23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

panorama.am-ը գրում է.
Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող, հրապարակախոս Վախիդ Գազին «Qafqazinfo.az» կայքում հրապարակված իր բաց նամակում պատմում է, որ վերջերս գովազդային մի ցուցանակի վրա՝ «Պատերազմի քամիներ» անունով երաժշտական ծրագրում եվրոպական դասական կոմպոզիտորների շարքում նշված էր նաև Արամ Խաչատուրյանի անունը:
«Ինձ դա հիշեցրեց մանկությանս տարիները, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվող խորհրդային ֆիլմերի և ծրագրերի տիտրերում ադրբեջանցու ազգանուն էի փնտրում, և եթե մեր ազգանուններին նմանվող ազգանում էի հանդիպում, չէի կարողանում տարբերակել ադրբեջանական է, թե այլ մահմեդական ազգի: Բայց ամեն հաղորդման ժամանակ հանդիպում էի հայի ու վրացու ազգանուն: Նվազագույնը` ֆիլմի երաժշտության դիրիժորը հայ էր լինում:
Մի անգամ «Նիկոլո Պագանինի»-ի ֆիլմի գլխավոր դերակատարի` Վլադիմիր Մսրյանի անունը կարդալուց հետո հայրիկիս հարցրեցի. «Հայերն ամենուր են, նրանք շատ ե՞ն»: «Շատ չեն: Նրանք պարզապես զարգացած, ակտիվ և շրջահայաց են: Մեկը մյուսին օգնում, ընդառաջում է: Այդ պատճառով էլ ամեն տեղ երևում են»,- պատասխանեց հայրս»,-հիշում է Գազին:
Հեղինակը նշում է, որ հետագայում այդ ամենը նա տարբեր վայրերում նկատում էր. սկսած Նյու Յորքի կենտրոնական փողոցներից, որտեղ հսկայական ռեստորանի վրա փայլում է «Petrossian» ազգանունը, մինչև Շվեդիայի գյուղական գրադարանները, որտեղ գովազդվում է Օսմանական Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին պատմող գիրքը:
«1940-ական թվականներին Խաչատուրյանի՝ «Ստալինգրադի մարտը» խորհրդային ֆիլմի համար գրած սյուիտի ընդգրկվելը փոքրիկ քաղաքի նվագախմբի երգացանկում ինձ զարմանալի չթվաց: Ուզում եմ ասել, որ մենք միայն Ղարաբաղում չէ, որ պարտվել ենք, և այդ պարտության մեղավորները բոլորն են՝ Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան, քրիստոնեական աշխարհը, մասոնները, միայն թե ոչ մենք»,-նշում է հեղինակը:
Գազիի խոսքերով, ադրբեջանցիները չէին ճանաչում ոչ միայն հային, ով իրենցից ոչնչով չէր տարբերվում, այլ նաև հային, ով աշխարհի մյուս ծայրում էր գտնվում:
«Չգիտեինք, որ Ղարաբաղում պարտվել ենք ոչ միայն «միացումականներին»: Պարտվել ենք պատերազմում մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ` Միկոյանին, այլախոհների մեջ` Պարույր Հայրիկյանին, իրավապաշտպանության բնագավառում` Ալիխանյան-Բոններին, դասական երաժշտության մեջ` Արամ Խաչատուրյանին, ժամանակակից երաժշտության մեջ` Միշել Լեգրանին, ջութակում` Սամվել Երվինյանին, դուդուկում` Ջիվան Գասպարյանին, ուդում` Ջոն Բերբերյանին, էստրադայում` Շառլ Ազնավուրին, գրականության մեջ` Վիլյամ Սարոյանին, նկարչության մեջ` Այվազովսկուն, կինոյում` Փարաջանովին, դերասանության մեջ` Ջիգարխանյանին, նորաձևության բնագավառում` Կիմ Կարդաշյանին, բիզնես վարելու մեջ` Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ` Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում` Արտյոմ Միկոյանին, աստրոֆիզիկայում` Համբարձումյանին, վարսավիրության մեջ` Մոսեսին, փինաչիության մեջ` Աշոտին, թթու դնելու մեջ` Հայկանուշին»,-գրում է հեղինակը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հեյդար ու Իլհամ Ալիեւներին, ասաց. «Սարերի տարբերություն կա այս երկուսի միջեւ, հայր Ալիեւը, իմիջիայլոց, մասնագիտությամբ պատմաբան է, ԿաԳեԲե-ի դպրոց է անցել, ЦК-ի դպրոց է անցել երկար տարիներ, նա վերջիվերջո լուրջ դիվանագետ էր: Խորհրդային շրջանում, երբ որ ինքը Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղարն էր, ինքն էլ հայաթափման ծրագիր իրականացնում էր, բայց դա կատարում էր խորամանկորեն, ծպտված, իսկ որդի Ալիեւը թյուրիմացություն է, էքսցենտրիկ անձնավորություն է, անկանխատեսելի կերպար է: Եթե հայրը կարողանում էր իրեն ցույց տալ, սա քաղաքականության համատեքստից իրեն լրիվ կտրում է, իրեն ապշերոնյան սուլթանիկ է կարծում, երեւի նավթի հոտից կորցրել է քաղաքական հոտառությունը:
Հոր ժամանակ, երբ ղարաբաղցիները գալիս էին Երեւան սովորելու, ավարտելուց հետո հենց վերադառնում էին Ղարաբաղ, այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ կրթված երիտասարդները թողնեին-հեռանային: Ոչ թե դնում, կոտորում էին, այլ անբարենպաստ սոցիալական, տնտեսական պայմաններ էին ստեղծում, որ թողնեին, գնային ու լավագույն դեպքում ղարաբաղցիները կամ գնում էին Սումգայիթ, կամ Բաքու, կամ էլ Ռուսաստան: Փաստն այն է, որ 1921 թվականին Ղարաբաղում հայերը 95 տոկոս էին կազմում, 1988 թվականին արդեն դարձան 75 տոկոս:
Հայաթափումը հայրը շատ դանդաղ ու կազմակերպված ձեւով էր իրականացնում, իսկ որդին մի ծայրահեղություն է. ելնում հայտարարում է՝ հայերը պիտի դուրս գան, թե չէ կսպանենք… Պարզ է, որ ինքն ունի իր հովանավորները, հրահրողները Թուրքիայում, ավագ Ալիեւն էլ ուներ, բայց գոնե գիտեր իր չափը, իսկ սա ծայրահեղությունից ծայրահեղություն է:
Զինադադարը, որ կնքեցին 1994 թվականին, 22 տարի ժամանակ շահեցին, որ զինվեին ու 10 միլիարդի զենք գնեին, որ մեր դեմ օգտագործեին, էլի Ալիեւ ավագի ծրագիրն է: Հայրը ժամանակին կարողացավ զինադադարի հարցերը կարգավորել, ժամանակ շահել, որ զինվեն. չէ՞որ 1994 թվականին բոլորս գիտենք ինչ խուճապային իրավիճակ էր Ադրբեջանում: Զինադադար մեզ՝ հայերիս, բացարձակ պետք չէր, մեր զորքերը առաջ էին գնում, իսկ Ադրբեջանում խուճապային իրավիճակ էր…
Իսկ թյուրիմացություն որդին, որ մեծ-մեծ խոսում էր, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի բյուջեից երեք անգամ շատ է, այնպես արեց, որ իր երկիրը ֆիասկո ապրեց: Քառօրյա պատերազմով այս բռնապետը (սա Ադրբեջանում Ալիեւների կլանի դիրքերն է միայն ամրապնդում, ինչ ընդդիմություն, ինչ ազատ մամուլ, բերանը բացողին բանտ են նետում) ուզեց մեզ ցույց տալ իր ռազմական կարողությունները ու փորձեց ստուգել՝ արդյոք մեզ մոտ կա՞, թե՞ չկա խուճապային տրամադրություն:
Համոզվեց ու հիասթափվեց, որ նման տրամադրություն չկա, պարզ է, որ ֆիասկո ապրեց, հիմա, իմ կարծիքով, Ալիեւը ռազմական ու մարտավարական այլ մոտեցումներ պիտի արձանագրի:
Ներկա իրավիճակում, եթե գնում է ստատուս քվո, Հայաստանը պետք է հետամուտ լինի, որ անգամ այդ ստատուս քվոյի իրավիճակում էլ զինադադարը երաշխիքներով ամրապնդված լինի , որովհետեւ մենք գիտենք ինչ անկանխատեսելի հակառորդի հետ գործ ունենք », -ասաց Արշավիր Գասպարյանը:
Ամբողջական հոդվածը aravot.am
Ք
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տեղադրել, որում ասված է. «Վերջերս իր թերթում լույս տեսած մի հոդվածում «Իզվեստիա» պարբերականը հայտնում է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի դիվանագիտական շրջանների ենթադրյալ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցություններին Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար: Միայն մեկ բան կարող ենք ասել այդ ամենի կապակցությամբ. нет: Հոդվածում տեղ գտած սյուրռեալիստական պնդումները ավելի անիրական չէին կարող լինել: Դեսպանատունը և ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտությամբ և ամենայն թափանցիկությամբ ֆինանսավորում են քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններին՝ նրանց հաղորդելով գործիքներ և միջոցներ ժողովրդավարական հաստատությունները հզորացնելու և միջին հայի կյանքը բարելավելու համար: Դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ ., իսկ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման վերաբերյալ՝ այստեղ.:
Մենք հպարտ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մնում է ամենաուժեղ, ամենաազատ և ամենակենսունակ քաղաքացիական հասարակություններից մեկը տարածաշրջանում: Միգուցե արժե, որ «Իզվեստիա» պարբերականը հայացք նետի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դրության վրա և համեմատի՞»:
Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 15 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ):
Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ): Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.): Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպտակով` ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Իջեւանի զորամասերից մեկում ապրիլի 25-ին, ժամը 20:15-ին, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դին:
Դեպքը տեղի է ունեցել զորամասի կրակային դիրքում, շարքային Հովհաննես Պետրոսյանին հայտնաբերել են գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
2016թ. ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած երթուղային ավտոբուսի պայթյունին անդրադարձել են արևմտյան և հատկապես ռուսական մի շարք լրատվամիջոցներ։ Հայտնի abc news լրատվականը հաղորդում է ողբերգական դեպքի մասին՝ նշելով, որ պայթյունին զոհ է գնացել մեկ հոգի, ևս 6-ը վիրավորվել է։ Արևմտյան մեկ այլ՝ International Bussiness Times-ը հոդված է հրապարակել, որտեղ պատմում է Երևանում տեղի ունեցած պայթյունի մանրամասների մասին։
Միջազգային լրատվամիջոցը նշում է, որ պայթյունից հետո մի քանի ժամ սարսափելի տեսարան է եղել դեպքի վայրում։ Նյութի մեջ մեջբերված է նաև դեպքի վայրին մոտ ապրող բնակիչներից մեկի խոսքը։ Նելսոն Ստեփանյանը, որն ապրում է այն վայրի հարևանությամբ, որտեղ որոտացել է պայթյունը, քնած է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել. «Շատ հուժկու պայթյուն էր, որի հետևանքով փշրվեցին նաև ապակիները»։ Արևմտյան լրատվամիջոցները չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը, նշելով սակայն, որ ահաբեկչությունը Հայաստանում խիստ հազվագյուտ երևույթ է։ Ռուսական լրատվամիջոցների կատարած անդրադարձներում նույնպես պատմվում են տեղի ունեցած ողբերգական իրադարձության մանրամասները, երբեմն սակայն, որոշակի անճշտություններով։ Մասնավորապես ռուսական մի շարք լրատվամիջոցներ մեջբերում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, որն, ըստ ռուսական աղբյուրների, ասել է, թե ավտոբուսի ուղևորներից մեկի ձեռքում պայթուցիկ է եղել, որն էլ պայթել է։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած պատահարը, մանրամասնել էր տեղի ունեցածը։ ՀՀ ոստիկանապետի խոսքերով՝ պայթյունի օջախը եղել է ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղը։ Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ պայթող նյութը եղած լինի այդ նստատեղին նստած անձի մոտ, ոստիկանապետը չէր բացառել այդ տարբերակը։
Ինչպես գիտենք, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ ֆինանսների նախարարությունում բացվել էր բանկային հաշվեհամար Արցախի վերազինման նպատակով հանգանակության համար:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-21-ը ժամանակահատվածում 4,493 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,384,195,471 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 21-ին՝ 54,441,478 դրամ՝ փոխանցված 118 անձանց կողմից:
Եթե հայկական ՛՛Ֆորբս՛՛ ամսագիրը վերահրատարկվեր, ապա առնվազն 200 մարդ միայն դոլարով միլիոնատեր կգրանցվեր, և դա միայն Հայաստանում, իսկ Սփյուռքում , առավել ևս՝ Ռուսաստանում , դոլարով միլիոնատերերի քանակը տասնապատիկ կգերազանցի Հայաստանին: Իսկ ինչ նվազ թիվ է շուրջ 5000 իրավաբանական և ֆիզիկական անձինք, ովքեր փոխանցումներ են կատարել:
Փառք նրանք: Ի՞սկ մնացյալը: Սա ազգահավաք նվիրատվություն չէ , այլ խայտառակություն է:
Երևի թե ճիշտ են սոցցանցերում այն անհատներն, ովքեր կոչ են անում դուրս գալ փողոց և ճնշումով պահանջել հայ նորօրյա հարուստներից, որ իրենց թալանի մի մասը տրամադրեն զենքի ու զինամթերքի գնման համար: Ինչպես վկայում է դրամահավաքը, կամավոր դա դժվար են անում:
Միթե հաշվի չենք առնում, որ Ռուսաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում դատում են մեր ներուժի մասին նաև հանգանակված գումարի չափով:
Միայն քարոզչությամբ չէ, որ պետք է Ադրբեջանին, ՌԴ-ին և Թուրքիային ցույց տանք, թե որքան վճռական և միասնական է ազգը Արցախի հարցում: Գլխավոր չափորոշիչներից մեկը նաև հանգանակած գումարն է , քանի որ այն Արցախի գոյության ապահովման երաշխիքն է , իսկ երաշխավորները պետք է և պարտավոր են տասնյակ հազարներով լինեն ՝աշխարհի բոլոր ծայրերից:
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:
ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել:
Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝ Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Պարզվում է՝ ինքնատիպ է եղել ոչ միայն Ս. Լավրովի հեռանալը Հայաստանից, երբ նա, վերջին օրերի հայաստանաղարաբաղյան թրենդին հավատարիմ, փորձել էր «սելֆի» անել Արարատի ֆոնին, նույնքան «ինքնատիպ» է եղել նաև նրա այցի մեկնարկը պաշտոնական Երևան, երեկոյան կողմ ինքնաթիռից իջնելով՝ նա անմիջապես գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ գերատեսչական ամառանոցում, մնացել այնտեղ մինչև գիշերվա ժամը երեքը ՝ առավոտյան էլ իր առաջին գործն է համարել այցելել Ծիծեռնակաբերդ՝ հարգելու զոհերի հիշատակը։
Ի դեպ, մեր տեղեկություններով, ռուսական կողմն այս օրերին որոշակի անհանգստություններ, բոլոր դեպքերում, ունեցել է՝ «ուր պիտի գնա էս Հայաստանը» մասով, որովհետև ապրիլի 1-ի գիշերվա դեպքերի ժամանակ, երբ ընթանում էին ամենաթեժ մարտերը, ռուսական ռազմական ղեկավարությունը փորձել է հեռախոսով կապվել հայաստանյան կողմի հետ, մերոնք չեն պատասխանել զանգերին:
Հրապարակ
Սերժ Սարգսյանը երեկ ամերիկյան Բլումբերգին պատմել է արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացից մի դրվագ՝ բացատրելով, թե ինչ փաստաթուղթ են պատրաստ եղել ստորագրելու:
Ըստ Սարգսյանի՝ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը:
Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի:
Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր« որպեսզի այլեւս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»: Սարգսյանը բացատրել է, որ այս փաստաթղթին Իլհամ Ալիևը չի համաձայնել: Ստացվում է, որ Հայաստանը կողմ է եղել տարածքների հանձնմանը:
Այս պահին ՀՀ-ն պատրա՞ստ է ստորագրել նույն կազանյան համաձայնագիրը, թե՞ այլևս այն մեզ համար մերժելի է, «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Նույն հարցազրույցում նախագահը մանրամասը խոսում է խաղաղ կարգավորման հնարավորությունների մասին:
Կարծում եմ՝ ամեն ինչ առավել քան հստակ է: Նույն հարցին անդրադարձել է ԱԳ նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում և Լավրովի հետ ասուլիսին: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ պարզաբանեց, թե
Բլումբերգին տրված հարցազրույցում նա խոսում է Կազանի փաստաթղթի մասին: Ձեզ պաշտոնական ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ»:
Նկատենք, որ նշված հրապարակային բոլոր ելույթներում այդպես էլ հստակ չէ՝ այս պահին կազանյան փաստաթուղթը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ:
«Ժողովուրդ»
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ):
Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով` ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ:
Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.