23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բլոգեր Տիգրան Քոչարյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում գրել է. «Լավ լուր Թալիշից։ Հաստատվեց այն տեղեկատվությունը, որ Թալիշի մոտ նախկինում կորցրած դիրքը քիչ առաջ ազատագրվել է մեր զինվորների կողմից»: Կրթության և գիտության նախկին նախարարի նախկին խոսնակը` Զոհրաբ Եգանյանն էլ իր հերթին Facebook-ում հավելել է. «Մերոնք մամաները լացացնում են, խուճապ է, առավոտ հստակ կլինի, բայց կարծես թե քաղաքներ են տարհանում, ավելի ճիշտ մարդիկ խուճապահար փախնում են: Հային սպանողը չպետք է մարսի…Աստված մեր տղեքի հետ»: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը դարձյալ վիրտուալ հարթակում հանդես է եկել հետևյալ գրառմամբ. «Սա չեմ կարող մեկնաբանել։ Ինձ սենց լուրեր հասել էին։ Բայց մյուս կողմից, ինքներդ տեսաք, թե կորցրած դիրքերի մասին ինչքան իրարամերժ բան ասվեց էսքան ժամանակում։ Նենց որ զուտ որպես վարկած դնեմ ստեղ, բայց հուսանք վարկած չի, այլ իրական ա»:
Ստատուսի տակ Մարտիրոսյանը տեղադրել է aravot.am-ի այն հրապարակումը, համաձայն որի` կան տեղեկություններ, որ հայկական կողմը վերջին օրերին վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս տեղեկությունը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կայքի լրագրողի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է: Ի տարբերություն հայկական վիրտուալ տիրույթի` ադրբեջանական Facebook-ում իսկական վայնասուն է բարձրացել: Բազմաթիվ ստատուսներ կան, որոնք վկայում են ադրբեջանական կողմի լուրջ կորուստների մասին: Գերակշռում են այն տեղեկությունները, որ ադրբեջանցիները Եվլախի, Ախջաբեդի, Բարդայի և Թարթառի գյուղերից այս պահին տարհանում են բնակչությանը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, ինչպես հայտնի է, առաջին անգամ հրապարակային խոստովանել է, որ հայկական կողմը քառօրյա պատերազմի արդյունքում որոշ տարածքներ է կորցրել։ Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանական զինուժը գրավել է շատ փոքր, ռազմավարական նշանակություն չունեցող հատված շփման գծի հյուսիսում (Մարտակերտ) և հարավում (Լելե Թեփե), որոնք հետ բերելու փորձեր չեն արվել նոր զոհերից խուսափելու համար։ Ի՞նչ տարածքներ են դրանք և ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար: Այս հարցերի շուրջ զրուցել ենք հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովի հետ։
Սերժ Սարգսյանը կոնկրետ հայտարարեց, որ տարածքներ ենք կորցրել քառօրյա պատերազմի ժամանակ։ Նա հստակեցրեց, թե որ տարածքի մասին է խոսքը։ Կասե՞ք, թե խոսքն ինչի մասին է։
Շատ քիչ է լինում, որ ես համաձայնվում եմ Սերժ Սարգսյանի հետ։ Բայց սա հենց այդ դեպքերից է։ Այդ տարածքները մեզ համար ստրատեգիական չեն, 100 տոկոս, բայց դրանք տակտիկական առավելություն են տայիս հակառակորդին։ Մեր դիրքերը որոշակիորեն շեղացվում են այն կամրջից, որը Ադրբեջանը կապում է Պարսկաստանին։ Խոսքը Խուդաֆերինի կամուրջի մասին է։ Եթե առաջ պետք էր մի 5 կմ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելով գնայինք առաջ, ապա հիմա՝ մոտավորապես 6 կմ։ Ստացվում է, որ մեզ համար կարևորագույն ստրատեգիական օբյեկտի վրա գրոհը մեկ կիլոմետրով երկարեց և դժվարացավ։
Բայց ինչքա՞ն տարածքի մասին է խոսքը։
Մետրաժն այնքան էլ կարևոր չէ։ Խնդիրն այն է, որ կամուրջը, որը Ադրբեջանը կապում էր Պարսկաստանին, մեր կրակի հնարավորություններից հեռացվել է։ Եվ հիմա՝ գրոհելու դեպքում, մենք պետք է ավելի մեծ տարածություն հաղթահարենք հակառակորդի կրակի ներքո, որ դուրս գանք Խուդաֆերինի կամուրջի տակ։ Այդ առումով, մեր առաջխաղացման հարցում ծանրացել է մեր վիճակը։ Պաշտպանության առումով, սակայն, այս տարածքների կորստով ոչ մի ծանրացում չունեցանք, պարզապես մեր գրոհը դժվարացավ։ Գրոհելուց պետք է ինչ-որ խնդիր լուծես, չէ՞։ Էդ ուղղությամբ մեր գրոհելու հավանական հարցը էդ կամուրջի վրա դուրս գալն էր, ինչը դժվարացավ։
Այս պարագայում Թալիշը հնարավոր կլինի՞ նորից վերաբնակեցնել:
Ես որ խորհուրդ չէի տա Թալիշը վերաբնակեցնել։ Ես այն ժամանակ էլ կողմ չէի, որ Թալիշը վերաբնակեցվեր։
Հասկանում եմ, որ ծանր պահ է, որ դու գյուղդ լքես, բայց կարելի է Թալիշը վերաբնակեցնել ոչ թե Թալիշ գյուղի տարածքում, այլ դրա հարակից տարածքում։
Իսկ ինչո՞ւ էիք այն ժամանակ դեմ Թալիշը վերաբնակեցնելուն։
Այդ բնակավայրը միշտ ինտենսիվ կրակի տակ է եղել։ Հիմա ինտենսիվ կխփեն մի ամիս, մի տարի, թե 20 տարի հետո, մեկ է՝ հարվածի տակ է ընկնելու այդ բնակավայրը։ Մեր npoвepoчная карта-ն ցույց է տվել, որ ԼՂՀ-ում թուրքերի հետ կապող սահմանային հատվածում մեր դիրքերն այնպես են, որ իրենց բնակելի հատվածները ուղիղ մեր կրակի տակ են, իսկ մեր բնակավայրերը, բացի Թալիշից, հեռու են կրակից։ Դա, ասես, մեր թույլ կողմը լինի։
Չորրորդ իշխանություն
«Մեր տեղեկություններով, իշխանություններն առայժմ հապաղում են ներկայացնել ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած պատերազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյանն անվտանգության նիստ էր հրավիրել և հանձնարարել էր նման պայմանագիր մշակել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությունները մտադիր են այն ներկայացնել այն դեպքում, եթե Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակումներ նախաձեռնի ԼՂՀ-ի նկատմամբ։ Եվ մտադրության կա այդ նախագծում ամրապնդել ու ավելի ընդլայնել ՀՀ-ի ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր լինելու կարգավիճակը։ Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից։ «Չեմ ցանկանում մեկնաբանել ձեր այդ տեղեկությունը»,– պատասխանեց նա հավելելով, թե պայմանագրի նախագիծը կներկայացվի պատշաճ ժամանակ»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
«Միանգամից երեք գեներալների պաշտոնանկության մասին երեկ հրապարակված հաղորդագրությունները կարծես ամպրոպ լինեին անամպ երկնքում: Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Խնդիրն այն չէ, որ նշված գեներալները պաշտոնանկության արժանի չէին, ավելին՝ նրանք, ինչպես եւ ՀՀ պաշտոնյաների մեծամասնությունը, վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին: Բայց հայաստանյան իրականությունն այլ է: Այդ իրականության մեջ ՀՀ պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի ներկայացուցիչները այնքան երկար են իրենց պաշտոններում, որ թվում է, թե նրանք ցմահ են նշանակված, եւ ինչ էլ ուզում է՝ անեն, միեւնույն է՝ շարունակելու են պաշտոնավարել: Նույն Ալիկ Միրզաբեկյանի, Արշակ Կարապետյանի եւ Կոմիտաս Մուրադյանի գործունեությանը եւ զինված ուժերին հատկացված միջոցների հաշվին հարստանալու մասին մամուլը բազմիցս է գրել: Բայց այդ հրապարակումները մնացել են անհետեւանք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն է ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Տեղեկություն կա, որ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռումպցիոն այն սխեմայի մասին, որով Միրզաբեկյանն իր ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել:
Ի դեպ, այս ստուգումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կապված եւս լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ուստի չի բացառվում, որ նա եւս առաջիկայում պաշտոնանկ կարվի»:
«Ժողովուրդ»
«Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը մտմտում է առաջիկայում ՀՀ կառավարությունը ցրելու և բոլորովին նոր կառավարություն ձևավորելու մասին: Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելուց հետո նրան կփոխարինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ կառավարության անդամների մեծ մասը, կամ այլ կերպ ասած՝ բոլոր հին դեմքերը հրաժեշտ կտան իրենց նախարարական պաշտոններին: Մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը, ծրագրված է եղել, որ կառավարության կազմի փոփոխությունը պետք է տեղի ունենա աշնանը: Սակայն Հայաստանում ստեղծված նոր իրողությունը պարտադրում է գործընթացներն արագացնել: Հենց այս հանգամանքով է բացատրվում նաև այն փաստը, որ իշխանական լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ պաշտոնյաների չարդարացված և պետական միջոցների հաշվին հարստանալու խնդրին»:
«Ժողովուրդ»
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, ինչի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը և Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն
Ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:
Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։
Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, նա խավարի մեջ է տակավին։ Մինչդեռ իր եղբորը սիրողը լույսի մեջ է մնում և գայթակղության պատճառ չի դառնում։ Իր եղբորն ատողը, ընդհակառակը, խավարի մեջ է, խավարի մեջ է քայլում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը…
Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ աշխարհին հատուկ որևէ բան։ Ով սիրում է աշխարհը, Հայր Աստծու հանդեպ սեր չունի իր մեջ, որովհետև աշխարհին հատուկ բաներ են մարմնի ցանկությունը, աչքի տեսածն ունենալու ցանկությունը և երկրային հարստությամբ հպարտանալը, որոնք Հորից չեն գալիս, այլ այս աշխարհից։ Իմացե՛ք սակայն, որ այս աշխարհն էլ կանցնի, աշխարհային ցանկություններն էլ, բայց ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 2:7-11, 15-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,
«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
«Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատար օդանավը վերջին շաբաթներին երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայելում, գրում է իսրայելական Haaretz թերթը: Ըստ պարբերականի՝ թռիչքներն իրականացվել են Լեռնային Ղարաբաղում թեժ մարտերի օրերին: Ըստ հրապարակման՝ Ilyushin 76 բեռնատար օդանավը երկու անգամ՝ ապրիլի 4 և 6-ին, ժամանել է Իսրայել: AZAF8 (Azerbaijani Air Force 8) տարբերանշանով օդանավը ժամանել է Թուրքիայի կողմից՝ թռչելով Կիպրոսի վրայով և մտնելով Իսրայելի օդային տարածք՝ Թել Ավիվի վրայով: Օդանավն ամեն անգամ Իսրայելի տարածքում մնացել է 2-3 ժամ՝ կրկին վերադառնալով Բաքու:
Haaretz-ը նշում է, որ անհայտ է՝ օդանավը բեռնաթափվել է, թե բեռնվել: Իսրայելական պարբերականը հավելում է, որ Իսրայելն ու Ադրբեջանը երկար տարիներ է՝ ռազմավարական դաշնակիցներ են: «Օտարերկրյա հրապարակումների համաձայն՝ Իսյայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանի զենք-զինամթերքի առանցքային մատակարարը՝ վերջին չորս տարիներին վաճառելով մոտ 5 մլրդ դոլարի զենք: Ադրբեջանը Իսրայելի նավթի հիմնական մատակարարներից է»,- գրում է Haaretz-ը: —
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.