23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեպքի վայրում աշխատող լրագրողներին հայտնել է, որ ավտոբուսի պայթյունը եղել է ալիքային, սա նշանակում է՝ պայթուցիկ սարք է աշխատել: «Պայթուցիկ սարքը, ամենայն հավանականությամբ, դրված է եղել նստարաններից մեկի տակ, կամ եղել է ուղևորներից մեկի մոտ»: Վլադիմիր Գասպարյանը հայտնել է նաեւ, որ տարածքի սյուների վրա աշխատող տեսախցիկներից մեկը ֆիքսել է պայթյունի պահը, բայց տեսագրության վրա հիմնվելով` դեռ վերջնական վարկած հայտնել հնարավոր չէ: «Ոչ մի բան հերքել կամ հաստատել չեմ կարող, ամեն վայրկյան ինֆորմացիան կարող է փոխվել: Միայն հաստատ է, որ պայթյունը կապված չէ ոչ գազի, ոչ վառելիքի, ոչ անսարքության հետ»,-նշել է ոստիկանապետը: Ի դեպ, նախագահը հանձնարարել է ոստիկանությանը ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Նշենք, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածից 15-րդ թաղամաս տանող 63 համարի ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը: Ավտոբուսը, որում պայթյուն է եղել, 2007թ արտադրության է, գազի բալոն չի ունեցել, աշխատել է դիզելային վառելիքով, ինչը, սակայն, չէր կարող այդպես պայթեր: Հենց այս հանգամանքն էլ բազմաթիվ վարկածներ է առաջացնում, այդ թվում` ահաբեկչության տարբերակ: Հիշեցնենք, որ Հալաբյան փողոցում` ավտոբուսում, պայթյուն է եղել, որի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 6 հոգի:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ: Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է, տղաները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, վիրահատությունները հաջող են անցել, 2-ի կյանքին էլ վտանգ չի սպառնում: Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Աղբյուրը hraparak.am
NewsBook-ի տեղեկություններով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել նախագահականում: Խորհրդակցությանը ներկա են իրավապահ համակարգի ու անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները: Մասնավորապես խորհրդակցության է հրավիրվել ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու այլ բարձրաստիճաններ: Քննարկման թեման եղել է Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը: Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երևանի Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի ավտոբուսը: Նախնական տվյալներով զոհերի թիվը 3 է: Վիրավորների շարքում կան երախաներ և հղի:
Այս պահին վիրահատություններ են ընթանում տարբեր հիվանդանոցներում: Ավտոբուսը գազով չէ, այն աշխատում է դիզվառելիքով, ըստ այդմ` պայթյունի հանգամանքները ճշգրտելն այս պահին ամենակարևոր խնդիրներից է:
Թարմացված.
Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունի հետևանքով ժամը 23.56-ի դրությամբ կա 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրենի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն.
Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ եղած տվյալներով՝ մահացել է 3, վիրավորվել 7 քաղաքացի:
Դեպքի վայրում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Որդյակնե՛ր իմ, այս բաները գրում եմ ձեզ, որպեսզի մեղքի մեջ չընկնեք։ Իսկ եթե մեկը մեղքի մեջ ընկնի, Հոր մոտ բարեխոս ունենք միակ Արդարին՝ Հիսուս Քրիստոսին։ Նա՛ է մեր մեղքերը քավող Զոհը, որ իր անձը մատուցեց մեր մեղքերը սրբելու համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի մեղքերը սրբելու համար։
Եթե գործադրենք Աստծու պատվիրանները, այն ժամանակ միայն կիմանանք՝ ճանաչո՞ւմ ենք նրան, թե՞ ոչ։ Ով ասում է՝ «Ես ճանաչում եմ նրան», բայց չի կատարում նրա պատվիրանները, սուտ է խոսում, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Իսկ ով կատարում է նրա խոսքը, դրանով իսկ ցույց է տալիս, որ իր մեջ իսկապես կատարյալ է սերն Աստծու հանդեպ։ Ահա այսպե՛ս կարող ենք իմանալ, որ Քրիստոսին միացած ենք մնում։ Ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն ինքը ապրեց։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 2:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այս օրերին ակտիվ քայլեր են ձեռնարկում նաև Արևմտյան Հայաստան Պետության վտարանդի կառավարության անդամները, մասնավորապես, վարչապետ Արամ Մկրտչյանը, նստավայրը Գերմանիա։
Նա «Հայկական Վարկած»-ին տեղեկացրեց, որ իրենք, մոսկվաբնակ բարերար Լևոն Հայրապետյանի ներման խնդրագրի հարցով նամակ են հղել ՌԴ նախագահ Պուտինին, որտեղ ասված է.
ՌԴ Նախագահ Վ.Վ. Պուտինին
Խնդրագիր
Դատական երկարատեւ գործընթացներից հետո, 2016թ. ապրիլ 14 ին, Մոսկվա քաղաքի Զամոսկվորեցկի դատարանը դատապարտեց ՌԴ քաղաքացի և մեր հայրենակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ և գործարար, մեցենատ Լեւոն Հայրապետյանին 4 տարի ազատազրկման: Մեծարգո նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտին, գիտենք, Ձեզ համար նույնպես դժվար է անտարբեր մնալ մի մարդու ճակատագրի նկատմամբ, ով իր գիտակցական կյանքը նվիրաբերել է հայ- ռուսական կապերի ամրապնդմանը և խորացմանը: Նա իր մեծ սերը հավասարապես բաժանել է երկու մասի՝ մեկը նվիրել է Ռուսաստանին, մյուսը իր ծննդավայր՝ Արցախին, որի ապագան և անվտանգությունը կապում է Ռուսաստանի հետ։ Նա հույս ունի,որ Արցախում հիմնած իր զինվորական ուսումնարանը, որը կրում է մեծագույն զորահրամանատար, հայուհու սերունդ Սուվորովի անունը, կտա այնպիսի ռազմական կադրեր, ովքեր կպաշտպանեն խաղաղությունը մեր տարածաշրջանում: Մենք խորապես մտահոգված ենք և շատ անհանգստացած մեր մտավորական և մեցենատ Լևոն Հայրապետյանի կյանքի համար և ցանկանում ենք Ձեզ տեղյակ պահել, որ երկրորդ կարգի հաշմադամ Լևոն Հայրապետյանը տարել է 4 ինսուլտ և երկու ինֆարկտ և ծանր հիվանդ է:
Մեծարգո նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտին, դատաիրավական դաշտում միգուցե սա այն շարքային գործերից է, երբ մեղադրյալը պետք է իր պատիժը կրի քրեակատարողական գաղութում, սակայն մենք չենք կարող անտարբեր մնալ Լեւոն Հայրապտյանի ճակատագրի նկատմամբ: Մերձավորներից տեղեկացնաք, որ Լ. Հայրապետյանի առողջական վիճակը էլ ավելի է ծանրացել, նրան հարկավոր է ամենօրյա բժշկական սպասարկում: Իհարկե մենք գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներին կից կան բուժկետեր, սակայն նկատի ունենալով նրա առողջական ծանր վիճակը և այն հանգամանքը, որ քերակատարողական հիմնարկի ռեժիմը անհամատեղելի է նրա առողջական վիճակի հետ, հայցում ենք Ձեր օժանդակությունը և դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ ներում շնորհել 4 տարի ազատազրկաման դատապարտված Լեւոն Հայրապետյանին։ Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա Ազատ Սարգսյան Հայաստան, Վահե Մեսրոպյան Ամերիկա, Երիտասարդ գիտնականների խորհրդի քարտուղար Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Անի Մենուա Գերմանիա Բեռլին 18.04.2016թ.
Ըստ Վարչապետ Մկրտչյանի ՝Արևմտյան Հայաստան Պետության վտարանդի կառավարությունը դիմել է նաև ՌԴ սահմանադրական դատարան ռուս — թուրքական պայմանագրի չեղարկման համար և ստացել մերժում, իսկ սա պրն Մկրտչյանի պարզաբանմամբ նշանակում է, որ ընձեռվել է բացառիկ հնարավորություն հարցը տեղափոխել միջազգային դաշտ. «Մեր ստորագրահավաքի ընթացքում եթե հավաքենք 100 000 ստորագրություն, ապա հնարավորություն կունենանք վճիռը բերել քաղաքական դաշտ և մտցնել ԱՄՆ-ի Սենատ»։
Չնայած նրան, որ ըստ հայերի մեծամասնության, Քիմ Քարդաշյանը հայկական ազգային բնավորության կրողներից չէ, այնուամենայնիվ չենք կարող ժխտել նրա մեծ ներդրումը` Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործում:
Առջինը դա նախորդ տարվա նրա այցն էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչը բառիս բուն իմաստով ”գմփցրեց” համաշխարհային մեդիադաշտը այդ լուրով, մեզ համար ցանկալի բոլոր արդյունքներով հանդերձ և այս տարվա նրա ֆեյսբուքյան գրառումը ինչը ևս ոչ պակաս օգտակար և արդյունավետ գործողություն էր նրա կողմից …
Քիմ Քարդաշյանը այն աղջիկն է, ում ֆեյսբուքյան էջի հետևողների թիվ 28 000 000-ն անցնում է և նրա մեկ գրառումը Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ 7 ժամվա մեջ արժանացել է գրեթե 55 հազար ”լայքի”, իսկ սա ավելին է քան հայկական լրատվականների 80%-ի աշխատանքը` միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության ճանաչմանն ուղված թեմային սևեռելը:
Աշոտ եսայան
Իշխանությունները պատրաստ են Ընտրական օրենսգրքի որոշ կետերի վերաբերյալ փոխզիջումների գնալ եւ ընդունել ընդդիմության առաջարկությունները: «Իհարկե փոխզիջումներ արել ենք: Այն տարբերակը, որը բերվել է սա դոգմա չէ եւ միայն իմ հարգարժան ՀԱԿ-ի գործընկերները չեն մտահոգված՝ շատ-շատ քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ մտահոգված են, կքննարկենք՝ կտեսնենք, եւ այդ իմասով քննարկումները պետք է ցույց տան այս օրենսդրական նախաձեռնության պլյուսներն ու մինուսները»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ԸՕ-ի քննարկումներին ՀԱԿ-ի չմասնակցելու խնդրին եւ այն հարցին՝ քայլեր անելո՞ւ եք, որ ՀԱԿ-ը վերադառնա քննարկումներին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես կարծում եմ, որ հետ գալ կամ հետ չգալն իրենցից է կախված, որովհետեւ իրենք են որոշում եւ չեմ բացառում, որ այստեղ կա նաեւ քաղաքական հնարքի էլեմենտ, մի գուցե: Ես չեմ ուզում գնահատական տալ իմ հարգարժան գործընկերներին»: Նշենք, որ ՀԱԿ-ն այսօր հայտարարեց ԸՕ-ի հետագա քննարկումներին իր մասնակցությունը կասեցնելու մասին:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ փոխզիջումը լինում է երկկողմանի, իսկ իշխանությունը ընդդիմության բոլոր 5 կետերով առաջարկներ արել է՝ ավելի դրական, քան այսօր կա:
Դիտարկմանը, որ ընդդիմությանը չի բավարարել իշխանության փոխզիջումները, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Եթե բաժակը դատարկ է, դու ծարավ ես, ես բաժակը կիսատ լցնում եմ, բայց դու ասում ես՝ չէ, լիքը լցրու ու են կիսատն էլ ես թափում, կարծում եմ մենք զրկվում ենք նաեւ այն կիսատ բաժակ ջրից, որը ճիշտ չի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Կովկասյան թեժ կետ հանդիսացող Լեռնային Ղարաբաղում պատերազմը կարող է վերսկսվել «ցանկացած պահի», և հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու «հեռանկարը մեծ չէ». Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 23-ին նախագահական պալատում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ կայացած զինադադարը հնարավոր է՝ բավարար չլինի «էլ ավելի լայնամասշտաբ մարտեր» կանխելու համար:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար«խելամիտ» չէ վերադարձը Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այժմ միանգամայն տարբեր է»:
«Մի կողմից մենք ինչ-որ մի տեղ կբանակցենք, մյուս կողմից՝ ռազմական պաշտոնյաները կներգրավվեն պատերազմի մեջ՝ փորձելով կարգավորել հակամարտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ինչպես գործակալությանն ասել է ՀՀ նախագահը, Լավրովն իր հետ «որևէ այլ նոր առաջարկներ չէր բերել», քանի որ «շատ լավ գիտակցում է, որ անիմաստ է խոսել բանակցությունների մասին քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո»: «Լեռնային Ղարաբաղի 61-ամյա նախկին հրամանատար Սարգսյանը առաջին անգամ հրապարակային կերպով խոստովանեց, որ հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել»,- գրում է գործակալությունը:
ՀՀ նախագահի տեղեկացմամբ՝ ադրբեջանական զինուժը գրավել է տարածքի «շատ փոքր հատվածներ» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, և վերջիններս չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»: Մեկնաբանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը՝ Սարգսյանն ասել է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների համար տեղ չկա: Ըստ ՀՀ նախագահի՝ ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունները կատարելապես «անհիմն չէին նախորդ բանակցություններում»: «Այժմ ես նման հնարավորություն չեմ տեսնում»,- հայտարարել է Սարգսյանը: «Եթե չլինեն բանակցություններ, ինչպե՞ս կարող են ռուսական զինված ուժերը հայտնվել Ղարաբաղում կամ ադրբեջանական ու ղարաբաղյան ուժերի միջև»,- հարցադրում է արել ՀՀ ղեկավարը՝ նկատելով, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև«հավասարակշռված քաղաքականություն» է վարում՝ փորձելով կանխել «լայնամասշտաբ ռազմական հակամարտություն»:
Սերժ Սարգսյանն ասել է, որ ԵԱՀԿ-ի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս միջնորդները պետք է կյանքի կոչեն վստահության միջոցներ նախքան ցանկացած խաղաղ բանակցությունների մեկնարկը, բացի այդ, գործի դնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմ, որի միջոցով կպարզվի, թե որ կողմն է մեղավոր: Սերժ Սարգսյանը նաև բացահայտել է, որ 2011թ. Կազանում Ալիևի հետ բանակցություններում ինքը կողմ էր Ադրբեջանի հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը:Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին անում երկու առաջնորդներին կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիր, որը նույնպես կհետաձգեր ԼՂ կարգավիճակի վերաբերյալ լուծումը, սակայն «Ալիևը հրաժարվել է»: «Դա մի ժամանակահատված էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթից եկած եկամուտներով և խոսում իր ռազմական բյուջեի ծավալների մասին»,- անդրադառնալով Կազանի ձախողված բանակցություններին՝ նշել է Սերժ Սարգսյանը: «Այն, ինչ տեղի ունեցավ, կարելի էր ակնկալել»,- եզրափակել է ՀՀ նախագահը:
armlur.am-ը գրում է.
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայ զինծառայողների կողմից ոչնչացված ադրբեջանական հատուկ ջոկատայինները:
Ի դեպ, տեսանյութին կից կա նաև գրառում, որում ասվում է, որ ի տարբերություն բարբարոս ազերիների` հայերը զոհվածների դիերը չեն խոշտանգում կամ մասնատում:
Ավելի վաղ հրապարակվել էր սպանվածների դիերի լուսանկարները:
https://www.youtube.com/watch?v=kjhCXuM0B2U
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.