23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է երկրի դատախազությանը՝ պահանջելով հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին վերաբերող Պանամական փաստաթղթերը։
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ կոչ անելով հետաքննել Պանամական փաստաթղթերում տեղ գտած Ադրբեջանին վերաբերող բոլոր նյութերը։ «Հետաքննել և ընթացքի ու արդյունքների մասին հանրությանը տեղյակ պահել», — ասված է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի հայտարարությունում։
Ընդդիմությունը հիշեցնում է, որ ո՛չ Իլհամ Ալիևը և ո՛չ էլ կինը՝ Մեհրիբան Ալիևան, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հայտարարագրերում չեն նշել օֆշորային ընկերություններից ստացվող եկամուտների և ունեցվածքի մասին։
Վկայակոչելով Ադրբեջանի ընտրական օրենսգիրքը՝ ընդդիմությունն ընդգծում է, որ վերոնշյալը իրավական լուրջ հիմք է՝ չեղյալ հայտարարելու նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Ապրիլի սկզբներին հեղինակավոր The Gardian-ը հրապարակեց մի հոդված, որում ասվում է, որ Ալիևի գերդաստանը գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով Վիրջինյան կղզում հիմնել է միլիոնավոր ֆունտ ստերլինգ արժեցող անշարժ գույք, մասնավորապես, նշված է, որ ձեռք է բերվել 17 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հսկա առանձնատուն Լեյլա և Արզու Ալիևաների անունով։
Ապօրինի գործարքներն ու ֆինանսական փոխանցումներն իրականացվել են Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին։
Ըստ հրապարակումների, ադրբեջանցի ազդեցիկ նախարարը Ալիևի ընտանիքին հրավիրել է միանալ իրեն՝ հիմնելով հզոր և շահավետ բիզնես ու քաղաքական գործընկերություն։
Բրիտանական թերթի տվյալներով՝ Մամեդովն, ով իր տրամադրության տակ մինչև 600 միլիոն դոլար ունի, հանդիսանում է Ալիևների գերադաստանի «գրպանը»։
Այս տվյալները հայտնի են դարձել Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնի լրագրողների բացահայտած պանամական իրավաբանական ընկերություն փաստաթղթերից։
Ըստ հետաքննող լրագրողների հրապարակած նյութերի, Ադրբեջանում ոսկի արդյունահանող ընկերությունների եկամուտի ավելի քան 70 տոկոսը ստանում են Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն։
Բացահայտած փաստաթղթերում նշվում է նաև Իլհամ Ալիևի քույրը՝ Սևիլը, ով ներկայացվում է որպես Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության սեփականատեր։
Լրագրողներին, սակայն, չի հաջողվել պարզել, թե ինչով է զբաղվում Սևիլ Ալիևային պատկանող ընկերությունը։ Միայն նշվում է, որ Ադրբեջանի նախագահի քույրը գրանցված է Լոնդոնի արևմտյան այն հատվածում, որտեղ մեկ տան միջին գինը մոտ 9 միլիոն դոլար է։
armtimes.com — ԼՂ-ի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներում ամրագրված դրույթներն այնպես չի, որ երջանկացրել են Հայաստանի իշխանություներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանh՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ Հայաստանը դեմ չի եղել 2011 թվականին զորքերը հանել Արցածի 5 շրջանից:
Նրա խոսքով՝ անհասկանալի է կամ կարող է վեճի առարկա լինի այն հարցը, որ Արցախում երկրոդ անգամ հանրաքվե պետք է իրականացվի:
«Ինչի համար պետք է Ղարաբաղի ժողովուրդը երկրորդ անգամ հանրաքվե անցկացնի, երբ ժամանակին հանրաքվեն անցկացրել է թե՛ այն ժամանակվա սովետական օրենքներին, եւ թե՛ միջազգային օրենքներին համապատասխան, նույնկերպ անցկացվել է այդ հանրաքվեն ինչպես արել են Լատվիան, Լիտվիան, Ադրբեջանը, ինքը՝ Հայաստանը, որով դուրս են եկել մետրոպոլիայի կազմից, իսկ Ղարաբաղի անցկացրած հանրաքվեն պիտի նորից կրկնվի»,- հարց է բարձրացնում ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում պատրաստ է փոխզիջման գնալ:
«Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերնի զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Հարցին՝ Հայաստանը չի մերժել Կազանյան փաստաթուղթը եւ ասվում է, որ Ադրբեջանն է մերժել այն, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն այսօր էլ դեմ չի Կազանյան փաստաթղթի կյանքի կոչվելուն, նա պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ այդ մասին պետք է խոսեն մեր արտգործնախարարը եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները, բայց այն քննարկումները, որոնք եղել են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ներկայությամբ եւ այլն, կարծում եմ՝ ուղղակիորեն խոսում են այդ մասին»:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեսպանատունը նախօրեին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ:
Աղբյուրը նշում է, որ ընդհանուր առմամբ հայտարարությունն իր բովանդակությամբ նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Բայց ինչպես հայտնի է, Օբաման իր ելույթում այս անգամ ևս չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, սահմանափակվել է հայկական «Մեծ եղեռն» բնորոշմամբ: Մինչդեռ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթը: Այդ հայտարարությունը տարածվել է նաև դեսպանատանը պատկանող սոցկայքերի էջերում:
Այս իրադարձությունը մեծ բողոքի ալիք է առաջացրել թուրքերի շրջանում, ինչից հետո ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը սոցցանցերից ջնջել է գրառումը, իսկ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից հեռացրել է «ցեղասպանություն» բառը:
Միջադեպի առթիվ որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի արվել: Թուրքական պաշտոնական շրջանակները հետաքրքրությամբ սպասում են, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն իր այդ վրիպումը:
«Ի դեպ, դա կարող է Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում լարվածության առաջացման պատճառ դառնալ»,- նկատել է տալիս թուրքական աղբյուրը:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել:
Մեր տեղեկություններով, նախկինում երկու անգամ դատված 26-ամյա երիտասարդը պայթուցիկը այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթացնելու նպատակով: Իրավաբան.net-ը գտնվել է նրա բնակության վայրում, որտեղ քննչական գործողություններ էին կատարվում: Այստեղ օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
Մեր տեղեկություններով՝ նաև չեն հայտնաբերվել օտար մետաղական տարրեր, որոնք կիրառում են պայթուցիկի վնասակարությունը մեծացնելու նպատակով, այսինքն՝ ահաբեկչություն կատարելու վարկածը հերքվում է:
Հանրային ճնշում պետք է լինի այն անձանց վրա, ովքեր չեն ցանկանում ծառայել Հայոց բանակում: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հանրային ճնշման պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ, պետք է պարսավել, աղջիկ չտալ: Աշխատեք, որ չծառայած տղաները ձեր միջավայրում իրենց ավելի թույլ զգան: Ես էլ ունեմ չծառայած ընկերներ: Իհակե, չի նշանակում, որ ամեն մեկը պետք է ծառայի, բայց չծառայելը չպետք է գլուխ գովալ լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով`ինքը բանակում ծառայում է արդեն 20 տարի, և իր գերդաստանում չծառայած մարդ չկա: Հանրային ճնշման պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ. «Մենք պետք է նպաստենք, հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին ծառայի: Պաշտպանական գերատեսչությունը միշտ շահագրգռված է բոլորին բանակ տանել: Բոլորին պետք է կոչ անել, ստիպել, բայց ուղարկել բանակ»,- շեշտեց նա:
Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը, նախնական տեղեկություններով, պատրաստվում էր պայթեցնել ազգականներին:
NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:
Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ եւ անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեպքի վայրի զննությամբ՝ ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։
Ավտոբուսում պայթյունի պահին գտնված 10 անձանցից 9-ի՝ վարորդի, 7 վիրավորների եւ 1 զոհի ինքնությունը պարզվել է, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ Ապրիլի լույս 26-ի գիշերն իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, նրանց բոլորի բնակարաններում եւս ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։
ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի եւ դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է եւ վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։
Առգրավվել եւ հետազոտվում են դեպքի վայրում եւ թիվ 63 ավտոբուսի երթուղու երկայնքով առկա հնարավոր տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Նախաքննության այս փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։ Կատարվում են քննչական եւ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ։
Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
Համապատասխան հրամանագրում ասված է.
Կ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ — ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Գեներալ-մայոր Կոմիտաս ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Մեկ այլ հրմանագրով Ալիկ Միրզաբեկյանը ևս ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:
Ա. ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ — ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված 14-ամյա Անահիտ Միքայելյանը թիվ 63 երթուղային ավտոբուսը նստել է «Թումո» կենտրոնի դիմացի մայթից։ Նա այժմ գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:
Հիշելով դեպքը, նա պատմեց, որ մի կանգառ է անցել և սպասել է լուսացույցի մոտ.
«Ավտոբուսը կանգնեց ու այդ պահին պայթեց, ուղղակի առանց ինչ-որ բանի, ոչ այրվեց, ոչ … պատահական պայթեց»։
Անահիտի խոսքով՝ պայթյունը որոտացել է, ինքը նստած է եղել վարորդի ետևում.
«Իմ հետևից ինչ-որ տաքություն, ինչ-որ բան ինձ հրեց առաջ՝ աջ հատվածից»։
Անահիտը պատմում է, որ գիտակցությունը կորցրել է, իսկ երբ ուշքի է եկել՝ իրեն օգնել են։ Անահիտը պատմեց, որ երկու երիտասարդ տղաները նստել էին ավտոբուս, ետևի դռնից՝ այն նույն կանգառից, որից ինքն է նստել ավտոբուս։ Սակայն Անահիտը նրանց դեմքերը չի հիշում։ Նրա հիշելով պայթյունը՝ եղել է դատարկ տեղում։ Անահիտն ավտոբուս նստել է դիմացի դռնից և ավտոբուսի հետևի հատվածին շատ ուշադրություն չի դարձրել, բայց իր հիշելով՝ իր ետևում ոչ ոք նստած չի եղել։ Հարցին՝ արդյո՞ք ավտոբուսում որևէ տարօրինակ մարդ կամ որևէ տարօրինակ բան նկատել է, Անահիտը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ամեն ինչ սովորական էր.
«Մենք անցել էինք առաջին կանգառը, արդեն լուսացույցի կարմիր լույսն էր, ավտոբուսը կանգնեց ու հենց այդ պահին պայթեց»,- պատմեց նա։
Նրա խոսքով՝ ավտոբուսում ամենաշատը 10-15 մարդ է եղել։ Իսկ երբ ինքը ուշքի է եկել՝ ավտոբուսի մեջ ընկած է եղել, վրան էլ երկաթի կտորներ և ապակիներ են եղել։ Անահիտը վնասվածքներ է ստացել ծնկների, ձեռքերի և մեջքի հատվածում։
«Ավտոբուսում ամեն ինչ նորմալ է եղել, ոչ մի ձայն չի եկել։ Վերջին պահին ինչ-որ տղայի հեռախոս զանգեց, նույնիսկ նա չհասցրեց հեռախոսին պատասխանել, ու ավտոբուսը պայթեց»։
Անահիտն ասաց, որ «Թումո» կենտրոնից՝ Հալաբյան փողոցից, ցանկացել է գնալ Կենտրոն վարչական շրջան։
Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ բուժում ստացող Անահիտը նշեց, որ տղաներից մեկը, իր կարծիքով, անհնար է, որ փրկված լինի . «Դա այն երիտասարդ տղան էր, որ աչքերս բացեցի՝ ինքը հենց իմ դիմացն էր՝ դռան հենց կողքին բռնված էր, որ կանգառում պիտի իջներ։ Պայթյունից հետո իր մարմինն ուղակի երկու մասի էր պոկվել, պոռթվել էր, ոտքերն ու վերևը չկային, ուղղակի պոռթվելէր։ Այս տղան արյան մեջ էր, օրգանները դուրս էին եկել»։
Աղբյուրը 168.am
Արցախի դեմ Բաքվի սանձազերծած քառօրյա պատերազմը, իսկ այժմ էլ հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվող լարվածությունը ներկայիս Ադրբեջանի տարածքի բնիկ ժողովուրդների մոտ ազգային ինքնագիտակցության որոշակի զարթոնք են առաջացրել:
Այն բանից հետո, երբ թալիշական կազմակերպություններն ու մտավորականները օրերս Ադրբեջանում բնակվող իրենց հայրենակիցներին կոչ էին արել չծառայել Արցախի հետ շփման գծում, նրանց օրինակին հետևում են բնիկ այլ ժողովուրդների՝ լեզգիների, ավարների, ռութուլների կազմակերպություններն ու երևելի գործիչները: Ավարական ջամաաթների միությունը, Լեզգիական ժողովրդի համաշխարհային կոնգրեսը, Լեզգի սպաների համառուսաստանյան միությունը, Լեզգիական երիտասարդության համառուսաստանյան միությունը, ռութուլ գրող-հրապարակախոս Ֆազիլ Դաշլայը և մի շարք այլ գործիչներ տարածել են համատեղ հայտարարություն, որով ներկայիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին կոչ են արել չծառայել Արցախի հետ սահմանին: Հայտարարությանը կից ներկայացված են քառօրյա պատերազմում զոհված լեզգի, ավար եւ մյուս ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչ հանդիսացող զինծառայողների լուսանկարները:
«Մեր թանկագին եղբայրներ ու որդիներ, արդեն 20 տարուց ավելի է Ադրբեջանի ղեկավարությունը մեր ժողովւրդներին ստիպում է կռվել Արցախ-Ղարաբաղի հայերի դեմ: Դա ամենամեծ անարդարությունն է, որին Ադրբեջանի բնիկ ժողովուրդները իրենց կամքից անկախ մասնակցում են: : Բավական չէ իրենք մեռնում են, նաեւ սպանում են մեր դարավոր հարևաններին՝ հայերին: Եվ այդ ամենը արվում է միայն այն բանի համար, որ ամրապնդվի Բաքվի իշխանությունը մեր հայրենիքում: Ոք ոք չի կարող մեզ բացատրել, թե ինչու լեզգիները, թալիշները, ավարները, ուդիները, ռութուլները, ցախուրները պետք է կռվեն հայկական լեռներում: Բաքուն ասում է, թե մենք պետք է պաշտպանենք հայրենիքը թշնամուց: Բայց միթե Ղարաբաղը մեր հայրենիքն է: Եվ միթե հայերը մեր թշնամիներն են»,-նշվում է հայտարարության մեջ:
Այնուհետև նշվում է, որ բնիկ ժողովուրդների պատմական տարածքներն այսօր վերաբնակեցվում են Լեռնային Ղարաբաղից, Նախիջևանից ու Վրաստանից եկած ադրբեջանցիներով: «Որքան էլ ցավալի լինի ընդունելը, պետք է ընդունենք, որ դրանում կա նաև մեր մեղքը,-արձանագրել են կոչի հեղինակները, ապա շարունակել,- «Մենք իրավունք չունենք սովորել և խոսել մեր մայրենի լեզվով, իրավունք չունենք երգել մեր երգերը, գովաբանել մեզ ազգային հերոսներին: Մեզանից խլում են մեր պատմությունը, Մեզանից խլում են մեր լեզուն, մեր մշակույթը, մեզանից խլում են մեր Հայրենքիը: Եվ դրանում մեր լռությամբ ու անգործությամբ մենք օգնում ենք մեր թշնամուն: Միայն թշնամին կարող է մեզ վտարելմեր տներից ու մեր տարածքները վերաբնակեցնել եկվող ադրեջանցիներով:
Այնուհետև հայտարարության հեղինակները տալիս են իրենց կողմից վերը ներկայացված հարցապնդման պատասխանը. «Թանկագին հայրենակիցներ, մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ հայ ժողովրդի թշնամիները չենք: Մենք նաև ամենայն պատասխանատվությամբ հայտարում ենք, որ հայ ժողովրդին թշնամի չենք համարում: Հայերի ու մեր նախնիների պատմությունը հյուսվել է մեր սրբազան հողում: Մենք մեր թշնամիներին չպետք է թույլ տանք թշնմություն ու ատելություն սերմանել մեր ու հայերի միջև: Մենք վճռականորեն ձեզ կոչ ենք անում հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին ծառայելուց: Մենք դեմ չենք ծառայելուն, բայց կտրականապես դեմ ենք, որ նրանք կրակեն հայերի ուղղությամբ: Մեր երիտասարդները պետք է ծառայեն իրենց պատմական հայրենիքի տարածքում. Լեզգիները՝ Լեզգիստանում, թալիշները՝ Թալիշստանում, ավարներն ու ցախուրները՝ Ջարում… Մենք պատրաստ ենք պաշաժտպանել մեր հայրենիքը ցանկացած թշնամուց, սական չենք ցանկանում զավթել Ղարաբաղը նրանց համար, ովքեր ոչնչացնում են մեր պատմական ժառանգությունն ու անցյալը: Դա մեր պատերազմը չէ, և մեր երեխաները՝ մեր ապագան չպետք է տուժեն այդ պատերազմում: Եթե Ադրբեջանին հաջողվի հաղթել Լեռնային ղարաբաղի հայերին, հաջորդ թիրախը լինելու ենք մենք՝ թալիշներս, ավարներս, ուդիներս, ցախուրներս… Ադրբեջանը անպայման կօգտվի հայերի հետ պատերազմի փորձից, որպեսզի մեր իսկ ձեռքով ճնշի մեր ժողովուրդների ազատության հասնելու ձգտումը: Այդժամ մենք կզրկվենք մեր պատմական Հայրենիքում ինքնիշխանություն ունենալու հեռանկարից: Եթե մեր երիտասարդների կեսը կամ գոնե 1/3-ը նման որոշում կայացնեն, Բաքուն անզոր կլինի նրանց դեմ: Բաքվին քաջ հայտնի է, որ բնիկ ժողովուրդները թվով ավելի շատ են, քան ադրբեջանցիները: Նման ուժի հետ ոչինչ անել հնարավոր չէ: Քույրեր և եղբայրներ, ձեր որդիներին մի ուղարկեք ԼՂՀ հետ սահմանին ծառայելու: Փրկենք մեր որդիների կյանքերը»:
Ի պատասխան նման կոչերի՝ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին տարածում է լեզգիների և ազգային փոքրմասնություններին ներկայացնող այլ կազմակերպությունների ու գործիչների հայտարարություններ: Պատվիրված այդ հայտարարություններում նրանք պատրաստակամություն են հայտնում մինչև վերջ կռվել իբր ընդհանուր հայրենիքի՝ Ադրբեջանի համար, իսկ Արցախի դեմ չկռվելու կոչ անողներին անվանում դավաճաններ: Սակայն, իրականությունն այն է, որ քառօրյա պատերազմից հետո բնիկ ժողովուրդների շրջանում լուրջ զայրույթ է առաջ բերել այն փաստը, որ զոհվածների թվում հարաբերականորեն մեծ թիվ են կազմում ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչները: Վերջիններս գիտակցում են, որ դրա հետևում դիտավորություն կա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.