Ռուսական պատվիրակությունում «Կոմերսանտի» աղբյուրը հասկացրել է, որ խոսքն առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարության հետ աշխատանքի մասին է: Հենց Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատվություն կրում, որ նույն 2011թ. Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի դիվանագիտական ջանքերով համաձայնեցված համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, ընդհանուր առմամբ, համաձայնել էր փաստաթղթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելիորեն տասը նոր առաջարկներ էր առաջ քաշել, որոնք հայկական կողմի համար անընդունելի էին:
Աղբյուրը՝ «Սիվիլնեթ»
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը և հատկապես դրա հետևանքները բարոյահոգեբանական ճնշող ազդեցություն ունեցան ոչ միայն Հայաստանում, Արցախում, արտերկրում բնակվող մեր միլինավոր հայրենակիցների վրա, այլև այն մարդկանց, ում թվում է, թե որևէ իրադարձություն այլևս չի կարող կոտրել: Բայց միայն թվում է: Հայոց-ցեղասպանության ակնաատես-վերապրածները, որոնց շուրջ հանրության ուշադրությունը որպես կանոն առավել մեծանում է Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ, նույնպես անմասն չմնացին այն համահայկական ցավալի իրադարձություններից, որոնց ականատես եղանք բոլորս:
«Հուզվում էր ամեն զինվորի մասին իմանալով: Շատ էր հուզվում..: Շատ արտահայտվող չէ, բայց թուրքերին էր մեղադրում, ասում էր. «ապրեն մեր տղաները, որ մուսալեռցիների նման պայքարում են իրենց հողի համար»»,-«Արմենպրես»–ի հետ զրույցում նշում է 104-ամյա Սիլվարդ Ատաջյանի թոռնուհին` Նունե Ատաջյանը:
ԼՂ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները ստիպում են Սիլվարդ Ատաջյանին վերհիշել անցյալը` հեմամատականներ տանելով Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի հետ: 53 օր շարունակ թուրքական զորեքրի հարձակումները հաջողությամբ հետ մղողների շարքում են եղել նաև ականատեսի հայրը և հորեղբայրը, ում նա համեմատում է այս օրերին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած տղաների հետ:
«Ամեն մի երիտասարդ զոհի համար ցավում է ու ափսոսում»,- հավելում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածի թոռնուհին:
104-ամյա կինը իրադարձություններին ակտիվ հետևում է հեռուստացույցով` բաց չթողնելով միմյանց հաջորդող լրատվական թողարկումները:
Իր կենսուրախությամբ, բնատուր տոկունությամբ, կյանքի փորձով իմաստնացած այս կինը հույս ունի, որ համակարտությունը շուտափույթ կավարտվի, և մեր երկիրը 1915 թվականի պես հերթական անգամ գերտերությունների մշտական շահերի հետևանքով չի հայտնվի վտանգի մեջ:
Կարճատև, բայց կորուստներով հագեցած պատերազմի բոթը թեև փոքր ինչ ստվերել է, բայց բոլորովին չի ջնջել նրա սրտից այն ցավալի ապրումներն ու մտորումները, որոնք բերում է իր հետ յուրաքանչյուր գարնանամուտ: Որքան ժամանակ էլ անցնի, Մուսա լեռան, Հայոց ցեղասպանության, կոտորածի, գաղթի, ընտանիքի անդամների կորստի անդառնալի հետքերը ստիպում են նրան արտասվել: Արցունքների մեջից ամեն տարի հիշում է հարազատներին, հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու կարծես մտովի տեղափոխվում «էրգիր»: Հայրենիքը ամենից շատ հիշեցնող իրը, այնտեղից բերված խխունջապատ զարդատուփն է, որում խնամքով պահում է ընտանեկան լուսանկարներն ու իր փաստաթղթերը:
«Ապրելու ապրիլը» տարեց կնոջ կյանքում խորհրդանշական է: Ապրիլի 7-ին լրացավ նրա 104 ամյակը: Տարեդարձն, ինչպես ամեն տարի, նշեց ընտանիքի անդամների, ծոռնիկի ջերմ շրջապատում: Տիկին Սիլվարդը մայրաքաղաքում բնակվող չորս ականատեսներից մեկն է, ով, չնայած 2015թ. փետրվարին կատարված ոտքի բարդ վիրահատությանը, շարունակում է ապրել ընտանիքի առօրյա հոգսերով:
Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող այս մարդն առաջին հերթին ցանկանում է, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ:
2016թ. ապրիլի տվյալների համաձայն` Հայաստանում բնակվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձ, նրանցից 4-ը` տղամարդ: Օրեցօր նրանց թիվը պակասում է. 2014թ.ականատես-վերապրածների թիվը հասնում էր 39-ի, նրանցից 25-ը կին էր, 14-ը տղամարդ:
Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածները անմասն չեն պետության ուշադրությունից: ՀՀ առողջապահության նախարարությունը գործընկեր կառույցների հետ տրամադրում է շարունակական բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետությունում բնակվող ականատեսները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, ապահովվում դեղերով և բժշկական պարագաներով:
այոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013թ. ապրիլի սկզբից մեկնարկած «Արմենպրես» լրատվական գործակալության «Ականատեսը» հատուկ նախագիծը երկու տարի շարունակ եռալեզու տարբերակով հանրության դատին հանձնեց նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների 32 պատմություն:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայ հանրությանը հուզող գլխավոր հարցերից մեկն այն էր, թե ուր է անհետացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՍիվիլՆեթը պարզել է, թե այդ օրերին ինչ էր անում արտգործնախարարությունը… վարագույր էր գնումինչ էր անում արտգործնախարարությունը… վարագույր էր գնում:
«Դաշնակների կողմից նման հայտարարությունն ինձ համար զարմանալի չէ: Դաշնակները ժամանակին ամբողջ Արևմտյան Հայաստանը` Կարսի հետ միասին նույնպես հանձնեցին, Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները դատարկեցին, ուստի ինձ համար խնդիր չի ներկայացնում դաշնակների կողմից նման կարծիք հայտնելը: Նրանք ամեն ինչի ընդունակ են»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կողմից` ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարությանը, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:
Հիշեցնենք` օրեր առաջ Ա. Վարդանյանը խոսելով տարածքային փոխզիջումների մասին, ասել էր` «Կարող է խաղաղության այնպիսի երկարատև համաձայնագիր լինի, որ տարածաշրջանում կայունություն առաջանա և նորմալ ապրեն հարևանությամբ երկրները. մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»:
«Իշխանությունների կողմից, ես դեռ տարածքների հանձնման մասին ակնարկներ չեմ լսել: Եվ հետո, պետք է հասկանալ, թե ինչ կարող է նշանակել «փոխզիջում»-ը: Միակ փոխզիջումը կարող է լինել Արցախի անկախ հանրապետության ճանաչումը, ուրիշ ոչ մի բան: Որևէ մետր քառակուսու հանձնում բացառվում է, քննարկման ենթակա չէ: Ոչ մեկն իրավունք չունի, չի հանդգնի և չի կարող մեր լավագույն սերնդի արյան գնով և քրտինքով ձեռք բերված այդ հայկական տարածքները հանձնելու մասին մտածել: Ես լուրջ չեմ ընդունում նման խոսակցությունները»,- եզրափակեց Հացպանյանը:
Քառօրյա պատերազմից հետո հասարակությանը հուզող հիմնական հարցերից մեկը դա հետևյալն էր, ինչպե՞ս է ստացվել, որ մեր հետախուզությունը ժամանակին չի նախազգուշացրել ազերիների հարձակման մասին, որն էլ հանգեցրել է առաջին օրվա դրությամբ զոհերի մեծ քանակին:
Հասարակությունը դրանում մեղադրեց մեր հետախուզությանը, հնչեցվեցին կարծիքներ, որ տվյալ գերատեսչության ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հաշվի առնելով, որ համացանցում լուրեր են տարածվում այն մասին, թե իրականում մեր հետախույզները հավուր պատշաճի են կատարել իրենց պարտականությունները և օպերատիվ կերպով զեկուցել են բանակի ղեկավարությանը` թշնամու աննախադեպ առաջխաղացման մասին, կխնդրեի նաև ստուգել հետևյալը: Քանի որ Ալիև կրտսերը իրեն բոլոր ժամանակների լավագույն ”պրեզիդենտ” է համարում, ըստ այդմ էլ իր կառավարման տարիներին փորձում է ադրբառանի էէէ ադրբեջանի պատմության սև և անցանկալի էջերը մաքրել: Ըստ այդմ կարծում եմ, որ բոլորովին պատահականություն չէ, որ նրանց կողմից հարձակումը եղավ հենց ապրիլի 2-ին, 23 տարի առաջ ճիշտ նույն օրը ` ապրիլի 2-ին նրանք կորցրեցին Քելբաջարը: Քանի որ ալիև ”մլադշին” ինքն իրեն էլ է խաբել, թե իր բանակը այն աստիճան մարտունակ է, որ մեկ օրում կարող է գրավել ԼՂ այն հողերը, որոնք իբր թե օկուպացրել են հայերը, ըստ այդմ էլ ապրիլի 2-ի հարձակումը խորհրդանշական կլիներ Ադրբեջանի պատմության մեջ և հաջողության հասնելու պարագայում, այդ հաղթանակը շվաքում կթողներ 23 տարի առաջվա հենց այդ օրվա խայտառակ պարտությունը:
Հիմա հաշվի առնելով այն, որ ադրբառանական տեղեկատվական աղբյուրները անխնա լուրեր են տարածում, թե իբր Հայաստանը մտադիր է ադրբեջանի վրա հարձակվել մայիսի 8-ին, կարելի է ենթադրել, որ սա հերթական պրովոկացիոն գործընթացն է և իրականում նրանք են մտադիր հենց մայիսի 8-ին ավելի լայնամասշտաբ հարձակում իրականացնել, քանի որ 24 տարի առաջ հենց մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին և ադրբեջանցիները կրեցին իրենց հերթական խայտառակ պարտությունը:
Հնարավոր մարդկային կորուստներից խուսափելու նպատակով կարծում եմ արժե հետախուզական գործողություններ իրականացնել այս մտավախության հետ կապված և եթե կանխատեսումները ճիշտ են, զուգադիպություն չի սա, ուրեմն մենք պատրաստ կլինենք թշնամու ոտնձգություններին և այս անգամ ծանր կացության մեջ մեր ԱՐԾԻՎՆԵՐԸ չեն հայտնվի:
Հ.Գ. Միայն թե բանակի ղեկավարությունը մատների արանքով չնայի հետախույզների զեկույցներին, ինչպես նախորդ անգամ եղավ:
facebook.com Աշոտ Եսայան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.