23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեկ տասնյակից ավելի կամավորականներ խնդիրներ են ունեցել գործատուների հետ: Նրանց նախ նախազգուշացմամբ են փորձել աշխատանքի վերադարձնել, ապա տեսնելով, որ կամավորականները սահմանից չեն վերադառնում, ոմանց ազատել են աշխատանքից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեցին աշխատանքից ազատված կամավորականները: Նրանք հիմնարկության անունը չնշեցին՝ պատճառաբանելով, որ իրենց խնդիրը ոչ թե տնօրինության հետ է, այլ երեւույթի, քանի որ այս օրերին աշխարհասփյուռ հայությունը միավորված կանգնած է զինվորի ու կամավորականի կողքին, իսկ որոշ գործատուներ աշխատանքից հեռացնում են կամավորականներին: «Մենք ոչ թե աշխատանքը կորցնելու համար ենք հիասթափվել, այլ այդ երեւույթի: Բոլորը կանգնում են զինվորի ու կամավորականի կողքին, իսկ իրենք կամավորականին հեռացնում են աշխատանքից»,- նշեցին կամավորականները:
Նշենք, որ խոսքը կոնկրետ հիմնարկության մասին չէ, այլ մի քանի կազմակերպություններ են նման քայլի դիմել:
Արցախը Հայաստան է և վերջ: Ահա այս կարգախոսով ապրիլի 26-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա բողոքի ակցիա։ Կազմակերպիչ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է ուրիշ ռազմաքաղաքական ղեկավարություն։
«Պատերազմում հաղթելու, բանակցություններում չզիջելու, բանակի սպառազինությունը և թիկունքն ապահովելու, երկիրը զարգացնելու համար մեզ անհրաժեշտ է ուրիշ ռազմաքաղաքական ղեկավարություն, ազգընտիր քաղաքական ընտրանի։ Մենք այս ակցիան վաղուց պետք է անցկացնեինք, ուղղակի սպասեցինք ՌԴ արտգործնախարարի այցին, որովհետև վստահ էինք, որ կասկածներս կհիմնավորվեին: Արդյունքում Լավրովը հաստատեց, որ ՀՀ-ն որևէ կերպ չի մերժել Կազանյան փաստաթուղթը։ Կազանյան փաստաթուղթն իրենից ներկայացնում է Արցախի 5 շրջանների հանձնում Ադրբեջանին, խաղաղապահ ուժերի տեղակայում, 700.000 ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ, իսկ վերջում հանրաքվեով կարգավիճակի հաստատում: Սա տառացիորեն դավաճանություն է, որից էլ բխում է մեր արդարացի պահանջը: Գիտենք, որ Սերժ Սարգսյանը զիջող Գերագույն գլխավոր հրամանատար է, փաստորեն, գոնե միջազգային արենայում էդպես է ներկայանում, ուստի մեզ պետք է չզիջող Գերագույն հրամանատար»,- մանրամասնեց Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում հայտարարեց, թե հայկական կողմը երբեք էլ չի մերժել Կազանյան փաստաթուղթը։ Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատեց՝ ավելացնելով, որ ադրբեջանական կողմն է մշտապես մերժել այն։
Ամերիկայի Մացյալ Նահանգները ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ փաստացի ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, այլ հարց է, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման չի օգտագործում «գենոցիդ» բառը: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
Ըստ նրա` Հայոց ցեղասպանություն ճանաչելը նշանակում է, որ տվյալ երկրի կառավարությունն ընդունում է մի բանաձև այն մասին, որ իսկապես հայերի ցեղասպանություն եղել է:
«ԱՄՆ-ի կառավարությունը 1951 թվականին առաջին անգամ հայոց ցեղասպանությանը վերաբերող պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել միջազգային դատարան, որում նշվել է, որ 20-րդ դարում եղել են երկու ցեղասպանություններ` հայերի և հրեաների»,- ասաց Հ. Սասունյանը` հավելելով, որ այդ թվականին հայությունը տեղյակ չի եղել նշյալ որոշման մասին, այլապես հենց 1951 թվականին կփակվեր հայոց ցեղասպանության ճանաչաման հարցն ԱՄՆ-ի կողմից:
Նրա խոսքերով` 1975 թվականին ԱՄՆ-ի կոնգրեսը միաձայն կերպով դարձյալ մի բանաձև է ընդունում, ըստ որի` ճանաչել է հայոց ցեղասպանությունը, երրորդ նման բանաձևն ընդունվում է 1984 թվականին, երբ ԱՄՆ-ի կոնգրեսը հենց «գենոցիդ» բառն է օգտագործում և ճանաչում ցեղասպանությունը, իսկ 1981 թվականի ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր է ստորագրում, որում ցեղասպանությունն անվանում է հենց այդ բառով:
Հ. Սասունյանի կարծիքով` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանություն եզրույթի չօգտագործումը չպետք է շփոթության մեջ գցի հայությանը, քանի որ դրանով ԱՄՆ-ի նախագահն ընդամենն ապացուցում է, որ ինքը չի կատարում իր նախապես տված խոստումը և փաստացի դառնում է ստախոս:
«Կներեք, բայց երեխայական մոտեցում է, երբ հայ մտավորականը կամ քաղաքական գործիչը նշում է, թե ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիայի դաշնակիցն է. պետք է նշեմ, որ ճանաչում ասելը չի ենթադրում տվյալ երկրի արտաքին քաղաքական ուղղության փոփոխություն»,- ընդգծեց Հ. Սասունյանը:
Վերջինիս պնդմամբ` Հայաստանն 100 տարի անց այլևս չպետք է միջազգային հանրությունից պահանջի ցեղասպանության ճանաչում կամ դատապարտում, այլ շեշտը դնի իրավական հարթությունում հայոց պահանջատիրության վրա. «Հատուցման հետ կապված առաջին քայլը նախորդ տարի կատարեց Արամ Վեհափառը, ով դիմելով Թուրքիայի սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի կալվածքները»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը` Հ. Սասունյանը նշեց. «Այս հարցում ժամանակին սփյուռքահայությունն իր անտեղյակության պատճառով ոչ մի գործունեություն չէր ծավալում, սակայն արցախյան պատերազմից հետո սփյուռքահայությունը սկսեց ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ բարձրաձայնել և միջազգային հանրությանն իրազեկել արցախահայության խնդրի մասին: Սակայն այստեղ մի նրբություն կա, երբ մենք դիմում ենք միջազգային կառույցներին Արցախի անկախության ճանաչմանը վերաբերող խնդրով, մեզ հարցնում են, թե ինչու այդ դեպքում Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը»:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագրի համոզմամբ` Հայաստանը արցախյան հիմնախնդրի հարցում պետք է ավելի խորը գնա և հայտարարի, որ Արցախը Հայաստանի մի մասն է այնպես, ինչպես ցանկացած այլ հայկական մարզ:
Նրա փոխանցմամբ` սփյուռքահայությունն ունի բավարար ներուժ այս հարցում Հայաստանին օգնելու, մասնավորապես, սփյուռքահայությունը կարող է միաժամանակ զբաղվել թե ցեղասպանության, թե Արցախի անկախության ճանաչման հարցերով:
Ըստ Հ. Սասունյանի` Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն իրավունք չունի թույլ և անգործունյա լինել ապրիլի 2-5-ը Արցախում կատարված ողբերգական իրադարձությունների հարցում և պատշաճ կերպով հավաքելով անհրաժեշտ փաստեր` պետք է դիմի միջազգային դատարան, քանի որ թշնամուն անհրաժեշտ է սանձել ոչ միայն ռազմական ուժով, այլև դատարանով:
Դեռ ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների հետևանքով եղան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով բազմաթիվ անհատ քաղաքացիներ, նախաձեռնություններ կազմակերպեցին դրահամահավաքներ, պարենային և ոչ պարենային ապրանքների հավաքագրում։
Hraparak.am-ը փորձել է պարզել պատկան մարմիններից, թե ինչ օգնություն կտրվի մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքին: Եվ այսպես, Սոցիալական ապահովության պետական ծառայությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ զոհված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից միանվագ տրամադրվում է 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար: Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալու: Բացի այդ՝ նրանց տրվում է ամսական 30 000 դրամ պարգևավճար: Ինչպես նաև զոհված ժամկետային զինծառայողների թոշակառու ծնողները կստանան 31 000 դրամ՝ գումարած պարգևավճար 30 000 դրամ, և կենսաթոշակը` կրկին 30 000 դրամ, այսինքն` ընդհանուր առմամբ՝ շուրջ 90 000 դրամ: Իսկ եթե զոհված զինծառայողի ծնողները թոշակառուներ չեն, ապա նրանք կստանան միայն պարգևավճարը` 30 000 դրամ: Իսկ մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք էլ միանվագ կստանան` 1-ին կարգի հաշմանդամության դեպքում 500 հազար դրամ, 2-րդի դեպքում` 400 հազար, իսկ 3-րդի` 300 հազար դրամ, նաև կստանան թոշակ։
Եթե զինծառայողը սպայական կոչում ունի, ապա՝ ամսական միջինը՝ 50 000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող է, ապա՝ 18 000-36 000 դրամ` հաշմանդամության կարգից կախված։ Եթե առաջին կարգի հաշմանդամ է սպան, ապա ամսական կստանա 110 000 դրամ, որի մեջ ներառվում է նաև կենսաթոշակն ու պարգևավճարը, իսկ եթե ժամկետային զինծառայող է, ապա պետության կողմից ամսական տրամադրվող գումարը կկազմի 90 000 դրամ։
Դրանից բացի, ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հանձնարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որ մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:
Մեզ հետ զրույցում ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ մարտական գործողությունների հետևանքով ԼՂՀ քաղաքացիություն ունեցած զոհված զինծառայողների ընտանիքներին Արցախում տրվում է բնակարան, եթե դրա կարիքը կա։ «Այսինքն, նպաստներ, թոշակներ, բնակարանների վերանորոգում կամ, եթե բնակարան չունեն, նորի տրամադրում: իսկ լրացուցիչ աջակցության մասին պետք է լրացուցիչ որոշումներ կայացվեն»,-ասաց մամուլի խոսնակը։
Նրա տեղեկացմամբ՝ ԼՂՀ կառավարության կողմից նյութական աջակցությունը լինելու է միայն Արցախի քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին։ Հավելենք, որ որ ապրիլի 12-ին հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանը պարգևատրվեցին ավտոմեքենաներով։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը խոսել է այս օրերին թուրքական լրատվամիջոցներում ու սոցմեդիայում Հայոց ցեղասպանության մասին տեղ գտնող ոչ ժխտողական հրապարակումների մասին:
Ըստ թուրքական «beyazgundem.com» լրատվական կայքի` Քուրթուլմուշը, խոսելով թուրքական մամուլում տեղ գտնող ցեղասպանության թեմայով հայանպաստ հրապարակումներին, ասել է.
«Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ դավաճաններ կան, սակայն մեզ մոտ, դժբախտաբար, դավաճաների քանակը շատ է: Այդ պատճառով էլ նախ դիմում եմ երկրի ներսում գտնվողներին` 1915 թվականի դեպքերի մասին խոսելուց առաջ նախ տեղեկացված եղեք: Պետք է կարգի հրավիրել դավաճաններին, որոնք կարծում են, թե կարող են Թուրքիային վիրավորել ու նեղը գցել աջից-ձախից լսած տեղեկություններով: Նման բան չի կարող լինել»:
Թուրքիայի փոխվարչապետը մեղադրել է նաև արտերկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին` ասելով, որ արտասահմանում այդ թեման շատերի կողմից քաղաքական խաղերի առարկա է դառնում:
«Արտերկրում գտնվողներին էլ կուզեմ ասել հետևյալը. 1915 թվականի դեպքերն օգտագործելով` Թուրքիային կարգի հրավիրել կամ դաս տալ փորձողները թող նախ իրենց պատմության մեջ տեղի ունեցած ցեղասպանություններին նայեն: Թող իրենց պատմության իմպերիալիստական նպատակն ու օկուպացրած երկրները հիշեն»:
Քուրթուլմուշը վերջում չի մոռացել կրկնել Թուրքիայի պաշտոնական թեզը` ասելով, որ իրենք պատրաստ են հայերի հետ երկխոսել արխիվների ու պատմության միջոցով միայն:
Աղբյուր` Ermenihaber.am
ԱԺ հերթական քառօրյային ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ կան լուրջ հարցեր, որոնք պետք է քննարկվեն:Խոսելով ապրիլյան պատերազմի խնդիրների ու թերությունների մասին` ասաց. «Մենք անընդհատ բողոքում ենք, որ մեր զենքը հին է, իսկ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանին: Դա, իհարկե, դատապարտելի է, բայց եկեք ճիշտը հասկանանք` այդ զենքերից չենք տվել զոհեր: Չկա այդպիսի ստրատեգիական զենք, որից մենք զոհեր ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում` չունի գիշերային սարք: Մենք զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապի միջոցը չկա, և մենք լուրջ խնդիրներ ունենք պաշտպանության` ղեկավարման ոլորտի հետ: Չե՞ք կարծում, որ պետք է քննարկենք այդ հարցերը, որ պետք է հրավիրենք գլխավոր շտաբի պետին, որ տեսնենք` ի՞նչ է կատարվում բանակում: Երբ որ մարդկանց տակ են դրվում տասնյակներով շքեղ «Ջիպ»-երը, մինչդեռ զինվորները միմյանց հետ կապվում են սովորական հեռախոսներով, որը տեղիք է տալիս լրացուցիչ զոհերի»,- վրդովված հայտարարեց Բագրատյանը:
Նա առաջարկեց հրատապ կարգով հարցը մտցնել օրակարգ և քննարկել: «Հրավիրենք այստեղ պաշտպանության նախարարին, հասկանանք, թե եղած գումարներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվում»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով Բագրատյանի մտահոգություններին` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նման նուրբ հարցերն այսպես չեն քննարկվում: Նրա խոսքով` այդ թեմայով փակ քննարկում արդեն կազմակերպվել է, որին ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղակալը և պատասխանել է շուրջ 46 առավել խիստ հարցերի:
Ադրբեջանին հանձնված Վահան Մարտիրոսյանն ու նրա ընտանիքը երրորդ երկիր տեղափոխվելուց հետո էլ շարունակում են Ադրբեջանի հետ կապեր պահել և արտահանձնումից հետո «Վահան Մարտիրոսյան» կոչեցյալը հանդես է եկել հաղորդագրությամբ: Սույն տեքստը, որը հաղորդում է Չգիտես-ը, ներկայացնում ենք առանց մեկնաբանության: «Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ: Առաջին հերթին, կցանկանայի իմ և ընտանիքիս անունից անկեղծորեն շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, որոնք ինձ ցուցաբերվել են ձեր հիանալի երկրում գտնվելուս առաջին իսկ րոպեներից»,- ապա Վահան Մարտիրոսյանը նույն երգերն է երգում, ինչ ասում էր Բաքու ժամանելուց հետո հրավիրված ասուլիսին, այն է, թե Հայաստանի իշխանությունները ադրբեջանցիներից ստեղծում են թշնամու կերպար, որ պարտադրում են հայ ժողովրդին: Նա նաև իր հիացմունքն է հայտնում առ այն, թե ինչպիսի հանդուրժողականություն է դրսևորում Ադրբեջանի իշխանությունը, ուշադրություն՝ «Բաքվում պաշտոնապես բնակվող 40.000 հայերի նկատմամբ», թե ինչ «խնամված» են հայկական սրբավայրերը Ադրբեջանում»:
Ապա ավելացնում, թե Բաքվում գործում են թերթեր և հեռուստահաղորդումներ` հայերեն լեզվով: Որ, իբր, ադրբեջանցի լրագրողները ինչպիսի լավ ֆիլմեր են պատրաստել Ֆրունզիկ Մկրտչյանի, Արմեն Ջիգարխանյանի ու Առնո Բաբաջանյանի մասին:
Հ.Գ. Չգիտես էլ հավատաս, թե ոչ. թե սա ադրբեջանական հերթական սադրանքն է։
Քաղաքական վերլուծաբան Լևոն Սարդարյանի որդին` Արեգը, ով ծառայում է առաջնագծում, ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Մի քանի ժամ առաջ եմ իջել դիրքերից: Վաղն էլի գնալու եմ: Քանի հնարավորությունը կա` կիսվեմ մտքերովս: Շնորհակալ եմ բոլորիդ էս ընթացքում մեր կողքը լինելու, միասնական լինելու ու ջերմության համար: Բոլորիդ նամակներին ու հրապարակումներին չեմ կարա պատասխանեմ,կներեք: Մեր մոտ ամեն ինչ լավ ա, ոչ մի բանի պակաս չկա (ձեր շնորհիվ նաև), իրավիճակը կայուն ա ու լրիվ մեր հսկողության տակ, զինվորների մարտական ոգին իրա գագաթնակետում ա: Հատուկ ուզում եմ շեշտեմ, որ ժողովրդի ուղարկած իրերը տեղ են հասել ու բաժանվել զորքին: “Եղնիկների” մասին տարածվող խոսակցությունների պահով ասեմ, ոի ոչ մեկ չի կորել, ոչ մեկին ոչ մի բան չի եղել:
Զինվորները չեն կարողանում կապվեն հարազատների հետ բացառապես կապի բացակայության պատճառով: էս մեր կամավորների մեջ, որ արդեն հետ են գնացել, մարդիկ են եղել, որ բողոքել են նենց բաներից, որ ուղղակի խնդալու ա: Մեկը բողոքել ա, որ քնելու տեղ չկա անտառում, մյուսը, որ ոջիլ կա անտառում, մի ուրիշն էլ պատմում ա, թե իբր “Եղնիկներում” իրանք առանց հաց ու ջուր են մնացել ու 2 զինվոր ծարավից մահացել են: Ամենավատն էն ա, որ շատերը հավատացել են, թե աղբյուրներով ու գետերով հարուստ տարածքում (ջուր մատակարարող մեքենայի մասին չեմ խոսում) մարդ կարա ծարավից մեռնի: Սենց ոչ մի բարբաջանքի չհավատաք: Իսկ մնացած բողոքները արձակողներին բացատրեք, որ պատերազմում մեղր չեն բաժանում: Մեր ընկերները զոհվում են, վիրավորվում, ոչ մի բան չեն խնայում` ոչ ծնողի արցունքը, ոչ սեփական արյունն ու կյանքը, իսկ մի քանի թափթփուկ ուզում են կռվի դաշտում փափուկ անկողնում մրափեն….. Ուզում եմ մեր զոհվածների հարազատներին ցավակցությունս հայտնել:
Մեր ընկերներն էլ ընկածների շարքում են: Հարազատ կորցնելու վիշտը մեծ ա, բայց հպարտությունն ավելի մեծ պիտի լինի, որովհետև, կորցնելով մեր ընկերներին, մենք նրանց մեջ գտնում ենք մերօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով են վճարել հայրենիքի անվտանգության համար ու փառավորել իրանց կյանքն ու մահը, բարձրացրել հայ զինվորի անունն ու պատիվը: Մեզ մնում ա չուրանալ իրանց կատարած գործն ու անսասան պահել մեր սահմանները…»:
Ադրբեջանական քարոզչամեքենան սեփական բանակի ձախողումները կոծկելու համար անընդհատ նոր ուղիներ է փնտրում, որոնք սակայն իրականում բացահայտում են հակառակորդի քարոզչական թեզերի սնանկ բնույթը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂՀ պաշտպանության բանակը` ներկայացնելով ադրբեջանական քարոզչության ստի ապացույցները:
Քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ և Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ և օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին հերթական ադրբեջանական ստին, այլև ամբողջ աշխարհին ցույց տվեցին հակառակորդի իրական դեմքը:
Ադրբեջանական քարոզչամեքենայի մյուս անիմաստ հնարքը հանրությանը քաջ հայտնի բարձրաստիճան հայ զինվորականներին սպանված կամ ծանր վիրավորված հայտարարելն է: Ադրբեջանական քարոզչամեքենան դեռևս մինչև ապրիլյան պատերազմը հասցրել էր «սպանել» գնդապետ Ջ. Հարությունյանին, քառօրյա պատերազմի ընթացքում նրան «միացան» նաև գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Իհարկե, «սպանվելու» հաջորդ օրն ուղիղ եթերում տրված նրանց հարցազրույցները միանգամայն բավարար էին ադրբեջանական քարոզչամեքենայի կոպիտ, բացահայտ ստի վրա հիմնված աշխատաոճը բացահայտելու համար: Սակայն ապրիլի 23-ին ադրբեջանցիները ծանր վիրավոր հայտարարեցին նաև գնդապետ Ա. Մելքումյանին, ով այս պահին էլ բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները:
Հետաքրքիր է, որ նույն օրը ադրբեջանական բանակն իր իսկ նախաձեռնած սադրանքների արդյունքում ցավագին հարվածներ է ստացել: Ըստ երևույթին ստացած հարվածների ցավը մեղմելու համար ապրիլի 23-ին իբր թե խփված հայկական տանկի մասին հաղորդագրությունը բավարար չեն համարել և որոշել են շահարկել նաև գնդապետ Մելքումյանի անունը: Ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատաոճն իմանալով՝ պարզապես զարմանալի է, որ նրանք չեն պնդում, թե «վիրավորվելու» պահին գնդապետ Մելքումյանը գտնվել է «խոցված» տանկի զրահի վրա: Զարմանալի է նաև, որ նույն տանկի անձնակազմի անդամների թվում չեն նշել նաև «դիպուկահարներ» Նազենի Հովհաննիսյանի՝ հանրահայտ հաղորդավարուհու, և Մարգարիտա Խաչատրյանի՝ «Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավարի անունները:
Ապրիլի 23-ի և 24-ի ադրբեջանական հաղորդագրություններում իրականության հետ միակ առնչությունն այն է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր:
Կիրառված հրթիռի բեկորների լուսանկարներն ու «ծանր վիրավորված» գնդապետ Ա. Մելքումյանի մասին պատմող սյուժեն՝ ԼՂՀ ՊԲ-ի տարածած տեսանյութում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.