23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Սեյրան Օհանյանին:
Այսօր՝ Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , շատ հանգիստ տոնով հայտարարել է ՝ Մի թիզ անգամ հող զիջելու մասին խոսք լինել չի կարող, հայտարարությունը իհարկե վերաբերվում է Արցախյան ազատագրված հողերին : Այս մեկ նախադասությունը շտապ պատասխանել է Օհանյանի ու մի քանի ժամ անց նրանք վայնասուն — պատասխան են հղել Սեյրան Օհանյանին:
Մինչ այժմ ադրբեջանի ղեկավարությունը , մի շարք խուճապ տարածող հայկական լրատվականների ու կիսաակտիվիստական դեմքերի օգնությամբ, Ադրբեջանում տարածել էր այն լուրը , թե հայերը շուտով հանձնելու են որոշ տարածքներ: Նոր — նոր էին սկսել ժողովրդին այդ ամենը համոզել , երբ ՀՀ Պաշտպանույան նախարարը պաշտոնապես հերքեց այդ ամենը: Իհարկե սարսափելի հարված էր դա ադրբեջանական կառույցների համար, քանի որ ստի վրա հիմնված ցանկացած բան վերջի վերջո քանդվում է, բայց նրանք հույս ունեին մի փոքր էլ երկարացնել այդ հեքիաթը:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեխը այն է ,որ նրանք պատրաստ են այդ հողերի վրա թափել հայ զինվորների արյունը: Սրանք դեռ չեն հասկացել , որ հայ ժողովրդին թափված արյունով չեն կարող վախեցնել , որ հայ զինվորին , որը կանգնած է խրամատի մեջ, որը միանգամից 5 տանկ է ոչնչացնում , որը 30 մետրի վրա ուղղաթիռ է խոցում , որը մինչև վերջին շունչը կռվում է ահաբեկչական խմբավորումների դեմ , չի վախենում դիրք կանգնելուց , առավել ևս ադրբեջանական խմբերի հետ / այո խմբերի , քանի որ բանակ , կամ զինվորներ կոչելը դրանց համար մի քիչ շատ կլինի / մարտի մեջ մտնելուց չի վախենում:
Աշոտ Ասատրյան
Այսօր Ծիծեռնակաբերդում էր նաև «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց. «Շատ թեժ է սահմանը, մենք բոլորս պետք է ուրիշ հարցերով չզբաղվենք այս օրերին։ Ցեղասպանություն անցյալին և ցեղասպանության վտանգ ներկային, այս պահը շատ լուրջ է, և պետք է մենք կենտրոնանանք, միանանք, զինվենք, որպեսզի ազերիները մեկ անգամ ևս նույնիսկ չմտածեն հարձակվելու մասին»։
Ի՞նչ կարող է անել պետությունն այս իրավիճակում, պարոն Սասունյանն արձագանքեց. «Այս օրերին մենք միայն մի հարց ունինք լուծելիք. ամենեն արդիական, ազդու զենքերը ստանալ, պաշտպանվել, որպեսզի եթե ադրբեջանցիները հարձակվեն, ավելի վնասով դուրս գան։ Այս րոպեին Սփյուռք, Հայաստան, Արցախ չկա. բոլորս հայ ենք, մեկ ժողովուրդ ենք, մեկ բռունցք ենք և պետք է միասին պայքարենք…»։
Դեռևս անցած տարի, երբ խնկարկվում էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կանգնեցվեց նրանց հիշատակի առջև մշտապես խոնարհվող խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի և թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում, ծաղիկ դնում. կարծես այդ վայրը, որ դեռ մեկ տարի առաջ ամայի մի տարածք էր, այսօր բոլորիս համար դարձել է յուրօրինակ ու մեծ խորհուրդ պարունակող ուխտատեղի: Ուխտատեղի, որ մշտապես ապրողներիս ու գալիք սերնդին կհիշեցնի մեր դեմ կատարված ոճրագործության մասին, ուխտատեղի, որտեղ ոչ թե արցունք ու խեղճություն է պատգամվում, այլ` պայքարելու նոր լիցքեր ու հաստատակամություն, հայերիս հատուկ հպարտություն ու պատվախնդրություն:
Խաչքարը կանգնեցվել է գյուղի բնակիչ Գագիկ Ախտոյանի ջանքերով, ով մշտապես շեշտում է, որ դա միայն իր ու իր ընտանիքի խոնարհումը չէ, այլ ամբողջ գյուղինը, այն երիտասարդներինը, ովքեր աշխատել են, եռնադ ու ժամանակ են ներդրել այս ամենի մեջ: «Ամեն մեկս, որտեղ էլ որ ապրենք` լինի մեր հողի վրա, թե Սփյուռքում, մեր սրտի պարտքը պետք է համարենք ու առաջին հերթին մեզ խոսք տանք, որ պիտի շենացնենք, զարգացնենք մեր հայրենիքը, իսկ հայրենիքը սկսվում է յուրաքանչյուրիս տնից, հարազատ օջախից, գյուղից ու քաղաքից: Ուստի, պետք է շեն պահենք այն, հարգենք նախնիների թողածն ու նրանց պատգամը, և սա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը մեր ընկած նախնիներին և կլինի ամենամեծ մարտահրավերը, ցասման արտահայտումը այդ քոչվոր ու չկայացած պետության իրագործած վայրագությանը»,-մեզ հետ զրույցում նշեց Գ. Ախտոյանը:
Եւ այսօր` նորից նույն օրը, կրկին ամբողջ գյուղը հավաքվել էր խաչքարի շուրջը, որ մասնակից լինի ու միանա համահայկական մոմավառությանը, ոգեկոչման ու պահանջատիրական մոմավառությանը` ի հիշատակ մեր ամնեղ զոհերի, մեր նախնիների, որոնցից շատերի շառավիղներն այսօր ապրում են նաև Մերձավանում` Մուշից, Արդահանից, Ալաշկերտից, Վանից ու Դիարբեքիրից:
Մինչ մոմավառությունը` հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր պապերի մշտարթտուն հիշատակը`չմոռանալով այդ խորհրդանշական լռության մեջ ծածանել Հայաստանի ու Արցախի դրոշները` ի տես թշնամուն, որ հայը ապրում է, արարում, ծնում ու զարգանում: Լռության միջից առկայծող ցասման ճիչն էլ դրսևորվեց վայրագ թշնամու դրոշի այրմամբ ու ոտնահարմամբ:
13043394_1760184917549781_2339941534171990421_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/04/13043394_1760184917549781_2339941534171990421_n-640x350.jpg
Դեռևս անցած տարի, երբ խնկարկվում էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կանգնեցվեց նրանց հիշատակի առջև մշտապես խոնարհվող խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի և թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում, ծաղիկ դնում. կարծես այդ վայրը, որ … Continue reading →

13043674_1760185684216371_9046076441818734009_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/04/13043674_1760185684216371_9046076441818734009_n-640x350.jpg Դեռևս անցած տարի, երբ խնկարկվում էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կանգնեցվեց նրանց հիշատակի առջև մշտապես խոնարհվող խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի և թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում, ծաղիկ դնում. կարծես այդ վայրը, որ … Continue reading →
13062498_1760185410883065_8879734358570750556_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/04/13062498_1760185410883065_8879734358570750556_n-640x350.jpg Դեռևս անցած տարի, երբ խնկարկվում էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կանգնեցվեց նրանց հիշատակի առջև մշտապես խոնարհվող խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի և թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում, ծաղիկ դնում. կարծես այդ վայրը, որ … Continue reading →
13062516_1760185357549737_166681959887139436_n
https://armversion.am/wp-content/uploads/2016/04/13062516_1760185357549737_166681959887139436_n-640x350.jpg Դեռևս անցած տարի, երբ խնկարկվում էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կանգնեցվեց նրանց հիշատակի առջև մշտապես խոնարհվող խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի և թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում, ծաղիկ դնում. կարծես այդ վայրը, որ … Continue reading →
13062498_1760185410883065_8879734358570750556_n (1)
https://armversion.am/wp-content/uploads/2016/04/13062498_1760185410883065_8879734358570750556_n-1.jpg Դեռևս անցած տարի, երբ խնկարկվում էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում կանգնեցվեց նրանց հիշատակի առջև մշտապես խոնարհվող խաչքար, որտեղ յուրաքանչյուր թե՛ մերձավանցի և թե՛ հյուր, գալիս, մոմ է վառում, ծաղիկ դնում. կարծես այդ վայրը, որ … Continue reading →
https://www.youtube.com/watch?v=880XZt-hEFY
Աննա Ալեքսանյան
Մեծ Եղեռնի հարիւրամեակը վերանորոգ ուխտով հայ ժողովուրդը իր ամբողջական հատուածներով դրաւ նոր հրամայականի մը առջեւ։
1915ի Հայոց Ցեղասպանութեան մեր մէկուկէս միլիոն նահատակներու սրբադասումէն ետք, հայ ժողովուրդը իր հաւաքական ընդվզումն ու կամքը պէտք է արտայայտէ այնպիսի ազդու, բայց զուսպ միջոցներով, որոնք կրնան միջազգային համայնքի ուշադրութիւնը գրաւել եւ հայ ժողովուրդի անժամանցելի դատին նկատմամբ համակրանք ստեղծել։ Անտարակոյս, կը գտնուինք Հայոց Ցեղասպանութեան դարադարձէն ետք, թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ աշխարհացրիւ սփիւռքի մէջ հայ արդար դատի պահանջատիրութեան նոր հանգրուանի մը առջեւ։ Եղեռնի դարադարձը միայն կարելի է նկատել հանգրուան մը, բնականաբար դարձնելով զայն կիզակէտը միասնական ու ամբողջական պահանջատիրութեան։ Այլ խօսքով, պահանջատիրական պայքարը հայ ժողովուրդին, հանգրուանային ծրագրումով շեշտուի ազգապատկան ու եկեղեցապատկան կալուածներու եւ ինչքերու իրաւատիրոջ պահանջքով։
Հայ ժողովուրդի պատմական լեռնաշխարհի փոքր մէկ հողաշերտին վրայ գոյութիւն առած ու վերանկախացած հայրենի 25ամեայ պետութիւնը, վերջնական ոչնչացումէ փրկուած Սարդարապատի փառահեղ յաղթանակի շառաւիղով՝ միակ երաշխիքն է մեր ժողովուրդի գոյատեւման։ Սակայն, անաւարտ է հայ ժողովուրդին սրբազան առաքելութիւնը, անաւարտ է իր մեծ երազին իրականացումը ու անոր համար ալ խոր գիտակցութենէ բխող անժամանցելի որպէս հրամայական, մեր պահանջատիրական տեսլականը միշտ գերիվեր պէտք է նկատել։
Այսօրուան մեր սերունդն է ժառանգորդն ու պահանջատէրը մեր արդար դատին, ու անոր անխոնջ հետապնդումը մեր ազգային ամէնէն սրբազան նպատակը պիտի մնայ հայ ժողովուրդի պահանջատիրութեան։ 2016 թուականը հանգրուանային կարեւորութեամբ մը կ՛արժեւորուի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումով։ Հայկական լեռնաշխարհի անբաժան բայց անարդարօրէն բռնագրաւուած կարեւոր մէկ տարածքը, իր սեփականատիրոջ Արցախի ժողովուրդին արդար պահանջատիրութեամբ դարձաւ հայապատկան ու եղաւ բարգաւաճ։
25ամեայ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքը, այս օրերուն դարձեալ դարձած է թիրախը թրքաբարոյ ազերի պետութեան անիրաւ յարձակումներուն։ Բայց իր պապենական հողին կառչած հայորդին, զոհողութեամբ կը դիմագրաւէ ամէն դժուարութիւն իր սեփական տարածքը պաշտպանելով։ Այլընտրանք չունինք այլեւս, հայ ժողովուրդը բացայայտօրէն կանգնած է կարեւոր հանգրուանի մը առջեւ, ամբողջական պահանջատիրութեամբ տէր կանգնելու որպէս միակ իրաւատէրը մեր անժամանցելի դատին, ռազմավարական հեռանկարային գործելակերպի պատրաստութեամբ։ Ստեղծագործ ժողովուրդի մը դէմ ազգաջինջ անհետացումը կարելի չեղաւ իրականացնել ազգովին. ուրեմն, պէտք է մնալ պահանջատէրը մեր ժողովուրդին վիճակուած արդար իրաւունքներուն։
Արա Ահարոնեան
Այս իրականության մեջ անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: «Ի՞նչ տարածք, ինչի՞ մասին է խոսքը, չկա նման բան, Արցախյան հարցը լուծելու համար նախեւառաջ պետք են համապատասխան պայմաններ, վստահության մթնոլորտ եւ այս իրականության մեջ անգամ մի թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող գնալ: Պետք է այնպես անենք, որ փոխհամաձայնություններ լինեն, որոնց շրջանակում կարող է լինել հարցի կարգավորում»,-ընդգծել է նախարարն ու հավելել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հրադադարը պաշտպանվի, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննությունների մեխանիզմի ձեւավորումը, որը հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»:
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի´ հայրենակիցներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են: Արդարության հաղթանակի համար մեր պայքարը շարունակվում է: Ի՞նչ չի փոխվել: Չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի հանդեպ: Սա հանցագործության ուղղակի շարունակությունն է արդեն մեր օրերում: Մասամբ փոխվել է թուրքական հասարակությունը: Այսօր նա իր պատմության մասին գիտի ավելին, քան գիտեր երեկ: Վաղը իմանալու է ավելին, քան գիտի այսօր, եթե իհարկե չխեղդեն ազատ խոսքն ու մամուլը, չգնդակահարեն և չձերբակալեն պատգամավորների, հասարակական գործիչների ու խմբագիրների: Ճշմարտությունը, թեև դանդաղ, բայց բացում է մարդկանց աչքերը:
Սիրելի´ հայրենակիցներ, Այս օրերին դեռ չեն հանդարտվել հույզերն ու ապրումները, քննարկումներն ու վերլուծությունները` կապված ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ: Ադրբեջանը կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ: Կրկին մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվեց: Ադրբեջանի իրական նպատակը կամ ավելի ճիշտ՝ երազանքը Արցախի գրավումն ու հայաթափումն է, ինչի արդյունքում Արցախի բնակչությունը մասամբ պետք է բնաջնջվի, մասամբ բռնագաղթի: Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը:
Սիրելի´ հայրենակիցներ, Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Տիրոջ օրն անակնկալ կերպով կգա, գողի նման, երբ երկինքը կչքանա մեծ շառաչյունով, երկնային մարմինները կվառվեն ու կհալվեն, և երկիրը կանհետանա իր ամբողջ բովանդակությամբ։
Արդ, քանի որ այս բոլորն այսպես պիտի չքանան, ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք։ Պետք է ապրեք մաքուր և աստվածապաշտ կյանքով՝ սպասելով և ջանալով արագացնել Տիրոջ օրվա գալուստը, երբ երկինքը կրակով կայրվի ու կչքանա, և երկնային մարմինները կվառվեն ու կհալվեն։ Բայց մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք մի նոր երկնքի ու նոր երկրի, որտեղ արդարությունն է իշխելու։
Ուստի, սիրելինե՛ր, դուք, որ սպասում եք այս բաներին, ջանացե՛ք անբիծ և անարատ լինել Աստծու աչքին և ապրել խաղաղությամբ։ Եվ Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար, ինչպես որ մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ Աստծուց իրեն շնորհված իմաստությամբ։ Նա իր բոլոր նամակներում էլ խոսել էր այս բաների մասին։ Այդ նամակներում կան մի շարք դժվարհասկանալի մասեր, որոնց իմաստը չարափոխում են տգետ և փոփոխամիտ մարդիկ։ Նրանք չարափոխում են նաև մյուս Սուրբ գրքերը՝ իրենց սեփական կորուստը պատրաստելով։
Ուստի դուք, սիրելինե՛ր, սկզբից այս բաներն իմանալով՝ զգո՛ւյշ եղեք, որ չլինի թե անբարո մարդկանց մոլորությանը հետևեք և կորցնեք ձեր վստահությունը։ Այլ աճեցե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ հավիտենական օրը։ Ամեն։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 3:10-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ամերիկյան կառույցները Մոսկվայի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են կազմակերպում, որտեղ հնչում են այսպիսի կարգախոսներ` «Ռուս խաղաղապահը մեր անվտանգության երաշխավորը չէ !!!
Ռուսական «Իզվեստիա» պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Սերգեյ Լավրովի երևանյան այցին:Հոդվածի հեղինակը նշում է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, թե ռուսական պատվիրակությունը Երևան կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր գաղափարներ, սակայն բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց միայն, որ հարկավոր է հետևել 1994թ. և 1995թ. կնքված հրադադարի մասին անժամկետ համաձայնագրին:
«Իզվեստիան» նշում է, որ լարված մթնոլորտում է անցել Սերժ Սարգսյկանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, «քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի բնակիչների համար շատ ցավոտ հարց է»:Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին եւ ընդգծվում է, որ դրանց սրմանը նպաստում է ԱՄՆ-ը:«Շատ դժվար է դարձել աշխատելը։
: Վերջին պատերազմի ժամանակ հայերը կորցրեցին իրենց երեխաներին, երիտասարդ տղաների: Իմանալով, որ Ռուսաստանը զենք է մատակակարում և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին, հասարակ քաղաքացիները, որ վատ են հասկանում քաղաքականությունից, սկսել են զգուշավորությամբ վերաբերվել Ռուսաստանին»,- թերթին ասել են ՌԴ դեսպանությունից: Նշվում է, որ Հայաստանի տարածքում տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության ոլորտների պատերազմ: Ամերիկյան կառույցները Մոսկվայի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են կազմակերպում, որտեղ հնչում են այսպիսի կարգախոսներ` «Ռուս խաղաղապահը մեր անվտանգության երաշխավորը չէ»:Միեւնույն ժամանակ նշվում է, որ իշխանությունները նմանատիպ ակցիաներին բացասաբար են վերաբերվում:
Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2016թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն .
• Թ.1 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը` Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փողոց — «Հրազդան» մարզադաշտ:
• Թ.2 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ- մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը` նույն ուղեգծով:
Երևանի քաղաքապետարան
Ադրբեջանը` ի դեմս Ֆրանսիայում իր դեսպան Էլչին Ամիրբայովի նախազգուշական փաստաթուղթ է հղել Ֆրանսիայի հարավարևելյան Դրոմ դեպարտամենտի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեին` հաշվի առնելով այդ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի միջև հաստատված համագործակցության խարտիան: Ինչպես հաղորդում է «Արմե պրես»-ը` վկայակոչելով francebleu.fr կայքը, նախազգուշական նամակը ապրիլի 21-ին ստացվել է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանում:
Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն նշել է, որ այդ նամակը դիտարկում է որպես Ադրբեջանից իրական սպառնալիք, որի պատճառով, սակայն, չի պատրաստվում տեղի տալ: Նա ընդգծել է, որ Շուշիի և Բուրգ-լե-Վալանսի միջև բարեկամությունը և գործընկերությունը շարունակվելու է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.